slide 4 to 5 of 5

Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈՒԼ ԱՌ ՓՈՒԼ

Նախագահին կից գործող սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի աշխատանքը դադարեցվել է։ Հայտնի չէ, թե իրականության մեջ ինչ նկատառումներով է առաջնորդվել Ռոբերտ Քոչարյանը։ Նկատի՞ է առել Պարույր Հայրիկյանի զրոյական վարկը հասարակության մեջ եւ դրա հետեւանքները՝ վերջինիս ղեկավարած հանձնաժողովի առաջարկների նկատմամբ, թե մի այլ բան, սակայն տեղի ունենալիքն արդեն տեղի է ունեցել, ինչը մեկնաբանում է իրավաբանության դոկտոր Վլադիմիր

ՖՐԱՆՍԻԱՆ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ԿՈՎԿԱՍԻՆ

Ֆրանսիայի Սենատի նախագահ պարոն Քրիստիան Պոնսլեի վերջին օրերի այցը Հայաստան ոչ մի կերպ «հերթապահ շրջագայությունների» շարքին չի դասվում։ Պատճառներն առավել քան հիմնավոր են, որպեսզի տեղի ունեցածն արդյունքներ տա։ Սկսենք քաղաքականության, մշակույթի մեջ ամենեւին էլ ոչ երկրորդական նշանակության մի հանգամանքից՝ ականատեսների վկայությամբ բարեկամության հիմքեր են գցվել Կարեն Դեմիրճյանի եւ Քրիստիան Պոնսլեի հարաբերություններում, որոնք, եթե Շեւարդնաձե-Շուլց նախադեպը

ԼԱՎ ԼՈՒՐ

Պարզվում է, որ ԱԺ ֆինանսավարկային, տնտեսական եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը ազգանուն ունի։ Երբ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի օգնական Կարինե Դումիկյանը նրան ասել է՝ Վարդան, կարող եք ներս մտնել, վերջինս ծանուցել է, որ իր ազգանունը Խաչատրյան է։ Լավ է, որ երկրապահամետ քրիստոնյա դեմոկրատը, թեեւ ոչ այնքան հազվագյուտ, բայց ազգանուն ունի։ ՎԱՏ ԼՈՒՐ Եվ երեկ

«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈՆ» ԸՆԴԴԵՄ ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ

Եվ հակառա՞կը «Գրանդ Տոբակոյի» խոշոր բաժնետերերից Հրանտ Վարդանյանը հեռուստատեսությամբ հայտարարել էր, թե Արմեն Դարբինյանն ինքնակամ եւ առանց կառավարության նախնական քննարկման էր որոշում ընդունել մինչեւ հուլիսի 1-ը երկարացնել հունիսի 1-ի համար նախապես սահմանված այն ժամկետը, երբ ծխախոտների վրա հայերեն զգուշացում պիտի լիներ ծխելու վտանգավորության վերաբերյալ։ Նշենք, որ որպես վարչապետ Արմեն Դարբինյանի պաշտոնավարման նախավերջին օրն ընդունված այս

ՆՇԱՆԱԿՈՒՄ

Առաջին նշանակումն է կատարվել ՀՀ պետական եկամուտների նախարարությունում։ Մաքսային ծառայության ղեկավար է նշանակվել Գրիգոր Մելքումյանը, որը Հայաստանում մաքսային գործի հիմնադիրներից է։ Հինգուկես տարի նա աշխատել է մաքսային վարչության պետի տեղակալ։ ՆՈՐ ԺԱՄԿԵՏ ԱՌԱՅԺՄ ՉԻ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Մերժվել է Վանո Սիրադեղյանի դատապաշտպանների միջնորդությունը՝ գործի նյութերին ծանոթանալու համար լրացուցիչ ժամկետ տրամադրելու վերաբերյալ։ Փաստաբաններն այժմ պատրաստվում են այս որոշումը

«Ես Եվրոպայի հետ համաձայն չեմ»

«Կակ զարանիե, օտ ռոժդենիյա, վ գենախ չելովեկա պրեդօպրեդելենի սվոյստվա ֆիզիչեսկոյ եվո սուշչնոստի՝ ռազմեր ռոստա, ցվետ գլազ, վիսատա լբա, ֆորմա նոսա»։ «Взгляд из Арцаха».Մուրադ Պետրոսյան Սկիզբը՝ նախորդ համարում – Լավ, ինչո՞ւ ծնվեց ամսագիրը։ – Ամսագիրը ծնվելը ըսենց ա. ոնց որ գայի այդ մտքին, բայց ավելի լավ Նժդեհն է եկել. մամուլը ոնց որ պռոժեկտոր ա, պիտի լուսավորի

Ծեծկռտուք՝ հարկադիր կատարման բաժնում

Դատական կատարածուները սուրբ են, բոլորս գիտենք։ Վերջերս ստացանք դրա վառ ապացույցը, երբ «Օրագիր» թերթի խմբագրությունում վերջիններս իրենց բացառիկ լկտի էին պահում եւ դրա համար ստացան «կազյոլ» որակումը, չորս կետով քրեական մեղադրանք առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հասկանալի է, մարդկանց սրբությունն է կասկածի տակ դրվել։ Սրբության մի նոր ապացույց էլ ստացանք օրերս։ Հունիսի 19-ին, ժամը 16-ին Ավան-Նոր

ՑՈՒՅՑ ՏՎԵՔ ՈՒՍՈՒՑՉԻՆ

Նախարար թե քաղաքացի, տնօրեն թե ուսուցիչ, մեղադրյալ թե մեղավոր՝ ես պարտավոր եմ օգտակար լինել երեխային։ Դպրոցի կենտրոնում երեխան է, ընդհանուրի կրթությունը, դպրոցը բոլորի համար է։ Դպրոցը նախեւառաջ ուսուցիչն է։ Կրթությունը միջավայր է։ Դպրոցում ցույց տվեք հասարակության առաջընթացի անշրջելիության համար պատասխանատու, հասարակական առաջադիմության մշտական սպասարկու ուսուցչին ու այդպիսի կրթական միջավայր։ Ուսուցչի այսօրվա անելիքը հասարակական նոր համակեցության

Եկամուտների հավաքագրումը բավարար է

Բայց աշխատավարձերն ու թոշակներն ուշանում են Վանաձորի քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանի՝ օրերս կայացած մամուլի ասուլիսը տարբերվում էր մինչ այդ կայացած նրա հազվադեպ ասուլիսներից նրանով, որ կոնկրետ «խորագիր» չուներ եւ ո՛չ խմելու ջրին էր նվիրված, ո՛չ ջրմուղ-կոյուղուն կամ աղբահանությանը, ո՛չ էլ ջրաչափերին կամ կոմունալ ծառայության վարձավճարների գանձմանը։ Եվ նույնիսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին էլ չէր նվիրված։ Պարզապես քաղաքին

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԽՈՍԵԼԸ ՍԱՐՍԱՓ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ»

Հայ իշխանավորները խոսում են պետության «կարգավորիչ դերի» մասին, բայց մինչեւ այսօր դեռ ոչ ոք չի հստակեցրել թե ո՞րն է այդ դերը՝ ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ է պատրաստվում պետությունը վերցնել իր վրա։ Եթե նրանք հերթական անգամ պատրաստվում են ներմուծել որեւէ երկրի մոդելը, ապա այն հերթական անգամ չի աշխատելու, որովհետեւ յուրաքանչյուր երկիր, կախված իր քաղաքական ու տնտեսական

ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ XXI ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Առաջին օրերի խրոնիկա Մոսկվայի կենտրոնական հատվածները ողողված են մոսկովյան միջազգային XXI կինոփառատոնի հսկայական աֆիշներով ու պլակատներով։ Մեկ ամիս շարունակ ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցներով խոսվում եւ գովազդվում էր կինոփառատոնը… Հուլիսի 19-ին ժամը 19-ին «Պուշկինյան» կինոթատրոնում տեղի ունեցավ բացման պաշտոնական արարողությունը։ Ներկայացվեցին ժյուրիի անդամները՝ արգենտինացի հայտնի կինոռեժիսոր Ֆերնանդո Սոլանասը (ժյուրիի նախագահ), իտալացի ռեժիսոր Ֆլորեստանո Վանչինին, Ֆրանսիացի դերասանուհի

Պաշտպանիր եւ անպայման պաշտպանված կլինես

«Օրագիր» օրաթերթի տպագրության դադարեցումը, գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործերը գրեթե անարձագանք մնացին լրագրողական եւ քաղաքական շրջանակներում։ Այդ բացը լրացնելու համար Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի նախաձեռնությամբ երեկ Ժուռնալիստի տանը փաստաբան Տիգրան Ջանոյանը ներկայացրեց այս գործի մի շարք մանրամասներ։ Ըստ Տիգրան Ջանոյանի, այս գործի չորս էպիզոդներն էլ սարքված են, եւ դրանց վերջնական

ԱՂԸ ԼԻՆՈՒՄ Է ՉԱՓԱԶԱՆՑ ԱՂԻ ԿԱՄ ԴԱՌԸ

Հարցազրույց Արեգ Ղուկասյանի հետ «Ավանի աղի կոմբինատ» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հարազատ եղբայրն է։ Նա Հայաստան է եկել ոչ թե Արկադի Ղուկասյանի՝ ԼՂՀ նախագահ դառնալուց հետո, այլ՝ մոտ 28 տարի առաջ։ Սակայն նրա տնօրեն նշանակվելը, ժամանակի իմաստով, մոտավորապես համընկնում է եղբոր նախագահ դառնալու հետ։ Տնօրեն դառնալով, պրն Արեգ Ղուկասյանը ենթականերին

ՏՂԵՔ, ԵԿԵՔ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ԳՐԵՆՔ

Ազգային ժողովի հանձնաժողովների նորընտիր նախագահների մամուլի ասուլիսների շքերթը երեկ ընդունեց կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը։ Նախորդ խորհրդարանի կողմից ընդունած կրթության մասին ՀՀ օրենքը պարոն Քոչարյանը մեծ քայլ համարեց դեպի առաջ, «չնայած բնական է, այնտեղ կան թերություններ, բնական է, պետք է եւ չսահմանափակվել միայն այդ օրենքով, դա կարելի է համարել մայր

Բարձրաստիճանների եկամուտները եւ ծախսերը կբացահայտվե՞ն

Կառավարության հունիսի 24-ի նիստի ընթացքում ի շարս կառավարության գործունեության ծրագրի իրականացմանն ուղղված այլեւայլ միջոցառումների՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը հանձնարարել էր եռամսյա ժամկետում առաջարկներ ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման համակարգի վերաբերյալ։ Պիտի նախ նշենք, որ անցած տարվա դեկտեմբերի 28-ին ընդունված օրենքը, որով բարձրաստիճանների պաշտոնային դրույքաչափերը 2-2,5 անգամ բարձրացրին՝ արդեն իսկ նախատեսում էր, որ 1999-ի հոկտեմբերին նրանք պիտի

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԱՍԻՐԵՑ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

Իսկ Պարույր Հայրիկյանը էս շոգին չհանվեց ՀՀ նախագահին կից Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով արտահերթ նիստ էր հրավիրել։ Նիստի նպատակը Ռոբերտ Քոչարյանի՝ հանձնաժողովին շնորհակալություն հայտնելու ցանկությունն էր։ Մինչ կժամաներ նախագահը, հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը մի քիչ զբաղեցրեց ներկաներին, ասելով, որ թեպետ հանձնաժողովն աշխատել է նախագահին կից, բայց քննարկել է բոլոր տեսակետները։ Պրն

Վարչապետի պսակվելու հարցը Մոսկվայում չի քննարկվել

Հուլիսի 19-ից պաշտոնական այցով Մոսկվա է ժամանել ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Նրա առաջին պաշտոնական ուղեւորությունը բավական աշխույժ է ընթանում։ Երեկ ՌԴ կառավարության շենքում Վ. Սարգսյանը հանդիպեց ՌԴ վարչապետ Ս. Վ. Ստեպաշինի հետ։ Բանակցությունների շրջանակը լայն էր՝ հայկական ատոմակայանի անվտանգ շահագործման խնդիրներ, նոր ատոմակայանի կառուցման հնարավորություն, ՀՀ-ի արտաքին պարտքը ՌԴ-ին, ռուսաստանյան բանկերում սառեցված հայկական 26,7 մլն

ՀԱՅԱՍՏԱՆ-ՖՐԱՆՍԻԱ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ, ՖՈՒՏԲՈԼԸ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Այնպիսի ընդունելության, որին հուլիսի 20-ին արժանացավ Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեն ՀՀ նախագահի աշխատակազմում, եւ, մանավանդ՝ ՀՀ Ազգային ժողովում, ոչ ոք ՀՀ անկախության օրվանից ի վեր չէր տեսել։ Նախ, սովորաբար, նախագահը հազվադեպ է դուրս գալիս նստավայրից եւ դրսից ճանապարհում որեւէ մեկին՝ ընդ որում, մի քանի րոպե կատակելուց հետո։ Սակայն դա պատահեց։ Պատահեց եւս մեկ կարեւոր

Բայց մենք դմբո ենք, մեր լեռների պես

Երբ անցած տարվա աշնանը մեր վարչապետը եւ կառավարությունը պնդում էին, թե ռուսաստանյան ճգնաժամը որեւէ ձեւով չի ազդի մեր տնտեսության վրա, դիլետանտներից շատերը, այդ թվում մեր թերթը, զարմանում էր՝ ինչպե՞ս է դա հնարավոր, ինչպե՞ս կարող է պատահել, որ մեր ռազմավարական գործընկերը, մեր ապրանքների հիմնական շուկան սնանկանա 10 անգամ, եւ դա մեր տնտեսության վրա որեւէ ձեւով չազդի:

ՄԵԾ ԱՇԽԱՐՀԻ ՄԵՐ ԱՆԿՅՈՒՆԸ

Լեհաստանում Հայաստանի դեսպանատունն առաջինն է, որ բացվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում։ Լեհաստանում ՀՀ դեսպանատան հյուպատոսական ծառայության ընդունելության օրերն են երկուշաբթին, չորեքշաբթին եւ ուրբաթը։ Լեհաստանում ապաստանած հայերն ամենատարբեր առիթներով են դիմում դեսպանատուն, հիմնականում՝ մի բան պոկելու մտադրությամբ։ Հայկական ազգային տարազը՝ մարզական արտահագուստը (հիմնականում՝ «Adidas»), Լեհաստանի հայերի սիրած հագուստն է, իսկ մի քիչ խմած

ԼԱՎ ԼՈՒՐ

Ինգուշեթիայի նախագահ Ռուսլան Աուշեւի որոշմամբ, կովկասյան այս հանրապետությունում տղամարդկանց թույլատրվում է ունենալ մինչեւ չորս կին։ Նախագահի հրամանագրում ասված է, որ արական սեռի քաղաքացիները կարող են ամուսնություն կնքել չորս կնոջ հետ, եթե վերջիններս ամուսնացած չեն։ Աուշեւը հանձնարարել է ԶԱԳՍ-ի բոլոր բաժիններին գրանցել նման ամուսնությունները։ Հրամանագրի մեջ ասված է, որ այդ որոշումն ընդունվում է հանրապետությունում ստեղծվող ժողովրդագրական

ՆՈՐ ԺԱՄԿԵՏ

Երեկ լրացավ «Վանո Սիրադեղյան, Վահան Հարությունյան եւ մյուսների» գործին փաստաբանների ծանոթանալու համար դատախազության սահմանած ժամկետը։ Սակայն ինչպես «Առավոտին» հայտնեց Վանո Սիրադեղյանի դատապաշտպան Ռուբեն Ռշտունին, իրենք մտադիր են միջնորդել լրացուցիչ ժամկետ տրամադրելու համար։ ՄԱՍՆԱԿԻ ԻՆՔՆԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ Ղարաբաղից հակասական տեղեկատվության հոսքը չի դադարում։ Անգամ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հարցազրույցներում են փոխհակասող դրույթներ սպրդում։ Ասենք, երեկ որոշ օրաթերթեր հրապարակեցին

ՄՈՌԱՑՎԱԾ ԵՐԳԵՐ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ վարչապետն անակնկալ խոսեց Հայաստանի շրջափակման մասին։ Ինչ-որ ակնարկներ կան աբխազական երկաթգծի վերաբացման մասին։ Խոսվում է նաեւ այդ խնդրում Հայաստանի ակտիվ միջամտության ու դերի մասին։ Մանրամասները՝ «Առավոտի» առաջիկա համարներում։ Վարչապետի այցի մասին՝ 3-րդ էջում։ ՕԴԱՓՈԽԻՉՆԵՐ՝ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ «Ավելի ճիշտ կլիներ ինձ մի երկու անգամ հրավիրեիք ամառվա շոգին, որ այս հանձնաժողովի նորմալ աշխատանքը

ԿԱՆԱՑԻ ԶՐՈՒՅՑՆԵՐ

Մեր հանդե՜րը, մեր բնության գիր՜կը Կանացի այս զրույցները գուցե առաջին հայացքից լուրջ չընդունեն տղամարդիկ ու հատկապես նրանց պետական այրերի հատվածը։ Բայց լավ կլիներ պետական այրերը հիշեին, որ ընտանիքի, գյուղի, պետության հոգսերն ու խնդիրները նախեւառաջ ծանրացած են հենց կանանց փխրուն ուսերին։ Այս կանանց հանդիպեցի Սյունիքի մարզի սահմանամերձ Կոռնիձոր գյուղում, ավելի ստույգ՝ գյուղի մանկապարտեզում։ Արեւից այրված, գյուղի

ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՏԵՍԵ՞Լ ԵՍ՝ ԱՍԱ՛…

Բաց նամակ ՀՀ նախագահ Ռ. Ս. Քոչարյանին, ՀՀ ԱԺ նախագահ Կ. Ս. Դեմիրճյանին, ՀՀ վարչապետ Վ. Զ. Սարգսյանին Մեծարգո պարոնայք Խնդրում եմ ներողամիտ լինել ձեր առանց այն էլ խիստ բազմազբաղ առօրյան մեկ խնդրով եւս ծանրաբեռնելու համար, սակայն հարցը հայեցակարգային է եւ այնքան սկզբունքային ու հրատապ, որ միայն դուք (ասեմ, որ համատեղ պատասխանի ակնկալիք չունեմ, բայց,

ՔՆՆԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ ԿՐՔԵՐ ՉԵՆ ԲՈՐԲՈՔՎՈՒՄ

Առավել ձանձրալի պարտավորություն, քան բուհերի ընդունելության քննությունների ընթացքին հետեւելն է, դժվար է մտածել՝ չնայած կրքերն այս առնչությամբ երբեք էլ չեն հանդարտվում։ Պարզապես, այդ կրքերը սովորաբար քննասենյակներում չեն բորբոքվում եւ մանր-մունր խախտումներից, կազմակերպչական բացթողումներից բացի, այլ բան արձանագրելը գրեթե անհնար է։ Մանավանդ, եթե քննությունների ընթացքը վերահսկելու առաքելություն ստանձնած լիազոր-ներկայացուցիչներն ու դիտորդներն էլ առանձնապես խոսկան չեն, իսկ

«ՄԵՆՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆՔ»

Հարցազրույց առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Մովսես Ձավարյանի հետ Լեհաստանում հայ-լեհական բիզնեսի-ֆորումի անցկացման գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվեց Լեհաստան։ Բիզնեսին օժանդակելու նախագահի ցանկության արդյունքում որոշվեց պաշտոնական այցը զուգակցել հայ-լեհական գործարար շրջանակների հարաբերությունների սերտացմանը։ Վարշավա-Երեւան ինքնաթիռում առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Մովսես Ձավարյանը պատասխանեց «Առավոտի» եւ «Ազգի» հարցերին։ -Ինչպես դուք տեսնում եք, բավականին

ԳԻՆՈՎՑԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՑՅՑ ՕԴՈՒՄ

Հայ գործարարների վարձած ինքնաթիռով Վարշավա-Երեւան ուղղությամբ թռիչքի ընթացքում կոնյակի հոտը բռնել էր ինքնաթիռի սրահը։ Հայկական կոնյակը հյուրասիրում էր «Կիլիկիան», «Գրանտ Տոբակոն» կոնյակի ազդեցությամբ իր արտադրանքն էր գովում, ոսկու գործարանի տնօրենն աչքն իր ճամպրուկներից չէր կտրում, «Իմպուլսը» հեռուստացույցների ծանրության տակ էր կքել։ Գործարարների մեծ մասը անուշ նիրհի մեջ խռմփացնում էր։ Սրահի առաջին մասում նստածներն առավել ակտիվ

Մուրադիկի հայացքը

«Խի՞ օրինակ սպասեմ, որ Քլինթոնն ասի» 500 օրինակով վերջերս լույս տեսավ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Մուրադ Պետրոսյանի «Взгляд из Арцаха» հեղինակային ամսագրի անդրանիկ համարը։ Այն Երեւան է ուղարկվել 200 օրինակով եւ կվաճառվի այստեղ 400 դրամով։ Ամսագիրը թերթելիս կարող ես հանդիպել այնպիսի մտքերի, որոնք հասու չլինեն սովորական մահկանացուներիս, օրինակ. «Ռազվե կառովա նե Բոգա տվարենիե։ Նո սկակոյ լյոխկոստյու,

«Խոսքի իրավունք չունեինք, որովհետեւ հիմնադիր չէինք»

Ասում է «Ազատ Արցախի» գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը Արցախում չկա «Մամուլի մասին» ԼՂՀ օրենք, բայց դա ամենեւին չի նշանակում, թե գոյություն չունի մամուլ եւ չեն տպագրվում թերթեր, հանդեսներ։ Այսօր տպագրվում է «Ազատ Արցախ» պաշտոնաթերթը (1500 օրինակով, շաբաթը 3 անգամ), մայրաքաղաքի «Ստեփանակերտ», պաշտպանության բանակի «Մարտիկ» թերթերը։ ԼՂՀ շրջաններն իրենց հերթին ունեն թերթեր. Մարտակերտը իր «Ջրաբերդ» անունով

Լրահոս

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30