Օրվա լրահոսը

Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի օգտին լրտեսության համար, դատապարտվել 18 տարվա ազատազրկման

Դատարանը Սարգիս Գալստյանին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի օգտին լրտեսության համար և դատապարտել 18 տարվա ազատազրկման։ Գլխավոր դատախազությունից այլ մանրամասներ չհաղորդեցին

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրն ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը. Սրբուհի Գալյան

Սրբուհի Գալյանը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները

ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ ներկայացնելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը։ Անդրադառնալով Ժողովրդագրության ռազմավարության մշակման կարևորությանը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ փաստաթղթի ձևավորման գործընթացը տևել է ավելի քան երկուսուկես տարի, որում ներգրավված են եղել աշխարհի մի շարք առաջատար հետազոտական կենտրոններ։ Նախարարի խոսքով՝

Անահիտ Մանասյանը Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկել է փախստականների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին։ Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը բարձր է գնահատել դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համատեղ իրականացված ծրագրերը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Քննարկման ընթացքում

Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին բազմամյա բեղուն գործունեության և պարարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսությանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժաննա Անդրեասյանն իր երախտագիտությունն է հայտնել

«Առաջնահերթությունները, որոնք կան, պետք է արագ լուծվեն». Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին: Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Գարեգին Բաղրամյանին համատեղ աշխատանքի համար, նշել, որ բավականին աշխատանք է կատարվել, որով ոլորտները կարգավորվել են և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Գարեգին Բաղրամյանը նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն և

Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում

2024 թվականի հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել բնակարան և հափշտակել 2 հատ ծալովի դանակ, ինչպես նաև, նախնական տվյալներով, 10.000 ԱՄՆ դոլար և 6.000.000 ՀՀ դրամ գումար՝ բնակարանի սեփականատիրոջը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության

Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակներն ու իրականացվող ծրագրերը, այդ թվում օրենսդրական նախաձեռնությունները՝ միտված ոլորտի զարգացմանը և առաջընթացին։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության վերաբերյալ արդեն

Թեհրանում անցկացվել է Իրանի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության հարցերով հանձնաժողովի 4-րդ նիստը

«Իրանն այսօր». Թեհրանում անցկացվել է Իրանի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության հարցերով հանձնաժողովի 4-րդ նիստը: Քննարկվել են ոլորտում համագործակցության զարգացման, նոր ուղղությունների նախանշման հարցեր: Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հանդիպել է նաև Իրանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալի հետ: Իրանի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության հարցերով հանձնաժողովի 3-րդ նիստն անցկացվել էր 2023-ի սեպտեմբերին:

Դատապարտյալի համար «Արմավիր» ՔԿՀ բերված աղցաններում թմրամիջոցներ են հայտնաբերվել․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

ՀՀ ԱՆ «Արամվիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ կնոջ կողմից բերված հանձնուքը, որում առկա աղցանների միջից հայտնաբերվել են ընդհանուր 31,08 գրամ քաշով մարիխուանա, մեթամֆետամին և ափիոն տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ։ Հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի

«Այդ կենտրոնները պետք է իրար հետ գործակցեն՝ գրավիչ դարձնելով հայագիտությունը». Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-22-ը Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը: Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Թուրքիան BRICS-ի հետ համագործակցելու առաջարկ է ստացել

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության (ԵՄ) հետ ունեցած հարաբերություններին։ Ֆիդանը նշել է, որ «BRİCS»-ից անդամակցության հրավեր չի ստացել, սակայն եղել է գործընկերության վերաբերյալ առաջարկություն, որն այժմ այն գնահատման փուլում է։ Նա նաև հայտնել է, որ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու իր նպատակին և

Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները

Օրերս Մալթայում տեղի է ունեցել թվային աշխարհի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ ftNFT YoCerebrum ամենամյա մրցանակաբաշխությունը։ Նախորդ երկու տարիներին միջոցառումն անցկացվել է Դուբայում, այս անգամ մրցանակաբաշխության անցկացման վայր էր ընտրվել Մալթայի Մանոել կղզու Ֆորտ Մանոել ամրոցը։ Մրցանակաբաշխությանը ներկա էր գտնվում Մալթայի հանրապետության էկոնոմիկայի նախարար Սիլվիո Շկեմբրին, հրավիրված էին WEB3 թվային աշխարհի ներկայացուցիչներ, ինֆլուենսերներ և հանրային դեմքեր։ Երեկոյի

2025 թվականի խորդանիշ թռչնատեսակ է ընտրվել հայկական որորը

Ամփոփվել են «Տարվա թռչուն 2025» էկոկրթական արշավի քվեարկության արդյունքները։ Հանրային քվեարկության արդյունքում 2025 թվականի խորդանիշ թռչնատեսակ է ընտրվել հայկական որորը։ «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները․ Հայկական որոր (Larus armenicus)՝ 25,3% Առաջին հորիզոնականում է հենց այս թռչնատեսակը։ Ձեր ձայների մեծամասնությամբ Հայկական որորը ճանաչվեց որպես 2025 թվականի խորհրդանիշ թռչուն: Շատերն են շփոթում այս թռչնատեսակին, բայց Հայկական որորը

«Հայկական լոբբիի գործիքներ». Բաքուն արձագանքում է ամերիկացի կոնգրեսականների հայտարարություններին

«Ազատություն». Բաքուն արձագանքում է ամերիկացի կոնգրեսականների հայտարարություններին. COP29-ի շրջանակներում Ադրբեջան այցելած ԱՄՆ օրենսդիրները Ալիևի վարչակազմին մեղադրել են իրենց դեմ հարձակումներ, սադրանքներ կազմակերպելու մեջ։ Կոնգրեսական Ֆրենք Փալոնը պնդել է, որ եթե չլիներ ԱՄՆ դեսպանատան թիկնապահը, ինքը կարող էր «հիվանդանոցում հայտնվել»։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն, ի պատասխան, ամերիկացի օրենդիրներին անվանել է «հայկական լոբբիի գործիքներ», «ստախոս» և

Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 1048-Ա ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան

Գերմանիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը Բայրամովը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դեմ «զրպարտչական արշավի» կապակցությամբ

Ադրբեջանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները հանդիպել են. քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման ընթացքը և «խաղաղ գործընթացում առկա խնդիրները», հայտնում է «Ազատություն»-ը։ «Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դեմ համակարգված կողմնակալ և անհիմն զրպարտչական արշավի կապակցությամբ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։ Հիշեցնենք՝ երեկ Բաքվում, COP29-ի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ

Ոչ մարտական զոհերի քրեական գործերը տարիներով մնում են քննության փուլում և դրանց չնչին մասն է հասնում դատարան. «Փաստերի ստուգման հարթակ»

«Փաստերի ստուգման հարթակ». ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահերի վիճակագրությունը  շարունակում է մտահոգիչ մնալ․ խնդիրը պարբերաբար արծարծվում է հանրային գործիչների կողմից։ Օրերս էլ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովի  արտահերթ նիստում, ի պատասխան պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցի, անդրադարձավ Զինված ուժերում մահվան ու, մասնավորապես, ինքնասպանությունների վիճակագրությանը։ «Չենք կարող թվերը բացվածքով չնայել։ ԶՈՒ-ում ոչ մարտական

Բեռնատարն ընկել է Որոտան գետը. ԻԻՀ քաղաքացի վարորդը մահացել է

Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատարն ընկել է Որոտան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Սիսիան-Կապան

Վասիլիս Մարագոս. Պատրաստ ենք նախաձեռնել քննարկումներ՝ պարզելու, թե որ ոլորտներին ուղղել և ինչ գործիքակազմ ներդնել ԵՄ օժանդակությունը լավարկելու համար

Հետաղետային կարիքների գնահատումը «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի քաղաքականությունների հինգերորդ երկխոսության շրջանակում

Ֆրանսիան հստակ աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը. եվրոպական հարցերով նախարար

«Ես միշտ պաշտպանելու եմ ֆրանս-հայկական բարեկամությունը»

«Պետք է սկսենք հենց այսօր: Մենք կարող ենք ավելի լավ ապագա կերտել հաջորդ սերունդների համար»

2050 թվականին երեխաների համար դժվարին ապագա է կանխատեսվում ծայրահեղ կլիմայական ճգնաժամերի, ժողովրդագրական տեղաշարժերի և տեխնոլոգիական անհավասար զարգացումների հետևանքով փոփոխվող աշխարհում: Ըստ նոր զեկույցի՝ երեխաները խիստ անորոշ վիճակում են, եթե հրատապ միջոցներ չձեռնարկվեն նրանց ապագան ամբողջ աշխարհում պաշտպանելու համար։

ԵՄ-ն ընդլայնում է Երևանում էներգաարդյունավետ վերանորոգումներին ուղղված աջակցությունը

ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. նոյեմբերի 15-ին հայտարարեցին Երեւանում էներգաարդյունավետության բարելավման համար ԵՄ ավելի քան 10 միլիոն եվրո դրամաշնորհի մասին։ Եվրամիության այս ներդրումային դրամաշնորհը նախատեսված է լրացնելու ԵՆԲ Գլոբալի հետ 2023 թվականի նոյեմբերին ստորագրված 25 միլիոն եվրո վարկային

«Սառը միաձուլումը արհեստական տարրերի սինթեզի պատմության ուղու միայն մի մասն է, երբ մարդը սկսեց անել այն, ինչ անում է բնությունը»

«Սառը միաձուլման 50-ամյակը» միջազգային գիտաժողովը Երևանում է համախմբել տարբեր երկրների առաջատար գիտնականների

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից՝ 12 սեփականատերերից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666 մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել  

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը խարդախությամբ և փաստաթղթերի կեղծմամբ ձեռք բերելու դեպքերի էական մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ անշարժ գույքի գնահատում իրականացնող ՍՊ ընկերության  տնօրեն Հ.Ա.-ն օժանդակել է Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին

Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ստեղծվել են «Անլռելի զանգակատուն» պոեմի 9 պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակները

«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ստեղծվել են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի 9 պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակները․ հեղինակային էսքիզներ, որոնք գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում։ 1963 թվականին Գրիգոր Խանջյանի կողմից նկարազարդվել է Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը. 9 գրաֆիկական գծանկարներում նկարիչը պատկերել է պոեմի գլխավոր հերոսի՝ Կոմիտասի կյանքի հիմնական հանգրվանները։ Գծանկարներում

Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում միջոցառում կազմակերպել, որով տարածքային հավակնություններ է ներկայացնում Երևանի նկատմամբ. Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Արագածին էլ նայեցինք, բան չփոխվեց հարեւանների մոտ, աչքները մեր մայրաքաղաքի վրա է, կարո՞ղ է սարի պատճառով չի ամեն դեպքում Իսկ իրականում սա բացառիկ հանդգնություն է։ Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է

«Թողարկվել է վտանգավոր սննդամթերք». կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնի մսի արտադրամասի (Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի) արտադրական գործունեությունը: Բացի այն, որ այստեղ թողարկվել է վտանգավոր սննդամթերք, նաև արտադրամասի սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին: Այսպես՝ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից թռչնի մսի այս արտադրամասում անցկացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի

Գլխավոր դատախազը և Չինաստանի գործերի հավատարմատարը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի հավատարմատար Չեն Մինին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել ոլորտային հարցերի և խնդիրների արդյունավետ լուծմանը նպաստող նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք

Հայաստանի շինարարների միության նախագահ է ընտրվել Վահան Հարությունյանը

Նոյեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի շինարարների միության 5-րդ համագումարը, որը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով։ Այնուհետև Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին միության գործունեության և իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետու զեկույցներ։ Ելույթներ ունեցան  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների Միության, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահները, գործընկեր հասարակական

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728