slide 4 to 5 of 5

Օրվա լրահոսը

Դատավճիռն արտագրված է մեղադրանքից Օգոստոսի 29-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանը հրապարակեց «Վահան Հարությունյան եւ մյուսներ» քրգործի դատավճիռը։ Վերջինս միանշանակ չի ընդունվել նաեւ պաշտպանական «կորպուսի» կողմից, որոնք ՀԳՄ դահլիճում երեկ հրավիրել էին մամուլի ասուլիս։ Պաշտպաններից իրենց առարկությունները հայտնեցին Ռուբեն Բալաբանյանը, որը ներկայացնում է դատապարտյալներ Վահան Հարությունյանին եւ Սահակ Բալյանին, Սուսաննա Գեւորգյանը, որը պաշտպանն էր Մովսես

ՉԳԻՏԵՄ Ո՞Ր «ՈՒՉԱՍՏԿՈՎԻՆ» Է, ԲԱՅՑ ԳՈՐԾԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է Հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությունը դեռ հունիսի վերջին ավարտվել է ու նյութերը տրամադրվել են տուժող եւ մեղադրվող կողմերին ու նրանց ներկայացուցիչներին՝ ծանոթանալու համար։ Թե կոնկրետ ե՞րբ այն կավարտվի՝ դժվար է ասել, մանավանդ, օրենսդրությամբ գործին ծանոթանալու ժամկետ սահմանված չէ։ Հայտնի է սակայն, որ 27-ի զոհերի հարազատները փաստաբաններ են վարձել,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում խիստ զգալի է ՀՀ-ում հայտնի շրջանակների կողմից կազմակերպված «խաչակրաց արշավանքը» ընդդեմ Ռուսաստան-Բելառուս դաշինքին Հայաստանի հնարավոր անդամագրման գաղափարի։ Մեր կարծիքով, արեւմտյան միջազգային կառույցներին Հայաստանի միանալու ջատագովներն այնքան են խորացել արեւմտամետության մեջ, որ մոռացել են Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական շահերը, հանրապետության օբյեկտիվ տնտեսական իրավիճակը, ինչպես եւ մեր հյուսիսային բարեկամների հետ կապող բազմաթիվ գիտամշակութային թելերը։ Մենք մեր

«ՈՆՑ ՈՐ ՉԱՄԻՉԸ ԲՈՒԼԿԻԻ ՄԵՋ» ԱԺՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Վազգեն Մանուկյանը երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր։ Հայաստանը մահանում է «Զուգահեռաբար երկու գործընթաց է գնում։ Մի կողմից տեսնում ենք, որ զարգանում է սննդի արդյունաբերությունը, ադամանդագործությունը, հայերը նորից սկսել են կոշիկ, հագուստ կարել, այսինքն՝ ինչ-որ զարգացումներ ընթանում են։ Մյուս կողմից՝ Հայաստանի տնտեսությունը կարծես թե մահանում է։

ՆՈՐ

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է խոստովանել. «Վերջին 10 տարիների ընթացքում շատ-շատերն են ուրիշներից խորհուրդ հարցնում, տեռորը կփրկի՞, թե՞ ոչ։ Այս հայացքը վերջին տարիների ընթացքում ընդունված է եղել։ Ես ինքս շատ անգամ եմ կանխել նման հարցեր»։ ՆԱԽՈՐԴ Հայկ Դարբինյանը ճիշտ գուշակեց, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն էր հոկտեմբերի 27-ից ընդամենը երկու օր անց ասել.

ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ… ԲԱՅՑ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ

Վազգեն Մանուկյանը հիշեցրեց, որ Դավիթ Վարդանյանը վարչության քվեարկության արդյունքում էր գնացել կառավարություն. «Գնաց այնտեղ, մնաց այնտեղ, ըըը»,- ասաց ԱԺՄ նախագահը։ «… Եվ չի վերադարձել»,- շարունակեց ՄԱԱ նախագահը։ Պրն Մանուկյանն ընդվզեց. «Չէ, մի օր էլ կվերադառնա, երբ որ կուսակցությունը պահանջի էդ բանը»։ ԳՐԵԹԵ՝ ՀՆԳԱՄՅԱԿԸ ՉՈՐՍ ՏԱՐՈՒՄ Տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար Լեոնիդ Հակոբյանը սպասարկում

ՊԱՏՎԻՐՎԱԾ Է՝ ՊԱՀԵԼ ՃԱՂԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ

Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը Երեւանի դատախազի տեղակալ Է. Ղուկասյանից պատասխան է ստացել Աշոտ Բլեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հանձնաժողովի օգոստոսի 2-ի միջնորդությանը։ Դատախազության պատասխանում մասնավորապես ասված է. «Մեղադրողները նպատակահարմար չեն գտել դատարանում նման միջնորդություն հարուցելը, քանի որ դատաքննությունը գտնվում է վերջնական փուլում եւ Բլեյանը մեղադրվում է ծանր հանցագործությունների կատարման մեջ, որոնց համար օրենքով

«Նախագահ լինելուց լավ բան» Խորհրդարանական, թե նախագահական հանրապետություն. սա հարց է, որը ժողովրդին գրեթե չի հուզում, բայց քաղաքական ուժերն այս հարցում լուրջ տարաձայնություններ ունեն։ Կոմունիստներն այս օրերին իրենց քաղաքական հանդիպումներում որպես կարեւորագույն կետ նշում են Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը հենց այս հարցում։ ԱԺՄ-ն իր հերթին շարունակում է պնդել, որ երկիրը նախագահական դարձրեց ՀՀՇ-ն՝ հատուկ

ՍՈ՛ՒՍ ՄՆԱ, ԹԵ ՉԷ ԿԶՐԿՎԵՍ ԱԺ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԻՑ Այս նստաշրջանից գործելու է «ԱԺ-ում ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքների կազմակերպման կարգը»։ Յուրօրինակ պայմանագիր հիշեցնող այս փաստաթղթի վերաբերյալ «Առավոտին» պարզաբանումներ ներկայացրեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սեւակ Մանուկյանը։ Դեռ հնարավոր են փոփոխություններ «Այս կարգը դեռեւս վերջնական չէ,- նախ նշեց Սեւակ Մանուկյանը։- Ըստ էության, սա առաջին փորձն է կանոնակարգելու լրագրողների

«ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՇՐՋԱՀԱՅԱՑ ԼԻՆԻ»

ԱԺ երբեմնի նախագահ Խոսրով Հարությունյանից «Առավոտը» փորձեց ճշտել, թե որքանով են տեղին ԱԺ գործող նախագահի ուղեւորությունների պարբերականության մասին այսքան խոսակցությունները։ Եվ, առհասարակ, որքանո՞վ են նման ուղեւորությունները արդյունավետ։ – Ես կդժվարանամ մեկնաբանել։ Ես լիարժեք իրավիճակին չեմ տիրապետում։ Օրինակ, ինձ հասկանա… ինձ հայտնի չէ, որոնք են եղել այն դրդապատճառները (գոնե մամուլում այդ մասին չի գրվել, եւ ինքը՝

ՊԵ՞ՏՔ Է ԱՍԵԼ՝ «հԸԾ ԺձՀԸԽ» Նախկին նախարարները ծանոթանում են բարեկրթության կանոններին Նախկին նախարարները, մասնավորապես Արա Բաբլոյանը, Հենրիկ Քոչինյանը, Ֆելիքս Փիրումյանը, Գրիգոր Պողպատյանը, Գալուստ Ղամազյանը եւ էլի ուրիշներ, որոշելով, որ այլեւս անտանելի են վարչապետների, նախարարների եւ նախագահների՝ միմյանց վարկաբեկելու, բամբասելու, մեղադրելու ավանդույթները, 98-ին որոշել են գրանցել «Նախարար-ակումբ» հասարակական կազմակերպությունը։ Իհարկե, դժվար է ասել, թե վերոնշյալ նախարարների

ՆՈՐ

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն էր ասել. «Նրանք իրականում կարծել են, որ իսկապես բարի գործ են կատարում, իսկապես ինչ-որ չարիքից են ազատում մեր ազգը, հայրենիքը, երբ որ դա արել են, սկսել են փնտրել կուսակցություններին, զանգել, ուղղակի դիմել, թե մենք միայն մաքրողն ենք, քաղաքական ուժեր, եկեք, տեր կանգնեք այս վիճակին ու նաեւ մեզ։ Այսինքն՝ իրենք որոնում էին

ԱՅ ՔԵԶ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

«Առավոտի» սեպտեմբերի 5-ի համարում «Վանդակի մեջ» հրապարակման մեջ մեջբերել էինք Աշոտ Բլեյանի մասին թերթերից մեկում արված մի պնդումը, թե նրա «մեղավորությունն առանց դատարանի էլ հասարակությունը կասկածի չի ենթարկում»։ Մեր ընթերցող Աշոտ Շահբազյանն այս առիթով ուշադրություն հրավիրեց, որ այդ պնդման հեղինակ լրագրողը Նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է. «Եվ ուզում եմ «Առավոտի» միջոցով հարց ուղղել

ԽՈՐՀՐԴԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

«Առավոտի» հարցին ի պատասխան, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է այն լուրը, որ մինչ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը կմեկներ Գերմանիա, իսկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ԱՄՆ, նրանք հանդիպել են, ՀԺԿ լրատվության պատասխանատուն հաստատեց, որ, այո՛, այդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 2-ին։ Հանդիպման մանրամասները հայտնի չդարձան, միայն ընդհանուր ասվեց, որ քննարկվել է քաղաքական ու տնտեսական իրավիճակը։ ԴԵ ՀԻՄԱ

Երկրա-պա՛հ Երեւանի փողոցներից մեկում մի տղա պաղպաղակ է վաճառում։ Նա հաշմանդամ է դարձել արցախյան պատերազմում։ Անունը չուզեց գրեմ։ Չէ, ոչ թե որովհետեւ ամաչում է, որ պաղպաղակ վաճառող է դարձել, այլ՝ որովհետեւ մտահոգություն ունի, թե հարազատները կարող են հրապարակայնությունից անհարմար զգալ։ Մարդը երկու անչափահաս երեխա ունի, դպրոցական հոգսերը՝ շատ։ Գոհ է, որ գործ է գտել։ Երկրապահները

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԽՄԲԱԳՐԵԼՈՒ ՋԱՆՔՈՎ Գնալով ավելի ու ավելի բարձր են հնչում նրանց ձայները, ովքեր ատելությամբ են լցված 1988-ի շարժման նկատմամբ։ Հիմնականում սրանք այն մարդիկ են, որոնց պաշտոնական առաջխաղացումն ընդհատվեց այս շարժման գործիչների ձեռքով։ Թերեւս հենց այս դրդապատճառներով են բացատրելի 1992-ի սկզբից ՆԳ համակարգից հեռացած գնդապետ Կառլեն Թորոսյանի հրապարակային բացահայտումները, թե Հայոց ազգային բանակ անվանյալ կառույցը ստեղծել

ԿԸՀ-ՈՒՄ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵՑ ԳԵՂԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ պարոն Սահրադյանը հանձնաժողովի երեկվա նիստում պնդում էր, թե ցանկալի է, որ ԿԸՀ-ն ապաքաղաքական մարմին լինի, թեեւ նրա ձեւավորման սկզբունքները քաղաքական են։ Սա միայն ցանկություն էր, մինչդեռ իրականությունն այն է, որ ե՛ւ նախկին, ե՛ւ ներկայիս իշխանությունների օրոք ԿԸՀ-ն իր իշխանամետ մեծամասնությամբ հիմնականում իշխող վարչախմբի իջեցրած պատվերների տեղադրողն

ՆՈՐ

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս մտքերը. «Հայաստանում կուսակցություններ չկան։ Կան քաղաքական ակումբներ, որոնք իրենց կուսակցություն են կոչում։ Եվ դրանք բոլորը տառապում են կոմկուսի հիվանդությամբ՝ փորձում են Փրկչի դեր խաղալ, հասարակության առաջատարը լինել եւ իրենց պետությունից վեր են դասում։ Այսօր ասպարեզում գոյություն չունի քաղաքական որեւէ ուժ, որ բլեֆով չի զբաղվում, ժողովրդին առասպելներ չի ներկայացնում»։

«ԿԱՍՏՈՒՄՈՎ», ԲԱՅՑ ԱՌԱՆՑ ՇԱԼՎԱՐԻ

Հեռուստատեսությունների (հատկապես Ազգայինի) տղամարդ հաղորդավարները ամառվա շոգին ստիպված են էկրանին երեւալ կոստյումով։ Սակայն սաստիկ շոգը նրանց ստիպում է մի ռացիոնալ ձեւ մտածել. հագնում են կոստյումը, կապում փողկապը, եւ քանի որ գոտկատեղից ներքեւ նույնիսկ ամենաուշադիր հեռուստադիտողի աչքը չի կարող թափանցել, հագնում են, լավագույն դեպքում, կարճ շալվար, վատագույն դեպքում՝ լողավարտիք։ Դեռ լավ է, որ տեքստը կարդալ-վերջացնելուց հետո

ԴԱՐՁՅԱԼ ՈՉ ՈՔ ՉԻ ՊԱՏԺՎԻ

Դեռ մայիսի 30-ին «Առավոտում» հրապարակված հարցազրույցում ԼՂՀ նախագահի դեմ մահափորձի կատարման մեջ մեղադրվող Սասուն Աղաջանյանի քույրը՝ Ռուզաննան եւ պաշտպանը՝ Էդվարդ Աղաջանյանը հայտնել էին, որ չնայած լուրեր կան, որ Սասունը շատ վատ է ու մինչեւ դատարան դժվար հասնի, բայց շուրջ երկու ամիս նրա հետ որեւէ մեկը չի հանդիպել, որ կասկածները փարատվեին։ Էդվարդ Աղաջանյանն այդ ժամանակ հայտարարել

Փոխանցիկ դրոշներ չեն լինելու Կոմկուսը խիստ հուշիկ եւ թեթեւ քայլերով, առաջին հայացքից՝ աննշմար, որպես «քնքուշ մութի թեւ», մտնում է կառավարության ամենավերին օղակները։ Օղակ-օղակ՝ շղթան երկարում է։ Այս պահի դրությամբ 25-26 կոմունիստ մեծ ու միջին պաշտոնյա է զբաղված գործադիր մարմիններում։ Թիվը երբեք կոնկրետ, ամբողջական չի նշվում՝ ասենք 25, քանի որ ժամ առ ժամ հնարավոր է մի

ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԱՍ «Վիկինգները» հայերին ակնհայտորեն թերագնահատել էին: Աշխարհի դասակարգման մեջ 7-րդ տեղը զբաղեցնող Նորվեգիայի հավաքականին թվում էր, թե ակադեմիական, գրոսմայստերական խաղով նրանք հեշտությամբ կգերազանցեն Հայաստանի հավաքականին: Ուստի նրանց գրոհները միապաղաղ էին ու մի տեսակ «ձեւական», իսկ խաղում ընդհանրապես պակասում էր երեւակայությունը: Մերոնք, հակառակը, խաղացին բարձր տրամադրությամբ: Տղաների «դուխը տեղն» էր՝ նրանք չէին ընկճվում մրցակիցների բարձր

ՎԱՆԴԱԿԻ ՄԵՋ Երեկ Աշոտ Բլեյանի ծննդյան օրն էր։ Դատաքննության 9 ամիսներն ապացույց դարձան, որ եթե քաղաքական պատվերն ու Երեւանի դատախազության՝ «մունդիրի պատիվը» փրկելու հուսահատ ջանքերը չլինեին՝ Աշոտ Բլեյանն իր ծննդյան օրը պիտի անցկացներ ազատության մեջ։ Այս դատաքննությունը թերեւս աննախադեպ է։ Քանզի։ Որեւէ այլ դատավարության ժամանակ նախաքննական մարմնի կողմից տուժող ճանաչվածները (ուսուցիչներ, ծնողներ) դատարանին չէին բողոքել,

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

ՀԿԿ-ն պարբերաբար հանդիպումներ է ունենում ՀԺԿ-ի, «Իրավունք եւ միաբանության», ինչպես նաեւ սոցուժերի միության հետ։ Կոմկուսը երեք պահանջ ունի եւ եթե այդ երեքն էլ վերոհիշյալ ուժերն ընդունեն, չի բացառվում մի նոր դաշինքի ստեղծումը։ Կոմկուսի պահանջները հետեւյալն են՝ միանալ Ռուսաստան-Բելառուսին, սահմանադրական փոփոխություններ կատարել (նախագահականից խորհրդարանական համակարգի անցման վերաբերյալ), Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել (101՝ համամասնական, 30՝ մեծամասնականով)։ Վլադիմիր

ՃՏԵՐՆ ԱՇՆԱՆԸ ՊԵՏՔ Է ՈՐ ՀԱՇՎԵՆ Միայն թե ճուտ լինի Հավ եւ ճուտ չունեցող մեկի համար բոլորովին միեւնույնը պետք է լինի՝ ճտերը աշնանն են հաշվում, թե մեկ այլ եղանակի, կամ՝ հաշվո՞ւմ են ընդհանրապես։ Ունեցողներն էլ բոլորովին կարիք չունեն սպասելու մինչեւ աշուն՝ ճտերն իրենց աչքի առաջ են, թխսկանն իրենցն է, երբ կուզեն՝ կհաշվեն։ Պարապ եւ ծույլ

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ (ԱՐՑԱԽԻ) ՀԵՐՈՍՆԵՐԸ Բնության մեջ (գոնե մինչեւ երեկ) ազատ վիճակում գտնվող Արցախի հերոսի կարգավիճակ ունեցող մեկը չկար։ Արցախի երկու հերոսներից մեկը՝ Վազգեն Սարգսյանը, սպանված է, մյուսը՝ Սամվել Բաբայանը, նույն Արցախի ՆԳ մեկուսարանում է։ Հետեւաբար չի կարելի ասել, թե որքան երջանիկ հեռանկարներ է խոստանում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագիրը՝ Արցախի նոր հերոսների կոչմանն արժանացնել ՀՀ

ՆՈՐ

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է ասել. «Մենք մտածում էինք, թե հրապարակ բերված ընդհանուր պետության գաղափարի վրա կառուցված այդ փաստաթուղթը կարող է վերջում հանկարծ որպես լուծում ներկայացվել։ Հասկացանք, որ հայտարարությունների մեջ հնչածի նման որեւէ լուծում չկա։ Նաեւ հասկացանք, որ ընթացող գործընթացը հայկական կողմին շահավետ ուղղությամբ է գնում։ Մինչ այս, այո, այդ առումով կասկածներ կային»։ ՆԱԽՈՐԴ Թվում

ՍՐԱՄՏՈՒՄ ԵՆ «ԱՌԱՎՈՏԻ» ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ

Արմեն Խաչատրյանի այն ինքնասփոփանքի առնչությամբ, թե իրեն երբեք չեն քննադատել խելքի, քաղաքականության մեջ կողմնորոշվելու, աշխատանքները կազմակերպել չկարողանալու կամ էլ տքնաջանության պակասի համար, «Առավոտ» զանգահարած մի ընթերցող ասաց. «Ուղղակի բոլորը մտածում են, թե այդ ամենն ինքն էլ գիտի»։ Մեկ այլ ընթերցող իր վարկածն առաջադրեց Գագիկ Ջհանգիրյանի նկուղում պայթյունի վերաբերյալ. «Զակատ է պայթել. երեւի մի թթված լեչո»։

ԵՐԿԱԿԻ ՄՈՏԵՑՈՒՄ

ՀԺԿ դիրքորոշմանը հակառակ՝ ԲԷՑ-երի սեփականաշնորհման մասին օրենքին կողմ քվեարկած Վոլոդյա Բադալյանն այդպես էլ չհեռացվեց կուսակցությունից։ Երկու անգամ քննարկելով այդ հարցը՝ նրա սկզբնական կազմակերպությունը բավարարվեց խիստ նկատողությամբ։ «Առավոտի» հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս խտրական մոտեցումը, չէ որ մեկ այլ պատգամավորի նման քվեարկության համար հեռացրին, ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանը պատասխանեց. «Սա սկզբնական կազմակերպությունների անհատական մոտեցումն

«ԱՐՇԱԿ II»-Ի ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ Լոս Անջելեսի «Վարագույր» հեռուստաժամի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանն «Առավոտին» ներկայացրեց մի իրողություն, որ Միացյալ Նահանգների հայ մտավորականության շրջանում բավական հուզումների տեղիք է տվել։ -Սան Ֆրանցիսկոյում բնակվող հայ ջութակահար Ժիրայր Սվասլյանը, որն ավարտել է Երեւանի կոնսերվատորիան եւ երկար տարիներ աշխատում է Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում, մոտ երկու տարի առաջ առաջարկեց Քրիստոնեությունը Հայաստանում

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031