Օրվա լրահոսը
«Մեր հույսն ու հավատքը առկա փորձությունների մեջ պիտի ջանանք զորացնել». Մայր Աթոռում տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը
Սեպտեմբերի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի ունեցավ նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը: Տերունական աղոթքից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը` արձանագրելով, որ Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները բարեհաջող անցկացվեցին՝ հոգևոր մխիթարություն ու խանդավառություն պարգևելով ամենքին: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը
Ինչո՞ւ էր վրացի պատգամավորը դեմ, որ ԵԽԽՎ-ն քննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը
Բյուրոն առաջարկել էր ընթացիկ հարցերի քննարկման ձևաչափով կազմակերպել «Ադրբեջանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության վիճակի վատթարացումը» թեմայով քննարկում։ Այն միաձայն ընդունվեց Վեհաժողովի կողմից։
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել հայ կաթոլիկ համայնքի` հայկական մշակութային արժեքների նկատմամբ անվերապահ հոգատարությունը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ եւ Գերերջանիկ Տեր Ռաֆայել-Պետրոս Մինասյանի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ուրախ է հյուրընկալել Կաթողիկոս-Պատրիարքի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում ու ողջունել վերջինիս այցը Հայաստան Սրբալույս Մյուռոնի օրհնության եւ Մայր տաճարի վերաօծմանը մասնակցելու կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ
Հայության էթնիկ զտումների, բռնի տեղահանման, Ադրբեջանում հայատյացության պետականացման ճարտարապետներից մեկը հենց Իլհամ Ալիևը չէ՞.. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»
Հայաստանի տարածքը «հայրենիք» կոչող Իլհամ Ալիևը կարծես թե մոռացել է ոչ վաղ անցյալում հնագույն քարտեզներում Ադրբեջանի ապարդյուն փնտրտուքը։
«Ցեղասպանության զոհերը եւ Ավրորա Մարդիգանյանը այսօր մեզ պատգամում են, թե ինչը պետք լինի մեր պատասխանատվությունը եւ պարտականությունը». Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան
«Ավրորա» առաքելությունը իր աջակցությունն ու զորակցությունն է բերում բոլոր նրանց, որոնք զգում են աներեւակայելի մարտահրավերների եւ անարդարությունների ծանր լուծը: Թող Տերը այսօր եւ միշտ զորակից լինի Ռուբեն Վարդանյանին: «Ավրորա» նախաձեռնության առաքելությունը հույսի փարոս է ժամանակակից հերոսներին, որոնք հակառակ վայրագություններին եւ հսկայական դժվարություններին, որոշել են ընդդիմանալ կամ հանդգնել են փոխել հասարակությունը կամ աշխարհը:
44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցը հերթական առիթն է համաշխարհային հանրության առջև բարձրաձայնելու ադրբեջանական հանցանքների մասին. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»
4 տարի առաջ այս օրերին, տարիներ շարունակ ծայրահեղ ռասիզմի ախտով վերարտադրված ադրբեջանական վարչակարգը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ։ Պատերազմի սանձազերծումը փաստացի և վերջնական հրաժարում էր խնդրի խաղաղ կարգավորման երկարամյա գործընթացից, որում շարունակաբար Ադրբեջանը վարել է փոխհամաձայնության ձեռքբերման հնարավորությունների տապալման քաղաքականություն։ Այսպիսով՝ Ադրբեջանը ոչ միայն ոտնահարում էր միջազգային իրավունքի նորմերի հիման
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
Օրինաչափություն է դարձել լուրջ օրակարգային կեղծիքները քողարկել հանրային դաշտ նետված բաժանարար թեմաներով:
Պուտինը Վաղարշակ Հարությունյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով պարգևատրել է ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար, հայտնում է TACC-ը:
Սարյանական շունչ ու ջրաներկի միջազգային փառատոն՝ Գյումրիում․ այս քաղաք են ժամանել աշխարհահռչակ վարպետներ
Գյումրու Աբովյան ճեմափողոցը վերածվել էր նկարչական մեծ սրահի․ ամենուր երեխաներ էին, որոնք ջրաներկով իրենց հարազատ քաղաքն էին պատկերում։
Հույսի և հուսահատության արանքում միայն մի բան կա՝ կրթությունն ու գիտելիքը. Փաշինյան
Մեր բոլոր պրոբլեմների լուծման բանալին կրթությունն է
Հնարավոր է՝ հայկական կինոակադեմիային հրահանգ է իջեցվել՝ Արցախի մասին ֆիլմը չուղարկել «Օսկարի». Հովհաննես Իշխանյան
Շողակաթ Վարդանյանը հրաժարվել էր վարչապետի մրցանակից՝ դեռեւս ֆիլմի պատրաստման ժամանակ
Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել Նուբար Աֆեյանի աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող նախաձեռնությունները՝ կարևորելով դրանց՝ համակարգային փոփոխությունների բերող նշանակությունը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է հայազգի գործարար եւ բարերար, «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Նուբար Աֆեյանի աջակցությամբ Հայաստանում տարիներ շարունակ իրականացվող նախաձեռնությունները՝ կարևորելով դրանց՝ համակարգային փոփոխությունների բերող նշանակությունը։ Այս համատեքստում Նուբար Աֆեյանը տեղեկացրել է «Աֆեյան
Մինչև հրամանատարի զոհվելը թշնամին չկարողացավ ճեղքել նրա դիրքերի պաշտպանությունը. կայացել է Մանվել Կարապետյանի հիշատակին նվիրված գրքի շնորհանդեսը
Աշոցքի մարզամշակութային կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, փոխգնդապետ Մանվել Կարապետյանի անմահ հիշատակին նվիրված «Լեռների արծիվը» գրքի շնորհանդեսը։ Հասմիկ Խաչատրյանի հեղինակած «Լեռների արծիվը» գրքում Մանվել Կարապետյանի մասին հուշեր ու վկայություններ են նրա ընկերների, հարազատների կողմից։ Շնորհանդեսի ներկաներին, հերոսի ծնողներին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ողջույնի խոսքն է փոխանցել մարզպետի խորհրդական Գնունի Աղաբեկյանը,
Կառուցապատողը պետությանը պատճառած վնասից 100 միլիոն դրամը վերականգնել է
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու հերթական դեպքի մի շարք հանգամանքներ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝
UBPay-ի դրամական փոխանցումներն արդեն հասանելի են Յունիբանկի մոբայլ հավելվածում
UBPay հայաստանյան դրամական փոխանցումների վճարահաշվարկային համակարգն ու Յունիբանկը հայտարարում են Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ UNIMobile հավելվածի միջոցով դրամական փոխանցումների մեկնարկի մասին։ UBPay-ի գործընկերը Ռուսաստանում Kwikpay միջազգային վճարային համակարգն է: Ծառայությունից օգտվելը շատ հարմար է։ UNIMobile հավելվածում հարկավոր է բացել «Միջազգային փոխանցումներ- UBPay» բաժինը, ապա ընտրել՝ «Ուղարկել փոխանցում» կամ «Ստանալ փոխանցում», և լրացնել անհրաժեշտ տվյալները:
Կուբան կարող է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի եւ Լատինական Ամերիկայի երկրների միջեւ․ Կուբայի Առեւտրային պալատի նախագահ
Լոգիստիկ խնդիրը, ըստ նրա, Թուրքիայով՝ նավահանգստային ճանապարհով կարելի է կազմակերպել։
Լեռնային Ղարաբաղում աստիճանաբար պակաս տեսանելի են դառնում հայերի ներկայության ապացույցները. Հոլանդական NOS
«Ազգային ճակատ». Հոլանդական NOS-ը «Պատմության միտումնավոր ջնջում» խորագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղում աստիճանաբար պակաս տեսանելի են դառնում հայերի նախկին ներկայության ապացույցները։ Հոդվածում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում ավերածությունները ոչ միայն երևում են արբանյակային լուսանկարներով, այլև արձանագրվել են ադրբեջանցի զինվորների կողմից։
Ադրբեջանում պատերազմի մասնակիցները դժգոհում են պետական աջակցությունից
«Գեղարդ» հիմնադրամ. 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանի ռազմական գործողությունների մասնակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում, ընդգծելով պետության անուշադրությունը։ Նրանք պահանջում են սոցիալական աջակցություն՝ հաշմանդամության կարգ, վետերանի կարգավիճակ, թոշակների բարձրացում և աշխատանք։ 2021-2023 թվականներին բազմաթիվ ակցիաներում նրանք հայտարարել են, որ պետությունը չի տրամադրում անհրաժեշտ աջակցություն, իսկ բուժման գործընթացները շատ երկար են տևում։ Լարված իրավիճակը վկայում
23-ամյա երիտասարդը կալանավորվել է ավտոմեքենաների հրկիզման մեղադրանքով
2024թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 01։00-ի սահմաններում տեսել է, որ իր բնակության վայր հանդիսացող Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 46 հասցեի բակային հատվածում կայանված իրեն պատկանող «Honda Kona» մակնիշի և հարևանությամբ կայանված «Opel» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներն այրվում են: Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի
«Օրենքն ամբողջովին վերանայվել է». «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
«Ավելի բարձր նշաձող է սահմանվել՝ բուհերի որակավորման ստանդարտները համապատասխանեցնելու միջազգային չափանիշներին»»
Բիբլոս Բանկ Արմենիան՝ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակի միջոցառումների գլխավոր հովանավոր
Բիբլոս Բանկ Արմենիան ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների գլխավոր հովանավորն է։ Ֆակուլտետում հոբելյանական տարին բուռն է լինելու, սպասվում են մի շարք կարևոր միջոցառումներ, այդ թվում՝ միջազգային գիտաժողով, հանդիսավոր նիստ, ինչպես նաև Ֆակուլտետի 90-ամյա հարուստ պատմությունը ամփոփող նկարազարդ գիրք-ալբոմի հրատարակում և ֆակուլտետի մասին տեսաֆիլմի ստեղծում։ «ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը կրիտիկական
Պարեկները դրիֆտ կատարած երիտասարդին ներկայացրել են ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները սեպտեմբերի 28-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում նկատել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա, որի վարորդը կատարել է դրիֆտ՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք: Վարորդը խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ մայրաքաղաքի Էստոնական
Լիբանանի հայաբնակ շրջաններն այս պահին անմիջականորեն վտանգված չեն, տարհանում կազմակերպելու կարիք չկա. դեսպան Աթաբեկյան. «Արմենպրես»
ՄԱԿ-ի խաղաղապահները, այդ թվում՝ մեր զորախումբը, որոնց հետ դեսպանության և ռազմական կցորդի կապը պարբերական է, դուրս են թիրախավորման գոտիներից, և իրենց առաքելությունն իրականացնում են ապահով պայմաններում։
Սևանա լճի մակարդակն իջել է 1սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 23-29-ը.(2024թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (29.09.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 35սմ-ով։ ☑️Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.644մլն.մ³, իսկ 2024 թվականի
Իլհամ Ալիև. «Արևմտյան ադրբեջանցիները վերադառնալու են իրենց պապենական հողերը»
Ադրբեջանն այսօր. Իլհամ Ալիև. «Արևմտյան ադրբեջանցիները վերադառնալու են իրենց պապենական հողերը»: Հիշեցնենք՝ «Արևմտյան Ադրբեջան» արհեստածին տերմինով անվանվում է Հայաստանի ներկայիս տարածքը։ Իլհամ Ալիևը Հայաստանում ապրած և ստեղծագործած աշուղ Ալասկերի Բաքվում կանգնեցված արձանի բացման ժամանակ հայտարարել է. «Գալու է օրը և վերականգնելու ենք աշուղ Ալասկերի հայերի կողմից ավերված արձանը և Աղքիլսե (Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղ) գյուղում
ԵԱՏՄ-ն, հայ գործարարներն ու «նոու-հաու»-ները․ Արսեն Ղազարյանը դժգոհ է ԵԱՏՄ-ում կոոպերացիաների բացակայությունից
«Այս ինտեգրացիան, ինչպես նաեւ ընդհանուր մաքսային միությունը, արդարացված է․ այն արդյունքներ է տալիս»,- այսօր «ԵԱՏՄ-ն բիզնեսի համար. պայմանների ստեղծում փոխգործակցության ակտիվացման համար» խորագրով պանելային քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը։
Երևանում բացված առևտրի կենտրոնը Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնն է արտերկրում
Սեպտեմբերի 30-ին նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացմանը: Բացման արարողությանը մասնակցել են նաև ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքը, նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Նարեկ Բաբայանը, Իրանից և Հայաստանից գործարարներ, արդյունաբերական կենտրոնների ղեկավարներ և այլ անձինք։ Առևտրի
32-ամյա վարորդը հայտնել է, որ 4 խմ բոխին հատել է Շուռնուխին հարակից անտառից
Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները սեպտեմբերի 29-ին, ժամը 21.20-ի սահմաններում, շրջագայության ժամանակ Տաթև բնակավայրի ճանապարհին ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի բեռնատարը: Թափքում եղած փայտանյութի վերաբերյալ Շուռնուխ գյուղի բնակիչ 32-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ 4 խմ բոխի տեսակի փայտանյութը հատել է Շուռնուխ գյուղի հարակից անտառից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել
ՀՀ-ի և Իրանի միջև մասնավոր հատվածի գործարարության զարգացման ոլորտում ապրանքների և ծառայությունների փոխանակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է կնքվել
Սեպտեմբերի 30-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի խթանման կազմակերպության նախագահ Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավին կնքել են մասնավոր հատվածի գործարարության զարգացման ոլորտում ապրանքների և ծառայությունների փոխանակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը կնպաստի երկու պետությունների մասնավոր հատվածների միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը, առևտրային հարաբերություններում նոր մեխանիզմների ներդրմանը և ապրանքաշրջանառության
Ձերբակալվելուց 20 րոպե առաջ բացել էին Վերին Արտաշատ գյուղում տեղադրված սուրճի ապարատը, գողացել մետաղադրամները
Արտաշատի համայնքային ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Երևանի բնակիչ երեք երիտասարդ «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով գնում են Արտաշատ քաղաք, Վերին Արտաշատ և Նորաշեն գյուղեր ու կատարում գողություններ: Տեղեկություն կար նաև, որ նրանք ապօրինի պահում և օգտագործում են թմրանյութ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարզի պարեկների հետ համատեղ, սեպտեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների