Օրվա լրահոսը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սպիտակի ոլորանները փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը բաց է բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Տիգրանաշենի ոլորաններում, Աշոցքի, Արագածի, Գառնու տարածաշրջաններում,
Ինչպե՞ս է դատախազությունը որոշելու ֆիլմի «ենթամշակույթը»
Հայկական վերջին սերիալը, որից ես նայել եմ մի քանի սերիա, «Վերվարածներն» էր: Դա ավելի քան 15 տարի առաջ էր: Կարելի է այդ սերիալը հավանել կամ չհավանել, բայց, ինձ թվում է, նման տեսակի արտասահմանյան նախագծերի շարքում «Վերվարածները» չէին խեղճանում: Դրանից հետո, հայրենի սերիալային արտադրանքի նմուշների մասին պատկերացում եմ կազմում միայն այն ժամանակ, երբ հյուր եմ գնում
Բայց հիշում եք, չէ՞, ոնց էին ներկայացնում այդ արբանյակի թռիչքը. «ՉԻ»
Իրար պաչում էին, մեդալներ բաժանում, սրանից հետո մեր հետ խոսել չի լինի: Մի ամիս իրենց արբանյակով ծնգլահան արեցին:
Դժվար չէ կռահել, որ ՔԿ հաղորդագրության հերոսն ու Գևորգ Պապոյանի այցելած ընկերությունը նույնն են՝ «Եղվարդի նեկտար». «168 ժամ»
Այսինքն՝ էկոնոմիկայի նախարարը PR-ում է մի ընկերություն, որի վերաբերյալ կա քրեական վարույթ առ այն, որ նշված ընկերությունը, չունենալով նշված մեծ ծավալի, այդ թվում՝ մայրակաթով մեղր արտադրելու հնարավորություն, այսինքն՝ չունենալով համապատասխան թողունակություն, մեծ թվերի պայմանագրեր է կնքել ու հետո փորձել խարդախությամբ ապահովագրական ընկերությունից ստանալ հսկայական գումարներ՝ չկատարված պարտավորությունների ու մատակարարումների դիմաց:
Տպավորություն էր, որ հարցրել են՝ ո՞նց եք, ու եթե մարդիկ նշել են, որ երբեմն վատ են զգում, գլուխները ցավում է, դա համարել են հանքարդյունաբերության բացասական ազդեցություն. «Փաստ»
Ասուլիսի մասնակիցներից մեկն ինքն է ասում, որ Հայաստանում կա գիտական հետազոտությունների պակաս: Բացի նրանից, որ նման քննարկումները, «ուսումնասիրությունները» վնասից բացի այլ բան չեն տալիս մեր երկրին, կա նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք: Այս ասուլիսը հրավիրվել է Ադրբեջանում անցկացված ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի՝ COP29-ի ավարտից անմիջապես հետո, որը Ադրբեջանի համար հերթական «առիթն» էր հանդես գալու ընդդեմ Հայաստանի:
«Դարդն ապրածը կիմանա կողքինի ցավը․ շատ լավ եմ զգում արցախցիների տառապանքն էլ, մտածմունքն էլ». «Ա1+»
«Ա1+». «Մարտունի, Բարում, Բարսում, Օրջոնոկիձե, Սպիտակաշեն, Սալեր, Չարդախլու, Ջագիր և հայկական մի շարք այլ գյուղերի բնակիչներն իրենց պապական հողերից արտաքսվել են սումգայիթյան ոճրագործությունից հետո,- պատմում է ջագիրցի Արաքսյա Հարությունյանը։ «Մեր գյուղը Ջագիրն էր։ 16 տարեկան էի, երբ ամուսնացա ու տեղափոխվեցի Հայաստան, սակայն իմ հիշողություններից երբեք չեն ջնջվել այդ սարսափելի իրադարձությունները։ Հայրս այդ դարդից կուրացավ ու
Սամվել Հակոբյան. «Դատավորն այսօր թույլ չտվեց Երեւան համայնքի ներկայացուցչին դատարանում ներկայացնել Երեւանի ավագանուն»
2023 թվականի նոյեմբերի 10-ին Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի լիազորությունների ստանձնման հոկտեմբերի 13-ի նիստը: 2024-ի հունիսին վարչական դատարանը հայցադիմումը մերժել էր: Թե ի՞նչ զարգացումներ են եղել եւ ո՞ր փուլում է այս գործը, Youtube-յան իր էջում պատմել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել
Տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծման ու «խելացի» լուծումների հարցում Երևանին կաջակցի Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը
Տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծման ու «խելացի» լուծումների հարցում Երևանին կաջակցի Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է կառավարման կենտրոն, ծանոթացել մատուցվող ծառայություններին։ Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն։ Այս կառույցը շուրջօրյա վերահսկում է քաղաքը՝ տեսախցիկներով և լուսացույցներով, ինչպես նաև մատուցում է 52
Ադրբեջանը ոչնչացրել է Տանձատափի եկեղեցին
Համաձայն Caucasus Heritage Watch կազմակերպության կողմից արբանյակային լուսանկարների դիտարկման, ադրբեջանական կողմը 2023 թվականի հոկտեմբեր և 2024 թվականի ապրիլ ամիսների միջև ընկած ժամանակահատվածում ոչնչացրել է օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանի Տանձատափ գյուղի 19-րդ դարի եկեղեցին: Եկեղեցին կառուցվել էր 19-րդ դարի երկրորդ կեսին (մանրամասն տես՝ Տանձատափի եկեղեցին): Եկեղեցու շուրջը փռված է եղել համաժամանակյա ընդարձակ գերեզմանատունը, որն ադրբեջանական
Մեծ ներուժ կա զարգացնելու հայ-նորվեգական հարաբերությունները. Արման Եղոյան
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին (նստավայրը՝ Թբիլիսի): Արման Եղոյանը կարեւորել է ոչ ռեզիդենտ դեսպանի հաճախակի այցերը Հայաստան:Նա նշել է, որ մեծ ներուժ կա զարգացնելու հայ-նորվեգական հարաբերությունները, ու թեեւ Նորվեգիան Եվրոպական միության անդամ չէ, սակայն բազմաթիվ ցուցանիշներով համարվում
Հետաքրքիր է, պալատական, ավելի ճիշտ գրպանային այս փաստաբանի վերաբերյալ ԿԿՀ-ն բարեվարքության ինչպիսի եզրակացություն է տվել. Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «ՔՊ-ն ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամի պաշտոնում ներկայացրել է Սիրունյան Ալեքսանդրի թեկնածությունը: ԱԺ կայքում հրապարակված «գիտնականի տվյալներ պարունակող քարտ» վերտառությամբ թղթի կտորից պարզ է դառնում, որ վերջին անգամ «գիտական գործունեություն» Սիրունյանը ծավալել է 2010 թվականին, ինչը խնդրահարույց է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի տեսանկյունից: Բացի այդ, հանրության լայն շրջանակների կողմից
Կառավարությունում քննարկվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց», Հյուսիս-Հարավ ճանապարհի «Սիսիան-Քաջարան» հատված, «Դիմակայուն Սյունիք» շրջանակային վարկային ծրագրերը
Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը
Անդամ երկրների ղեկավարներն են որոշել ԵԱՏՄ հերթական նիստն անցկացնել Սանկտ Պետերբուրգում. ԱԳՆ խոսնակ. «Ազատություն»
Դեռ այս տարվա մայիսի 8-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին է որոշվել հաջորդ նիստն անցկացնել Սանկտ Պետերբուրգում, «Ազատությանը» հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Ազատություն»-ը հետաքրքրվել էր, թե ինչու ԵԱՏՄ նախագահությունը հունվարից մեկ տարով ստանձնած Հայաստանը դիմել՝ նիստը անցկացնելու Ռուսաստանում, ոչ թե Երևանում, ինչի մասին երեկ հայտնել էր ռուսական կողմը։ «ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված
ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումով դատարան ներկայացված գործի քննությունը. Գեղամ Ստեփանյան
ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումով դատարան ներկայացված գործի քննությունը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը` հրապարակելով ՍԴ-ի որոշումը։
«Ձեր դրոշը մեր համարանիշի վրա եք խփել»․ ավտոմեքենայի համարանիշի վրա Արցախի դրոշ փակցնելու համար քաղաքացուն կանգնեցրել են․ ՆԳՆ-ն էլ պնդում է՝ ոստիկանները գործել են օրենքով
Սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, համաձայն որի՝ պարեկային ծառայողը կանգնեցրել է վարորդին՝ Արցախի դրոշը մեքենայի համարանիշի վրա տեղադրելու համար: «Ձեր դրոշը մեր համարանիշի վրա եք խփել»,- նշել է պարեկը՝ փորձելով պարզաբանել, թե համարանիշը ստանդարտին համապատասխան չի եղել։ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեցին, որ ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները ՎԻՎ օրենսգրքի 123․5 հոդվածի 1-ին մասով (Անընթեռնելի, ստանդարտին
Երեւանի փոխքաղաքապետի վարորդի մեքենաների հրկիզման դեպքով կա ձերբակալված անձ
Մեքենաները փոխքաղաքապետի վարորդի անունով են, բայց պատկանել են նրա ազգականին
ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
Նոյեմբերի 27-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։ Նախարարը բարձր է գնահատել երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ այն անվանելով ռազմավարական։ Արփինե Սարգսյանը նշել է փոխգործակցության արդյունքում կյանքի կոչված մի շարք նախագծեր, որոնք ընդգրկել են ինչպես նախարարության ձևավորման, այնպես էլ ենթակա ծառայությունների կատարելագործմանն ուղղված աշխատանքներ։ ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է
ԱԺ շենքի մոտ հայտնված տարեց տղամարդը սպառնացել է, որ պտուտակահանը կմտցնի կոկորդը, կինքնահրկիզվի
Տարեց տղամարդուն տարել են Ոստիկանության Արաբկիրի բաժին, այնտեղ հանգստացրել ու ճանապարհել տուն
Քրիստինե Վարդանյան. «Երբ աշխարհում գործում է ուժի իրավունքը, հեծանիվ քշող մեկը մեզ ասում է, թե Ադրբեջանի հետ թուղթ ստորագրելով ինքը կարող է մեր խաղաղությունն ապահովել»
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը անդրադառնալով իսրայելապաղեստինյան հակամարտությանը, տարածաշրջանում ստեղծված անչափ լարված իրադրությանն ու մերձավորարեւելյան երկրներում մեր հայրենակիցների վիճակին՝ ասաց. «Ցավոք, վերջին տարիներին բոլոր այն կետերը, որտեղ մենք ունենք կազմակերպված համայնքներ, հայություն, որոնք ուղիղ եւ փոխաբերական իմաստով ուժ ու ավյուն են հանդիսացել Սփյուռքի, ՀՅԴ-ի համար, բառի բուն իմաստով գտնվում են ճգնաժամի մեջ,
«Գյումրու հրապարակ կնետվեն հին ու նոր վասալները, ծաղրածուները»․ ինչի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտել է հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամից դուրս գալու ելքը։ Երեկ նա հայտարարեց, որ մտադիր են դեկտեմբերի 8-ին, 9-ին և10-ին Գյումրիում նախնական ընտրություններ անցկացնել։ Այս միջոցով գյումրեցիները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից կամ համախոհներից կընտրեն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որն էլ արտահերթ ընտրությունների ժամանակ կդառնա կուսակցության թեկնածուն։ Թեկնածուները կարող են նաև ինքնառաջադրվել։ Վարչապետի
Դադիվանքն ու «փաստի» հորինումը
Քարոզչական դաշտում հայկական մշակութային և կրոնական ժառանգության բռնայուրացումն Ադրբեջանի կողմից իրականացվում է մի քանի կեղծ թեզերից բաղկացած «մեթոդական ձեռնարկով»։ Եթե կա հայկական և հայատառ որևէ գրություն, ապա, ըստ ադրբեջանցիների, դրանք արվել են նոր շրջանում։ Կախված ժամանակի քաղաքական իրավիճակից՝ այդ «ավելացումները» կատարվել են 19-րդ դարում, իսկ Արցախում, ինչպես իրենք են նշում, «օկուպացիայի տարիներին»։ Այս հնարքն օգտագործվել
SMS-ով կառավարվող երկիր կամ համատարած ֆիասկո. Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության վերջին նիստում պոպուլիզմի հերթական չափաբաժինն էր տիրաժավորվում։ Փաշինյանը խոստացավ պատժել բոլոր նրանց, ովքեր կշարունակեն խաբել իրեն: Իսկ ավելի կոնկրետ կառավարության անդամներին և մյուսներին սպառնաց ՝ «Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվության ժամանակը»։ Այս պոռթկումը կարելի էր դրական գնահատել, եթե թաղված չլինեինք համատարած և
Դռները բաց են ՀԱՊԿ Հայաստանի վերադարձի համար․ Մարիա Զախարովա
«Ազատություն». Ռուսաստանն ակնկալում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում Հայաստանի հետ լիարժեք գործընկերության վերականգնում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և հավելել՝ «դռները բաց են Երևանի համար»: «Բարեկամ երկրի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով՝ ակնկալում ենք, որ մեր գործընկերությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում լիովին կվերականգնվի», – հայտարարել
Պաշտպանի հետ քննարկվել են «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթները
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Equal Right Trust (Հավասար իրավունքների պաշտպանություն) հիմնադրամի տնօրեն Ջիմ Ֆիցջերալդին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էվելին Քոլինսին։ Հանդիպումը տեղի է ունեցել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ու Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համատեղ նախաձեռնությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները,
Ինչո՞ւ Կապանում չի բացվում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը. «Սպասում ենք արձագանքի», ասում է Մարիա Զախարովա
Մարիա Զախարովան մեկնաբանել է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հետաձգման պատճառների մասին հարցը
Փաստաբան. «Որ Հակակոռուպցիոն կոմիտեն անաչառ չէր կարող լինել, ոչ այլ ինչ է, եթե ոչ Հակակոռուպցիոն կոմիտեին գլխավոր դատախազի կողմից հայտարարված անվստահություն»
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր շարունակվեց նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը: Նախորդ դատական նիստում Արուսյակ Ալեքսանյանի պաշտպաններից Հովսեփ Սարգսյանը ներկայացրել էր միջնորդություն՝ քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու մասին այն հիմնավորմամբ, որ այդ ապացույցները ձեռք են բերվել սույն պարագայում քրեադատավարական ոչ պատշաճ
Հունաստանից Հայաստան ռուսական զենքի վերաարտահանման վերաբերյալ դիմում չի ստացվել. Մարիա Զախարովա
Sputnik. Հունաստանից Հայաստան ռուսական զենքի վերաարտահանման վերաբերյալ դիմում չի ստացվել: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ավելի վաղ enikos.gr պորտալը հայտնել էր, որ Հունաստանը Հայաստանին կփոխանցի «Ս-300», «Տոր-Մ1» և «Օսա-ԱԿՄ» զենիթահրթիռային համալիրներ։ Զախարովան նշել է, որ տեղյակ է հաղորդագրություններին՝ միաժամանակ հիշեցնելով ռազմատեխնիկական համագործակցության (1995թ.) և ռազմական նշանակության արտադրանքի
Ազգային արժեքների պահպանման անհրաժեշտությունը
Մինչև այդ խնդիրի համակողմանի քննությանը անցնել, ես ստիպված եմ նախ անդրադառնալ ազգայինի կարևորության նսեմացնող, ապազգայնացմանը նպաստող, խիստ վտանգավոր, որոշ հայտարարությունների վրա: Հիտլերյան նացիզմի, դեմ մղվող պայքարը, երբ հետագայում համեմվեց ազգայինի դերի և տեղի մասին խորհրդային ժամանակներից մնացած թերի, հաճախ էլ տրամագծորեն սխալ պատկերացումների հետ մեզանում ցավոք, բավական լուրջ բացասական, հետևանքներ էլ ունեցավ: Պարզունակ մտածելակերպ ունեցող
Նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Սիմոն Նազարյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանը նշանակվել է 5-րդ