Օրվա լրահոսը
Համեմատությունը հօգուտ «նախկինների» է
Բայց արդյոք Հրանտ Բագրատյանի ներկայացրած տվյալները չե՞ն վիճարկի «ներկաները» Ընդհանրապես, տնտեսական քաղաքականության 1993- 1996-ի եւ 1996-1999-ի՝ Հրանտ Բագրատյանի համեմատական վերլուծությունը, որ նա հրապարակեց երեկ «Համաձայնություն» կենտրոնի սեմինարի ժամանակ, արժեր տպագրել ամբողջությամբ։ Բավական խոսուն էին նրա մեջբերած թվերը։ Եվ առավել հետաքրքիր է, թե այդ ամենին ինչ պիտի հակադրվի։ Սակայն Բագրատյանի վերլուծության միայն գրավոր տեքստը 14 համակարգչային
ՄԻ ՕԳՏԱԳՈՐԾԻՐ, ՈՐ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԵՍ
«Վահան Հարությունյան եւ մյուսներ» քրեական գործով դատաքննության նիստերը թեեւ հանգամանորեն լուսաբանվում են, թեեւ մանրամասն վերապատմվում են տրված ցուցմունքներն ու արված հայտարարությունները, հարցերն ու միջնորդությունները, այսուհանդերձ դատարան մուտք չունեցողներն անհաղորդ են մնում դահլիճում տիրող մթնոլորտին, «խոհանոցային» ուշագրավ դրվագներին, դահլիճում տարբեր շահագրգռություններ ունեցողների փոխհարաբերություններին։ Ամենաարտառոցն արդեն իսկ բացահայտ նկատելի եռակողմ դաշինքն է պետական մեղադրողների, Վահան Հարությունյանի եւ
ԱՐՏԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մի ճանաչված էքստրասենս երեկ խոստացավ դատի տալ «Առավոտին»։ Պատճառն այն է, որ թերթը հանդգնել է մեկ այլ էքստրասենսի հետ զրուցել։ Դատի տվողը գտնում է, որ «Առավոտի» զրուցակիցը ի՛ր էներգիան է խլել։ Նա ասում է, որ դատարանում կապացուցի այդ։ ԶԼՄ ո՛չ գործող օրենքը, ո՛չ պատրաստի օրենքի նախագիծը, համենայնդեպս, նման հայցի գիտափորձնական հանգուցալուծումը չեն տալիս։ Պարզ չէ,
Ռոբերտ Քոչարյանը
Եվս մի խոշոր դիվանագիտական հաղթանակ տարավ Հայաստանի նախագահը՝ Մոսկվայում եւ Դավոսում հանդիպելով Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ: Այդ հանդիպումներով նա սրբագրեց բոլոր նախորդ ապաշնորհ իշխանությունների դիվանագիտական անբարենպաստ քայլերը՝ ընդհուպ մինչեւ 1918 թվականին դաշնակցական կառավարության կողմից կնքված Բաթումի պայմանագիրը: Շատ հնարավոր է, որ պրն Քոչարյանի այդ պատմական հանդիպումներից հետո Հայաստանին են միացվելու ոչ միայն Արցախը, այլեւ
«ԴՈՒՔ ՈՒԶՈՒՄ ԵՔ ՀԱԿԱԴՐՎԵ՞Մ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ»
Հարցազրույց Դավիթ Վարդանյանի հետ Երկրի քաղաքական գնահատականի վերաբերյալ մեր հարցին ԱԺՄ վարչության անդամ, պատգամավոր, նախագահին առընթեր վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Վարդանյանը պատասխանեց մի փոքր հեռվից սկսելով. «Մեր հանրապետությունը գտնվում է մի խոր փոսում, որտեղ ելքերը դժվար են երեւում։ Շատ բան կախված է մեր ժողովրդի մենթալիտետից։ (…) 90-91 թվականին, երբ մեր ժողովուրդը նոր էր ոտք
ԼԱՎ ԼՈՒՐ
«Հիմա էլի կասեն՝ շատերը չեն հասկանում ինչ են ուղղակի կամ անուղղակի հարկերը,- սրտնեղեց Հրանտ Բագրատյանը։- Ինձ էլ միշտ ասում են՝ մի քիչ պարզ բան ասա, ժողովուրդը չի հասկանում։ Ես չե՛մ հասկանում. ուզի-չուզի՝ պիտի հասկանա ժողովուրդը։ Ու անգամ պիտի խնդրի, որ կրկնենք՝ հասկանա»։ Եթե նախկինում պրն Բագրատյանին ամենեւին չէր հուզում՝ հասկանո՞ւմ է իրեն ժողովուրդը, թե՞ ոչ,
ԲԱՅՂՈՒՇՈՒԹՅՈՒՆ
Հրանտ Բագրատյանը հոռետեսական կանխատեսում արեց, թե փետրվար եւ մարտ ամիսներին ամեն ինչ տեսած հայ հասարակությունն ավելի է զարմանալու, եւ մեզ մեծ փորձություններ են սպասվում։ Ավելի ուշ մանրամասնեց, թե Ռուբիկոնի առջեւ է կանգնած ոչ միայն Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման խնդիրը, այլ նաեւ էներգետիկան, հարկային համակարգը. «Ու նաեւ քաղաքական կառույցը՝ այնպիսի՜ բացահայտումներ են լինելու»։ ՆԱՄԱԿ «ԱՌԱՎՈՏԻՆ» Երեկ ԱԺՄ
ԴԵ ԹՈՒՐՔԱՄԵՏԸ ՀԻՄԱ ԴՈՒ ՏԵՍ
Հրանտ Բագրատյանը նախ հիշեցրեց, որ 1998-ի նախագահական ընտրություններն անցան նախկին իշխանություններին մասնավորապես պրոթուրքական կողմնորոշման մեջ մեղադրելու մթնոլորտում, եւ հետո հրապարակեց այս տվյալը. «Եթե 1996-ին ներմուծումները Թուրքիայից հայ սպառողին արժեցել են 6, ապա 1998-ին՝ 57 մլն դոլար»։ Այսինքն, Թուրքիայի հետ առեւտուրը աճել է շուրջ 10 անգամ։ Հրանտ Բագրատյանն ազգային պետություն ստեղծելու դրոշով իշխանության եկածներին այս առնչությամբ
«Վարչապետն ու նախագահը նույն մեխը չեն մեխում»
Ես նույնիսկ մտածում էի, որ ՀՀՇ-ական թեւը պետք է ընդհանրապես գետնի տակն անցներ, բայց նորից գլուխ է բարձրացնում։
ՀԻՄԱ ԷԼ՝ «ԱԲՍՈՒՐԴ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄ»
«Գործով նվազագույնը վկա անցնող Աղվան Հովսեփյանը ստանձնում է նախաքննությունը։ Մեկ ամիս հետո դառնում է դատախազ։ Ես անձամբ կասկածում եմ, որ այս հաղորդագրությունն օգտագործվել է որպես շանտաժ, որպեսզի Հովսեփյանը նախաքննությունը տանի այն ուղղությամբ, ուր ցանկանում է»,- հայտարարեց Վ. Սիրադեղյանը։
ՀՆԱՐԱՎՈՐ, ԱՆՀՆԱՐ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Ստեղծվեց «Արման Դանգոյանցի սահմանադրական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների պաշտպանության հասարակական կոմիտե»։ «Առավոտը» անդրադարձել էր Արմանի նկատմամբ հարուցված քրեական գործի պատմությանը, նրա մեղադրանքին։ Նա մեղադրվում էր Արայիկ Պետրոսյանին Լեհաստանում սպանելու մեջ։ Գործը լսվել էր առաջին ատյանի դատարանում, հասել վերաքննիչ, վճռաբեկ, ապա վերադարձվել՝ կրկին վերաքննիչ։ Բնականաբար, այս ողջ ժամանակամիջոցում նա ավելի քան երեք տարի գտնվում է կալանքի
ՈՉ ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԱՂՈՒԹՈՒՄ
Բայց ՆԳ բաժնի վերահսկողության տակ «Ամո՛թ դատարանին։ Մարիոնետային դատարանը կասեցնում է Հայաստանի ապագան»։ «Սա հերթական պոռնկությունն է»,- դատական նիստերի դահլիճից Գեորգի Վանյանն ու Միքայել Դանիելյանն այսպես արձագանքեցին վերաքննիչ դատարանի վճռին։ Շուրջ 2,5 ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Սուրեն Ղազարյանը գրեթե նույնությամբ կրկնեց պետական մեղադրողին։ Մասնավորապես զրպարտության եւ վիրավորանքի մասին հոդվածները փոխարինվեցին
ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ
«Ինչ անել Ռուսաստանի հետ»։ Հունվարի 27-ին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ ամենից հաճախ հնչող հարցն էր սա, թեպետ հարկ է նշել, որ այս առանցքային հարցադրման կողքին էլ բազմաթիվ այլ խնդիրներ էին արծարծվում։ Բոլոր դեպքերում՝ ամեն ինչ պտտվում էր Չեչնիայի իրավիճակի շուրջ։ Այս շրջանակում ծավալված բանավեճի ընթացքում բազմաթիվ առաջարկներ հնչեցին՝ ընդհուպ մինչեւ Ռուսաստանի անդամությունը Եվրախորհրդի կազմում
ԼԱՎ ԼՈՒՐ
Վահան Հովհաննիսյանը մամուլում հանդես եկավ «Պապլավոկում» իր կրակելու պատմության վերաբերյալ արդեն 4-րդ, թե 5-րդ վարկածով։ Նախնական՝ լիակատար ժխտումից հետո այժմ արդեն Վահան Հովհաննիսյանը խոստովանեց. «Ճշմարտությունը (թե իրականում ինչ է կատարվել այնտեղ) իսկական կոմեդիա է, մանրամասները չեմ պատմելու։ Դրանք ինձ առնչվում են (առաջին անգամ եմ խոսում այս մասին) միայն անուղղակի»։ Եզրակացնենք, որ ուրեմն Վահան Հովհաննիսյանն անուղղակի
ԽՄԲԱԳՐԻ ԳՈՐԾԸ ԿՔՆՆՎԻ ՆԱԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻ՞Ն ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ
«Առավոտի» հարցին՝ մտադի՞ր է արդյոք վճռաբեկ դատարանում բողոքարկել իր վերաբերյալ վերաքննիչ դատարանի վճիռը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իմ պաշտպանը դա է խորհուրդ տալիս, բայց ոչ թե կրկին արդարադատության ակնկալիքով, այլ ուղղակի, որ հնարավոր լինի հետագայում այս գործը քննել նաեւ միջազգային ատյաններում»։ ԹՌԱ՜Ն ՏՈՒ-134 ինքնաթիռով Շվեյցարիա մեկնած ՀՀ նախագահի եւ նրա ուղեկիցների
ԲՌՆԱԲԱՐՎԱԾԻ ԲՌՆԱԲԱՐՈՒՄԸ
Ցանկացած ընտրություն այս պահին, ըստ ԱԺՄ վարչության անդամ, պատգամավոր Դավիթ Վարդանյանի, նույնն է, եթե բռնաբարված կնոջը նորից բռնաբարես. «եւ այդ ցավի զգացողությունը երկար մնում է հիշողության մեջ»։ Դավիթ Վարդանյանը ելքը տեսնում է ոչ թե նոր ընտրության մեջ, այլ՝ «մի ռոմանտիկ, ոչ իրական բանի մեջ, այն է, որ այս երկրի ղեկավարները՝ նախագահ, վարչապետ, ընդդիմություն, ի մի
Դատավարության «անմիջականության» սկզբունքով
Դատավարության «անմիջականության» սկզբունքով Դատախա՞ղ, թե՞ դատաքննություն Դատական հերթական նիստը երեկ սկսվեց մեղադրող Ա. Հովսեփյանի կողմից տուժող Սուքիասյանի դիմումը դատավոր Ռ. Թովմասյանին փոխանցելով։ Վերջինս առանց տուժողի չհրապարակեց դիմումի բովանդակությունը: Նա ներկա չէր, ներկա չէին նաեւ երկու փաստաբանները՝ Հ. Գոգինյանն ու Ս. Մկրտչյանը։ Թե՛ ամբաստանյալները, թե՛ ներկա գտնվող միակ տուժողը՝ Մ. Ռաֆայելյանը, թե՛ մեղադրողները, թե՛ պաշտպանները կողմ
ՄԵՂԱԴՐՈՂ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ
ՄԵՂԱԴՐՈՂ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ այնքան սարսափելի չեն, որքան լուսաբանվում են Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Ջանոյանը միայն Վահան Հարությունյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ավարտից հետո՝ նյութերին ծանոթացման փուլում է ներգրավված եղել որպես Վանո Սիրադեղյանի պաշտպան եւ այս պահին դատավարական որեւէ պարտավորություն չունի նրա նկատմամբ։ – Վահան Հարությունյանի դատաքննական ցուցմունքների համաձայն, Վանո Սիրադեղյանը նույնպես, ըստ
«ՆԵՐՔՈՒՍՏ ԱՄԱՅԻ»
Վերջին 1-2 տարիներին կատարված եւ բացահայտվելու հեռանկարից զուրկ մի շարք սպանություններ պաշտոնական վարկածով ինքնասպանություն որակելուց հետո թերեւս կարելի էր եզրակացնել, որ Հայաստանում հայտնաբերվել է ցանկացած վատ երեւույթ բնորոշելու ճկուն մեխանիզմ, եւ այն կիրառվելու է բոլոր ոլորտներում։ Մեխանիզմը հետեւյալն է. եթե, ասենք, ժողովուրդը հասել է կայուն թշվառության, ապա դա հետեւանք է թշվառ ապրելու նրա նվիրական տենչի։
ԲԱՅՑ ԱՓՍՈՍ, ՈՐ ԵՐԱԶ ԷՐ
Թերթերից մեկում օրերս լուր էր տպագրվել, թե Լիբանանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, սակայն ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ ԼՂՀ արտգործնախարարությունը չի արձագանքել Լիբանանի «բարի կամքի դրսեւորմանը»։ Որպես ինֆորմացիայի աղբյուր՝ նշված էր «Բեյրութի հայկական գաղթօջախի երեւելիներից մեկը»։ Քանի որ թերթը որեւէ գերատեսչությունից լուրի իսկությունը չէր ճշտել եւ այդպես էլ մինչեւ վերջ հայտնի չէր՝ դա միայն
ՄՈՍԿՎԱ-ՍՏՐԱՍԲՈՒՐԳ-ԴԱՎՈՍ Հունվարի 26-ի առավոտյան,
ՄՈՍԿՎԱ-ՍՏՐԱՍԲՈՒՐԳ-ԴԱՎՈՍ Հունվարի 26-ի առավոտյան, մոսկովյան հանդիպումներից հետո, Ստրասբուրգ ժամանեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Ստրասբուրգյան հանդիպումների մասին քիչ հետո։ Իսկ հիմա մի փոքրիկ անդրադարձ մոսկովյան հանդիպումների բովանդակությանը։ Պրն Օսկանյանը ընդհանուր առմամբ դրական է գնահատում Մոսկվայում տեղի ունեցածը։ Նա գոհունակությամբ անդրադարձավ, որ ԱՊՀ շրջանակներում գործընթացները նորմալ հունի մեջ են, ինչի արդյունքում ստորագրվել է մի քանի փաստաթուղթ։ Հայաստանի
ԼԱՎ ԼՈՒՐ
Երուսաղեմ եւ Մոսկվա կատարած այցելություններից հետո եւ Դավոս մեկնելուց առաջ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարճատեւ այցով ժամանել է Երեւան։ ՎԱՏ ԼՈՒՐ «Վահան Հարությունյան եւ մյուսներ» քրեական գործով դատաքննության երեկվա նիստում Վահան Հարությունյանը փորձեց նախկին դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունը դիտել իբրեւ նրա այն հայտարարության հետեւանք, թե տեխնիկական մեկ-երկու հարց է մնում լուծելու, որից հետո ինքը կմտնի
ԳԱԶԸ ԿՏՐԵԼ ԵՆ
Ձորագյուղը, երկու օր է, զրկված է գազամատակարարումից՝ վարձավճարները չմուծելու պատճառով։ Մոտ 1000 բնակիչ ունեցող Ձորագյուղում միայն մեկ տանը կար կապույտ հրաշքը եւ այդ տունը պատգամավոր, «Կայունություն» խմբակցության ղեկավար, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի տունն է։ Պատճառն այս դեպքում եւս պարզ է՝ պարոն Հովհաննիսյանի տունը առանձին գծով միացած է ընդհանուր գազատարին։ «ԵՐԵՎԻ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿՈՒՏԵՆ»
ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ ԷՐ ՍԱՎԱՌՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մեզ հասած լուրերի համաձայն, Հրանտ Խաչատրյանը մի անձնավորության խոստովանել էր, թե հոկտեմբերի 27-ից առաջ համանման ահաբեկչական գործողության առաջարկով իրեն բազմաթիվ դիմողներ են եղել։ Սակայն մեր հարցմանն ի պատասխան Հրանտ Խաչատրյանն ասաց, թե իրականում ինքը հոկտեմբերի 28-ին բացահայտ հայտարարել էր, որ մթնոլորտն այսպիսին էր՝ «ահաբեկչության ուրվականը սավառնում էր հասարակության գլխին։ Իսկ երբ այն սկսում է պտտվել՝
Մեծ աղմուկ՝ ոչնչից
Մեծ աղմուկ՝ ոչնչից Սահմանադրական նախապատրաստվող փոփոխությունների մասին խոսակցությունները 2000 թվականի առաջին օրերից իջան հրապարակ եւ սկսեցին զբաղեցնել մարդկանց միտքն ու ականջները։ Սահմանադրական փոփոխությունների մասին մեր քննարկումները սկսեցինք իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանի հետ զրույցով, ներկայացվեց նաեւ խորհրդարանական մեծամասնության ղեկավար Անդրանիկ Մարգարյանի տեսակետը, ինչպես նաեւ՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, այսինքն՝ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող երկրորդ հանձնաժողովի
ԹԱՓԱՆՑԻԿ ԱԿՆԱՐԿՆԵՐ
«Առավոտ» օրաթերթի 1999թ. հունիսի 10-ի համարում տպագրվել էր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի «Կպահանջվի՞ արդյոք զինված հեղաշրջում» վերլուծական հոդվածը, որում հեղինակը, ներկայացնելով Հայաստանի ներքաղաքական վիճակը, մատնանշել էր զարգացման հնարավոր տարբերակները։ Վերլուծությունը ժամանակին համապատասխան արձագանքը չունեցավ, եւ միայն հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերը ստիպեցին անդրադառնալ դրան։ -Պարոն Իսագուլյան, հոկտեմբերի 27-ին նախորդած գործընթացները անպայմանորեն հանգեցնելո՞ւ էին այս
ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐՆ ՈՒ ԻՐԵՆՑ «ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ»
Այսօր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում կընթանան դատավորների պաշտոնեական պիտանիության ցուցակներում ընդգրկվելու համար անցկացվող քննությունները։ Այն անց է կացվում տարին մեկ անգամ։ Դատավորներն անփոխարինելի չեն եւ այս քննություններով, փաստորեն, հաղթած հավակնորդները հարկ եղած դեպքում կփոխարինեն նրանց (ցմահների՞ն…)։ «Քրեականների» (նկատի ունենք քրեական եւ քրեական դատավարության իրավունքների մասնագետներին) կարողությունների (ԱՆ բառամթերքից է- Ռ. Մ.) ստուգումը կտեւի 8 ժամ, «քաղաքացիականներինը»
ԱՅՍ ՇԱԲԱԹ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
Հունվարի 24-ից աշխատանքն է սկսել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի այս տարվա առաջին նստաշրջանը, որին հատուկ հրավիրյալի կարգավիճակով մասնակցում է նաեւ Հայաստանի ԱԺ պատվիրակությունը։ Մեր պատվիրակության քառանդամ կազմը կիսով չափ թարմացվել է։ Սերգեյ Բադալյանին փոխարինել է Լեոնիդ Հակոբյանը, իսկ «Միասնություն» դաշինքից Արմեն Խաչատրյանի փոխարեն Ստրասբուրգ է ժամանել Հմայակ Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի ԱԺ արտաքին
ԼԱՎ ԼՈՒՐ
Երկուշաբթի ՀՀԿ գրասենյակի դիմաց դարձյալ կարելի էր տեսնել հանրապետության մի շարք բարձրաստիճանների ավտոմեքենաները։ Ընդ որում, այնտեղ էր նաեւ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի մեքենան։ Վստահ ենք, որ եթե նշեինք, թե ՀՀԿ-ում ներքաղաքական կացությունն է քննարկվել, հերքումներ կհետեւեին, թե իրենք Սահմանադրության բարեփոխումների շուրջ են խորհրդակցել։ Ուստի, միանգամից մեր ուրախությունն ենք արտահայտում այն առնչությամբ, որ Սահմանադրությունը փոփոխելու աշխատանքներին
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՔԱՐԸ ԳԼՈՐԵՑ
Նախագահի հրաժարականի եւ արտահերթ նախագահական ընտրությունների մասին անցած շաբաթ արված իր հայտարարությամբ ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանը քարը գլորեց։ Ովքե՞ր կգնան քարի ետեւից։ Արդյո՞ք, Վազգեն Մանուկյանի տեսակետը նաեւ վարչության տեսակետն է. «Վարչությունում կան տարբեր կարծիքներ, սա վարչության որոշումը չի եղել, բայց Վազգեն Մանուկյանն իր տեսակետներն է արտահայտել այդ օրվա ասուլիսում»,- այսպես պատասխանեց մեր հարցին ԱԺՄ