Օրվա լրահոսը
Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ
Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա, Սպուտնիկ Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով Բաքվում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը: «Այս թեմայով շփումները եղել են միայն երկու երկրների հասարակական կազմակերպությունների մակարդակով», – նշել են նախարարությունում։ Հիշեցնենք՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել է՝ Հայաստանն ու Ադրբեջանը աշխատում են
«Կադրային որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել»․ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ուժային կառույցների նախկին ղեկավարներին
«Այսօր առավոտյան արդեն նախարարություններում ներկայացրել եմ նորանշանակ նախարարներին՝ Արփինե Սարգսյանին եւ Դավիթ Խուդաթյանին»։
Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր
Յունիբանկը թողարկել է 10 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս պարտատոմսերի թողարկման մասին: Տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը կազմում է 6.25%, պարտատոմսերի մարման ժամկետը՝ 7 տարի: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ: Յունիբանկը Հայաստանում առաջին բանկն է, որ թողարկել է ստորադաս պարտատոմսեր: Տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել 2025թ. փետրվարի 24-ին, որից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում։ Պարտատոմսերը հնարավոր է ձեռք
«Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում Անկարան ակտիվորեն աշխատում է Բաքվի հետ․ Թուրքիայի տրանսպորտի նախարար
«Ազատություն». Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը «Զանգեզուրի միջանցքն» է, Բաքվում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Նա նշել է, որ այս ուղղությամբ Անկարան ակտիվորեն աշխատում է ադրբեջանական կողմի հետ։ «Միջանցքը կանցնի Հայաստանի՞, թե՞ Իրանի տարածքով, կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները։ Ապա այդ միջանցքը Նախիջևանով կանցնի Թուրքիա», – հայտարարել
Այդ գնային բաշխման մեջ մեր հասարակությունը երկու անգամ է գնաճի ազդեցությանը ենթարկվելու. Նաիրի Սարգսյան. «Փաստ»
Ակնկալվում է Հայաստանի պետական պարտքն ավելացնել 14 միլիարդ դոլարից, ինչը նշանակում է, որ Հայաստանի չափահաս չդարձած, այդ թվում՝ դեռևս չծնված քաղաքացիներն ապագայում պետք է լինեն բարձր հարկային բեռի տակ, որպեսզի կարողանան այդ պարտքը սպասարկել:
Պապիկյան. Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության կազմակերպումը վկայում է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին անդամակցող 140 երկրների շարքում Հայաստանն ունի իր կայուն տեղը
Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։ Բացման պարային ներկայացումներից և մասնակից երկրների դրոշների հանդիսավոր շքերթից հետո առաջնության մասնակիցներին, պատվիրակությունների ներկայացուցիչներին և հյուրերին նախ ողջունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնը։ Խորին շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությանը հյուրընկալության համար՝ գնդապետ Նիլտոնը նշել
«Կգա ժամանակը կտեսնենք, թմրանյութի թեստ կհանձնեմ, թե՝ ոչ». Կարեն Սարուխանյան. Factor
«Ես թմրանյութի հետ բացարձակ կապ չեմ ունեցել և չունեմ»,- Factor.am-ի հարցադրմանն այսպես արձագանքեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ Մենք պատգամավորին զանգահարել էինք մամուլում շրջանառվող տեղեկության առիթով, ըստ որի՝ Սարուխանյանի արյան մեջ թմրանյութի առկայության թեստը դրական է եղել։ Պատգամավորը նշեց, որ որևէ թեստ հանձնելու կարիք չի տեսնում։ Հարցին՝ իրեն ՔՊ վարչությունից թմրանյութի թեստ հանձնելու
Կարեն Անդրեասյանը լյուստրացիա արեց: Նա ապացուցեց, որ Հայաստանում չկա արդարադատության համակարգ՝ առանց գործադիր իշխանության միջամտության. Ազատ Արշակյան. «Հրապարակ»
«Հրապարակի» հարցերին պատասխանում է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը: – Վերջին դեպքերը` WhatsApp-ով` SMS-ների միջոցով բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ եղան: Ուժային կառույցների, անկախ մարմինների ղեկավարներին, ընտրված պատգամավորներին աշխատանքից նման կերպ ազատելն ու ժողովրդավարությունը խիստ անհամատեղելի են: Նման երեւույթներն ավելի շատ մոտ են ավտորիտար ռեժիմների մոդելին, բայց ոչ` դեմոկրատական: Դուք նախկինում պատգամավոր եք եղել, հիշո՞ւմ եք նման
Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 1044 – Ա ՏԻԳՐԱՆ ԴԱԴՈՒՆՑԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Դադունցին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան
Ո՞նց մինչև հիմա մարդիկ չեն ֆայմել քաղաքական պայքարում հակառակորդներից ազատվելու համար կիրառել հորդորի մեթոդը. «ՉԻ»
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր մանդատը վայր դնելու լուրերին, ասել է. «ՔՊ վարչությունը չի կարող ասել՝ մանդատդ վայր դիր: Վարչությունը կարող է ինձ դիմի, ասի՝ պարոն Աղազարյան, հորդորում ենք, Ձեր մանդատը վայր դրեք։ Նման հորդոր եթե լինի, այդ ժամանակ կխոսենք»: «ՉԻ». Ասում ես, էլի: Ո՞նց մինչև հիմա մարդիկ չեն ֆայմել
Ո՞ւմ պատգամն են կատարում պատգամավորները
«Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով», – գրված է ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում: Այդ հոդվածն առայժմ, գոնե պաշտոնապես, «հնացած» չի ճանաչվել: Մինչդեռ, որպեսզի Հիմնական օրենքի այդ հոդվածը համապատասխանի իրականությանը, այն պետք է վերաշարադրել հետեւյալ ձեւով. «Պատգամավորը ներկայացնում է իր քաղաքական խմբակը, կաշկանդված է այդ խմբակի առաջնորդի
Ռուբեն Քոչարի հնչեցրած կարծիքն այն մասին, որ «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ չէ, չի համապատասխանում իրականությանը
Նոյեմբերի 20-ին Երվանդ Քոչարի որդու՝ Ռուբեն Քոչարի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ վերջինիս կողմից հնչել է կարծիք, որ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ցուցահանդեսում ներկայացվող «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ չէ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն օպերատիվ արձագանքել է հայտարարությանը և հանձնարարել «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, որպեսզի կազմակերպվի վերը նշված ստեղծագործության
Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցանակակիրները պարգևատրվել են
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հետևել է Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության գոտեմարտերին: 67 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել ՀՀ Զինված ուժերի հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը, ով եզրափակիչում 11:0 հաշվով առավելության է հասել Իրանի ներկայացուցիչ Չուվանի Ալիի նկատմամբ: 67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևները հանձնել է Արայիկ Հարությունյանը, հայտնում
Հանցագործության մեջ մեղադրվող հանգուցյալի հիշատակի հուշատախտակ՝ Արշակունյաց պողոտայում
Ավագանու անդամներին ներկայացված միջնորդությունը հաստատելուն չի խանգարել Էմիլ Գրիգորյանին մեղսագրվող հանցավոր արարքները
Տղամարդկանց տոն՝ ճանաչված հայրիկների մասնակցությամբ
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ տղամարդկանց միջազգային օրվա առիթով կազմակերպել էր «Ես ներգրավված և պատասխանատու հայր եմ» խորագրով միջոցառումը։ Տղամարդկանց տոնն այս անգամ նշվեց մայրաքաղաքում։ Հայաստանում առաջին անգամ տոնվել է Գյումրիում՝ երկու տարի առաջ՝ 2022 թ․-ին։ Կազմակերպիչը դարձյալ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնն» էր։ Տղամարդկանց տոնն աշխարհում առաջին անգամ պաշտոնապես նշվել է 1999
Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտն իմ առաջնահերթություններից է. ՄԻՊ
Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրը, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով նորընտիր հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել խորհրդի նախկին կազմը ներկայացնող երեխաների փորձի փոխանակում նոր անդամների հետ, ներկայացվել են խորհրդի առաքելությունը և նպատակները, վերջին 2 տարիների փորձը, մարտահրավերները, ինչպես նաև ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների հետ երկխոսության
Իրավապահները փնտրում են «Manukyan wine» գործարանի մոտ շներ կռվեցնող անձանց
Շներ կռվացնելու մասին տեղեկությունը իրավապահներին է հայտնել ավագանու անդամը
Քննարկվել է Լատվիայի հետ տեխնոլոգիական ուղղություններով համագործակցության մի շարք հնարավորություններ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեին (նստավայրը՝ Թբիլիսի)։ Գևորգ Մանթաշյանը դեսպանին է ներկայացրել նախարարության պատմությունը և գործունեության շրջանակները, ոլորտի զարգացմանն ուղղված տեսլականն ու ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նախարարության մի շարք ծրագրերին՝ այդ թվում գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների
Սուրեն Աղաջանյանը նվաճեց ոսկե մեդալը
60 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը հաղթեց Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին և նվաճեց ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն: ՀՀ պաշտպանության նախարարություն
Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան փաստաբանական գործունեության հարկման հետ կապված
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին 2024 թվականի նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024 թվականի նոյեմբերի 1-ին դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ «ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 64-րդ, 78-րդ
«Երեխաներին դանակով սպառնացել են, սեքսուալ բնույթի գործողություններ են արել, անձին շղթայել են ջեռուցման մարտկոցին»․ ի՞նչ բռնություններ են կատարվում փակ հաստատություններում
Մարիետա Թեմուարյանը խնդրահարույց համարեց այն, որ այս տարվա մայիսին կասեցվեց խնամքի հաստատություններում դիտորդական խմբի գործունեությունը։
AMAA Հայաստանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (AMAA) ներկայացուցիչներին՝ AMAA Հայաստանի տնօրեն Արեն Դեյիրմենջյանի գլխավորությամբ: AMAA-ի կրթական գործունեության շրջանակում Երևանում գործում է միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան և անվճար Ավետիսյան դպրոցը, մանկապարտեզ, ցերեկային կենտրոններ, ամառային ճամբարներ: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է ոչ պետական կրթական հաստատությունների և
«Երբ լրիվ առանձին սահմանադրական մարմիններին հորդորում, SMS ես ուղարկում, և իրենք, ինչ-ինչ պատճառներից ելնելով, դիմում են գրում, դուրս գալիս, դա կոչվում է սահմանադրական կարգի տապալում»․ Նինա Կարապետյանց
Ըստ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի՝ եթե ունենայինք բարեփոխված, վեթինգված, իլյուստրացված արդարադատության համակարգ, այսօր Նիկոլ Փաշինյանն իր գործունեությանը բազմաթիվ նախորդող գործողությունների համար ևս պետք է պատասխանատվության ենթարկվեր։
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարին
Նոյեմբերի 20-ին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Պապիկյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն ընդլայնելու և խորացնելու ԵԽ հետ համագործակցության օրակարգը։ Մշտական ներկայացուցիչը կարևորել է Հայաստան-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի իրականացումն ու ԵԽ օժանդակությունը ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի
Ձյունիկ Աղաջանյան. «Գենետիկ մակարդակով գոյություն ունեցող հայրենիքի պաշտամունքը հային թույլ չի տալու այն հեշտ ու հանգիստ վերածել այստեղ՝ հաց, այստեղ կաց վայրի»
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում ասաց. «Շատ հետաքրքիր ժամանակ ենք ապրում: Եթե մեր երկիրն այսքան ողբալի վիճակում չլիներ, սա իդեալական ժամանակահատված կլիներ ընդհանրապես դիտարկելու, նաեւ մեր պետության համար օրեցօր բացվող նորանոր հնարավորություններից օգտվելու համար: Սակայն, ցավոք, ունենք մի իշխանություն, որը փաստացիորեն եկել է մեր երկիրը թուրք-ադրբեջանական ցանկություններին հպատակեցնելու նպատակով հանուն ինչ-որ
Ապահովվել է խմելու ջրի հասանելիություն Լոռու մարզի ավելի քան 5000 բնակչի համար
ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հայ գործընկերների հետ ներկա գտնվեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի աջակցությամբ Լոռու մարզում իրականացված երկու նախագծերի ամփոփիչ միջոցառմանը։ Նախագծերի շնորհիվ ապահովվել է խմելու ջրի հասանելիություն մարզի ավելի քան 5000 բնակչի համար։ Այս կարևոր նախաձեռնությունների իրականացմանն ուղղվել է ավելի քան 400․000 ԱՄՆ դոլար։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Յուրաքանչյուր երեխա պետք է հավատա իր ուժերին և վստահ լինի, որ գտնվում է աջակցող միջավայրում. Արաքսիա Սվաջյան
Դպրոցը՝ ապահով միջավայր. «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» թեմայով համաժողով
«Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեպքերով այս տարի նախաձեռնվել է 230 քրեական վարույթ, դատարան է գնացել ընդամենը 2 գործ»
«Խոշտանգման բլոկով որեւէ գործ դատարան չի գնացել, սակայն մենք ունենք մտահոգություններ, որ փակ հաստատություններում շարունակվում են վատ վերաբերմունքի դրսեւորումները»։
Փաշինյանն ընդգծել է Էստոնիայի դերը Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման ուղղությամբ
Վարչապետն ընդունել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպանին
Փարիզը հյուրընկալում է FAST-ի առաջին գալան Եվրոպայում՝ Հայաստանում արհեստական բանականության ոլորտի կրթության շուրջ միավորելով 200 աջակցի
20 նոյեմբեր, 2024, Փարիզ—Փարիզի նշանավոր Ֆրանսիայի ավտոմոբիլային ակումբում Եվրոպայում իր առաջին «Advance Armenia» գալան է հյուրընկալել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)։ Գալան Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի կրթության զարգացման նպատակի շուրջ էր միավորել հայկական սփյուռքի, եվրոպական լայն համայնքի և տեխնոլոգիական ոլորտի 200 անվանի ներկայացուցչի։ Միջոցառման առանցքում FAST-ի «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրն էր՝ նախաձեռնություն, որն