Օրվա լրահոսը
«Այդքան պետք չէ պարզեցնել․ դա մի նկարի պատմություն չէ, դա քաղաքական դիրքորոշման խնդիր է․ կքննարկվի խմբակցությունում»․ Արթուր Խաչատրյանը՝ Գեղամ Նազարյանի մասին
Արթուր Խաչատրյանն ասաց, որ Գեղամ Նազարյանի վարքագծի հետ կապված հարցը քննարկվելու է խմբակցության նիստում, որից հետո կգան եզրակացության և հանգուցալուծման։
Նախագծով առաջարկվում է մի շարք աշխատանքների և ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ
Փոփոխություններն ուժի մեջ մտնելու ժամկետ Կառավարությունը սահմանել է 2025 թվականի հուլիսի 1-ը:
Տուրիստական վիրուսը չկա իմ արյան մեջ, ես գործով եմ Հայաստանում. Սիմոն Աբգարյան
Մենք նման ենք Իշխանաձկին, երբ ջուրն աղտոտվում է, առաջինն ինքն է մեռնում: Մենք՝ արվեստագետներս մեր ապրելու վայրը մաքուր պահող ձկներն ենք, հուսանք, որ ինչպես մեր զինվորները, դիվանագետները, մեր ժողովուրդը, ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում պահակներն ենք այդ մաքրության
Իսկ իր պարտավորությունների պատշաճ կատարման մասին քաղաքային իշխանությունը մոռանում է. ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջից Առաջին ձյունը տեղաց Երևանում, ու քաղաքային իշխանությունը փոխանակ ձնամաքրման պատշաճ աշխատանքների մասին առաջին հերթին մտածի, միանգամից հայտարարություն է տարածել՝ հիշեցնելով, որ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը։ Իսկ իր պարտավորությունների պատշաճ կատարման մասին քաղաքային իշխանությունը մոռանում է։ Մասնավորապես, ամնեզիայով տառապող ասեք-կանենքները
Արթուր Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցի երիտասարդական կենտրոնների ցանցի ընդլայնմանը
ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչների հետ քննարկվել են երիտասարդական և վաղ մանկության զարգացման ծրագրերի ուղղությամբ առաջնահերթությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ–ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վաղ մանկական զարգացման գծով խորհրդական Իվելինա Բորիսովային և ՅՈՒՆԻՍԵՖ–ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեռահասների և երիտասարդների զարգացման գծով մասնագետ Աիդա Աիլարովային: Հանդիպման առանցքում եղել են
Ալեն Սիմոնյանի և Գերմանիայի դեսպանի քննարկումների առանցքում են եղել նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը դեսպանին հաջողություններ է մաղթել այդ կարեւոր առաքելությունում՝ նշելով, որ որպես ԱԺ նախագահ` պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում: Գերմանիայի դեսպանն էլ իր հերթին
Կուզենայի բարձրաձայնվեին ոչ միայն մեր սոցիալական խնդիրները, այլև գերիների վերադարձի, Արցախ վերադառնալու պահանջը. Սնեժանա Թամրազյան. «Ապառաժ»
«Ապառաժ». Սնեժանա Թամրազյանն Արցախից է։ Նրա ընտանիքը տեղահանությունից հետո հաստատվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Սնեժանան աշխատում է, միաժամանակ ծավալում ակտիվ հասարակական գործունեություն, զբաղվում կամավորական աշխատանքներով։ –Ի՞նչ երազանքներ և նպատակներ ունեք․․․ -Ինչպես շատերը, ես երազում եմ խաղաղության մասին, բայց խաղաղությունը մեզ համար միայն խաղաղ երկինք չէ. դա հնարավորություն է ապրելու մեր տանը, զարգացնելու մեր համայնքը,
«ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, էլի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես»․ Արթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյանը ՀՀ իշխանությունների՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու մասին հայտարարությունների առիթով նշեց․ «Չենք տեսել, որ ՆԱՏՕ-ն ասի՝ եկեք մեզ մոտ, մասնակցեք զորավարժությունների։ ՀԱՊԿ էլ չեն գնում, քանի որ իմ կարծիքով՝ Ադրբեջանը թույլ չի տալիս»։
Համաշխարհային բանկի հետ քննարկվել են լայնաշերտ կապի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը նոյեմբերի 26-ին ընդունել են Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելության ներկայացուցիչներին՝ Միշել Ռոժինի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթը։ Գևորգ Մանթաշյանը ընդգծել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային բանկի միջև արդյունավետ գործընկերություն է ձևավորված, որը
Կարևորվել է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության բացառումը. Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ղեկավարները քննարկել են քաղաքական առաջնահերթությունները ամերիկյան նոր ադմինիստրացիայի պայմաններում
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դաշնային, շրջանային և նահանգային ղեկավարները, ինչպես նաև Հայ դատի համակարգին կից գործող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ նոյեմբերի 23-ին Կալիֆոռնիայում, Ռոնալդ Ռեյգանի նախագահական գրադարան-թանգարանում քննարկել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններն ու գործունեության հիմնական ուղղությունները 2024թ․ընտրություններից հետո։ Մասնավորապես ուշադրության կենտրոնում են եղել ինչպես Սպիտակ տան վարչակազմի, այնպես էլ կոնգրեսականների հետ աշխատանքի առաջնահերթ
«Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Մասնավորապես՝ -սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և
Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքներում եղած ձյունը
Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Այդ հատվածներում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել է 25 միավոր ձնամաքրող մեքենա: Ավելի ուշ փոքր չափի մեքենասարքավորումներով սկսվել է նաև
Համաշխարհային մշակույթի բարդագույն թեմայի առցանց բեմադրություն Գերմանիայից-Հայաստան
Մեր օրերում էլ յուրաքանչյուրս ստիպված ենթարկվում ենք մեր կամ մեր երկրի ճակատագրին, որ վշտից իրեն կուրացնող մարդու բոլոր ջանքերը ապարդյուն են ճակատագրի որոշումների հանդեպ, բայց միևնույն է՝ մարդը մինչև վերջ պիտի կարողանա տեր կանգնել իրեն տրված և միայն իրեն պատկանող կյանքին:
Հայաստանի տղամարդկանց 85-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարում առաջատարն է ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը
Հայաստանի շախմատի ակադեմիայում նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 4-ը անցկացվում է Հայաստանի տղամարդկանց 85-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը: Մրցաշարը անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 12 մասնակիցներով: 3 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը, որը հաղթել է բոլոր խաղերում: Առաջատարից կես միավորով հետ է մնում ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը: 2 միավոր ունեն Վլադիմիր Շահինյանը և միջազգային
Շրջանցվեց ամենակարևորն ու անտեսվեց ամենավտանգավորը. Սամվել Ֆարմանյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլի պատմաաշխարհագրական վերջին գոհարի մասին քննադատական շատ փաստարկներ հնչեցին: Իմ տպավորությամբ, սակայն, շրջանցվեց ամենակարևորն ու անտեսվեց ամենավտանգավորը: Դա պաշտոնական Անկարայի ու Բաքվի արձագանքն էր: Թուրքիայում Փաշինյանի «նվերը» մեծ հաշվով անտեսվեց՝ պաշտոնական շրջանակներից մինչև լրատվամիջոցներ, երբ թվում էր, թե պիտի լիներ հակառակը: Ադրբեջանում իր հերթին այն չգնահատվեց ինչպես
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար առաջարկում են քարայրը հանել պատմամշակութային հուշարձանների ցանկից. «Հետք»
«Հետք». Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման անմիջական ազդեցության տակ գտնվող «Աջափնյակ-4» քարայրը իրենից պատմամշակութային արժեք չի ներկայացնում և կարող է հանվել հուշարձանների պետական ցուցակից։ Այսպիսի եզրակացության են հանգել ազգային հնագիտական խորհրդատուներ Բորիս Գասպարյանը, Արտուր Պետրոսյանը և ազգային քարտեզագրական խորհրդատու Դմիտրի Առաքելյանը։ Նրանց եզրակացությունը տեղ է գտել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի լրամշակված տարբերակում, որը ներկայացվել
Չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանում պահվող հայ պատանդների եւ նրանց ընտանիքների ձայները խեղդվեն լռության մեջ․ Կանադայի Հայ Դատ
Կանադայի հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է. Ադրբեջանի կողմից ավելի քան 24 հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց կալանավորումը պարզապես միջազգային իրավունքի խախտում չէ, այն կոպիտ հիշեցում է, թե որքան փխրուն կարող են լինել մարդու իրավունքները չզսպված ագրեսիայի պայմաններում։ Այս անձինք, որոնք անօրինական կերպով պահվում եւ ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի, օգտագործվում են որպես
Առաջարկվում է պատասխանատվության միջոցը մեղմել, երբ պահպանվել են ՀԴՄ-ի կիրառության կանոնները, սակայն սխալ են նշվել դասակարգիչները
Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ստեղծել ավելի կանխատեսելի միջավայր
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում են , 28-ի ցերեկը հնարավոր են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին,
Երկխոսության մեջ միշտ պիտի առկա լինի «երրորդը»
Հասարակական երկխոսության մեջ այդ «երրորդի» կազմում «հանրապետությունն» է Սկզբից երեք դրվագ: Գործընկերիցս մեկի սեղանին տարիներ առաջ նկատել էին մի գիրք, որի հեղինակը, մեղմ ասած, միանշանակ չի ընկալվում հասարակության կողմից: Գիրք լինելու փաստը մատուցվել էր որպես «կոմպրոմատ»: Կարեւոր չէ, թե ինչ էր պատասխանել գործընկերս: Խոսքն այն մտայնության մասին է, որ այս կամ այն գիրքը կարդալը համարվում
Ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան գրառումը Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։ Մեր թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը, եւ բնական է, եթե խմբակցության որեւէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք
Քրգործ՝ հայկական առաջին արբանյակի հարցով
Վատնումների մասին հրապարակումներում շրջանառվում է նախագահի անունը։ Արդյոք հենց Խաչատուրյանով է պայմանավորված այս գաղտնիությունը, իրավապահները չեն մանրամասնում, հայտնի չէ նաև՝ նախագահը հարցաքննվել է, թե ոչ։
«Վրացական երազանքը» ներկայացրել է նախագահի իր թեկնածուին՝ նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կղավելաշվիլիին
Region monitor. «Վրացական երազանքը» ներկայացրել է նախագահի իր թեկնածուին՝ նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կղավելաշվիլիին։ Վերջինս նախընտրական ցուցակում 16-րդն էր։ ▪️Նշենք, որ ընտրական կոլեգիայում «Վրացական երազանքի» ներկայացուցիչների թիվն ամենամեծն է, հետևաբար, ընտրությունը որպես այդպիսին ֆորմալ է լինելու։
«Քաղաքացիական պայմանագիր»-ը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին: ԱԺ
89-ամյա կնոջ հողամասի մի հատվածը դատարանի որոշմամբ տրվեց հարեւանին
Ըստ դատարանի՝ «գործում է անշարժ գույքի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքի կանխավարկածը» Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի 89-ամյա բնակիչ Շողիկ Գրիգորյանի եւ նրա հանգուցյալ ամուսնու (Ստեփան Մուրադյանը մահացել է անցյալ տարի՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին) դեմ հայցապահանջին մենք անդրադարձել ենք: Շ. Գրիգորյանը Գայ գյուղի Աբովյան 12 տան սեփականատերն է 1957 թվականից: Հարեւանը՝ Համլետ Խաչատրյանը, նրա
Դեսպան Մակունցը և «American Enterprise»-ի գիտաշխատող Դալիբոր Ռոհաչը անդրադարձան ՀՀ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններին, որոնք ընդարձակվում են դեպի ռազմավարական գործընկերության մակարդակի
Նոյեմբերի 26-ին դեսպան Լիլիթ Մակունցը «American Enterprise» ինստիտուտում (AEI) հանդիպում ունեցավ ավագ գիտաշխատող Դալիբոր Ռոհաչի հետ։ Դեսպանը և Դ․Ռոհաչն անդրադարձան Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններին, որոնք ընդարձակվում են դեպի ռազմավարական գործընկերության մակարդակի։ Անդրադարձ կատարվեց խաղաղության և տարածաշրջանային կարգավորման գործընթացներին։ Դեսպանը կարևորեց կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը և ընդգծեց կայուն խաղաղության կարևորությունը՝
2025 թ.-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2025 թվականի սակագները: Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2025 թվականին սակագինը՝ 180 դրամ, մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։ Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 438387 խմ ծավալ, որը սակագնի վրա
«Մենք ենք, մեր սարերը». Գեղամ Նազարյանի հոդվածը
Հավատացեք, ես այնքան ուժեղ եմ, որ չեմ վախենում կանգնել Ալեն Սիմոնյանի կողքին եւ լուսանկարվել: Անգամ չեմ վախենում մտնել նիստերի դահլիճ, երբ Ալեն Սիմոնյանը վարում է նիստը: Պատկերացրեք, անգամ գրանցվում եմ եւ ելույթ ունենում: Չեք կարող երեւակայել, բայց ընդմիջումներին ՔՊ-ականների հետ ինչ-որ հարցերի շուրջ մտքեր եմ փոխանակում: Անգամ հանձնաժողովի նիստերին լինում է, որ նստում եմ ՔՊ-ական պատգամավորների կամ կառավարության ներկայացուցիչների կողքին: Սա դեռ հերիք չէ, դեռ նիստն էլ հեռարձակվում է:
«Կունենանք առավել արդյունավետ վերահսկողություն թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում»
Իրավական ակտի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է գործող օրենքում առկա անհամապատասխանությունների վերհանման եւ շտկման տրամաբանությամբ, ինչպես նաեւ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 27-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել
Վրաստանի քաղաքացին ապօրինի մեղադրանքով արդեն մեկ տարի է՝ գտնվում է Հայաստանում
Ուշացած արդարադատությունը՝ մերժված արդարադատություն Ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Ա. Զ.-ն ապօրինի մեղադրանքով 2023թ. նոյեմբերի 25-ին ձերբակալվել է, իսկ 2023թ. նոյեմբերի 26-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այդ օրվանից սկսած, առանց աշխատանքի հնարավորության, օրը մի տեղ գիշերելով՝ Ա.Զ.-ն սպասում է, որ ՀՀ զինվորական դատախազությունը եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը (Կենտրոն