Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 28-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների

9-ամյա աղջնակը, որը վնասվածքներ էր ստացել Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում, մահացել է․ Shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Էլեն Շ․-ն։ Սեպտեմբերի 23-ին, երեխայի հորաքույրը՝ 45-ամյա Էլիզա Շահնազարյանը, Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր․ «Սեպտեմբերի 19-ին եղբորս 10-ամյա աղջնակը սովորականի նման այցելել է դպրոց։ Ժամը 13։00-ի զանգել են երեխայի 19-ամյա քույրիկին, այլ ոչ հայրիկին, կամ՝ մայրիկին և ասել,

ԱՄՆ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու համար

Դեսպան Քվինն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարությանը և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու և մեղավորներին բացահայտելու հարցում գործադրած ջանքերի համար: Այս համագործակցությունը ցույց է տալիս, թե ինչեր կարող են անել մեր երկրները, երբ համատեղում են ջանքերը հանուն մեր քաղաքացիների բարօրության և անվտանգության: ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Արարատի մարզի Դարբնիկ գյուղի կամուրջի վրա եղած անցքը ասես ճանապարհ բացի դեպի անկենդան աշխարհ. Shamshyan.com

Արդեն տևական ժամանակ է՝ Shamshyan.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում վարորդներից, ովքեր իրենց զայրույթն են հայտնում, որ պատասխանատուները քար անտարբերության են մատնել նաև Դարբնիկ գյուղից դեպի Հովտաշատի ճանապարհին սովետական տարիներին կառուցված կամուրջի վերանորոգումը, մինչդեռ ամեն պահին կա բավականին լուրջ վտանգ, որ այն հնարավոր է փլուզվի։ Կամուրջի վրա եղած մի քանի մետր երկարությամբ անցքը ասես ճանապարհ բացի

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։ ՀՀ ԱԳՆ

«Ինձ դահլիճում մոտեցավ միայն Արտաշես Գեղամյանը». Սեյրան Ավագյանը՝ 1996-ին իր եւ Ռուբեն Հակոբյանի ԱԱԾ նկուղում հայտնվելու եւ խորհրդարանի նիստի մասին

1996-ի կեղծված ընտրություններով կոտրվեց Հայաստանի ողնաշարը «Ինչ ասում է Ռուբենը՝ 1996թ. սեպտեմբերի 25-ի գիշերվա, թե՛ իր, թե՛ իմ նկատմամբ Վազգեն Սարգսյանի վերաբերմունքի մասով՝ ամբողջը ճիշտ է։ Ռուբեն Հակոբյանը մանրամասն է նկարագրել, դա իմ աչքի առաջ է տեղի ունեցել, ես դրա մասնակիցն եմ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց 1990-2003թթ. խորհրդարանի «Ազգային ժողովրդավարական միություն» խմբակցության անդամ Սեյրան Ավագյանը։

ԵԽ պատգամավորը նամակ է հղել Ադրբեջանի դեսպանին՝ կոչ անելով ազատ արձակել հայ ռազմագերիներին

Եվրոպական խորհրդարանի Լյուքսեմբուրգի պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել Եվրոպական Միությունում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադըքովին` հույս հայտնելով, որ COP29 hամաժողովին ընդառաջ Բաքուն ամենահրատապ որոշ խնդիրների, այդ թվում՝ հայ ռազմագերիների եւ ապօրինաբար պահվող անձանց ազատ արձակման ուղղությամբ քայլեր կձեռնարկի։ Կարթեյզերը X-ի իր միկրոբլոգում հրապարակած նամակում նշել է, որ Բաքուն պետք է. երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, պահպանի

Սերժ Սարգսյանն անհնարին է համարում Հայաստանի գործող ապազգային կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը․ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Սերժ Սարգսյանը հրավերի համար շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և տեղեկացրել, որ, ցավոք, չի կարող ներկա գտնվել այդ արարողություններին, քանի որ անհնարին է համարում Հայաստանի գործող ապազգային կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը: ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

«Հակառակ դեպքում, Էրդողանի հետ նկարվողը նաեւ մենք ենք ու մենք իսկապես հայրենիք ունենալու իրավունք չունենք»

«Առավոտի» զրուցակիցն է «Հայկական ընտրություն» նախաձեռնության համակարգող Արմեն Աղայանը։ – Նյու Յորքում՝ «Թուրքական տուն» (Turkevi) կոչվող վայրում Նիկոլ Փաշինյանը այցելել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, նրանից նվեր ստացել՝ իր հեղինակած՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը։ Շատ ցցուն էր պատվիրակությունների կազմը. հայկական կողմը ներկայացնում էին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան

Մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ Միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին մենք խորությամբ եւ ամբողջությամբ բացահայտեցինք, թե ինչ է տեղի ունեցել մեր շուրջ՝ անկախության առաջին օրերից ի վեր։ Բացահայտվածն, ընդ որում, դեռ պետք է մարսենք, դեռ պետք է հասկանանք, դեռ պետք է կարողանանք ճիշտ հետեւություններ անել, որը հեշտ չէ. ցավը շատ մեծ

ԱԱԾ-ի դեմ գործով իրավապաշտպան կազմակերպությունը սպասում է որոշմանը

Այն, որ հանրապետության ամեն մի թփի տակ, ամեն մի պատի վրա տեսախցիկներ են, արդեն իսկ զարմանք չի պատճառում: Մարդիկ կամաց-կամաց չհաշտվելով հաշտվում են դրանց ներկայության հետ: Բայց որ մարդկանց գաղտնալսման, գաղտնի տեղեկություններ հավաքելու հետ կապված անհանգստությունները օր-օրի մեծանում են ու նման գործեր են հայտնվում դատարաններում, խոսում է դժգոհությունների թաքնված աճի մասին: «Մեզանում արատավոր պրակտիկա է

Շուրջ երեք ամիս անձը պահվել է հոգեբուժական հաստատությունում՝ առանց ստացիոնար բուժման անհրաժեշտության հիմնավորվածության

Հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքով հայտնել է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել որդուն ոչ ավելի քան վեց ամիս ժամկետով հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման և բուժման ենթարկելու վերաբերյալ: Ստացված տեղեկության համաձայն՝ երկու ամիս անց հոգեբուժական հանձնաժողովային զննությամբ արձանագրվել է, որ որդու հոգեկան առողջության վիճակում առկա

Ադրբեջանի նախագահի օգնական․ Առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության այդ պայմանագիրը «թղթի կտոր կլինի»․ «Ազատություն»

Մինչ Երևանն առաջարկում է Ադրբեջանին օր առաջ խաղաղության պայմանագիր կնքել, Բաքուն շարունակում է պնդել՝ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության այդ պայմանագիրը «թղթի կտոր կլինի»։ «Մեզ պետք են երաշխիքներ», – իտալական «Լա Ռեպուբլիկա» թերթին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ թվարկելով՝ որոնք են պայմանագրի ստորագրմանը խանգարող խոչընդոտները։ «Առաջինը՝ Հայաստանի Սահմանադրությունն է, որը կասկածի տակ է դնում

Անդրեասյանի աչքին ոչ հաճելի, բայց նորմալ վիճակում գտնված դահլիճի վրա հերթական «միլիոնները» ծախսվեցին քաղաքացիների գրպանից․ «Հրապարակ»

Բարձրագույն դատական խորհրդին «Հրապարակ»-ը գրավոր հարցում է ուղարկել՝ պարզելու, թե վերանորոգման եւ կահույքի ձեռքբերման համար որքան գումար է ծախսվել, մրցույթ հայտարարվե՞լ է՝ վերանորոգող ընկերությունը որոշելու համար, եւ եթե, այո, ապա ո՞վ է հաղթել։ Եվ, ահա, ԲԴԽ-ից ստացել ենք հարցման պատասխանը. «Բարձրագույն դատական խորհրդի նիստերի դահլիճի վերանորոգման համար ծախսվել է 9 միլիոն 914 հազար 164 դրամ։

Սահմանամերձ բնակավայրերում բնական կյանքը խաթարված է. «Փաստ»

Անցած մեկ տարվա իրադարձությունները եկան ապացուցելու փաստացի այն, ինչ մինչ այդ էլ հասկանալի էր ուղեղ և տրամաբանություն ունեցող ցանկացած մեկի, այն է՝ առանց Արցախի Հայաստանը դառնում է մեծապես թույլ և խոցելի։ Այնինչ, ժամանակին որոշակի շրջանակների, այդ թվում՝ այսօրվա իշխանությունների կողմից այնպիսի թեզեր էին գեներացվում, թե՝ Արցախը հանձնենք, հանգիստ ապրենք։ Չնայած, հիմա էլ այդպես մտածող մարդիկ

ՍԴ նախկին դատավոր. Դա երկու դեպքում կարող է լինել՝ մի դեպքում, եթե ինքը սահմանադրագետ է եւ համոզված է, որ այդտեղ հակասություն չկա, եւ մյուս դեպքում, եթե ինքը գիտի, որ ՍԴ-ն իր ուղղորդումով պետք է գործի. «Հրապարակ»

Երեկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հայտարարեց, որ ընդունում է Ալիեւի հերթական նախապայմանը եւ պատրաստ է փոխել նաեւ ՀՀ սահմանադրությունը, միայն թե Ադրբեջանի նախագահը ստորագրի փաստաթուղթը, որը նա անվանում է խաղաղության պայմանագիր, բայց դա խաղաղություն բերող փաստաթուղթ չի լինելու, այլ Հայաստանի Հանրապետության հերթական կապիտուլյացիան։ «Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ խաղաղության

Պաքուն անհանգիստ է, որ այս հարցը հետզհետէ կը վերածուի միջազգային օրէնքի, եւ պետութիւններ կը համալրեն Արցախի ժողովուրդի վերադարձը պահանջող երկիրներու ցանկը. «Ազդակ»

Արցախի 44-օրեայ պատերազմի չորրորդ տարելիցի նշումը կը համընկնի Արցախի մէջ իրականացուած ցեղային զտումին եւ ամբողջական հայաթափումի առաջին տարելիցին: Փաստօրէն 44-օրեայ պատերազմը սկիզբն էր այն գործընթացին, որ պիտի աւարտէր Արցախի մէջ Ազրպէյճանի գործադրած ցեղասպանական արարքներով: Պատերազմական գործողութիւններ, ռազմական յանցագործութիւններ, շրջափակում, ցեղասպանական արարքներ իրենց նախադէպերը ունեցած էին պատերազմի տարբեր արարներուն ընթացքին: Արցախը, սակայն, իբրեւ հանրապետութիւն եւ ժողովուրդ,

Պետք է դաժան իրականությանն առերեսվենք, որ ուշքի գանք․ «Փաստ»

Կարծես անընդհատ պայքարում ենք ապացուցելու, որ սա մեր հողն է, մեր պետությունն է, մեր երկիրն է, որովհետև այլ տարբերակ չկա, նահանջելու տեղ չկա: Իսկ հիմա ի՞նչ տեսք ունի պատերազմն ինձ համար: Ինձ մեր տղաների տեսքով է ներկայանում արդեն ամիսներ շարունակ: Երբ սկսեցինք «Փաստում» պատմել նրանց մասին, գիտեինք, որ առաջին հերթին մեծագույն պատասխանատվություն ենք ստանձնում, երկրորդ՝

«Ադրբեջանցիները մեծ քանակությամբ հատումներ են կատարում Շիկահողի արգելոցում, երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը»․ Գեւորգ Փարսյանը մանրամասներ է հայտնում

«Միանշանակ ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն Ներքին Հանդից, ես լուծումն այլ կերպ չեմ էլ պատկերացնում։ Նրանք պետք է հեռանան, հակառակ դեպքում գյուղը որպես գյուղ չի կարող մնալ»։

Տիկին Հակոբյանը պետք է որ գոհ լինի նման արձագանքից` էժան է պրծել. «ՉԻ»

Ալեն Սիմոնյանը, Եռաբլուրում անցնելով Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի կողքով ու արձագանքելով վերջինիս ռեպլիկին, ասել է. «Էս զիբիլի կատվին տարեք էստեղից»։ «ՉԻ». Տիկին Հակոբյանը պետք է որ գոհ լինի նման արձագանքից: Էժան է պրծել: Կարող էր, չէ՞, Ալեն Սիմոնյանը թքեր արցախցի կնոջ դեմքին, կամ էլ քացով խփեր փորին: Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»

Ի՞նչ օգուտ կա ամոթանք տալուց

Ինչպես հայտնի է՝ բազային սոցիալական էմոցիաներն են մեղքի զգացողությունը, նեղացածությունը, ամոթը եւ ցասումը: Դիտարկենք հերթով. 1/ Ես պետք է այսպես վարվեի, բայց այնպես վարվեցի եւ ինձ մեղավոր եմ զգում: 2/ Ես քեզնից սպասում էի, որ դու քեզ այսպես կպահես, բայց դու քեզ ճիշտ հակառակ ձեւով քեզ պահեցիր, եւ ես քեզնից նեղացել եմ: 3/ Ես ինձ

«Եվրաքվեի» ստորագրահավաքը կազմակերպվելու է նաև շաբաթ և կիրակի, իսկ «Հայաքվեին» թույլ չէին տվել հանգստյան օրերին ստորագրահավաք իրականացնել․ «Փաստ»

Մի քանի արևմտամետ ուժեր շարունակում են ստորագրահավաք իրականացնել՝ «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան հասցնելու համար: Այս օրերին կազմակերպիչները մայրաքաղաքում ու մարզերում փորձում են ստանալ անհրաժեշտ 50 հազար ստորագրությունները: Մեր ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ ստորագրահավաքը կազմակերպվելու է նաև շաբաթ և կիրակի, այսինքն՝ հանգստյան օրերին, երբ ՏԻՄ-երը չեն աշխատում: Կազմակերպիչները նշել էին,

Ժողովրդավարութեան սիրոյն պէտք է հողատարա՞ծք յանձնել, յանձնուի՞լ, կամ արդեօք այդ չնաշխարհիկ «փիլիսոփայութեան» ծուղակին մէ՞ջ իյնալ․ «Հայրենիք»

Համաշխարհային հայկական գագաթաժողովը, կազմակերպուած Հայաստանի Սփիւռքի յանձնակատարութեան կողմէ, յանձին Զարեհ Սինանեանի, տեւեց 17-էն 20 Սեպտեմբեր։ Թէ ի՞նչ որակ ունէր այդ ժողովը՝ աւելորդ է երկար խօսիլ: Գլխաւոր ցուցանիշն էր Նիկոլ Փաշինեանի հնացած նորութիւններու շարանը… Յստակ էր, թէ ի՛նչ պատճառներով այդ թուականները նկատի առնուած էին։ Օր մը ետք, Սեպտեմբեր 21-ին պիտի նշուէր Հայաստանի վերանկախացման 33-րդ տարեդարձը եւ

«Գիտուժ» նախաձեռնություն. «Այս պրոցեսը կարելի է անվանել երկրորդ ՍՈՒ 30 ինքնաթիռներ»

Ըստ «Գիտուժ Նախագծի անդամների «ԿԳՄՍ ներկայացրած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը կարելի է անվանել երկրորդ ՍՈՒ 30 ինքնաթիռներ»

Վաշինգտոնը «հույս ունի, որ COP 29-ին ընդառաջ Երևանն ու Բաքուն կկարողանան ստորագրել» խաղաղության պայմանագիրը

«Ազատություն». ռ/կ. Վաշինգտոնը հույս ունի, որ COP 29-ին ընդառաջ Երևանն ու Բաքուն կկարողանան խաղաղության պայմանագիրը ստորագրել, այս մասին ադրբեջանական «Թուրան» գործակալության թղթակցի հարցին ի պատասխան՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Թոմ Սալլիվանը։ «Երեկվա հանդիպումը նվիրված էր նրան, թե ինչպես կարող ենք COP 29-ին ընդառաջ հաղթահարել մնացած հարցերը։ Մենք տեսնում ենք, որ երկու

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակ. «Արմենպրես»

«Արմենպրես». ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն անհիմն է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ օրեր առաջ հնչեցրած քննադատությունները Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության (EUMA) հասցեին եւ Հայաստանի «ռազմականացման» վերաբերյալ։ Բրյուսելում «Արմենպրեսի»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան ԵՄ խոսնակը ափսոսանք է հայտնել Ալիեւի հնչեցրած քննադատությունների առիթով ու նշել, որ առաքելությունն անզեն ու քաղաքացիական է, որը տեղակայված

Դեկտեմբերի 12-ից 13-ը Հայաստանը կազմակերպելու է Ցեղասպանության հանցանքի դեմ 5-րդ Գլոբալ ֆորումը

Սեպտեմբերի 27-ին, Նյու Յորքում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածի ընթացքում կայացած ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի բարեկամների խմբի հանդիպմանը: Իր ելույթում, անդրադառնալով տարածաշրջանային մարտահրավերներին, Վահան Կոստանյանը նշել է, որ չնայած Հայաստանի կառավարության կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգին` ատելության խոսքն ու ապատեղեկատվության արշավները լրջորեն խաթարում են

Երբեք չպետք է պետական պաշտոն զբաղեցնեն մարդիկ, ովքեր իրենց անձնական շահերն ու պաշտոնը բարձր են դասում պետությունից. Արման Թաթոյան

Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի [թուրքական աջակցությամբ] 4 տարի առաջ այս օրը սանձազերծած աղետալի պատերազմն արմատապես փոխեց մեր կյանքը: Հիմա մեր սրտերը ծանրացած են մեր հերոսների, անմեղ զոհերի մասին հիշողություններով, ովքեր Հայրենիքի համար պայքարել են իրենց կյանքով, սխրանքներով ապահովել են մեզ համար գոյություն և պաշտպանել պետությունը։ Նրանցից յուրաքանչյուրի ճակատագրի պատմությունը զորեղ ոգու ու հայրենասիրության վկայություն

Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 18-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնից տեղեկություն է ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանցանք կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ են հայտնաբերել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանը ծառայողական պարտականությունները չկատարելու հետևանքով կազմակերպությանը վնաս է պատճառել գույքի վատնման

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայացել է միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպում

Սեպտեմբերի 27-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների և ներկայացուցիչների հանդիպում, որին մասնակցում էին Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների առիթով Հայաստան ժամանած Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների պատվիրակություններ, Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, Մայր Աթոռում պաշտոնավարող

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930