Օրվա լրահոսը

Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 10 կգ թմրամիջոց․ մաքսանենգության և ապօրինի թմրաշրջանառության նոր դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում բացահայտվել է ԻԻՀ-ից ՀՀ մաքսանենգ ճանապարհով փոխանցված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի

«Ուզում են, որ էս երկրում հայ չապրի, անտանելի պայմաններ են ստեղծում այս երկրում ապրող մարդկանց համար»․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը վստահեցրեց՝ այս օրենքը չի փոխվելու․ «Պետք է այս կառավարությունը փոխվի, հակառակ դեպքում ստիպված ենք լինելու ոչ թե մենք խմենք հարկ վճարողների կենացը, այլ իրենք վերջին անգամ բաժակ բարձրացնեն հարկ վճարողների հիշատակի կենացը»։

Նարեկ Զեյնալյանը դադարեցնում է պատգամավորական լիազորությունները

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս։ Ինչպես մինչ այսօր, այսուհետև ևս, գիտելիքներս և փորձս շարունակելու եմ ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը։ Հակիրճ ներկայացնեմ իմ կատարած աշխատանքը այս տարիների ընթացքում. 2019թ-ից մինչ օրս, հանդիսանալով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, իմ կողմից մշակվել և ամբողջությամբ ընդունվել է թվով 49 օրենսդրական նախաձեռնություն, ունեցել

Չկա այն մարմինը, որը պետք է լինի պետական կարիքներից բխող կիրառական գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների պատվիրատուն. Տիգրան Շահվերդյան

Պետական համակարգում այս բացերն են նաեւ բերում նրան, որ չարդարացված սպասումներ են ձեւավորվում գոյություն ունեցող գերատեսչություններից՝ հատկապես ԿԳՄՍ նախարարությունից:

Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է Ասլան Բժանիայի հրաժարականի օգտին

Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է ինքնահռչակ պետության նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականի օգտին. 31 պատգամավորներից 28-ը կողմ, մեկը դեմ է քվեարկել, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Քվեարկությունը գաղտնի էր։ Նախագահի պարտականությունները ժամանակավորապես, մինչև նոր ընտրությունները, կկատարի փոխնախագահ Բադրա Գունբան։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

«Սա հարկային տեռոր է։ Պետք է գնանք, վարկեր վերցնենք, որ այդ հարկերը վճարենք»․ փաստաբան

Արշավիր Խալափյանը հորդորեց հետաձգել այս նախաձեռնությունը, ծավալել շահագրգիռ քննարկումներ․ «Հինգ տոկոսը ճիշտ չեք համարում, խելամիտ ձևով բարձրացրեք։ Տրամաբանության մեջ չի տեղավորվում»։

Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ապացուցել, որ Նոյի դամբարանը մուսուլմանական մշակութային կոթող է՝ ժխտելով ակնհայտ փաստերը․ «Գեղարդ»

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ – Աստվածաշնչում հիշատակված համաշխարհային ջրհեղեղի հետ է կապվում Նախիջևան անունը, իսկ Նախիջևան քաղաքը համարվում է Նոյ նահապետի կողմից հիմնադրված հնագույն բնակավայրերից մեկը Հայաստանում։ Ըստ ավանդության՝ Նոյը, Աստծու կամքով փրկվելով ջրհեղեղից, Արարատ լեռան գագաթից իջել է մերձակա հարթավայրը և իջևանել մի վայրում, որը հետագայում կոչվել է Նախիջևան («նախնական իջևան»)։ Բազմաթիվ պատմություններ կան այն

ԿԸՀ-ն սկսել է «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների ստուգման գործընթացը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 19-ին սկսել է («Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին») քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների ստուգման գործընթացը։ Գործընթացին ներկա է եղել նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։ Ստորագրությունների ստուգման գործընթացը լիազոր ներկայացուցչին մանրամասնել են ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ ՏՏ վարչության պետ Ելենա Այվազյանը։ ԿԸՀ ապրիլի 9-ի N 10-Ն

Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով  սեփական դիմումի համաձայն դադարեցրել են անդամակցությունն «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին: «ԻՄ ՔԱՅԼԸ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

Կրակի մեջ վառվելու եք, սաղդ պատասխան եք տալու. Արարատ Միրզոյանի գործով մեղադրյալի հայր

Թորգոմ Ասատրյանի հայրը դուրս հանվեց նիստերի դահլիճից

Ֆրենք Փալոն․ Եթե չլիներ դեսպանատան կողմից վարձված անվտանգությունը, ես հիվանդանոցում կլինեի

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Անխոս, որ եթե չլիներ այն փաստը, որ դեսպանատունը անվտանգություն էր վարձել ինձ պաշտպանելու համար, ես հիվանդանոցում կլինեի», – Վաշինգտոն վերադառնալիս լրագրողներին ասել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնը։ Նա նշել է, որ որ իր վրա քիչ էր մնում հարձակվեին, երբ նա մասնակցում էր

«Այս փոփոխությամբ առաջարկվում է հարկերը բարձրացնել վեց անգամ՝ գործող հինգ տոկոս հարկի փոխարեն սահմանել 31 տոկոս հարկ»․ Նաիրի Սարգսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը հայտարարեց՝ չի կարելի բուժաշխատողներին ու ուսուցիչներին վկայակոչելով՝ հուզական ֆոն ստեղծել և հիմնավորել հարկային բեռի վեցապատկումը։

Լենա Նազարյանը՝ «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի անդամ Լենա Նազարյանը: «ԻՄ ՔԱՅԼԸ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

Առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 19-ին հրավիրած խորհրդարանական լսումների առանցքում «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումն էր: Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, վարչապետի եւ փոխվարչապետերի աշխատակազմերի, Ֆինանսների նախարարության, ՊԵԿ, ԲՏԱ, Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ եւ ՓՄՁ ոլորտի ասոցիացիաներ, ընկերություններ, մասնագիտական համայնքից ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, իր բացման խոսքում անդրադառնալով

Հեռահաղորդակցման հավելվածի միջոցով թմրամիջոցների իրացումից ստացվել է 6 մլն 574 հազար դրամ․ գործը դատախազն ուղարկել է դատարան

Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 18-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և խոշոր չափերով փողերի լվացում կատարած անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Տ-Թ.-ն, «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված օգտատիրոջ, Մ.Ա.-ի և դեռևս ինքնությունը չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2023 թվականի հունվարից մինչև

Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնությունը վաստակած հայ ըմբիշներին մրցույթից դուրս թողնելը ևս բխում է Փաշինյանի «խեղճիզմի» քաղաքականությունից․ Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Երևանում կայանալիք Բանակայինների Աշխարհի առաջնությանը Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնությունը վաստակած հայ ըմբիշներին մրցույթից դուրս թողնելը ևս բխում է Փաշինյանի «խեղճիզմի» քաղաքականությունից։ ՊՆ համապատասխան ներկայացուցիչն այդպես էլ չկարողացավ որևէ տրամաբանական բացատրություն տալ, թե ինչու են այդպես վարվել։ Ի՞նչ տրամաբանական բացատրություն պետք է լինի

Ավարտվել է ԱԺ նախկին պատգամավոր Խ․ Քոքոբելյանի հոր առևանգման և առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ԱԺ նախկին պատգամավոր Խ․ Քոքոբելյանի հոր՝  Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 84–ամյա բնակչի առևանգման և ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մասով։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԻԻՀ

Բաքվում ԱՄՆ սենատորները բարձրաձայնել են Արցախի էթնիկ զտումների ենթարկված հայ բնակչության վերադարձի իրավունքի իրացման, հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտությունը

Բաքվում անցկացվող COP 29 կլիմայական կոնֆերանսի ժամանակ Ալիևի կառավարության կողմից ճնշումների և ահաբեկումների պայմաններում, սենատորներ Էդ Մարքին  և Շելդոն Ուայթհաուսը, ինչպես նաև Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենք Փալոնը բարձրաձայնել են Արցախի էթնիկ զտումների ենթարկված հայ բնակչության վերադարձի իրավունքի իրացման, հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտությունը։ Նոյեմբերի 16-ին Բաքվում COP 29-ի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի

Պատմական ու իրական Հայաստանի արանքում Սասունցի Դավիթին որտե՞ղ ենք տեղավորելու․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը Պատմական ու իրական Հայաստանի արանքում Սասունցի Դավիթին որտե՞ղ ենք տեղավորելու։ Դավիթը Սասունցի էր՝ պատմական Հայաստանում, Սասունն էլ հիմա Թուրքիայի տարածք է, ո՞ւ։ Էպոսը հիմա իրական Հայաստանում լինելո՞ւ է, թե մնալու է պատմական Հայաստանում։ Դա էլ տարածք չի, որ քաղաքականության սահմաններում որոշվի, այլ մշակույթային արժեք, որը տարածքային պատկանելիություն չունի։ Թուրքիայում էլ

Ռուբեն Ալթունյանն ամեն ինչ անում էր՝ հանրահռչակելու ժողովրդականը, այն տանելու դեպի ժողովուրդը, պարզ ունկնդրին

«Պետք չէ աղավաղել ազգայինը, պարզ երգը նման է մի գեղեցկուհու, ով ճկվում է ծանրացնող զարդերից»,-ասում էր ավագ Ալթունյանը։ Հայրը շատ էր ցանկանում՝ որդին շարունակի իր գործը:

Մենք գործ ունենք պետական հեղաշրջմանը հավասարազոր հակասահմանադրական գործողությունների հետ. հայտարարություն

Պետական լծակների չարաշահմամբ հայության մեջ թշնամական՝ ապազգային, հակաիրավական տրամադրությունների տարածումը անհրաժեշտ է դարձնում հասարակական-քաղաքական լայն շերտերի անհապաղ արձագանքը: 1990թ․ օգոստոսի 23-ին ընդունված հայոց պետականության հիմնարար փաստաթղթի՝ Անկախության հռչակագրի դեմ ոտնձգությունները ուղղված են հայ ժողովրդի բարձրագույն արժեքների դեմ: Դրանք հանգեցնելու են Հայաստանի ինքնիշխանության եւ միջազգային կարգավիճակի նսեմացմանը, որի հետեւանքով մենք ակամա հայտնվելու ենք թշնամական ուժերի շարունակական

Վտանգավոր թվեր․ Հայաստանի տնտեսական «հրաշքի» մութ կողմը

Հայաստանի ֆիսկալ մարտահրավերները և դրանց ազդեցությունը երկրի ապագայի վրա Թվերը չեն խաբում Հանրային ֆինանսների ոլորտում տեղի ունեցող միտումները բացառիկ կարևորություն ունեն պետության կայուն զարգացման համար։ Երբ ցանկացած կազմակերպության, հատկապես պետության պլանավորված եկամուտները խրոնիկ կերպով թերկատարվում են, դա վկայում է կառավարման համակարգային խնդիրների մասին։ Այս միտումները պահանջում են հատուկ ուշադրություն և համակողմանի վերլուծություն։ Վերջին 15 տարիների

Հաստատվել է Սասուն Խաչատրյանի հրաժարականի դիմումը

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հաստատել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հրաժարականի դիմումը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Ընթացիկ իրավիճակը, որտեղ Հայաստանի հավաքականի կազմից դուրս են մնացել մի շարք անվանի մարզիկներ, մեզ համար ևս մնում է անհասկանալի․ հայտարարություն

Ըմբշամարտի ընտանիքի հարգելի անդամներ, Հարգելի հայրենակիցներ, Հաշվի առնելով վերջին շրջանում ստեղծված իրավիճակը՝ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՀԸՖ) որևէ առնչություն չունի Բանակայինների աշխարհի առաջնության կազմակերպման, անցկացման և հավաքականի կազմի ընտրության հետ: Այս հարցերը ամբողջությամբ գտնվել և գտնվում են տվյալ երկրի ռազմական կառույցների իրավասության ներքո։ Ընթացիկ իրավիճակը, որտեղ Հայաստանի հավաքականի կազմից դուրս

Արմատավորված կարծրատիպերը շարունակում են խոչընդոտել առաջընթացին․ ժամանակն է մարտահրավեր նետել գենդերային կարծրատիպերին Արեւելյան գործընկերության երկրներում

Չնայած գենդերային հավասարության ուղղությամբ առաջընթացին` վնասակար կարծրատիպերը դեռեւս ուղղություն են հաղորդում առօրյա կյանքին Արեւելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում: Տարածաշրջանում գենդերային նորմերի եւ կարծրատիպերի վերաբերյալ 2022 թվականի ելակետային ուսումնասիրությունը, որն իրականացրել է «ԵՄ-ն հանուն կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության» (EU 4 Gender Equality) ծրագիրը, ցույց է տվել, որ խորը արմատավորված կարծրատիպերը շարունակում

Թե ինչու են աշխարհի ու Եվրոպայի մեդալակիրները դուրս բերվել հավաքականից, մնաց անհայտ

Aravot.am-ի հարցին, թե կանոնակարգը հնարավորություն տալի՞ս է փոխել Հայաստանի բանակային հավաքականի կազմը, պարոն Նիլտոնը պատասխանեց, որ կան սահմանված ժամկետներ եւ կազմը փոխել հնարավոր չէ:

«Փող է պետք 13 միլիարդ, sms-ով կլինի, մի ձև կլինի, ձեր շրջապատի նորելուկ օլիգարխներին ասեք՝ եղբայր, մի քանի օրվա գերշահույթը տարեք, մուծեք բյուջե, այս հարցն էլ թող փակվի, գնա»․ Թադևոս Ավետիսյան

Պատգամավորը հորդորեց՝ գոնե գրեք այդտեղ՝ այն կազմակերպությունները կամ գրասենյակները, որոնք բացառապես անվճար ծառայություններ են մատուցում և պետության ֆունկցիա իրականացնում հատուկ սոցիալական խմբերի համար, իրենց մի հարկեք:

Արգիշտի Քյարամյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ԱՐԳԻՇՏԻ ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Արգիշտի Քյարամյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում

Ucom-ը հայտարարում է 5G ցանցի գործարկման երկրորդ փուլի ավարտի մասին․ այժմ նոր ցանցը գործում է Ախթալա, Բերդ, Իջևան, Մարալիկ, Մարտունի, Սևան, Սիսիան, Տաշիր, Թումանյան, Ալավերդի և Ջերմուկ  քաղաքներում։ Այսպիսով, ընկերության 5G ցանցն արդեն հասանելի է 20 մարզային քաղաքներում։ Ucom-ի համար ենթակառուցվածքների արդիականացումը վերջին տարվա առաջնահերթություններից է և շարունակելու է առաջնահերթություն մնալ մոտակա ապագայում։ Այս ծրագրի

Ռուստամ Բադասյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Ռուստամ Բադասյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728