Օրվա լրահոսը

Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները

Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքներն ու պարգևատրվել են հաղթողները։ Ucom-ն այս տարի կրկին հանդես է եկել որպես միջոցառման գլխավոր աջակից։ Միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչն է Սինոփսիս Արմենիան, և այն անցկացվում է ՀՀ Վարչապետի հովանու ներքո, Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ։ Օլիմպիադան, որն անցկացվել

Առաջիկայում սպասեք հեռացողների մեծարմանն ու նոր կարգավիճակներին․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Փաշինյանի խնդրանքով պաշտոններից հեռացան իրեն ամենահավատարիմ մարդիկ։ Հրապարակային դժգոհություն, անգամ քննադատություն նրանցից որևէ մեկի հասցեին չի հնչել։ Վերջին, այսպես կոչված, «դժգոհոհությունը» նույնպես անհասցե էր, ընդհանուր իրավապահ համակարգին էր առնչվում։ Հենց այնպես ասված դժգոհություն, միակ տպավորիչ խոսքը քյասիբի ռադիոն էր։ Մենք տեղյակ չենք, թե ինչից է դժգոհ Փաշինյանը։ Նա նույնիսկ դժգոհություն

Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց․ դատարանի որոշում

Ինչպես նաև դատարանը թույլատրեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի տեսակցությունը Արմեն Աշոտյանին։

«Ինչ է, թրաշվելուց հետո՞ հասկացավ, թե ինչ է կատարվում». Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի նախաձեռնած պաշտոնանկությունների մասին

Իրար մեջ գզվռտոցը, իրար մեջ հարցերի պարզումը, իրար մեջ քվոտաների վերաբաշխումը բերել-հասցրել է նրան, որ միմյանց նկատմամբ ատելությունը հասել է մի կետի, որից այն կողմ իրենք իրար մեջ ունենում են միջանձնային խնդիրներ, ռազբորկաներ, իրար նկատմամբ մեղադրանքներ, բիզնեսներ կիսել եւ այլն: Բանը հասել է նրան, որ միմյանց մեղադրում են հովանավորչական գործերի, ներկրումների եւ արտահանումների քվոտաների մեջ: Սա շարունակվում է ամիսներ, եւ ՔՊ-ի իմ աղբյուրներն ինձ ասել էին, որ իրենք անգամ իրար ավելի շատ են ատում, քան ընդդիմությանը:

Հաստատվել է ազգային փոքրամասնությունների ՀԿ-ներին հատկացվող 25 մլն դրամ պետական աջակցության բաշխման նախագիծը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ներառված է եղել 2025թ. Հայաստանի պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվող 25 մլն դրամ պետական աջակցության բաշխման հարցը: Զեկուցվել է, որ ստացված հայտերն ամփոփվել են և կազմվել է նախագիծ: Ծավալված քննարկման արդյունքում խորհրդի անդամները հաստատել են նախագիծը: Հանդիպմանը

«Միջնորդում եմ՝ կիրառվելիք խափանման միջոցն այնպիսի լինի, որ չունենա քաղաքական գործունեության խոչընդոտման բնույթ»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանն ասաց՝ պրոբացիոն ծառայությունից տնային կալանքի 70 օրվա մեջ 12 այց է եղել իրենց տուն։

COP 29-ի մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ Սենատոր Էդ Մարկին ներկայացրել է Արցախի էթնիկ զտումները

«Ազգային ճակատ» – Ես աջակցում եմ Հայաստանին․ այս օրերին Բաքվում ընթացող COP 29-ի մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ Սենատոր Էդ Մարկին ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան հակադարձել է նրան և ներկայացրել Արցախի էթնիկ զտումները։

«Չգիտեմ՝ այդ հարցաշարը կազմողն ով է եղել, անմիտ հարցեր էին». Ուսուցիչները դժգոհ են կամավոր ատեստավորման հարցաշարերից

 Նա նշեց, որ շատ մանկավարժներ չեն հավաքել անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ միավորներ, իսկ ովքեր հաղթահարել են այդ շեմը, այն մասնագետներն են, որոնք եկել էին ավելի բարձր միավորների համար, սակայն ցածր են ստացել:

Մեկ տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար․ Ֆրանսիան ոչինչ չի մոռանում․ Օլիվիե Դեկոտինյե

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյեի գրառումն X սոցիալական ցանցում 2023 թ. նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն ամրագրեց Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։ Մեկ տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար։ Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ոչ նրանց վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության

Փաշինյանն ում ուզում է ավելի շատ ստորացնել, նոր պաշտոն կտա․ Աննա Մկրտչյան

Հարցին՝ վերաբացված գործեր կհաջորդե՞ն պաշտոնանկություններին, Աննա Մկրտչյանը պատասխանեց․ «Ոչ, խնդիրն արդարադատության հասնելը չէ։ Ոչինչ էլ սպասել պետք չէ»։

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողի պարանոցային հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ

Քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը ծառայողների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։ Նոյեմբերի 17-ին՝ ժամը 08։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել բնակելի գոտում ծառայության անցնելու համար հերթափոխ ընդունող ծառայողներին։ Արդյունքում՝ խուզարկություն իրականացնող ծառայողների աչալրջության շնորհիվ նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ա․ Պ․-ի համազգեստի պարանոցային

Նա շարժվում է մեկ նպատակի՝ մեր պետությունը լուծարելու ուղղությամբ. Հովհաննես Իշխանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ ընտրությունների, եւ ինքը պետք է ազատվի պաշտոնյաներից, որպեսզի իր ամբողջ հանցանքների մեղքը գցի այդ պաշտոնյաների վրա, ինքն իրեն մաքրի եւ ժողովրդին ներկայանա, իբր մեղավոր չէի, իրենք էին մեղավոր Ու այդպես գնա արտահերթ ընտրությունների:

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Նին Բին նահանգում. քննարկվել են նաեւ երկկողմ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր

Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Նին Բին նահանգում: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Վիետնամի կոմկուսի Նին Բին նահանգի քարտուղար Դոան Մին Հուանին ջերմ ընդունելության համար` նշելով, որ այն հայ-վիետնամական բարեկամական հարաբերությունների վկայությունն է: Հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են նաեւ երկկողմ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող

Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ

Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ գտնվել Առաքելական պալատում։ ՀՀ վարչապետի խոսքով` բարձր ու բարձրագույն մակարդակով շարունակվող փոխայցերը գալիս են փաստելու Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև

Բաքվում հերթական սկանդալն է տեղի ունեցել․ Փալոունը հեռացել է Բաքվից՝ ելնելով իր իսկ անվտանգությունից․ Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Եվ այսպես, շատ «հանդուրժող», «խաղաղասեր» Բաքվում հերթական սկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում։ ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության կազմում ներառված Ֆրանկ Փալոունը, ով հայտնի է Արցախի ու Հայաստանի Հանրապետության հետ կապված ակնառու ճշմարտությունների բարձրաձայնմամբ, դարձել է թիրախ Ադրբեջանում։ Մի քանի օր նրան փաստացի հետապնդում

Ադրբեջանի հաջորդ տարվա բյուջեով պաշտպանական ծախսերին հատկացվել է մոտ 5 միլիարդ դոլար․ Ադրբեջանի ֆինանսների նախարար

«Ազատություն» – Հայաստանի ռազմականացումը Բաքվին ստիպել է մեծացնել ռազմական բյուջեն, հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը՝ ելույթ ունենալով Միլլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության հանձնաժողովում։ Շարիֆովի խոսքով՝ Ադրբեջանի հաջորդ տարվա բյուջեով պաշտպանական ծախսերին հատկացվել է մոտ 5 միլիարդ դոլար։ Երևանը հաղորդել է, որ Հայաստանի ռազմական բյուջեն հաջորդ տարի կմեծանա մոտ 20 տոկոսով։ Փորձագետները «Հայաստանի պատմության

Վստահ եմ, որ ամբողջապես իրականություն կդառնան բարեփոխումներին միտված բոլոր ծրագրերը. Վահե Ղազարյան

Սիրելի՛ հայրենակիցներ, Ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների սիրելի՛ գործընկերներ, Ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել: Մեր երկրի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում միասին հաղթահարեցինք բազում փորձություններ: Միաժամանակ, ձեր արհեստավարժության, բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի շնորհիվ, մենք անցանք խորքային, համապարփակ բարեփոխումների դժվար փուլը: Հսկայածավալ ձեռքերումները, հանրային վստահության մակարդակի աճը թիմային մեծ աշխատանքի ու բոլորիս

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 11-17-ը.(2024թ․) Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.44մ (17.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 27սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի

Երեւանի օդը աղտոտված է եւ փոշով, եւ ծանր մետաղներով. ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի տնօրեն

Օրինակ` վերջերս ավարտել ենք գիտական մի թեմա, որը վերաբերում էր Երեւանի օդի աղտոտվածությանը, փողոցային փոշուն, մասնավորապես՝ դրանում տոքսիկ տարրերի դերին: Չգիտեմ, որտեղից է գալիս այն պնդումը, որ վատթարացել է Երեւանի օդը, որովհետեւ պետք է ասեմ, որ Երեւանի օդը տարիներ շարունակ աղտոտված է եղել:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 92, զոհվել՝ 8 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Նոյեմբերի 11-ից 17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 391 դեպք, որից 150-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 74, փլուզման, պայթյունի, բնական հրդեհի, ցրտահարության, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի, օձի նկատման՝ 1-ական, մերկասառույցի՝ 3, թունավորման, կեղծ ահազանգի՝ 2-ական, ինքնասպանության փորձի՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 66, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 148, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, հրդեհի կեղծ

Ամբողջ քաղաքը սարքել եք բարձրահարկ շենքերի հավաքատեղի. լարված իրավիճակ Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ․ Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, շարունակում է լարված իրավիճակը պահպանվել Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ գտնվող բազմաբնակարանային մի քանի շենքերի բնակիչների արդարացի պահանջի վերաբերյալ: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան Արշակունյաց պողոտայի և Լազոյի 6-րդ շենքի բակում, որը դեռ սովետական տարիներից օգտագործվել է բնակիչների կողմից՝ որպես թենիսի կորտեր, իսկ հետո արդեն՝ ֆուտբոլի դաշտ, ինչ-որ շինարարական կազմակերպություն

Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնությունում հաղթել է թուրք շախմատիստ Ումուտ Ակբաշին

Այս տուրում մրցաշարային աղյուսակի վերին հատվածում գտնվող մեր մյուս շախմատիստները բաժանել են միավորը եւ միայն Մանուել Պետրոսյանն է, որ պարտվել է մրցակցին:

Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող զանգվածային ոչնչացումներին պատշաճ արձագանքներ չեն հնչում Հայաստանի ոչ մի պաշտոնական գերատեսչությունից․ «Ապառաժ»

Ադրբեջանական վարչակազմը շարունակում է բռնազավթված Արցախում բնակելի շինությունների զանգվածային ոչնչացում իրականացնել։ Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր՝ քաղաքի նախկինում քանդված պատմական 6 թաղամասերի հարևանությամբ։ Այս մասին ահազանգում է Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։ Արցախցի պատմաբան, քաղաքական գործիչ Արմեն Սարգսյանի գնահատմամբ Ադրբեջանը սրանով փորձում է վերացնել Ստեփանակերտի եւ, ընդհանրապես,

Ստուգայց են կատարել երևանյան մի քանի ակումբներում ու հայտնաբերել սահմանված ժամից հետո լռության եւ կանոնների այլ խախտումներ

Հանրային սննդի, խմիչքի և 24:00-ից հետո գործունեություն իրականացնելու վերաբերյալ կանոնների խախտումներ

Արսեն Սարդարյան. Ցավոք չեմ հավատում, որ այս երկու պաշտոնյաներին հնարավոր կլինի փոխարինել նման որակի կադրերով

Պետք է հատուկ նշեմ, որ իմ տեղեկություններով՝ Արցախից տեղահանված համակարգի որակյալ ոչ մի աշխատող չի եղել, որ դիմի կոմիտե աշխատանքի անցնելու և մերժում ստանա:

Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր և Ներքին Հանդ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։

Դպրոցն ավարտելիս մեր աշակերտները պետք է բավարար մակարդակով անգլերեն իմանան. Տիգրան Ավինյան

Ներկայումս Երեւանում գործող 53 դպրոցներում ձեւավորվել են անգլերենի ուսուցման խմբակներ

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն. եղանակի կանխատեսում

Երևանում նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կառավարության պաշտոնանկություններում իշխանական պատգամավորը որեւէ անակնկալ բան չի տեսնում

Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, որ ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Նարեկ Զեյնալյանն էլ մանդատներից կզրկվեն, խմբակցության ղեկավարն ասաց․ «Դուք գիտեք, որ կուսակցության վարչությունում կարգապահական վարույթ կա հարուցված, որը դեռ ծագել էր խորհրդարանական լսումներից հետո։ Այդ վարույթը պետք է քննարկվի»։

«Անթույլատրելի է, որ մեր երեխաներին նման սնունդ մատակարարվի». դադարեցվել է մոտ 3850 կգ հավի մսի օգտագործումը

«Չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներում»

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728