slide 4 to 5 of 5

Օրվա լրահոսը

ՈՐՍԱՇՐՋԱՆԸ ԴԱՐՁՅԱԼ ԲԱՑՎԱԾ Է Հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի կատարմամբ այդ արտահայտության բազմակի ու խիստ տպավորիչ-գործնական հնչեցումից հետո Արշակ Սադոյանն առժամանակ ձեռնպահ էր մնում իր ելույթների երբեմնի «մեխն» օգտագործելուց։ Երեկ հանձնաժողովի հաշվետվությունից հետո նա հաղթահարեց այդ բարդույթը եւ դարձյալ հին օրերի հանգույն բացականչեց. «Ժողովրդի արյուն ծծելը չի կարող անպատիժ մնալ»։ Ընդսմին, Սադոյանը նաեւ ասաց. «Պետք է

Սատանի դյուժին Հունիսի 13-ին ԱԺ-ում հայտարարություններ անելու ցանկություն ունեցողները 13-ն էին։ Եվ նրանց մեջ էր նաեւ թիվ 13 ընտրատարածքի պատգամավորը։ «Գնդապետների գործը» Սակայն նախ պատգամավոր Գագիկ Կոստանդյանն անդրադարձավ մի շարք գնդապետների նկատմամբ բռնարարքներ գործելու 5 տարի առաջ տեղի ունեցած փաստին։ Շեշտադրումները նույնն էին, ինչ նախապես հրապարակված իր հարցազրույցում՝ մասնավորապես, որ ՆԳ ներկայիս նախարարն այն ժամանակ

ՀԱՆԴԻՊԵՑԻՆՔ ՄԱՀԱՊԱՏԺԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ

 ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի անդամների հետ (Վ. Հարությունյան, Հ. Ասրյան, Ն. Հակոբյան, Ռ. Ռշտունի…) այցելեցինք Նուբարաշենի թիվ 1 մեկուսարան։ Այցը սկսեցինք մահապատժի դատապարտվածների խցերից։ Նրանք 32-ն են։ Հենց առաջին խցում էլ (թիվ 95) գտնվում էր քաղցկեղով հիվանդ դատապարտյալը՝ եւս 2 հոգու հետ։ Նա պառկած էր նառի վրա եւ, հավանաբար, ի վիճակի չէր… կանգնել։

ՄԵԾԵՐԸ՝ ԿՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը թեեւ պատմության մեջ չի մնա որպես հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների բացահայտող, սակայն դրանով չի խունանում նրա այն արտահայտությունը (չնայած՝ դա էլ իր հեղինակայինը չէ). «Ուզում են ե՛ւ կույս մնալ, ե՛ւ հաճույք ստանալ»։ Զինդատախազի այս արտահայտության դեմ լուրջ առարկությամբ երեկ հանդես եկավ խոշոր իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ «Առավոտի» թղթակցին նա իր

«ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՍՐԻԿԱՅՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՑԱԾՐ ԷԻՆ» «Ազգային առաջադիմություն» կուսակցության IV համագումարի աշխատանքների ընթացքին ամենեւին չէր խանգարում հրավիրյալ Խաչիկ Ստամբոլցյանի՝ կիսաընդարմացած վիճակում խաչբառի լուծումն ու թերթի ընթերցանությունը։ Հասկանալի պատճառներով կուսակցությունն իր համագումարը հրավիրել էր ոչ թե Օպերայի կամ Մարզահամերգային համալիրի դահլիճներում, այլ Արամ Խաչատրյանի տուն թանգարանի՝ համեստ չափերով աչքի ընկնող դահլիճում։ Համագումարի մեխը, բնականաբար, կուսակցության նախագահ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՓՈՂԿԱՊՆԵՐՈՎ Հենց որ կառավարությունը ծրագիր ունեցավ, այսինքն՝ վարչապետին վստահություն հայտնվեց եւ ասվեց՝ աշխատիր, տեսնենք՝ դո՛ւ ինչ պիտի անես, Հայաստանում աշխատող դիվանագիտական կորպուսը, արարողակարգի համաձայն, եկավ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ ծանոթանալու. կարգն է այդպես, ոչ մի նշանակություն չունի՝ Անդրանիկ Մարգարյանի հետ որոշ դեսպաններ ընկերական թե մտերիմ հարաբերությունների մեջ էին։ Բոլորը պետք է ներկա լինեին

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր քաղաքական գործիչն է արտահայտել հետեւյալ մտքերը. «Ընտրություններից հետո արդեն ես երբեք դատարան չեմ դիմի։ Դա կանեն մյուսները։ Նրանք հիմա չեն դիմում, որովհետեւ խաղի այս կանոնները նրանց ձեռք են տալիս։ Եթե հաղթեն՝ ամեն ինչ կարգին կլինի, չհաղթեն՝ կշարունակեն խաղացնել այս խաղաթուղթը, արդյունքներ կվիճարկեն եւ այլն։ Ես հիմա եմ դիմել, որ սահմանադրական կարգը

Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է Արձագանքելով «Առավոտի»՝ «Հանրապետություն» կուսակցության սաղմնային վիճակը» հրապարակմանը, զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հերքել է, թե ինքը եւ ՊՆ փոխնախարար Արթուր Աղաբեկյանը որեւէ առնչություն ունեն «Հանրապետություն» կուսակցության նախաձեռնության հետ։ Սույն հերքումը, կարծում ենք, նախեւառաջ ուղղված է ԵԿՄ-ի մեր աղբյուրներին։ ՈՉ ԹԵ ԱՆՁ, ԱՅԼ ԾՐԱԳԻՐ «Առավոտին» հաջողվեց պարզել, որ ՀՅԴ-ն ոչ թե իր թեկնածուին ՔԱԳՎ-ի

ԽՆԱՅԵ՛Ք ՊԵՏԱԿԱՆ ԲԵՆԶԻՆԸ «Առավոտին» հասած լուրերի համաձայն, Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը գրեթե ամեն օր Երեւանից է աշխատավայր մեկնում։ Հետաքրքիր է, օրական 2-4 ժամ Երեւան-Գյումրի ճանապարհի վրա անցկացնելով, նա ինչպե՞ս է աշխատում, չի՞ հոգնում։ Եվ հետո, ինչքա՞ն բենզին է ամիսը ծախսում աշխատավայր հասնելու համար։ ՀԻՆ ԼՈՒՐ Մեզ ուշացումով հասած տեղեկությունների համաձայն, ՀՅԴ ընդհանուր վերջին ժողովը կուսակցության

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԵԼՈՒՅԹՆԵՐ ՉԵՆ ԳՐՈՒՄ Ստիպված ենք մեր տարակուսանքը հայտնել «Առավոտ» օրաթերթի հունիսի 6-ի համարում տպագրված Մ. Ե. ստորագրությամբ «Շուշաններ՝ շվեյցարացի բարեկամիս» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ: Ժնեւում հունիսի 26-30-ին կայանալիք «Սոցիալական զարգացման համաշխարհային գագաթնաժողով՝ գլոբալացված աշխարհում բոլորի համար սոցիալական զարգացման ձեռքբերում» ՄԱԿ-ի 24-րդ նստաշրջանին իսկապես նախատեսվում էր նախարար Օսկանյանի մասնակցությունը: Իսկապես, ԱԳՆ-ը դիմել էր սոցապ նախարարություն՝ խնդրելով

Սա ավելին է, քան փաստը Այդպես է եղել իրականում Այս ամենն արդեն զավեշտ է դառնում. անցած տասնամյակում նախկին իշխանություններին իսկապես քննադատածներն այժմ նրանց մասին գերազանցապես գերադասում են լռել։ Իսկ, ասենք, ռամկավար կուսակցության գործիչները, որոնք ե՛ւ 1991-ի, ե՛ւ 1996-ի ընտրություններում պաշտպանել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, այժմ իրենց հետին թվով ընդդիմադիր են ցուցադրում։ Ի դեպ, այս գործելաոճը

ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ Կամ «օպերկոտ» ձախից Երեկ խորհրդարանը տապալեց այն օրենքը, որով կենսաթոշակառուներին եւ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներին էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկության արտոնություն էր սահմանվում։ Ընդ որում, նախ չընդունեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկությունը՝ այն է, այդ հարցին անդրադառնալ 2001 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ (ընդամենը 34-ը «կողմ» քվեարկեցին, 29-ը «դեմ» էին, 10-ը «ձեռնպահ»)։ Բայց հաջորդ քայլի ժամանակ,

ԲԱԽՏԱՎՈՐ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԸ Հավաստի լուրերի համաձայն (թեեւ ԼՂՀ կառավարության լրատվականից այն ճշտել չհաջողվեց. հեռախոսը կամ զբաղված էր, կամ՝ վերցնող չկար)՝ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը եւ հայտնի Շեւյովը, որոնք՝ բացի այլ գործերից, զբաղվում են նաեւ թեյի տարբեր տեսակների արտադրությամբ, սկսել են թողարկել թեյի նոր տեսակ՝ «Թուրքմենբաշի»։ Հասկանալի է, որ եթե այս տեսակը Հայաստանում պահանջարկ չունի, ապա Թուրքմենստանի

ՕՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ՝ ՅՈՒՐԱՅԻՆ… HTB հեռուստաընկերության «Օրվա հերոսն՝ առանց փողկապի» հաղորդաշարի հեղինակ Զայցեւային երկու օրում հաջողվեց նկարահանել մեր օրվա հերոսներից մեկին՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ըստ հավաստի լուրերի՝ պրն Քոչարյանը մի փոքր վերապահումով է համաձայնել նկարահանվել այդ հաղորդման մեջ (հայտնի է, որ նա նման «զիզի-բիզի» բաների հանդեպ սեր չունի, նրանը՝ լուրջ քաղաքական քննարկումներն են, հարցազրույցները, բայց

ԵԹԵ ՉԳԻՏԵՍ ԻՆՉ ԱՆԵՍ, ՈՉԻՆՉ ՄԻ ԱՐԱ Երեկ օրը երկուշաբթի էր՝ ծանր ու հակասական, ինչպես հատուկ է տարվա բոլոր երկուշաբթիներին։ Բայց երեկվա օրը մի քիչ ավելին էր, քանի որ ՀՀ 10-րդ կառավարության ծրագրի հաստատումից հետո առաջին աշխատանքային օրն էր։ Զարմանալի զուգադիպությամբ՝ նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն էր։ Շնորհավորելով վարչապետին, մաղթենք, որ նրա հետ եւս

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Ես հրեշտակ չեմ։ Քրիստոսը չեմ, որ ինձ ապտակեն՝ մյուս այտս դեմ տամ։ Մանավանդ քաղաքականության մեջ չի կարելի այդպես վարվել»։ ՆԱԽՈՐԴ «Հայաստանը պետք է տնտեսապես զարգանա, հզոր բանակ ունենա։ Ես կարծում եմ, որ ի վիճակի եմ այդ խնդիրները լուծել»,- արտահայտության հեղինակը ոչ Վազգեն Սարգսյանն է, ինչպես ենթադրել

ԱՍՏՎԱԾ ԲԱՐԿԱՑԵԼ Է ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի աշխատասենյակում կախված են Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի դիմանկարները։ Երեկ «Հայաստան» խմբի անդամները՝ հավաքված պրն Մալխասյանի կաբինետում, մտավախություն են հայտնել, թե հոկտեմբերի 27-ի գործը այդպես էլ չի բացահայտվի։ Այս խոսքերի վրա Կարեն Դեմիրճյանի՝ պատից կախված լուսանկարի ապակին ճաքել է, ապա փշուր-փշուր թափվել։ Սա երեկ լսեցինք ԱԺ պատգամավոր Էմմա

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարար Ռոլանդ Շառոյանը հեռացվել է ՀՅԴ-ի շարքերից։ Կուսակցությունը նրան առաջարկել էր ձեռնպահ մնալ դարձյալ նախարարի պաշտոնը ստանձնել, իսկ պրն Շառոյանը չէր համաձայնել՝ կարեւորելով սկսած ծրագրերի շարունակումը։ ՈՒՇԱՑՈՂԸ ՄԵՐ ՏԱՆ ՇԵՄԻՆ Հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի էր ունեցել միջադեպ Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Քոլեյնիի եւ ավիացիոն

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԿԼԻՆԻ ԵԿՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՎԸ

ԵԿՄ քաղաքական թեւի ու «Հայաստան» պատգամավորական խմբի հենքի վրա կստեղծվի նոր կուսակցություն։ Սակայն հակառակ մամուլում տեղ գտած պնդումների՝ այն կկոչվի ոչ թե «Հայաստան», այլ՝ «Հանրապետություն»։ Վերջինս, սակայն որեւէ առնչություն չունի «նախկինների» համանուն խմբակցության հետ։ Նախաձեռնող խումբն առայժմ աշխատում է կուսակցության ծրագրի մշակման ուղղությամբ։  

Շաբաթվա ռոմանտիկները

Ռաֆայել Ղազարյանը «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործության վերաբերյալ պաշտոնական վարկածին զարմանալիորեն համապատասխան կարծիք արտահայտեց ռոմանտիկ ակադեմիկոսը: Ըստ նրա, խորհրդարանում սպանդը կազմակերպած ահաբեկիչները պարզապես ռոմանտիկներ են (հավանաբար, իր նման): Իշխող «դուետի» բազմաթիվ խոսնակներից մեկն այդպիսով երկու նապաստակ է խփում՝ ակնարկելով, թե. ա) ահաբեկիչների հետեւում ոչ ոք չկար եւ բ) սպանությունները, ընդհանուր առմամբ, «բարի նպատակներ» էին հետապնդում: Իսկապես, պրն

ՄԻ ՆՎՆՎՈՑԻ ԱՐՁԱԳԱՆՔ

Մի նվնվոց է շրջում հանրապետությունում. անհասկանալի մի նվնվոց, որը ստիպում է ցերեկները եւ հատկապես գիշերները, խելքը գլխին գործով զբաղվելու փոխարեն, մտածել ճամպրուկները կապկպելու ու էս երկրից հեռանալու մասին։ Մի նվնվոց է մտել որոշ քաղաքական գործիչների եւ որոշ պաշտոնյաների գլուխներից ներս, ու չի թողնում, որ մարդիկ լուրջ գործով զբաղվեն։ Նվնվոցի արձագանքից որոշ պաշտոնյաներ ընդհանրապես կորցրել են

ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՌՆԱԼՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Առավոտի» երեկվա համարում հրապարակված «Сам сембе պատվավոր» լուրի առնչությամբ մեզ հայտնեցին, թե Գորիսի քաղաքապետ Համլետ Մկրտչյանը ոչ թե ավագանու որոշմամբ էր իր ղեկավարած քաղաքի պատվավոր քաղաքացի դարձել, այլ, օրենքի համաձայն, ավագանին սահմանել էր միայն համայնքի պատվավոր անդամի կոչում շնորհելու կարգը։ Նաեւ ճշտել են, որ Գորիսի 15 ավագանիներից ոչ թե 3-ն են պրն Մկրտչյանի եղբայրները, ինչպես նշել

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԱՂՄՆԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ

ԱԺ «Միասնություն» խմբակցությունից երկրապահ պատգամավորների առանձնացումն ու «Հայաստան» պատգամավորական խմբի ստեղծումը հուշում էր, որ ամենամոտ ապագայում մի նոր կուսակցության ծննդի վկան ենք լինելու։ Այն անհրաժեշտություն էր դարձել այն բանից հետո, երբ երկրապահներն ըմբռնել էին Հանրապետական կուսակցության հետ միավորվելու ճակատագրական սխալի ողջ լրջությունը։ Վերջիններս հիմա վճռականորեն ձեռնամուխ են եղել սեփական կուսակցության ստեղծմանը։ Երկրապահները դեռեւս գրանցման համար

ԴԵՍՊԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Ըստ իրազեկ աղբյուրներից «Առավոտին» հասած լուրերի, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովը պաշտոնավորման ժամկետի ավարտից շուտ է ետ կանչվելու՝ առաջիկա ամիսների ընթացքում։ Պատճառը մասնավորապես այն է, որ ՌԴ նախագահին դժգոհություններ են փոխանցվել Դրյուկովի գործունեության վերաբերյալ։

«Ներեցեք, իսկ ո՞ւմ է կոմպլիմենտ անում Հայաստանը»

Հայաստանում է ռուսաստանյան ամենահայտնի ու պատկառելի լրագրողներից մեկը՝ Ալեքսանդր Բովինը։ Ավագ սերունդը նրան կհիշի «Միջազգային համայնապատկեր» հաղորդաշարից։ (Պրն Բովինին հրավիրել էր Երեւանի մամուլի ակումբը)։ Առանց կոկետություն անելու՝ նա նախօրոք ասաց, որ չի զբաղվել Հայաստանի ներքաղաքական եւ ԼՂՀ հիմնախնդիրներով, ուստի եւ որեւէ կոնկրետ բան այս կապակցությամբ ասել չի կարող։ Թեեւ ռուսներից շատևշատերը լիարժեքորեն չեն պատկերացնում Ղարաբաղի

ՓՈԽԱՏԵՂՈՒՄ

Ազգային անվտանգության նախարարությունը երեկ ձերբակալել է Կենտրոն համայնքի գլխավոր ճարտարապետին։ Նրան կասկածում են տնտեսական ինչ-որ հանցանքի մեջ։ Ի դեպ, հետաքրքիր է, որ ԱԱՆ-ի բացահայտումները վերջերս գերազանցապես հենց տնտեսական հանցագործությունների են առնչվում։ Թերեւս ՆԳՆ-ն ու դատախազությունն էլ զբաղվում են երկրի անվտանգության, հետախուզության եւ հակահետախուզության հարցերով։

ՇՈՒՇԱՆՆԵՐ՝ ՇՎԵՅՑԱՐԱՑԻ ԲԱՐԵԿԱՄԻՍ

Հունիսի 26-30-ը Ժնեւում կայանալիք «Սոցիալական զարգացման համաշխարհային գագաթաժողով՝ գլոբալացված աշխարհում բոլորի համար սոցիալական զարգացման ձեռքբերում» թեմայով ՄԱԿ-ի 24-րդ հատուկ նստաշրջանին կմասնակցի արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Ակնհայտորեն, պրն Օսկանյանի հետ սոցապ կրկնակի նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը չի մեկնի Ժնեւ եւ ելույթ չի ունենա սոցիալական թեմաներով։ Բայց սոցապ նախարարությունը լուրջ ներդրում կունենա արտգործնախարարի ելույթի նախապատրաստական աշխատանքներում՝ ԱԳ փոխնախարար Ռուբեն

ՔԱՂԱՔԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԶԱՏԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի ելույթը «Աջ ուժերի միության» հավաքում մայիսի 31-ին

ՈՉ ԹԵ ՆՎՆՎՈՑ, ԱՅԼ ՄՌՄՌՈՑ

Պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հարցրեց, թե նախագահը կառավարության ծրագրի՞ց է եզրակացրել, որ սոցիալ-տնտեսական հարցերի մասին խոսելիս քաղաքական գործիչները նվնվում են։ «Ինձ թվում է սա նվնվոց չի»,- ասաց Անդրանիկ Մարգարյանը։ Մենք էլ ենք վարչապետի կարծիքին, եթե հաշվի առնենք, որ նրա խոսելը ավելի շատ մռմռոցի է նման։  

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031