Օրվա լրահոսը
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Մոլդովայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 373 կգ արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը։ Պոկում վարժությունում Հովհաննիսյանը, հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումները, գլխավերևում պահել է 173 կգ կշռող ծանրաձողը և արժանացել է փոքր բրոնզե մեդալին։ Հրում վարժությունում 203 կգ արդյունքով դարձյալ բրոնզե մեդալ է նվաճել։ Այսօր ավելի վաղ պայքարի
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի շահառու երեխաները դիտեցին «Ճպուռն ու մրջյունը» մանկական բալետը
Այսօր «Իմ Քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի շահառու 40 երեխաները իրենց մշակութային ճամփորդության երրորդ կանգառում էին` Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` դիտելու «Ճպուռն ու մրջյունը» մանկական բալետը։ Սակայն այցը միայն ներկայացմամբ չսահմանափակվեց։ Երեխաները հնարավորություն ունեցան մուտք գործել բեմից այն կողմ՝ կուլիսներ, տեսնել պարողների, արվեստագետների և աշխատող անձնակազմի նախապատրաստական ընթացքը և բացահայտել
Պայքարենք կյանքի ու արժանապատվության համար, պայքարենք մեր հավատքի և ինքնության համար, պայքարենք առաջընթացի ու կատարելագործման համար։ Երբ չկա պայքար, մահն ամենուր է. Արշակ սրբազան
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԴԻՎԱՆԱՊԵՏ ԳԵՐՇ․ Տ․ ԱՐՇԱԿ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ ՄԵՐ ՏԵՐ ԵՎ ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻՆ (19 ԱՊՐԻԼԻ, 2025 Թ․, ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՄԱՅՐ ՏԱՃԱՐ) Քույրեր և եղբայրներ, Այսօր՝ ապրիլի 19-ը, 2025 թվական, Եկեղեցին Հայաստանյայց բոցավառվող ճրագներով դիմավորում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը։ Երկու հազար տարվա
Այս տոնական օրը թող խթան դառնա առավել հոգատար լինելու միմյանց, մեր հասարակության և պետության հանդեպ․ Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Զատիկի կապակցությամբ Սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատիկի՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ։ Այս վեհ ու լուսավոր տոնը քրիստոնեական հավատքի ամենակարևոր խորհրդանիշներից է, որ մարմնավորում է կյանքի, հույսի, հոգևոր վերածննդի և արդարության հաղթանակը։ Այն մեզ կոչ է անում վերարժևորել մեր ներքին հավատքը, լինել համերաշխ, սիրառատ
Ռուսական կողմը մինչև ապրիլի 21-ը կդադարեցնի ռազմական բոլոր գործողությունները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Զատիկի կապակցությամբ հրադադար է հայտարարել: Վլադիմիր Պուտինը Կրեմլում Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը նշել է, որ ռուսական կողմը մինչև ապրիլի 21-ը կդադարեցնի ռազմական բոլոր գործողությունները: «Հուսով ենք՝ ուկրաինական կողմը կհետևի մեր օրինակին, միևնույն ժամանակ մեր զորքերը պետք է պատրաստ լինեն հետ մղելու զինադադարի հնարավոր խախտումները և հակառակորդի սադրանքները»,-
Ակբա Լիզինգը բացառիկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2025-ին
Leasing Expo 2025-ի «Հիմնական գործընկեր» Ակբա Լիզինգը էքսպոյին ներկայացնում է շահավետ ու գործընկերային հատուկ առաջարկներ։ Առաջարկները բոլոր ոլորտների համար են՝ գյուղատնտեսական ու շինարարական տեխնիկայից մինչև սարքավորումներ ու տրանսպորտային միջոցներ: Լիզինգ էքսպոն արդեն 3-րդ տարին մեկ տեղում է հավաքում պետական, մասնավոր և միջազգային հատվածների առանցքային դերակատարներին, ովքեր կարևորում են լիզինգի դերը տնտեսության զարգացման գործում։ «Վերջին 5
Բագրատ սրբազան. «Մենք կարողացել ենք փաստել, որ մեր ժողովուրդը մեռած չէ, անզոր չէ, որ անելանելի կացության, թշվառության, խեղճության մեջ չի գտնվում: Մնում է, որ հավատանք մեր սեփական կարողություններին եւ ուժերին»
Բագրատ սրբազանը այսօր՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով ուղիղ եթերով ուղերձ է հղել հավատավոր ժողովրդին: «Շուրջ 50 օրվա ճանապարհորդությունից հետո հասանք Սուրբ Հարության հանգրվանին, երբ այսօր գիշերը մեր եկեղեցիներում, աշխարհի բոլոր անկյուններում հռչակվելու է մեր Տիրոջ Հարության խորհուրդը: Սա մեծագույն ուրախություն է, որովհետեւ հռչակում է մարդու անմահության մասին, մեր Տիրոջ հաղթանակը մահվան վրա, ինչպես
Հիմա էլ մենք կոչված ենք Սուրբ Հարության լույսով, մեր եղբայրասիրությամբ, հավատքի թելադրանքով մխիթարելու միմյանց, զորացնելու հատկապես արցախցի մեր հայրենակիցներին․ Գևորգ Սրբազան
Հարցազրույց Հայ առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ – Սրբազան հայր, գիտենք, որ Սուրբ Հարության տոնը հաղթանակի և դժվարությունների հաղթահարման խորհուրդ ունի։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարող ենք ընկալել Հարության խորհրդի այս պատգամը մեր ժողովրդի կյանքում, հատկապես Արցախից բռնի տեղահանված այն հայրենակիցների ապրումների համատեքստում, ովքեր մինչ օրս ապրում են ցավի, կորստի
«Արցախը տվեցին, ձեններդ չի լինում, մենք միություն ենք կազմում, որ պաշտպանենք Հայաստանը, ինձ մեղադրանք եք ասո՞ւմ»․ Վարդան Ղուկասյան
Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր իր երդմնակալությունից հետո լրագրողների հետ զրույցում ցանկություն հայտնեց անդրադառնալ միութենական պետությանը կողմ լինելու մասին իր հնչեցրած կարծիքի շուրջ բարձրացված աղմուկին։ «Էնքան տգետ, անպատկառ, անդաստիարակ են, գիտեք, չեմ ուզում իրենց բառերով ասել, երբ որ հանդիպենք, կասեմ ես իրենց, մի քանիսը կան։ Պատկերացրեք, անկախության հետ կապված ինձ պես մարդը կարող է
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել՝ դառնալով աշխարհի գավաթի փուլերի եռակի հաղթող
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում։ Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հաղթողի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,499 միավոր։ Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի փուլերի եռակի հաղթող։ Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից ավելի
Թող պարծենան քեզնով քո անունը սիրողները․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Զատիկի կապակցությամբ Թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի օրհնես արդարին։ Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել
Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ՝ ծիրանենի, խնձորենի, տանձենի, սալորենի և նշենի: Տարածքն ամբողջությամբ
«Ես յաղթեցի աշխարհին»․ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին Սուրբ Զատկուան պատգամը
Իր երկրաւոր առաքելութեան վճռական հանգրուանին, ի տես շփոթի ու անորոշութեան մատնուած իր աշակերտներուն, Քրիստոս ըսաւ. «Աշխարհի վրայ նեղութիւն պիտի ունենաք, բայց քաջալերուեցէք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին» (Յհ 16.33)։ Արդարեւ, աշխարհին յաղթելու առաքելութեան համար Աստուծոյ Որդին աշխարհ եկած էր, որովհետեւ՝ Աստուծոյ պատկերը ու նմանութիւնը կրող եւ ստեղծագործութեան պսակը նկատուող մարդը՝ հեռացած էր իր Արարիչէն։ Հեռացած էր
Ի վերջո, որքա՞ն կարելի է յուրաքանչյուր կորուստ մատուցել որպես հաջողություն․ Էդմոն Մարուքյան
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Էլչին Ամիրբեկովի ուղեկցությամբ Ստեփանակերտ են այցելել Ադրբեջանում հավատարմագրված մի շարք օտարերկրյա դեսպաններ և դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ։ Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար աշխատաժողովի մի խումբ մասնակիցների հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղ՝ տեղում դիտարկելու սահմանազատումից հետո իրականացված աշխատանքներն ու
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տեղեկություն ունի, որ իր դեմ նոր մահափորձ են նախապատրաստում
Այսօր Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում մի կարևոր հայտարարություն արեց։ «Ինչքան առաջադրել եմ իմ թեկնածությունս, մեզ կապում են կրիմիալ, կրիմինալ, կրիմինալ․․․ Դիտավորյալ դա բարձրաձայնում են, դիտավորյալ դա խոսում են։ Մենք ունենք ինֆորմացիա, որ մեր դիմաց պիտի ինչ-որ վատ արարք կատարեն նորից։ Հիմա հող են նախապատրաստում, որ գցեն նորից կրիմինալի վրա։ Հիմա բարձրաձայնում
Մեսրոպ Առաքելյան. «Վստահ եմ, որ իշխանության գործողությունները ավելի են վնասելու իրենց վարկանիշին՝ անվտանգային, տնտեսական եւ այլ խնդիրների առումով»
Փարաքար համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Միասնություն» դաշինքի անդամ Վալոդյա Գրիգորյանի երդման արարողությունից առաջ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը լրատվամիջոցների հետ զրույցում ընտրության արդյունքը գնահատեց դրական: «Այն պատկերացումները, որ ունեինք, այս երեք տարիների պայքարը, նաեւ հաշվի առնելով նախընտրական քարոզչության շփումները բնակիչների հետ, արձանագրվեցինք ընտրությունների արդյունքներով: Եվ այսօր բնակչության մեծամասնությունը իր վստահությունը տվեց մեր թիմին՝
«Մարզպետի հայրն էլ, ինքն էլ միշտ շնորհքով են իրենց պահել, հայրը իմ հետ մոտ է»․Վարդան Ղուկասյան
Aravot.am-ը Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեց, թե որևէ ՔՊ-ական իրեն շնորհավորե՞լ է, թեկուզև ոչ հրապարակային․ «Ոչ, չեն շնորհավորել։ Ես 26 տարի է՝ քաղաքականության մեջ եմ, եթե 1996 թվականից հաշվեք, ես վեց անգամ քաղաքապետ եմ ընտրվել, երկու անգամ էլ՝ Ազգային Ժողովի պատգամավոր, ես էսպիսի բան չեմ տեսել, էս ձևի հարձակում, ամբողջ սայթերն ու չգիտեմ ինչերը
Սպասում ենք հայկական պատվիրակությանը հոբելյանական միջոցառումներին Մոսկվայում․ ՌԴ դեսպանության խորհրդական
ՌԴ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովը մտահոգություն հայտնեց․ «Ցավոք, տեսնում ենք՝ աշխարհի տարբեր ռեգիոններում նացիստական գաղափարախոսությունը գլուխ է բարձրացնում»։
«Ցավալի է, որ Մոսկվայում 80-ամյակի միջոցառմանը ՀՀ-ին ներկայացնելու է մի մարդ, որը ո՛չ հաղթանակի հետ կապ ունի, ո՛չ հպարտության»․ Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը փաստեց՝ մենք երբեք իրավունք չունենք մոռացության մատնելու այդ կարևորագույն իրադարձությունը՝ Հայրենական Մեծ պատերազմը․ «Պետք է դրանից դասեր քաղենք, որովհետև հայ ժողովրդի, մեր պապերի մասնակցությունը և ներդրման մասին մենք չէ, որ ասում ենք։ Դրա մասին խոսում է խորհրդային պատմագրությունը, համաշխարհային պատմությունը»։
Վալոդյա Գրիգորյանը պաշտոնապես ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի լիազորությունները
Փարաքար խոշորցված համայնքի ավագանու այսօրվա արտահերթ նիստում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի՝ օրենքի ուժով ընտրված համայնքի ղեկավար Վալոդյա Լեւոնի Գրիգորյանը լիազորությունները ստանձնեց 2025 ապրիլի 19-ին համայնքի բնակիչներին տրված երդման արարողությունով: «Այսօր մենք միասին մի արարողություն պետք է իրականացնենք, որը շատ պարտավորեցնող է: Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ. Համայնքի ղեկավարի լիազորությունները
Օտարերկրյա քաղաքացին Դիլիջանի անտառներում մոլորվել է․ փրկարարները հայտնաբերել են տուժածին
Ապրիլի 19-ին, ժամը 12:20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների
Արամ Ա. Կաթողիկոսին այցելեց Արմէն Ռուստամեան, ընկերակցութեամբ Բիւրոյի անդամ Յակոբ Բագրատունիի
Ուրբաթ, 18 Ապրիլ 2025-ի առաօտեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին այցելեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի նորընտիր ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, ընկերակցութեամբ Բիւրոյի անդամ Յակոբ Բագրատունիի։ Հանդիպումը առիթ հանդիսացաւ քննարկելու ներհայաստանեան եւ Հայաստան-Սփիւռք յարաբերութեան առնչուած հացեր ու մարտահրաւէրներ: Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
«Հլը տեսնենք՝ կապիտուլյանտներն ինչպես կարձագանքեն»․ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի թեմայով համաժողովը հայտարարություն ընդունեց
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ցավով արձանագրեց՝ ՀՀ-ում իշխող քաղաքական ուժը մեր պատմությունը ջնջելու կամ սեփական պատկերացումներով խմբագրելու ճանապարհին փորձում է ջնջել մարդկանց հիշողությունից այն հանգամանքը, որ հայկական Արցախ ենք ունեցել, կամ փորձում են ջնջել բոլոր այն մարդկանց կենսագրությունը, որոնք հայ ժողովրդին հաղթանակ են պարգևել, մարտեր ղեկավարել։
Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով
Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում
«ՀՀ-ում էլ իշխանությունը զավթածների կողմից փորձ է արվում մոռացության մատնել մեր հաղթանակները»․ Աննա Մկրտչյան
Աննա Մկրտչյան․ «Այսօր ՀՀ-ում այն ռիսկերն ու մարտահրավերները, որ կան թե′ ներսից, թե′ դրսից, անհրաժեշտություն են ստեղծում այս հաղթական հիշողությունը տանել մեր մեջ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի նոր հաղթանակներ կերտելու համար»։
Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը
4-5 ամիս է՝ ցուցակները ներկայացրել ենք, բայց մեր վետերանները դեռ չեն ստացել հաղթանակի 80-ամյակի մեդալներ․ գնդապետ Եսայան
Հայաստանի Վետերանների միավորման նախագահ գնդապետ Սիմոն Եսայանը ՌԴ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովին սա նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանին փոխանցել։ Ալեքսանդր Նովիկովն ասաց․ «Մենք այդ հարցով զբաղվում ենք։ Այստեղ աշխատանքի մի մասը պետք է ՀՀ կառավարությունն անի, դրա համար ձգձգվում է։ Կապի մեջ ենք, և կլինեք առաջինը, որ կիմանաք հանգուցալուծման մասին»։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հանրապետության տարածքում` Ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն
«Ալիևը կրկնել է Հիտլերի, Գեբելսի գործողությունները»․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը փաստեց՝ ԽՍՀՄ կարմիր բանակի ամեն հինգերորդ գեներալ եղել է ազգությամբ հայ։