Օրվա լրահոսը

Արցախի նորակառույց հուշարձանները Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են ապօրինի շինություններ և քանդում են

«Ապառաժ». Արցախում, առաջին պատերազմից հետո, բացի հին եկեղեցիների վերանորոգումից, կառուցվել են նաև նոր եկեղեցիներ, որոնցից մեկն էլ Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղում: Այս գյուղի բնակիչների մեծ մասը բնիկ են, նրանց միայն փոքր մասի նախնիները գաղթել են Ղարադաղից։ 1890-ական թվականների սկզբներին այստեղ կար 25 տուն, 203 բնակիչ, իսկ 1897 թվականին 40 տուն, 96 բնակիչ։ Արցախյան առաջին պատերազմի

Էդգար Ղազարյան. «Ոչ մի պարագայում իշխանության մի թեւի ներկայացուցիչը իրավունք չունի ազդել մյուսի վրա, որովհետեւ դրանցով են ստեղծվում սահմանադրական իշխանության մարմինների հակակշիռները»

Էդգար Ղազարյան. «Ինքնավար պաշտոնի գործունեությանը որեւէ միջամտություն, հանցագործություն է, ու այս մարդը շատ հանգիստ նստել է Հանրայինում ու ազատ խոսում է, թե ինքը ինչ հանցանքներ է գործել»

Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի, ծանոթացել է առաջնագծում ընթացող աշխատանքներին

Նոյեմբերի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի: Նախարարը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել հանձնարարականներ: ՀՀ պաշտպանության նախարարություն

«Եվրադիտորդները լուծում են Հայաստանի անվտանգության հարցը, Նիկոլ Փաշինյանը երեւի չի գիտակցում եւ վերին աստիճանի անպատասխանատու հայտարարություն է անում»․ Տիգրան Խզմալյան

«Հայաստանը խաղաղության կարող է հասնել ոչ թե թղթերի հիման վրա, մենք կարող ենք խաղաղության ունենալ միայն ուժեղի դիրքից հանդես գալով»։

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը Մուրմանսկում մասնակցել է միջազգային թատերական փառատոնին և պարգևատրվել երկու հատուկ դիպլոմով

«Արկտիկական բեմ» երկրորդ միջազգային թատերական փառատոնի կազմկոմիտեի հրավերով և ԴԻԱԼՈԳ կազմակերպության ղեկավարության աջակցությամբ  Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը 2024 թ․ նոյեմբերի 15-22-ը Մուրմանսկում մասնակցել է այս նշանակալի մշակութային իրադարձությանը և դրա արդյունքում պարգևատրվել երկու հատուկ դիպլոմով։ Սա երիտասարդ թատրոնի առաջին միջազգային բեմելը հանդիսացավ, որը 2022 թվականին հիմնադրած լինելով Ստեփանակերտում տեղի ռուսական համայնքի նախագահ Ալեքսանդր Բորդովի նախաձեռնությամբ,

Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով. «Փաստինֆո»

«Փաստինֆո». Նոյեմբերի 22-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կրկին ձերբակալություններ են տեղի ունեցել՝ կոռուպցիոն գործով։ Նոյեմբերի 22-ին ձերբակալվել է կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի եւս մեկ աշխատակից՝ կոռուպցիոն գործով։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ Կենտրոնի թաղապետարանից պաշտոնատար անձ է ձերբակալվել, որի  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել

Մտավորականներն ու գիտության ոլորտի ներկայացուցիչները՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման

Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման Օրվա քաղաքային իշխանությունների ձեռամբ, դամոկլյան սրի պես, մի նոր աղետ է կախվում երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի գլխին։ Հունվարի 1-ից մինչև 300 դրամ թանկանալու է քաղաքային տրանսպորտի ուղեվարձը։ Վճռականորեն մերժում ենք քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումը և միանում ենք «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնությանը՝ ընդդեմ

Աշտարակ-Ապարան ճանապարհին վթարի հետևանքով երկու հոգի հոսպիտալացվել է

Նոյեմբերի 25-ին, ժամը 08:09-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները։

Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությունը Փարիզում հանդիպումների ընթացքում քննարկել է Ֆրանսիայի շարունակական ներգրավվածության կարևորությունը՝ հանուն ՀՀ անվտանգության

Վաշինգտոն – Մինչ Ադրբեջանը հյուրընկալում էր COP29-ը, և դրա բռնապետ նախագահը քննադատում էր Ֆրանսիային Հայաստանին աջակցելու համար, Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությունը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի, նախագահ Քերոլին Մուգարի, ցմահ հոգաբարձու Նուբար Աֆեյանի և գործադիր տնօրեն Բրայան Արդունիի մասնակցությամբ մեկնեց Փարիզ ու շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային իր աջակցության համար և բազմաթիվ պաշտոնյաների հետ քննարկեց շարունակական ներգրավվածության

Վարորդը կտուգանվի. հիմնահող տեղափոխելիս բեռնատարի թափքը ծածկված չի եղել փոշու կանխարգելման համար

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները մթնոլորտային օդի պահպանության նորմերի վերահսկողության ընթացքում Երևան քաղաքի Ս. Փարաջանով փ. 8 հասցեի հասարակական նշանակության օբյեկտի շինարարության ընթացքում արձանագրել են խախտումներ։ Մասնավորապես՝ շինհրապարակից դուրս եկող, հիմնահող տեղափոխող բեռնատարի թափքը ծածկված չի եղել փոշու կանխարգելման համար նախատեսված անթափանց ծածկոցով։ «HOWO» մակնիշի բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության։ Հիշեցում. Ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական

ՀՀ-ն ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը․ ANI

«Ազատություն». Հայաստանը ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը, հնդկական ANI լրատվական գործակալությանը հայտնել են Հնդկաստանի պաշտպանության նախարարության աղբյուրները։ Ըստ նրանց՝ Հայաստանին «Պինակա» համակարգերի մատակարարման պայմանագիրը կնքվել է մոտ երկու տարի առաջ՝ երկար բանակցություններից հետո։ Հնդկական հրթիռային համակարգի թիրախների ոչնչացման հեռահարությունը 75 կմ է։ Ավելի վաղ Հնդկաստանը սկսել էր Հայաստանին մատակարարել «Աքաշ» զենիթահրթիռային համալիրներ։

Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի «ԱրմմոնոPlus» փառատոնին. Մարիաննա Մխիթարյան

Մարիաննա Մխիթարյանը հավելեց, որ «ԱրմմոնոPlus»-ի համար բեմադրվել է 12 մոնոներկայացում, եւ դրանց առաջնախաղերը կկայանան հենց փառատոնի շրջանակում. «Դրանք բազմերանգ, բազմաժանր գործեր են: Նույնիսկ մի քանի հոգի իրենք են գրել պիեսները, այնպես որ ունենք դրամատուրգիական եւ դերասանական դեբյուտներ:

ՀՀ-ում Չեխիայի դեսպանը՝ ռուսական «ԿամԱԶ» աղբատարի ղեկին

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը նստել է ռուսական «ԿամԱԶ» աղբատարի ղեկին՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հաստատությունում: «Ծանր աշխատանք է, բայց մենք աստիճանաբար մաքրում ենք աշխարհը կանանց նկատմամբ բռնությունից», – X-ում գրել է դեսպանը: Հիշեցնենք՝  Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը 2008 թվականին կանանց նկատմամբ բռնությանը վերջ դնելու UNiTE՝ «ՄԻԱՑԵՔ մինչև 2030 թվականը» արշավ է սկսել:

Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Կոտայքի և Արարատի մարզի մի շարք  հուշարձաններ՝ Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցի, Պտղնիի տաճար, Գառնիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Մաշտոց Հայրապետ եկեղեցի, Խումարաժամ խոնարհված բազիլիկ, Հավուց Թառ վանական համալիր, Սբ. Կարապետ Մատուռ, Բայբուրդի 5-7

1988-ից մինչեւ 2024թ հոկտեմբերի 31-ը ՀՀ-ում արձանագրվել է 6076 ՄԻԱՎ վարակակիր

70 %-ը արական սեռի ներկայացուցիչներ են, դեպքերի 48 %-ը հաստատման պահին եղել է 25-39 տարեկան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 25-ին կեսօրից հետո, 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 25-ին կեսօրից հետո, 26-27-ին, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 25-26-ին լեռնային շրւջաններում ձյան, 27-28-ին նախալեռնային և հովտային շրջաններում թաց ձյան և

Բրյուսելում կարեւոր հանդիպումներ ունեցանք՝ ներկայացնելով Հայաստանի անվտանգային խնդիրներն ու սպառնալիքները. Գայանե Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջին օրերին Բրյուսելում` ԵՄ խորհրդարանում եւ ԵՄ հանձնաժողովում, ALDE-ի կուսակցության գրասենյակում եւ առանձին ԵՄ պատգամավորների հետ կարեւոր հանդիպումներ ունեցանք` ներկայացնելով Հայաստանի անվտանգային խնդիրներն ու սպառնալիքները, հատկապես Թրամփի ընտրության ու տարբեր երկրներում լիբերալ ժողովրդավարական արժեքների հետընթացի պայմաններում եւ Ալիեւի շարունակական սպառնալիքների

«Միանշանակ չի կարելի պնդել, որ Դոնալդ Թրամփն ամբողջովին դուրս է գալու Հարավային Կովկասից, որ այս տարածաշրջանն «աչքաթող» է անելու»

Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ ենթադրվում էր, որ COP29-ին ՀՀ-ի ղեկավարության մասնակցության դիմաց կարող էին որոշ գերիներ ազատ արձակվել, բայց տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում, եւ ամենայն հավանականությամբ այստեղ ինչ-որ բանակցություններ են եղել, բայց դրանք դրական արդյունք չեն ապահովել։ «Կարծում եմ՝ Դոնալդ Թրամփն անկանխատեսելի գործիչ է, եւ միանշանակ չի կարելի պնդել, որ ինքն ամբողջովին

«Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին միջազգային ֆինանսական կառույցի կարգավիճակ տալու խնդիր է առաջացել, որ առավել արագ արձագանքի հիմնադիր երկրների կարիքներին»

Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կողմից: Ի սկզբանե հիմնադրամն իրավաբանական անձ չի հանդիսացել, եւ վերջինիս միջոցները կառավարվել են Եվրասիական զարգացման բանկի հետ առանձին պայմանագրով: Եվրասիական զարգացման բանկի հիմնական ուղղվածությունը մասնավոր սեկտորն է եւ վերջինիս նախագծերի ֆինանսավորումը, իսկ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամինը՝ տարածաշրջանային ֆինանսական

«Ես իրեն զգուշացրել էի, որ գլխին սարքելու են»․ Արթուր Խաչատրյանը՝ Հովիկ Աղազարյանի մանդատից հրաժարվելու խնդրանքի մասին

Հեչ վեջս չի, ոչ իր ճակատագիրը, ոչ դաշնակցությունից փախած այսօր Շիրակի մարզպետ աշխատողի ճակատագիրը, ոչ Ազատամուտի նախկին դաշնակցական համայնքապետի ճակատագիրը, որը ՀՅԴ-ից փախավ եւ բավականին լավ պաշտոն է ստացել։ Հովիկ Աղազարյանի դեպքը մի քիչ ուրիշ է, ինքը չի հեռացել, մենք ենք հեռացրել, բայց բոլոր կրոնափոխ, դավանափոխների վերջը դա է լինելու

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

Նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը, ինչից հետո մոտոցիկլետը բախվել է կայանած «Նիսան» մակնիշի մեքենային: Մոտոցիկլավարը՝ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ն, մահացել է, իսկ վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶ 32213»-ի վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա

Արցախցիների ֆոնդերի հետ կապված որեւէ խնդիր չկա, գումարներն ապահով պահվում են․ Արմեն Նուրբեկյան

ԿԲ փոխնախագահը թեմայի վերաբերյալ այլ հարցերի չի պատասխանում՝ սպասելով ՍԴ որոշմանը

Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին. Շարմազանով

Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը։ Դա անում է իր դեսպանի միջոցով։

«Հայաստանի իշխանությունները չեն հասկանում, որ առանց Արցախի՝ 29 743 քկմ-ում Հայաստան չկա, այդ Հայաստանը վտանգված է, այդ Հայաստանի վրա բարդելու են մեղքեր»

«Առավոտի» զրուցակիցն է արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը։ – Պարոն Օսիպյան, Բաքվում անցկացվեց COP29 համաժողովը, որին մասնակցեցին շատ երկրների ներկայացուցիչներ։ Ի՞նչ են ցույց տալիս այս գործընթացները՝ քաղաքակիրթ աշխարհը «կանաչ լույս» է վառո՞ւմ Բաքվի հանցագործ ու ցեղասպան ռեժիմի դեմ։ – Այդ լույսն այնքանով կանաչ չէր, որ եւ ամերիկյան սենատորները, եւ եվրոպական պաշտոնյաներն Ալիեւին մեղադրեցին մարդու իրավունքների խախտման

Ահազանգ իրավապահներին. գտնվել է արտասահմանում, դասերի չի եկել ու դիպլոմ է ստացել

Հրազդանի հումանիտար ինստիտուտի ռեկտորի վերաբերյալ նյութերն ուղարկվել են քննչական վարչություն

Քննարկումներ սկսել հարկային օրենսդրության վերջին փոփոխությունների նախագծի շուրջ. ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի բաց նամակը

«ՓՄՁ համագործակցության ասոցիացիան» բաց նամակ է տարածել, որում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Փաշինյան, Մենք՝ ներքոստորագրյալ կառույցների ներկայացուցիչներս, սույնով դիմում ենք Ձեզ պահանջով` գալ կառուցողական երկխոսության դաշտ, բարձրաստիճան քաղաքական որոշում կայացնողների մասնակցությամբ, սկսել աշխատանքային խորը քննարկումներ հարկային օրենսդրության վերջին փոփոխությունների նախագծի շուրջ, ոլորտային շահերը ներկայացնող միությունների, ասոցիացիաների և միավորումների հետ։ Ինչպես գիտեք սույն թվականի նոյեմբերի

Եթե գիտահանրամատչելի նյութը առկա է, ապա այն, ի վերջո, ըստ պահանջի պետք է հասնի հասարակության տարբեր խավերին ու անհատներին

Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Գիտության հանրամատչելիացման ու զարգացման վարչության պետ,  մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո ԱԹԱՅԱՆԻ հետ – Պրն Աթայան, նախ կխնդրեինք ներկայացնել Ձեր ղեկավարած վարչության ստեղծման անհրաժեշտությունը: – Գիտության հանրամատչելիացման եւ զարգացման ծրագրերի վարչությունը ՀՀ ԳԱԱ-ում ստեղծվել է ս.թ. գարնանը: Եթե լինենք հակիրճ, ապա այն ստեղծվել է հայրենական եւ համաշխարհային գիտության նվաճումների հանրամատչելիացման եւ հանրայնացման, ինչպես նաեւ

Ադրբեջանական պետական հեռուստաընկերությամբ «սատանա» են անվանել Գերմանիայի արտգործնախարարին և ԱՄՆ կոնգրեսականին. Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանական պետական «Az TV» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Անալենա Բերբոքին։ Նշեմ, որ Բերբոքը COP29-ի շրջանակներում եղել էր Բաքվում և քննադատել իշխանություններին մարդու իրավունքների հարցում առկա բացթողումների համար։

Ոչ միայն հետնապահություն, այլև՝ հետընթաց: Հայաստան-ԵՄ. ահա թե ինչ է թաքցնում Նիկոլը. Արմեն Աշոտյան

Իր վերջին ինքնազրույցի ընթացքում Փաշինյանի խոսույթի մի մասը նվիրված էր հնարավոր եվրահանրաքվեին և Հայաստան-ԵՄ հարցերին։ Այս պահին մի կողմ դնելով այդ հարցով նրա երկիմաստ ակնարկները և արդեն տեսանելի մանիպուլյացիաները, բացահայտեմ ձեզ համար, թե ինչ է Նիկոլը նաև այս հարցով թաքցնում մեզանից։ Ոմանք կհիշեն, թե մի քանի տարի առաջ ինչպես էր նա իրականությունից և կոնտեքստից կտրված

Աբրոյենց տոհմի նշանավորները. մեր հոգեկից հարազատը

Վերհուշի մասունքներ Ապարա՛ն. Հայոց քարակերտ հուշարձաններով, խունկ ու մոմով օծված եկեղեցիներով, Մեծ հերոսամարտում հաղթած լեռնցիներով, շինականի, մամիկների, հովիվների երգերով (Կոմիտասով՝ աշխարհ տարածված)։ Ապարան անվանումն արտաբերելիս, առաջինը Գեւորգ Մակարյանին եմ հիշում, որի կյանքի լավագույն տարիներն ու տասնամյակները, կյանքի մեծ մասը, ուժը, եռանդը, միտքը նա նվիրաբերեց Ապարանի շրջանի զարգացմանը։ Իր գործունեության սլաքն ուղղեց մարդկանց բարեկեցությանը, Ապարանի եւ

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728