Օրվա լրահոսը
«ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ»
Եկեղեցու խաբված ավանդատուներ – 4 Այսպես պետք է կոչվեր այս հրապարակումը, եթե պահպանվեր ժառանգականությունը։ Սակայն Աստվածաշնչյան «Ավետարան ըստ Մատթեոսի» 5-րդ գլխի 40 կետում այնպիսի ընդհանրություններ հայտնաբերվեցին Էջմիածնի ժողդատարանում ընթացող՝ Անահիտ Ֆերջուլյան- Մայր Աթոռ սուրբ Էջմիածին գործի հետ, որ չդիմացա գայթակղությանը եւ որոշեցի նյութը վերնագրել հենց այդպես։ Երեկ Էջմիածնի ժողդատարանում շարունակվեց արդեն հայտնի գործի քննությունը։ Ինչպես
ԹՈՇԱԿԱՌՈՒ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ
Դպրոցների թոշակառու տնօրենները, պարզվում է, վայելում են ոչ միայն հասարակության տարբեր խավերի խոր հարգանքը, այլեւ մեր բարձր իշխանավորների հովանավորությունը։ Մասնավորապես, սրտացավ իշխանավորներից տրվում են ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, ինչպես նաեւ «Հայկոոպի» նախագահ Ռաֆայել Բագոյանի եւ այլոց անունները։ Սպանդարյան շրջանի ժողդատարանից ռեպորտաժը՝ 8-րդ էջում: ՄԵԿՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ… Դավիթ Շահնազարյանը
Ահեղ դատաստանը կորոշի
Ըստ «Առավոտին» հասած լուրերի՝ չի բացառվում, որ դադարեցվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու շինարարությունը։ Այդ կապակցությամբ իրենց կարծիքներն են հայտնել «Երեւաննախագիծ» ինստիտուտի գլխավոր ինժեներ Ալբերտ Շաքարյանը եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը։ Քանի որ նրանց կարծիքներն ահավոր իրարամերժ են, կարծիքների միջեւ ընդհանուր եզրեր գտնելու ակնկալիքով այցելեցի եկեղեցու շինհրապարակ։ Աշխատանքը, այսպես ասած, եռում էր։ Կռունկները գործում
«ՀԱՅՀԱՑԱՌԻ» ՏՆՕՐԵՆԻ ՄԵԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սեպուհի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող 5 հարկանի այս դղյակն իր տանիքի յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ շրջակայքի առանձնատների տերերի կողմից արժանացել է «Այրարատ» կինոթատրոնի մանրակերտ» բնորոշմանը։ «Հայհացառի» տնօրեն Էդվարդ Անտինյանին պատկանող այդ «մանրակերտը» իր չափերով գերազանցում է կողքի առանձնատներին՝ զբաղեցնում է շուրջ 1600 քառ մետր հողատարածք։ Սույն չափերը պրն Անտինյանը հաջողացրել է ապահովել 200 հազար դոլարով
Վարկերն օգտագործել են անարդյունավետ
Ընթացիկ տարվա գարնանային նստաշրջանի ավարտին Ազգային ժողովի խմբերն ու խմբակցությունները մեկական ներկայացուցիչներ տալով, կազմավորեցին հետաքրքիր անվանում ունեցող մի հանձնաժողով։ Այն պետք է ուսումնասիրի օտարերկրյա պետություններից եւ կազմակերպություններից ստացված վարկերի ու փոփոխությունների օգտագործման արդյունավետությունը։ Հանձնաժողովի քարտուղար Վահագն Խաչատրյանը հայտնեց, որ իրենք պարբերաբար նիստեր են գումարում՝ երեքշաբթի օրերին։ Վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահն էլ «Հայրենիք» պատգամավորական
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
Մեծարգո պարոն քաղաքապետ, օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դուք բավական կոպիտ արտահայտվեցիք ծխախոտի գովազդի եւ հատկապես «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկության գովազդի մասին։ Ձեր արած հայտարարությունը գնահատվեց որպես սենսացիա եւ ցավոք բացասական ազդեցություն ունեցավ մեր ձեռնարկության համար։ Վերջին օրերին մեզ անընդհատ զանգահարում են եւ փորձում պարզել, թե ինչով է պայմանավորված Երեւանի քաղաքային իշխանությունների բացասական վերաբերմունքը
Կառավարությունում «ցեխ» են դրել
Ո՞վ կերավ փողերը 1995-98 թթ. Վլադիմիր Նազարյանի ղեկավարած աշխատանքային խումբը տարբեր երկրների շուրջ 2 տասնյակ գիտնականների հետ միասին մշակեց ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, որն ունի 1293 հոդված։ Օրենսգիրքն անցել է 6 միջազգային փորձաքննություն, ճանաչվել է լավագույնը ԱՊՀ բոլոր երկրների քաղաքացիական օրենսգրքերի մեջ։ Խմբի անդամները որեւէ վարձատրություն չեն ստացել։ Չնայած ակնկալիքներ էլ չկային, սակայն, Նազարյանի խոսքերով. երբ
ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԵԼ
Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի երեկվա նիստը Պարույր Հայրիկյանը սկսեց ուրախ լուրով, թե Ռոբերտ Քոչարյանը հաստատել է հանձնաժողովի գործունեության 1998-99-ի ծրագիրը եւ այն «զորեղ միջոց կդառնա հաղթահարելու անհաղթահարելի թվացող դժվարությունները»։ Այս պատմական նիստի օրակարգից առանձնացնենք առավել հետաքրքրական մի հարց՝ զորամասերում կատարվող իրավախախտումների վերաբերյալ գանգատների քննարկումն էր։ Վարդան Հարությունյանը նշեց, որ հանձնաժողովը բազմաթիվ դիմումներ է
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՆԱՄԱԿԸ «ԱՌԱՎՈՏԻՆ»
Հարգելի պարոն խմբագիր Ձեր թերթի ս.թ. օգոստոսի 22-ի համարում զետեղվել է «Բա՜, էսպես բաներ, պրն Խոսրով Ե» խորագիրը կրող հոդվածը՝ ստորագրությամբ «նախկին Խորհրդային Միության, նախկին Հայրենական պատերազմի նախկին մասնակից, ներկա՝ երկրորդ խմբի հաշմանդամ։ Նախկին ԽՍՀՄ նախկին ժուռնալիստների միության նախկին անդամ, ներկա՝ պարապ-սարապ անհատական թոշակառու» Սուրեն Անտոնյանի։ Սույնով հայցում եմ Ձեր օգնությունը, հարգելի խմբագիր, խռովահույզ հոդվածագրին
ԵԿԵՂԵՑԻՆ ՀՆԱԶԱՆԴ Է ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Նախորդ օրն աշխատանքն ավարտած Գերագույն հոգեւոր ժողովի այս վերջին նիստը ինչ-որ առումով բացառիկ էր իր սկզբով իսկ։ Նախ, մինչեւ վերջին պահը հայտնի չէր, թե կոնկրետ որ օրն են հայոց եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներն ու ձեռնհաս ու փորձառու աշխարհականները հավաքվելու Մայր Աթոռ սբ. Էջմիածնում։ Հարցերի չկարգավորվածության պատճառն անշուշտ Գարեգին Ա կաթողիկոսի հիվանդությունն է եղել եւ ապաքինման ժամկետի
ԱՅՍՕՐ ՇՈՒՏ Է, ՎԱՂԸ՝ ՈՒՇ
Վերջերս կառավարական հեռախոսակապով սխալմամբ մի զանգ է հնչել տեղեկատվության վարչության պետ Հարություն Կարապետյանի գրասենյակում։ – Աղվան Վարդանյանին եմ խնդրում,- ասել է զանգահարողը։ – Դուք կամ մի քիչ ուշ եք զանգահարել, կամ էլ՝ մի քիչ շտապել եք,- պատասխանել է Հարություն Կարապետյանը։ ՆԻԿՈԼՆ ՈՒ ԻՐ «ՕՐԱԳԻՐԸ» ԿԿԱՏԱՐԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԶՍՊԵԼՈՒ ԴԵՐԸ Հայաստանի օրաթերթերի ընտանիքը կհամալրվի եւս մեկով. շուտով
ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ-2
Ռոբերտ Քոչարյանի փոքր որդին Չեխովի անվան դպրոց տեղափոխվել է ոչ այժմ, այլ Ստեփանակերտից Երեւան տեղափոխվելուց անմիջապես հետո։ Դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանն «Առավոտի» երեկվա համարում տպագրված «Հայրեր եւ որդիներ» լուրի կապակցությամբ մեր թղթակցի հարցին ի պատասխան նաեւ հայտնեց, որ այս տարի դասասենյակների վերանորոգումն իրականացվել է հովանավորչական գումարների հաշվին։ Մինչդեռ այդ տեղեկությունն «Առավոտին» փոխանցած անձնավորությունը, որի զավակը
Բաբելոնաշինություն
Ինչ կուզեք՝ ասեք, զարմանալի երկիր է մերը։ Այնպիսի բաներ, որ այստեղ են կատարվում, օտարների մտքի ծայրով անգամ չի անցնում։ Մի քանի տարի առաջ հայ մեծահարուստ մեկը վճարեց Հայաստան մտած ողջ գազի արժեքը։ Չզարմացանք։ Բարեհոգի միլիոնատեր Քրքորյանն իր փողերով շինում է մեր ճամփաները հյուսիսից հարավ ու չենք զարմանում։ Հիմա էլ Հովնանյանը 1000 առանձնատուն է կառուցում Երեւանի
«ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՉԵՆ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ»
Ի պատասխան երեկվա «Առավոտի» «Այ քեզ զբոսաշրջիկություն» լուրի՝ ասաց ՀՀ առեւտրի, արդյունաբերության եւ զբոսաշրջիկության փոխնախարար Մովսես Ձավարյանը՝ զարմանալով, որ իշխանական միջանցքներում ամենասիրված ասեկոսեն իր՝ Մոսկվայում գտնվելու փոխարեն Շվեյցարիայում հայտնվելն է։ Իսկ բանն այսպես է եղել Հայաստանի կառավարությունը Շվեյցարիայում պայմանագիր է կնքել Memorandum Understanding Andre ընկերության հետ։ Ըստ պայմանագրի՝ վերոհիշյալ ընկերությունը պարտավորվել է 25% ներդրում անել
Գնդապետ Կուդասովն աղքատ է, Պարույր Հայրիկյանն՝ անպաշտպան
«Փաստորեն, նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահն անպաշտպան է, որը հենց սկզբից կասկածի տակ է դնում այդ մարդու կարողությունը՝ պաշտպանել ուրիշներին, եթե ինքն իրեն պաշտպանել չի կարողանում»,- երեկվա ասուլիսում ազդարարեց Պարույր Հայրիկյանը, մանրամասներ ներկայացնելով, իր բնորոշմամբ՝ «իմ վերաբերյալ տարածված պետական ծանր հանցանք կատարելու մասին զրպարտության ընթացքի մասին»։ Դեռեւս դատարանում չապացուցված այս մեղադրանքը վերաբերում էր
Կամրջահեններ եւ հողահատկացումներ Դավիթաշենում
Երեկ վաղ առավոտից Դավիթաշեն թաղամասի բնակիչները փակել էին անավարտ, բայց հանրահայտ կամուրջի ճանապարհը՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինարարական աշխատանքները։ Վրդովված քաղաքացիների բողոքն այս անգամ ոչ թե շինարարության տեմպերին էր վերաբերում, այլ այն դժվարություններին, որ հարուցում է կամուրջն իր նախագծային փոփոխություններով։ Ըստ հավաքվածների բացատրության՝ մինչեւ Մանուշյան փողոց երկարող կամուրջը այժմ էլ ավելի է ձգվել եւ արհեստականորեն խցանել
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՇԻԿԱՑՈՒՄԸ
Մենք ապրում ենք բավական հիվանդ հասարակությունում, սակայն ինչպես անտարբեր մնալ այն պաշտոնյաների ելույթների հանդեպ, որոնցից կախված է մեր պետության վարկանիշը, հեղինակությունը, մեր կողմից իրենց վստահված բարեկեցության, ազատության իրավունքների եւ արժանապատվության պահպանումը՝ հանձինս նախագահի եւ իր խորհրդականների։ Ի՞նչն է ինձ ստիպում՝ որպես քաղաքացու, հանդես գալ այս տողերով։ Ես մեջբերում կանեմ հանրապետական առաջին գաղափարակիրներից մեկի՝ Ռոբեսպիերի խոսքերը․
Ո՞վ կդառնա Արտաշատի քաղաքապետ
Օգոստոսի 30-ին Արտաշատում տեղի կունենա քաղաքապետի թափուր մնացած տեղի ընտրություններ։ Քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել նախկին քաղաքապետ Հովհաննես Աբրահամյանի՝ Արարատի մարզպետ ընտրվելու հետեւանքով։ Օգոստոսի 30-ին նշանակված ընտրություններում քվեարկվելու են 6 թեկնածուներ։ Նախկին փոխքաղաքապետ, իսկ այժմ քաղաքապետի պաշտոնակատար Սուրեն Մկրտչյանի թեկնածությունն առաջադրել է տեղական ՀՀՇ-ն, սակայն հակառակորդների համար պարզ է, որ նա ներկայացնում է գործող իշխանությունը
«ՄԻԱՅՆ ԱՐԴԱՐԱԲԱՐ»…
Ո՞վ էր Հովիկ Աբրահամյանը մինչեւ 88 թվականը Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանը, «Առավոտի» անունը լսելուն պես, խնդրեց «վատ հարցերը» տալ հարցազրույցի սկզբում։ Թերթի էջերում Արմեն Զաքարյանը խոսել է արդեն մարզպետի «դաչայի» մասին, եւ մարզպետն էլ ասել էր, որ ինքը ոչ մի դաչա չունի, եւ այդ տունը իրենը չէ։ Առաջին «վատ» հարցս «առանձնատնային» բնույթ ունի։ – Պարոն
Ազնիվ արարք
Շնորհակալությո՛ւն, քաղաքապետ Մինչ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը ճիգեր է գործադրում վերականգնելու այն հոգեւոր կուլտուրան. «երբ հայ մարդը քայլում էր փողոցում եւ, եթե տեսնում էր գետնին ընկած հացի կտոր կամ հացի փշրանք, վերցնում էր, համբուրում, փչում էր փոշին, դնում բարձր տեղ, ասելով՝ մեղա Աստծուն, մեղա հացին», Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն արդեն իսկ նման կուլտուրա դրսեւորեց «Առավոտի»
ՆՈՐԻՑ ՍԱՀ-ՄԱ-ՆԱ-ԴԻՐ ԺՈ-ՂՈ՛Վ ԵՎ ՈՉ ԹԵ ՆՇԱՆԴՐԵՔԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՍԱՆԻՔ ԿԱՄ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ
Ժամանակին «Առավոտին» տված հարցազրույցում Բաբկեն Արարքցյանը կանխատեսել էր, որ Սահմանադրության բարեփոխումներ նախապատրաստող հանձնաժողովն, ի վերջո, հայտարարելու է, թե նոր Սահմանադրություն է հարկավոր։ Պրն Արարքցյանի կանխատեսումը մասամբ իրականացավ։ Երեկ նման հայտարարություն արեց միայն այդ հանձնաժողովի նախագահը։ Ընդսմին, Պարույր Հայրիկյանը մտադիր է ե՛ւ նոր Սահմանադրություն ձեռնարկել, ե՛ւ ներկա հիմնական օրենքի բարեփոխման աշխատանքները շարունակել։ «Առաջին հայացքից այս հայտարարությունը
ՇԻՐԱԿՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՐ ՀԵՏ ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ
Երեկվա «Առավոտում» ՀՀ նախագահի տեղեկատվության եւ հանրային կապերի գծով խորհրդական Կասյա Աբգարյանը դժգոհել էր, որ լրագրողները նախագահի մյուս խորհրդականներին ավելի շատ են դիմում, քան իրեն։ Ու երեւի այդ աններելի բացթողումը շտկելու ջանադիր մղումով էլ հենց երեկ ՀՀ նախագահի նստավայրում ճեպազրույցի էր հրավիրել լրագրողներին։ Վերջիններիս հետ դա իր առաջին պաշտոնական հանդիպումն էր եւ առաջին ասուլիսը, որն
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՀՀ
Եվրոպայի խորհրդի աշխատակից Դմիտրի Մարչենկովը մեր թղթակցին հայտնեց, որ օրերս Հայաստան կժամանի այդ կառույցի պատվիրակությունը՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Դանիել Տաշիսի եւ արտաքին գործերի բաժանմունքի ղեկավար Յանոս Կրանիդիոտիսի ղեկավարությամբ։ Վերջինս Հունաստանի ներկայացուցիչն է, որն այժմ հերթագայելով նախագահում է Եվրոպայի խորհրդի Նախարարների խորհրդում։ Պատվիրակությունը Հայաստանում կլինի օգոստոսի 31-ին եւ կհանդիպի Ռոբերտ Քոչարյանին, Վարդան Օսկանյանին, Խոսրով Հարությունյանին։
ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանի փոքր որդին տեղափոխվել է Չեխովի անվան դպրոց՝ 7-րդ «ա» դասարան։ Նույն դպրոցում սովորող երեխաների ծնողներից մեկը «Առավոտի» թղթակցին պատմեց, որ այդ կապակցությամբ այդ դասարանին է հանձնվել 7-րդ «դ»-ի դասասենյակը, որի վերանորոգումը կատարվում է պետության հաշվին։ Իսկ այլ դասասենյակների վերանորոգումը ծնողներից հավաքված միջոցներով է կատարվել։ ՍՊԱՆԵՐ ԵՎ ԶԻՆՎՈՐՆԵՐ «Հիմա նոր Սահմանադրության կողմնակիցները կարող են
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԷԼ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹՈՌՆԵՐՆ ԵՆՔ
Հովհ. Թումանյանի թանգարանի շուրջ վերջերս եւ կրկին ծավալված խոսակցությունների շուրջ հրավիրված «սեղան-ասուլիսին» ներկա ավագ սերնդի ակադեմիկոս-գրականագետ-դոկտորներին տեսնելով անմիջապես հիշեցի Հայաստանի Գրողների միությունում վերջին ամիսներին գրական ֆոնդի շուրջ ստեղծված աղմուկը։ Այն ժամանակ էլ նույն անունները՝ Սիլվա Կապուտիկյան, Էդվարդ Ջրբաշյան, Լեւոն Հախվերդյան, Ազատ Եղիազարյան (եւ այլն) բաց նամակով դիմեցին հայ ժողովրդին՝ թե փրկեք Գրողների միությունը։ Տարբերությունն այն
ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ՈՐԵՎԷ ՊԱՏՃԱՌ ՉԿԱ
Լուրերն այն մասին, թե Ջավախքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով դժվարություններ են ստեղծվել մեր հանրապետություն մուտք գործող բեռների համար, մաքսային վարչության աշխատակիցների կողմից չհաստատվեցին։ Լրատվական ծառայությունից պարզաբանեցին, որ, ճիշտ է, իրենք նույնպես առանձին ահազանգեր ստացել են, սակայն առ այսօր դրանցից եւ ոչ մեկը չի հաստատվել։ Մաքսակետերից հաղորդված տվյալների համաձայն, ապրանքաշրջանառության ծավալները մնում են նույնը ինչպես ներմուծվող,
ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ՓՆՏՐՏՈՒՔ ԵՎ ՄԵՂՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Պաշտոնական աղբյուրները շարունակում են համառորեն պնդել, թե օրերս Ջավախքում տեղի ունեցած հայ-վրացական միջադեպը լիովին սպառվել է։ Շատ լավ։ Համարենք, որ քաղաքական գործիչներին հաջողվեց հարթել հերթական կնճիռը։ Բայց մինչ կթերթենք այս էջը, արժեր մեկ անգամ եւս հարց տալ. իսկ ի՞նչ էր կատարվել Ջավախքում։ Կա՞ մեկը, որ ամբողջական տեղեկություն ու պատկերացում ունի միջադեպի մասին։ Հազիվ թե։ Այն,
Կասյա Աբգարյան. «Ես այստեղ չեմ մեծացել, դրա համար էլ միայն խորհրդական եմ»
Կասյա Աբգարյանը ծնվել ու մեծացել է Լիբանանում։ Կալիֆոռնիայի համալսարանում ուսումնասիրել է քաղաքագիտություն, ստացել նաեւ իրավաբանական կրթություն։ 1992-94 թթ. Ամերիկայի հայկական համագումարի երեւանյան գրասենյակի տնօրենն է եղել, նույնպիսի գրասենյակ է հիմնել Կալիֆոռնիայում։ Վաշինգթոնում Հայաստանի դեսպանին մասնավոր օգնական է եղել, աշխատել է «Դեմոկրատներ, 2000» գրասենյակում, որը զբաղվում է դեմոկրատ կոնգրեսականների նախընտրական արշավով։ Գրասենյակի ղեկավարն ԱՄՆ փոխնախագահ Ալ
Արա Սահակյան. «Կարծես, ավտորիտար ռեժիմի ամրապնդման ծրագիր է իրականացվում»
Ազգային ժողովի եւ ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Արա Սահակյանը նորից Երեւանում է՝ շուրջ եռամսյա բացակայությունից հետո։ Այդ ընթացքում քաղաքական հետնախորշի խոսակցություններում ԱԺ նախկին փոխնախագահն ակտիվորեն որոնվում էր՝ մերթ ասում էին Չեխիայում է, մերթ թերթերը գրում էին, որ Գերմանիայում է, մերթ էլ խոսվում էր, թե Բուլղարիայում նրան տեսնող է եղել։ Վերադարձից անմիջապես հետո նախկին փոխխոսնակն «Առավոտին»
ՄԵՐԺՈՒՄ ԵՆ «ԵՐԿՐԱՊԱՀԻ» ՆԱԽԱԳԻԾԸ
Օրերս «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանը հանդես գալով «Առավոտ» թերթում, ներկայացրել էր, թե ինչ հստակություններ են մտցվել իրենց տեսակետներում ընտրական օրենսգրքին առնչվող երկու վիճահարույց հարցերի կապակցությամբ։ ԷԴՎԱՐԴ ԵԳՈՐՅԱՆ – Մեր տեսակետներն ընտրական օրենսգրքի առանցքային խնդիրների շուրջ մնացել են նույնը։ Այն, ինչն առաջարկվում է «Երկրապահ» պատգամավորական խմբի կողմից, որն, ըստ էության, հանրապետության նախագահի պաշտպանությանն է