Օրվա լրահոսը

Հոկտեմբերին Յունիբանկը կամփոփի նվերների խաղարկության արդյունքները

Արդեն հոկտեմբերին հայտնի կդառնա Յունիբանկի և Visa-ի համատեղ արշավի գլխավոր մրցանակի հաղթողը: Արշավին մասնակցում են այս տարվա հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը յուրաքանչյուր ամիս Յունիբանկի քարտերով արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին դրամական փոխանցումներ կատարած հաճախորդները: Արտասահմանյան Visa քարտերին ամսական 100 ԱՄՆ դոլար կամ եվրո և ավելի գումարի փոխանցումներ կատարած քարտապանների միջև յուրաքանչյուր ամիս բանկը

Անդրադարձ է կատարվել Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ու ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում զբոսաշրջային կլաստերների ընդլայնման հնարավորությանը

Նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը առցանց միացել է նաև ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դյուբը: Քննարկվել են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման (LEIDP) ու Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրերը, որոնց նպատակն է բարելավել ենթակառուցվածքային ծառայություններն ու կարողությունները Հայաստանի տարբեր մարզերում։ Զրուցակիցները մտքեր են

Երեւանում բնակելի շենքերը, հաստատությունները, առեւտրային օբյեկտները, ժամանցի վայրերը, անգամ դեղատները մեծամասամբ անմատչելի են անվասայլակով տեղաշարժվողների համար

«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը նշեց, որ երբ խոսում են թեքահարթակների մասին, առաջին հերթին հիշում են հաշմանդամության սայլակով տեղաշարժվող անձանց, նաեւ մանկական սայլակով մարդկանց իրավունքները: Բայց այն, ինչ հարմար է հաշմանդամություն ունեցող մարդկանց, հարմար է բոլորին: Նրա խոսքով՝ Երեւանը, համեմատած հարեւան երկրների մայրաքաղաքների հետ, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությամբ բավականին լավ վիճակում է:

ՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին։ Ինչպես և սպասվում էր, տնտեսական ակտիվության աճի տեմպն աստիճանաբար դանդաղում է, քանի որ բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են։ Հաշվի առնելով այն, որ այդ գործոններից մեկը՝ ոսկերչական արտադրատեսակների վերաարտահանումը սկսվել էր նախորդ տարվա վերջում, ինչի արդյունքում ձևավորվել էր բարձր բազա, տնտեսական աճի

Զաքարի Բարթեր. Կատարվել է ծավալուն աշխատանք, և գրասենյակը շարունակելու է կամուրջի դեր կատարել ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ իրավապահ մարմինների միջև

ՀՀ քննչական կոմիտե է այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի նորանշանակ տնօրենը. քննարկվել են գործակցության զարգացման հարցեր

Ինձ, որպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ հետաքրքրում է, թե եկեղեցին ինչ սկզբունքներով է առաջնորդվել` հրավիրելով Փաշինյանին և իշխանական վերնախավին Մայր Տաճարի վերաօծման արարողությանը. Սուրեն Պետրոսյան

Սուրեն Պետրոսյանի հրապարակումը Մայր Տաճարի վերաօծման արարողությանը Նիկոլ Փաշինյանին և իշխանական վերնախավին հրավիրելու վերաբերյալ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր ողջ պատմության ընթացքում եղել է մեր ինքնության պահպանման առանցքային ինստիտուտը, և թերևս այսօր մենք, առավել քան երբևէ, այդ առաքելության կարիքն ունենք։ Հաշվի առնելով օրվա խորհուրդը, ինձ համար արդեն օրեր շարունակ անպատասխան մնացած հարցը շատ ավելի ցավոտ

Վերականգնվել է ցեմենտի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված 161.870.946 դրամ վնասը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել են ՓԲ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Քրեական վարույթով կատարված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ցեմենտի արտադրությամբ

45-ամյա կինը հայտնել էր, որ հրկիզել են իր «Հյունդային» և կողքի ավտոմեքենաները

Սեպտեմբերի 24-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայությունում ստացված ահազանգը հրդեհի մասին էր։ Մայրաքաղաքի Վրացական փողոցում ավտոմեքենա էր այրվում։ Ահազանգն անմիջապես փոխանցվեց Հրշեջ փրկարարական ջոկատներին, նաև` ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Արդեն ժամը 1.17-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 45-ամյա կինը հայտնեց, որ րոպեներ առաջ անհայտ անձը հրկիզել է Կոմիտասի պողոտայի

Յան Պլեշինգեր. Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ

Այսօր լրանում է 44–օրյա պատերազմի մեկնարկի չորրորդ տարելիցը։ Յան Պլեշինգերը՝ ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատարը, այցելել է Եռաբլուր։ Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ։ Այս հակամարտության խորը ցավի արձագանքը տարածվում է ամբողջ տարածաշրջանում։ Եվրոպական միության կազմավորման հիմքում համերաշխության ձգտումն է ու անցյալ ողբերգություններից վերցված դասերը։ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը տուժածների

Բրյուսելում հանդիպումներում Արմեն Գրիգորյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու կայունության ամրապնդմանն ուղղված ՀՀ ջանքերին

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Տնտեսական և գլոբալ հարցերի գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Սայմոն Մորդյուի հետ։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին և քննարկել բոլոր ուղղություններով համագործակցության խորացմանը միտված համատեղ ջանքերի իրականացումը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու կայունության ամրապնդմանն ուղղված

Այս իշխանությունը չի իրականացրել անվտանգության ապահովման իր գործառույթը՝ ո՛չ պատերազմից առաջ, ո՛չ պատերազմի ընթացքում, և ո՛չ էլ դրանից հետո. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

2020 թվականին հայրենական մեծ պատերազմում մարտի ելան հայոց քաջարի գնդերը՝ առանց կասկած ունենալու, որ պատերազմի ելքն արդեն իսկ կանխորոշված էր, քանզի պատերազմի առաջին օրն իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը հայտարարեց՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու: Ասաց և արեց: Պետությանը պարտության մատնելով՝ ինքն իրեն անպարտ կարգելով:

«Բոլոր վերելքները հաղթահարելի են՝ բառի բուն և փոխաբերական իմաստով: Պետք է քայլեր ձեռնարկենք երեխաների շրջանում լեռնագնացությամբ զբաղվելը խթանելու»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ ֆեդերացիայի ղեկավար Սուրեն Դանիելյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրերով է խրախուսել ֆեդերացիայի անդամներ Գևորգ Գրիգորյանին, Հայկ Հայրապետյանին և Գևորգ Գասպարյանին՝ Հայաստանում լեռնագնացություն զարգացնելու և

Երեւանում էլեկտրական անհատական տեղաշարժման տրանսպորտային միջոցների համար Կառավարությունն առաջարկում է առավելագույն արագություն սահմանել 25 կմ/ժամը

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառում օրենսդրության

Նյու Յորքի քաղաքապետին մեղադրանք է ներկայացվել. նա կաշառքի դիմաց Թուրքիայի ղեկավարներին ձեռնտու գործողություններ է ձեռնարկել

Այդ թվում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա վերաբերյալ հայտարարություն չհրապարակելը։

Վանաձորի զինվորական պանթեոնում հարգանքի տուրք 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

Սեպտեմբերի 27-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների հետ Վանաձորի զինվորական պանթեոնում մասնակցել է 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ զոհերի հիշատակին մատուցված հարգանքի տուրքի միջոցառմանը: Պաշտոնյաները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի պաշտպանության համար անմահացած հերոսների շիրիմներին և խնկարկել նրանց հիշատակը: Լոռու մարզպետի աշխատակազմ

Տավուշի համայնքներից մեկի վարչական ղեկավարը մտադրված լինելով ազատել որդուն վարժական հավաքներից, կեղծ նշում է կատարել նրա իբր ՌԴ-ում գտնվելու մասին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Կ. Չ.-ն, զբաղեցնելով Տավուշի մարզի համայնքներից մեկի վարչական ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Չ.-ն 2024 թվականի փետրվարին համայնքապետարան է  ներկայացրել իր ստորագրությամբ վավերացված՝ Տավուշի մարզի բնակավայրերից մեկի 20-ից 51 տարեկան բնակիչներ հանդիսացող ՀՀ զինապարտ քաղաքացիների անվանացուցակ,

«Լայնախոհությունը Էրդողանի նկատմամբ ստորաքարշությունը չի»․ Սամվել Նիկոյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Դա ընդամենը խղճահարություն, արհամարհանք եւ ծիծաղ է առաջացնում»․ Սամվել Նիկոյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին

«Անիտուֆ» ընկերությունը քարի վերամշակման համար ապօրինի ջրառ է իրականացրել հարակից ձորակի առվակից

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Սյունիքի մարզի Գորիս համայնքում գործող «Անիտուֆ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ Ընկերությունը քարի վերամշակման և հարդարման աշխատանքների համար, պոմպակայանի միջոցով, ապօրինի ջրառ է իրականացնում հարակից ձորակի առվակից։ Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի ջրօգտագործումը։ Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է

Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ նախագահի աշխատակազմից։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Թուրքիայի դերակատարման մասին բոլորդ էլ երևի գիտեք, թե՞ էլի պետք է երգենք, որ Ստամբուլը պետք է արյան ծով սարքենք։ Մոռացեք»․ Անդրանիկ Քոչարյան

Լրագրողները հիշեցրին՝ այսօր 44-օրյա պատերազմի սկսման 4-րդ տարելիցն է և հարցրին՝ իր համար պա՞րզ է այն շրջանակը, որը մեղավորություն ունի պատերազմի մեջ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ այո։ Բայց չցանկացավ փակագծեր բացել։

Նախարար Միրզոյանը կարևորել է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ հարգման առնչությամբ Իրանի կողմից ամենաբարձր մակարդակում արտահայտված դիրքորոշումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Գոհունակությամբ արձանագրելով երկու հարևան երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ներուժը լավագույնս իրացնելու հնարավորությունները: Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է

Տիգրան Արզաքանցյանը կասկածվում է սուտ մատնություն տալու մեջ. քրեական վարույթ է նախաձեռնվել. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնից ստացվել է գրություն այն մասին, որ 2022թ. մարտի 7-ին Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Տիգրան Արզաքանցյանը իր ներկայացուցչի միջոցով հաղորդում է տվել, որ Երևանի բնակիչ 59-ամյա Սմբատ Նասիբյանը 2009-2011 թվականների ընթացքում խաբեությամբ իրեն

Հայտնի են ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի նոր անդամները

Ըստ նոր կանոնադրության առաջնորդանիստ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը գիտակցվում է որպես թեմի Մայր Շաբաթօրյա վարժարան, մյուս կրթօջախները դառնում են նրա մասնաճյուղերը

«Գրիգոր Մինասյանն իրավունք չունի պատգամավորի արած հայտարարությանը որակավորում տալ․ թող գնա, Սահմանադրություն կարդա»․ Անդրանիկ Քոչարյան

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Գրիգոր Մինասյանն անթույլատրելի, վտանգավոր հայտարարություն է արել։

Իսակովի պողոտայում վթարի հետևանքով ոստիկանական համարանիշերով «ԳԱԶ 66»-ը  կողաշրջվել է՝ կոտրելով բենզալցակայանի գովազդային վահանակը. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «CPS» բենզալցակայանի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 26-ամյա Վիկտորյա Մ.-ի վարած «BMW» մակնիշի և 22-ամյա Միսակ Մ.-ի վարած ոստիկանական համարանիշներով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «ԳԱԶ 66»-ը կոտրել է «CPS» բենզալցակայանի գովազդային վահանակն ու ցուցանակները ու կողաշրջվել: Վթարի

Երեք ոսկե մեդալ Աստղագիտության միջազգային օլիմպիադայից

Սեպտեմբերի 15-ից 22-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացվել է Աստղագիտության միջազգային 3-րդ  օլիմպիադան, որին մասնակցել է 20 երկրի 96 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 5 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացնող  Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը և Նարեկ Գալստյանը արժանացել են ոսկե մեդալների: Օլիմպիադան անցկացվել է 3 փուլերով՝

Գեղամ Գևորգյանը ԱՄՆ առևտրի դեպարտամենտի ներկայացուցիչների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր

Գեղամ Գևորգյանը գոհունակություն է հայտնել ծրագրի արդյունքներից՝ կարևորելով թվային շուկաներում մրցակցային մարտահրավերների արդյունավետ կառավարման գործում միջազգային փորձը:

Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձևավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն

Փոխնախարարի խոսքով նպատակն է հայեցակարգային փոփոխություն մտցնել թե՛ ոստիկանների, թե՛ փրկարար ծառայողների կրթության կազմակերպման գործընթացում

Արմեն Ղազարյանն անդրադարձել է Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի կարևորությանը՝ ընդգծելով, որ քաղաքականություն մշակողներն ու իրականացնողները գաղափարներ փոխանակելու հնարավորություն ունեն

Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի երկրորդ հանդիպումը, որին մասնակցում էին ինչպես Ներքին գործերի նախարարության և ոլորտի այլ գերատեսչությունների, այնպես էլ հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես են եկել Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը,

Լիբանանում զոհերի թիվն անցել է 600-ը

«Ազատություն». Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հըզբոլահ»-ն էլ հայտարարում է՝ ի պատասխան իսրայելական հարվածների են Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակել։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

Լրահոս
«Ուղղական հոլով»

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930