Օրվա լրահոսը
Թաց ու չորի անհամատեղելիությունը
Ընդդիմություն ունենայինք՝ պարտապան քաղաքացիների բնակարանները հոսանքազրկելը կհամարեր պետական ահաբեկչություն։ Կկնքեր ու կզմռսեր։ Հետո պետական քարոզչությունը որքան էլ ջղաձգվեր՝ կնիք-զմուռսի մնացորդները փոշիացնել չէր կարողանա։ Մեր իշխանությունների բախտից է, որ այսօրվա գրիչ վերցնողները չարամիտ նկրտումներ չունեն եւ կարող են ոչ միայն նկատել, այլեւ իմաստավորել, զորօրինակ այսպիսի մի երեւույթ. ճիշտ է, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ վառելիքի նախարարությունը կառավարության
«Ո՞վ է ծնել շողշողուն այս պատանին»
Քանի որ «Ներկայի ու ապագայի արանքում անցյալն է», ուրեմն նոյեմբերի 7-ն ու նրա տոնական դուստր նոյեմբերի 29-ը մեր ժողովրդի պատմության մեջ ընդմիշտ պիտի հիշվեն իբրեւ 20-րդ դարի մեծագույն իրադարձություն։ Իհարկե՝ ո՛չ հազար շեփորով ու հազար թմբուկով։ Այլ, ինչպես Պարոնյանը կասեր՝ ՝ խնդալո՛վ ու լալո՛վ։ Հինգ տարի է, «դեռ մի բան էլ ավելի», ինչ կարոտախտից հյուծվում
Թույլ թե ուժեղ հարեւան
Ո՞րն է լավը Ամեն տարի Թուրքիան կրկին ու կրկին հայտ է ներկայացնում՝ Եվրամիության կազմում ընդգրկվելու համար։ Ընդ որում` յուրաքանչյուր տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի պահին այդ երկիրը Արեւմուտքին սպառնում է իսլամական ֆունդամենտալիզմի վերելքով։ Իսկ Եվրոպան միշտ առիթներ է գտնում Թուրքիային մերժելու եւ պրոցեսը ձգձգելու։ Առիթները տարբեր են՝ հայկական հարց, քրդական հարց, մարդու իրավունքներ եւ այլն։ Օզալի
Նախագահը մեղմում է քաղաքացիության օրենքը
Երեկ ՀՀ նախագահը իր ստորագրման ներկայացված «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարեց վճռաբեկ փոփոխություններ։ Խոսքը վերաբերում է չարաբաստիկ 13-րդ հոդվածի երեք կետերին։ ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգեւների ու կոչումների բաժնի վարիչ Գ. Մարգարյանը ի պաշտոնե ներկայացրեց նախագահական առարկությունները։ Իր ելույթից հետո նա փաստեց նախագահի վրդովմունքը օրենքի որոշ կետերի վերաբերմամբ։ Այսպիսով՝ Հայաստանի քաղաքացի դառնալուն խոչընդոտող երեք
«Ագրեսիվ ռեվիզիոնիզմից» իմաստուն փոխզիջման
Նոյեմբերի 6-ին ԱԺ բացվող եռօրյայի օրակարգում, բացառյալ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծը եւ միջազգային համաձայնագիր-պայմանագրերի ավանդական փաթեթը, նախկինում քննարկված կամ արդեն ընդունված օրենքներն էին՝ Պաշտպանության, ՀՀ վարչատարածքային բաժանման, Գրավի: Հանգուցայինը ՀՀ նախագահի առաջարկություններն ու առարկություններն էին ԱԺ կանոնակարգի եւ քաղաքացիության՝մասին օրենքներում։ Դատելով ընդհանուր մտայնությունից՝ եռօրյայի հաջորդ երկու նիստերի կարգախոսը կարող է դառնալ «դռնփակությունը», որովհետեւ երեկ՝
Հրանտ Մաթեւոսյանը՝ Ռոման Բալայանի կնքահայր
«Վերջապես իսկական հայ դարձ,- նոյեմբերի 2-ի երեկոյան Հայաստանի կինեմատոգրաֆիստների տանը հրապարակավ խոստովանեց հանրահայտ կինոռեժիսոր Ռոման Բալայանը՝ մեծն Ս. Փարաջանովի աշակերտը։ Բանն այն է, որ նախորդ օրը նա կնքվել էր։ Եվ կնքահայրը դարձել էր Հրանտ Մաթեւոսյանը։ Մեր ունեցած հավաստի տվյալներով, արարողությունն անցել էր ամենաբարձր մակարդակով՝ չնայած որոշ ուշացում ենք գրանցում։ Արդի հայ ամենանշանավոր գրողը եւ ամենաերեւելի
Առնետի առաքելությունը
Մարդկության դարավոր պատմության ընթացքում տարբեր տեսակի ու, շատ կներեք արտահայտությանս համար, մաստի կենդանիներ երբեմն-երբեմն կատարել են իրենց չվերաբերող արարքներ։ Օրինակ՝ սագերը փրկել են Հռոմը եւ, կարծում եմ, հետագայում խորապես զղջացել սեփական հանցավոր անփութության համար, քանի որ երախտամոռ հռոմեացիներն իրենց քաղաքի զինանշանին ոչ թե սագեր, այլ գայլ են պատկերել: Պատճառաբանությունը եղել է հետեւյալը. «Ղազերը տեղ չունեն
«Կըրնալ գրչին վրա իշխիլ»
Իսկ լեզվի՞ն Դեռ 1986 թվականին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը «դիմում է կատարել» ՀԿԿ առաջնորդ Կ.Դեմիրճյանին՝ իր հերթական համագումարը հայրենիքում անցկացնելու թույլտվություն ստանալու համար։ Մերժվել է։ Դիմել է նաեւ 1995-ին։ Խնդրանքը հարգվել է։ «Ինչո՞ւ» հարցին հնչակյան ղեկավարները չպատասխանեցին՝ լրագրողներին խորհուրդ տալով հարցը հղել հանրապետության իշխանություններին եւ հենց իրենց՝ կուսակցություններին։ Իսկ հաջորդ խորհուրդը՝ ետին մտքերից զերծ հարցեր տալու
Խորենացու ողբը մշտարթուն
Արձանապաշտության ժամանակներն այսօր անցյալում են. կուռք-առաջնորդների չենք պաշտում, բայց ազգային եւ հոգեւոր սրբությունները մարմնավորման կարոտ են, իսկ հայի ձեռքերը՝ քանդակելու սովոր։ Երեւանում նոր արձաններ տեւական ժամանակ է, ինչ չեն հայտնվել, ուստի մեր Պետական համալսարանի բակում Քերթողահայր Մովսես Խորենացու արձանի հայտնությունը երեւույթ պետք է համարել, մանավանդ որ նախկինում Մոլոտովի անունը կրող մայր բուհը վաղուց է ակնկալում սրբազանության
Խանդավառները քիչ են
Ամենայն հավանականությամբ ՆԱՏՕ-ի ընդլայնումը ժամանակի խնդիր է։ Հենց այդ հանգամանքով կարելի է բացատրել ՈԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հայտարարությունը ԱՊՀ երկրների միջեւ ռազմական դաշինք ստեղծելու մասին, այն դեպքում, եթե Հյուսիսատլանտյան բլոկը շարժվի դեպի ԱՊՀ սահմաններ։ Ավելին, պրն Գրաչովի նման հայտարարություններն արվեցին Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցությունից հետո։ Մեկնաբանները Մոսկվայում կարծում են, որ ռազմաքաղաքական դաշինքի
Չբաժանված սեր
Երբ օրենսդիր իշխանության պաշտոնաթերթը խմբագրում է կառավարության բարձրաստիճան պաշտոնյան, փոխնախարարը, դա վկայում է իշխանության տարբեր թեւերի ոչ տարանջատված, չբաժանված վիճակի մասին, որն, ինչպես հայտնի է, չբաժանված սիրո նման մի բան է։ Այդ զուգահեռն ավելի ակնհայտ է դառնում, եթե հաշվի առնենք, որ զանգվածային լրատվության միջոցների մեծամասնությունն առանձնապես հակված չէ ֊ընկնել պաշտոնական կառույցների մշտական հմայքի տակ եւ նրանց հետ
«Դրո»-ի գործ. Գ. Մանուկյանը շարունակում է
Բայց չի վերջացնում Երեկ «Դրո»-ի դատավարության նիստում ամբաստանյալ Գեղամ Մանուկյանը շարունակեց ցուցմունքներ տալ։ Նա մանրամասն լուսաբանեց այն հանգամանքները, որոնք կապված էին Արծրունու առաջարկի հետ՝ մտնել նրա կողմից ստեղծած կառույցի մեջ։ Երբ Մանուկյանը ստացավ փաթեթը, որը պարունակում էր «Դրո»-ի մի քանի անդամների հարցաթերթիկներ, ապրիլի 23-ին նա խոսակցություն է ունեցել Վահե Թաշչյանի հետ, որին Արծրունին հանձնարարել էր
Անդունդի եզրին՝ հանուն շռայլության
Տարիների ընթացքում ներշնչած բանվորա-գյուղացիական դաշինքի, սոցիալիստական մտավորականության եւ նմանատիպ այլ գաղափարների ժամանակներն անցան։ Դրանք այժմ մերժվում են՝ զիջելով իրենց տեղը նոր ձեւավորվող հարաբերություններին։ Տնտեսական նոր պայմաններում յուրաքանչյուր խավ գրավում է իր տեղը հասարակության մեջ, ու համերաշխ, ամուր դաշինքը հաճախ վերածվում է անողոք մրցակցության։ Հասարակական շերտերի առկայությունը քաղաքակիրթ աշխարհում անժխտելի է։ Եվ եթե այնտեղ նրանց միջեւ
Հաշվեկշռի անհավասարակշռությունը
Արշակ Սադոյանը մեկ անգամ չէ, որ խորհրդարանում հանդես է եկել ընտրողների սոցիալ-տնտեսական շահերի կրքոտ պաշտպանությամբ։ Պատահական չէ, որ Լեւոն Ջավախյանի առաջ քաշած խնդիրը ընդգրկում է հարցերի հենց այդ շրջանակը։ – Պարոն Սադոյան, եթե գնահատելու լինենք իշխանությունների վարած քաղաքականությունն ընդհանրապես, ապա նկատելի է, որ թեեւ արտաքին հարաբերությունների բնագավառում զգալի են որոշ դրական տեղաշարժեր, սակայն ներքին քաղաքականությունում, հատկապես
Հակառակ տրամաբանությամբ
ԱԺ ընտրություններից հետո հայաստանյան քաղաքական կյանքը անդորր էր, ընդդիմությունը՝ պարտված, հաղթանակի դափնիները՝ միանշանակ։ Հասարակության գործնական եւ մտավոր խավը քաղցել էր՝ կարոտ խարդավանալի պատմությունների, աղն ու պղպեղը պակաս էին: Եվ ահա, տնտեսական հստակ միտում ունեցող քաղաքական բախումներից հետո մի բաժակ ջրում փոթորիկներ են ալեկոծվում, լրագրողների շրջանում որոշակի աշխուժություն է նկատվում։ Եթե մեզ հետաքրքրում են լոկ անձնական
«Ավագ եղբոր» ավանդական բարեկամները
Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության համագումարի բացման օրը ՀՀՇ-ն անվանվեց «ավագ եղբայր հավասար եղբայրների ընտանիքում»։ Այդ հաճելի որակավորումով հնչակները եւս մեկ անգամ հաստատեցին իրենց ավանդական լոյալությունը իշխանության հանդեպ։ Նման գովելի հատկությունը, բնականաբար, չի կարող անվարձահատույց մնալ, մանավանդ մի հասարակության մեջ, որը հավակնում է ժողովրդավարական եւ բաց լինելու դափնիներին։ Հնչակները դրանով ազատվեցին սեփական կուսակցության հեղինակության ամրապնդման, գաղափարախոսության քարոզի
«Դրո»-ն «ինքնագո՞րծ» կառույց է
Ամբաստանյալ Գեղամ Մանուկյանի սենսացիոն ցուցմունքները Երեկ «Դրո»-ի դատավարության նիստում ցուցմունքներ էր տալիս ամբաստանյալ Գեղամ Մանուկյանը, որի մեղադրանքը հետեւյալն է. լինելով ավազակախմբի արխիվի պատասխանատու, նա ծանոթ էր այդ խմբի կողմից անցկացվող օպերացիաներին եւ զբաղվում էր տվյալների վերլուծությամբ, թեեւ ինքը հանցագործություններին չէր մասնակցում։ Գեղամ Մանուկյանը դեռեւս միակն է ամբաստանյալներից, որը ոչ միայն չհրաժարվեց նախնական ցուցմունքներից, այլեւ իր
Ծխարան, զուգարան,… չրթարա՞ն…
Եթե հիշում եք, իր վերջին համարներից մեկում «Առավոտը» անդրադարձել է Հայաստանի միակ անբուժելի համաճարակին՝ արեւածաղիկ չրթելուն, որի հարուցիչները սփռված են ամենուր՝ գետնուղիներում, այգիներում, փողոցներում, բուհերում… Չէ՛, հանկարծ չկարծեք, թե կրկին բարոյախրատական խոսքեր պիտի լսեք այն մասին, որ եթե նախկինում արեւածաղիկը համարվում էր «պարապ վախտի խաղալիք», ապա այժմ այն լիարժեք կարող է համարվել նաեւ «զանիտ վախտի
Ազնավուր-70. «Հայերս ֆրանսերենով խոսում ենք ծանր ու լուրջ բաների մասին…»
Բոլորին է հայտնի Շառլ Ազնավուրի եւ Տիգրան Մանսուրյանի տարիների բարեկամությունը։ Եվ ահա՝ Ազնավուրի ծննդյան 70-ամյակի տարելիցի առիթով մեր աշխատակից Սարո Գյոդակյանը հանդիպեց սիրված երգահանին եւ խնդրեց վերհիշել աշխարհահռչակ երգչի հետ իր առաջին հանդիպում-ծանոթությունը։ Տարիներ առաջ էր։ Հայկական կինոնկարների փառատոն էր Փարիզում։ Փառատոնն առիթ տվեց ինձ եւս մեկ անգամ հանդիպելու աշխարհի տարբեր երկրներում ապրող ու գործող
«Դրո»-ի գործ. Ճամպրուկի եւ նարդու հարցը չքննարկվեց
Երեկ «Դրո»-ի դատավարության նիստում գործողությունը ծավալվում էր հերթական ամբաստանյալ Հովիկ Մկրտչյանի շուրջ։ Ավելի ճիշտ, քննարկվում էին նախնական քննության ժամանակ տված նրա ցուցմունքները, քանի որ ինքը ամբաստանյալը, հայտարարեց, որ դատավարությանը չի մասնակցելու: Հովիկ Մկրտչյանը հետաքննության կարեւորագույն դեմքերից մեկն է: Ըստ էության, նրանից է սկսվել «Դրո»-ի գործը։ Երեւանից Մոսկվա տեղափոխվող Մկրտչյանի ճամպրուկում հայտնաբերվել էին թմրադեղեր։ Հենց դա
Վիճելն անիմա՞ստ է
Օրերս ՀՀ նախագահի կողմից ստորագրված ԱԺ-ի ընդունած օրենքների ցուցակում դեռեւս չկա ակցիզային հարկի փոփոխությունների մասին օրենքը, որը, ինչպես հիշում եք, բավականին մեծ վեճեր էր առաջացրել։ Հնարավոր է, դրա պատճառը լոկ այն է, որ նշված օրենքը ընդունվել էր ավելի ուշ, քան մնացածները։ Անկախ փորձագետները, որոնք դիտարկում են իրավիճակը զուտ տնտեսական տեսակետից, հակված են մտածել, որ այդ
Հայաստան. Փոթորիկներ չեն սպասվում
Նախագահական ընտրարշավը Հայաստանում արդեն սկսվել է։ Վազգեն Մանուկյանը միանշանակորեն հայտ է ներկայացնում, առայժմ գործելով մենակ, ինչպես ասում են, «անհատական կարգով» (առանց կազմակերպության): Ավելի շուտ, այսօր Մանուկյանը ճշտում է իր հարաբերությունները տարբեր կազմակերպությունների հետ։ Պատահական չէ, որ նա իր ընտրարշավը սկսեց… Սփյուռքից։ Որեւէ այլ երկրում սա կհամարվեր անհեթեթություն։ Ամենայն հավանականությամբ, նման երեւույթն այսօր արդեն նույնիսկ Իսրայելում
Բյուրոն կբանակցի՞ «վերականգնողականների» հետ
Ինչպես հայտնի է, Հայոց մայր կուսակցությունների տրոհումը բավական տարածված երեւույթ է։ Առայժմ այդ ճակատագրից աներեր խուսանավում է ՀՅԴ-ն։ Թեեւ 105-ամյա պատմությանը զուգահեռ հայաստանյան իրականության մեջ նրան իշխանությունից բաժանում է մարտնչող օտարացման եւ կասեցումների անջրպետը։ Հայաստանի կամ, այսպես կոչված, «կոոպերատիվ» դաշնակցության գոյությունը բոլորովին այլ ոլորտից է, վերջինս ստեղծվեց իբրեւ ինքնուրույն կազմակերպություն՝ պարզապես սեփականելով ազդեցիկ անունը: Սակայն
Դասը վարում է երգիչը
Հանրահռչակ Ջիվանու «Անթեւ թռչուն է աշուղը» երգով սկսվեց Թովմաս Պողոսյանի դասը՝ նվիրված հայ գուսանական արվեստին։ Ի դեպ, այս օրերին լրանում է Կոմիտասի անվան երաժշտանոցի հայ ժողովրդական ստեղծագործության կաբինետի 25-ամյակը։ Կաբինետ, որը հայ ժողովրդական երգարվեստի մի յուրօրինակ մատենադարան է: Իսկ ամենանվիրյալը՝ Մարգարիտ Բրուտյանը հավաքագրել է շուրջ երկու տասնյակ հազար ժողովրդական, աշուղական եւ գուսանական երգեր, որոնք այնուհետեւ
«Առանց հայրենիքի՝ կդառնանք քամիներու բերնին ինկած խլյակ…»
Վերջերս կրկին Հայաստանում էր գտնվում սիրիահայ անվանի գրող ու հասարակական գործիչ Թորոս Թորանյանը: Ձեզ ենք ներկայացնում մեր աշխատակից Սարո Գյոդակյանի հարցազրույցը նրա հետ։ – Պարոն Թորանյան, ինչպես տեսնում եք՝ մեր հանդիպումը չուշացավ: Ահա կրկին հանդիպեցինք, եւ ինչպես մեր նախորդ հանդիպման ժամանակ, այս անգամ եւս մեր զրույցը սկսվեց Հայաստանով։ Այսօր, երբ Հայաստանը դժվարին օրեր է ապրում,
Պայմանների ու պահանջների անհամապատասխանություն
Լույսն աստիճանաբար ու համառորեն լքում է մեզ: Բնակչության զգալի մասը խարխափում է խավարում՝ նախանձի խոսքեր մրմնջալով այն երջանիկների հասցեին, ովքեր զօր ու գիշեր լույս ունեն։ Անշուշտ, նախանձն ու հայհոյանքը բաժին են ընկնում նաեւ իշխանություններին, որից, սակայն, լույսը չի ավելանում։ Իսկ հայկական ռադիոն օրվա տարբեր ժամերին հաղորդում է էներգետիկայի նախարարության հիշեցում-ահաբեկումը. «Պարտքերը չեք մարել, լույս չենք
Դեպի ժողովրդավարություն ձախ ձեռքով
Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների կենտրոնական գրասենյակի բացման արարողության լրագրական արձագանքը որոշ թյուրընկալումների տեղիք էր տվել։ Այդ էր կենտրոնի գլխավոր քարտուղար Վլադիմիր Մովսիսյանի հրավիրած մամուլի ասուլիսի գլխավոր առիթը։ Նա, իբրեւ արժանապատիվ անցյալի ու առինքնող կերպարի կրող, շնորհակալություն հայտնեց զուսպ ու հուզիչ կարծիքների համար, ապա նրբանկատորեն նշեց, որ մեկնաբանություններում տեղ էին գտել նաեւ հակասական բնութագրումներ։ Դա ժամանակին
Ռոբերտ Քոչարյան. «Արցախի համար լուրջ ու հետաքրքիր հեռանկարներ եմ տեսնում»
Հոկտեմբերի 31-ին ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց հանրապետության զանգվածային միջոցների աշխատողների եւ ՀՀ ու ՌԴ՝ Արցախում հավատարմագրված լրագրողների հետ։ Իր ներածական խոսքում ԼՂՀ նախագահը հայտնեց, որ հանդիպումը աշխատանքային բնույթ է կրում, որի նպատակն է լրագրողներին ներկայացնել հանրապետությունում առկա հասարակական-քաղաքական իրավիճակը եւ դեպքերի զարգացման հնարավոր հեռանկարների՝ իշխանությունների տեսակետը, քննարկել լրագրողներին հուզող հարցեր ու խնդիրներ։ ԼՂՀ նախագահը
Մշակութային երեկոն կասեցված
Այսօր Երեւանի կամերային երաժշտության տանը կայանալու էր Հայաստանի մտավորականների միության նախաձեռնած մշակութային երեկոն՝ նվիրված Հայ Հեղափոխական Դաշնակցության 105-ամյակին: Պատմության դափնիները մեր հասարակական–քաղաքական դաշտում երկակի են ընկալվում, թեեւ 100-ամյա սահմանագիծը հատած կուսակցությունների քանակը հետզհետե համալրվում է: Օրինակ, ՀԿԿ առաջնորդ Սերգեյ Բադալյանը վերջերս իր կուսակցության ծննդյան տարենիշը համարեց 1895-ը: Ավելին՝ ըստ նրա, կուսակցությունը զուտ հայկական ծագում ունի
Մեր ճաշակը մեզ հետ է
Ինչպես օրերս հայտնել է «Ռոյթըր» գործակալությունը, ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը, որը հայտնի է մեզ «Հիմնական բնազդ» կինոնկարով, արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պարգեւին՝ արվեստի բնագավառում նվաճումների համար, դառնալով արվեստի եւ գրականության շքանշանի դափնեկիր։ Այդ շքանշանը նրան տվեց Ֆրանսիայի մշակույթի ՚ նախարարը։ Խեղճուկրակ «պարզապես Մարիան», որն ի տարբերություն իր գործընկերուհու, կատարում է այնպիսի հերոսուհիների դերեր, որոնք չեն