slide 4 to 5 of 5

Օրվա լրահոսը

ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐ՝ ՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀՀ պետեկամուտների նախարարության լրատվական ծառայության ղեկավար Նելլի Մանուչարյանը երեկ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, թե նորանշանակ Գագիկ Պողոսյանը, որն ընդամենը 8-9 օր է նշանակվել այս պաշտոնում, մտադիր է նախարարության գործունեությունն ավելի հրապարակային դարձնել։ Այս նպատակով նախարարությունը պարբերաբար ասուլիսներ է կազմակերպելու եւ ԶԼՄ-ների սերտ համագործակցություն է ակնկալում։ Իբրեւ առաջին քայլ, նախարարության

Հայ ժողովուրդը Հոգեւոր զարթոնքի նոր աստիճանի ենք հասել մենք բոլորս՝ կազմակերպելով հերթական վերաթաղումը: Անզեն աչքով է երեւում, թե որքան է այդ միջոցառումից հետո բարձրացել ժողովրդի հայրենասիրական ոգին: Ուստի, հուղարկավորական տոնախմբությունների գեղեցիկ ավանդույթը շարունակելու նպատակով, առաջարկում եմ դրանք դարձնել ամենամսյա՝ Հայաստան բերելով Րաֆֆու, Սայաթ-Նովայի /եթե կա/, Պետրոս Դուրյանի, Արշակ Չոպանյանի եւ այլոց աճյունները: Մեր ռազմավարական գործընկերությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋԱԶ Մինչ նախագահ Քոչարյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ունկնդրում էր Չիկ Կորեային, համերգասրահի հակառակ երեսին՝ Ազատության հրապարակում, «Հանուն հանրապետության եւ օրինականության» նախաձեռնող խումբը փորձում էր հանրահավաք անցկացնել։ Արեւ էր, ծառերի տակ հավաքվածները կարծես «թամաշայի» էին եկել, հրապարակում մի քիչ մարդ էր հավաքված, Թումանյանի արձանի ստվերում նույնպես մարդիկ կային։ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի համարձակությանը պարզապես

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արել հետեւյալ հայտարարությունը. «Մեր պետության զարգացման ուղղությունն էականորեն փոխվել է, եւ այլեւս նշաններ չկան, որ մենք իրոք շարժվում ենք դեպի իրավական, ժողովրդավարական ու քաղաքացիական հասարակարգով պետություն։ Լուրջ մտավախություններ կան (եւ դրանք օրըստօրե ավելի են ամրապնդվում), որ մենք գնում ենք ասիական պետություն դառնալու ճանապարհով»։ ՆԱԽՈՐԴ Եթե մենք առաջարկած լինեինք գուշակել,

ՆԱՄԱԿ, ՆԱՄԱԿ… Հրապարակվել էին լուրեր, թե Նաիրի Հունանյանը նամակ է ուղղել Ռոբերտ Քոչարյանին, որտեղ շարադրել է մասնավորապես այն անձանց անունները եւ նրանց մեթոդները, որոնցով իրեն ստիպել էին ցուցմունքներ տալ։ «Առավոտը» նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին խնդրեց պարզաբանել, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը ստացե՞լ է այդ նամակը. «Ճիշտ է, որ Նաիրի Հունանյանը նույն բովանդակությամբ դիմում է գրել

ԵՐԲ ՄՈՒՍԱՆԵՐԸ ԵՐԳՈՒՄ ԵՆ Նախկին նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանն այս օրերին Հայաստանում է եւ մտադիր է հանդիպել ներկա եւ նախկին մի շարք պաշտոնյաների։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե փորձելո՞ւ է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին։ «Դե, նախագահը զբաղված մարդ է,- պատասխանեց պրն Լիպարիտյանը։- Մարդը ջազ է լսում, ես իրեն խանգարե՜մ, Ղարաբաղի մասի՜ն խոսեմ»։ Կարդացեք էջ 3։ ԻՆՉՆ Է

ԴՐՎԱԳՆԵՐ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՆԵՐԻՑ Ազգային ռադիոյի թղթակիցը «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկություն ցանկանում սահմանել նաեւ առաջին խմբի հաշմանդամների համար, ինչպե՞ս են նրանք օգտվելու այդ արտոնությունից, երբ գամված են անկողնուն։ «Ճի՛շտ է,- համաձայնեց պրն Բաղդասարյանը։- Ուրեմն, այդ արտոնությունից հնարավոր օգտվողները ոչ թե 108 հազար են, այլ 104 հազար»։ «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով

Աջ դա՛րձ: Ձախ դա՛րձ Մայիսը, բացի ՀՀ վարչապետ Արամ Սարգսյանի պաշտոնանկությունից ու խորհրդարանական ուժերի հարաբերակցության փոփոխությունից, նաեւ աջ ու ձախ ուժերի միավորումների ստեղծման ամիս դարձավ։ Ազատական գաղափարախոսություն դավանող 4 կուսակցություններ հռչակեցին «Աջ ուժերի միություն» ստեղծելու մասին։ Ավելի ուշ, երեք սոցիալիստական կուսակցություններ հայտարարեցին, թե ձեւավորում են Սոցիալ-դեմոկրատական ուժերի միություն։ Առերեւույթ տպավորություն էր ստեղծվել, թե Հայաստանում քաղաքական

«ԿՄԵՂԱԴՐՎԵՆ ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ» «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը եւ քարտուղար Արա Կետիկյանը նախ փորձեցին բացել խմբի վերջին հայտարարության մեջ պարունակվող որոշ դրույթների փակագծերը։ Նախ, թե «Հայաստանն» իր գործունեությամբ նպաստելու է «օրինական ընտրությունների ճանապարհով նոր իշխանության ձեւավորմանը»։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մոտ օրերս պահանջելու են արտահերթ ընտրություններ հարցին պրն Մալխասյանը պատասխանեց, «Դա դեռ չի նշանակում, որ

«ԵՍ ՉԵՄ ՄԱՍՆԱԿՑԻ» Սամվել Բաբայանի պաշտպան Գագիկ Հակոբյանը երեկ ԼՂՀ դատախազ Մավրիկ Ղուկասյանին է ուղղել հետեւյալ դիմումը. «30.05.2000 թ. ԼՂՀ դատախազ Մ. Ղուկասյանի կողմից գրություն ենք ստացել այն մասին, որ ինձ հրավիրում են 01.06.2000 թ. ԼՂՀ դատախազություն՝ քննչական գործողություններին մասնակցելու համար։ 27.05.2000թ. դիմել եմ հայտարարությամբ՝ քննչական խմբի ղեկավար Ա. Գ. Ավագյանին, այն մասին, որ մինչեւ

ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ Որոշ քաղաքական գործիչներ՝ ժամանակ առ ժամանակ հիշելով ժողովրդի մասին, ձեւ են անում, իբրեւ թե հասկանում են եւ տեղյակ են՝ որքան ծանր սոցիալական պայմաններում են ապրում մարդիկ։ Խորաթափանց արտահայտություն տալով իրենց դեմքերին, սույն քաղաքականները, չգիտես ինչու, գոհունակությամբ շեշտում են, թե ժողովրդի համբերության բաժակը լցվել է եւ մի փոքրիկ կայծ է պակասում ոտքի հանելու համար։

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արել հետեւյալ հայտարարությունը. «Եթե ինքներս մեզ չուտենք, մեզ ոչ ոք չի ուտի»։ ՆԱԽՈՐԴ Չափազանց հեշտ էր մեր նախորդ վիկտորինայի պատասխանը եւ շատ-շատերն էին ճիշտ գուշակել, որ «Մարդկայնորեն ինձ վաղուց ՀՀ նախագահ եմ զգում» հայտարարության հեղինակը Պարույր Հայրիկյանն է, որն այդպես հայտարարել էր ե՛ւ 1997-ի հունիսի 5-ի հանրահավաքի ժամանակ, ե՛ւ

ԲԱ ՄՅՈ՞ՒՍԸ Ի հավելումն մեր երեկվա լուրի՝ հայտնենք, որ «հոկտեմբերի 27-ի» գործի բացահայտմամբ /որտեղ վերջերս Ռոբերտ Քոչարյանը փայլուն հաջողություններ է գրանցել/ ռազմական դատախազության հետ միասին զբաղվում է ՆԳ նախարարությունը: Նույն գերատեսչությունն առայժմ չի կարողացել բացահայտել Լոռվա մարզում տեղի ունեցած ողբերգությունը: Իսկ այդ ամենը կապված է մեկ այլ նորընծա գեներալ-լեյտենանտի նվաճումների հետ: ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿՈՉ Կառավարության

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՇԱՏ ՄԱՍՆԱՎՈՐ ԵԼՈՒՅԹԸ

«Շատ մասնավոր, ոչ պաշտոնական ելույթ էր, որը մեկնաբանությունների կարիք չունի»,- «Առավոտին» ասաց ԱԳՆ խոսնակ Արա Պապյանը, ապրիլի 25-ին Գլենդելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Վարդան Օսկանյանի ելույթի առնչությամբ։ Նա նաեւ հիշեցրեց, որ տարածքների փոխանակման առաջարկի վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն արտահայտվել է բազմիցս։ Սակայն միայն Գլենդելում էր ԱԳ նախարարը բացահայտել այդ առաջարկի էությունը. «Մեղրին տրվում է

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊՐԵՏԵՆԶԻԱ ՉՈՒՆԻ Խորհրդարան՝ պատասխանելու պատգամավորների հարցերին, երեկ եկել էր նաեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ «Առավոտը» նրանից փորձեց ճշտել, թե ինչպե՞ս է, լա՞վ է աշխատելը մի վարչապետի հետ, որը մի քանի ամիս առաջ իր հրաժարականն էր պահանջում։ – Շատ նորմալ։ Ես վարչապետի նկատմամբ ոչ մի պրետենզիա չունեմ,- մեղմանուշ ժպիտով պատասխանեց Սերժ Սարգսյանը։ «Հայկական ժամանակի»

«Մեզ կեղծ անուններ պետք չեն» ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Անդրանիկ Մանուկյանին նշանակելը միանշանակ չգնահատվեց։ Ոմանք դա որակեցին որպես պրն Մանուկյանին սիրաշահելու եւ լռեցնելու փորձ, ոմանք՝ զարմացան, քանի որ հոկտեմբերի 27-ից հետո (հասկանալի պատճառներով) նա մի քանի սուր գնահատականների էր արժանացրել Ռոբերտ Քոչարյանին։ – Պրն Մանուկյան, շատերի համար անակնկալ էր, որ համաձայնեցիք պաշտոն զբաղեցնել կառավարությունում։

ԲԱՑԵ՞Լ, ԹԵ՞ ՉԲԱՑԵԼ ՊԱԿ-Ի ԱՐԽԻՎՆԵՐԸ Հարցազրույց ՊԱԿ-ի նախկին աշխատակից Գառնիկ Իսագուլյանի հետ -Դուք չեք թաքցնում, նույնիսկ շեշտում եք, որ եղել եք ՊԱԿ-ի աշխատակից։ Ինչո՞ւ չեք թաքցնում ձեր անցյալը։ – Ես իմ անցյալի հետ կապված որեւէ խնդիր չունեմ եւ լիազորում եմ, եթե հարմար կգտնեն, իմ գործը, իմ դոսյեն թող հրապարակվի։ Սակայն ես կտրականապես դեմ եմ, որ

«ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ՔՆՈՒՄ ՊՐՆ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ Թեեւ շատ ինտելիգենտ ու բարետես եք» Պատգամավորներ-կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ Ռուբեն Հայրապետյանի կրքոտությամբ եւ բառապաշարով իր հարցը ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանին այսպես ուղղեց պատգամավոր Մանուկ Գասպարյանը. «Շնորհավորում եմ պրն վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նշանակման համար։ Վերջացավ 2000 թ.-ի մայիս ամիսը, մեր ֆինանսների նախարարությունը դեռ աշխատում է 99 թ.-ի հոկտեմբեր ամսում։ Հոկտեմբերի

ԳԱՂԱՓԱՐՆԵՐ՝ ՈՉ ԹԵ ԱՆՁԻՆՔ Գլխավոր հարցը, որն առաջացավ «Աջ ուժերի միության» հավաքում ելույթները լսելիս, հետեւյալն է՝ ո՞ւմ էին ուղղված այդ ելույթները: Այլ կերպ ասած, ո՞ւմ վրա են պատրաստվում հենվել Աջ ուժերը՝ իրենց գործունեությունը ծավալելիս: Մեզանում կա՞ սեփականատերերի, ազատ ձեռներեցների, արժանապատիվ քաղաքացիների այն խավը, որի շահերը կոչված են արտահայտել ազատականները: Վախենամ, որ չկա՝ այսօր հայաստանցիների 98

«ՈՂՋԱՄԻՏ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻԱՎՈՐՈՒՄ» Այսպես էր բնորոշել Հայաստանի «Աջ (ազատական) միությունը» Ռուսաստանի նրանց գործընկեր Եգոր Գայդարն իր ողջույնի հեռագրում։ «Քննադատական խոսքեր չեմ ասում, քանի դեռ ողջ քարոզչական եւ կոմպրոմատային համակարգն աշխատում է ձեր դեմ։ Ես կքննադատեմ, երբ դուք ուժեղ կլինեք»,- «Շամիրամի» նախագահ Շողեր Մաթեւոսյանի ողջույնի խոսքից արված այս մեջբերումը համահունչ է մեր մասնագիտական սկզբունքներին, ուստիեւ նրանց

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արել հետեւյալ հայտարարությունը. «Մարդկայնորեն ինձ վաղուց ՀՀ նախագահ եմ զգում»։ Ինչպես միշտ՝ ճիշտ պատասխանողին կտրվի դրամական մրցանակ: ՆԱԽՈՐԴ Մեր նախորդ վիկտորինայի պատասխանը գուշակել էր Վ. Դարբինյանը։ Ընդ որում, նա ոչ թե հիշում էր, այլ ոճից էր կռահել, թե հենց Վանո Սիրադեղյանը պիտի ասած լիներ. «Այն դասը, որ մենք տարիներ

«ԱՐՄԵՆԻԱՆ» ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՒՄ Է ԱՐԴԵՆ 100%172ՈՎ Ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը զբաղվելու է «Արմենիա» հյուրանոցի պետական 20% բաժնեմասի մասնավորեցմամբ։ Այդ հանձնաժողովի նախագահն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն է, որին «Առավոտը» հարցրեց, թե արդյոք հյուրանոցի 80%-ի ներկա սեփականատերը մտադի՞ր է օգտվել մնացածը եւս գնելու իր առաջնահերթ իրավունքից, թե՞ հնարավոր է, որ 20%-ը սեփականաշնորհվի «Արմենիայի» կոլեկտիվին, ինչի համար նրանք

ՄԵԿԸ՝ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ, ԲՈԼՈՐԸ՝ ՈՉ ՄԵԿԻ «Աջ ուժերի միության բոլոր սուբյեկտները 1995-ին եղել են «Հանրապետություն» միավորման սուբյեկտներ»,- նրանց հավաքին իր ողջույնի խոսքում հիշեցրեց ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Արզումանյանը, որը նաեւ ակնարկեց, թե այժմ միայն ՀՀՇ-ն է քարկոծվում։ Սակայն նա նշեց, թե կրում են ե՛ւ Բագրատյանի կառավարության, ե՛ւ այդ տարիներին ԱԺ-ի գործունեության, ե՛ւ Դավիթ Շահնազարյանի

Մենք չիմացանք, թե ինչու Այն, որ Աջ ուժերի միությունը նախատեսում է հանրահավաքները պարբերական դարձնել եւ աշխատում է այդ հանրահավաքների մասնակիցների թիվը մեծ տեսնել, հասկանալի է։ Այն, որ հանրահավաքից առաջ միությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հավաքում է՝ մեկ անգամ եւս մամուլով լրատվություն տարածելու հանրահավաքի օրվա եւ ժամի մասին, նույնպես հասկանալի է։ Անհասկանալի է, սակայն, թե ինչու էր երեկ

ԵՐԵՔ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Երեկ հնչած 11 հայտարարություններից մեր ընտրած 3-ը բավական խոսուն բնութագրում են այն տրամադրությունները եւ տեսակետների բախումները, որ առկա են այժմ օրենսդիր մարմնում։ Երկրապահները դժգոհ են «Միասնությունից» Ծրագրային հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը։ Բավական ընդդիմադիր ոգով խոսք էր՝ «մերժելով իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը»,- եւ այլն։ Նաեւ կարեւորեց «ազատ-արդար ընտրությունների միջոցով ժողովրդական

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ «Հոկտեմբերի 27-ի գործը» վաղուց արդեն չի ընկալվում որպես պետական հանցագործություն եւ մարդկային ողբերգություն՝ վերածվելով քաղաքական հաշվեհարդարների եւ առեւտրի թատերաբեմի: Ամեն ինչի մասին կարելի է դատել ըստ արդյունքի. իշխանության երկբեւեռ համակարգը՝ մի կողմից Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան, մյուս կողմից՝ Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան, հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքում ի վերջո վեր է ածվել միաբեւեռ համակարգի, առաջին

ՄԵԿ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՀԱՎԱՍԱՐ Է 10 ԴԱՏԱՎՈՐԻ «Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանները վերածվել են բողոք բերած մարդկանց, որոնք, ուզում են՝ բողոք են բերում, ուզում են՝ չեն բերում»,- երեկ լրագրողների հետ իր հանդիպման ժամանակ ասաց վճռաբեկ դատարանի տնտեսական եւ քաղաքացիական գործերով պալատի նախագահ Արման Մկրտումյանը։ Անդրադառնալով քաղաքացիական օրենսգրքի սպասվող փոփոխություններին՝ նա գտնում էր, որ քաղաքացիները պետք է

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Քաղաքականությունը հնարավորի արվեստ է եւ ոչ թե ցանկությունների. հիշեցրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Արա Պապյանն իր ասուլիսի ժամանակ։ Սովորաբար ԱԳ նախարարությունն ասուլիսներ է հրավիրում հերթական արտասահմանյան այցերից առաջ կամ հետո։ Այս մեկը եւս բացառություն չէր։ Սակայն, սովորաբար, լրատվամիջոցները գրեթե չեն անդրադառնում ուղեւորություններին, տեղերի հայ համայնքների հետ ջերմագին հանդիպումներին։ Սովորաբար, ԱԳ նախարարության բոլոր անցուդարձերը

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արել հետեւյալ հայտարարությունը. «Այն դասը, որ մենք տարիներ շարունակ տալիս ենք դաշնակներին, ԱԻՄ-ին, որ փողոցներում ման չգան, ցույց չանեն, այլ խորհրդարանում աշխատեն՝ այդ նույն դասը մենք մոռացել ենք»։ ՆԱԽՈՐԴ Ո՛չ, սխալվում էին մեր ընթերցողները, թե «Կար գործադիր կառույցներում մի օղակ, որ մոտ էր թե՛ իմ բնավորությանը, թե՛ իմ հոգուն։

Ո՞Վ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ Մեղրիի դպրոցներից մեկի մի ուսուցչուհի պատմում էր, որ երբ ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանն 97 թ. այցելել էր Մեղրի, բնակիչները պատմել էին, որ բնակչությունը ծերանում է, ծննդաբերությունները նվազել են… Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Բա մեղրեցի տղամարդիկ ինչո՞վ են զբաղված»։ «Սածիլո՛վ»։ ՄԱԶՈՒԹՅՈՒՆ Չար լեզուներն ասում են, թե թատերական ռեժիսոր Արմեն Մազմանյանը շուտով կտիրանա

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031