Օրվա լրահոսը

Փաշինյանն ընդգծել է Էստոնիայի դերը Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման ուղղությամբ

Վարչապետն ընդունել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպանին

Փարիզը հյուրընկալում է FAST-ի առաջին գալան Եվրոպայում՝ Հայաստանում արհեստական բանականության ոլորտի կրթության շուրջ միավորելով 200 աջակցի

20 նոյեմբեր, 2024, Փարիզ—Փարիզի նշանավոր Ֆրանսիայի ավտոմոբիլային ակումբում Եվրոպայում իր առաջին «Advance Armenia» գալան է հյուրընկալել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)։ Գալան Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի կրթության զարգացման նպատակի շուրջ էր միավորել հայկական սփյուռքի, եվրոպական լայն համայնքի և տեխնոլոգիական ոլորտի 200 անվանի ներկայացուցչի։ Միջոցառման առանցքում FAST-ի «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրն էր՝ նախաձեռնություն, որն

Մխչյան գյուղում հրդեհը մարվել է. այրվել է տունը՝ մոտ 40 քմ)

Նոյեմբերի 19-ին, ժամը 23:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 20-ին, ժամը 00։52-ին, մարվել՝ 10:00-ին։ Այրվել է տունը (մոտ 40

Բաքուն Հայաստանի դեմ գործով հայցադիմումի հիմնական փաստաթուղթն է ներկայացրել Հաագայի դատարան

«Ազատություն». Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ դատարանին մանրամասներ են ներկայացրել էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխան իրավունքի բազմաթիվ խախտումների մասին՝ նշելով, որ սա 2023-ի փետրվարի 27-ի հայցադիմումի տրամաբանական զարգացումն է։ Հաագայի դատարանը, որ արդեն երեք տարի է՝ քննում է Երևանի ու Բաքվի հակընդդեմ հայցերը, նոյեմբերի 12-ին հրապարակեց նախնական վճիռները՝ մերժելով Ադրբեջանի ներկայացրած

ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ֆրանսիայի պետական արարողակարգի ծառայության տնօրենին

Դեսպան Խաչատրյանը հանձնել է իր հավատարմագրերի պատճենը Նոյեմբերի 19-ին, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ֆրանսիայի պետական արարողակարգի ծառայության տնօրենի տեղակալ Մաթյո Կարմոնային (Mathieu CARMONA)։ Շնորհավորելով դեսպան Խաչատրյանին Ֆրանսիայում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Մաթյո Կարմոնան հաջողություն և բեղմնավոր աշխատանք է մաղթել նրան։ Վստահություն

Սեպտեմբերին գրանցվել է բյուջեի 11.6 միլիարդ դրամ հավելուրդ. Համաշխարհային բանկի ամփոփագիրը

Համաշխարհային բանկի կողմից հրապարակված՝ Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը Տնտեսական ակտիվության աճի տեմպը սեպտեմբերին ավելացավ` հասնելով 7 տոկոսի (տ/տ): Գործազրկության ծավալներն ավելացան` 2023 թ. 2-րդ եռամսյակի7 տոկոսից 2024 թ. 2-րդ եռամսյակում հասնելով 13.8 տոկոսի: Գնաճը հոկտեմբերին մնաց կայուն` 0.6 տոկոս (տ/տ): Ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանումը շարունակեց մնալ արտահանման աճը պայմանավորող հիմնական ոլորտը. արտահանման մյուս

23-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ավտոմեքենա հափշտակելու և պարեկի ծառայողական գործունեությանը միջամտելու մեղադրանքով

Պարզվել են 23–ամյա երիտասարդի կողմից մեկ այլ անձի ավտոմեքենան հափշտակելու և Ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքերի մի շարք հանգամանքներ։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը

Որոշակի ՄՕԳ ապահովող ուսանողներն ընդհանրապես ուսման վարձ չպետք է վճարեն. Փաշինյան

Վարչապետը Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրը  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը: Ինչպես նախորդ կրթական հաստատություններում հանդիպումների ժամանակ, այնպես էլ Մանկավարժական համալսարանում Նիկոլ Փաշինյանը նախ խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի և

Հայաստանի հավաքականի մարզիկները դուրս են եկել Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության եզրափակիչ

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի ներքոնշյալ մարզիկները: Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) եզրափակչում կպայքարեն ոսկե, Էլեն Բաբաջանյանը (53 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալների համար:

ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 200 հազար դոլարին համարժեք դրամ. ապօրինի գույքի բռնագանձման գործով կայացվել է հերթական վճիռը

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ի վճռով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության եկամուտների և ծախսերի ծրագրավորման և մոնիթորինգի բաժնի նախկին գլխավոր մասնագետ Նաիրա Տեր-Ստեփանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 79 մլն դրամ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ  

«Խոշտանգման դեպքերը լինում են ոչ միայն ուղղակի դիտավորությամբ, այլ նաեւ կրթության պակասից․ ոստիկանության ծառայողը չգիտի՝ ինքն ինչ գործողություն պետք է անի»․ ՆԳՆ պաշտոնյա

Նա նշեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոշտանգման դեպքերը միշտ չէ, որ ձերբակալվածներին պահելու վայրերում են լինում։

Թմրանյութի հայտնաբերման դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ

Նոյեմբերի 13-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Թաիրով գյուղի 27-ամյա բնակիչը 62-ամյա համագյուղացու հողամասում և կից օժանդակ շինություններում պահում է մարիխուանա: Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելել են նշված հողամաս: 27-ամյա երիտասարդը իրավապահներին է ներկայացրել մարիխուանայի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 13, 2 գրամ քաշով 2 փաթեթ: Նա հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել՝

Ադրբեջանն էլ Ֆրանսիայի դեսպանին է կանչել ԱԳՆ

«Ազատություն». Ադրբեջանի արտգործնախարարությունն, իր հերթին, այսօր Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոյին կանչել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչություն։ COP29-ը բոյկոտելու կոչերն անընդունելի են, արտգործնախարարությունում ասել են դեսպանին։ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունից APA-ին փոխանցել են, որ դեսպանին է այսօր փոխանցվել նաև Բաքվի դժգոհությունը հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության կապակցությամբ, մասնավորապես, նշելով, թե «Հայաստանին զինելու և ռևանշիզմ խրախուսելու Ֆրանսիայի քայլերը վնասում են

Երբեմն անգամ հետախուզական տվյալներ պետք չեն Ադրբեջանի հետագա գործողությունները կանխատեսելու համար. Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Վերոնշյալ փորձագետը` Ահմեդ Ալիլին, սերտորեն համագործակցում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ։ Այս հարցազրույցում նա ուղղակի խոստովանում է, որ Ադրբեջանը նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկել Հայաստանի դեմ, անգամ ուղղություններն է ասում: Նա նշում է, որ Հայաստանի չմասնակցելը COP29֊ին Ադրբեջանի կողմից հետագա

Զինված ուժերում մահացության ցուցանիշը մտահոգիչ է․ 2020-2024 թվականներին մահացել է 362 զինծառայող

«Խոշտանգման, կյանքի իրավունքի խախտման դեպքերով քննություններն ընթանում են շատ երկար։ Եվ քննության արդյունավետությունը ոչ այնքան բարձր մակարդակի վրա է, որովհետեւ գործերի քննությունը կամ կարճվում է, կամ կասեցվում»։

Թույլ մի´ տվեք, որ պարտվելու վախը խանգարի ձեզ առաջ մղվել. Իրանի դեսպանի ուղերձը հայ մանուկներին

Ամեն անգամ, երբ տեսնում եմ ձեզ, սովորում եմ առանց պատճառի ուրախանալ:

Քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Արմավիրի աղբանոցում

Նոյեմբերի 9-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Արմավիր քաղաքի աղբանոցում: Համայնքնային ոստիկանության Արմավիրի բաժինց մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Կալաշնիկովի» 2 ինքնաձիգ, ինքնաձիգի 3 փամփշտատուփ, երկփողանի որսորդական 2 հրացան, մեկփողանի որսորդական հրացան, երկփողանի կարճեցված փողով և կարճեցված

Սուրեն Սուրենյանց. «Նիկոլ Փաշինյանը COP 29-ի օրերին ամենանողկալի ելույթն ունեցավ ԱԺ-ում՝ թիրախավորելով Անկախության Հռչակագիրը: Նման ձեւով ապալեգիտիմացնել պետությունը կարող է միայն թշնամական պետության ղեկավարը»

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը «Հայելի» ակումբում, արձագանքելով դիտարկմանը, թե Իսրայելի վարչապետը $ 5 միլիոն է խոստացել «Համասի» գերությունից ազատված յուրաքանչյուր պատանդի համար, իսկ Հայաստանում պարզապես մոռացության են տալիս Ադրբեջանի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ մյուս հայ ռազմագերիներին ու պատանդներին, առավել եւս, որ ոչինչ չարեցին երկու օրից ավարտվող COP 29-ը

Էրդողան․ ՆԱՏՕ-ն պետք է վերանայի Ռուսաստանի միջուկային դոկտրինը

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրազիլիայում անցկացված «G20»-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո մամուլի ասուլիս է տվել։ Ասուլիսի ընթացքում Էրդողանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ինքն անհանգիստ է Ռուսաստանի միջուկային նոր դոկտրինի մասով, նախ կարճ պատասխան է տվել, ապա ասել․ «Ռուսաստանի կատարած այս քայլը պետք է դիտարկվի և վերանայվի ՆԱՏՕ-ի  պաշտոնյաների կողմից։ Ամենից առաջ Ռուսաստանն

Առանց համապատասխան թույլտվության զբաղվում էին ալկոհոլային խմիչքի պատրաստմամբ և իրացմամբ

Վերջին օրերին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ իրենց սպասարկած տարածքի տարբեր հասցեներում ապօրինի, առանց համապատասխան լիցենզիայի պատրաստում, շշալցնում և ակցիզավորում են ալկոհոլային կեղծ խմիչքներ, որոնք նաև իրացնում են: Առաջին տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները նոյեմբերի 15-ին այցելեցին Գյումրիի բնակիչ 31 և 32 տարեկան տղամարդկանց վարձակալած տարածք: Հայտնաբերվեցին տարբեր տարողութան 439

«Թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն». Ադրբեջանի դեսպանին Ֆրանսիայի ԱԳՆ են կանչել

«Ազատություն». Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևային կանչել են երկրի արտգործնախարարություն։ Ֆրանսիայի արտգործնախարարությունը երեկվա հայտարարությունում նշել է, որ դեսպանին կանչել են COP29-ում Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին Ադրբեջանի իշխանությունների կողմից արված անընդունելի հայտարարությունների կապակցությամբ, որոնք հանգեցրել են ՄԱԿ-ի համաժողովին Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարար Ագնես Պանիեր-Ռունաշերնի այցի չեղարկմանը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Հիշեցի՝ ինչպես էին պահում ինքն ու իր խումբը Հայոց վեհափառի հանդեպ, եւ հիմա ինչպես է խոնարհվում Հռոմի պապի առաջ. Խաչիկ Մանուկյան

Եթե սրանք անգամ ամբողջ կառավարությունով գործի չգնան, Հայաստանի քաղաքացին ոչինչ չի զգա

Աննա Հակոբյանը Վատիկանում ներկա է գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը, որն անցկացնում է Հռոմի պապը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը «Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա էի Հրապարակային գլխավոր ունկնդրությանը, որն անցկացնում էր Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը։ Ունկնդրությանը ներկա էին ուխտավորներ աշխարհի տարբեր երկրներից»։

Դեսպանը վերահաստատել է Էստոնիայի հանձնառությունը՝ աջակցել ՀՀ-ին բարեփոխումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին: Ողջունելով դեսպանին Հայաստանի խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է երկու երկրների հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը: Մարգ Մարդիսալու-Կահարը եւս կարեւորել է համագործակցության խորացումը` գնահատելով բարեկամական խմբերի` համատեղ աշխատելու պատրաստակամությունը: Դեսպանը վերահաստատել է Էստոնիայի հանձնառությունը` աջակցել Հայաստանին ընթացող բարեփոխումների

Դավիթ Խուդաթյանը կնշանակվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի հայրենակիցներ, Դավիթ Խուդաթյանը, ով ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար։

Էդգար Ղազարյան. «Ըստ էության, Աննան վարչապետի կաբինետ է ձեւավորում»

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսեց վերջին օրերին տեղի ունեցած զանգվածային հրաժարականների եւ նոր նշանակումների մասին: «Դրանք ի՞նչ կապ ունեն հրաժարականների հետ: Եկեք իրադարձությունները ամբողջության մեջ դիտարկենք: Այդ նույն օրը՝ կիրակի օրը, Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը հեծանիվ են քշել Նիկոլ Փաշինյանի հայրենի Ենոքավան գյուղում: Տեսանյութը հրապարակվել է

ԸՕ փոփոխությունների փաթեթում արտակարգ եւ ռազմական դրությանն առնչվող որոշ դրույթներ դեռ կլրամշակվեն. ԿԸՀ նախագահ

ՀՀ Արդարադատության նախարարությունը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթից ետ է վերցրել արտակարգ եւ ռազմական դրության ժամանակ ընտրությունների անցկացմանը վերաբերվող հատվածը՝ լրամշակման նպատակով․ այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ ԸՕ-ի փոփոխությունների փաթեթի շուրջ վերջերս կայացած խորհրդարանական լսումները, ըստ Վահագն Հովակիմյանի, ցույց տվեցին, որ այն կարգավորումները, որոնք ընդդիմադիր գործընկերների հետ համաձայնեցվել էին մինչ

Ավանում հեռացվում են քաղաքի տեսքն աղավաղող գովազդային վահանակները

Տասնամյակներ շարունակ երևանցիներին անհարմարություն պատճառող ու քաղաքի տեսքն աղավաղող մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակները հեռացվում են: Ավան վարչական շրջանում այդպիսի 56 վահանակ ամբողջությամբ ապամոնտաժվել է: Արտաքին գովազդի թույլտվություն ստանում են միայն այն տնտեսվարողները, որոնք հետևում են նոր չափորոշիչներին: 2024թ. վարչական շրջանում 169 արտաքին գովազդ հեռացվել է, թույլտվություն է տամադրվել 58-ին: Երևանի քաղաքապետարան

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728