Օրվա լրահոսը

ՄԵՐԺՈՒՄ ԵՆ «ԵՐԿՐԱՊԱՀԻ» ՆԱԽԱԳԻԾԸ

Օրերս «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանը հանդես գալով «Առավոտ» թերթում, ներկայացրել էր, թե ինչ հստակություններ են մտցվել իրենց տեսակետներում ընտրական օրենսգրքին առնչվող երկու վիճահարույց հարցերի կապակցությամբ։ ԷԴՎԱՐԴ ԵԳՈՐՅԱՆ – Մեր տեսակետներն ընտրական օրենսգրքի առանցքային խնդիրների շուրջ մնացել են նույնը։ Այն, ինչն առաջարկվում է «Երկրապահ» պատգամավորական խմբի կողմից, որն, ըստ էության, հանրապետության նախագահի պաշտպանությանն է

ՀՅԴ ԽՄԲԱԳԻՐՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵ՛Ք

ՀՅԴ մամուլի 5-րդ խորհրդաժողովի (օգոստոսի 23-28) շրջանակներում երեկ «Հայկական մամուլի դիմագրաված դժվարությունները» թեմայով կլոր սեղան անցկացվեց։ «Իհարկե, շա՜տ հաճելի է առավոտ վաղ ձեր դժվարությունների մասին լսել» «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության Երեւանի գրասենյակի համակարգող Վաչե Սարգսյանի այս կատակախառն դիտողությունը խիստ տեղին էր։ Կլոր սեղանն սկսվեց առավոտյան ժամը 9-ին եւ չնայած դաշնակցական պատասխանատուներն արդարանում էին, թե «մեր

ՀՅԴ-Ն ԱՅԼԵՎՍ ՄԻՋՈՑ ՉՈՒՆԻ՞

Ենթադրվում է, թե Սահմանադրության բարեփոխումները նախապատրաստող հանձնաժողովի հաջորդ նիստին պիտի մասնակցի Ռոբերտ Քոչարյանը։ Ռուբեն Հակոբյանը պատրաստվում է նախագահին եւս մեկ անգամ ներկայացնել այս Սահմանադրության օրինականության եւ նորի անհրաժեշտության հարցերը։ Եվ երբ նա իր այդ մտադրության մասին հայտնեց հանձնաժողովի վերջին նիստում՝ դոկտոր Արմեն Հարությունյանն ընդվզեց՝ առաջարկելով այդ քաղաքական հարցերն այլ միջոցներով ճշտել նախագահի հետ. «Թե չէ

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՏԱՃԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ՞

«Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Լեւոն Ղալումյանին խնդրեցինք ճշտել «Առավոտի» ունեցած այն տեղեկությունը, թե նախագծային թերությունների պատճառով առաջարկվում է դադարեցնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի շինարարությունը։ «Որեւէ նման բան չկա։ Սա այն հին խոսակցության արտահայտությունն է, որ շենքը ոմանց դուրը չի գալիս։ Իսկ նախագծումը դեռ վերջնականորեն ավարտված չէ»։ Մինչդեռ Երեւանի գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանն «Առավոտի» թղթակցի հետ

«Առավոտ» թերթի խմբագրությանը

Մեծարգո խմբագիր Ոչ մեկը, համոզված եմ, դեմ չի լինի, եթե մեր երաժշտական եւ մշակութային կյանքին վերաբերող հարցերը անաչառ լուսաբանվեն պարբերական մամուլում, ենթարկվեն արդարացի քննադատության, լինեն շահագրգիռ քննարկումներ եւ բանավեճեր։ Բայց «Առավոտի» օգոստոսի 14-ի համարում տպագրված հոդվածը՝ ստորագրված է «Լուիզա Ակոպովա, հայ մտավորական, որը ԱՄՆ-ում գտնվում է ոչ մշտական բնակության», զարմացնում է նույնիսկ ամեն ինչի արդեն

«ՇԱՏ ԷԼ ԼԱՎ ԵՆ ԱՐԵԼ, ՈՐ ՅՈՒՐԱՑՐԵԼ ԵՆ»

Արմավիրի հացի գործարանի շուրջ ծավալվող իրադարձություններն իրենց տրամաբանական հանգուցալուծումը գտնելու փոխարեն ավելի են խճողվում՝ պաշտոնատար անձանց շահագրգռությունների վերաբերյալ ենթադրությունների տեղիք տալով։ Ոգեւորված հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնակատարի պաշտոնում իր նշանակմամբ, Ժիրայր Խառատյանը, ըստ բողոքավորների, փորձում է բացահայտ հովանավորչություն իրականացնել՝ արհամարհելով 470 անդամ ունեցող կոլեկտիվի իրավունքները։ Այս խնդրին վերաբերող մեր նախորդ հրապարակումից հետո խմբագրություն այցելեցին գործարանից հեռացված

ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ՍՈՐՏԻՐՈՎԿԱ» «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ

Օգոստոսի 22-ին ՄԵՆՔ՝ ժուռնալիստներս, քնահարամ եղած, քաղաքի տարբեր ծայրերից քաղաքային շների հաչոցները ճեղքելով, առավոտյան ժամը 7-ն անց 15-ին հավաքվեցինք Ռադիոյի տան մոտ, որպեսզի մարդատար երկու ավտոբուսներով գնանք Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Լոնդոնից ժամանող Ամենայն Հայոց կաթողիկոսին։ (Շնորհակալություն Հայաստանի կառավարության մամուլի ծառայությանը այս փափուկ ուղեւորությունը կազմակերպելու համար)։ Սակայն տեղնուտեղը նույն ծառայությունից մեզ ասացին, թե քանի որ

«Ես գոհ չեմ իմ աշխատանքից»

Երեկ ինքնաքննադատաբար հայտարարեց ՀՀ ԳԱԱ-ի նախագահ Ֆադեյ Սարգսյանը ԳԱԱ նախագահության անդամների, ինստիտուտների տնօրենների ու որ ամենակարեւորն է՝ նրանց հետ հանդիպման հրավիրված ՀՀ վարչապետի ներկայությամբ։ Նույն քննադատական ոգով էլ շարունակեց. «Մենք գոհ չենք մեր վիճակից», նկատի ունենալով ակադեմիայի վիճակը, որը պարզվում է՝ «չնայած դժվարություններին, հիմնականում պահպանվել է»։ ԳԱԱ-ի նախագահը համոզված էր, որ «կարելի էր ավելին անել»

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵԿԱՎ, ԻՍԿ ՀԱՐՑԵՐԸ ՄՆԱՑԻՆ

Էջմիածնից ավելի քան 4-ամսյա բացակայությունից հետո Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը օգոստոսի 22-ի առավոտյան վերադարձավ Հայաստան։ Որքան էլ անսովոր էր, նախօրեին այդ մասին լրագրողներին տեղեկացրեց ոչ թե Մայր Աթոռի մամլո դիվանը, այլ ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։ Հայտնեցին նաեւ, որ վերադարձի օրը լրագրողների համար նախատեսված մեքենաները կմեկնեն, նախ, օդանավակայան, այնուհետեւ՝ Էջմիածին։ Սրան հակառակ, եկեղեցական աղբյուրները պնդում

«ԵՍ ՀԻՄԱ ԻՆՁ ԱՎԵԼԻ ԱԶԱՏ ԵՄ ԶԳՈՒՄ»

Պետրոս Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույցի առիթը դարձավ մեր թերթի օգոստոսի 13-ի համարում «Հայմարմարգրանիտ» ՍՊԸ Ռոբերտ Քոչարյանի այցելության մասին հրապարակումը։ Սակայն զրույցը նաեւ ծավալվեց ինչպես Պետրոս Տեր-Պետրոսյանի գործունեության, այնպես էլ այդ կապակցությամբ շրջող ասեկոսեների եւ այլ հարցերի շուրջ։ Նշենք, որ Պետրոս Տեր-Պետրոսյանն իրենից 4 տարով փոքր եղբոր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի համեմատ, մեր տպավորությամբ, ավելի աշխույժ ու մարդամոտ էր։

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԿԱՄՔԻՑ

Երեկ ՀՀ վարչապետին ԳԱԱ-ում «բռնացրած» լրագրողները ու, հատկապես նրանք, ովքեր հենց միայն այդ նպատակով էլ հերթապահել էին, առիթը բաց չթողեցին, մտահոգվել Ռուսաստանում վերջին օրերին տեղի ունեցածով ու նրանց երիտասարդ վարչապետի հրաժարականի մասին մեր երիտասարդ վարչապետի կարծիքը պարզելով։ Ազգային ռադիոյի թղթակցի՝ ինչպե՞ս եք վերաբերվում տեղի ունեցածին հարցին ի պատասխան, ՀՀ վարչապետը ոչ թե իր վերաբերմունքը հայտնեց,

Ստուգվել է 420 օբյեկտ, 295-ում միանգամից հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ հարկային տեսչության ստուգումները հատկապես հացի բնագավառում տարակարծությունների տեղիք տվեցին. ինչո՞ւ, ասենք, ստուգումները նոր անցկացվեցին, ի՞նչ կարող է անել տեսչությունը հացի մաֆիայի դեմ, արդյոք այս ստուգումները պատվե՞ր չէին եւ այլն։ Մեր թղթակցի հարցերին պատասխանում է հարկային տեսչության պետ Արտաշես Թումանյանը։ – Պրն Թումանյան, հացի ոլորտի ստուգումները պլանայի՞ն էին։ Եթե ոչ, ինչո՞ւ դրանք ձեռնարկեցիք հենց վերջերս։

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՅՐԸ

Մամուլի ասուլիսում քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն ասաց, որ դպրոցներում կա տարիքն առած երեք տնօրեն, որոնք չեն ուզում անցնել թոշակի, իսկ նրանցից մեկն էլ նախարարի զոքանչ է։ Թե որ նախարարի զոքանչի մասին է խոսքը, մեզ չհաջողվեց որոշակիացնել, սակայն ըստ էության պարզվեց, որ այդ երեք տնօրեններից մեկը նախկինում ԱԺ-կառավարություն կապերի գծով նախարար Արմեն Քամալյանի մայրն է։ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ

ՆՈՐԻՑ ԿՄԵԿՆԻ ԱՄՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ 95 տոկոսով չեզոքացված են կաթողիկոսի օրգանիզմում գոյություն ունեցող այն հարուցիչները, որոնք հետագայում կարող են խորացնել Վեհափառի հիվանդությունը։ Բուժման ընթացքում, ըստ նույն աղբյուրի, մազազերծվել է կաթողիկոսի դեմքը։ Տեղեկացվում է նաեւ, որ նա մեկ ամիս հետո էլի մեկնելու է ԱՄՆ, որպեսզի վերջնական ստուգում անցնի՝ հաղթահարվե՞լ է, արդյոք,

ԲԱ՜, ԷՍՊԵՍ ԲԱՆԵՐ, ՊԱՐՈ՛Ն ԽՈՍՐՈՎ Ե.

Ժուկով-ժամանակով… Էս չեղավ, հեքիաթի նման ստացվեց։ Լինում է, չի լինում։ Էս մեկն էլ ինչ-որ հեքիաթի է նման։ Ախր ես հեքիաթ չեմ ուզում պատմել, այլ հեքիաթանման իրողություն։ Հա՜, գտա… Եղել է, կա ու կլի… Չէ, այդ մեկը հաստատ չգիտեմ՝ կլինի՞, թե՞ չի լինի։ Հա, այսօր էլ դեռ կա Խոսրով անունով մի թագավոր։ Բայց էս Խոսրովը էն

Սադոյանի դիմորդ որդին

Աննախադեպ լուրը, որով դիմավորեցին երեկ վաղ առավոտյան Հանրապետական ընդունող հանձնաժողով այցելած լրագրողիս, առաջին քիչ թե շատ «սկանդալային» դեպքն էր վաղն ավարտվող ընդունելության քննությունների մոտ մեկամսյա պատմության մեջ։ Նախորդ օրը, օգոստոսի 20-ին, ՀԸՀ-ի լիազոր ներկայացուցիչ, ԵՊՀ-ի ուսխորհրդի նախագահ Վազգեն Խաչիկյանը անգլերեն գրավոր քննությանը, վերահսկման իր պարտքը կատարելիս, ի դեմս քննություն հանձնող դիմորդներից մեկի, ճանաչում է ԵՊՀ-ի

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՐԴԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԷԻՆ»

Վաղը կավարտվեն բուհերի ընդունելության քննությունները, իսկ երեկ կրթության եւ գիտության նախարար, Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահ Լեւոն Մկրտչյանից փորձեցինք ճշտել՝ իրականացա՞վ ՀՀ վարչապետի երազանքը, այս քննությունները դարձա՞ն հայ ժողովրդի պատմության մեջ ամենաարդար քննությունները։ Արդարը 451 թվականինն էր – Մեր պատմության ամենաարդար քննությունները հաստատ չէին, որովհետեւ ես վստահ եմ, որ 451 թվականին երեւի ավելի արդար քննություններ էին։

ՆԱԼԻՆ ԷԼ, ՄԵԽԻՆ ԷԼ

Մինչեւ ջրերը պարզվեն ՀՀ վճռաբեկ դատարանում երեկ լսվեց պրոֆեսոր Սարգիս Անանյանի հայցն ընդդեմ Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանի։ «Առավոտը» պարբերաբար եւ հանգամանալից լուսաբանել է այս գործը եւ դրան առնչվող մանրամասները։ Այդ իսկ պատճառով ներկայացնում ենք միայն երեկ տեղի ունեցածը։ Դատարանի չօդափոխվող միջանցքներում ժամերով սպասելը բնավ լավատեսության չէր տրամադրում, մանավանդ որ միջանցքի հեղձուկը տեղափոխվեց դահլիճ։

Սրիկաների ու սրիկայության մասին

Իմ գիտակցական ողջ կյանքի ընթացքում, որքան հիշում եմ, մեզանում միշտ մեծ տեղ են տվել սրիկաներին։ Հիմա էլ այս թեման չի կորցրել հրատապությունը։ Դեռ ավելին, նկատել եմ, որ տարեցտարի, գնալով, ավելի շատ են խոսում դրա մասին։ Մեր բազմակուսակցական ազգաբնակչության զանազան ներկայացուցիչներ շարունակ գանգատվում են սրիկաների գործունեության արդյունք սրիկայություններից։ Հատկապես՝ կոռուպցիայից, զեղծարարությունից, «ալան-թալանից», հարկերից ու ազգային բանակում

ԱԶԱՏ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԱՎԱՆԴԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ

1920 թվականին կազմավորված Սովետական Հայաստանի իշխանությունը ոչ միայն հիմնավորապես հրաժարվեց հանդիսանալ հայոց Առաջին Հանրապետության ժառանգորդը, այլեւ 70 տարի շարունակ ամենայն մանրակրկիտությամբ, դրվագ առ դրվագ վարկաբեկեց ընդամենը երկու տարեկան նորածնին, առանց ըմբռնելու, որ՝ եթե չլիներ իր անմիջական նախորդը, ինքը եւս գոյություն չէր ունենալու։ Հայաստանի Երրորդ Հանրապետության իշխանությունները եւս ոչ միայն հրաժարվեցին Խորհրդային Հայաստանի պատասխանատու իրավահաջորդը լինելու

«ԳԵՏԻ՛ՆԸ ՄՏՆԻ,ՊԱՏՌՎԻ՛ ԵՎ ՀՈ՛ՂԸ ՄՏՆԻ ԱՅԴՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴԸ»

Ցիտատ ՀԵԿՄ 33-րդ համագումարի ելույթներից, 1998 թվական 21-ը օգոստոսի։ Հայաստանի կոմունիստական երիտասարդական միության (ՀԿԵՄ) 33-րդ համագումար։ Դահլիճը լեփ-լեցուն է տարբեր մարզերից ժամանած դելեգատներով, հյուրերով։ Ծաղիկներ Լենինի «բյուստին»։ Կես ժամ հոգնեցնող սպասում։ ՀԿԵՄ առաջին քարտուղար Սանատրուկ Սահակյանը հավաքված ընկերներին զեկուցում է, որ 435 պատգամավորներից դահլիճում են 378-ը, 26-ը բացակայում է հարգելի պատճառով, 21-ը չարամտորեն խուսափել է

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՊԱՏՈՒՀԱՆ ԲԱՑԵԼ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ

«Առավոտին» մոռացել էին տեղեկացնել արտաքին հարաբերությունների հասարակական հանձնաժողովի նիստի մասին եւ մեր խնդրանքով նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Արամ Սարգսյանն ինքը համառոտ ներկայացրեց, թե ինչ էր քննարկվել այդ 2 ժամից ավելի տեւած նիստում. «Քննարկվեց Եվրոպա-Հայաստան հարաբերությունների հնարավոր զարգացումը եւ հեռանկարները։ Ներկայացված էին 2 զեկուցում։ Շատ լավ, ակտիվ քննարկում ընթացավ։ Շատ ենք կարեւորում եւ առաջնային ենք

ԵՐԵՎԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՏՈՆ

Ասուլիս, որ պետք էր քաղաքապետին Օգոստոսի 21-ին հրավիրելով որեւէ իրադարձության հետ չկապված մամլո ասուլիս, Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն ասաց, թե հենց սկզբից պետք է հիասթափեցնի սկանդալի սիրահարներին, որովհետեւ արտառոց բաներ չի ասելու։ Սովորական հանդիպում է լինելու, որն ավելի շատ իրեն է հարկավոր։ Սուրեն Աբրահամյանը քաղաքապետի պաշտոնը ստանձնելով պարզել է, որ կա քաղաքային օրգանիզմը ղեկավարելու երկու

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՂԱՊԱՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ. ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐ

Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի նիստում երեկ քննարկվեցին Սահմանադրության 3-րդ գլխում առաջարկվող փոփոխությունների թեզիսները, որոնք վերաբերում են հանրապետության նախագահին։ «Ճանապարհ տվեք Սահմանադրության հայրերին» Կեսկատակ այսպես բացականչեց մի պաշտոնյա՝ իրենից առաջ թողնելով ՆԳ եւ ԱԱՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Միքայել Գրիգորյանին, որը երեկ Պարույր Հայրիկյանի փոխարեն վարեց հանձնաժողովի նիստը։ Առաջ ընկնելով նշենք, որ այս

ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ

Վարչապետ Արմեն Դարբինյանը հետաձգել է ՀՀ մի քանի մարզեր նախօրոք ծրագրած իր աշխատանքային ուղեւորությունները։ Պատճառն այն է, որ նախագահ Ռ. Քոչարյանը բացակայում է հանրապետությունից։ Իսկ մինչ նրա վերադարձը վարչապետը չի պատրաստվում լքել մայրաքաղաքը։ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ, ՆՐԱ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ… Նախագահի խորհրդական Պարույր Հայրիկյանն ԱՄՆ-ում է՝ իր զավակներին տեսնելու համար։ Նա կվերադառնա վաղը։ Նախագահի մյուս խորհրդական Վահան Հովհաննիսյանն

ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՏԵՍՆԵԼ

Ըստ որոշ տեղեկությունների, Վաչե Մանուկյանը Ռոբերտ Քոչարյանին Ֆրանսիա հրավիրելու գաղափարը հղացել է այն ժամանակ, երբ վերջինս Սեւանում նրան ցուցադրել է նախագահի զբոսանավը։ Վաչե Մանուկյանն էլ պատմել է իր զբոսանավի մասին, մասնավորապես նշելով, թե այն ունի հատուկ զտիչ հարմարանք, որը ծովի աղի ջուրը խմելու ջրի է վերափոխում։ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ՞ ՄԱԿ-ՈՒՄ Չի բացառվում, որ մոտ

ՄԻ ԳԻՇԵՐ ՕՂԱԿԱՁԵՎ ԱՅԳՈՒՄ. «ՀԱՏԱԿԸ» ԿՈՂՔԻՑ

Ես պետք է շրջանցեի Օղակաձեւ այգին եւ պետք է շրջանցեի գիշերով։ Սակայն չգիտեի, որ այգում իսկական «առավոտ է», իսկ առավոտը հենց այնպես շրջանցել… չի լինի։ Ժ. 1.00-ն անսովոր ժամ է շատերի համար։ Կանոնիկ կյանքով ապրողներին այնպես է թվում, թե այդ ժամին կյանքը կանգ է առնում փողոցներում, թե մարդկանց հետ քուն են մտնում շենքերը, խաղահրապարակները, շները…

ԻՍԿ ՔԱՆԻ՞ ՕՐ Է ՏԵՎԵԼ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ

Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության վարչություններից ամենախրթինը, ամեն ինչ եւ ոչինչ չասողը, թերեւս, հենց նոր նախարարի ստեղծած Ազգային մշակույթի եւ արվեստի զարգացման ու տարածման վարչությունն է։ Ո՞րն է այդ վարչության ստեղծման նպատակը, եւ ի՞նչ է նշանակում անվանումը։ Եվ քանի որ մշակույթի նախարարության ֆունկցիան հենց ազգային մշակույթի եւ արվեստի զարգացումն ու տարածումն է, հետեւաբար, տպավորություն

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ. «Ո՞Վ Է ԿՈԶԲԱԴԻՆԸ»

Վեց ասացող՝ ձեն-ձենի տված, հայոց ազգային էպոսը վերապատմում են խիստ արդիական շեշտադրումներով Կոզբադին իր զորքով գնաց, գնաց եւ Սասնա (Հայաստանին) մոտկացավ։ Մեջ դաշտին վրաններ զարկեց, քառսուն մարդեր (ալան-թալանը ապահովող քառասուն օգնականներ) ջոկեց զորքից, էդ քառսուն մարդ ու քառսուն ուղտ առավ, գնաց Հովանի մոտ (Կոզբադինը դիմեց Օրենսդիր իշխանությանը), որ յոթ տարվա հարկ հավաքի (որ Հայաստանը լրիվ

Բանակցային գործընթաց. Տեսլական-2

Ակնհայտորեն, վաղ, թե ուշ, ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսվելու են։ Եթե հաշվի առնենք այն արտաքին քաղաքականությունը, որն իրականացնում են Հայաստանի ներկա իշխանությունները, ապա կարելի է մոտավորապես կռահել, թե ինչպիսի ընթացք կունենան դրանք։ Եւ այսպես, եվրոպական որեւէ մայրաքաղաք։ Դահլիճում նստած են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, ինչպես նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930