Օրվա լրահոսը
2001-ԻՆ՝ Ա՞ՅՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Մտադի՞ր եք արդյոք աղետի գոտու վերակառուցումն ավարտել հենց այս կառավարության հետ»,- լրագրողներից մեկի հարցին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Այո, ես կարծում եմ, որ այս կառավարությունը երկար պետք է աշխատի, ընդհանրապես ճիշտ չի հաճախ փոփոխություններ կատարել։ Ուղղակի քաղաքական իրավիճակն այնպես էր, իրադարձություններն այնպես էին զարգանում, որ կառավարությունները մի քիչ հաճախ էին փոփոխվում։ Կառավարության գործը գնահատելու համար
Խառը ճանապարհով գնացողները
Երբ հոկտեմբերի 4-ին Արարատ Խրիմյանի՝ համայնքապետի թեկնածու գրանցելուց հետո Երեւանի մարզային հանձնաժողովի մի խումբ անդամներ (տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ) բոյկոտեցին նիստը եւ հեռացան, հանձնաժողովի մյուս անդամները եւ ընտրություններով զբաղվող ու շահագրգիռ անձինք իրար անցան։ Բանն այն է, որ ընտրական օրենսգրքի հեղինակներն այսպիսի սկանդալային իրավիճակ չէին նախատեսել, չգիտես՝ ինչու, նրանց թվացել էր, թե հալած յուղի հետ գործ
«ՆԵ ՏՈՐՈՊԻՍ»
– Պիտի տառապեմ ԱԺ-ի դահլիճում, հատկապես դահլիճի լրագրողական հատվածում, երեկ լուրջ իրարանցում սկսվեց։ Դա կատարվեց այն բանից հետո, երբ հայտարարությունների համար հերթագրվածների ցանկում հայտնվեց Դավթաշենի երբեմնի համայնքապետ, բանաստեղծ, քաղաքացի, մարդ, այժմ՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի անունը։ Պարոն Գեւորգյանի հայտարարության բովանդակությունը մեկ նախադասությամբ հնարավոր չէ արտահայտել. ստիպված ենք մեջբերումներ անել. «Վերջին տարիներին տարվող քաղաքականությունը երկիրը քաշել
ԱՆԸՆԴՀԱՏ ՇԱՐԺՈՒՄ
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի կենտրոնական վարչությունը հաղորդում էր տարածել, որ (այս էլ որերորդ անգամ) ՍԴՀԿ-ի 99թ. փետրվարի 14-ին կայացած 4-րդ համագումարում կենտրոնական վարչությունը՝ Ջորջ Հակոբյանի ատենապետությամբ, «ապօրինի խմբակ» է հայտարարում այսպես կոչված Հայաստանի ՍԴՀԿ-ն եւ կուսակցության համահայկական կենտրոնից ու իր շարքերից արտաքսում է «այդ խմբակի պարագլուխ» Էռնեստ Սողոմոնյանին։ Ասվում է, որ պրն Սողոմոնյանին եւ «իր
«ԱՂՔԱՏ ԵՐԿՐՈՒՄ ԴԺՎԱՐ Է ՍԻՐԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ»
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ 1992-ից ի վեր մի շարք հարցազրույցներ եմ արել, դրանց մեծ մասի ձայնագրությունները պահում եմ: Պարոն Ղուկասյանը հետաքրքիր զրուցակից է՝ սիրում է հակիրճ խոսել, թվում է, թե բավականին անկեղծ է, ունի ընդգծված հումորի զգացում: Անշուշտ, ամեն բան չէ, որ տպագրվել է այդ տարիների ընթացքում: 1995-ի հունվարին ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանի հետ
ԼԱՎ ԼՈՒՐ
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյանը շարունակում է անկեղծ զվարճության պահեր պարգեւել պատգամավորներին։ Նիստերի ընթացքում քնում է, նախարարին՝ նախագահ, խոսափողին՝ լսափող, Գագիկ Մինասյանին՝ Գագիկ Մկրտչյան անվանում եւ ընդհանրապես՝ շատ անգամ թարս է արտաբերում պատգամավորների անուն-ազգանունները (որպես վրեժխնդրություն՝ նրան էլ սկսել են Միրո Ռուբինյան անվանել)։ Վերջերս շշուկներ էին շրջում, թե շուտով նրան հրաժեշտ են տալու՝ գործադիր իշխանության մեջ
ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ, ԻՍԿ ԵԿԵՂԵՑՈ՞ՒՆ
Լոռու թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, որ կաթողիկոսական ընտրություններին պետության միջամտության դեմ ամենաակտիվ ընդվզողներից էր, ինքը չի խորշում միջամտել պետության գործերին։ Այսպես, Հովհաննես Թումանյանի 130-ամյակի առթիվ տոնակատարության եւ եկեղեցու օծման ընթացքում նա տեւական ժամանակ գովերգել է Լոռու մարզպետի թեկնածու Սամվել Դարբինյանին, որի լուման այդ եկեղեցում ընդամենը եկեղեցու ճանապարհի մասնակի նորոգումն է, իսկ եկեղեցու կառուցման հովանավորները
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԸ ՀԱՅՀՈՅԱ՞ՆՔ Է
Որեւէ նախաձեռնություն երեկ ԱԺ-ում այդպիսի հանգամանալից քննարկումների տեղիք չտվեց, որքան «Անասնաբուժության մասին» եւ «Աշխարհագրական անվանումների մասին» օրինագծերը։ Վերջինիս առնչությամբ պատգամավոր Սերգեյ Իսրայելյանն առանձնակի կրքով հարց ուղղեց, թե ե՞րբ է վերանայվելու «չարաբաստիկ Գեղարքունիք անունը»։ Համընդհանուր ծիծաղից հետո Գեղարքունիքի մարզից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը բացատրեց անվանման ծագումնաբանությունը. «Շատ գեղեցիկ «արքունիք» բառից է։ Ինչո՞ւ եք այդ անունը վարկաբեկում»։
«Այ, էս էն սուտ ազատությունն է…»
Այսպես արդարացի վրդովվեց ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, երբ այլեւս անտանելի դարձան հերթական եռօրյայի մասնակից երեսփոխանների անիմաստ ելք ու մուտքերը։ Օրակարգը բավականին հագեցած էր, բայց համարյա ոչ ելույթ ունեցողներ կային, ոչ էլ քվեարկության մասնակիցներ։ Փաստորեն օրվա վերջում նիստը վտանգված էր անօգուտ դառնալ, ու Կարեն Դեմիրճյանը շարունակեց. «Այ, էս էն սուտ ազատությունն է, որ ով ուզում է
ԷԴՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՈՎԻՉ, Ե՞ՐԲ ԵՆՔ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԵՐ ՓՈՂԵՐԸ
Գերազանցապես այս հարցի պատասխանն էինք ակնկալում ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Էդվարդ Միլիտոնյանից։ -Այս տարի կարծեմ վերանայվե՞լ է պետբյուջեով լրատվամիջոցների համար նախատեսված գումարների բաշխման մեխանիզմը եւ այս նպատակով հատուկ հանձնաժողո՞վ է ստեղծվել։ -Այո։ Անցյալ տարվա փորձը նկատի ունենալով, հիշելով բազմաթիվ հրապարակումները այդ վիճահարույց դարձած խնդրի շուրջ՝ որոշեցինք հանձնաժողով ստեղծել՝ առավելաբար վարչությունից դուրս
ԱՆՀԱՇՏ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ»
ՀԺԿ Արտաշատի տարածքային կազմակերպության ղեկավար Հենրիկ Մինասյանը «Առավոտին» ասաց, որ իրենց տարածքում առաջիկա տեղական ինքնակառավարման ընտրություններում վիճարկվելու է 22 գյուղապետի եւ երկու քաղաքապետի պաշտոն։ ՀԺԿ-ն ունի 9 թեկնածու, որոնց վերաբերյալ փոխհամաձայնություն է կայացվել «Միասնություն» դաշինքի ներսում՝ ՀՀԿ տեղական կազմակերպության հետ։ Թեկնածուներն առաջադրվել են փոխզիջումներով, սակայն կա 4 բնակավայր՝ Վեդի քաղաքը, Փոքր Վեդի, Ուրծաձոր եւ Սիսավան
«ԷՋԵՐՈՒՄ ՆԱԵՎ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԳՐԱԾ»
Իրենց 12-րդ համաժողովն անցկացնելու նպատակով Սահմանադրական իրավունք միության (ՍԻՄ) անդամները կիրակի օրը հավաքվել էին։ Համաժողովին փոքրիկ, բայց ողջույնի խոսքեր ասելու նպատակով ներկա էին խորհրդարանական բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները։ Կիսադատարկ դահլիճում հնչող ելույթներից հավաքվածներն առանձնակի խանդավառությամբ լսեցին միայն Հայկ Բաբուխանյանին։ ՀՀ վարչապետը վերջերս նշել էր, թե պետք է շուռ տալ նախորդ իշխանությունների օրոք կատարված հանցագործությունների էջը։ Սակայն
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՀԱՇՏՎԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Հարցազրույց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ – Պարոն Նախագահ, ԵԱՀԿ նոր առաջարկությունների ո՞ր դրույթներն են թույլ տալիս խոսել կարգավորման առաջընթացի մասին: – Մինսկի կոնֆերանսի համանախագահության նոր առաջարկությունը ընդհանուր պետության ստեղծումը չէ՝ անհասկանալի մի դրույթ, որի բովանդակությունը պիտի հստակեցվի բանակցությունների ժամանակ: Այսօր մեզ չեն ստիպում ճանաչել Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում, բանակցություններ սկսելուց առաջ: Ադրբեջանը պնդում էր նախնական
ԼԱՎ ԼՈՒՐ
ԿԸՀ-ի վերջին նիստում, երբ ԱԺՄ վարչության անդամ Վահե Վարսանյանը հայտարարության տեքստն էր ընթերցում, կառավարության ներկայացուցիչ Վահան Ասլանյանը դիտողություն արեց, թե չի կարելի դատարանների որոշումները հակաօրինական անվանել։ «Մի՛ խանգարեք»,- ասաց պրն Վարսանյանը։ «Ի՜»,- արձագանքեց պրն Ասլանյանը։ «Չխկըլը բի՛»,- լուրջ-լուրջ պատասխանեց պրն Վարսանյանը, որից հետո պրն Ասլանյանը լքեց ԿԸՀ-ի նիստը, ասելով. «Շատ հաճելի էր ձեզ հետ աշխատելը,
ՆԱԵՎ 4-ՐԴ ԱՆԳԱՄ ԱՌԱՆՑ ԼՂՀ-Ի
ԼՂՀ 1-ին գումարման ԳԽ պատգամավոր Վալերի Ղազարյանն «Ազատություն» ռ/կ-ի այն հարցին, թե արդյոք այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին ԼՂՀ նախագահ էր, բավակա՞ն է, որ ԼՂՀ-ում լիովին վստահեն Ադրբեջանի հետ բանակցություններում նրա որդեգրած ներկա սկզբունքներին, պատասխանել է, թե նման անվերապահ հավատը կարող է խիստ չափազանցված լինել։ Որպես անհանգստության հիմք մատնանշվել է. «Միայն այն փաստը, որ
ԼՂՀ ՆԵՐԿԱՆ՝ ՀՀ ՆԱԽԿԻՆԻ ՄԱՍԻՆ
«Ես առ այսօր չեմ հասկանում, թե ինչու էր Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպում մեզ ընդունել ԵԱՀԿ առաջարկները եւ մռայլ կանխատեսումներ անում»,- խոստովանեց ԼՂՀ նախագահը «Առավոտի» թղթակցին։ Արկադի Ղուկասյանը շարունակում է Հայաստանի առաջին նախագահին համարել հայ իրականության ամենահեղինակավոր քաղաքական գործիչը։ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հարցազրույցը 2-րդ էջում։ ՊԱՏԺՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ Այս տարվա հուլիսի 25-ին ՀՀ մաքսային սահմանը հատեց
ՍՏԱՑՎԵՑ «ՄԱՅՐ ԳՈՐԾԸ»
Տնտեսական հարցերով վերաքննիչ դատարանում երեկ շարունակվեց ընդհատված այն գործի քննությունը, որն առնչվում էր «Նարգիզ» ՍՊԸ նախագահ Գոռ Մարտիրոսյանի (ընդդեմ՝ «Հայ գործարարների ընկերության») վերաքննիչ բողոքին։ Նաիրիի շրջանից ստացվել էր «Մայր գործը», որով դատարանի համար պարզ էր դարձել, որ 01.11.96 թ. վճիռը «երկվորյակ» չէ, եւ նկատված տարբերություններն էլ… վրիպակներ են։ Այնպիսի «վրիպակներ», որոնք առնչվում էին մի դեպքում
Նախագահը դաշնակցական է
Վերջապես։ Հոկտեմբերի 4-ին իր առաջին նիստը գումարելով «1992-95 թվականներին էներգակիրների ներկրման եւ արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը», որի անունն իր բարդության պատճառով գրեթե անհնար է հապավել, գումարեց իր առաջին նիստը՝ 8 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ քվեներով նախագահ ընտրելով դաշնակցական Դավիթ Լոքյանին եւ փոխնախագահ կարգելով «Մալաթիա-Սեբաստիայի» նախկին թաղապետ Վահան Զատիկյանին՝ «Միասնություն» դաշինքից։
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՂԹԱ. ՂԱՐԱԲԱՂ
Խոստովանության պես ԼՂՀ նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանին ճանաչում եմ 1992 թվից, երբ լավագույն բարեկամս՝ Արկադի Ղուկասյանը, զանգահարեց ինձ եւ ասաց, որ փոխվարչապետ Ժիրայր Պողոսյանը ուզում է ինձ հետ ծանոթանալ: Ղարաբաղի մասին «Հայք»-ում տպագրված մի հոդվածի առնչությամբ իր կարծիքն էր հայտնում: Այդ տարիներից ի վեր չի եղել մի դեպք, երբ Ղարաբաղում նրան չհանդիպեի: Միշտ պատրաստակամ, բարեհամբույր,
ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ
Այսօր ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում կլսվի «Հայկական ժամանակ» օրաթերթի («Օրագիր» օրաթերթի) գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքը։ Տեղեկացնենք, որ սույն գործով նախագահող դատավորն է Սուրեն Ղազարյանը, դատավորներ՝ Հենրիկ Տեր-Ադամյանն ու Եվա Դարբինյանը։ Վերաքննիչ բողոքի հիմքում «ամբաստանյալի» կողմը դրել է հետեւյալ պահանջները. նախ, բեկանել այս տարվա օգոստոսի 31-ի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի վճիռը
«ТОГДА САМ ВЫБЕРАЙ КОЛОР И САМ КРАСЬ!»
Քիչ էր մնում, որ «Միմինո» կինոնկարի մի հերոսի հանգույն այսպես դիմեր ԿԸՀ-ն Դավիթ Հարությունյանին, Վիկտոր Դալլաքյանին եւ առաջին ատյանի դատավորներին, որ նրանք էլ իրենց փոխարեն կազմակերպեն ընտրությունները. «А меня тут нет!»։ Բոլորովին չենք չափազանցնում՝ ԿԸՀ երեկվա շուրջ 4 ժամանոց նիստում, որին հանրապետությունից բացակայելու պատճառով ներկա չէին ԿԸՀ նախագահն ու փոխնախագահը, առաջարկներ հնչեցին ողջ կազմով հրաժարական
ԼԱՎ ԼՈՒՐ
Հունիսի 2-ին ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ընտրողների ցուցակները ճշտելու առնչությամբ խոստացել էր. «Եթե մենք այսօր անհապաղ միջոցներ չձեռնարկենք, ապա նույն խնդրի առջեւ կկանգնենք տեղական մարմինների ընտրությունների ժամանակ»։ Նախագահի մամուլի գրասենյակի ղեկավար Հասմիկ Պետրոսյանը պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե ինչ որոշակի միջոցներ են ձեռնարկվել, ասաց. «Համայնքներում բոլոր ցուցակները վերանայվել են ըստ քաղաքացիների հաշվառման
ՕԴԱՆԱՎԵՐԻ ՎԱՌԵԼԻՔ ՉԿԱ
Ըստ «Հայկական ավիաուղիներին» մոտ կանգնած աղբյուրների, վերջանում է մեր ինքնաթիռային շարժակազմի համար նախատեսված վառելիքի ամբողջ քանակը։ Այս օրերին փաստացիորեն վերջին կաթիլներն են օգտագործվում։ Տրանսպորտի ոլորտի պատասխանատուները վերջին օրերին այդ հարցով ձեռնամուխ են եղել Վրաստանի եւ Աբխազիայի հետ բանակցություններ սկսելու գործին, որպեսզի մեզանում ապահովվի անհրաժեշտ քանակի վառելանյութ։ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ» Շաբաթվա սկզբին նիստ է գումարել «Միասնություն» դաշինքի
ԿԱՌՈՒՑԵՆՔ ԵՎ ԲՈՒԺՎԵՆՔ-2
Երեւանի պետական բժշկական համալսարանի մասին մեր վերջին լուրից հետո, բուհի ղեկավարությունը բարեհաճեց տալ ուսանողներին 2 ամսվա թոշակ։ Այնինչ, մեր տվյալներով, ռեկտորի աշխատասենյակի վերանորոգման վրա ծախսվել է մոտ 300 հազար դոլար։ Բացի այդ, ներկայումս կրթության եւ գիտության նախարարությունը ստուգումներ է անցկացնում համալսարանին կից քոլեջում, որը, կարծես, բացվել է միայն համալսարանի համար «տրամպլին» լինելու նպատակով. երեքամյա քոլեջի
ԱՂԲԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Շենգավիթի համայնքում գտնվող Չեխովի 10 շենքի բակում աղբի անչափ բարձր աճ է գրանցվել։ Համայնքի սանմաքրման աշխատակիցներն արդեն 25 օր է (բնակիչների վկայությամբ) չեն գալիս աղբը տանելու։ Առնետները պարզապես տարերքի մեջ են՝ ուտում-խմում եւ բազմանում են։ Եթե այսօր էլ աղբը չհեռացվի բակից, չի բացառվում, որ տռզած առնետները հասնեն սանմաքրման կայան եւ սկսեն կրծել պետի կամ տեղակալի
Ակնկալիքներ Վաշինգթոնից
Այն օրերին, երբ Հայաստանի վարչապետը ջանում էր ստանալ ԱՄՆ կառավարության աջակցությունը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում խնդրո առարկա երկրի վարչապետ Բյուլենթ Էջեւիթը Վաշինգթոնում նույնպես փորձում էր լուծել մի շարք քաղաքական եւ տնտեսական խնդիրներ։ Սակայն նրա մտահոգության առարկան Կիպրոսի հիմնախնդիրն էր, թուրքական տեքստիլի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած սահմանափակումների վերացումը, ինչպես նաեւ՝ Համաշխարհային բանկից եւ Միջազգային արտարժութային հիմնադրամից
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ ՇԻԿԱՆՈՒՄ ԵՆ
Արարատ Խրիմյանը գրանցվեց, հանձնաժողովի մի մասը բոյկոտեց նիստը Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի նիստը երեկ պետք է ավարտեր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված թաղապետերի եւ ավագանու անդամների թեկնածուների գրանցումը։ Սակայն ուրբաթն ավելի շուտ եկավ։ Երեւանում արդեն գրանցված են ավագանու անդամության 478 թեկնածու, 19 թեկնածուի գործերն ընդհանրապես չի նայվել, որովհետեւ վերջիններս տվյալ համայնքի բնակիչ չեն, 1-ի գործերը
ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԱՌԱՋԱՎՈՐ ՓՈՐՁԸ
Հոկտեմբերի առաջին կիրակին, հանրապետությունն ավանդաբար նշում էր Ուսուցչի օրը։ Գիտե՞ք, ինչպես է դա կատարվում. ծնողները «քցվում» են հինգ հարյուր-հազարական դրամ, իրենց զավակների սիրելի ուսուցիչների համար գնում են արժեքավոր նվերներ։ Որպեսզի նրանք՝ թանկագինները, իրենց աշխատանքից ստանան ոչ միայն բարոյական, այլեւ գոնե ինչ-որ նյութական բավարարվածություն։ Ամիսներով աշխատավարձ չստացող ուսուցիչները, բնականաբար, գոյություն են պահպանում նաեւ դպրոցական քննությունների եւ
«ԴԱ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է»
Վստահ է Արա Սահակյանը Երեկ «21-րդ դարի» գրասենյակում համախոհները տոնում էին կուսակցության ստեղծման առաջին տարեդարձը։ Եվ միայն «Առավոտն» էր, որ տորթ ուտելու եւ շամպայն խմելու փոխարեն էլի աշխատում եւ ձայնագրիչով հարամ էր անում նրանց տոնը։ Պատկերացրեք՝ մարդիկ ուզում են հանգիստ ուտեն, խմեն եւ գեղեցիկ աղջիկների հետ պարեն (իսկ այդպիսիք այս ժողովրդավարական եւ ազգային կուսակցությունում քիչ
ԼԱՎ ԼՈՒՐ
Եռամսյա անորոշությունից հետո ԼՂՀ ԱԺ նախագահությունը կառավարության միջնորդությամբ ԼՂՀ հանրապետական «Ազատ Արցախ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր է նշանակել Միքայել Հաջյանին։ Ավելի վաղ թերթի հիմնադիրներին նման խնդրանքով դիմել էր նաեւ թերթի աշխատակազմը։ Միքայել Հաջյանը 1995-96 թթ. գլխավորել է լրատվության եւ մամուլի դեպարտամենտը, հետո հիմնադրել է «Ձայն արդարության» ադրբեջաներեն հեռարձակվող անկախ ռադիոկայանը։ Ի դեպ, պրն Հաջյանը ժամանակին թղթակցել