Օրվա լրահոսը
«ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ, ԲԱՅՑ ՇԱՏ ՄԵԾ ՍԽԱԼՆ ԷՐ ՍԱ»
Այս հրապարակումը պատրաստվել է ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանի հետ «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանի հարցազրույցի հիման վրա։ Լրիվ համաձայն եմ այն ձեւակերպմանը, թե Հեյդար Ալիեւի Բաքու հրավերը, որոշ իմաստով, քաղաքական մարտահրավեր էր, որը Ռոբերտ Քոչարյանը, փաստորեն, չընդունեց։ Թերեւս դա միայն մարտահրավեր չէի անվանի՝ գուցե ավելի մեղմ բնորոշում կարելի էր գտնել։ Համենայնդեպս, հստակ է, որ Ալիեւը մեկ
ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ՑԻՆԻԶՄ
Օգոստոսյան տրիպտիխ 1. Բաքու չգնալու «մինուսներն» ու «պլյուսը»-Maestoso Շուրջ մեկ ամիս քննարկվող՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Բաքու գնալ-չգնալու հարցին անցած շաբաթ վերջակետ դրվեց։ Սեպտեմբերի 7-8-ին Բաքվում տեղի ունենալիք միջազգային համաժողովին կմասնակցի ոչ թե նախագահը, այլ վարչապետը։ Կարելի է, իհարկե, համաձայնել այն գործիչների հետ, ովքեր ասում էին, որ դա, ի վերջո, նախագահի որոշելու հարցն է։ Եվ այսօր,
ԱԺ-ՈՒՄ ՇԱԲԱԹՆ ՈՒՐԲԱԹԻՑ ՇՈ՞ՒՏ ԿԳԱ
Ինչպե՞ս են պատկերացնում կուսակցությունները խորհրդարանական ընտրությունները՝ առանց ընտրությունների մասին նոր օրենքի: Խորհրդարանը նախորդ նստաշրջանում անդրադարձել էր խորհրդարանական ընտրությունների մասին նոր օրենք ընդունելու հարցին, սակայն չէր հասել համաձայնեցված տարբերակի ընդունման։ Անշուշտ նոր օրենքի ընդունման աշխատանքները պետք է միտված լինեն ազատ եւ արդար ընտրություններ կազմակերպելուն։ Այս մասին կարծիքներ եւ տեսակետներ են հայտնում Հայաստանի քաղաքական կուսակցությունները։ Հրանտ Խաչատրյան
«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՀԱՆԳԻՍՏ ՉՈՒՆԻ ԵՎ ՈՒԶՈՒՄ Է ՀԱՆԳՍՏԻՑ ԶՐԿԵԼ ՆԱԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
ԱԺ արձակուրդի ընթացքում «Հայրենիք» պատգամավորական խումբը մեկ տասնյակի չափ օրենսդրական նախաձեռնություններ է շրջանառության մեջ դրել, որոնք վերաբերում են ստուգումների անցկացման կարգին, բյուջեով նախատեսված գումարների հատկացման ժամկետը խախտելու դեպքում ամեն օրվա համար 0,1 տոկոս սահմանելուն, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառների աշխատավարձերի ֆոնդերի համար բյուջեի որոշակի տոկոս պարտադիր սահմանելուն եւ այլն։ Դեռ մշակվում է եւս մեկ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԻՏԻ ԲԱՔՈՒ ԳՆԱՐ
«Սա ներկա իշխանությունների հերթական, բայց շատ մեծ սխալն էր։ Առնվազն անլուրջ է վարչապետին գործող նախագահի փոխարեն Բաքու ուղարկելը, քանզի 30-40 երկրների ղեկավարներ պիտի մասնակցեն ՏՐԱՍԵԿԱ ծրագրի քննարկմանը»,- ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանի այս հայտարարությունն ունկնդրելուց հետո «Առավոտի» թղթակիցը խնդրեց նրան մեկնաբանել մի լուր, թե միայն 2 երկրներ են նշված հանդիպմանը նախագահի մակարդակով մասնակցելու. «Ուրեմն առնվազն երրորդն
Ո՞ՒՄ ԵՆ ՊԵՏՔ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բոլոր ստեղծագործական միություններն այսօր գրեթե ոչ մի դեր չեն կատարում. ո՛չ նպաստում են մշակույթին, ո՛չ էլ գոնե՝ վերահսկում։ Իներցիայով նույնկերպ աշխատում են ինչպես սովետական տարիներին, պարզապես ավելի աղքատացած կարգավիճակով։ Պե՞տք են այդ միությունները, թե՞ ոչ։ Ի վերջո, ստեղծագործողին այդ միությունը ստեղծագործական իմաստով ոչինչ չի տալիս։ Միությունների հիմնական անդամներն այսօր նրանք են, ովքեր օրգանապես եւ մտածողությամբ
«ԿԱՄ 100 ՏՈԿՈՍՈՎ ՄԱՐՈՒՄ ԵՆ ՊԱՐՏՔԸ, ԿԱՄ՝ ԴԱՏԻ ԵՆՔ ՏԱԼԻՍ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ»
«Հայդեղագործություն» ՓԲԸ նախագահ, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Վարդանյանի խոսքը կտրուկ էր եւ անառարկելի։ Ընկերությունը թմրադեղերի առք ու վաճառքով, ընդունումով եւ բաշխումով զբաղվող միակ արտոնագրված կազմակերպությունն է հանրապետությունում։ Երեկ ընկերության նախագահը մեզ հրավիրել էր ասելու, որ իրենք եկող շաբաթվա առաջին օրից դադարեցնելու են հանրապետության հիվանդանոցներին եւ պետպատվերի շրջանակներում թմրադեղ ստանալու իրավունք ունեցող հիվանդներին այդ դեղի մատակարարումը։ Խնդիրը
Ղեկավարները ցուցմունք են տալիս ենթականերին
Հանրապետության դատախազի սպանության լուրը խիստ զգացմունքային ընկալվեց։ Կատարվածը, բնականաբար, հետք կթողնի հասարակական ու պետական կյանքի հետագա զարգացումների վրա։ Այլեւս անհնար է (ինչպես նախորդ աղմկոտ սպանություններից հետո) ձեւացնել, թե լուրջ ոչինչ չի պատահել։ Այլեւս անհնար է թաքնվել (կամ՝ արդարանալ) «անցումային շրջանի պատմական անհրաժեշտության» լոզունգի հետեւում։ Հայաստանն, իհարկե, միակ երկիրը չէ, որտեղ բարձրաստիճան պաշտոնատար անձի սպանություն է
ՄԱՐԴՈՒ ՇԱՐՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Աշխարհում, չգիտես ինչու, «մարդու իրավունքներ» հասկացությունը հույժ քաղաքականացված է, եւ «մարդու իրավունքներ» ասելիս հիմնականում նկատի են առնվում խոսքի, խղճի եւ այլ մեծամեծ ու բացարձակ ազատություններ, որոնց մենք առաջիկա հարյուրամյակում դժվար թե հասնենք։ Իսկ մինչ այդ աջուձախ ոտնահարվում են հայ մարդու ամենատարրական իրավունքները։ Այսօր Հայաստանում կան մարդու իրավունքներով զբաղվող մի շարք կազմակերպություններ եւ առանձին անձինք, որոնք,
ԷԳ ՎԱԳՐԵՐԸ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ ԵՎ ԽԻՍՏ ԶԱՅՐԱՑԱԾ
Խաբված ավանդատուների անունից շնորհակալություն եմ հայտնում «Առավոտին», որ գոնե թերթի միջամտությամբ, գրավոր պատասխան ստացա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ռեֆերենտ պարոն Արմեն Դավթյանից։ Խոսքը վերաբերում է ս.թ օգոստոսի 7-ի թիվ 150-ի «Եվ այլն» բաժնում «Էգ վագրերը ստո՞ւմ են» պարզաբանմանը։ Ցավում եմ, որ պրն Դավթյանը ընտրել է թերթի միջոցով պատասխանելու ձեւը, եւ ոչ օրենքով սահմանված կարգը։ Ուստի
Նախագահը կգնա նաեւ ճաշկերույթի
Սեպտեմբերին Անկախության տոնակատարություններից անմիջապես հետո հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ։ Այցելության առիթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի գագաթաժողովում Հայաստանի նախագահի ունենալիք ելույթն է, որի մասին հաղորդվել է։ Հավելենք, որ սպասվում է, որ Լոս Անջելեսում սեպտեմբերի 26-ին նա նաեւ կմասնակցի Հայկական Միացյալ ֆոնդի կազմակերպած ընդունելություն-ճաշկերույթին։ Այն կլինի նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի առաջին այցելությունը Լոս
ԿԵՆՏՐՈ՛Ն, ԿԵՆՏՐՈ՛Ն. ՁԵԶ ԴԵՌ ՍՏՈՒԳՈ՞ՒՄ ԵՆ
Երեկ պիտի ավարտվեին նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության նախաձեռնած ստուգումները «Կենտրոնի» համայնքապետարանում, որոնք օգոստոսի 4-ին 10 օրով երկարացնելու որոշում էր ընդունվել։ Այս ստուգումները քաղաքական հետապնդում որակվեցին, սակայն առավել իրազեկները պնդում էին, թե սա ընդամենը «համեղ պատառ» խլելու փորձ է որոշ բարձրաստիճանների կողմից, որոնք էլ 1-2 օրվա ընթացքում նախագահին ուղղված բազմաթիվ նամակներ եւ դիմում-բողոքներ էին կազմակերպել։ Ահա
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԸ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ՀԱՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ
ՀՀ հարկային տեսչության վերջին օրերին դրսեւորած եռանդը տարածվել է ոչ միայն ծխախոտ ներմուծողների, այլեւ, ինչպես նշել էինք երեկվա «Առավոտում», հացի գործարանների եւ փռերի վրա։ Ըստ հացի գործարանների տնօրենների՝ այս ստուգումներն ամենեւին էլ նախատեսված չէին եւ կապ չունեն հարկայինի հերթական ստուգումների հետ։ Երեւանի թիվ 5 հացի գործարանի տնօրեն պարոն Գասպարյանը հայտնեց, որ իր գործարանում ստուգումները սկսվել
ԱՅՍՕՐ ՎԱՃԱՌՔՈՒՄ
Ամեն անգամ, երբ հանրապետության տնտեսական վիճակը սրվում է, ակտիվանում են խոսակցությունները ջերմուկով աշխարհը հեղեղելու, հայկական տոմատի եւ տուրիզմի զարգացման մասին։ Կոնյակի մասին այլեւս չենք խոսում։ Այն արդեն ոչ թե մեզ, այլ ֆրանսիացիների համար է ազգային արժեք։ Հետաքրքիրն այն է, որ ամեն անգամ նման խոսակցություններն ավարտվում են արտասահմանցիներին ինչ-որ բան վաճառելով։ Ասենք, խոսում են Հայաստանը տրանսպորտային
ԱՊՐԻ՛ ԼԵԶՎԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ
Լեզվի տեսչության պետ Լեւոն Գալստյանի «պարապված» սաներից ոչ միայն ՀՀ նախագահի որդին է հայոց լեզվի գրավորից 20 միավոր ստացել, այլեւ նույն պետի երկու այլ սաներ՝ «Առավոտի» թղթակից Ալվարդ Բարխուդարյանի եւ ՀՀ առողջապահության նախարարի տղաները։ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴ ՀԵՌԱԽՈՍԸ Առողջապահության նախարարության պահակակետի հեռախոսի կմախքով մի կերպ զանգահարեցի խմբագրություն։ Խոսելու պահին էլ ինքս ինձ խոստացա մի երկու բարի
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ԿԹԱՐՄԱՆԱ
Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ սեպտեմբերին մեծ փոփոխություններ կլինեն ՀՀ կառավարության կազմում։ Պաշտոնանկ են արվելու նախարարների եւ գերատեսչությունների ղեկավարների գրեթե կեսը։ Այս կերպ մտադրություն կա իրագործել ՀՀ նախագահի խոստացած «կայուն աշուն» ծրագիրը։ ՆԱԵՎ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՇԵՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ Ռոբերտ Քոչարյանը նշել էր, թե իր Բաքու չմեկնելն անվտանգության խնդիրներով չի պայմանավորված։ Պարզաբանելու համար, թե ինչ դրդապատճառներ են որոշիչ դարձել,
ԱՆՎԵՐԾԱՆԵԼԻ ԲԱՐԱԹՆԵՐ
Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի ստեղծագործական գործունեության մասին խոսելն, անշուշտ, անիմաստ է եւ սխալ է, որովհետեւ իրականում այդ թատրոնում ստեղծագործական կյանք չկա էլ։ Մեզ մնում է ընդամենն անդրադառնալ տնտեսական- ֆինանսական չարաշահումներին, ինչն առ այսօր այդ թատրոնին «հավատարիմ» որոշ անձանց կողմից թաքցվում էր։ Խմբագրություն էր այցելել վերոհիշյալ թատրոնի ֆինանսա-տնտեսական գործունեությանը լավատեղյակ եւ փաստերով զինված մի անձնավորություն
ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞ Է ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՆԱԼՈՒ ԲԱՔՈՒ
Այն, ինչ չի կարելի նախագահին, կարելի՞ է վարչապետին Բացի Հայաստանի «թասիբը» պահելուց՝ վարչապետը պետք է մասնակցի Եվրամիության հովանու ներքո կայանալիք Եվրոպա-Կովկաս-Ասիա ՏՐԱՍԵԿԱ տրանսպորտային միջանցքին առնչվող խնդիրների քննարկմանը նվիրված միջազգային համաժողովին։ Իսկ թե ինչ է այդ ՏՐԱՍԵԿԱ ասվածը եւ հանուն դրա Բաքու գնալ արժե, թե ոչ՝ դատեք ինքներդ։ ՏՐԱՍԵԿԱ-ն Եվրամիության ՏԱՍԻՍ-ի Միջպետական ծրագրի շրջանակներում ֆինանսավորված նախաձեռնություն
«ԵՍ ԱՆՎՃԱՐ ԵՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ»
Նախագահի վերջին՝ տնտեսական հարցերով խորհրդականը դարձավ Վահրամ Ներսիսյանցը, որ մինչ այդ 30 տարի շարունակ, Համաշխարհային բանկում էր աշխատում։ -Հայաստանում Համաշխարհային բանկի ներկայացուցիչ եղած ժամանակ որքա՞ն աշխատավարձ էիք ստանում։ -Հայաստանի հետ սա կապ չունի։ Ընդհանրապես յուրաքանչյուր երկրում էլ Համաշխարհային բանկի ներկայացուցիչը նույնքան աշխատավարձ է ստանում։ Իմ աշխատավարձը տարեկան շուրջ 200 հազար դոլար է եղել։ -«Լուրեր» հեռուստածրագրին
ԱԺՄ + ՀԺԿ = «ՇԱՄԻՐԱՄ»
ՀՀ ԱԺ պատգամավորների հոկտեմբերի 25-ին 4 ընտրատարածքներում կայանալիք լրացուցիչ ընտրություններում Գյումրիի օկրուգային եւ տեղամասային հանձնաժողովներում «Շամիրամը» իր տեղը զիջել է ԱԺՄ-ին, իսկ Նոր Նորքի 40 ընտրատարածքի օկրուգային հանձնաժողովում՝ ԱԺՄ-ին, տեղամասայիններում՝ ՀԺԿ-ին խորապես համոզված լինելով, որ նրանց կուսակցությունն էլ է ժողովուրդը։ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ Սոցապ նախարարության շենքում իսկական իրարանցում է սկսվել։ Դա կապված է նախարարության վարչությունների
ՄԻ ՏՆԻՑ ՉԵՆՔ՝ ՄԻ ՀԱԼԻ ԵՆՔ
Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի ուսման վարձը կկազմի տարեկան 410000 դրամ, եթե պարզվի, որ նա ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի վճարովի համակարգ։ Նրա միավորների գումարը 58 է (վերջին՝ մաթեմատիկա քննությունից ստացել է 19 միավոր)։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի տարեկան աշխատավարձը 960000 դրամ է։ Այնպես որ, ուսման եւ այլ վարձերն ու հարկերը վճարելուց հետո ապրելու փող առանձնապես
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԱՐԵՑ
Վիգեն Խաչատրյանը մեկնաբանեց Կուսակցությունները ձեւավորվում են ազատ եւ նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ու մտածողության կազմակերպմանը։ Դրանց գործունեությունը չի կարող հակասել ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, իսկ դրանց կառուցվածքն ու գործունեությունը՝ ժողովրդավարության սկզբունքներին (ՀՀ Սահմանադրություն, գլխ.1, կետ 7)։ Վերջերս անցկացված դաշնակցության առաջին համագումարը ժողովրդավարական եղավ լոկ համագումարի բացման ժամանակ (ժողովրդավարությունը ընթացակարգային բնույթ կրեց)։ Համագումարն ամբողջությամբ ընթացավ դռնփակ,
ՀԱՐՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ո՞րն է ՀՀ նախագահի քաղաքական հենարանը Քաղաքական գործիչները դժվարանում են բնութագրել ՀՀ նախագահի քաղաքական հենարանը։ Գուցե դա պայմանավորված է քաղաքական դաշտի ձեւավորման նախնական փուլով։ Կամ Հայաստանում քաղաքական հենարան հասկացությունը դեռեւս ընկալելի չէ հասարակական գիտակցությանը։ Հրանտ Խաչատրյան (Սահմանադրական իրավունք միություն) – Քոչարյանն իշխանության գալու համար օգտագործեց առկա գոյություն ունեցող բոլոր հենարանները։ Այսօր նախագահի խնդիրն է՝ կատարել
«Առավոտի» հարցերը Ռոբերտ Քոչարյանին
-5%-ի արգելքը հաղթահարած խորհրդարանական կուսակցություններին 100 մլն դրամ բաշխելու՝ կառավարության որոշման առնչությամբ Ձեր աջակիցները դժգոհում են, կոչեր ուղղում այդ գումարը կարիքավորներին կամ շտապօգնությանը հատկացնել եւ այլն։ Ի՞նչ եք պատրաստվում ձեռնարկել։ -Մի քանի անգամ դրա մասին ասել եմ՝ եւս մեկ անգամ կրկնում եմ։ Կառավարությունն իրավունք չունի նման որոշում չկայացնել։ Մենք հաստատել ենք 1998-ի բյուջեն, որն օրենք
ՊՈԵՄ ՔԱՐԻ ՄԱՍԻՆ
Ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի ամենշաբաթյա այցերը մենք ավելի շատ իբրեւ առիթ ենք դիտարկում ընթացիկ կարեւոր խնդիրների վերաբերյալ նախագահի մեկնաբանություններն ու տեսակետները լսելու համար։ Սակայն նախագահի մամուլի ծառայության ղեկավարի մեկնակերպն այլ էր՝ տնտեսությանն առնչվող գործընթացներն առավել կարեւոր են, քան օրախնդիր հարցերին անդրադարձը։ Փորձենք այս անգամ այդպես լուսաբանել նախագահի երեկվա այցը Բյուրեղավանի «Հայմարմարգրանիտ» ՍՊԸ։ Տեղեկանք «Հայմարմարգրանիտի» մասին Այս
ՀԱՑ ՉՈՒՆԵՔ՝ ՍԵՔՍԻՑ ԵՔ ԽՈՍՈՒՄ
Վստահաբար կարող եմ ասել, որ «Առավոտի» ընթերցողները փաստել են սեքսին ու սեռական կյանքին վերաբերող «Սպիդ-ինֆո» էջի գոյությունը։ Բնականաբար, տարբեր են սիրելի ընթերցողների ընկալումները՝ խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում, որոնք ողջունում են այդ էջի գոյությունը, իսկ այ օրինակ մի երթուղային տաքսում հայտնված «Առավոտի» աշխատակցին ուղեւորները «գամել էին անարգանքի սյունին», իսկ մեր գործընկերներից մեկն անընդունելի համարեց ներկայումս
ՀԵՐՔՈՒՄ
Օգոստոսի 11-ին «Առավոտում» հրապարակված մի լուր տեղեկացնում էր, թե «Շամիրամի» համանախագահ Գայանե Սարուխանյանն իբր սովորություն ունի լողալ «Կարմիր խաչի» լողավազանում։ «Առավոտի» բարեկամների շնորհիվ պարզվեց, որ տիկին Գայանեն նման սովորություն չունի, այդ լուրը հերյուրանք է եւ իրականությանը չի համապատասխանում։ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ «Առավոտը» տեղեկություն ուներ, որ վարչապետը նախաձեռնել է կառավարությանը կից ստեղծել մի մարմին, որը դառնալու է
ԱՅՍՔԱՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՎ ԱՅՍՔԱՆ ԶԱՐԳԱՑԱԾ
Նահանջ՝ զենքով Հայաստանը 170 պետությունների մեջ զարգացվածության աստիճանով 90 թ. զբաղեցրել է 47-րդ տեղը, 92 թ.՝ 92-րդ, 93 թ.՝ 100-րդ եւ 94 թ.՝ 103-րդ տեղը։ Այս մասին հայտարարվեց ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության գրասենյակում օգոստոսի 12-ին տեղի ունեցած «Մարդկային զարգացման զեկույց. Հայաստան-1997» գրքի շնորհանդեսի ժամանակ։ Գիրք հրատարակել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը։ Ի՞նչ զեկույց է սա
ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹ
Բացարձակ վստահելի աղբյուրներից «Առավոտին» հայտնի է դարձել, որ նախկին նախագահի անվտանգության վարչության պետ գեներալ Ռոմեն Ղազարյանը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված, հետախուզվելու ընթացքում մեկ անգամ արդեն եղել է Հայաստանում՝ իր մի հարազատի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Այս պատմության մեջ ամենահետաքրքրականն այն է, որ հանրապետության գրեթե բոլոր բարձրաստիճան ղեկավարները տեղյակ են եղել գեներալի ժամանակավոր այցի մասին։ ԲԱՔՈՒ
ԱՐԴԻ ԱՐՎԵՍՏԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԱՎԵՐԱԿՆԵՐՈՒՄ
Գյումրիի միջազգային առաջին Բիենալե Պաշտոնական մաս Արդի արվեստի կողմնակիցները որոշեցին առիթը բաց չթողնել եւ երկրաշարժի ավերակների մեջ ժամանակակից արվեստի փառատոն՝ «Գյումրիի միջազգային առաջին Բիենալե» անցկացնել։ Գաղափարը եւ նախաձեռնությունն արվեստագետներինն էր, գաղափարի պաշտպանությունն ու հոգածությունը՝ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնինը։ Փառատոնի տեւողությունը մեկ ամիս է՝ օգոստոսի 5-ից սեպտեմբերի 5-ը։ Օգոստոսի 5-ին փառատոնի կազմակերպիչները մամլո ասուլիս հրավիրեցին։ Գյումրիի