Օրվա լրահոսը
«Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին միջազգային ֆինանսական կառույցի կարգավիճակ տալու խնդիր է առաջացել, որ առավել արագ արձագանքի հիմնադիր երկրների կարիքներին»
Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կողմից: Ի սկզբանե հիմնադրամն իրավաբանական անձ չի հանդիսացել, եւ վերջինիս միջոցները կառավարվել են Եվրասիական զարգացման բանկի հետ առանձին պայմանագրով: Եվրասիական զարգացման բանկի հիմնական ուղղվածությունը մասնավոր սեկտորն է եւ վերջինիս նախագծերի ֆինանսավորումը, իսկ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամինը՝ տարածաշրջանային ֆինանսական
«Ես իրեն զգուշացրել էի, որ գլխին սարքելու են»․ Արթուր Խաչատրյանը՝ Հովիկ Աղազարյանի մանդատից հրաժարվելու խնդրանքի մասին
Հեչ վեջս չի, ոչ իր ճակատագիրը, ոչ դաշնակցությունից փախած այսօր Շիրակի մարզպետ աշխատողի ճակատագիրը, ոչ Ազատամուտի նախկին դաշնակցական համայնքապետի ճակատագիրը, որը ՀՅԴ-ից փախավ եւ բավականին լավ պաշտոն է ստացել։ Հովիկ Աղազարյանի դեպքը մի քիչ ուրիշ է, ինքը չի հեռացել, մենք ենք հեռացրել, բայց բոլոր կրոնափոխ, դավանափոխների վերջը դա է լինելու
Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին
Նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը, ինչից հետո մոտոցիկլետը բախվել է կայանած «Նիսան» մակնիշի մեքենային: Մոտոցիկլավարը՝ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ն, մահացել է, իսկ վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶ 32213»-ի վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա
Արցախցիների ֆոնդերի հետ կապված որեւէ խնդիր չկա, գումարներն ապահով պահվում են․ Արմեն Նուրբեկյան
ԿԲ փոխնախագահը թեմայի վերաբերյալ այլ հարցերի չի պատասխանում՝ սպասելով ՍԴ որոշմանը
Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին. Շարմազանով
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը։ Դա անում է իր դեսպանի միջոցով։
«Հայաստանի իշխանությունները չեն հասկանում, որ առանց Արցախի՝ 29 743 քկմ-ում Հայաստան չկա, այդ Հայաստանը վտանգված է, այդ Հայաստանի վրա բարդելու են մեղքեր»
«Առավոտի» զրուցակիցն է արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը։ – Պարոն Օսիպյան, Բաքվում անցկացվեց COP29 համաժողովը, որին մասնակցեցին շատ երկրների ներկայացուցիչներ։ Ի՞նչ են ցույց տալիս այս գործընթացները՝ քաղաքակիրթ աշխարհը «կանաչ լույս» է վառո՞ւմ Բաքվի հանցագործ ու ցեղասպան ռեժիմի դեմ։ – Այդ լույսն այնքանով կանաչ չէր, որ եւ ամերիկյան սենատորները, եւ եվրոպական պաշտոնյաներն Ալիեւին մեղադրեցին մարդու իրավունքների խախտման
Ահազանգ իրավապահներին. գտնվել է արտասահմանում, դասերի չի եկել ու դիպլոմ է ստացել
Հրազդանի հումանիտար ինստիտուտի ռեկտորի վերաբերյալ նյութերն ուղարկվել են քննչական վարչություն
Քննարկումներ սկսել հարկային օրենսդրության վերջին փոփոխությունների նախագծի շուրջ. ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի բաց նամակը
«ՓՄՁ համագործակցության ասոցիացիան» բաց նամակ է տարածել, որում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Փաշինյան, Մենք՝ ներքոստորագրյալ կառույցների ներկայացուցիչներս, սույնով դիմում ենք Ձեզ պահանջով` գալ կառուցողական երկխոսության դաշտ, բարձրաստիճան քաղաքական որոշում կայացնողների մասնակցությամբ, սկսել աշխատանքային խորը քննարկումներ հարկային օրենսդրության վերջին փոփոխությունների նախագծի շուրջ, ոլորտային շահերը ներկայացնող միությունների, ասոցիացիաների և միավորումների հետ։ Ինչպես գիտեք սույն թվականի նոյեմբերի
Եթե գիտահանրամատչելի նյութը առկա է, ապա այն, ի վերջո, ըստ պահանջի պետք է հասնի հասարակության տարբեր խավերին ու անհատներին
Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Գիտության հանրամատչելիացման ու զարգացման վարչության պետ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո ԱԹԱՅԱՆԻ հետ – Պրն Աթայան, նախ կխնդրեինք ներկայացնել Ձեր ղեկավարած վարչության ստեղծման անհրաժեշտությունը: – Գիտության հանրամատչելիացման եւ զարգացման ծրագրերի վարչությունը ՀՀ ԳԱԱ-ում ստեղծվել է ս.թ. գարնանը: Եթե լինենք հակիրճ, ապա այն ստեղծվել է հայրենական եւ համաշխարհային գիտության նվաճումների հանրամատչելիացման եւ հանրայնացման, ինչպես նաեւ
Ադրբեջանական պետական հեռուստաընկերությամբ «սատանա» են անվանել Գերմանիայի արտգործնախարարին և ԱՄՆ կոնգրեսականին. Տաթևիկ Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանական պետական «Az TV» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Անալենա Բերբոքին։ Նշեմ, որ Բերբոքը COP29-ի շրջանակներում եղել էր Բաքվում և քննադատել իշխանություններին մարդու իրավունքների հարցում առկա բացթողումների համար։
Ոչ միայն հետնապահություն, այլև՝ հետընթաց: Հայաստան-ԵՄ. ահա թե ինչ է թաքցնում Նիկոլը. Արմեն Աշոտյան
Իր վերջին ինքնազրույցի ընթացքում Փաշինյանի խոսույթի մի մասը նվիրված էր հնարավոր եվրահանրաքվեին և Հայաստան-ԵՄ հարցերին։ Այս պահին մի կողմ դնելով այդ հարցով նրա երկիմաստ ակնարկները և արդեն տեսանելի մանիպուլյացիաները, բացահայտեմ ձեզ համար, թե ինչ է Նիկոլը նաև այս հարցով թաքցնում մեզանից։ Ոմանք կհիշեն, թե մի քանի տարի առաջ ինչպես էր նա իրականությունից և կոնտեքստից կտրված
Աբրոյենց տոհմի նշանավորները. մեր հոգեկից հարազատը
Վերհուշի մասունքներ Ապարա՛ն. Հայոց քարակերտ հուշարձաններով, խունկ ու մոմով օծված եկեղեցիներով, Մեծ հերոսամարտում հաղթած լեռնցիներով, շինականի, մամիկների, հովիվների երգերով (Կոմիտասով՝ աշխարհ տարածված)։ Ապարան անվանումն արտաբերելիս, առաջինը Գեւորգ Մակարյանին եմ հիշում, որի կյանքի լավագույն տարիներն ու տասնամյակները, կյանքի մեծ մասը, ուժը, եռանդը, միտքը նա նվիրաբերեց Ապարանի շրջանի զարգացմանը։ Իր գործունեության սլաքն ուղղեց մարդկանց բարեկեցությանը, Ապարանի եւ
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է Գյումրիի ընտրություններին
Սոցիալական ցանցերում հարաբերական լռությունս պայմանավորված էր այն հանգամանքով, որ, որպես քաղաքական թիմի ղեկավար, քաղաքական որոշում կայացնելու անհրաժեշտություն ունեի: «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն այլևս ունի որոշում՝ մենք մասնակցելու ենք Գյումրի ավագանիի արտահերթ ընտրություններին: Այն բանից հետո, երբ կնշանակվի ընտրությունների օրը՝ կհայտարարենք ընտրություններին մասնակցության ձևաչափի և մեր թեկնածուի մասին: Մեծ հարգանք ենք տածում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս
Ռուբեն Վարդանյանի ծրագրերն աշխարհով մեկ ճանաչելի են դարձնում Հայաստանը. «ՏաԹևեր»-ը 3-րդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում
Նոյեմբերի 25, 2024 թ․։ «ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկին՝ World Travel Awards 2024-ին` այս տարի ևս հաղթելով «աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Հայկական ճոպանուղին լավագույնն է ճանաչվել աշխարհում՝ հաղթելով Բոլիվիային, Բրազիլիային, Վիետնամին, Կանադային, Նոր Զելանդիային, ԱՄՆ-ին և ՀԱՀ-ին: Նախագիծն արդեն երկու անգամ հաղթել է այս անվանակարգում 2021 և 2023
Ցավոք, այս հարցը դարձել է նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք. Գեղամ Մանուկյան
Տարատեսակ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների հետ պայմանագրեր կնքելիս առավել նախանձախնդիր լինել, որպեսզի բացառվի որևէ տեղեկության արտահոսքը:
Գրաֆիկական աշխատանքների ուսումնաստեղծագործական առաջին համագործակցությունը կամ ` ինչպես կարելի է անդունդի երկու կողմերի միջև կամուրջ կառուցել
Հատկանշական է, որ ցուցահանդեսին իրենց գործերով մասնակցում են գեղարվեստի, այս դեպքում` կերպարվեստի տարբեր ժանրերում` գեղանկարչության, դիզայնի և կիրառական արվեստի ասպարեզներում ուսում ստացող նոր սկսող և արդեն որոշակի ինքնահաստատման բարդ ճանապարհ անցած ստեղծագործ ուսանողները և ըստ այդմ «դիապազոնի» առումով շատ լայն ընդգրկում ունի գրաֆիկական պատկերացումների անսահման բարդ ու հետաքրքիր աշխարհը:
Վրաստանում ընտրությունները չեն համապատասխանել ԵՄ անդամակցության թեկնածու երկրի չափանիշներին՝ նշված է Եվրոպական խորհրդարանի բանաձևի նախագծում
Բանաձևի նախագծով՝ ԵԽ-ն Եվրոպական միությանն ու անդամ պետություններին հորդորում է պատժամիջոցներ սահմանել վրացի քաղաքական առաջնորդների և պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են ժողովրդավարությունից հետընթաց կատարելու և ընտրական գործընթացի խախտման համար
«Մեծարգոների ենթամշակույթի» դեմ պետք է կանգնեն նոր խոշոր հանրային միավորներ, որոնք կունենան և´ ժողովրդին ասելու-առաջարկելու բան, և´ ռեսուրսային հնարավորություն. Վահե Հովհաննիսյան
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև, լինելու է պատկերացումների և ճանապարհի ընտրություն։ Իշխանությունը գնալու է ընտրության իր «Մեծարգոների ենթամշակույթով» , որը քաղաքական միավոր չէ, և «Հայաստանը Էրդողանի տակ» ծրագրով։ Նրանց խնդիրը լինելու է՝ ընտրության շեմին ստանալ կենցաղային, առանց որևէ հույսի
«Ֆոնդերի կառավարիչներից նախնական ախորժակ կա ՀՀ-ում ներդրումներ կատարելու»․ Արմեն Նուրբեկյան
Կուտակային կենսաթոշակային ֆոնդերը 30 տոկոս ներդրում կարող են անել ՀՀ տնտեսության մեջ․ ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին
Թուրքիան արգելել է Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումը լուսաբանած կանադացի լրագրողի մուտքը երկիր
«Ազատություն». Թուրքիա արգելել է կանադացի լրագրող Նիլ Հաուերի մուտքը երկիր։ Լրագրողն X-ի իր էջում գրել է, որ Թուրքիա էր մեկնել Երևանից՝ զբոսաշրջության նպատակով, սակայն իրեն բերման են ենթարկել և տեղեկացրել, որ գտնվում է «սև ցուցակում»։ Հաուերն ասում է, որ 16 ժամ անց իրեն Ստամբուլի օդանավակայնից հետ են ուղարկել Հայաստան։ «Ես ոչ մի հանցանք չեմ գործել»,
Հայաստանը ոչ միայն ոչինչ չշահեց, այլ Ադրբեջանն օգտագործեց COP 29-ը ՀՀ-ի դեմ քարոզչությունն առավել սրելու, նոր պահանջներ ներկայացնելու ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Բաքվում ավարտվեց ՄԱԿ-ի միջազգային կլիմայական կոնֆերանսը (COP29) և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս միջոցառման անցկացումն Ադրբեջանում տեղի էր ունեցել ՀՀ իշխանությունների համաձայնությամբ, ապա փորձենք հասկանալ, թե ով շահեց ու տուժեց: Նախ, սրան նախորդած պրոցեսում, Հայաստանը 2 հիմնական ակնկալիք ուներ: Առաջինը,
Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում լարվածությունը դադարեցնելու ուղղությամբ․ Էրդողանը՝ Պուտինին
«Ազատություն». Անկարան շարունակում է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում լարվածությանը վերջ դնելու համար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էդողանը։ Ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի՝ Էրդողանը նաև շեշտել է, որ Անկարան կշարունակի ջանքերը՝ նպաստելու խաղաղ գործընթացներին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ուժերը համատեղ զորավարժություն են մեկնարկել
«Իրանն այսօր». ԻՀՊԿ և Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություն են մեկնարկել Իրանի Արդաբիլ նահանգի Ասլանդուզ շրջանում։ Զորավարժությունը «Արասի (Արաքս) համատեղ զորավարժություն» խորագրով է։ Զորավարժության հայտարարված նպատակը երկկողմ համագործակցության ամրապնդումը, կազմակերպված անօրինական զինված խմբերի դեմ պայքարը, ընդհանուր սահմանների անվտանգության ապահովումը, մարտավարական ու գործնական մակարդակներում ռազմական համագործակցության զարգացումն է։ Ավելի վաղ Իրանն ու Ադրբեջանը
Դեսպանը նշել է՝ Մոսկվան ակնկալում է, որ Երևանը գործուն կերպով կմիանա Եվրասիայում անվտանգության հավասար և անբաժանելի համակարգի մշակման համատեղ ջանքերին
«Մենք նաև ակնկալում ենք մեր հայ գործընկերների ակտիվ ներգրավվածությունը Եվրասիական մայրցամաքում հավասար անվտանգության համակարգի մշակման ջանքերին։ Այս գաղափարն առաջ է քաշել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին կայացած հանդիպման ժամանակ։ Հարցը բարձրացվել է նաև վերջերս Կազանում՝ BRICS գագաթնաժողովին», – ասել է դեսպանը։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
«Վերադարձ» ակումբը մեկ տարեկան է
Օրերս Երևանում կայացավ Արցախի Կիոկուշին կարատեի «Վերադարձ» ակումբ ՀԿ-ի հաշվետու մրցույթը՝ նվիրված ակումբի հիմնադրման 1 ամյակին։ Մարզական միջոցառումը մեկնարկել է Արցախի հիմնով։ Մրցույթի ընթացքում ամփոփել են մեկ տարվա գործունեության արդյունքները և շնորհակալագրեր հանձնել իրենց աջակցած կազմակերպություններին և անհատներին։ Մրցույթի հաղթողները պարգևատրվել են հուշամեդալներով և պատվոգրերով։ «Վերադարձ» ակումբը հիմնադրվել է «Լույս» հիմնադրամի աջակցությամբ՝ սկզբում համախմբելով արցախցի
Մեծամտություն, մանիպուլյատիվ վարքագիծ, էմպաթիայի բացակայություն․ նարցիսիզմի նախանշանները
Թեև «նարցիսիզմ» հասկացությունն այնքան հին է, որ հասնում է մինչև հունական դիցաբանություն, իսկ որպես հոգեբանական տերմին գործածության մեջ է դրվել դեռևս Զիգմունդ Ֆրոյդի կողմից, սակայն այսօր այս բնավորության գիծը կամ խանգարման տեսակն ավելի նկատելի է, և այդ հարցում շատ մեծ է սոցիալական ցանցերի դերը։ Նարցիսիզմն, ըստ էության, ինքնասիրահարվածության ծայրահեղ դրսևորում է, որի պատճառով մարդը սկսում
Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն
Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի ընթացքում Նարեկ Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին,
Գարիկ Սարգսյանը վարչական իրավախախտում է թույլ տվել, սակայն այդ իրավախախտման համար նրան չեն կարող տուգանել․ Sputnik Արմենիա
Sputnik Արմենիա – Գարիկ Սարգսյանը վարչական իրավախախտում է թույլ տվել՝ նա քեռու ընկերության հետ պայմանագիր կնքելուց առաջ շահերի բախման մասին չի հայտնել։ Իսկ այդ իրավախախտման համար նրան չեն կարող տուգանել, քանի որ տույժ նշանակելու 1 տարվա ժամկետը անցել է, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից (ԿԿՀ)։ Ավելի վաղ «Հետք» պարբերականը գրել
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ․ՊՆ
ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ անգամ հորդորում է, նախքան նման նյութերը հրապարակելը, համապատասխան ճշտումներ