Օրվա լրահոսը
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել օգնություն
Դեկտեմբերի 31-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Նժդեհն առաջին հերթին պայքարի խորհրդանիշ է, որն ամենաբարդ, ամենադաժան ու ողբերգական իրավիճակներում չէր դադարում պայքարել, լուծումներ գտնել
Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է:
«Միշտ պետք է հաշվի առնել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու էությունը». Իլհամ Ալիեւի ամանորյա ուղերձից
Ուստի, իմ պարտքն եմ համարում ևս մեկ անգամ զգուշացնել Հայաստանի ղեկավարությանը, որ խուսափեն այս վտանգավոր ճանապարհից», – ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ «Հայաստանն ի վիճակի չէ մեզ հետ մրցել ո՛չ ռազմական, ո՛չ որևէ այլ ոլորտում»։
2025 թվականին անել հնարավորն ու անհնարը քո ու մեր մյուս հայրենակիցների վերադարձի համար. Մեսրոպ Առաքելյան
Վստահ եմ, որ շարունակում ես ապրել ուժեղ ու բարեկեցիկ հայրենիք ունենալու նպատակներով, որի համար չես խնայել ու չես խնայելու ոչինչ։
Ռուսական բնական գազի մատակարարումը Եվրոպա Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարով այսօր դադարեցվում է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի վերջին հայտարարել էր, որ թույլ չի տա Ռուսաստանին օգուտ քաղել Ուկրաինայի տարածքով գազի տարանցումից՝ բացառելով նաև այդ գազը ադրբեջանականի անվան տակ Եվրոպա առաքելու առաջարկվող սխեմաները։
«Այս աշխարհիս յոյսը նաեւ եղբայրութեան մէջ է». Ֆրանչիսկոս Պապի 2024-ը եզրափակած արարողութեան քարոզը
«Ասիկա ժամն է շնորհակալութեան եւ ուրախութիւնն ունինք զայն ապրելու տօնելով Աստուածամայրը, Ան որ իր սրտին մէջ կը պահպանէ Յիսուսին խորհուրդը ու այս խորհուրդի լոյսին ներքոյ մեզի կը սորվեցնէ կարդալ ժամանակներուն նշանները» այս խօսքերով է, որ Ֆրանչիսկոս Պապ սկսաւ 31 դեկտեմբեր 2024 -ին Վատիկանի Սուրբ Պետրոս Մայր տաճարին մէջ գլխաւորած ամավերջի ժամասացութիւնը եւ «Te Deum»ի գոհաբանական
Նարեկ եպս. Պէրպէրեան. Կոչ կ’ուղղեմ, որ այս տարի մեր արմատները աւելի խորացնենք հաւատքի եւ առաքինութեան մէջ, պահենք եւ փոխանցենք մեր ժառանգութիւնը յաջորդ սերունդներուն.
Թող 2025 թուականը ըլլայ խաղաղութեան, սիրոյ եւ միութեան տարի։ Թող Աստուծոյ օրհնութիւնն ուղեկցի մեզ ամէն քայլափոխի, եւ մենք՝ իբրեւ մէկ ժողովուրդ, գտնենք ներողամտութեան, յուսադրութեան եւ վերականգնման ուժ։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում
Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին տեղի ունեցավ նռնօրհնեքի արարողություն
Ամանորի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին տեղի ունեցավ նռնօրհնեքի արարողություն։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Այլընտրանք չկա, քան հոգևոր Հայաստանի հաղթանակը այս «նոր Հայաստանի» վրա
Ընդհանրապես իմ կյանքում այսօր ես գտնվել եմ խրամատներում, զինվորական մեր զորանոցներում, մեր զինվորների, սպաների հետ նշելով այս ժամանակահատվածը։ Այսօր գտնվում ենք Եռաբլուրի այս զինվորական պանթեոնում, մեր հերոսների ներկայությամբ, իրենց հետ միևնույն ժամանակ և գլուխներս կախ, և պատիվներս գողացված, և ուրախությունը գողացված, բայց այդուհանդերձ այսօր այս վայրում, այս սրբազան վայրում մենք ներշնչումի և ուխտի համար ենք գտնվում։
Առանց Իրական Հայաստանի գաղափարախոսության Խաղաղության օրակարգի իրագործումն անհնար է․ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, 2024 թվականն ահա պատմություն է այլեւս: Բայց այդ պատմությունն առանձնանում է իր էությամբ ու բովանդակությամբ: 2024 թվականին ձեւավորվեց եւ այսօր, հիմա յուրաքանչյուրիդ առաջ է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Սա շրջադարձային կետ է մեր պատմության համար, որովհետեւ այդ գաղափարախոսությամբ առաջարկվում է այլ դիտանկյունից նայել
Առկա մարտահրավերների ու պարտադրվող պահանջների հանգուցալուծումը չփնտրել հայրենավնաս զիջումների, մեր սրբություններից ու ավանդական արժեքներից հրաժարման միջոցով. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ամանորի խորախորհուրդ այս երեկո Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ ի հայրենիս և ի սփյուռս։ Դիմավորում ենք փրկչական 2025 թվականը։ Մեր կյանքում առկա չփարատված մտահոգություններով ու հոգսերով հանդերձ՝ Նոր տարի մուտք ենք գործում լավատեսությամբ և բարի սպասումներով։ Ամանորի հուսառատ ապրումները ընտանեկան մեր հարկերում են, եկեղեցիներում ու ծառայության վայրերում, ամենուր, որտեղ
Շնորհավոր Նոր Տարի ու Սուրբ Ծնունդ
Սիրելի՛ ընթերցողներ, Շնորհավորում ենք գալիք Նոր Տարին և Սուրբ Ծնունդը։ Թող այս տարին բերի առողջություն, հաջողություն, սեր ու համերաշխություն։ Ամանորը հիանալի առիթ է կանգ առնելու ու հայացք ձգելու անցածին: Թող 2025 թվականը լինի դրական լուրերի տարի, բերի խաղաղություն, կայունություն և համերաշխություն։ Ինչպես միշտ, մենք այստեղ ենք՝ ճշմարտությունը ձեզ հասցնելու և իրազեկելու համար։ Շնորհավոր Նոր Տարի
ՀՀ ԱԺ նախագահ. «Այժմ շատ մոտ ենք երկարատեւ խաղաղության հաստատմանը»
2024 թվականի կարեւոր ձեռքբերումներից էին նաեւ ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի մեկնարկը եւ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների նոր մակարդակի բարձրացումն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի եւ մի շարք այլ երկրների հետ: Այս եւ էլի շատ կարեւոր քայլերի հիմնական ու կարեւորագույն նպատակն է Հայաստանի անվտանգության եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատումը։
Մենք պետք է գործենք ելնելով իրական Հայաստանի հնարավորություններից, գնահատելով մեր ռեսուրսները և ճիշտ ուղղորդելով մեր ջանքերը. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Աշխարհասփյուռ հայություն, 2025 թվականի նորամուտին՝ ցանկանում եմ ջերմ ողջույններս և բարեմաղթանքներս հղել ձեզ: Ամանորը յուրահատուկ պահ է և լավ առիթ վերլուծելու անցած տարին և նոր ծրագրերով, գաղափարներով և նպատակներով առաջ նայելու համար: Մեր պատմության այս բեկումնային փուլում, երբ բազմաթիվ են ներքին
Զինվորի անակնկալ արձակուրդը՝ տոներին ընդառաջ
Զինվորի անակնկալ արձակուրդը՝ տոներին ընդառաջ։ ՀՀ պաշտպանության նախարարություն
Անհրաժեշտ է նորորգել մեր հույսն ու հավատն առ գալիքը՝ հանուն զորացման և ինքնավերագտնումի. Արցախի թեմի առաջնորդ
Արցախի թեմի առաջնորդի 2025թ.-ի Ամանորյա և Սուրբ Ծննդյան մաղթանքը Սիրեցյա՛լ հավատավոր զավակներ, ահա կյանքի ևս մի շրջափուլ իր օրինաչափ ավարտին է մոտենում՝ լի տարաբնույթ իրադարձություններով ու մարտահրավերներով։ Հիրավի, Ամանորի տոնակատարումը զրկված կլիներ իր պայծառությունից և կդառնար լոկ օրացույցի փոփոխություն, եթե մեկտեղված չլիներ Սուրբ Ծննդի սրբազան խորհրդի հետ։ Միածին Աստվածորդու ծնունդն է, որ խավարի մեջ լույս
Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին
«Ազատություն». Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին։ «Իսլամական պետություն»-ը շատ երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Գործողության մասին այսօր հայտարարել է պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ նշելով, որ հարվածներն իրականացվել են կիրակի օրը Ֆրանսիական ավիահարվածներին նախորդել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայում նմանատիպ գործողությունը։ Այդ գրոհի ժամանակ, ըստ Վաշինգտոնի, սպանվել են «Իսլամական պետության» հետ կապված
Կասկադյորական ավտովթար Երևանում․ «BMW»-ն բախվել է հեղուկ գազի գովազդային վահանակին, ապա լիցքավորման սարքին և կողաշրջվել․ shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, կասկադյորական վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Յուրիկ Բաբայանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մելքումով փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հեղուկ գազի լիցքավորման կայանի մոտ եղած բազալտե եզրաքարին, ապա գովազդային սյանը, առաջ ընթացել բախվել հեղուկ գազի լիցքավորման սարքին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է
Եռաբլուր զինվորական պանթեոնում անցկացվել է ավանդական դարձած ամենամյա մոմավառություն
Եռաբլուր զինվորական պանթեոնում անցկացվել է ավանդական դարձած ամենամյա մոմավառություն: «Ազգային ճակատ»
Մենք չպետք է թույլ տանք, որ ցավը թուլացնի մեզ և մեր մեջ սերմանի անճարության ու անկարողության կործանարար զգացումը. Արման Թաթոյան
Սիրելի՛ հայրենակիցներ, 2025 թվականի շեմին` հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների ապահով կյանքի և զորեղ Հայրենիքի՝ մենք պարտավոր ենք ոտքի կանգնել ու շարժվել առաջ։ Չպետք է վախենանք դժվարություններից. մենք ունենք հույս և նպատակ: Հույսը վախից զորեղ է, այն մեզ ուժ է տալիս, իսկ նպատակը շարժիչ
Մենք պարտավոր ենք միասնական կանգնելու մեր պետության, պետականության, բանակի կողքին. Սասուն Միքայելյան
Սիրելի՛ հայրենակիցներ, արցախահայություն, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ Երկրապահ կամավորականների միությունն ու վարչությունը շնորհավորում է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ՝ ցանկանում ամուր հավատ եւ վստահություն վաղվա օրվա հանդեպ: Մուտք գործելով 2025 թվական, մաղթում ենք, որ մեր երկիրն ու ազգը նոր ուժով, համազգային համախմբվածությամբ դիմակայեն ցանկացած մարտահրավերի։ Թող Նոր տարվա եւ Սուրբ ծննդյան տոները բոլորիս հավատ, ուժ,
Լուկաշենկոն շնորհավորել է Վեհափառին և ՀՀ նախագահին Ամանորի կապակցությամբ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա առաջնորդներին Ամանորի կապակցությամբ։ Այս մասին «Բելտա»-ին հայտնել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից։ Մասնավորապես, Լուկաշենկոն շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այլ պետությունների ղեկավարներին։ Բելառուսի նախագահը շնորհավորել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, սակայն ՀՀ
Կենսականորեն անհրաժեշտը մեր Փրկչի Ս. Ծնունդն է, որ իմաստավորում, գույն ու գեղեցկություն, հույս ու սեր է ցնցուղում մարդկության անապատականացած հոգիներին, վերստին ամենքիս ուժ և իմաստնություն պարգևում
Սիրելինե՛ր, ժամանակի անեզր տիրապետության մեջ դարձյալ մի պահ կանգ առանք ու փորձեցինք իմաստավորել այն: Տրամաբանող կյանքը, կանգնած պատկառելի Նոր տարվա սեմին, խորհուն ու խորաթափանց, մտածկոտ ու զննող նայվածք է դարձնում իր շուրջը, և խուսափող տարին, կասեցնելով իր ընթացքը, իր վրայից նետում է խորհրդասքող քողը՝ փոխանցելով այն գալիք տարվան: Լայնախոհ մտքի համար, որ անդրդվելի է իրերի
Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով
Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ Գեղեցիկ այս միջոցառումը կազմակերպելիս, պետք է գործել օրենքով և կարևորել հանրային անվտանգությունը և հասարակական կարգի պահպանումը։ Հրավառություն կազմակերպելիս հարկավոր է առաջնորդվել «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի դրույթներով և ունենալ լիազոր մարմնի՝ Ներքին գործերի նախարարության համապատասխան թույլտվությունը։ Քայլերի հաջորդականությունը հետևյալն է․ 1) իրավաբանական անձինք պետք է ձեռք
Թող նորամուտ 2025 թվականը լինի հավատքի խորացման, Եկեղեցու շուրջ համախմբման, հայրենասիրության, ժողովրդասիրության տարի. Վիրահայոց թեմի առաջնորդ
Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի Ամանորյա և Սուրբ Ծննդյան շնորհավորանքը Սիրելի քույրեր և եղբայրներ, Մի քանի ժամից Երկիր մոլորակի վրա ոտք կդնի նոր՝ 2025 թվականը և աշխարհը կսկսի իր նոր տարեգրությունը: Անցնող 2024 թվականը հագեցած էր քաղաքական, տնտեսական և հասարակական իրադարձություններով, տարբեր հաղթանակներով, նաև բարդություններով ու դժվարություններով: 2024-ը մեր հոգևոր կյանքում ամրագրվեց
2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր. Սուրեն Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղերձը Սիրելի՛ հայրենակիցներ, 2024 թվականի բանակային տարին ևս պատմություն դարձավ: Տարեմուտը հետ նայելու, անցած ճանապարհն արժևորելու, արածն ու չարածը նժարելու խորհուրդ է հուշում բոլորիս: Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, երբ «թեժ» կետերն աշխարհի քարտեզի վրա ոչ թե նվազում, այլ ավելանում են, այս համատեքստում չենք կարող չխոստովանել, որ 2024-ին մեր ժողովրդի ամենամեծ
Ըստ հունական լրատվամիջոցների՝ ձերբակալել են Ալիևի զարմուհուն
«Ազատություն» – Աթենքի մերձակայքում ձերբակալվել է Ալիևի զարմուհին: Խնջույքի վայրում ոստիկանական ռեյդ է անցկացվել, որն ուղղված էր ապօրինի թմրանյութերի դեմ պայքարին, հաղորդում են հունական լրատվամիջոցները։ Հունաստանի ոստիկանությունը հայտնել է, որ 13 հոգու են ձերբակալել Կալիվիա քաղաքի շքեղ վիլլաներից մեկում: Թեև ոստիկանությունն անուններ չի տվել, սակայն լրատվամիջոցների տվյալներով՝ ձերբակալվածների թվում է նաև Իզաթ Խանիմ Ջավադովան, որը
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ
Դեկտեմբերի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և միջազգային հարցեր։ ՀՀ ԱԳՆ
Վեհափառ Հայրապետը պատգամեց արցախցիներին ամուր պահել իրենց ոգին և զորավոր՝ հավատքը
Դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց արցախցի երիտասարդ ընտանիքներին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Հանդիպմանը ներկա էին նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Սոցիալական ծառայությունների գրասենյակի