Օրվա լրահոսը
Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա. Ալեն Սիմոնյանի գրառումը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը Պարզվում է մեր ընդդիմությունը օրակարգի փնտրտուքի մեջ իր համար թիրախ գտավ իր իսկ խմբակցության անդամին՝ պատգամավոր Գեղամ Նազարյանին, և պատգամավոր Նազարյանի «մեղքն» այն է, որ նա ինձ հետ Վիետնամ է եկել հերիք չէ, նաև լուսանկարվել է ինձ հետ: Իրավիճակը լրիվ անեկդոտային է, երկու օր առաջ մի պատգամավոր նեղսրտում է,
2020թ․-ի պատերազմի ընթացքում տեղի ունեցան աննկարագրելի մասշտաբի տվյալների արտահոսքեր, հատկապես՝ պետական սերվերներից. այդպես էլ չենք տեղեկացվել, թե ինչ դասեր են քաղվել. Սամվել Մարտիրոսյան
Տվյալների արտահոսքը և ընդհանուր անհոգությունը «Media.am». 2020 թվականի ամռանը ադրբեջանական հաքերները հրապարակեցին կորոնավիրուսով հիվանդների և կոնտակտավորների հազարավոր տվյալներ՝ ստանալով դրանք զանազան էլեկտրոնային փոստեր կոտրելով, որոնց միջոցով բժշկական հաստատությունների կամ ՏԻՄ մարմինների ներկայացուցիչները ազատորեն փոխանակվում էին այս տվյալներով։ 2020թ․-ի պատերազմի ընթացքում տեղի ունեցան աննկարագրելի մասշտաբի տվյալների արտահոսքեր, հատկապես՝ պետական սերվերներից։ Մենք այդպես էլ չենք տեղեկացվել, թե
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի դեսպանի աշխատանքը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել դեսպան Դի Ռիզոյի աշխատանքը Հայաստանում եւ շնորհակալություն հայտնել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ու խորացման գործում նրա անձնական ներդրման ու ջանքերի համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ
«Որևէ մեկն ասե՞լ է ձեզ, որ կան ճնշումներ պատգամավորների նկատմամբ, կարծես թե՝ ոչ»․ Վլադիմիր Վարդանյանը՝ վարչապետի՝ հրաժարականի դիմում գրելու կամ մանդատ վայր դնելու խնդրանքների մասին
Ըստ Վլադիմիր Վարդանյանի՝ քաղաքական թիմում կա քաղաքական պատասխանատվության տարր, և դա պետք է տարբերել իրավական պատասխանատվությունից։
Դեսպան Աթաբեկյանը և Լիբանանի պաշտպանության նախարարը քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները
Նոյեմբերի 26- ին դեսպան Վահագն Աթաբեկյանը ռազմական կցորդ գնդապետ Ալեքսան Մուշեղյանի ուղեկցությամբ հանդիպել է Լիբանանի ազգային պաշտպանության նախարար Մորիս Սլիմին: Հանդիպմանը քննարկվեցին Լիբանանում և տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և հնարավոր զարգացումները: Լիբանանում Հայաստանի դեսպանություն
Հղիության ընդհատում, մեռելածնություն, ընդհուպ քաղցկեղ․ ինչպես է հանքարդյունաբերությունն անդրադառնում կանանց վրա. հարցում
Հետազոտությունն իրականացվել է 4 բնակավայրում՝ Ախթալա, Շնող, Թեղուտ եւ Մեծ Այրում
Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Իշխան Սաղաթելյան
«Հանուն արժանապատվության և հանուն Ֆրանսիայի միասնականության ապահովման… Եվրոպայում հաստատված նոր կարգերը հաշվի առնելով՝ ես այսօրվանից ընտրում եմ Գերմանիայի հետ համագործակցության տարբերակը». Ֆիլիպ Պետեն՝ Ֆրանսիայի Վիշիի կոլաբորացիոնիստական վարչակարգի վարչապետ «Ես հավատում եմ, որ սա խաղաղություն է մեր ժամանակների համար: Գնացեք տուն և հանգիստ քնեք». Նևիլ Չեմբերլեն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռացիոնալ հայրենասիրության և խաղաղասիրության անվան տակ թշնամու
Տիգրան Պետրոսյանը՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 1074 – Ա ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:
Պարտադիր ապահովագրության մասին օրենք չունենք ընդունված, բայց վերցնում ենք ծախսեր դրա իրականացման համար. ՍԴ դատավոր Հրայր Թովմասյան
Նշում եք՝ չկա ապահովագրական հիմնադրամ, չկա օրենք, բայց վարկային ծրագրի ցուցանիշներում հստակ նշված է՝ թե երբ ամբողջը կունենանք: 2025 թվականի վերջ կունենանք օրենքը եւ ենթաօրենսդրական ակտերը հաստատված, որպեսզի 2027 թվից կարողանանք մեր ամբողջ բնակչության համար ապահովել ծառայությունների հասանելիություն ապահովագրական համակարգի ներդրման միջոցով:
Վահագն Հարությունյանն ազատվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 1072 – Ա ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրա- պետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի
Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակից
Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն իր ղեկավարած գերատեսչության 2025թ.-ի բյուջեի քննարկման ժամանակ խորհրդարանում անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին. «Կցանկանայի կրկին ընդգծել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք համապարփակ խաղաղության պայմանագրով Կովկասում ձեռք կբերվի տարածաշրջանային խաղաղություն և կայունություն»,- նշել է նա: Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
«Ցանկանում ենք, որպեսզի հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա՝ ունենալով իրենց ինքնիշխան պետությունը, կայուն եւ հստակ նշված սահմաններով»․ Անջեյ Դուդա
«Լեհաստանն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանն ավելի մոտ գտնվի եվրոպական ընտանիքին, գնահատում ենք Հայաստանի ներուժը, ինչպես նաեւ անցած ուղին, հարուստ պատմությունն ու մշակույթը»։
Enikos.gr. «Աթենքը Երևանին C-300 համակարգեր կփոխանցի»․Երևանը չի մեկնաբանում
«Ազատություն». «Հունաստանը պատրաստվում է Երևանին փոխանցել ՀՕՊ C-300 համակարգեր՝ փոխարինելով դրանք իսրայելական արտադրության սպառազինությամբ», – հաղորդում է ռուսաստանյան պետական ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով հունական Еnikos.gr կայքը։ Հունական լրատվամիջոցի պնդմամբ, Աթենքը պատրաստվում է Երևանին փոխանցել իր զինանոցում գտնվող ռուսական արտադրության ևս երկու ՀՕՊ համակարգեր։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել էր թոշակառուի ստորագրությունը, յուրացրել թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի թոշակառու կնոջ արտերկրում գտնվելու հանգամանքից, առանց նրա գիտության և թույլտվության, 2021 թվականին մի քանի անգամ կեղծել է նրա ստորագրությունը, ստացել և յուրացրել թոշակը` շուրջ 168 հազար դրամ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ
Նոյեմբերի 22-24-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ի գալա միջոցառումը։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ, գործնական գիտելիք սովորեցնող մրցույթի գլխավոր հովանավորը Բիբլոս Բանկ Արմենիան է։ Մրցույթն այս տարի անցկացվեց 4-րդ անգամ՝ Կենտրոնական բանկի աջակցությամբ։ Տարվա մեկնարկին շուրջ 600 հայտադիմումից ընտրվել էին 200-ից ավելի ուսանող երևանյան ու մարզային համալսարաններից,
«Կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, ինչ իմ գլխին արեց»․ Հովիկ Աղազարյան
Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աղազարյանն ասաց, որ չի կարող վարչապետի խոսքից չճնշվել․ «Ավելի ճիշտ չազդվեմ՝ այն իմաստով, որ իր նկատմամբ ունեցած հարգանքը ինձ ստիպում է, որ եթե դիտողություն անի ինձ, նախատի, դա ինձ համար ընդունելի է»։
Կարեն Կարապետյան. Հայաստանը որդեգրել է պատժողական քաղաքականությունից անցում դեպի վերականգնողական քաղաքականությանը
Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) գլխավոր քարտուղար Հյու Չեթվինդի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթին
Oրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, որի միջոցով կապահովվի աշխատողի եւ գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի համակարգի միջոցով կնքել աշխատանքային պայմանագրերը, պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը, թվային համակարգից օգտվելու իրավասություն ունեցող աշխատանքային հարաբերության կողմերին հնարավորություն կընձեռվի թվային եղանակով՝ համաժամանակյա ռեժիմով, ցանկացած
«Նման շրջանավարտ չենք ունեցել»․ Հրազդանի հումանիտար ինստիտուտի ռեկտորը արտասահմանում բնակվողին դիպլոմ տալու մասին
Այդ ուսանողն ընդունվել է, սակայն չորրորդ կուրսից հեռացվել է
Հանրապետության մեծ մասում օդի ջերմաստիճանը նվազել է 5-13°C-ով
Նոյեմբերի 25-ի ցերեկը հանրապետության մեծ մասում օդի ջերմաստիճանը նվազել է 5-13°C-ով։ Բացառություն է կազմել Արարատյան դաշտը, որտեղ դեպի ցիկլոնի կենտրոն տեղաշարժվող հարավ-արևելյան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը բարձրացել է 3-5°C-ով և առանձին հատվածներում գերազանցել տվյալ օրը դիտված պատմական առավելագույն արժեքները։ ℹ️ Այսպիսով, գրանցվել է․ 🔳Արմավիրում +19․4°C ջերմաստիճան (պատմական առավելագույն +17․3°C, 1970թ․), 🔳Արտաշատում +17․4°C
«Ծրագրի նպատակն է «Գրպանից դուրս ծախսերի» կարգավորումը». Լենա Նանուշյան
«Մեր բյուջեն չի՞ բավարարում»,- հարցրեց զեկուցող Ս.Սաֆարյանը, նկատելով, որ «ավելի ծանր հիվանդությունները համաձայնագրում չեն ներառված, չնայած գումարը մեծ է»:
«Լոս Անջելեսի փորձը կարող է օգտակար լինել թվային վերափոխման ճանապարհով անցնող Երևանի համար». փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Պաշտոնական այցով ԱՄՆ այցելած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ: Երկկողմ համագործակցության օրակարգում քաղաքապետներն առանձնացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Կարևորելով Լոս Անջելեսի փորձն ու գրանցած հաջողությունները նշված գործընթացներում՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը համոզմունք է հայտնել, որ այն կարող է օգտակար լինել նաև թվային վերափոխման ճանապարհով
ՔՊ-ական նախկին պատգամավորը լրագրողներին հորդորեց՝ «Այսուհետ կլինի՞ իմ անձնական կյանքի մեջ չխառնվեք»
«Նման բան չկա»․ Նարեկ Զեյնալյանը՝ առողջապահության նախարար նշանակվելու մասին
Ֆինանսների նախարարի կասկածելի գործարքները՝ ըստ փաստաբանների
Փաստաբաններն ուսումնասիրել են Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունները
«Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքների իրացման պատշաճ համակարգ գործի». Մանասյանը հանդիպել է Մարտունի համայնքի ղեկավարին
Անահիտ Մանասյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ: Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Իր խոսքում Պաշտպանն ընդգծել
«Հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»
Հարգելի՛ վարորդներ, հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային ու նախալեռնային գոտիներում ու Երևանի բարձրադիր հատվածում տեղումները լինելու են ձյան տեսքով։ Հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
Հրայր Թովմասյանը փորձում է բացել «սեւ արկղը»
Ըստ նրա, Սահմանադրական դատարան բերված համաձայնագիրն ասես «սայլից առաջ դրված ձի լինի»
Ադրբեջանի իշխանությունը միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի ստորագրումից և Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո, Ադրբեջանը Արցախի գրավյալ տարածքների շուրջ սկսեց բազմաբնույթ հակահայկական քարոզչություն իրականացնել: Նման նպատակաուղղված քարոզչությունն առաջին հերթին թիրախավորում է Արցախի գրավյալ տարածքներում գտնվող բազմաթիվ հայկական քրիստոնեական հոգևոր հուշարձանները: Ադրբեջանական քարոզչամեքենան, հետևելով դեռևս խորհրդային տարիներին ձևավորված և Արցախի հայկական հոգևոր մշակութային ժառանգության յուրացմանը միտված քաղաքականությանը,
Երգասաց Վախթանգ Հարությունյանի անձնական օրինակը կամ մարդկային կերպարը լավագույնս ներկայացնում է bard-երգասացներին
«…Ու ինչ կգտնենք այդ խաչմերուկում, մենք դեռ չգիտենք
Ու ինչ է սպասվում նոր խաչմերուկում, ոչ ոք չգիտե…» Վախթանգ Հարությունյան
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 26-ին՝ լեռնային շրջաններում,