Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ի գիշերը առանձին շրջաններում, 25-ի ցերեկը , 26-ի և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում

ՊԵԿ-ը մի շարք միջազգային ստանդարտներ է ներդրել. հարկային թափանցիկությունը՝ առաջնահերթություն

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ անցկացվել է «Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը որպես ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն» խորագրով միջոցառում, որի նպատակն է հասարակությանն իրազեկել հարկային թափանցիկության և որոշակիության բարձրացման ուղղությամբ ՊԵԿ կողմից իրականացվող աշխատանքներին։ Միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, կոմիտեի մի շարք աշխատակիցները, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև մասնավոր

Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին

Գեղարքունիքի մարզի  պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա։ 34-ամյա  ուղևորը պարեկներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ և կաթուցիչ։ Վարորդը և  ուղևորը թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ ուղևորը իրավապահներին հայտնել է, որ ներկայացվածը մարիխուանա է՝ իր անձնական օգտագործման համար։ Նոյեմբերի

Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել են տիեզերական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում հարաբերությունները զարգացնելու հնարավորություններ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին։ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նպատակները, ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը՝ այդ համատեքստում  առանձնացնելով ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները և այն օրենսդրական կարգավորումները, որոնք

Սննդի կառույցում չեն ապահովվել գործընթացները հիգիենիկ պայմաններում կատարելու աշխատանքային պայմաններ. գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել կասեցնել անհատ ձեռնարկատիրոջ Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (Արարատի մարզ, ք. Մասիս)՝ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այս կազմակերպությունում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների պատճառով: Մասնավորապես՝ Սննդի կառույցում չեն ապահովվել համարժեք աշխատանքային պայմաններ՝ գործընթացները հիգիենիկ պայմաններում կատարելու համար, պատերը չեն ունեցել

Ո՞ր հարցի շուրջ են հայերը միակարծիք

Վերջերս Հայաստանի ամերիկյան համալսարանի ամերիկացի դասախոսներից մեկի հետ զրուցում էինք Միացյալ Նահանգների ներքաղաքական իրավիճակից: Դասախոսը Ամերիկային վերաբերելի համատեքստում ասաց, որ բոլոր հասարակություններում կա մեկ կամ մի քանի հարց, որոնց մասին գրեթե բոլորը կիսում են նույն տեսակետը: Ավելի քան 7 տարի Հայաստանում բնակվող քաղաքագետն այս հասկացությունը տեղայնացրեց հայաստանյան կոնտեքստին եւ նշեց. «Հայաստանում նման հարց է Արցախը:

Ստեղծվում են նպաստավոր պայմաններ՝ դպրոցների կառուցման ծրագրերը ժամանակին իրականացնելու համար

300 դպրոց կառուցելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների ժամանակին իրագործման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ։ ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի 1716-Ա որոշմամբ շինարարության կապալառու կազմակերպություններին ընձեռվում է հնարավորություն մինչև շինարարության թույտվության ստացումը շինարարական հրապարակում պահեստավորել նախնական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութը՝ դրա դիմաց պատվիրատուից ստանալով վճարում։ Հնարավորությունը տարածվում է միայն Քաղաքաշինության կոմիտեի և Հայաստանի տարածքային

Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին

Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2 թաղամասում շների սպանդ է տեղի ունեցել, և երեք շան կրակված մարմին երկու օր է՝ ընկած են նշված վայրում: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են հանցագործությունը բացահայտելուն ուղղված միջոցառումներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին:

Հիմնավո՞ր էր, արդյոք, պատժի պարտադիր կրման նվազագույն հաշվարկ կատարելը

Ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձին դատապարտել էին 3 տարի 6 ամիս ազատազրկման, ապա պայմանական վաղաժամկետ ազատել «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետը միջնորդագրով դիմել էր առաջին ատյանի դատարան՝ պատիժը կրող Ի. Երանոսյանի գործով: Վերջինին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հորեղբոր որդուց տեղեկանալով 2019 թվականի դեկտեմբերի 8-ի առավոտյան, ավտոմեքենաները վարելու հարցի շուրջ ծագած միջադեպի

Կարմիր կամուրջը վերականգնումից հետո կծառայի միայն հետիոտնին

Համայնք-մասնավոր գործակցությամբ վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը: Ավելի քան 80մ երկարություն ունեցող կառույցից մոտ 20% էր պահպանվել: Դարերից եկած կամրջի նախագիծը կազմվել է այնպես, որ արժեքավոր բոլոր տարրերն ու պատմական շերտերը պահպանվեն, ուստի վերակառուցում ու ամրացում նախատեսված չէ. կամուրջը վերականգնումից հետո կծառայի միայն հետիոտնին: Երևանի քաղաքապետարան

Ֆիդան․ «Հորդորում ենք Ադրբեջանին և Հայաստանին՝ չկորցնել այս պատմական հնարավորությունը»

«Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ»

Ահազանգ իրավապահներին. «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորը սպառնում է դատախազին

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն

«Արցախ, Արցախ» գոռալուց հետո մինչ օրս գործազուրկ է

Մեր հարգելի վարչապետը խոստացել էր սիրո եւ համերաշխության դարաշրջան: Սակայն ինձ համար անձնապես անհասկանալի է՝ ինչու վարչապետը «տարաբախտ» դուրս եկավ եւ իր օրոք հայրենադարձների «սիրտը կոտրվեց»: «Հալեպի շուկայի» պատմությունը հիշենք: Սիրիայի աղետից հետո Հայաստանում ապաստանած սիրիահայ վարձակալներն իրենց խանութներից կանխաժամ դուրս բերվեցին, տաս-տասնհինգ րոպեում (նրանք պայմանագիր էին կնքել Մետրոպոլիտենի հետ՝ Հանրապետության հրապարակի հարակից տարածքում առեւտրային

ԱՄՆ արդարադատության նախարարությունը ցանկանում է պարտադրել Google-ին վաճառել Chrome դիտարկիչը

«Ամերիկայի ձայն». Ամերիկյան կարգավորող մարմինները ձգտում են դատարանի միջոցով պարտավորեցնել Google-ին մասնատել իր բիզնեսը, որպեսզի տեխնոլոգիական հսկան չկարողանա ճնշել մրցակցությունն իր որոնողական համակարգի միջոցով։ Առաջարկը 23 էջանոց փաստաթղթում է, որը ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դատարան է ներկայացրել չորեքշաբթի։ Գերատեսչությունը պահանջում է վաճառել Chrome զննարկիչը և հաստատել սահմանափակումներ, որպեսզի Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոնների համար այլևս առավելություն

Պահպանողական կուսակցությունը կոչ է անում ճանաչել Հոլոդոմորը

Պահպանողական կուսակցությունը վերստին կոչ է անում ՀՀ ԱԺ-ին ճանաչել և դատապարտել խորհրդային բռնազավթման տարիներին ուկրաինացի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը՝ Հոլոդոմորը, որի տարելիցն այս տարի նշվելու է նոյեմբերի 23-ին՝ շաբաթ օրը։ Ի հեճուկս միջազգային հանրության կողմից Հոլոդոմորը ճանաչելու և դատապարտելու քայլերին, Հայաստանի՝ ցեղասպանությունների կանխարգելման հանձնառությանը, ինչպես նաև Պահպանողական կուսակցության և քաղաքական համայնքի մեծ մասի՝ Հոլոդոմորը ճանաչելու

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը 2024 թվականի նոյեմբերի 22-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի

Արդարացվեցին Սրբազան շարժման օրերին հետապնդման ենթարկված ևս երկու մասնակիցներ. փաստաբան

«Սրբազան պայքար». Դատարանն արդարացրեց Սրբազան պայքարի օրերին կալանավորված ևս երկու աջակիցների։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահե Եփրիկյանը։ «ՀՀ քրեական օրենսգրքի 236 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասով մեղադրվող պաշտպանյալս` Վահիկ Ավագյանը և ՀՀ քրեական օրենսգրքի 46- 236-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող մյուս պաշտպանյալս` Պերճ Խաչատրյանն այսօր արդարացվեցին իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով»,-գրում է փաստաբանը՝

«Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական». Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով Հռոմում

Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը։ Այն կրում էր «Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական» խորագիրը («Sacred Grounds, Shared Vision»)։ Համաժողովը կազմակերպվել է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչության և Անգելիկումի էկումենիկ հետազոտությունների ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության հովանավորությամբ: Համաժողովին իր մասնակցությունն է բերել

Ահազանգ իրավապահներին. ուսուցչի օգնականը ապտակել է, երեխան ընկել է, մեջքը հարվածել սեղանին

Աշակերտի հայրը հաղորդում է ներկայացրել, հաղորդումը եւ կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Չարենցավանի քննչական բաժին

Զրույց երաժիշտների միջեւ

Մոտ մեկ տարի առաջ ես դեռ չէի ճանաչում ազգությամբ քուրդ ռեժիսոր Պինար Օգրենչիին, մինչ այն օրը, երբ նամակ ստացա, որ ծնունդով Վանից այս կինը ֆիլմ է նկարում իր բառերով ասած՝ հայկական կարեւորագույն քաղաք Վանի մասին։ Նամակը գրելու առիթը նույնպես Վասպուրական աշխարհում ծնված Հայրիկ Մուրադյանի երգերն էին, որը ինչպես Պինարն է ասում՝ գանձի պես հայտնագործություն էր

Ինչ ունեցվածք են հայտարարագրել ՏԿԵ նախկին եւ ներկա նախարարները

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանն այդ պաշտոնին նշանակվել էր երեք տարի առաջ՝ 2021 թվականի օգոստոսին: Մինչ այդ նա եւս երեք տարի՝ 2018-2021 թվականներին, Գեղարքունիքի մարզպետն էր: Մասնագիտությամբ աշխարհագրագետ Սանոսյանը (ավարտել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետը) բուհն ավարտելուց հետո վեց տարի (2006-2010թթ.) աշխատել է «Մակսեդան» վարժարանում, զուգահեռ դասավանդել է նաեւ Հյուսիսային համալսարանում (2007-2010) եւ

Ահազանգ իրավապահներին՝ հրել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված բուժառուին

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն

Վարդևան Գրիգորյան. Չեմ կարծում, որ ՔՊ-ն Գյումրիում վերընտրվելու հնարավորություններ ունի. «Իրավունք»

«Գյումրեցի նախկին պատգամավոր Վարդևան Գրիգորյանը վստահ է` իշխող Քաղաքացիական կուսակցության՝ Գյումրիում վերընտրվելու շանսերը զրոյական են․ -Գյումերիցիները միշտ էլ տարբերվել են իրենց խոսքով, գյումրեցուն սիրուն խոսքերով խաբել, համոզել չի լինի։ Չեմ կարծում, որ ՔՊ-ն այստեղ վերընտրվելու հնարավորություններ ունի, բայց ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք։ Տեսնենք ժամանակը գա, առաջադրումներ լինեն, կտեսնենք, ով ինչ շանսեր ունի։

Արցախը` «ոսկոր» Ալիեւի ռեժիմի «կոկորդում»

Ադրբեջանը կոշտ ու չդադարող քննադատությունների տարափի ներքո է COP 29-ի գագաթնաժողովից առաջ եւ ընթացքում միջազգային հանրության կողմից ալիեւյան ռեժիմի վերաբերյալ հրապարակային կոշտ քննադատությունների տարափն իսկապես տպավորիչ էր: Այդ քննադատության դոզան այն աստիճան ահռելի էր, որ մի օր անգամ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հրապարակավ հարկ համարեց այդ մասին խոսել եւ Արեւմուտքին քննադատել` Բաքվի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար:

Կորցված իսկակա՛ն կապիտալ. Բաքվի ֆիասկոն ու մեր անկարողությունը. «Ազգ»

«COP-29-ի հյուրընկալները մեղադրվում են կլիմայի պաշտպաններին ձերբակալելու մեջ»

Հայաստանն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը և հայկական խաղաղապահ զորախմբի միջոցով, իր ներդրումն է ունենում Լիբանանի անվտանգության գործում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին անկախության օրվա առթիվ:                                                                                              Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդ­ների դարավոր բարեկամությունը, փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ հարգանքը, ինչը լավագույնս բնորոշում է Հայաստանի և Լիբանանի

«Ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին դա ես չէ, որ պետք է ասեմ». Միքայել եպիսկոպոս Աջապահյան. «Իրավունք»

Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանից փորձել ենք հետաքրքրվել, թե ի՞նչ իրավիճակ է Գյումրիում, եւ ահա, Սրբազանի խոսքով․ -Այն որ Գյումրին այսօր ղեկավար չունի, դա իհարկե, լավ չէ, բայց դա Գյումրու մաքրության, աղբահանության ու մնացած կոմունալ ծառայությունների վրա չի անդրադարձել, նորմալ ընթանում են, պարզապես կան թղթաբանության հետ կապված որոշ հարցեր, որոնք անհարմարություններ են առաջացնում,

Պետք չէր բանակը հետ քաշել երկրորդ էշելոն ու թեթեւ զինված սահմանապահներին կանգնեցնել շատ լավ զինված, այսպես կոչված, սահմանապահների առջեւ. Դավիթ Ջամալյան. «Հրապարակ»

Թվում է, թե «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցող երկիրը ռազմականացման ճանապարհով չպետք է գնար, բայց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ասում է, որ Ադրբեջանը խաղաղ համակեցության հակված չէ, ու այդ բանակցությունները «խաղաղություն» բառի շղարշի տակ Հայաստանին նոր կապիտուլյացիա պարտադրելու նպատակ ունեն։ «Ադրբեջանը պատրաստվում է կռվի, մեզնից պահանջում է ապառազմականացում, որպեսզի տեսանելի հեռանկարում ունենա կառավարելի թշնամի երկիր, որի

Իրանցի փորձագետը հաստատում է տարածաշրջանում նոր ռազմական բախման հավանականությունը. «Ազգ»

Վերջին շրջանում իրանցի քաղաքական փորձագետների հանրույթում հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայի շուրջ քննարկումներն աննախադեպ ծավալների են հասել: Բաքվում իր դիվանագիտական առաքելությունն ավարտած ԻԻՀ նախկին դեսպան Աֆշար Սոլեյմանին, օրինակ, համոզված է, որ Հայաստանը «զանգեզուրյան» միջանցքի գործարկման հարցում գրեթե առարկություններ չունի Ադրբեջանի հետ, եւ միաժամանակ  այլընտրանքային տարբերակներ է առաջարկում, քննարկման նյութ դարձնելով նաեւ «խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Մոհսեն Փաքայինը, որը

Խնդիրն այն չէ, թե նախարար ով կնշանակվի, խնդիրն այն է` ով է կառավարության ղեկավարը. Նաիրա Կարապետյան. «Հրապարակ»

Ստացվեց, որ Հայաստանի ներքին գործերի նախարարը կին է, գլխավոր դատախազը կին է, արդարադատության, ԿԳՄՍ, առողջապահության նախարարները կին են, մարդու իրավունքների պաշտպանը կին է, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը կին է: Կանայք են նաեւ առաջին դեմքերից շատերի տեղակալները, օգնականները, խորհրդականները: Առաջներում Հայաստանում շատ քիչ էին կին պաշտոնյաները: Մենք ունեցել ենք սոցապահովության, ապա սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան, արդարադատության

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728