Օրվա լրահոսը
ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԵՐԻՔԵՑ
Կառավարության կառուցվածքային փոփոխությունների եւ նոր կազմի վերաբերյալ քննարկումների ժամանակ վարչապետ Արամ Սարգսյանը երկրապահներին հավաստիացրել էր, որ այս անգամ գնալու է մինչեւ վերջ եւ Ազգային անվտանգության նախարարությունը վերափոխվելու է վարչության, իսկ Վարդան Օսկանյանը չի գլխավորելու արտգործնախարարությունը։ ԱՆՄԽԻԹԱՐ ՀԵՌԱՆԿԱՐ «Եկեք մեկ անգամ այս պրոցեսը տանենք մարդավարի՝ մեր պոտենցիային համապատասխան»,- ահա այսպիսի ճակատագրական վրիպում թույլ տվեց իր ելույթում
Սահմանապահի երգը
Երբեւէ լսե՞լ եք, որ զինվորականները, այն էլ խիստ բարձրաստիճան, ուշագրավ, կարեւոր եւ սենսացիոն ինֆորմացիա հաղորդեն։ Չեք տեսել եւ չեք տեսնի։ Ռազմական գործ է, հո կատակ չէ՞։ Հայաստանում էր գտնվում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար Կոնստանտին Տոցկին։ Կառավարության ընդունելությունների տանը հրավիրված ասուլիսից առաջ երկու պայմանագիր ստորագրվեց. աշխատանքային հանդիպումների արդյունքների մասին, եւ հայ-ռուսական սահմանապահական խմբի նախահաշվի մասին։ Հայ
«ՈՒԺԵՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՒԺԵՂ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ»
Կառավարության կազմն արդեն պատրաստ է, թեպետ հրապարակավ ոչ ոք հակված չէ այս մասին խոսել՝ լրագրողներից բացի։ Երեւի ճիշտ են անում ապագա նախարարները, որ առայժմ չեն ինքնաբացահայտվում։ Ի՞նչ իմանաս, չէ՞ որ քաղաքականապես էկզոտիկ Հայաստանի համար բոլոր անոմալիաները հանկարծ իրականություն են դառնում։ Եթե իրոք երկուշաբթի է հաստատվելու եւ ներկայացվելու կառավարության կազմը, ուրեմն 17 մարդ-նախարար սրտատրոփ սպասման մեջ
Դավիթ Վարդանյանը
Յուրահատուկ ԱԺՄ-ական սկզբունքայնություն է ցուցաբերել այդ կուսակցության ղեկավարներից մեկը՝ երկրորդ անգամ պաշտոն ընդունելով, իր կարծիքով, ոչ լեգիտիմ նախագահի ձեռքից: Այս անգամ պրն Վարդանյանը ստանձնելու է սեփականաշնորհման նախարարի պաշտոնը, եւ դրանում խոր տրամաբանություն կա: Քանի որ ԱԺՄ-ականները 9 տարի շարունակ պնդում էին, որ սեփականաշնորհումը թալան է, նրանք ի վերջո որոշեցին անձամբ մասնակցել այդ գործընթացին: ԱԺ պատգամավորները
ՉԿԱՆ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐ
Կան եկամտաբեր պորտֆելներ Բացի «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանից՝ նոր ձեւավորվելիք կառավարության գործունեության արդյունավետությունը կասկածի տակ են առել նաեւ նախորդ «հանցագործ ռեժիմի» ներկայացուցիչները։ Թե՛ պարոն Գեղամյանը, թե՛ նախկին ղեկավարներն այդ կառավարությունում ներգրավված չեն։ Ուստիեւ կարող են լիարժեքորեն շարունակել իրենց համարել ընդդիմադիր ուժ։ Ու եթե Արտաշես Գեղամյանը հասցրել է դեմքի վշտահար արտահայտությամբ հարցազրույցներ բաժանել տարբեր
ԼԱՎ ԼՈՒՐ
Երեկ տեղի ունեցած «Համաձայնություն» կենտրոնի սեմինարին Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով «Առավոտի» աշխատանքին՝ նշեց, որ «Առավոտն» այս պայմաններում շատ յուրահատուկ կերպով է կարողանում աշխատել՝ ստեղծելով իր ավանդույթներն ու դպրոցը։ «Սրանով ուզում եմ վիճել նրանց հետ, ովքեր գտնում են, թե մեզանում պրոֆեսիոնալիզմը պակասել է»։ Հաճելի խոսքեր ասվեցին նաեւ «Ա1+»-ի եւ «Ար»-ի մեր գործընկերների մասին։
ԸՍՏ ԱՍՏՂԵՐԻ՝ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՄԵՆԱՎԱՏ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՉԷ
Իշխանական ոլորտներում փոփոխություններ անելը մինչեւ մարտի 14-ը, ըստ աստղագուշակ Զառա Մալոյանի, այնքան էլ խելամիտ քայլ չէ։ Հայաստանի նման պետության համար ներկայիս վարչապետը, նույն աղբյուրի վկայությամբ, շատ հարմար է։ Ինչ վերաբերում է նախագահին, ապա Ռոբերտ Քոչարյանի հանդեպ աստղերը մինչեւ սեպտեմբեր բարեհաճ կլինեն, եւ նա մինչեւ աշուն կմնա իր պաշտոնում։ Հետաքրքիր է, որ հենց իրենից էլ կախված
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՂՑՐԱԲԼԻԹ
Հայկական խնդիրների մասին իր դիրքորոշումներն է հրապարակել ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Ջոն Մաքքեյնը։ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին հղած նամակում անցյալում ոչ հայանպաստ դիրք որդեգրած այդ գործիչը փորձել է վստահություն ներշնչել, թե ինքը կիսում է հայ ընտրողների մտահոգություններն ու տեսակետները եւ ջանք չի խնայի՝ նպաստելու Հայաստանի եւ հայերի շահերին։ Մաքքեյնն ընդունել է 1915-ին 1,5 մլն հայերի
Ատելությունից կուրացած գործիչը
Պարզվում է, այդ Դաշնակցությունն է որոշում ընդունել Ղարաբաղում զինված դիմադրություն կազմակերպելու մասին, իսկ մենք չգիտեինք։ Չլինի՞ թե Հրայր Մարուխյանն է ղեկավարել, օրինակ, Մարտակերտի պաշտպանությունը։ Եվ, ուշադրություն դարձրեք, դիմադրել է՝ ընդդեմ Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղեգծի։
Ագռավաքարում
Արթուր Գրիգորյանի եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաղեմի մտերմության մասին հայտնի է։ Ա. Գրիգորյանը մտերիմ է նաեւ Սամվել Բաբայանի հետ։ Բայցեւ հայտնի է Ռ. Քոչարյանի եւ Ս. Բաբայանի սրված հարաբերությունների մասին։ Հարցին, թե Ա. Գրիգորյանն ինչպե՞ս է համատեղում նման պայմաններում երկուսի հետ էլ մոտ լինել, ասաց. «Եթե խոսում ենք ընկերության մասին, ապա ե՛ւ նախագահի, ե՛ւ Սամվել Բաբայանի էթիկան այնքան մեծ է, որ նրանցից ոչ մեկը երբեք չի ասի՝ ինչո՞ւ ես մյուսի հետ մոտ։ Երկուսն էլ իմ ընկերներն են՝ անկախ իրենց պաշտոնից եւ ներկա վիճակից»։
Նոր կառավարության կազմը
Ուժային 3 նախարարներն էլ մնալու են իրենց պաշտոններում։ Վարդան Օսկանյանն էլ է մնալու իր տեղում՝ սա թերեւս նախագահի հետ առճակատման չգնալու մտադրության հետեւանքն է։ Երկրապահների խնդրանքով շարունակելու է պաշտոնավարել Դավիթ Զադոյանը։ Իր տեղում է մնալու նաեւ Ռոլանդ Շառոյանը։ Դավիթ Լոքյանի պարզաբանումներից հայտնի դարձավ, որ սա վարչապետի ցանկությունն է, այլ ոչ ՀՅԴ-ի։ Կուսակցության կամքն այսպես է
ԻՍԿ ԴՈ՛Ւ, ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵ՞Լ ԵՍ
Մոտավորապես այս հարցն էին երեկ ճեպազրույցներում լրագրողներն ուղղում խորհրդարանական բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին։ Նախ, մի ընդհանուր դիտարկում. բոլոր այն կուսակցությունները, որ մաս են կազմել վարչապետի նախաձեռնած քաղաքական խորհրդին եւ առավել եւս, եթե կառավարությունում աթոռ են ստացել՝ իրենց քայլը բացատրում էին զուտ երկիրն այս վիճակից հանելու համար ուժերը համախմբելու, ծրագիր մշակելու եւ ոչ երբեք պաշտոնամոլությամբ կամ ընդդեմ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մամուլից տեղեկանալով, որ երեկ, 2000 թվականի փետրվարի 23-ին, իմ պաշտպանյալ Հարություն Հարությունյանի խափանման միջոցի՝ կալանքի երկարաձգման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, անհրաժեշտ եմ համարում հայտարարել հետեւյալը. Նախաքննության մարմինը ի սկզբանե Հարություն Հարությունյանին ձերբակալելու եւ մեղադրանք առաջադրելու բավարար հիմքեր չի ունեցել, հետագայում եւս ոչ մի նոր ապացույց ձեռք չի բերել։ Ավելին, նախաքննության կողմից որպես ապացույց գնահատվող
«ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՆ ՉԵՄ ՀԱՎԱԿՆՈՒՄ»
Ես կուշտ եմ իշխանությունից (իմիջիայլոց՝ նաեւ իմ երկրի այսօրվա իշխանություններից) եւ իմ կյանքի նպատակները պայմանավորված չեմ տեսնում իշխանական լծակներ տնօրինելու պարզունակ շրջանակներով:
ԼԱՎ ԼՈՒՐ
«Իրենք եթե անգամ իսկ մտածում են, որ մեզ անտեսել են՝ մեծագույնս ծառայություն են մատուցել մեզ։ Նրանք ի լուր աշխարհի ասել են, որ այս կառավարության հետ եւ ոչ մի ընդհանուր բան չունի «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի մասնավորապես «Ազգային միաբանությունը»։ Եվ դա ամենաբարձր գնահատականն է, որ մինչ օրս տրվել է մեզ իշխանությունների կողմից, որի համար ես շնորհակալ
ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆ
Հինգշաբթի օրը ԱԺ պաշտոնաթերթ «Հայաստանի Հանրապետությունը» ԱԺ հոկտեմբերի 27-ի դեպքերի ժամանակ ծանր վնասվածք ստացած պատգամավոր Անդրանիկ Մանուկյանին որակել է որպես ԱԺ նիստերից անհարկի բացակայող։ Այդ առիթով պրն Մանուկյանը «Առավոտին» ասաց. «Չեմ զարմանում։ Խորհրդարանի ղեկավարությունը ոչ միայն չի հետաքրքրվում պատգամավորներից մեկի ճակատագրով, այլեւ բացարձակապես տեղյակ չէ նրա առողջական վիճակի մասին՝ դրա համար էլ այդպիսի ցինիկ որակումներ
«ՎՌԱԶՈՂԻ ՄԱՅՐԸ ՏՂԱ ՉԻ ԲԵՐՈՒՄ»Ա
Այս փաստարկով է երեկ վարչապետ Արամ Սարգսյանը հրաժարվել լրագրողներին հայտնել, թե ովքեր են մնալու հին կառավարությունից Նա հաստատել է, թե Ռոբերտ Քոչարյանը համաձայն է եւ հավանություն է տվել կառավարության փոփոխություններին. «Նախագահի գրասենյակը պատասխանել է դրան։ Իմ հանդիպման ժամանակ նա բանավոր գոհունակություն է հայտնել»։ Սակայն Արամ Սարգսյանը բացահայտել է, թե նախագահն այնքան էլ տեղյակ չէ այս
Պրն Հայրիկյան, ուզո՞ւմ եք կինոյում նկարահանվել
«Եթե պետությունն իր տարբեր տեսակի կիսագրագետ հրամանատարներով պիտի հզորանա, դա ժամանակավոր խաբկանք է։ Սեւ գնդապետները Հունաստանում կիսագրագետ գնդապետներ էին։ Իրենց իրավունք վերապահեցին 78 թվին իշխանությունը վերցնել՝ Հունաստանը հզորացնելու եւ Թուրքիայի հարցերը լուծելու նպատակով։ 7-8 տարի անց ստիպված եղան հրաժարական տալ, եւ մեծ մասը հայտնվեցին բանտերում»,- առանց կոնկրետ անուն տալու, երեկ խիզախորեն հայտարարեց Պարույր Հայրիկյանը։ Ճիշտն
«ՍԱ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ»
Ի դեպ, արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարը որեւէ կերպ չէր արձագանքել այն հրապարակումներին, թե քաղաքական վերնախավի կողմից արտահերթ նախագահական ընտրությունների կանխորոշվածության վերաբերյալ պնդումները հրապարակավ ազդարարելուց առաջ Վազգեն Մանուկյանն ու Աշոտ Մանուչարյանն իր հետ էին հանդիպումներ ունեցել։
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ ՓԱՍՏԱԲԱՆ ԷԼ ՆՍՏԵՑ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ սկսվեց Տարոնիկ Նիկողոսյանի եւ Կրոմվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Մեղադրող Պ. Տեր-Հարությունյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Ե՛վ երկրորդ կարգի հաշմանդամ, թոշակառու Տարոնիկ Նիկողոսյանը, ե՛ւ Էջմիածնի փաստաբանական գրասենյակի տնօրեն Կրոմվել Գրիգորյանը մեղադրվում էին 1999 թ. հոկտեմբերի 21-ին ժամը 10.30-ին հանրապետության գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ
ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՀԺԿ վարչության քաղաքական խորհրդի վերջին նիստի մասին ունեցած ինֆորմացիան մեզ իրավունք տվեց կասկած հայտնել, որ ՀԺԿ-ում ՀՀԿ-ից հեռանալու միտումներ են նկատվում։ Հարցն առավել հստակեցնելու համար հարցազրույց ունեցանք ՀԺԿ քաղաքական քարտուղար, ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի հետ։ – Որքանո՞վ են ճիշտ այն կասկածները, որ միասնությունը երկու կուսակցությունների միջեւ խաթարվում է։ – Տվյալ դեպքում նման հիմքեր չկան, որովհետեւ
ԼԱՎ ԼՈՒՐ
«Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը հայտնել է, թե նախկինի պես միանշանակ վատ չի վերաբերվում կոալիցիոն կառավարության գաղափարին. «Թող մտնեն կառավարություն, պատասխանատվությունը կիսեն վարչապետի հետ։ Այստեղ մեծ արդյունավետություն չեմ տեսնում։ Բայց ավելի լավ է կուսակցական գործիչները նախարարություններ ղեկավարեն, քան թե արհեստավարժ կոչված անդեմ, անպատասխանատու անձնավորությունները»։ ՎԱՏ ԼՈՒՐ Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա
ՕՏԱՐՆԵՐ ԵՎ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐ
Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանի որոշմամբ աշխատանքից ազատվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վասիլի Աթաջանյանն՝ այն բանից հետո, երբ չէր միացել Արկադի Ղուկասյանի հրաժարականը պահանջող իր 13 գործընկերներին։ Վերջինիս փոխարեն պաշտոն է ստացել ընդդիմադիր Սլավա Աղաջանյանը, որը վերջերս ստեղծված «Ազատություն» կուսակցության փոխնախագահն է։ ՄԵԿ ՀՈԳԻ, ՄԵԿ ՄԱՐՄԻՆ Վարչապետի եւ քաղաքական ուժերի հանդիպումը Հայրիկյանը համեմատեց այն «մարդուն ու
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈ՞Վ
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Արմեն Աբգարյանին (Ամուլյա) առաջադրված մեղադրանքներից մեկն այն է, որ 1998-ին ԼՂՀ-ից Հայաստան արտահանված 1722 տոննա մսի վաճառքից ստացված գումարից 500 հազար ԱՄՆ դոլարն անհետացել էր։ Մինչդեռ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ ԼՂՀ բարձրաստիճան բոլոր պաշտոնյաները տեղյակ են, թե ինչ նպատակներով է ծախսվել այդ գումարը։ «Առավոտի» Ստեփանակերտի աղբյուրները տեղեկացնում են, որ
Սահմանադրությամբ նախատեսված չէ
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ որոշ լրատվամիջոցներ տագնապ են հնչեցնում՝ հորդորելով քաղաքացիներին ոչ մի դեպքում չենթարկվել ընտրությունները բոյկոտելու կամ բոլորի դեմ քվեարկելու կոչերին։ Այդ դեպքում ընտրությունները կայացած չեն համարվելու, եւ, ըստ Սահմանադրության, նոր ընտրությունները պետք է տեղի ունենան չորս ամիս հետո։ Իսկ ահա այդ չորս ամսվա ընթացքում, պարզ չէ, թե ով պիտի ղեկավարի երկիրը, եւ
ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ, ՈՐ ՉԵՆ ԱՆԻ ԱՆԴՐԱՆԻԿԻՆ ՍԻՐՈՂՆԵՐԸ
1999-ի դեկտեմբերի 1-ի «Առավոտում» «Սա խորհրդարանի վրա 3-րդ հարձակումն էր» նյութի մեջ պատմել էինք, թե ինչպես էր 1992-ին Գերագույն խորհրդի նիստերի դահլիճ մտել նռնակը ձեռքին եղեգնաձորցի Ռուբոն եւ մեջբերել էինք իրավապահ մարմինների ներկայացուցիչներից մեկի վկայությունը, թե այդ անձը հոգեկան հիվանդ էր։ Երեկ մեր խմբագրություն այցելեց եղեգնաձորցի Ռոբերտ Հարությունյանը, որը, պարզվեց, հոդվածում հիշատակված նույն անձն է։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԾԵՍ ԿԱՆԳ Է ԱՌԵԼ
Հոկտեմբերի 27-ն, իհարկե, դաժան հարված է, պատճառված ցավը բավական ուժեղ է եւ ոչ ոք դա չի հերքում։ Այն դեռ երկար ժամանակ իրեն զգացնել կտա։ Լա՛վ։ Բայց սա այնուամենայնիվ այն դեպքը չէր, որ պիտի իսկապես խեղեր պետական հաստատությունների՝ Սահմանադրությամբ սահմանված բնականոն գործունեությունը։
ԹՌԻՐ ՎԵՐԵՎ, ԻՋԻՐ ՑԱԾ ԷՅՐԲԱՍԸ ՄՆԱ ԶԱՐՄԱՑԱԾ
«Հայկական ավիաուղիների» բազմաչարչար Էյրբաս-310-ը մատուցեց հերթական անակնկալը. երեկ չկատարեց Երեւան-Մոսկվա չվերթը։ Նրան փոխարինեց փորձառու ՏՈՒ-154-ը, որը եւ Մոսկվա տեղափոխեց Էյրբասի ուղեւորներին։ Մեր հարցին ի պատասխան՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տեղեկատվության կենտրոնից հայտնեցին, որ Էյրբասը օդ չի բարձրացել, որովհետեւ կանգնեցվել է հերթական տեխնիկական ստուգման։ Սակայն մեր ունեցած տվյալներով, Էյրբասը ոչ թե հերթական ստուգման, այլ շտապ
ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Առ այսօր իմ պատկերացումները պետական մեխանիզմների մասին հետեւյալն էին. խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած քաղաքական ուժերը ձեւավորում են կառավարություն եւ նրանք /այդ մեծամասնությունն ու կառավարությունը/ պատասխանատվություն են վերցնում երկրի տնտեսական քաղաքականության համար: Իսկ խորհրդարանական փոքրամասնությունը այդ քաղաքականությունը քննադատում է եւ իր այլընտրական լուծումներն է առաջարկում: Ընդ որում, բաժանումը գնում է գաղափարական գծով. ասենք, կառավարությունն ու մեծամասնությունը
ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նրանք, ովքեր դեռ երեկ պնդում էին, թե խորհրդարանական կուսակցություններ-վարչապետ հանդիպումներում միայն կառավարության կառուցվածքային փոփոխություններից են խոսել, այսօր արդեն չեն թաքցնում, որ նաեւ որոշակի ոլորտների եւ կոնկրետ մարդկանց անուններ են շոշափվում։ Ըստ էության, եթե վարչապետ Արամ Սարգսյանի առաջարկն ընդունվի, ապա Հայաստանում կստեղծվի յուրօրինակ կոալիցիոն կառավարության պես մի բան։ Ստացվում է, որ բոլորը կդառնան դիմություն, ընդդիմությունը իսպառ