Օրվա լրահոսը
Քաղաքական խորհուրդն ԱԺ-ին չի փոխարինի
Համենայնդեպս, ՔԽ-ի անդրանիկ նիստում այդպես է հավաստիացրել Ռոբերտ Քոչարյանը։ Սակայն ՔԽ-ի երեկ կայացած անդրանիկ նիստն իր փակ բնույթով (միայն օպերատորներին է թույլատրվել ներկա գտնվել) Անվտանգության խորհրդի հետ զուգահեռների տեղիք է տալիս։ Հուսալով, թե հետագայում այս նորաստեղծ կառույցն էլ բացառություն չի լինի նախագահին առընթեր գործող բաց եւ հրապարակային աշխատելաձեւ որդեգրած մարմինների շարքում, առայժմ հրապարակում ենք նախագահի
ԱՌԱՅԺՄ ՉԵՆՔ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ։ ՀԵՏՈ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ
Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի երեկվա նիստի քննարկման նյութը ամենավիճահարույց հարցերից մեկն էր՝ երկքաղաքացիությունը։ Այս խնդրի վերաբերյալ դիրքորոշումների շուտափույթ ճշգրտման կողմնակիցներից մեկը հանրապետության նախագահն է։ Նաեւ ԱՄՆ-ում իր կարճատեւ արձակուրդն անցկացրած Պարույր Հայրիկյանին էին մեր սփյուռքահայ հայրենակիցներն այս հարցի վերաբերյալ իրենց հարցադրումներով «նեղել»։ Դե, լրատվամիջոցներն էլ մինչ այս քննարկումը ներկայացրել էին երկքաղաքացիությանը ե՛ւ կողմ, ե՛ւ դեմ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԱԴՐԵՐԸ
Վարչապետը վերջին օրերին մի շարք կադրային փոփոխություններ է կատարել։ Աշխատանքից ազատվել է Արագածոտնի փոխմարզպետ Ռաֆիկ Մկրտչյանը։ Սա շարքային ազատում չէ։ Վերջինս անդամ է Էդվարդ Եգորյանի գլխավորած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության։ Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Հրաչ Գրիգորյանին աշխատանքից ազատել էին, որպեսզի ընտրությունների նախօրյակին, հանուն ազգային համաձայնության, մարզը վստահեն Ռ. Մկրտչյանին։ Արմեն Դարբինյանն այլ հրամանագրով իր խորհրդական է
ԳԱԼԻՍ ԵՆ ՄԵԶ ԱՆԴԱՄԱԳՐԵԼՈ՞Ւ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ
Օգոստոսի 31-ին Թբիլիսի եւ Բաքու կատարելիք այցերի ավարտին Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը, որն, ինչպես հայտնի է, գլխավորելու է այդ կառույցի գլխավոր քարտուղար, 55-ամյա Դանիել Տարշիսը։ Վերջինս շատ հետաքրքիր քաղաքական ճանապարհ է անցել։ Ծնվել է Ստոկհոլմում։ Մեկ տարի հայրենի քաղաքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ուսանելուց հետո, 1966 թվականին, ուսանողների փոխանակման ծրագրով տեղափոխվել է Լենինգրադ։ Բացառիկ երեւույթ
Խորհրդարանի ռեստորանում
Երկարատեւ սպասումներից հետո Հայաստանի խորհրդարանում եւս ռեստորան հայտնվեց։ Այն գործում է ԱԺ արդեն նախկին բուֆետում՝ ճաշարանի անմիջական հարեւանությամբ։ Ուշադրության է արժանի, որ մեր խորհրդարանում առաջին անգամ ոգելից խմիչք է վաճառվում։ Տվյալ դեպքում նկատի ունենք գարեջուրը, որի վաճառքը եվրոպական խորհրդարաններում լայնորեն ընդունված է։ Հատկանշական է, որ նույն չափի ե՛ւ հայրենական, ե՛ւ արտասահմանյան գարեջուրը վաճառվում է նույն
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՌԱՎՈՏԸ
Հայացք ներսուդրսից Չէինք ասի, թե գրողի եւ լրագրողի մասնագիտություններն ու խնդիրներն այնքան սերտաճած են, որ ստիպված ենք միեւնույն քննական հայացքով դիտել դրանք։ Դրանցից առաջինը զուտ մշակույթ է, իսկ երկրորդը՝ զուտ մասնագիտություն. պարզապես երբեմն տրամադրվում ենք դրանք նույնացնել, որովհետեւ շատ հաճախ նույն մարդն այս երկու գործով էլ զուգահեռաբար զբաղվում է։ Խորհրդային տարիներին Գրողների միությունում գոյություն ուներ
ԺԱՄԻՑ Ո՞Վ Է ԳԱԼԻՍ, ՏԵՐ ՈՂՈՐՄԻՆ ՈՎ Է ՏԱԼԻՍ…
Մեծարգո խմբագիր, օգոստոսի 22-ի «Առավոտում» զետեղված «Բա՜ էսպես բաներ, պարոն Խոսրով Ե» հրապարակմանն ի պատասխան հայտնում ենք հետեւյալը. Նախկին ԽՍՀՄ նախկին ժուռնալիստների միության նախկին անդամ, ներկա՝ պարապ-սարապ անհատական թոշակառու Սուրեն Անտոնյանը, ինչպես ստորագրել է հրապարակման ներքո, իր «իրապատում» հեքիաթում անհարկի մաղձ ու լուտանք է թափել ոչ միայն ՀՀ ԱԺ նախագահի, այլ նաեւ ՀՀ ԱԺ-ի եւ
Դատարանը Հերոյանի կրունկի տա՞կ
Երեկ Արմավիրի ժողդատարանում նախագահությամբ Լեւոն Տիգրանյանի, լսվում էր Արմավիրի մարզպետարանի նախկին քարտուղար ԱԺ պատգամավոր Դավիթ Մելիքյանի հայցն ընդդեմ Արմավիրի մարզպետարանի՝ իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար։ Հունիսի վերջին մարզպետ նշանակված Ալբերտ Հերոյանին համբույրով ընդունած Դավիթ Մելիքյանը շատ շուտով զգում է, որ մարզպետ Հերոյանը դժգոհ է իրենից, քանի որ կային լուրջ պատճառներ. Դավիթ Մելիքյանը դեմ էր քվեարկել
«ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ»
Եկեղեցու խաբված ավանդատուներ – 4 Այսպես պետք է կոչվեր այս հրապարակումը, եթե պահպանվեր ժառանգականությունը։ Սակայն Աստվածաշնչյան «Ավետարան ըստ Մատթեոսի» 5-րդ գլխի 40 կետում այնպիսի ընդհանրություններ հայտնաբերվեցին Էջմիածնի ժողդատարանում ընթացող՝ Անահիտ Ֆերջուլյան- Մայր Աթոռ սուրբ Էջմիածին գործի հետ, որ չդիմացա գայթակղությանը եւ որոշեցի նյութը վերնագրել հենց այդպես։ Երեկ Էջմիածնի ժողդատարանում շարունակվեց արդեն հայտնի գործի քննությունը։ Ինչպես
ԹՈՇԱԿԱՌՈՒ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ
Դպրոցների թոշակառու տնօրենները, պարզվում է, վայելում են ոչ միայն հասարակության տարբեր խավերի խոր հարգանքը, այլեւ մեր բարձր իշխանավորների հովանավորությունը։ Մասնավորապես, սրտացավ իշխանավորներից տրվում են ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, ինչպես նաեւ «Հայկոոպի» նախագահ Ռաֆայել Բագոյանի եւ այլոց անունները։ Սպանդարյան շրջանի ժողդատարանից ռեպորտաժը՝ 8-րդ էջում: ՄԵԿՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ… Դավիթ Շահնազարյանը
Ահեղ դատաստանը կորոշի
Ըստ «Առավոտին» հասած լուրերի՝ չի բացառվում, որ դադարեցվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու շինարարությունը։ Այդ կապակցությամբ իրենց կարծիքներն են հայտնել «Երեւաննախագիծ» ինստիտուտի գլխավոր ինժեներ Ալբերտ Շաքարյանը եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը։ Քանի որ նրանց կարծիքներն ահավոր իրարամերժ են, կարծիքների միջեւ ընդհանուր եզրեր գտնելու ակնկալիքով այցելեցի եկեղեցու շինհրապարակ։ Աշխատանքը, այսպես ասած, եռում էր։ Կռունկները գործում
«ՀԱՅՀԱՑԱՌԻ» ՏՆՕՐԵՆԻ ՄԵԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սեպուհի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող 5 հարկանի այս դղյակն իր տանիքի յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ շրջակայքի առանձնատների տերերի կողմից արժանացել է «Այրարատ» կինոթատրոնի մանրակերտ» բնորոշմանը։ «Հայհացառի» տնօրեն Էդվարդ Անտինյանին պատկանող այդ «մանրակերտը» իր չափերով գերազանցում է կողքի առանձնատներին՝ զբաղեցնում է շուրջ 1600 քառ մետր հողատարածք։ Սույն չափերը պրն Անտինյանը հաջողացրել է ապահովել 200 հազար դոլարով
Վարկերն օգտագործել են անարդյունավետ
Ընթացիկ տարվա գարնանային նստաշրջանի ավարտին Ազգային ժողովի խմբերն ու խմբակցությունները մեկական ներկայացուցիչներ տալով, կազմավորեցին հետաքրքիր անվանում ունեցող մի հանձնաժողով։ Այն պետք է ուսումնասիրի օտարերկրյա պետություններից եւ կազմակերպություններից ստացված վարկերի ու փոփոխությունների օգտագործման արդյունավետությունը։ Հանձնաժողովի քարտուղար Վահագն Խաչատրյանը հայտնեց, որ իրենք պարբերաբար նիստեր են գումարում՝ երեքշաբթի օրերին։ Վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահն էլ «Հայրենիք» պատգամավորական
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
Մեծարգո պարոն քաղաքապետ, օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դուք բավական կոպիտ արտահայտվեցիք ծխախոտի գովազդի եւ հատկապես «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկության գովազդի մասին։ Ձեր արած հայտարարությունը գնահատվեց որպես սենսացիա եւ ցավոք բացասական ազդեցություն ունեցավ մեր ձեռնարկության համար։ Վերջին օրերին մեզ անընդհատ զանգահարում են եւ փորձում պարզել, թե ինչով է պայմանավորված Երեւանի քաղաքային իշխանությունների բացասական վերաբերմունքը
Կառավարությունում «ցեխ» են դրել
Ո՞վ կերավ փողերը 1995-98 թթ. Վլադիմիր Նազարյանի ղեկավարած աշխատանքային խումբը տարբեր երկրների շուրջ 2 տասնյակ գիտնականների հետ միասին մշակեց ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, որն ունի 1293 հոդված։ Օրենսգիրքն անցել է 6 միջազգային փորձաքննություն, ճանաչվել է լավագույնը ԱՊՀ բոլոր երկրների քաղաքացիական օրենսգրքերի մեջ։ Խմբի անդամները որեւէ վարձատրություն չեն ստացել։ Չնայած ակնկալիքներ էլ չկային, սակայն, Նազարյանի խոսքերով. երբ
ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԵԼ
Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի երեկվա նիստը Պարույր Հայրիկյանը սկսեց ուրախ լուրով, թե Ռոբերտ Քոչարյանը հաստատել է հանձնաժողովի գործունեության 1998-99-ի ծրագիրը եւ այն «զորեղ միջոց կդառնա հաղթահարելու անհաղթահարելի թվացող դժվարությունները»։ Այս պատմական նիստի օրակարգից առանձնացնենք առավել հետաքրքրական մի հարց՝ զորամասերում կատարվող իրավախախտումների վերաբերյալ գանգատների քննարկումն էր։ Վարդան Հարությունյանը նշեց, որ հանձնաժողովը բազմաթիվ դիմումներ է
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՆԱՄԱԿԸ «ԱՌԱՎՈՏԻՆ»
Հարգելի պարոն խմբագիր Ձեր թերթի ս.թ. օգոստոսի 22-ի համարում զետեղվել է «Բա՜, էսպես բաներ, պրն Խոսրով Ե» խորագիրը կրող հոդվածը՝ ստորագրությամբ «նախկին Խորհրդային Միության, նախկին Հայրենական պատերազմի նախկին մասնակից, ներկա՝ երկրորդ խմբի հաշմանդամ։ Նախկին ԽՍՀՄ նախկին ժուռնալիստների միության նախկին անդամ, ներկա՝ պարապ-սարապ անհատական թոշակառու» Սուրեն Անտոնյանի։ Սույնով հայցում եմ Ձեր օգնությունը, հարգելի խմբագիր, խռովահույզ հոդվածագրին
ԵԿԵՂԵՑԻՆ ՀՆԱԶԱՆԴ Է ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Նախորդ օրն աշխատանքն ավարտած Գերագույն հոգեւոր ժողովի այս վերջին նիստը ինչ-որ առումով բացառիկ էր իր սկզբով իսկ։ Նախ, մինչեւ վերջին պահը հայտնի չէր, թե կոնկրետ որ օրն են հայոց եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներն ու ձեռնհաս ու փորձառու աշխարհականները հավաքվելու Մայր Աթոռ սբ. Էջմիածնում։ Հարցերի չկարգավորվածության պատճառն անշուշտ Գարեգին Ա կաթողիկոսի հիվանդությունն է եղել եւ ապաքինման ժամկետի
ԱՅՍՕՐ ՇՈՒՏ Է, ՎԱՂԸ՝ ՈՒՇ
Վերջերս կառավարական հեռախոսակապով սխալմամբ մի զանգ է հնչել տեղեկատվության վարչության պետ Հարություն Կարապետյանի գրասենյակում։ – Աղվան Վարդանյանին եմ խնդրում,- ասել է զանգահարողը։ – Դուք կամ մի քիչ ուշ եք զանգահարել, կամ էլ՝ մի քիչ շտապել եք,- պատասխանել է Հարություն Կարապետյանը։ ՆԻԿՈԼՆ ՈՒ ԻՐ «ՕՐԱԳԻՐԸ» ԿԿԱՏԱՐԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԶՍՊԵԼՈՒ ԴԵՐԸ Հայաստանի օրաթերթերի ընտանիքը կհամալրվի եւս մեկով. շուտով
ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ-2
Ռոբերտ Քոչարյանի փոքր որդին Չեխովի անվան դպրոց տեղափոխվել է ոչ այժմ, այլ Ստեփանակերտից Երեւան տեղափոխվելուց անմիջապես հետո։ Դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանն «Առավոտի» երեկվա համարում տպագրված «Հայրեր եւ որդիներ» լուրի կապակցությամբ մեր թղթակցի հարցին ի պատասխան նաեւ հայտնեց, որ այս տարի դասասենյակների վերանորոգումն իրականացվել է հովանավորչական գումարների հաշվին։ Մինչդեռ այդ տեղեկությունն «Առավոտին» փոխանցած անձնավորությունը, որի զավակը
Բաբելոնաշինություն
Ինչ կուզեք՝ ասեք, զարմանալի երկիր է մերը։ Այնպիսի բաներ, որ այստեղ են կատարվում, օտարների մտքի ծայրով անգամ չի անցնում։ Մի քանի տարի առաջ հայ մեծահարուստ մեկը վճարեց Հայաստան մտած ողջ գազի արժեքը։ Չզարմացանք։ Բարեհոգի միլիոնատեր Քրքորյանն իր փողերով շինում է մեր ճամփաները հյուսիսից հարավ ու չենք զարմանում։ Հիմա էլ Հովնանյանը 1000 առանձնատուն է կառուցում Երեւանի
«ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՉԵՆ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ»
Ի պատասխան երեկվա «Առավոտի» «Այ քեզ զբոսաշրջիկություն» լուրի՝ ասաց ՀՀ առեւտրի, արդյունաբերության եւ զբոսաշրջիկության փոխնախարար Մովսես Ձավարյանը՝ զարմանալով, որ իշխանական միջանցքներում ամենասիրված ասեկոսեն իր՝ Մոսկվայում գտնվելու փոխարեն Շվեյցարիայում հայտնվելն է։ Իսկ բանն այսպես է եղել Հայաստանի կառավարությունը Շվեյցարիայում պայմանագիր է կնքել Memorandum Understanding Andre ընկերության հետ։ Ըստ պայմանագրի՝ վերոհիշյալ ընկերությունը պարտավորվել է 25% ներդրում անել
Գնդապետ Կուդասովն աղքատ է, Պարույր Հայրիկյանն՝ անպաշտպան
«Փաստորեն, նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահն անպաշտպան է, որը հենց սկզբից կասկածի տակ է դնում այդ մարդու կարողությունը՝ պաշտպանել ուրիշներին, եթե ինքն իրեն պաշտպանել չի կարողանում»,- երեկվա ասուլիսում ազդարարեց Պարույր Հայրիկյանը, մանրամասներ ներկայացնելով, իր բնորոշմամբ՝ «իմ վերաբերյալ տարածված պետական ծանր հանցանք կատարելու մասին զրպարտության ընթացքի մասին»։ Դեռեւս դատարանում չապացուցված այս մեղադրանքը վերաբերում էր
Կամրջահեններ եւ հողահատկացումներ Դավիթաշենում
Երեկ վաղ առավոտից Դավիթաշեն թաղամասի բնակիչները փակել էին անավարտ, բայց հանրահայտ կամուրջի ճանապարհը՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինարարական աշխատանքները։ Վրդովված քաղաքացիների բողոքն այս անգամ ոչ թե շինարարության տեմպերին էր վերաբերում, այլ այն դժվարություններին, որ հարուցում է կամուրջն իր նախագծային փոփոխություններով։ Ըստ հավաքվածների բացատրության՝ մինչեւ Մանուշյան փողոց երկարող կամուրջը այժմ էլ ավելի է ձգվել եւ արհեստականորեն խցանել
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՇԻԿԱՑՈՒՄԸ
Մենք ապրում ենք բավական հիվանդ հասարակությունում, սակայն ինչպես անտարբեր մնալ այն պաշտոնյաների ելույթների հանդեպ, որոնցից կախված է մեր պետության վարկանիշը, հեղինակությունը, մեր կողմից իրենց վստահված բարեկեցության, ազատության իրավունքների եւ արժանապատվության պահպանումը՝ հանձինս նախագահի եւ իր խորհրդականների։ Ի՞նչն է ինձ ստիպում՝ որպես քաղաքացու, հանդես գալ այս տողերով։ Ես մեջբերում կանեմ հանրապետական առաջին գաղափարակիրներից մեկի՝ Ռոբեսպիերի խոսքերը․
Ո՞վ կդառնա Արտաշատի քաղաքապետ
Օգոստոսի 30-ին Արտաշատում տեղի կունենա քաղաքապետի թափուր մնացած տեղի ընտրություններ։ Քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել նախկին քաղաքապետ Հովհաննես Աբրահամյանի՝ Արարատի մարզպետ ընտրվելու հետեւանքով։ Օգոստոսի 30-ին նշանակված ընտրություններում քվեարկվելու են 6 թեկնածուներ։ Նախկին փոխքաղաքապետ, իսկ այժմ քաղաքապետի պաշտոնակատար Սուրեն Մկրտչյանի թեկնածությունն առաջադրել է տեղական ՀՀՇ-ն, սակայն հակառակորդների համար պարզ է, որ նա ներկայացնում է գործող իշխանությունը
«ՄԻԱՅՆ ԱՐԴԱՐԱԲԱՐ»…
Ո՞վ էր Հովիկ Աբրահամյանը մինչեւ 88 թվականը Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանը, «Առավոտի» անունը լսելուն պես, խնդրեց «վատ հարցերը» տալ հարցազրույցի սկզբում։ Թերթի էջերում Արմեն Զաքարյանը խոսել է արդեն մարզպետի «դաչայի» մասին, եւ մարզպետն էլ ասել էր, որ ինքը ոչ մի դաչա չունի, եւ այդ տունը իրենը չէ։ Առաջին «վատ» հարցս «առանձնատնային» բնույթ ունի։ – Պարոն
Ազնիվ արարք
Շնորհակալությո՛ւն, քաղաքապետ Մինչ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը ճիգեր է գործադրում վերականգնելու այն հոգեւոր կուլտուրան. «երբ հայ մարդը քայլում էր փողոցում եւ, եթե տեսնում էր գետնին ընկած հացի կտոր կամ հացի փշրանք, վերցնում էր, համբուրում, փչում էր փոշին, դնում բարձր տեղ, ասելով՝ մեղա Աստծուն, մեղա հացին», Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն արդեն իսկ նման կուլտուրա դրսեւորեց «Առավոտի»
ՆՈՐԻՑ ՍԱՀ-ՄԱ-ՆԱ-ԴԻՐ ԺՈ-ՂՈ՛Վ ԵՎ ՈՉ ԹԵ ՆՇԱՆԴՐԵՔԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՍԱՆԻՔ ԿԱՄ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ
Ժամանակին «Առավոտին» տված հարցազրույցում Բաբկեն Արարքցյանը կանխատեսել էր, որ Սահմանադրության բարեփոխումներ նախապատրաստող հանձնաժողովն, ի վերջո, հայտարարելու է, թե նոր Սահմանադրություն է հարկավոր։ Պրն Արարքցյանի կանխատեսումը մասամբ իրականացավ։ Երեկ նման հայտարարություն արեց միայն այդ հանձնաժողովի նախագահը։ Ընդսմին, Պարույր Հայրիկյանը մտադիր է ե՛ւ նոր Սահմանադրություն ձեռնարկել, ե՛ւ ներկա հիմնական օրենքի բարեփոխման աշխատանքները շարունակել։ «Առաջին հայացքից այս հայտարարությունը
ՇԻՐԱԿՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՐ ՀԵՏ ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ
Երեկվա «Առավոտում» ՀՀ նախագահի տեղեկատվության եւ հանրային կապերի գծով խորհրդական Կասյա Աբգարյանը դժգոհել էր, որ լրագրողները նախագահի մյուս խորհրդականներին ավելի շատ են դիմում, քան իրեն։ Ու երեւի այդ աններելի բացթողումը շտկելու ջանադիր մղումով էլ հենց երեկ ՀՀ նախագահի նստավայրում ճեպազրույցի էր հրավիրել լրագրողներին։ Վերջիններիս հետ դա իր առաջին պաշտոնական հանդիպումն էր եւ առաջին ասուլիսը, որն