Օրվա լրահոսը
Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի քայլերը` ի նպաստ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության հաստատման
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
Գրիգոր Մինասյանի գրառումը. «Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»
Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները: Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի: Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը: ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան
Ցավոք, ՀՀ զինված ուժերում կյանքի իրավունքի, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքի երաշխավորման հետ կապված տարբեր խնդիրները դեռևս ամբողջական լուծում չեն ստացել. Անահիտ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 26-ին բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում անցկացվող Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռների կատարման վերաբերյալ միջգերատեսչական աշխատաժողովին։ Քննարկվել են զինված ուժերում ինքնասպանության նախականխման և արդյունավետ քննությանն առնչվող հարցեր, և այս համատեքստում պետության ստանձնած պարտավորությունները։
Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող hանրապետական հանձնաժողովն ամփոփել է աղետի գոտում գյուղատնտեսությանը պատճառված վնասների տվյալները
Կայացել է Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը՝ ՆԳ նախարարության նախագահությամբ։ Հերթական նիստի շրջանակներում քննարկվել են մարզերում գյուղատնտեսության ոլորտին պատճառված վնասները, և ամփոփվել Տավուշի և Լոռու մարզպետների կողմից հանձնաժողովին ներկայացված տվյալները։ Հանձնաժողովը հաստատել է ներկայացված ամփոփ տվյալները և որոշում կայացրել դրանք ներկայացնելու Էկոնոմիկայի
Քաղաքում՝ ըստ վերջին հաշվառման, մոտ 1,7 մլն ծառ կա, վեց ամսում տապալվել է հարյուր ծառ, դա ո՞ր տոկոսն է կազմում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Վայ վույ, ծառ է տապալվել… Նկարն էլ նայում եմ, ամբողջությամբ փտած բարդի, կեղևազուրկ, արմատավզիկից նեխած։ Բա հայտարարել էիք, որ Արաբկիր վարչականում ծառերի հաշվառումը 2023-ին ավարտել եք։ Փաստորեն, էս փտած ծառը ու նմանները թողած 2023-2024-ին կանաչ հացենի ու թեղի էիք հատում… Քաղաքում՝ ըստ վերջին հաշվառման, մոտ 1,7 մլն ծառ
Կիպրոսի պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը սեպտեմբերի 26-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: ՀՀ պաշտպանության նախարարություն
«Խարդավանքները հաղթեցին բանականությանը: Այսօր հրաժարականի դիմում ներկայացրեցի Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից». Սիրվարդ Գևորգյան
Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության իրապես պրոֆեսիոնալ թիմը` նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ: Այս համակարգում երկար տարիներ եմ աշխատել ու դեռ շատ անելիքներ կային: Շատ կուզեի մասնակցել այդ ամենօրյա ծանր, բայց իրապես կարևոր աշխատանքին: Նորից շնորհակալ եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինձ ցուցաբերված մեծ վստահության համար: Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա
Դավիթ Ջամալյան․ «Այդ լայն ժպիտը Էրդողանի հետ, գիրքը կրծքին սեղմելը մատնում էր մարդու իրական դիրքորոշումները, անսահման թրքասիրությունը»
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Հայելի» ակումբում վերլուծելով Հայաստանի հետ եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ ասաց․ «Մեր լսարանը կայուն է եւ այս ամենից սկզբունքորեն չպետք է զարմանա։ Այս ամենը կանխատեսելի էր։ Բայց մենք մեր լսարանը ընդլայնելու կարիք ունենք։ Ինչ խոսում ենք ես, մեր գործընկերները, պետք է հասնի հանրության այն հատվածին, որը նիկոլասորոսական լրատվամիջոցների ազդեցության տակ
«Կոմիտասյան երաժշտության հնչողությունը հնարավորություն է տալիս լսելու նաև ինքներս մեզ». Ժաննա Անդրեասյան
«Կոմիտաս լսելն առանձնահատուկ հանգստություն է, հնարավորություն՝ սեփական մտքերը կարգի բերելու, խորհելու, նաև ավելի պարզ մտածելու բոլոր բարդ հարցերի մասին»,- Կոմիտաս Վարդապետի երաժշտության՝ սեփական ընկալման մասին լրագրողի հարցին ի պատասխան ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրանում է հայ հոգևոր և ժողովրդական երգի վարդապետ, երգահան, բանահավաք, կոմպոզիտոր Կոմիտասի ծննդյան 155-ամյակը: Հոբելյանի առիթով ԿԳՄՍ
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է սահմանադրությանը
Սահմանադրական դատարանը հրապարակել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ որոշումը
Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սվենսոնը քննարկել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Կողմերը խոսել են ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցության մասին: ԱԺ
Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա, կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում և դրանից անդին. Արարատ Միրզոյան
այաստանի զարգացման նկրտումների վրա կտրուկ ազդել են լայնածավալ պատերազմի, նրա ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիաների և Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչության (շուրջ 140.000) բռնի տեղահանման հետևանքները։
Նաիրա Զոհրաբյան․ «ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթում ոչ մի բառ չի հնչել, որ Հայաստանի պետականությունը վտանգված է, սուվերեն տարածքն օկուպացված է, բանտերում հայ ռազմագերիներ են խոշտանգվում, Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը»
Դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը խոսել է չգիտեմ ինչի մասին, Եհովայի վկաների գրքից է մեջբերումներ արել՝ խեղաթյուրելով Աստվածաշունչը։ Եվ խոսել է այն մասին, որ մենք պետք է դադարենք իրական խնդիրների մասին խոսելուց եւ մեր առջեւ պիտի լինի ապագայի տեսլականը։
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով որոշում է կայացվել վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին. քրեական վարույթը կարճվելու է. Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ պարտավորեցված՝ Սոնա Մնացականյանին ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկելու դեպքով շարասյան ղեկավար պաշտոնատար անձանց վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով հսկող դատախազի կողմից դարձյալ որոշում է կայացվել ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, ուստի քրեական վարույթը կարճվելու է։
Ադրբեջանի ռազմական ներուժը հզորացնելը առաջնահերթություն է` կրկին հայտարարում է Ալիևը
«Ազատություն». Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարում է՝ Բաքվի առաջնահերթությունն է հզորացնել երկրի ռազմական ներուժը։ «Առաջին հերթին մեր երկրի ռազմական ներուժի հզորացում, անվտանգության ապահովում, պետական սահմանների պաշտպանություն, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում», – տնտեսական հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ ելույթ ունենալով՝ հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։ Անցած օրերին Բաքվում կազմակերպված ADEX-2024 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի մասնակիցներին հղած ուղերձում էլ Ալիևը շեշտել
Միքայելյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է 2000 եվրո վճարել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 2․000 եվրո։ Դատարանը գտնում է, որ Հայաստանի ներպետական դատարանները չեն ունեցել համապատասխան և բավարար պատճառներ Միքայելյանին կալանքի տակ պահելու համար։ 2016թ․-ին Սասնա ծռեր խմբավորման կողմից զինված ապստամբությանը հաջորդեցին ցույցեր, երթեր և հավաքներ Երևան քաղաքի մի շարք փողոցներում։ Գագիկ Միքայելյանը, որը այդ ժամանակ աշխատում էր Երևանի դպրոցներից մեկում որպես
33-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել «Սլավմեդ» բժշկական կենտրոնին հարակից տարածքում. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Վրույր Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան 3-րդ նրբանցքի 4/2 և 4/3 հասցեներում գտնվող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հարակից տարածքում իր մոտ գտնվող ատրճանակով կրակոցներ
Վանաձորում և Ալավերդիում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. սեպտեմբերի 15-21-ը (2024թ․) ◾️Վանաձոր քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ սեպտեմբերի 15-ին, 21-ին, ◾️Ալավերդիում՝ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ սեպտեմբերի 15-ին, 17-ին և 21-ին, ◾️Հրազդան քաղաքում օդում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Իսրայելն ու Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության նոր հուշագիր են ստորագրել
Իսրայելն ու Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության նոր հուշագիր են ստորագրել: Իսրայելական “AS Holdings”-ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ “Ari Arms” միջազգային ընկերությունը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զենքի արտադրության և մշակման մեջ, այսօր ռազմավարական փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող “Azersilah” ընկերության հետ: Հայկական ալիք
Փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երևանում մթնոլորտային օդի որակը. սեպտեմբերի 19-25-ը (2024թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, ◾️Նոր Նորքում՝ սեպտեմբերի 20-ին, 24-ին և 25-ին, ◾️Արաբկիրում՝ սեպտեմբերի 20-ին, ◾️Շենգավիթում՝ սեպտեմբերի 22-ին և 24-ին։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Շենգավիթում՝ սեպտեմբերի 23-ին, ◾️Կենտրոն վարչական շրջանում, Նոր Նորքում և
«Պարզվել է՝ հարակից շենքի փոսորակում շինաշխատանքները չեն կարող դպրոցի կրող կոնստրուկտիվ տարրերում նոր ճաքեր առաջացնել. թիվ 172 դպրոցում դասերը կվերականգնվեն սեպտեմբերի 27-ից»
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում սեպտեմբերի 6-ին արձանագրված ցնցումներից հետո դասապրոցեսը ընդհատվել էր, և հաջորդ իսկ օրվանից դասերն իրականացվում էին հեռավար։ Այս ընթացքում մասնագիտացված ընկերությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳ նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ինժեներաերկրաբանական և սեյսմակայունության ուսումնասիրություններ։ Արդյունքում պարզվել է, որ հարակից շենքի փոսորակում
Իսրայելական նոր զենքերն արդեն Ադրբեջանում են. Սերգեյ Մելքոնյան
Իսրայելից ռազմական տեխնիկա բերելու առնվազն երրորդ թռիչքն է սեպտեմբերի ընթացքում
Գահակալության արարողություն Գյումրիում՝ Հռոմի պապի ներկայացուցիչների մասնակցությամբ
Հնչեցին Հռոմի պապի ներկայացուցիչների՝ նոր գահակալին ուղղված բարեմաղթանքները, որտեղ մասնավորապես ասվում էր․ «Եղեք կանաչ ծառի նման, որը որքան ավելի շատ է ապականություն շնչում, այնքան ավելի շատ թթվածնով է հատուցում»։
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան Իրանի հետ նշանակալի համաձայնագիր է ստորագրել, որն այժմ պատրաստ է գործարկման
Համաձայնագիրը շուտով թույլ կտա հայկական ավտոմեքենաների սեփականատերերին ստանալ Carnet de Passage (CPD) փաստաթուղթը, որը կպարզեցնի մաքսային գործընթացները և հնարավորություն կտա նրանց ճամփորդել Իրան իրենց հայկական տրանսպորտային միջոցներով:
«Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2025թ.-ի վերջում կկազմի 53,5 տոկոս». հավանություն է տրվել է 2025թ.-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին
Վարժական հավաքներ՝ հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ
Արփինե Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կընդունի օրենսդրական փաթեթ, որով ՀՀ-ում առաջին անգամ կկարգավորվի կրիպտոակտիվների շրջանառության բնագավառը
Ներքին գործերի նախարարությունՍեպտեմբերի 25-ին կայացել է փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի բարեփոխումներին նվիրված կլոր սեղան-քննարկում, որին ներկա էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ ՆԳ նախարարության և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի համակարգմամբ ուսումնասիրվում են փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի խնդիրները, կարիքները և դրանց լուծման ուղիները։ Փոխնախարարը Կառավարության անունից արդյունավետ համագործակցության համար
Ռուբեն Հակոբյան․ «Իրենք գործում են նույն ծրագրի մեջ եւ, Նյու-Յորքում կարծես թե, այդ ծրագրի մասնակիցները հանդիպեցին միմյանց»
Նա խոսում էր ապագայի մասին այնպես, ինչպես խոսում է Հայաստանում, աշխարհին բացատրում էր, որ մենք պետք է ապրենք «ապագա կա»-ի երազով եւ իր կերպարը փորձում էր մատուցել որպես խաղաղության աղավնի, անկախ նրանից, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում։ Եվ դա այն դեպքում, որ այնտեղ նստածներից շատերը գիտեն, թե ինչ է կատարվում ռեգիոնում, Հայաստանի հետ ինչպես են վարվում հարեւանները, էթնոզտման, ցեղասպանության ենթարկում արցախահայությանը, ինչպես են օկուպացրել մեր տարածքները եւ ինչ ծրագրեր ունեն մեզ հետ կապված։
Գնման պայմանագրերում փաստացի ստացված գումարից ցածր գին է նշվել. կառուցապատողը վերականգնել է ավելի քան 431 միլիոն դրամ պակաս վճարված հարկը
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցա-գործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՊԵԿ աշխատակիցների կողմից կատարված միջոցառումների արդյունքում պարզվել են կառուցապատող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու դեպքի էական հանգամանքներ: Մասնավորապես՝ ՀՀ քրեական
Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի և մյուս գործընկերների ամուր աջակցությունը ԵՄ հետ առավել սերտ հարաբերությունների ձևավորման ուղղությամբ. Միրզոյան
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ձևաչափերում փոխգործակցության հարցեր՝ համահունչ ձևավորված սերտ քաղաքական երկխոսությանն ու ընդհանուր արժեքներին։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Ընդգծվել են արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները՝ ԵՄ
«Մարզ առ մարզ փոփոխություն բերել». «Կաթ դպրոցներին» փորձնական ծրագիրն ընդլայնվում է
Եվրասիական զարգացման բանկը, ՄԱԿ–ի Պարենի համաշխարհային ծրագիրը և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը պաշտոնապես մեկնարկել են «Կաթ դպրոցներին» նախաձեռնությունը Երևանում և Լոռիում՝ այդպիսով տոնելով Դպրոցական կաթի համաշխարհային օրը: Հիմնվելով 2023 թվականին Ջերմուկի և Եղեգնաձորի դպրոցներում իրականացված փորձնական փուլի հաջողությունների վրա՝ «Կաթ դպրոցներին» փորձնական նախագիծն այժմ նախատեսվում է ընդլայնել։ Այս տարվանից սկսած՝ Լոռու մարզի և Երևանի դպրոցների աշակերտներն օրական