Օրվա լրահոսը
«Իմ հիմնական խնդիրը համարում էի Դեմիրճյանին խանգարելը»
Երեկ «Քաղաքացիական ֆորում-1998» ծրագրով անցկացվող սեմինարի զեկուցողը ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանն էր, թեման՝ «Նախագահական ընտրությունները եւ ժողովրդավարությունը Հայաստանում»։ Մինչ զեկույցի սկիզբը, Սուրեն Զոլյանը Լեւոն Տեր- Պետրոսյանի հրաժարականին հասնելու գործում կարեւորեց նաեւ Ռաֆայել Ղազարյանի գլխավորած «Ազգային խորհրդի» հայտարարությունը։ Պրն Զոլյանն այս առնչությամբ հետեւյալ հարցն ուղղեց Ռաֆայել Ղազարյանին. «Արդյոք Ձեզ դուր եկա՞վ ձեր արածը»։ Ընդ որում, պրն Ղազարյանը
«Հայաստանում Դաշնակցության եւ «Երկիր»-ի հեղինակությունը մեկտեղված է»
Ինձ հաջողվեց զրուցել 1994 թ. «Երկիրի» գլխավոր խմբագիր ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆԻ հետ։ Ասում եմ հաջողվեց, որովհետեւ նրան լավ եմ ճանաչում ու գիտեմ, որ Համլետն արած գործը երբեք երեւալու միջոց չի դարձնում։ Սա իր համոզմունքն է: -Ուզում եմ մեր զրույցը մի փոքր հեռվից սկսել։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո զանգահարեցի քեզ՝ շատ հանգիստ էիր, ասես ամենեւին քեզ չէր
Քրեական գործ, որ դժվար թե հարուցվի
Ասում են, սուտը 40 օրվա կյանք ունի։ Բայց դա երեւի այն դեպքում, եթե դեմն առնող չկա։ Նման մի բան հայտնվեց ընտրությունների օրը՝ թռուցիկի տեսքով։ Անկախ բովանդակությունից, հայտնվելու օրը օրենքի խախտում էր։ Բովանդակությունն, իր հերթին, Աղվան Վարդանյանի կողմից որակվեց որպես զրպարտանք։ Ըստ Կարեն Դեմիրճյանի շտաբի, այդ առիթով նույնիսկ քրեական գործ է հարուցվել։ Փորձենք պարզել, թե ում
ԱՆՎՃԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ժողովրդի ծառան «Ի վիճակի եմ կատարել ցանկացած աշխատանք, բայց որեւէ պաշտոնի մասին չեմ մտածում»։ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ ԻՄ նախագահ, «ՀՀ», 2 ապրիլի Երբ Հայրիկյանը նախագահի թեկնածու էր, հրապարակավ հայտարարեց. «Նվագում եմ շեփոր։ Կորնետ նվագում եմ միջակ»։ Այժմ ընտրություններն անցյալ են։ Այս ընթացքում որքա՜ն բան է սովորել Պարույր Հայրիկյանը, որքա՜ն նոր մասնագիտությունների է հասցրել տիրապետել։ Եվ ամենեւին
Ես «փուստ» եմ տվել, իսկ Բերիկյանը սկզբունքային է
Ինչպես արդեն «Առավոտը» ծանուցել է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ապրիլի 1-ի նիստին, երբ հրապարակվեցին նախագահական արտահերթ ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները, բացակայում էին ԱԺՄ-ի անդամներ Վովա Հախվերդյանն ու Ֆիլարետ Բերիկյանը։ Ֆիլարետ Բերիկյանին մեր թղթակիցը հանդիպեց, երբ նա դուրս էր գալիս ԱԺՄ-ի գրասենյակից։ Ուստիեւ բացատրություններն էլ համարյա այնպիսին էին, ինչպիսիք կարող են ստացվել «ոտքի վրա»։ Իսկ Վովա
«Ընտրություններն ազատ եւ արդար չեն եղել»
Իր թիմի հետ Կարեն Դեմիրճյանի հանդիպումից հետո, զրուցեցինք Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Մովսես Շահվերդյանի հետ։ – Այնուամենայնիվ, հանրահավաք կազմակերպվելո՞ւ է, թե՞ ոչ։ – Դեռեւս մարտի 27-ին մենք դիմել էինք քաղաքապետարան՝ 31-ին հանրահավաք անցկացնելու խնդրանքով։ Նրանք անհիմն պատճառներով մերժել էին մեր խնդրանքը։ Բայց մենք մեզ իրավունք ենք վերապահում մեր պատվիրած միտինգն անցկացնել ցանկացած օր։ Եթե հասցրինք՝ կանենք
Կարեն Դեմիրճյանի հայտարարությունը
Սիրելի հայրենակիցներ Մարտի 30-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ամենից առաջ ես մի անգամ եւս խորին երախտագիտությունս եմ հայտնում յուրաքանչյուր ընտրողի, որը վստահել է ինձ եւ քվեարկել իմ օգտին։ Հավատացեք, դա ինձ համար բարձր պատիվ է։ Երախտագիտությանս խոսքն եմ ուղղում նաեւ բոլոր այն աջակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին՝ դժվարին պայմաններում կազմակերպելու իմ
Մեկական հարց
Խոսրով Հարությունյանին -«Ա1+»-ին, «Ազգին» տված հարցազրույցներում սկսել եք խորհրդարանի նկատմամբ հոռետեսական տրամադրություններ սերմանելու մեջ մեզ՝ լրագրողներիս մեղադրել, անընդունելի համարելով «ԶԼՄ- ների այդ լացը ԱԺ-ի վաղաժամ վախճանի կապակցությամբ», եւ «պատգամավորների խուճապային տրամադրություններն էլ» պայմանավորել եք «լրագրողների ժխտական դիրքով»։ Այս պարագային է՞լ դարձյալ մենք մեղավոր դուրս եկանք: – Նախ, հավանաբար մեղավորության մասին պետք չէ խոսել, այլ ավելի
Երեքնուկի թերթիկներն առ նախագահ սիրո մասին
Նախընտրական քարոզարշավի ժամանակ հանդիպելով Արաբկիր համայնքի ընտրողների հետ, ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ներածական խոսքից հետո, երբ չիմացավ այլեւս ինչ ասելն, մի պահ դադար տվեց եւ խիստ հուզված ու դողացող ձայնով ասաց. «Ժողովուրդ, ես ձեզ սիրում եմ»։ Չի բացառվում, որ թեկնածուն, իրոք, անկեղծ էր։ Ժողովուրդն էլ անմիջապես հուզվեց եւ բուռն ծափահարեց։ Այս ամենն արդեն հիշողություն
Խախտումներ՝ ցուցակներում
Կարեն Դեմիրճյանի ընտրաշտաբի որոշ ներկայացուցիչների կարծիքով, հիմնական խախտումները տեղի են ունեցել ցուցակների միջոցով։ Ըստ «Նախագահի ընտրությունների մասին» ՀՀ օրենքի պահանջի, ինչպես ներկայացրեց Կարեն Դեմիրճյանի՝ Երեւանի Կենտրոն համայնքի նախընտրական շտաբի անդամ Բորիս Գլեբովը, ընտրացուցակները պետք է կազմվեն առավելագույն ճշգրտությամբ։ Սակայն, ինչպես ներկայացրեց զրուցակիցս, խախտվել է օրենքի հենց առաջին պահանջը. ցուցակները թերի են։ Կոնկրետ՝ Կենտրոն համայնքում, ինչպես
Ընտրությունից հինգ պակաս
Ընտրությունների ամբողջ գործընթացում ամենաահեղը ընտրություն կատարելու պահն է: Ավելի ճիշտ՝ քվեաթերթիկը քվեատուփի անորոշ մթությանը հանձնելը: Այսպես է, որովհետեւ եթե չես ալարել ու հասել ես ընտրական տեղամաս, եթե հերթ ես կանգնել ու ստացել քվեաթերթիկ, ուրեմն պատասխանատվության ու ռիսկի քո բաժինն ունես, ուրեմն քո ձայնի ծանրության չափով դու այն մարդն ես, ով դառնալու է Նախագահ կամ ով
40 տոկոսը՝ մեծ հաղթանակ
Երեկ Կարեն Դեմիրճյանն իր թիմին ստեղծված իրավիճակի հետ համակերպվելուն ուղղված նոր փորձ արեց։ Սակայն, ի տարբերություն նախորդ փորձի, այս անգամ նա կտրուկ ընդդիմության հանդիպեց։ Վստահված անձինք, շտաբների անդամները, որոնք օր ու գիշեր պայքարել են Կարեն Դեմիրճյանի համար, իսկ մի մասը ենթարկվել է բռնությունների եւ սեփական արժանապատվության ոտնահարման, չի կարող համակերպվել այն մտքի հետ, որ ամեն
Ընտրությունից հինգ պակաս
Ընտրությունների ամբողջ գործընթացում ամենաահեղը ընտրություն կատարելու պահն է: Ավելի ճիշտ՝ քվեաթերթիկը քվեատուփի անորոշ մթությանը հանձնելը: Այսպես է, որովհետեւ եթե չես ալարել ու հասել ես ընտրական տեղամաս, եթե հերթ ես կանգնել ու ստացել քվեաթերթիկ, ուրեմն պատասխանատվության ու ռիսկի քո բաժինն ունես, ուրեմն քո ձայնի ծանրության չափով դու այն մարդն ես, ով դառնալու է նախագահ կամ ով
Ետբագրատյանական կրքեր
Դիմում-բողոք Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 39-ի տակ տեղակայված է եղել «Հայկենցաղսպասարկում» ՀԱՄ-ին պատկանյալ կարի անհատական պատվերների «Նոր տարազ» ֆաբրիկայի նորաձեւության արտադրամասը։ Տվյալ արտադրամասում ավելի քան 30 տասնամյակ աշխատել ենք սույն դիմում-բողոքի հեղինակ՝ կոլեկտիվի 21 անդամներս։ Դեռեւս 1994թ. կոլեկտիվը դիմել էր ՀՀ սեփականաշնորհման եւ ապապետականացման պետական հանձնաժողովին՝ օբյեկտը սեփականաշնորհելու խնդրանքով։ Պետական հանձնաժողովի 1994թ. հոկտեմբերի 10-ի թիվ
Կեղծիքներ` հօգուտ Դեմիրճյանի
Հայաստանում ընտրություններն այնքան էլ արդար չեն անցել։ Մի քանի համայնքների ընտրատարածքներում արդեն իսկ գրանցվել են խախտումներ երկուստեք վստահված անձանց կողմից, իսկ մի քանի խախտումներ էլ անտեսվել են նրանց անուշադրության պատճառով։ Շենգավիթի ընտրատարածքներում եղել են անձինք, որոնք քվեարկել են չորս անգամ, տարբեր ընտրատարածքներում։ Սա դեռ մի քիչ ընդունելի է, բայց ցավալի է մի փաստ, որ մահացածների
Ո՞ւմ վստահված անձն ես դու
Երկրորդ փուլի ընտրությունների ժամանակ լրագրողներն իրար հետաքրքիր ասացվածք էին պատմում. «Ասա, խախտումներ կա՞ն, թե՝ ոչ, եւ ես կասեմ, թե ում վստահված անձն ես դու»։ Կարեն Դեմիրճյանի վստահված անձինք մեծամասամբ խոսում են կատարված խախտումների եւ ճնշումների մասին, Ռոբերտ Քոչարյանի վստահված անձինք հավաստիացնում են, որ ընտրություններն անցնում են օրենքի շրջանակներում։ Մարտի 30-ի երեկոյան մեզ հետ խուսափեց խոսել
«ԲԱ՛Ց ԹՈՂ ԹՌՉՈՒՆԸ»
«Մի մանչուկ նրան աղավնի նվիրեց, իսկ Ռ. Քոչարյանն էլ այդ խորհրդանշական թռչունին բաց թողեց»։ «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ», 30 մարտի Սույն փաստի արձանագրումը շատ դրական է բնութագրում Ռոբերտ Քոչարյանին եւ վկայում է նրա խաղաղասիրությունը, երեխաների հանդեպ նրա հայրական հոգատարությունն ու կենդանի արարածների ապրելու իրավունքը հարգելու նրա մեծահոգությունը։ Ոչ թե Կարեն Դեմիրճյանի պես. պատահած ոչխարը մորթել էր տալիս՝
Դարձյալ խորհրդարանական մեկնաբանություններ
Արդեն ավանդաբար, ընտրությունների հաջորդ օրը խորհրդարանի աշխատանքները սկսելու համար բավարար թվով պատգամավորներ չկային։ Ինչպես կասեր ՀՀՇ-ի մի նախկին առաջնորդ, «քվորման բացակայության» պայմաններում պարտաճանաչ շուրջ 60 պատգամավոր կանոնակարգով սահմանված իրենց բաժին 3 ժամը սպասեցին անպարտաճանաչներին։ Արդեն ավանդաբար, լրագրողներն էլ այդ ընթացքում փորձում էին մեկնաբանություններ կորզել։ Ի դեպ, երեկ խորհրդարան վերադարձավ նախագահի մեկ թեկնածու։ Մնացին եւս 5-ը։
Ծանր տեղամասեր՝ ըստ մեկ շտաբի
Փուլ առ փուլ կամ փաթեթային ավարտվեց նախագահական ընտրությունների երկրորդ՝ առավել թափանցիկ փուլը։ Մնացինք մենք ու մեր տպավորությունները, մենք ու մեր խաչը։ Իսկ նախընտրական շտաբներում աշխատանքը կանգ չի առել։ Առավել մարդաշատ էր Կարեն Դեմիրճյանի շտաբը։ Գալիս էին ընտրողներ, դժգոհում էին ընտրությունների արդյունքներից եւ իրենց համակրանքն էին արտահայտում Կարեն Դեմիրճյանին։ Լինում էին նաեւ բազմաթիվ հեռախոսազանգեր։ Իմ այցելության
Յուրաքանչյուր երեքից մեկը
Չնայած Կարեն Դեմիրճյանի շտաբում բոլորը խոսում էին օրինախախտումներից եւ բռնություններից, իսկ մի կին նույնիսկ սպառնաց՝ «Եթե դուք ձայն չհանեք, մենք այլեւս չենք մասնակցի ընտրություններին», Կարեն Դեմիրճյանի ելույթը իր շտաբում, այլ բան էր ենթադրում։ Կարեն Դեմիրճյանն ասաց, որ իրենք կազմավորել են մի հզոր աշխարհազոր, որին անհրաժեշտ է կազմակերված ձեւ տալ, եւ այդ ժամանակվանից կսկսվի իրենց իսկական
Լուրջ եւ հանդուրժող թեկնածուներ
Լուրջ եւ հանդուրժող թեկնածուներ ՀՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ իրենց տպավորությունները «Առավոտի» հետ կիսեցին ԿԸՀ անդամները։ Ստորեւ ներկայացնում ենք նրանցից ոմանց տեսակետները։ Նորայր Խանզադյան, ԿԸՀ-ում ԻՄ ներկայացուցիչ. – Ավելի քան 20-21 ժամ է անցել ընտրություննների ավարտից։ Երեկվանից իսկ լարված աշխատում ենք։ Ընտրական հանձնաժողովը բազմաթիվ ահազանգեր է ստացել, դրանց հետքերով եղել ենք մի քանի ընտրատեղամասերում,
ԿԸՀ. լրջանալու պահը
Մարտի 30-ին, ժամը 10.30-ին ԿԸՀ մտնելս նշանավորվեց նրանով, որ մտածս րոպեից (ու մինչ այդ էլ) ոչ մի վայրկյան չէին լռում «բողոքի» հեռախոսները։ Թե՛ երկու հեռախոսավարուհիները, թե՛ ստեպ-ստեպ հեռախոսին մոտեցող ԿԸՀ անդամները, թե՛ ԿԸՀ իրավաբան Պատվական Հովակիմյանը գրանցում էին այս ու այն տեղամասում նկատված խախտումներն ու անկարգությունները, սակայն դրանք բոլորը ստուգելու ո՛չ հնարավորություն կար (ավտոմեքենաները մեկ-երկուսն
Ետբագրատյանական կրքեր
Դիմում-բողոք Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 39-ի տակ տեղակայված է եղել «Հայկենցաղսպասարկում» ՀԱՄ-ին պատկանյալ կարի անհատական պատվերների «Նոր տարազ» ֆաբրիկայի նորաձեւության արտադրամասը։ Տվյալ արտադրամասում ավելի քան 30 տասնամյակ աշխատել ենք սույն դիմում-բողոքի հեղինակ՝ կոլեկտիվի 21 անդամներս։ Դեռեւս 1994թ. կոլեկտիվը դիմել էր ՀՀ սեփականաշնորհման եւ ապապետականացման պետական հանձնաժողովին՝ օբյեկտը սեփականաշնորհելու խնդրանքով։ Պետական հանձնաժողովի 1994թ. հոկտեմբերի 10-ի թիվ
Սերոբիչը լրագրողների լավագույն բարեկամը չէ
«Ա1+» հեռուստաընկերության «Թափանցիկ դռներ» հաղորդաշարի միջոցով ինձ հաջողվեց հեռուստատեսային հարցազրույցներ անցկացնել նախագահի 12 թեկնածուներից 7-ի հետ: Հարցազրույցներն ընդհանրապես լինում են երկու տեսակ՝ հարցազրույցներ եւ լրագրողների անալի հարցերով ընդմիջվող հերոսների մենախոսություններ: Երկրորդ դեպքում լրագրողը կամ, վոլեյբոլի եւ թենիսի տերմինաբանությամբ, թեթեւ «պասեր» է տալիս իր հերոսին, առանձնապես չլսելով պատասխանները կամ, առավել քծնողական տարբերակի դեպքում, նույն տերմինաբանությամբ, բարձր
Վահան Հովհաննիսյան. «Սերժ Սարգսյանին անվանեցի կոլեգա, հումորով ընդունեց»
Չեխովի անվան դպրոցի բակում նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանը պատասխանում էր լրագրողների հարցերին, երբ պատահականության կամոք երկաթյա ճաղերի մոտ երեւաց ՀՅԴ ԳՄ քաղաքական ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։ Նրա հետ հարցազրույցն ավելի շատ հետընտրական էր, ինչն առավել խոստումնալից էր, քանզի երկրի կյանքն ընտրությունների օրով չի ավարտվում, ընդհակառակը՝ սկսվում է։ ՀՅԴ-Ռոբերտ Քոչարյան -Որպես կուսակցություն՝ մենք պատրաստ էինք կարճատեւ վազքի,
Քանի որ երրորդ փուլ չի լինելու…
Երեկվա օրը կարծես չէր տալիս ընտրության հնարավորությունը։ Մի տեսակ ծույլ ու քնկոտ բան կար օդերեւութաբանական եղանակում, իսկ ընտրական տեղամասերի եղանակը դրա թվացյալ նմանությունն էր։ Հենց թեկուզ այն իրողությունը, որ տեղամասերում օրվա որոշակի ժամի (մինչեւ ժամը 13.00) ավելի քիչ թվով ընտրողներ էին կատարել իրենց քաղաքացիական պարտքը, եղանակի տեսության յուրօրինակ բացատրություն էր։ Անցած՝ մարտի 16-ի ընտրություններին, օրվա
Հավատա՞նք, թե՞ չհավատանք
Ժամը 15-ն անց է 20 րոպե։ Շենգավիթի համայնքային 11/10 ընտրատեղամասում, որ գտնվում է թիվ 66 դպրոցում, ընտրողները քիչ են, եւ առաջին հայացքից այստեղ խաղաղություն է տիրում։ Բայց՝ միայն առաջին հայացքից, քանզի պահ անց դպրոցի տնօրենի աշխատասենյակում հանդիպում եմ ծայրաստիճան հուզված Գոհար Ալեքսանյանին, որը, ինչպես պարզվեց, Դեմիրճյանի վստահված անձն է եւ որը պատմեց հետեւյալը։ Ալեքսանյանը, իր
Կրքերը բորբոքվեցին ժամը 13-ի սահմաններում
«Կրքերը բորբոքվեցին ժամը 13-ի սահմաններում»,- այս բառերով սկսեց ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների վերաբերյալ մեր հարցին ի պատասխան բացատրությունները Ավանի 2/2 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վոլոդյա Նիկողոսյանը։ Այս «նշաթերթիկի» հեղինակը Քանաքեռ-Զեյթուն համայնքի 12/8 տեղամասի հանձնաժողովի քարտուղարն է։ Ժամը 15-ի մատույցներում Կարեն Դեմիրճյանի վստահված անձին հաջողվել է «տիրանալ» դրան։ Պարզվել է, որ հանձնաժողովի քարտուղարի իր դերը նշված անձը
Ձայն չհանեցի
Այն լուսավոր եւ միամիտ ենթադրությունները, թե երկրորդ փուլում հնարավոր կլինի խուսափել զանգվածային օրինախախտումներից, ըստ ամենայնի չարդարացան։ Առավոտյան ժամը 10.00-ից արդեն նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբում հավաքվել էին մարդիկ, որոնք բողոքում էին իրենց դեմ կատարված բռնություններից եւ ճնշումներից։ Լենա Մանուկյանը Կարեն Դեմիրճյանի վստահված անձն է Կոտայքի մարզի Ռադիոկայան կոչվող բնակավայրում՝ 30/01 տեղամաս։ Սակայն նա այդպես
Մեծամորից մինչեւ Երասխավան
Խոստումնալից սկիզբ Լրագրող-դիտորդի մեր առաքելությունը սկսվեց բավական էկզոտիկ ընտրատարածքից, որ խոստանում էր նույնպիսի ընթացք ու ավարտ։ Դա Մեծամորի թիվ 3/4 տեղամասն էր, որը գտնվում էր մի շուկայանման խանութում։ Պատճառն այն է, ինչպես բացատրեց թե արդարացավ հանձնաժողովի նախագահը, որ Մեծամորում ուրիշ հարմար օբյեկտ չկա։ Ներս մտանք բազմաթիվ մեծամորցիների պրպտուն հայացքների ներքո․ մի պատի տակ շուկայի «դախլաներն»