Օրվա լրահոսը
Ճիշտ ժամին՝ ճիշտ տեղում
Վերջերս Հայաստանում է գտնվում եւ նույնիսկ հեռուստաէկրաններին է երեւում ոմն Լեո Նիկոլյան։ Մինչդեռ «Առավոտին» հավաստի, սակայն չճշտված աղբյուրները հայտնեցին, որ վերոնշյալ անձնավորությունը Հայաստանում հետախուզման մեջ է գտնվում։ Համենայնդեպս, այդպես եղել է 1994 թվականին, երբ Լ. Նիկոլյանը Ֆրանսիայում դիմել է հայաստանցի պետական պաշտոնյաներից մեկին՝ որպես լրագրող Հայաստանի որոշ իրադարձություններ լուսաբանելու համար։ Հենց տեղում նա Հայաստանից իր
«ԵՐԵՎԻ ՀԱՅԵՐԸ ՀԵՏԻՆ ԽԵԼՔՈՎ ՄԻ ՕՐ ԽԵԼՔԻ ԿԳԱՆ»
Առողջական վիճակից ելնելով փիլիսոփա, լեզվաբան Էդմոն Ավետյանը հարկադրված է մեկուսի ապրել արդեն քանի տարի։ Նրան հիշում-այցելում են իր արվեստագետ ընկերները. նրա տան դուռը միշտ բաց է։ Նա համառորեն աշխատում է. անցյալ տարի հրապարակվեց նրա «Վերադարձի օղակ» փիլիսոփայական աշխատությունը, իսկ այժմ նա աշխատում է փիլիսոփայական հոդվածների վրա, որը կոչվում է «Փիլիսոփայություն եւ մետաֆիզիկա»։ Այսօր Էդմոն Ավետյանի
ԿԾԻԿԸ ԲԱՑՎԵՑ
Ամեն անգամ, երբ որեւէ պատգամավորի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացնում խորհրդարանին, անպայման հնչում էր այն կշտամբանքը, թե ինչու կանխավ՝ մինչեւ լիագումար նիստում քննարկումը, տեղյակ չի պահվել մեղադրանքների էության մասին։ Նախադեպերից վերջապես դասեր քաղելով՝ այս անգամ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը երեկ նախապես ԱԺ ղեկավարությանը, հանձնաժողովների, խմբերի եւ խմբակցությունների նախագահներին
ՓՈՇՈՒ ՄԵՋ ԸՆԿԱԾ ԾԱՂԻԿԸ
Հոկտեմբերի 27-ի դեպքերը մի երկու պատգամավորի համար ինքնագովազդի եւ սեփական հերոսությունը ճռճռան արտահայտություններով ներկայացնելու առիթ են դարձել։ Շատ հեշտ կարող էինք քողազերծել այս ամենը, եթե մեր ունեցած ձայնագրությունների եւ ականատեսների պատմածի հիման վրա հրապարակեինք, թե այդ նույն պատգամավորներն իրենց ինչպես էին պահել այդ օրը դահլիճում։ Առաջին ժամվա ընթացքում, Նաիրի Հունանյանի հրահանգին հնազանդ՝ գլուխներն անգամ չէին
ԼԱՎ ԼՈՒՐ
Վերաքննիչ դատարանը երեկ շարունակում էր լսել «Օրագիր» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքը Կենտրոն-Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Դատարան էին հրավիրվել գործով վկաներ՝ Հարկադիր կատարողների ծառայության Կենտրոն համայնքի ղեկավար Ստեփանյանն ու նրա օգնականը։ Վերջինս չէր ներկայացել։ Վկա Ստեփանյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին եւ դատավորին, անկեղծորեն պատմում էր, որ Փաշինյանը, ճիշտ է, իրեն չի՛
ԱՄԵՆԻՑ ԲԱՐՁՐ ԳՈՂԵՐՆ ԵՆ ԳՈՌՈՒՄ՝ «ԲՌՆԵՑԵՔ ԳՈՂԻՆ»
Մուշեղ Մովսիսյանը, որն այժմ հոկտեմբերի 27-ի արյունալի սպանդը կազմակերպելու մեջ է մեղադրվում, ԱԺ 6 անկախ պատգամավորների հետ նախապես հայտարարություն էր արել, թե կնպաստեն ԱԺ ղեկավարության եւ կառավարության ձեւավորման գործին՝ «հույսով, որ վերջիններս կշարունակեն Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի քաղաքական գիծը»։ Այս հայտարարության մեջ նաեւ նշվում է. «Դատապարտում ենք հասարակության կողմից մերժված, տնտեսությունը քայքայած, հանրապետության բնակչությունը
ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՆԱԿԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ
Կառավարության նոր կաբինետի ձեւավորման շուրջ լուրջ հակասություններ կան, մասնավորապես, ուժայինների նշանակումների հետ կապված։ Ըստ որոշ աղբյուրների՝ այս հարցերում ՀՀ նախագահն ու զինվորականները միակարծիք չեն։ Նույն աղբյուրի համաձայն, իր նախընտրած ուժայիններին եւ դատախազին չնշանակելու դեպքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը սպառնում է հրաժարականով։ Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանից։ Վերջինիս պատասխանը ներկայացնում ենք առանց
Ասեկոսեներ առանց սահմանի
Շաբաթ օրը լուրեր տարածվեցին, որ ձերբակալվել է «Իրավունք եւ միաբանություն» խորհրդարանական խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը։ Վերջինս երեկ մեր զրույցի ընթացքում կտրուկ հերքեց, թե այդ օրը նման որեւէ բան է եղել. «Ինձ ոչ ոք չի անհանգստացրել, նման փորձ չի եղել, անգամ առիթ չկա այդպես մտածելու համար։ Թե որտեղի՞ց են այդ լուրերը՝ չեմ կարող ասել»։ Մեր հարցին,
ՉԿԱՅԱՑԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Արմեն Մխիթարյանը նաեւ իր դիտարկումը փոխանցեց, թե շուրջ 1,5 ժամ անց Նաիրի Հունանյանի խմբի անդամների տրամադրություններում կտրուկ փոփոխություն էր եղել՝ «Երբ նրանց ինչ-որ ուժեր օգնության չեկան՝ սկսեցին կարծես վախենալ, փոխվել։ Կարծես ինչ-որ բան կոտրվեց նրանց մեջ։ Էլ չէին փորձում հերոս ներկայանալ, ավելի մեղմ ու փափուկ էին խոսում»։ Այսինքն, իր տպավորությամբ նրանք այս ժամուկեսի ընթացքում ինչ-որ մեկի՞ էին սպասում. «Այո։ Չգիտեմ, թե ում էին սպասում, բայց որ ինչ-որ մարդկանց սպասում էին՝ երեւում էր նաեւ նրանց հեռախոսային խոսակցություններից»։
«ՆՈՐԻՑ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԱՎԵԼԻ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ»
Հանրահավաքի փոխարեն՝ հանդիսավոր նիստ Ի տարբերություն նախորդ 10 տարիների, ՀԿԿ Վանաձորի քաղկոմն այս անգամ Հոկտեմբերյան հեղափոխության հերթական (82-րդ) տարեդարձը նշեց հանդիսավոր նիստի տեսքով, որ տեղի ունեցավ թիվ 6 դպրոցի դահլիճում։ Մինչ հանդիսությունն սկսելը մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին ԱԺ-ում զոհված պատգամավորների հիշատակը։ Այդ դեպքերի առնչությամբ քաղկոմի առաջին քարտուղար Արամ Խաչատրյանը նշեց, թե «դա հայ ժողովրդի
ԱՆՄՏՈՒԹՅՈՒՆ
Այդպես էլ սպանդի հաջորդ օրը Հայաստանի ՊՆ-ը պահանջեց երեք բարձրաստիճան պաշտոնյաների՝ Գլխավոր դատախազի, ՆԳ եւ ԱԱ նախարարների հրաժարականը։ Կարծում ենք, քննությունը, որ այժմ վարում են Հայաստանի իրավասու ծառայությունները, պարզություն կմտցնի անցած չորեքշաբթի օրվա իրադարձություններում։ Որքան արագ դա տեղի ունենա, այնքան լավ հայ հասարակության համար, որը դեռեւս մաշող անորոշության մեջ է։ Հայ ընտրողները, որոնք երկրի ժողովրդավարացման ճանապարհին պակաս ջանքեր չեն գործադրել, քան քաղաքական գործիչները, կարիք ունեն հավաստիացման, թե հոգեկան խանգարման են հասել հինգ մարդ, բայց ոչ՝ ողջ հայ քաղաքական դասը։
ԼԱՎ ԼՈՒՐ
Նոյեմբերի 5-ին Հայաստանի Գրողների տանը հավաքված մտավորականները հայտարարություն էին ընդունել, ըստ որի, մասնավորապես, «պետական կառավարման ձեւերի ապազգային եւ ճկուն չլինելը… առաջացրել է բարոյահոգեւոր աննախադեպ անկում»։ Հուսանք, որ հայտարարությունից հետո այդ «ձեւերը» ապազգային եւ ճկուն կդառնան։ Որպես ելք առաջարկվում է նախագահի ապարատին կից ստեղծել գիտավերլուծական կենտրոններ, «որտեղ կկարեւորվի ժողովրդի եւ մտավորականության հետ ներքեւից վերեւ ուղիղ եւ
ԱՅ ՔԵԶ ԸՆՏԱՆԻՔ
«Շմայսը» եւս 6 եղբայր ունի։ Ընդ որում, ոչ միայն ինքը՝ «Շմայսը»՝ Առաքել Մովսիսյանն է կալանավորված, իսկ նրա եղբայր Մուշեղը՝ ձերբակալված, այլեւ նրանց մյուս եղբայրը՝ Միհրանը, որը մաքսային վարչության պետի տեղակալն էր, կալանավորված է մաքսանենգության դեպքի առնչությամբ։ Հավելենք, որ նրանց մյուս եղբայրն էլ՝ Լոլոն, որ Պարգեւ սրբազանի վարորդն էր, այժմ փախած է համարվում։ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ Այսօր,
ՀՐԱԺԵՇՏ ԶԵՆՔԻՆ
ԱԺ պատգամավորները չկամությամբ էին բացահայտում, թե իրենց որ գործընկերներն էին հոկտեմբերի 27-ին, ժամը 18-ի սահմաններում հոժարակամ հանձնել զենքերը։ «Առավոտը» հաջողեց միայն պարզել, որ իր ատրճանակը հանձնել էր արդեն վիրավոր Էդմունդ Ծատուրյանը, հաստատապես նաեւ Գեւորգ Դավթյանը եւ, ըստ չճշտված վկայությունների՝ նաեւ Էդվարդ Մադաթյանը (Խուճուճ Էդոն)։ Գագիկ Կոստանդյանը, ճիշտ է, չէր հանձնել ատրճանակը, բայց ոչ ինքն էր
ԻՆՔՆԱՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ՄԱՐՄԱՋԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Եթե երեկ ներկա չլինեինք ԱԻՄ-ի հոգեւոր առաջնորդ Պարույր Հայրիկյանի ասուլիսին, մեր ընթերցողները կզրկվեին մի շատ կարեւոր ինֆորմացիայից. «Եթե ԱԻՄ-ը 91-ին հաջողության չհասներ, ապա մենք թերեւս այսօր Հայաստանում կունենայինք ինչ-որ խունտայի իշխանություն։ Ես մեծ գոհունակությամբ հիմա ընդգծում եմ, որ 91-ին ԱԻՄ-ը կարողացավ կանխել 1999-ին հնարավոր քաղաքական ճգնաժամը»։ Պրն Հայրիկյանը չզլացավ մանրամասն պատմել, թե ինչպես է դա
ԻՆՉ ԷՐ ԾՐԱԳՐՈՒՄ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ
Մտադիր էր ստեղծել անմիջապես իրեն ենթարկվող ազգային գվարդիա, որի զինվորները պիտի անբիծ կենսագրություն ունենային եւ պատրաստ լինեին մեռնել հանուն ազգային վսեմ գաղափարների կենսագործման։ Մտադիր էր տեղում օրենսդրորեն կարգավորել լեզվական քաղաքականությունը եւ ըստ այդմ՝ այլ լեզուներով համեմված խոսքի, փողոցային եւ տարատեսակ խոսելաձեւի համար խոշոր տուգանքներ պիտի սահմանեին։
«ԱՅՍՕՐՆ ԱՆՑԱՎ, ՀԻՄԱ ԽՈՍԵՆՔ ՎԱՂՎԱՆԻՑ»
«Էս էլ ախպերը» շարքից Ժամանակի բաժանումները միշտ էլ կատարվում են այս կամ այն պատմական իրադարձության պրիզմայով։ Արդեն սովորել էինք կյանքը՝ մինչեւ շարժումը եւ՝ շարժումից հետո բաժանումին։ Վերջին իրադարձությունները պարզապես պարտադրում են նույն կյանքը բաժանել մինչեւ հոկտեմբերի 27-ը եւ դրանից հետո։ Այս բաժանման գիծը դեռեւս հստակ չէ, քանի որ խորհրդարանում տեղի ունեցածի վերքերը դեռ թարմ են։
«ԵԿԵՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՓՈՍԻՑ ՀԱՆԵՆՔ, ՀԵՏՈ ԱՋՆ ՈՒ ՁԱԽԸ ՈՐՈՇԵՆՔ»
Իրավագետ Վլադիմիր Նազարյանի հետ մեր երեկվա հարցազրույցից բավականին հետաքրքիր մտքեր էին դուրս մնացել։ Պրն Նազարյանը շռնդալից եւ հյութեղ է խոսում, եւ թերթի մեկ համարը չի բավականացնի նրա բոլոր ասածները տեղավորելու համար։ Այսօր զրույցից դուրս մնացած հետաքրքիր մասերը կներկայացնենք ձեր ուշադրությանը։ Սահմանադրության մասին Հոկտեմբերի 27-ի դեպքերի հիմքը «օրենքի նկատմամբ արհամարհանքն էր. ՀՀ Սահմանադրությունը երկրորդ անգամ ապացուցում
Աբգար Ափինյանը
Հայ մտավորականությունը, ի դեմս Աբգար Ափինյանի, գտավ, վերջապես, հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունների գլխավոր մեղավորներին, որոնք են, բնականաբար, մամուլի որոշ օրգանները: Խնդրում էր, չէ՞, Աբգարը հանրապետության նախագահին փակել որոշ անբարոյական լրատվամիջոցներ: Չլսեց Ռոբերտ Քոչարյանը նրա իմաստուն խորհուրդները եւ ահա քեզ՝ տեղի ունեցավ ահաբեկչություն: Մամուլի նկատմամբ իր վերաբերմունքով կարկառուն մտավորականը կարող է իր ուսուցիչը համարել Ծաղիկ Ռուբոյին,
ՀԱՎԵԼՅԱԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Նաիրի Հունանյանն ու Էդիկ Գրիգորյանը առժամանակ միասին բիզնեսով են զբաղվել (Բուլղարիայից լիկյոր են բերել) եւ այժմ 2 մլն դրամի հարկային չմարված պարտավորություն ունեն պետբյուջեի նկատմամբ։ Ի դեպ, Էդիկ Գրիգորյանի հորեղբայրը նախկին առեւտրի նախարար Տիգրան Գրիգորյանն է, որին ժամանակին ձերբակալել էին կաշառակերության մեղադրանքով, բայց չապացուցվեց։ ՉԵՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ, ՄԻ ԽՄԵՔ Մոսկվայի «Մարիոտ գրանդ հոթելում» տեղի ունեցած Երեւանի
ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ
Նաիրի Հունանյանն ԱԺ նիստերի դահլիճ էր ներխուժել իր հետ ունենալով նաեւ սեփական կենսագրականը, որը մտադիր էր տարածել, երբ ԱԺ-ն կորոշի իրեն հաստատել որպես ժամանակավոր կառավարության նախագահ։ Իր այդ «պաշտոնական» կենսագրականի մեջ Նաիրի Հունանյանը նշել էր, որ 1984-ին ընդունվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ՝ «առանց մի դրամ կաշառք տալու»։ Եվ եզրափակիչ արտահայտությունն էր, թե 1997-ից
Արյունոտ հետքերն անհնար է թաքցնել
«Ազատություն» ռ/կ-ի թղթակից Հրաչ Մելքումյանը երեկ հարցազրույց է վարել ՀՀՇ փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի հետ։ Ի պատասխան այն հարցի, թե ինչպե՞ս է վերաբերվում նախկին իշխող կուսակցությունը հոկտեմբերի 27-ի իրադարձություններին՝ պրն Հովակիմյանն ասել է. «Ցավալի է, որ ՀՀՇ-ի 10-ամյա հոբելյանը համընկավ ողբերգական իրադարձությունների հետ։ Այս տասը տարիների ընթացքում մենք այլ արժեքներ էինք փորձում ներարկել։ Փորձում էինք ամեն
«ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ ԵՆ»
Հարցազրույց Վլադիմիր Նազարյանի հետ Վազգեն Սարգսյանի եղբոր վարչապետ նշանակվելու մասին պարոն Նազարյանն ասաց. «Ճիշտն ասած, ես եղբոր համար վախենում եմ։ Երեւի իմ տարիքը իրենց հոր տարիքին է, դրա համար է այս զգացումն առաջանում։ Երբ իմացա եղբորն են նշանակել, վախի զգացում ունեցա եւ զարմացա, թե ինչո՞ւ իրենց մայրը համաձայնեց։ Մենք նահապետական ընտանիքում ենք մեծացել եւ մեզ
ՕԾՎԵՑ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ
Երեկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի օծման եւ գահակալության արարողությունն էր։ Էջմիածնի Մայր տաճար տանող դարպասները բաց էին բոլորի առջեւ, սակայն հրավիրվածներից եւ Ազգային եկեղեցական ժողովի պատգամավորներից բացի պատարագին շատ քիչ մարդիկ էին եկել։ Մինչդեռ կարծում էինք, թե Տաճարի բակում ասեղ գցելու տեղ չի լինի։ Նախորդ կաթողիկոսական ընտրություններին (օծման արարողությանը) էլ առանձնապես մարդաշատ չէր։ Այս
ԼԻԲԵՐԱԼ ՈՒԺԵՐԻ ԽՆԴԻՐՆ Է՝ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ
Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղիների հարցը պատրվակ դարձրած, անիրականանալի խոստումներ շռայլած եւ կեղծիքներով 1998 թ. իշխանությունը զավթած վարչախումբը որդեգրեց հանրապետությունը վտանգող գաղափարներ եւ արատավոր գործելակերպ։ Անցումային շրջանին հատուկ քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների դժվարին ճանապարհին տեղ գտած թերացումներն ու բացթողումները չարամտորեն ուռճացնելով՝ հասարակության մեջ հետեւողականորեն ձեւավորվում էին վրեժխնդրության տրամադրություններ, ձեռնարկվում քաղաքական հետապնդումներ։ Պետականության ամրապնդմանը, տնտեսության զարգացմանը, ժողովրդի
ԸՆԴԱՄԵՆԸ ԿՈՍՄԵՏԻԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Բացի Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանից՝ կառավարության մյուս անդամները երեկ, ժամը 17.00-ին արդեն պատրաստ էին դիմավորելու նոր վարչապետ Արամ Սարգսյանին։ Նա եկավ քսան րոպե ուշացումով՝ հանրապետության նախագահի ուղեկցությամբ։ Ի դեպ, նոր վարչապետին ուղեկցում էր Վազգեն Սարգսյանի անվտանգության ծառայությունը՝ նույն կազմով։ Ռոբերտ Քոչարյանն այս կերպ ներկայացրեց նոր վարչապետին. «Հուսով եմ՝ բոլորդ ճանաչում եք, նոր վարչապետը Վազգեն
ԼԱՎ ԼՈՒՐ
Հոկտեմբերի 27-ից հետո պետական գերատեսչությունների հսկողությունը ուժեղացել է։ Կառավարության մուտքն էլ երեկ հսկում էին ավտոմատավոր զինվորներ։ Շուտով այստեղ էլ կտեղադրվեն մետաղաորսիչ սարքավորումներ։ Հիրավի, իսկական բարեկամը բացահայտվում է վշտի մեջ։ Եթե տեղի չունենային այս ողբերգական իրադարձությունները, մենք երբեւէ կիմանայի՞նք, որ ունենք եղբայր ի դեմ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմոնի։ ՎԱՏ ԼՈՒՐ Աշոտ Բլեյանի պաշտպանության հասարակական խորհուրդը
ՅՈԹԵՐՈՐԴ ՕՐՎԱ ՊԱՏԳԱՄԸ
Կարեն Դեմիրճյանի որդին հոր թաղման յոթերորդ օրն ասել է. «Ես խնդրում եմ իմ հոր մահը չվերածեք անհեթեթության, ձեր իզմերով եւ իրար հետ կռվելով։ Ես համաձայն եմ նույնիսկ գալ փողոցն ավլել, միայն դուք համերաշխ լինեք եւ միաբան, որովհետեւ միայն միաբանությամբ, միայն համերաշխությամբ հնարավոր կլինի դուրս բերել ժողովրդին այս վիճակից»։ ՄԱՆՎԵԼԻ ՓԸ՛ՂԿԸ Իրավագիտության հայր Վլադիմիր Նազարյանի ասելով՝
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԸ
«Ես կարծում եմ, որ Վազգեն Սարգսյանը, ուզեր, թե չուզեր, իր պատվախնդրությամբ, եւ Դեմիրճյանը նույնպես, ցանկանում էին լրջորեն պայքարել կոռուպցիայի դեմ։ Նրանք հասկանում էին, որ լիովին չէին կարող վերացնել (էդ հասկանում էին, ռոմանտիկներ չէին), բայց ուզում էին պայքարել կոռուպցիայի դեմ։ Սպանությունների ընդհանուր պատվիրատուն կոռուպցիայով զբաղվող չինովնիկներն էին։ Քննությունը ցույց կտա, որ դա նաեւ առարկայորեն որոշակի մարդ
Եղբայրությունը միակ ու վերջին փաստարկը չէ
Ազատություն» ռ/կ-ը երեկ հեռարձակեց Ռուզան Խաչատրյանի հարցազրույցը «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանի հետ, որտեղ ներկայացված են մանրամասները, թե ինչպես է ընդունվել Արամ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին որոշումը։ Թղթակիցը հետաքրքրվել է, թե արդյոք միայն Արամ Սարգսյանի թեկնածությունն է քննարկվել «Միասնության» եւ «Կայունության» համատեղ նիստում։ Անդրանիկ Մարգարյանը հայտնել է, որ մինչեւ խմբակցությունում որոշելը՝ նախագահի հետ մի