Օրվա լրահոսը

Հայերեն՝ Գեղարդ գրությամբ գաթան ներկայացվում է որպես ադրբեջանական հրուշակեղեն

Tasteatlas.com կայքում հայկական ուտեստներին ադրբեջանական եւ թուրքական «ազգություն» են տվել

Ահազանգ է ստացվել, որ Ախթալա-Մեծ Այրում ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։

Նոր պայմաններում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի վերածնումը և գործունեությունը արցախյան հաստատության ինստիտուցիոնալ պահպանման և մշակութային Արցախի ներկայացման հաջող օրինակներից մեկն է

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը, որը 2023 թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության հետ միասին վտարվել է հայրենի հողից, 2024 թ․ նոյեմբերի 15–22-ը Մուրմանսկում մասնակցել է «Արկտիկական բեմ» թատերական փառատոնին, որի արդյունքում արժանացել է երկու մրցանակի՝ մասնագիտական ժյուրիի «Ռուսաց լեզվի պահպանության համար» հատուկ դիպլոմի և այլընտրանքային ժյուրիի «Ռուսաց լեզվի, մշակույթի պահպանության և դրամատիկական ներկայացման միջոցով ակտիվ քաղաքացիական դիրքորոշման դրսևորման համար» հատուկ դիպլոմի։

Պետության և Եկեղեցու գործընկերային հարաբերությունները անձնական շահեր չեն կարող սպասարկել, այն բխում է միայն ու միայն Հայաստանի պետական ու ազգային շահերից

ՔՊ կուսակցությունը այդպիսով փորձում է հավասարության նշան դնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և կրոնական փոքրամասնությունների միջև՝ հաճոյանալով Հայաստանում ու սփյուռքում գործող բացահայտ ու ծպտյալ հակաեկեղեցական տարրերին, որոնք հանդես են գալիս սոցցանցերում ու տարբեր եթերներում։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից

«Պրոտոկոլի» առանձնահատկություններն ու սահմանները

Երբեմն ես կարդում եմ, թե տեսեք՝ Գագիկ Բեգլարյանին ազատեցին աշխատանքից՝ մարդուն վիրավորելու կամ գուցե ապտակելու համար, իսկ Տիգրան Ավինյանին՝ հոր անկեղծ, բայց ամբարտավան բառերի համար չեն ազատում: Դեպքերը անհամեմատելի են: Բեգլարյանի հարձակման զոհը շարքային քաղաքացի չէր, այդ մարդը նախագահական նստավայրի, այսպես ասած, «կամերդիներներից» մեկն էր: (Ի հակադրություն դրա’ ենթադրյալ «Օպել քշողը» միանգամայն շարքային է): Այդ

«Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի»

Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմերի հետ ցանկացած ձևաչափով, որտեղ երկու կողմերը կարող են պայմանավորվել, թե որտեղ կարող են առաջընթաց գրանցել

Իլոն Մասկը Նոր տարվա երեկույթին պարել է Թրամփի հետ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը եւ կինը՝ Մելանյա Թրամփը, Նոր տարին դիմավորել են Մար-ա-Լագոյի իրենց կալվածքում: Նրանց կազմակերպած երեկույթին ներկա է գտնվել նաեւ աշխարհահռչակ գյուտարար, գործարար Իլոն Մասկը: Նա երեկույթին ներկա է գտնվել որդու հետ: Աստղային երեկույթից համացանցում հայտնված տեսանյութերում երեւում է՝ ինչպես է աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը ողջ երեկույթի ընթացքում պարում որդու եւ

Սիրիայի նախկին նախագահի հավանական մահափորձի վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվում

Կնոջ ամուսնալուծության փորձից մինչեւ քաղաքական հակառակորդներ.

Բնական հրավառություն` բևեռափայլերի տեսքով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը Բնական հրավառություն Նորվեգիայում Ամանորի կապակցությամբ՝ բևեռափայլերի տեսքով:

Շահեն Մեղրյանի վաստակն այնքան մեծ է, որ նույնիսկ նրա մահից հետո վերջինիս ջոկատի հիման վրա Արցախում զորամաս հիմնվեց․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է: Մեղրյանն այն կերպարներից էր, ով 1988 թվականին սկիզբ առած ազգային-ազատագրական պայքարի առաջին օրերից գիտակցում էր, որ պայքարը տարբեր հրապարակներով, հայտարարություններով հաջողություն չի բերի, և ճիշտը տեղերում ինքնապաշտպանություն կազմակերպելն է: Իր վրա վերցնելով Շահումյանի

Աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը Աշխարհի ամենացուրտ բնակավայրում՝ Օյմյակոնում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը (1930-2024)։ 2024 թվականի դեկտեմբերը -34,7°C (+10,3°C բարձր 1930-2024 թվականների միջին ջերմաստիճանից) միջին ամսական ջերմաստիճանով գերազանցել է նախորդ 1980 թվականին սահմանված ռեկորդը (-35,3°C):

Զախարովա. Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարման դադարեցումը բացասաբար կանդրադառնա եվրոպացիների կյանքի վրա

Կիևի իշխանությունները որոշել են դադարեցնել Ռուսաստանից բնական գազի մատակարարումը եվրոպական երկրների բնակիչներին, չնայած «Գազպրոմը» կատարում է իր պայմանագրային պարտավորությունները

«Պաշտպանենք կեանքը: Կը խնդրեմ, որ խթանուի մարդկային կեանքի արժանապատւութեան յարգանքը». Ֆրանչիսկոս Պապ

Վատիկաննյուզ. «Այսօր Խաղաղութեան Համաշխարհային Օրուան առիթով մենք կոչուած ենք պաշտպանելու կեանքը, հոգ տանելու վիրաւոր կեանքին, իւրաքանչիւր «կինէ ծնածի» մը վերադարձնելու արժանապատուութիւնը, որպէսզի կարողանանք կառուցել խաղաղութեան քաղաքակրթութիւն մը։ Ասոր համար է, որ կը խնդրեմ որ խթանուի մարդկային կեանքի արժանապատւութեան յարգանքը, սաղմէն մինչեւ բնական մահ, որպէսզի իւրաքանչիւր անհատ սիրէ իր կեանքը ու ապագային նայի յոյսով»,- ըսաւ Նորին

Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը դատապարտել են Վրաստանում ընդդիմադիր ուժերի դեմ բռնությունները

«Ամերիկայի ձայն». Վրաստանի ոստիկանությունը գրեթե ամեն օր ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, որոնցից ոմանք հրավառություն են նետել ոստիկանների ուղղությամբ և բարիկադներ տեղադրել մայրաքաղաքի կենտրոնական պողոտայում: Վրաստանի ոստիկանությունը գրեթե ամեն օր ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, որոնցից ոմանք հրավառություն են նետել ոստիկանների ուղղությամբ և բարիկադներ տեղադրել

Իրանը հաստատում է՝ Ադրբեջանը պաշտոնական բողոք է ներկայացրել

Իրանցի դիվանագետի խոսքով՝ «նման հայտարարությունները որևէ առնչություն չունեն Իրանի պաշտոնական դիրքորոշման հետ»։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունվարի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Հունվարի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Բանիմացի շրջազգեստը ուսերին գցած, սփիւռքում եւ հայրենիքում ազգը կառավարելու հանգամանքը բարձր պատւի վերածած անձնաւորութիւններ, ինքնախաբէութիւնից բացի, համայնական կեանքն են խաբում. Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ

ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԱՄԱՆՈՐԻ ՊԱՏԳԱՄԸ ՏԱՐԻՆ ՄԵՌԱ՞Ւ… Ինչպէ՞ս բաժանւել այս մտերիմից՝ անցնող տարուց: Իր հոգին աւանդող հարազատի մահւան սնարի մօտ կանգնած անձը անկարելի է համարում հրաժեշտ տալ նրան, լացը համարելով ընդհանրական, բոլորի կողմից ընդունւած միջոց, հանրութեան դիմաց իրեն արդարացնող, եւ ներքնապէս՝ մխիթարող: Դեկտեմբերի 31-ն է, եւ ստիպողաբար բաժանւելու ենք ժամանակաւորապէս մեր սիրած «անձից», մեր

Սիրիական նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ-Շարաան հանդիպել է Դամասկոսի քրիստոնյա համայնքի պատվիրակության հետ

Հրապարակված լուսանկարներից դատելով՝ հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը։

Ադրբեջանում գտնվող ոչ մի հայ ռազմագերի ազատ չի արձակվել. 2024 թվականը՝ ըստ Էդգար Ղազարյանի

2024 թվականի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը չի հրավիրվել պետական արարողակարգային ոչ մի միջոցառման։ Ոստիկանությունը արգելք է ստեղծել սեփական նախաձեռնությամբ Սարդարապատի հուշահամալիր բարձրացող Վեհափառի և նրան ուղեկցող հոգևորականների ճանապարհին։

Հերթական լարված դիրքում ժամանակով պարտվելուն չդիմացավ ու մի քանի րոպե տախտակին հենված/փռված լացեց

Շախմատի բլից առաջնությունում 55-ամյա Իվանչուկը մի քանի անգամ ժամանակի մեջ չտեղավորվեց ու հաղթական դիրքերում պարտվեց։

Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով. shamshyan.com

Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ 24-ամյա Սմբատ Առաքելյանի, Արմեն և Արման Գինոսյանների, մի կողմից Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Ալբերտ Սայանի, հիվանդանոց տեղափոխված Լ․ Ստեփանյանի, Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Վարդան Կարապետյանի և 24-ամյա Մարտին Անտոնյանի միջև, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է փոխադարձ հարվածների՝ իրար տալով հայհոյանքներ, ինչի հետևանքով ստացված օպերատիվ տեղեկություններով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը իր մոտ եղած սուր կտրող, ծակող առարկայով հարվածել է Արմեն Գինոսյանին, իսկ վերջինն էլ հարվածել է Լ․ Ստեփանյանին։

Ջո Բայդեն. «Նոր Օռլեանում հարձակումից մի քանի ժամ առաջ կասկածյալը սոցիալական ցանցերում տեսանյութեր է հրապարակել՝ պնդելով, որ ոգեշնչված է «Իսլամական պետությունից»

Ոստիկանությունը հայտնել է, որ դեռևս աշխատում է պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ: Ամերիկյան լրատվամիջոցները, այդ թվում NBC-ն և CBS-ը, նշում են, որ իշխանությունները դա դիտարկում են որպես հնարավոր ահաբեկչություն՝ վկայակոչելով անանուն աղբյուրները:

Հովսեփ Խուրշուդյան. Աբսուրդ է համաձայնել նրան, որ ռազմագերիների սպանողները, ինչպես նաև այլ վայրագություններ կատարածները մնան ազատության մեջ. jam-news.net

Հայաստանը չպետք է զիջումների գնա՝ հաշվի առնելով, որ արդեն կան իր օգտին կայացված դրական միջանկյալ դատական որոշումներ։ Ադրբեջանական կողմի կատարած մարդկության դեմ ուղղված հանցագործությունները պետք է գնահատական ստանան։ Անպատժելիությունն անխուսափելիորեն հանգեցնում է նոր հանցագործությունների։

Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում։

Բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաներ

ՃՏՊ Առինջ գյուղում․ կան տուժածներ

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության «ԱԳՆ»-ն սպառնում է Ֆրանսիային

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության այսպես կոչված ԱԳՆ-ն հայտարարությամբ սպառնում է Ֆրանսիային՝ կասեցնել իր «օդային տարածքի» ցանկացած խախտում: Ավելի վաղ Կիպրոսի իշխանությունը Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին թույլ է տվել թռիչքներ իրականացնել երկրի հյուսիսային մասում, որը գտնվում է թուրքերի օկուպացիայի տակ։ Ակնհայտ է, որ ինքնահռչակ «հանրապետության» շուրթերով խոսում է Անկարան՝ սպառնալով համատեղ կասեցնել «օդային տարածքի» խախտումները: Հունաստանի

Զենքի սեփականատերերը Թրամփի օրոք ցանկանում են հրազենի սահմանափակումների վերացում տեսնել. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Բայդենի վարչակազմի օրոք խստացել են հրազենային բռնության կանխարգելման միջոցառումները, սակայն հունվարին նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնը ստանձնելուց հետո քաղաքական մեծ փոփոխություններ են սպասվում: Այն, որ զենքի սեփականատերերի իրավունքները պաշտպանվելու են նրա ղեկավարության ներքո, դա խոստում է, որը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ արագորեն կատարելու է: «Իմ երկրորդ ժամկետում մենք կվերացնենք Բայդենի

Նոր Օռլեանում ամբոխի մեջ ավտոմեքենա է մխրճվել, ոստիկանները վարորդին գնդակահարել են. Առնվազն 10 մարդ է զոհվել

Նոր Օռլեանի քաղաքապետ ԼաՏոյա Կանտրելը ամբոխի մեջ մեքենայի մխրճվելը ահաբեկչություն է անվանել։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031