Օրվա լրահոսը

Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը

Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը։ Համաժողովն այս տարի անց է կացվում «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» խորագրի ներքո: Համաժողովի ընթացքում կազմակերպվել են տարբեր թեմաներով պանելային քննարկումներ։ Միջոցառումն անց է կացվում Եվրասիական տնտեսական միության մարմիններում 2024թ. Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում։ Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Ենթակառուցվածքներն ու լոգիստիկան գյուղատնտեսության մեջ. ժամանակակից մարտահրավերներ

Վթարային ջրանջատում Նորք-Մարաշում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 1-ին ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի` Ա.Արմենակյան, Գ.Հովսեփյան, Նորքի Այգիներ փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա Ջուր ՓԲԸ

Վայրի կենդանիների հարձակման 4 դեպք. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Սեպտեմբերի 23-ից 29-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 442 դեպք, որից 154-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 88, ուժեղ կարկուտի, դիակի հայտնաբերման, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 4, պայթուցիկ սարքերի տեղադրման, որոնողափրկարարական՝ 2-ական, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 24, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 52, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝

Առաջարկում ենք ՀՀ կառավարությանը՝ նախաձեռնել լայն քննարկումներ հանրային ակտիվ մասնակցությամբ՝ մշակելու վիզա ազատականացման գործընթացի առաջնահերթությունները. հայտարարություն

Ողջունում ենք վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը. հայտնում մեր պատրաստակամությունը՝ աջակցելու այս գործընթացից բխող հանձնառությունների կատարմանը

«Ավրորա Մարդիգանյան հուշակոթող-քանդակը նաեւ մեր հարատեւ հիշողության եւ հարգանքի խորհրդանիշն է»

Հուշարձանին ի պահ է տրված  Ավրորա Մարդիգանյանի՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում գտնվող ընդհանուր գերեզմանից վերցված հող եւ Դեր Զորի անապատի զոհերի մասունք՝ բերված Լիբանանի Անթիլիաս քաղաքից։

«Երբ Գրիգոր Մինասյանին նշանակում էին, Հովիկ Աղազարյանը կամ ստորագրահավաքի մասնակից մյուս պատգամավորները տեղյակ չէի՞ն այդ ազգակցական կապի մասին». Նինա Կարապետյանց

Ըստ իրավապաշտպանի՝ եթե այն ժամանակ ամբողջ քաղհասարակությունը լիներ սկզբունքային ու հետեւողական, Գրիգոր Մինասյանը մի օր չէր մնա աշխատանքի։ «Դադարել եմ լուրջ ընդունել գործող իշխանությունների որեւէ գործողություն՝ թե’ նշանակում, թե’ պաշտոնից հեռացում, որովհետեւ իրենք հետեւողական են իրենց՝ անհետեւողական լինելու մեջ»,- «Առավոտի» հարցին՝ այն, ինչ կատարվում է ՀՀ արդարադատության նախարարությունում եւ նախարար Գրիգոր Մինասյանի անձի շուրջ, նպաստո՞ւմ

Պապոյան. Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ»-ի շրջանակում դիտարկում է իրանական Չաբահար նավահանգստում գործունեություն ծավալելու նախագիծը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի  գլխավորած պատվիրակությանը՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Երկուստեք կարևորվել է «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Իրանի Իսլամական

Դուք եւ ձեր ԵԱՏՄ գործընկերները մեկ դար հետ եք մնացել. Արմեն Մարտիրոսյանը՝ ԱԱԾ-ի կողմից գրքերը գրաքննելու մասին

ԱԱԾ-ում նստած են մարդիկ, որոնք կարդում ու որոշում են՝ թողնել կամ չթողնել գիրքը

Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարանի նախագծի վերանայման առաջարկը մերժվել է. մնացած նախագծերը որոշակի դիտողություններով համարվել են ընդունելի

Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: Նիստում քննարկվել է 7 նախագիծ՝ Սյունիքի մարզի Որոտնավանք վանական համալիրի հիմնական կառույցների ջրամեկուսացման և տարածքի բարեկարգման, Լոռու մարզի Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարանի նախագծի վերանայման, Կաճաճկուտ գյուղի Սեդվու վանական համալիրի Սբ Նշան եկեղեցու և ամրոցի վերականգնման, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր

Քննարկվել է հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ ապահովելու անհրաժեշտությունը

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն ընդունել է Սոցինտերնի փոխնախագահ և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ Մարիո Նալբանդյանին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Լուիս Ալմագրոն։ Նա նշել է, որ Մարիո Նալբանդյանի հետ քննարկել են տեղահանված հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ ապահովելու անհրաժեշտությունը, հայ ռազմական եւ քաղաքական գերիների ազատ արձակումը և

Անհատական դիմումը մերժվեց

Սահմանադրական դատարան դիմած Էդվարդ Տոնյանը (ներկայացուցիչ՝ Մ.Մանուկյան) հայտնել էր, որ մինչեւ 2018 թվականի հունվարի 8-ը գործող խմբագրությամբ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն՝ անձը մասնակցում էր հարկադիր էլեկտրոնային աճուրդին՝ ունենալով այն օրենքով կարգավորված որոշակիորեն կանխատեսելի ակնկալիքը, որ հաղթող ճանաչվելուց եւ լոտը գնելուց հետո այդ աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում տեղի է ունենալու երկկողմանի ռեստիտուցիա, այն

Որոշ փողոցների երթևեկությունը կսահմանափակվի Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովով պայմանավորված

Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը։ Միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 8-ից 19.00-ն պարբերաբար կսահմանափակվի Պռոշյան, Պարոնյան, Դեմիրճյան փողոցների երթևեկությունը։ Խնդրում ենք նշված ժամանակահատվածում խուսափել տվյալ փողոցներով երթևեկելուց։ Պատճառված անհանգստության համար հայցում ենք ձեր ներողամտությունը։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Դիմադրութեան սէյիտը մեկնեցաւ այնպիսի ժամանակաշրջանի մը մէջ, երբ Լիբանան անոր իմաստութեան եւ համբերութեան կարիքը ունի. ՀՅԴ Լիբանանի կեդրոնական կոմիտէ

Կը ցաւակցինք Հըզպալլայի մէջ իսլամական Դիմադրութեան մեր եղբայրներուն` ղեկավարութիւն, կուսակցականներ եւ համակիրներ, անարգ թշնամիի ձեռամբ կուսակցութեան ընդհանուր քարտուղար Հասան Նասրալլայի նահատակութեան առիթով: Ահա Դիմադրութեան սէյիտը կը մեկնի միանալու իր նահատակ ընկերներուն` պատմութեան մէջ իր անուան կողքին փորագրելով դիմադրութեան եւ դիմակայման նոր իմաստ մը: Հողի ազատագրութեան եւ դատին զօրակցութեան երեսուն տարիներ, որոնք ամբողջ աշխարհին դասեր տուին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

​Երևանում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին` ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ ​Մարզերում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում

«Պանիր» անվանումով ապրանքը չի կարող պարունակել բուսական յուղ. դատարանի վճիռ

Հանձնաժողովի որոշումների մասով կայացված վճիռների ավելի քան 73,5 տոկոսը եղել են հօգուտ Հանձնաժողովի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է 61 տնտեսավարողների կողմից արտադրված եւ ներկրված 176 անվանում ապրանքներ, որոնց տուփերի կամ փաթեթվածքների վրա մակնշված են «օրգանական» կամ «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինների կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձեւերի առանձին կամ հարադիր բառերը։ Մի շարք

«Արման, ինչո՞ւ դու ինձ չես հրավիրել Երեւան»․ ՌԴ գյուղփոխնախարարը՝ Արման Խոջոյանին

«Արման, ինչո՞ւ դու ինձ չես հրավիրել Երեւան, ասա խնդրում եմ»,-ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Մաքսիմ Ուվայդովն այսօր, Երեւանում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցող քննարկման ժամանակ հարցրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանին։ ՌԴ փոխնախարարը քննարկմանն էր միացել տեսակապով։ Արման Խոջոյանը պատասխանեց՝ առավոտյան գալիս էր այս քննարկմանը՝ հուսով, որ կհանդիպի իր լավ գործընկերոջ հետ՝ ի դեմս

«Մեկ է դու գնացող ես» մոտեցումը սխալ էր: Ինչո՞ւ Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը. Սուրեն Սարգսյան

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը Ինձ մոտ հարց է առաջացել, թե ինչու Փաշինյանը չմասնակցեց Բայդենի կազմակերպած հրաժեշտի ընդունելությանը՝ Նյու Յորքում: Ըստ ընդունված կարգի, ԱՄՆ նախագահը ընդունելության է հրավիրում ՄԱԿ անդամ պետությունների ղեկավարներին, ովքեր մասնակցում են ԳԱ նստաշրջանին: Այս տարի հարյուրավոր երկրների ղեկավարներ մասնակցել են այս

«Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգի մեջ չի մտնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, ըստ իրենց տեսլականի՝ Հայաստանը պետք է արժանանա Արցախի ճակատագրին»

«Առավոտի» զրուցակիցն է ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը  -Պարոն Այվազյան, ԱՄՆ-ում տեղի ունեցավ Փաշինյանի եւ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Էրդողանն ասել էր, թե իբր «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել»։ Մենք գիտենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը նախապայմաններով են խոսում Հայաստանի հետ, հետեւաբար, ինչի՞ շուրջ էր այս հանդիպումը։ -Ի՞նչ առանց նախապայմանների

«Արցախի Ազգային ժողովից պահանջում ենք ստեղծել մի հանձնաժողով, որը պետք է ստուգի Արցախում տեղի ունեցած կողոպուտը»․ Ռաֆայել Մարտիրոսյան

Լրագրողները հարցրին՝ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի փակեն Արցախի էջը, արդյոք իրենք ճի՞շտ հասցեով են եկել։

Կապան-Վերին Խոտանան ճանապարհին վթարի հետևանքով կան տուժածներ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 09:45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Կ. Ս., ծնված

Էրիկ Էսրայիլյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը՝ որպես համահիմնադիր 

Հայտնի բժիշկ, պրոդյուսեր, ձեռներեց եւ մարդու իրավունքների պաշտպանն իր առաջնորդությամբ կօգնի «Ավրորային» շարունակելու իր առաքելությունը  ԵՐԵՎԱՆ, 2024 թ. սեպտեմբերի 30. Էրիկ Էսրայիլյանն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն է միացել՝ որպես համահիմնադիր: Էրիկ Էսրայիլյանը հայտնի բժիշկ է, «Էմիի» առաջադրված կինոպրոդյուսեր, ձեռներեց եւ բարերար: Որպես «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ եւ 2024 թ. «Ավրորայի» լոսանջելեսյան միջոցառումների համանախագահ՝ դոկտոր Էսրայիլյանն իր

Հայաստանը Թբիլիսիի միջազգային բիենալեին մասնակցում է Պրահայի 2023թ. քվադրինալեում մրցանակ ստացած նախագծով

2024թ. սեպտեմբերի 25 –ից հոկտեմբերի 5-ը Թբիլիսիում տեղի է ունենում «Բեմական դիզայնի Թբիլիսի 5-րդ միջազգային բիենալեն»: Այս տարի բիենալեն ներառում է 8 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ միջազգային ցուցահանդես, միջազգային սիմպոզիում, Թբիլիսիի Կամերային թատրոնում տեղի կունենա հատուկ էֆեկտների դիմահարդարման վարպետության դաս, ինչպես նաեւ կկայանա Թամար Բոկուչավայի «Առասպելը Ռոբերտ Ստուրուայի թատրոնում» գրքի շնորհանդեսը։ Բեմական դիզայնի Թբիլիսիի միջազգային բիենալեն

«Եթե ասում եք՝ Սամվել Բաբայանը քիրվա է ադրբեջանցիների հետ, սատարեք այդ մարդուն, լիազորություններ տվեք, որ գերիներին բերի»․ պահանջներ՝ Արցախի իշխանությանը

«Մեր դեպուտատները թող օրենքով վերահաստատեն, կոմիտե ստեղծվի, միասին, իրենց ներկայությամբ, ինչպես պարոն Բաբայանն է ասում, գործեն»։

Ձախողված վեպին՝ բարձր գնահատական

Աննա Դավթյանի՝ 2020թ. հրատարակված «Խաննա» վեպը թե՛ Սփյուռքի, թե՛ Հայաստանի որոշ գրականագետների կողմից բարձր գնահատանքի է արժանացել՝ գրքի շուրջ ստեղծելով դրական ֆոն եւ առաջացնելով հետաքրքրություն։ Համացանցում առկա երկու անդրադարձ-գրախոսությունները (Վարդան Ջալոյան, Գեւորգ Տեր-Գաբրիելյան), ըստ էության, կենաց-գովքի ժանրից են, մյուս դեպքերում հայրենի գրականագետները նախընտրել են գրքին անդրադառնալ բանավոր՝ տարբեր հարցազրույցներում ուղղակի հիշատակության ձեւով։ Հեղինակի կողմից հանրայնացվել

Սոթքի ոսկու հանքը շահագործվում է միայն ստորգետնյա եղանակով․ ի՞նչ վնասներ են եղել ադրբեջանական գործողությունների հետեւանքով

«Առավոտը» հարցրեց՝ կառավարությունում վերլուծություն իրականացվե՞լ է, թե ադրբեջանական օկուպացիան ինչպես է անդրադարձել հանքավայրի աշխատանքների վրա, ի՞նչ վնասներ են արձանագրվել։

Երևանում համատիրության նախագահի և այլ անձանց մասնակցությամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, 2 անձի մասով, ավարտվել է

Ստացվել էր համատիրության նախագահ Կ. Զ․-ի հաղորդումն այն մասին, որ ժամը 17:00-ի սահմաններում, Պ. Սևակ փողոցի 8/1 շենքի բակում դիտողություն է արել Պ. Սևակ փողոցի 8 շենքի մի բնակչի, և առաջացած վիճաբանության ժամանակ այդ բնակչի եղբայրն իր մոտ եղած գազային ատրճանակով կրակել է իր ուղղությամբ, ապա դանակով հարվածել է իր ձախ ուսին` պատճառելով վնասվածք: Դրանից հետո ինքն, ինքնապաշտպանության նպատակով, իրեն պատկանող գազային ատրճանակով կրակել է օդ:

Իսրայելը հարվածել է Բեյրութի կենտրոնին

«Ազատություն». Իսրայելն առավոտյան ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, նշում է, որ հարվածի հետևանքով բնակելի շենք է վնասվել, որը պատկանում է «Հեզբոլա»-ի հետ առնչություն ունեցող «Ալ-Ջամաա ալ-Իսլամիյա» խմբավորման անդամներին։

«Թարգմանությունը հոգևոր ճգնաժամեր հաղթահարելու լավագույն բալասանն է»

Բաց և գլոբալ աշխարհում, որտեղ, թվում է, չկան լեզվական և իմացական արգելքներ, գիտելիք տարածելու և ստանալու սահմանափակումներ, թարգմանչի դերը, այնուամենայնիվ, ոչ միայն չի նվազում, այլև շեշտակի ավելանում են գործունեության ոլորտները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են որակյալ թարգմանության և փորձառու թարգմանիչների անհրաժեշտությանը:

Նարեկ Մանուկյանն ընտրվել է Հայաստանի բժշկական հաստատությունների միության նախագահ

Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպության նախագահի ընտրությունները։ Միաձայն նորաստեղծ ՀԿ-ի նախագահ է ընտրվել «Վ. Ա Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանում գործող 37 բժշկական կենտրոնների ղեկավարների կողմից այս տարվա հունիսին ստեղծվել է «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է՝ իր գործունեությամբ

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930