Օրվա լրահոսը

Դեսպան Տոլմաջյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսուա Օլանդի հետ

Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը քաղաքավարական հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսուա Օլանդի հետ։ Հայաստանի դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել նախկին նախագահներին՝ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում շարունակական ներդրման համար։ Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում իրավիճակի և ընթացող գործընթացների վերաբերյալ։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

Ինչո՞ւ Արցախից բռնի տեղահանվածների համար տրանսպորտի հատուկ սակագին չկա․ լեզվակռիվ Մեսրոպ Մանուկյանի եւ Սուրեն Գրիգորյանի միջեւ

«Երբեւէ տեսե՞լ եք, որ անչափահասը կամ զինվորականը վճարի երթեւեկելու համար․ պոպուլիզմով եք զբաղված»․ Արշակ Սարգսյանը՝ փոխքաղաքապետին

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է թուրք մրցակցին՝ նվաճելով երկրի չեմպիոնական գոտին

Չեխիայի Ուստի-նադ-Լաբեմ քաղաքում տեղի ունեցած բռնցքամարտի առաջնության գլխավոր իրադարձությունը դարձավ 12-ռաունդանոց մենամարտը՝ հայ մարզիկ Յուրի Սաքունցի մասնակցությամբ: Նրա մրցակիցը ազգությամբ թուրք բռնցքամարտիկ Ռիչարդ Ալկանն էր, իսկ խաղի արդյունքը որոշում էր Չեխիայի չեմպիոնական գոտու տիրոջը: Յուրի Սաքունցը վստահորեն ղեկավարում էր մենամարտը՝ ցույց տալով իր գերազանցությունը ռինգում: Չորրորդ ռաունդում նրա մրցակիցը չկարողացավ շարունակել պայքարը, և մրցավարը հայտարարեց

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողները

Ամփոփվել է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Բարձր տեխնոլոգիական

«Շատերն են հեգնաբար հարցրել, թե ինչու է հայերենն ընտրվել որպես ներկայացման լեզու». Ստամբուլից ժամանած թուրքական թատերական խմբակը հանդես է եկել ՆՓԱԿ-ում. Ermenihaber

Ermenihaber. Նոյեմբերի 15-ին Երևանում գտնվող ՆՓԱԿ կենտրոնում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն), միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ելույթ է ունեցել Ստամբուլից ժամանած թուրքական «Nomad Performance» թատերական խմբակը։ Ermenihaber.am-ի թղթակիցը ներկա է գտնվել ներկայացմանը և պարզել թատերախաղի մանրամասները։ Երկու դերասանի մասնակցությամբ «Գաղթական» վերնագրով կես ժամանոց խաղը, իրականում մնջախաղի տարրեր պարունակող խոհափիլիսոփայական մի ներկայացում էր, որն ուղեկցվում է Վիլյամ Սարոյանի

Տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանի համար տրանսպորտային բարեփոխումները շատ դրական են. «Իրավունք»

Տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանի համար, պարզվում է, տրանսպորտային բարեփոխումները շատ դրական փոփոխություններ են: Ավելին` արդյունավետ: -Շատ դրական փոփոխություն է, հիմա ճիշտ է, մի քիչ գումարի առումով կխեղճանա ժողովուրդը, բայց ցանկացած փոփոխություն ենթադրում է ծախս: Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Այսինքն՝ դու այնքան անճար ես, որ քո ասածները քո ենթակաները ամիսներով, տարիներով չեն անո՞ւմ. Գագիկ Համբարյան. «Փաստ»

Արցախյան վերջին պատերազմից հետո ասաց՝ պատասխանատուն ես եմ, բայց հո մեղավորը չեմ: Նույնը հիմա է անում.

Էականն այն է, որ հրահանգը եղել է գործադիր իշխանության կողմից: Տեսնում ենք այնպիսի կառույցների ղեկավարների անուններ, որոնք ժողովրդավարական երկրում պարտավոր էին լինել անկախ. Միհրան Պողոսյան. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Միհրան Պողոսյանն է: – Ուժային կառույցներում «վհուկների որս» է սկսվել` իրավապահ 4 կառույցի ղեկավար, իրենց դիմումների համաձայն, ազատվել են աշխատանքից: Ի՞նչ գնահատական կտաք կատարվածին: Այս ամենն ի՞նչ ազդեցություն կունենա փաստաբանական հանրույթի վրա: – Այստեղ շատ կարեւոր մի հանգամանք կա. Հակակոռուպցիոն կոմիտեն, քննչականը հանդիսանում են անկախ կառույցներ: Երեկ գիշերը բացահայտվեց նաեւ մի հանգամանք,

Երեւանի ավագանու ՔՊ խմբակցությունը նոր անդամ ունի՝ Արեգ Գեւորգյանն է

Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» Լուսինե Գեւորգյանի լիազորությունները դադարեցվեցին՝ սեփական դիմումի համաձայն։ ՔՊ-խմբակցության նոր անդամն է Արեգ Գեւորգյանը։ Այս մասին այսօր հայտարարեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ավագանու նիստի ժամանակ։ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ Լուսանկարը՝ արխիվային

«Որքան ավելի ենք երաժիշտ դառնում, այնքան ավելի ենք փիլիսոփա դառնում: Նման մտավորականը պատիվ կբերի ցանկացած ազգի և պետության». Գոռ Մելքումյան. «Փաստ»

Լեզվաբան, փիլիսոփա, հայկական նշանագիտության հիմնադիրներից է Էդմոն Ավետյանը: Օրերս ԱՐԱՐ երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Գոռ Մելքումյանի նախաձեռնությամբ իրականություն դարձավ Ավետյանի 95-ամյա հոբելյանին նվիրված հուշերեկոն, որին ներկա էին Երվանդ Երկանյանը, Տիգրան Մանսուրյանը, Արզաս Ոսկանյանը, Հենրիկ Էդոյանը, Հակոբ Մովսեսը, Դավիթ Մոսինյանը և այլոք: Գոռ Մելքումյանն ասում է՝ իրեն հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ է անդրադառնում փիլիսոփաներին՝

«Կապ չունեմ սպանության հետ». ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական համայնքապետը. «Հրապարակ»

Նոյեմբերի 16-ին փողի թեմայով «ռազբորկա» եւ սպանություն է եղել Երեւանի 17-րդ թաղամասում: Ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել նաեւ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Երեկ մենք խոսեցինք ՔՊ-ական համայնքապետի հետ, որը 2024-ի մայիսի 31-ին է ընտրվել: Ընդ որում, նախկին համայնքապետն էլ է քրեական հետապնդման ենթարկվում: Նա ասաց, որ հրաժարական է տվել` կիրակի օրվա սպանության պատճառով:

Զինակիցների հերթական «թարմացումը»

1934 թվականին Մոսկվայում կայացավ Կոմունիստների համամիութենական կուսակցության /բոլշեւիկների/ համագումարը, որը պաշտոնապես անվանում էին «հաղթողների» համագումար՝ այդպիսով արձանագրելով «սոցիալիստական շինարարության» քաղաքական եւ տնտեսական «հաղթանակները»: Նույն միջոցառումն անվանում են նաեւ «գնդակահարվածների համագումար», որովհետեւ դրա մասնակիցների կեսից ավելին ենթարկվեց բռնաճնշումների, իսկ մոտ 40 տոկոսը գնդակահարվեց: Ներիշխանական խարդավանքները եւ զինակիցների կազմի մշտական «թարմացումը» Ստալինին պետք էին նախեւառաջ սեփական անձնիշխանությունն

ԿԳՄՍ նախկին փոխնախարար. Մնում է հասկանալ, թե չեմպիոնների փոխարեն ո՞ւր են տանում մեր երիտասարդ ըմբիշներին, ծրագրավորված պարտությա՞ն…

Ի դեպ, Թուրքիան Հայաստանում տեղի ունեցող առաջնությանը ներկայանում է իր «առաջին կազմով»։ Թուրքիայի կազմում են աշխարհի ու Եվրոպայի երկու չեմպիոն (մեկը գործող), Եվրոպայի երկու չեմպիոն և աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիրներ։

Կարևոր է, որ մեր չեմպիոնները բարձրաձայնեցին, որ իրենց չեն ընդգրկել հավաքականի կազմում և հասարակությունը տեղեկացավ այս ամենի մասին։

Սևան քաղաքում տեղում է ձյուն

Լծեն-Տաթև և Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Մանուկ Սուքիասյան. «Այս քաղաքում քաոս է, կոլապս է, կառավարման փնթիություն է»

Մանուկ Սուքիասյան. «Երեւանում շարժվելու տեղ էլ չկա. ջրամատակարարումը չի հերիքում, էներգամատակարարումը չի հերիքում, ջրահեռացումը չի հերիքում, աղբահանությունը չի հերիքում»

ԵԱՏՄ երկրների մեջ գործազրկության մակարդակով առաջին տեղում Հայաստանն է. 168.am

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներում գործազրկությունը 2024 թվականի սեպտեմբերին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14,9%-ով, ցուցանիշը կազմել է 0,8%: Այս մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ ԵԱՏՄ երկրներում գործազուրկների թիվը, որոնք 2024 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ գրանցված են զբաղվածության ծառայություններում, կազմել է 737,7 հազար մարդ Միության

Ադրբեջանն ավերել է օկուպացված Արցախի Տանձատափ եկեղեցին

«Caucasus Heritage Watch»–ը արբանյակային լուսանկարներն է հրապարակել՝ ահազանգելով, որ Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին։ Արբանյակային լուսանկարները (արված 2023թ.հոկտեմբերի 5-ից մինչև 2024թ. ապրիլի 30-ը)։ «Քանի որ համաշխարհային առաջնորդները Բաքվում հավաքվում են COP29 գագաթնաժողովին՝ ապագայի համար որոշումներ առաջ մղելու համար, նրանք նաև պետք է Ադրբեջանին կոչ անեն պաշտպանել անցյալը, մասնավորապես՝ իրենց տներից վտարված

Ինչ կլիներ ԱՄՆ այն ղեկավարի հետ, ով հարցեր բարձրաձայներ Թոմաս Ջեֆերսոնի և ԱՄՆ անկախության հռչակագրի մասին, ինչ կլիներ Իսրայելի այն ԱԳՆ նախարարի հետ, ով ասեր՝ եկեք Հոլոքոստի թեման թողնենք պատմաբաններին. Տաթեւիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Ես աղմկահարույց կամ անաղմուկ պաշտոնանկությունների թեմային անդրադառնալու իմաստ չեմ գտնում, քանի որ խնդիրը շատ ավելի լուրջ է, խորքային ու սպառնալից։ Այս երկրում կա ղեկավար, ով կարող է ԱԺ ամբիոնից հայտարարել, որ այդ երկրի հիմնարար փաստաթուղթը՝ Անկախության հռչակագիրը, սպառնալիք է պետության գոյության համար, հետո գնալ տուն, թրաշվել ու

Արմավիրի մարզում պարեկի հաղորդման հիման վրա աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ճանաչված ու սիրված ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանի վերաբերյալ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են ստացվել. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նոյեմբերի 6-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկի կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ 27-ամյա Սիմոն Մարտիրոսյանը «Range Rover» մակնիշի ավտոմեքենան վարել է զրկված վարորդական

Գյուղապետի թոռը լվացքի մեքենա է գողացել, հպարտացել՝ «պապի տված 1,500.000 միլիոն դրամ կաշառքի դիմաց քննչականից ազատ է արձակվել»

Կաշառք տալու դեպքով Դիտակ վարչական շրջանի ղեկավարը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Եթե ձեզ թվում է, որ Թուրքիային այսպիսի զիջումներով կարելի է կանխել, ապա խիստ սխալվում եք։ Դուք նման որոշումներով միայն վնասում եք մեր երկրի հեղինակությանը և կոտրում մեր մարզիկների ոգին. Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մինչ հետևում եք Փաշինյանի նախընտրական շոուին (պաշտոնանկություններին),  աճպարարները հերթական ռևերանսն են անում Թուրքիային։ Փաշինյանը և իր թիմակիցները պետք է պատասխան տան հանրությանը, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ բանակում ծառայող մեր հպարտություն ըմբիշներին՝  Մալխաս Ամոյանին, Արսեն Հարությունյանին, Արման Անդրեասյանին, Վազգեն Թևանյանին, Վիգեն Նազարյանին, Գևորգ Թադևոսյանին,

ՄԱԿ-ի դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին

Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պահանջել են միջանկյալ միջոցների կիրառում, որը մասամբ բավարարվել են։

ՀԿԴ-ում «Գռզո պլազա» ՍՊԸ-ի գործով դատական նիստում տեղի ունեցավ ապացույցների բաշխում

Այսօր հակակոռուպցիոն դատարանում դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ կայացավ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ «Գռզո Պլազա» ՍՊԸ, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտե՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջների մասին հերթական դատական նիստը: Շարունակվեց նախորդ դատական նիստով այն հանգամանքների քննարկումը, ինչը դատախազությունը վիճարկում է: Մասնավորապես, պայմանագրի մասին իմանալու ժամանակահատվածի վերաբերյալ ապացույցը: Դրա հետ կապված

Անահիտ Մանասյանը անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին, որոնցից առաջինը իրավունքի քաղաքականացումն է, մասնագիտական էթիկայի ցածր մակարդակը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 11-րդ հոսքի սաներին: Պաշտպանը կարևորել է նման հանդիպումների անցկացումը երիտասարդների հետ՝ փորձի փոխանակման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և միասին դրանց լուծման տարբերակներ գտնելու տեսանկյունից: Հարցուպատասխանի ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում դպրոցի սաները, որոնք տարբեր բուհերի ուսանողներ են, Պաշտպանի հետ քննարկել

Արաքսիա Սվաջյանը «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովում ներկայացրել է ՀՀ կրթական ոլորտի բարեփոխումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներին առնչվող զեկույցով է հանդես եկել նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողովում: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ինչպես բովանդակային, այնպես էլ ենթակառուցվածքային բարեփոխումներին:

«Ձեր տեղը դատարանում՝ Նիկոլի կողքին պատասխան տալն է, ոչ թե ընդդիմադիր դաշտում»․ Նիկոյանը՝ պաշտոնանկ արվածներին

Ըստ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի՝ հրաժարականների շքերթը հեղափոխական օրինաչափության մեջ է մտնում։

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728