slide 4 to 5 of 5

Օրվա լրահոսը

ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականի պաշտոնում սա Ալեքսան Հարությունյանի առայժմ միակ հարցազրույցն է։ -Համաձա՞յն եք այն պնդմանը, թե Հայաստանի ողջ արտաքին քաղաքականությունը հանգել է զուտ Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ քննարկումներին։ – Ո՛չ, համաձայն չեմ եւ փառք Աստծո, որ այդպես չէ։ Ուղղակի այս կամ այն կերպ Ղարաբաղի խնդիրն արծարծվում է ե՛ւ բնապահպանական, ե՛ւ մարդու իրավունքների, ե՛ւ

ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐԸ

Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցության գրասենյակում նախկին իշխանության մի խումբ ներկայացուցիչներ հավաքվել էին լիբերալ-դեմոկրատական քննարկումների։ Իր խոսքի սկզբում նա հայտնեց, թե «մենք մեզ իրավունք ենք վերապահում մտածելու աշխարհի բախտի մասին»։ Իսկ սխալներ, այնուամենայնիվ, եղել են, քանի որ զարգացման մոդել ընտրելիս ընտրվել է ժամանակակից լիբերալիզմի ամենավերջին նվաճումները, ինչը սխալ էր (Բագրատյանն է այսպես ասում)։ Ճիշտը կլիներ,

ՆԱ ԳՆԱՑ ՄԵՆԱԿ

«Այս երկրին ես դեռ պետք եմ» Դեկտեմբերի 13-ին «Առավոտ»-ին տված հարցազրույցում Սամվել Բաբայանին էին ուղղել հետեւյալ հարցը. «Փաստորեն ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ Ձեր միջեւ հակասություն կա, ամեն առիթով կամ անառիթ ԼՂՀ նախագահը Ձեր մասին այնքան էլ մեղմ չի արտահայտվում։ Այս պարագայում չե՞ք մտածում Ձեր հրաժարականի մասին»։ Սամվել Բաբայանը պատասխանել էր. «Մեր պայմաններում իմ հրաժարականը

ԼԱՎ ԼՈՒՐ

Արդարադատության նախարարությունում գրանցվեց «Հակաստվեր» հասարակական կազմակերպությունը, որի անդամները (լրագրողներ, իրավաբաններ, տնտեսագետներ), ինչպես խոստանում են իրենց կանոնադրության մեջ, պետք է պայքարեն ստվերային երեւույթների, մասնավորապես, կաշառակերության, կաշառատվության, պետական դիրքը չարաշահելու դեմ։ Կազմակերպության հիմնադիրը կրկին լրագրող է. Վագա Ամիրխանյանը «PA» թերթից։ ՎԱՏ ԼՈՒՐ Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 2,5 ամիս հետո քննության դրեց ԱԺ իրավաբանական

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵ՞ՔՍՏ

Նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը ձերբակալվել է սեփական ցանկությամբ։ ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանն այս առնչությամբ «Ազատություն» ռ/կ-ին ասել է. «Իհարկե, նախաքննությունն ավելի լավ կիմանա, բայց այսպիսի քաղաքական պայմաններում այդպիսի քայլ ձեռնարկելը, գտնում եմ, որ ինչ-որ տեղ հնարավոր է եւ քաղաքական ենթատեքստ ունենա»։ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ Հավաստի աղբյուրներն «Առավոտին» տեղեկացրին, որ Հրանտ Պապիկյանի եւ Վազգեն Սարգսյանի շուրջ

ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՅԺՄ ԷԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ Է

Հակառակ տարբեր լրատվամիջոցների ու նաեւ «Առավոտի» հաղորդման՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առայժմ չի ընդունել իր արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ալեքսան Հարությունյանի հրաժարականը։ Նրա հետ հարցազրույցը, որում բացառապես իր գործունեության ոլորտին առնչվող խնդիրների էինք անդրադարձել, անցկացրել էինք դեկտեմբերի 10-ին։ «Հայաստանի արտաքին քաղաքականությունն անկախությունից ի վեր ընթանում է փաստորեն ճշգրտումների եւ հստակեցումների ճանապարհով։ Եվ այժմ մի այնպիսի փուլ

«Ես խորհրդարանում ավելի լավ եմ զգում»

Հարցազրույցի ժամանակ անկեղծացավ Խորեն Սարգսյանը ՀԿԿ անդամ Խորեն Սարգսյանը վերջին երեքուկես ամսում Գեղարքունիքի փոխմարզպետն էր։ Ժամանակին այս նշանակման մասին խոսվեց, թե կոմունիստները փորձում են վերցնել գործադիր իշխանությունը։ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանի մահվանից հետո ՀԿԿ համամասնական ցուցակից 11-րդը՝ Խորեն Սարգսյանը, թողեց գործադիր իշխանությունը եւ վերադարձավ խորհրդարան։ Պրն Սարգսյանի կարծիքով՝ «դա փորձ էր ե՛ւ կառավարության

«ԵԿԵՂԵՑԻՆ ՊԵՏՔ Է ՍՐԲԱԳՐՎԻ ՇՆՈՐՀԻՎ ՁԵԶ»

Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն առաջին մամլո ասուլիսին էր հրավիրել լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ինչպես եւ հարկն է, մամլո ասուլիսը սկսվեց «Հայր մեր»-ով։ Աղոթելուց եւ խաչակնքելուց հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը ամենքին ուղղեց իր խոսքը։ Նա ասաց, որ «անչափ ուրախ է եւ շնորհակալ», որ մենք գնացել ենք իր հետ հանդիպմանը։ Չենք անդրադառնա Նորին Սուրբ Օծության խոսքի սկզբին,

ՀՐԱՄԿԱԶՄԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

ԼՂՀ պաշտպանության բանակի հրամկազմը երկրում կայունություն ապահովելու նպատակով պահանջում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի հրաժարականները։ Հայտարարության տակ ստորագրել են հրամանատարի տեղակալներ գնդապետ Հակոբյանն ու փոխգնդապետ Ծատուրյանը, խառը հրետանային գնդի հրամանատար, մայոր Սաֆարյանը, 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, փոխգնդապետ Առուշանյանը, ուսումնամոտոհրաձգային գնդի հրամանատար, գնդապետ Ավետիսյանը, 5-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, փոխգնդապետ Դանիելյանը,

ԳՐՎՈՒՄ Է ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ԲԱՌԱՐԱՆ

Հեղինակ՝ Նաիրի Հունանյան ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ապա նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի ձերբակալման լուրը երեկ հերքեց նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը։ Ըստ լուրերի՝ դեկտեմբերի 14-ին Ալեքսան Հարությունյանի հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել «Ստորագրություն՝ չհեռանալու մասին»։ Քրեական դատավարության օրենսգրքով՝ եթե խափանման միջոցը կալանքը չէ, կասկածյալին կամ 7 օրվա ընթացքում մեղադրանք է ներկայացվում եւ վերացվում

«ԴԵ ԶԱՐԿԵԼԸ ՀԻՄԻ ԴՈՒ ՏԵՍ»

Դեկտեմբերի 14-ին ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի եւ ԼՂՀ զորքերի հրամանատար Սամվել Բաբայանի միջեւ լուրջ ընդհարում է եղել։ «Առավոտը» դիմեց ԼՂՀ կառավարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Դավիթ Միքայելյանին՝ պարզաբանելու միջադեպի պատճառները եւ հետեւանքները։ Պրն Միքայելյանը չժխտեց միջադեպի փաստը՝ ասելով, որ «ամբողջ ժողովուրդը գիտի այս մասին, որովհետեւ միջադեպը իսկապես տեղի է ունեցել Բաբայանի եւ

ԼԱՎ ԼՈՒՐ

ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն «Առավոտին» վկայեց, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԱԺ ղեկավարության հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է, թե պատրաստ է ստորագրությամբ հավաստել, որ ԱԺ-ն չի լուծարի։ Խորհրդարանը լուծարում են օրենքներ ստեղծելու անկարողության դեպքում միայն, ինչն առկա չէ։ Արմեն Խաչատրյանի խոսքերով, նախագահի այս հավաստումը նպաստում է վստահության մթնոլորտի ձեւավորմանը, ինչն այսօր խիստ հարկավոր է պետության

ՆՈՐ «ՋԻՊ»՝ ՆԱԽԱՐԱՐԻՆ

«Առավոտի» նախորդ համարում տեղեկացրել էինք, որ երեք զինվոր վթարի են ենթարկել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի «Ջիպը», երբ նա Բրյուսելում մասնակցում էր ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին։ Օրերս նախարարի համար «Տոյոտա Լենդ Քրուզեր» մակնիշի նոր «Ջիպ» է ձեռք բերվել, որը, ըստ որոշ աղբյուրների, արժե մի քանի տասնյակ հազար դոլար։ Անփորձանք վայելում։ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՍՈՒԼԻՍ Է ՀՐԱՎԻՐԵԼՈՒ Մոտ ժամանակներս Ռոբերտ Քոչարյանն

Ի՞Ր ԴԻՄՈՒՄԻ ՀԱՄԱՁԱՅՆ

Հանրապետության նախագահին հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը։ Նրա խնդրանքը նախագահը հարգել է։ Կարդացեք էջ 2: ԻՐԵՆՔ ՔԸԽ ԵՆ, ՄԵՆՔ՝ ՊՈՒՊՈՒՇ Օրերս նշել էինք, որ Եվրախորհրդի դիտորդական առաքելությունը խիստ քննադատաբար է անդրադարձել Ադրբեջանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, նշելով, որ արձանագրված խախտումները կարող են ազդել արդյունքների վրա։ Դրան հակառակ, մի քանի օր

«ԴԺՎԱՐ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼԸ»

Զինվորական դատախազության ներկայացուցիչներին խնդրեցինք պատասխանել այն մեղադրանքներին, որ բանակում կատարված սպանությունների բացահայտման առնչությամբ իրենց առաջադրում է մասնավորապես «Զինվոր եւ իրավունք» հասարակական կազմակերպությունը։ Պատասխանատվության են ենթարկվում միայն շարքայիննե՞րը Որդեկորույս ծնողները պնդում են, թե այն սպանությունների գործերում, որոնց թելերը տանում են դեպի հրամկազմ, ձգձգումներ են լինում։ Սպայակազմը, որպես կանոն, դուրս է մնում պատասխանատվության ենթարկվողների շրջանակից։ Ամեն ինչ

ԱՀԱԲԵԿԻՉԸ ՄԱՀԱՑԱՎ

Նոր Նորքի շտապօգնության հիվանդանոցում հրազենային վերքերից մահացել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ ներխուժած ահաբեկիչը՝ Արտյոմ Մինասյանը։ Հիվանդանոցի վերակենդանացման բաժնից կտրականապես հրաժարվեցին որեւէ տեղեկություն, անգամ մահվան ժամը հաղորդել՝ խորհուրդ տալով դիմել իրավապահ մարմիններին։ ՆԳ նախարարության մամուլի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արտակ Վարդազարյանը տեղյակ չէր, թե երբ էր մահացել Ա. Մինասյանը։ Ինքն այդ մասին

«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԿՂԶՈՒ» ՌՈԲԻՆԶՈՆՆԵՐԸ

ԿԸՀ-ի այս անվան կնքահայրը Վահե Վարսանյանն է ԿԸՀ-ի երեկվա նիստի օրակարգում մեկ հարց էր՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավարի թեկնածու Ս. Ղազարյանի եւ իր վստահված անձանց դիմում-բողոքների քննարկման մասին։ Մինչ նիստի սկիզբը հանձնաժողովի անդամներից մի քանիսը գրեթե մանկապարտեզային տրամադրության գիրկն էին ընկել։ Մեկը մեկին հրահրում էր, թե ազգային եւ սեռական փոքրամասնությունների մասին խոսք ու զրույց

«ՇՄԱՅՍԻ» ԳՈՐԾԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵ՞ՔՍՏ ՈՒՆԻ

Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի ներսն ու դուրսը լցված էր Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչներով։ Նրանք եկել էին մասնակցելու իրենց համագյուղացի Առաքել (Արմեն) Մովսիսյանի (որի մականունն է՝ «Շմայս») դատավարությանը։ Առաքել Մովսիսյանը հոկտեմբերի 27-ի դեպքերի առնչությամբ ձերբակալված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի կրտսեր եղբայրն է։ «Շմայսը» մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 89 հոդվածի

ԼԱՎ ԼՈՒՐ

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը նշել էր, թե Սամվել Բաբայանին չի նշանակել պաշտպանության նախարար, քանի որ բանակից բացի այլ հարցերով զբաղվելու համար նա ոչ համապատասխան կրթություն ունի, ոչ ինտելեկտ, ոչ էլ փորձ։ «Պաշտպանության նախարարի պաշտոնում իմ նշանակումը չի կայացել, քանի որ ինքս եմ հրաժարվել՝ ելնելով սկզբունքային նկատառումներից,- «Ազատություն» ռ/կ-ին այս առնչությամբ ասել է Սամվել Բաբայանը։- Իմ

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՉԷՐ

ԼՂՀ ԱԺ 13 պատգամավորների հայտարարությունը Արկադի Ղուկասյանի անհավասարակշիռ արտահայտությունները դատապարտելու վերաբերյալ, որում նաեւ նրան կոչ են արել «պահպանել հանրապետության նախագահին վայել վարքագիծ, կեցվածք եւ գործելաոճ»՝ չի պաշտպանել ԱԺ-ի մեծամասնությունը։ Ավելին, 13-ից մի քանիսն էլ հետո արդարացել են, թե իրենք պարզապես տեղյակ չեն եղել փաստաթղթի բովանդակությանը։ ՎԹԱՐՎԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻ «ՋԻՊԸ» Այն օրերին, երբ ԵԿՄ-ն գումարում էր

ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ԾՆՈՂՆԵՐԸ ՄԻԱՅՆ ԱՌԻ՞Թ ԵՆ…

Նախկինում նախագահի աշխատակազմը ձեռնպահ էր մնում դատախազությունում քննվող գործերի ընթացքին որեւէ կերպ միջամտելուց։ Զինվորական դատախազության ներկայացուցիչները համաձայնեցին այն դիտարկմանը, թե լրագրողների ներկայությամբ նախագահի աշխատակազմի ղեկավարի մոտ զոհված զինծառայողների ծնողների ընդունելությունները որոշակիորեն առնչվում են հոկտեմբերի 27-ի դեպքերի քննությանը։ Այսպիսով փորձ է արվում ստվեր նետել հանցագործությունների բացահայտման առումով զինվորական դատախազության կարողությունների վրա։ «Եվ ոչ միայն դա՝ ես

«Ներկայումս ոչ մի դերակատարություն չունեմ»

Հարցազրույց Սամվել Բաբայանի հետ – ԵԿՄ 4-րդ համագումարին մասնակցելու հրավեր Դուք ստացե՞լ էիք։ Եթե այո, ինչո՞ւ չէիք եկել։ – ԵԿՄ ոչ մի համագումարի չեմ մասնակցել եւ ստեղծման օրից կապ չունեմ այդ միության հետ։ Պարզ է, որ կապեր ունեմ այդ միության այն անդամների հետ, ում գործունեությունն առնչվում է պաշտպանության նախարարության եւ բանակի հետ։ Բայց միության հետ

«ԻՄ ՈՒԺԸ ՇԱՏ ԲԱՆԵՐՈՒՄ ԷՐ ՀԵՐԻՔՈՒՄ։ ՀԻՄԱ ԷԼ ՀԵՐԻՔՈՒՄ Է»,-

Ասուլիսում հայտարարեց նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը Որտե՞ղ էր Ցոլակ Դարբինյանը «Մենք որեւէ անգամ որեւէ տեղեկություն չենք ստացել նախապատրաստվող այդ ոճրագործության վերաբերյալ»,- հայտնեց ՍԵրժ Սարգսյանը։ Նաեւ եւս մեկ անգամ շեշտեց, թե ԱԱՆ-ն «որեւէ պատասխանատվություն չուներ պետական շենքերի (վերապահում արեց նախագահի նստավայրի համար- Ա. Ի.) պահպանության հարցում»։ Բայց եւ համաձայնեց, որ մեր անվտանգության

ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ

«ՀՀ երկաթուղի» հատուկ նշանակության պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն Վլադիմիր Ասրիյանցին մեղադրանք առաջադրվեց այս տարվա հուլիսի 10-ին։ Նա մեղադրվում էր տեղակալ Լեւոն Հակոբյանի հետ 1995 թ. Վահե Յաղուբյանից ստացած առանձնապես խոշոր չափերի՝ 15 հազար դոլար կաշառք ստանալու, վերջինիս օգտին գործողություններ կատարելու համար։ Գումարից 2000 դոլար էլ տրվել էր ՀՀ տրանսպորտի եւ հաղորդակցության նախարարության գիտատեխնիկական զարգացման վարչության

ՄԻԱՅՆ ՄԵՆՔ ՈՒ ԱՎՍՏՐԻԱՆ ՉԵՆՔ

Մինչ Ղարաբաղի հարցում որեւէ լուրջ քայլ անելը՝ Հայաստանին որոշ ժամանակ է պետք՝ վերագնահատելու հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված իրավիճակը։ Հայաստանի ներքաղաքական կյանքում լուրջ տեղաշարժեր կան, որոնք որակական նոր հարթության վրա են դնում նաեւ ԼՂՀ կարգավորման խնդիրը։ Այսպես է կարծում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը նաեւ ենթադրում է, թե հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանի միջազգային հեղինակությունը մասամբ է

ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Հայաստանին պետք չեն արտահերթ ընտրություններ, որոնք այսօր կբերեն նոր, ավելի մեծ կեղծիքների, մեզ պետք չեն հրաժարականներ եւ ցնցումներ: Մեզ պետք է կայուն, հանգիստ վիճակ, որի ընթացքում հնարավոր կլինի լուծել Ղարաբաղի հարցը, փոսից դուրս բերել մեր տնտեսությունը եւ զարգացնել ժողովրդավարությունը: Այդ վիճակը մենք այսօր չունենք: Պետական համակարգը գտնվում է խոր ճգնաժամի մեջ, որից դուրս գալու համար

ԼԱՎ ԼՈՒՐ

Որակի միջազգային կազմակերպությունը Պլատինե աստղ է շնորհել Բաղրամյանի հացամթերքների կոմբինատին՝ գերազանց որակի, կազմակերպման պլանավորման եւ սպառման համար։ Ինչպես արդեն հայտնել ենք, Մադրիդում տեղակայված այս կազմակերպության տարեկան մրցանակն է ստացել նաեւ «Կոտայք» գարեջրի գործարանը։ ՎԱՏ ԼՈՒՐ Նախաքննության մարմինները պնդում են, թե նոյեմբերի 15-ին Ազգային ժողովի դահլիճում հայտնաբերված պայթուցիկ փաթեթը, ըստ ամենայնի, այնտեղ է մնացել հոկտեմբերի 27-ից։

ՏԱՆԿԵՐԸ ՊԻՏԻ ՄԻԱՅՆ ՄԻ ԶՈՐԱՆՈՑԻՑ ՄՅՈՒՍԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԻՆ

«Ազատություն» ռ/կ-ին տրված հարցազրույցում ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը հերքել է, թե իբր Քոչարյանին փրկելու նպատակով իրենք զինուժի տեղաշարժ էին նախապատրաստում դեպի Հայաստան. «Ռազմական գործից գոնե մի փոքր հասկացող մարդը կիմանա, որ թրթուրավոր տեխնիկան, այս դեպքում՝ տանկը, գործնականում անհնար է սեփական ընթացքով նման հեռավորությամբ տեղաշարժելը, եթե, իհարկե, դրանք շարքից հանելու խնդիր չի դրված»։ Այուամենայնիվ,

ՀԻՄԱ ԱՋԱԿՑԵ՞Լ Է, ԹԵ՞ ՈՉ

«Եթե որեւէ մեկն այսօր ընտրվել է պատգամավոր ՆԳ եւ ԱԱ մարմինների օգնությամբ՝ կխնդրեի, որ այդ պատգամավորն ասեր։ Չի՛ եղել այդպիսի դեպք»,- երեկ ասուլիսում «Առավոտի» հարցին ի պատասխան հայտարարեց Սերժ Սարգսյանը։ Ճիշտ կես տարի առաջ «Առավոտի» նույն թղթակցի հետեւյալ հարցին. «Անկեղծորեն կխոստովանե՞ք, թե այս 131-ի մեջ կա՞ն արդյոք պատգամավորներ, որոնք Ձեր ու ՆԳ եւ ԱԱ համակարգի

Մի Ծաղիկով գարուն չի գա

Հայտնի հրապարակախոս Զորի Բալայանը սրտի աշխատանքը կարգավորող բազմաթիվ հաբեր է ընդունել՝ ծանոթանալով «100 հայ աղջկան՝ 65 փեսացու» վիճակագրությանը։ Արտագաղթի թեմաներով վերջերս ԶԼՄ-ներով հանդես եկող պրն Բալայանի բերած թվերին չարտագաղթածները ծանոթանալուց հետո եթե նույնքան հաբեր կուլ տան, Հայաստանում կտրուկ կծաղկի դեղի բիզնեսը։ Այսինքն՝ կստեղծվեն նոր աշխատատեղեր, հետեւաբար արտագաղթողների թիվը որոշ տոկոսով կնվազի։ Դրա հետեւանքով նաեւ կավելանան

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031