slide 4 to 5 of 5

Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ի դեպ, երբ բավական հյուծված տեսքով նախագահը մտել էր ԱԺ դահլիճ՝ ոտքի էին կանգնել անխտիր բոլոր պատգամավորներն ու կառավարության անդամները։

ՉԱՐԺԵ ԳԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ

Ըստ ԼՂՀ ԱԳ նախարարի՝ նոյեմբերին Ստամբուլում կայանալիք գագաթնաժողովի (եւ նման ժողովների նշանակությունն առհասարակ) պետք չէ գերագնահատել։ «Պետք է հիշել, որ ցանկացած խնդիր լուծվում է երկրի ներսում։ Որքանով ինձ հայտնի է, մինչեւ հիմա այն մեծ փաստաթուղթը, որը պետք է համաձայնեցվի եւ ընդունվի Ստամբուլի գագաթնաժողովում, մինչեւ օրս համաձայնեցված չէ»։ ԶԻՆԱԴԱԴԱՐ ՊՆ-ին մերձ աղբյուրներն «Առավոտին» հայտնեցին, որ Ռոբերտ

ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ՈՒԺԸ ՄԻԱՅՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ Է ՊԱՏՈՒՄ

Տեսնողներ են եղել, որ ոճրագործության օրը զոհվածներից մեկի թիկնապահը լրագրողների հետ խառնվել ու դուրս է եկել ԱԺ շենքից։ Իսկ ո՞ւր էին բոլոր զոհվածների եւ մյուս պատգամավորների (ովքեր ունեին) թիկնապահները, երբ կրակում էին ԱԺ դահլիճում. բուֆետո՞ւմ էին, զուգարանո՞ւմ… ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի թիկնապահներից սկսած, բոլոր թիկնապահների ուժը, փաստորեն, միայն լրագրողների վրա է պատում, մեկ էլ՝ փողոցում

«ՎԱՀԱՆՈՎ ԿԱՄ ՎԱՀԱՆԻ ՎՐԱ»

Եթե պետության ներկայացուցիչը ասի, որ այս սպանությունը պայմանավորված է որեւէ արտաքին քաղաքական խնդրի հետ, դա շատ պատասխանատու կլինի։

ԼԱՎ ԼՈՒՐ

Փաստաբան Հովհաննես Ասրյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է, որ ամենեւին էլ Սահմանադրությանը չի համապատասխանում, որ Ազգային ժողովում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության գործը գտնվում է զինվորական դատախազության վարույթում։ Հովհաննես Ասրյանն ասել է, որ զինվորական դատախազությունը պետք է քննի այնպիսի գործեր, որոնք առնչվում են զինվորականներին։ Իսկ տվյալ դեպքում՝ որեւէ կողմում զինվորական չկա։ Ուրախալի է, որ

ՉԻ ԴԱՌՆԱ ՎԱՐՉԱՊԵՏ-1

ԶՈՒ հրամկազմը արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վահան Շիրխանյանի թեկնածությունն էր տեղին գտել վարչապետի աթոռի համար։ «Առավոտի» հարցին, թե արդյոք ինքն այդ պաշտոնում աշխատելու ցանկություն ունի՞, պրն Շիրխանյանը բացասաբար պատասխանեց։ Իսկ մեր այն հարցին՝ թե որպես կառավարության ղեկավար ո՞ւմ է հարմար գտնում՝ պատասխանեց. «Վազգեն Սարգսյանին փոխարինող վարչապետ Հայաստանում չկա»։ ՉԻ՞ ԴԱՌՆԱ ՎԱՐՉԱՊԵՏ-2 Իրազեկ աղբյուրներից ստացած

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՈՐՈՇԱԿԻ Է…

Անդրանիկ Մարգարյանն «Առավոտին» խոստացավ, որ «Միասնությունն» այսօր կամ վաղը կբացահայտի վարչապետի իր թեկնածուի անունը։ Ընտրությունն արդեն որոշակի մեկի վրա է կանգ առել, ուղղակի այդ մասին նաեւ պիտի խմբակցության որոշում կայացվի. «Մինչ այդ իրավունք չունեմ նրա անունը հայտնել»։ Կարդացեք էջ 3։ … ԵՎ ԴԱ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆՆ Է Ըստ իրազեկ աղբյուրների՝ «Միասնությունը» վարչապետի պաշտոնի համար հարմար է

«ՆԱ, ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ, ԻՄ ՏՂԱՆ Է»

«Առավոտի» խմբագրություն երեկ զանգահարեց հոկտեմբերի 27-ին ԱԺ ներխուժած խմբի անդամներից մեկի՝ Էդուարդ Գրիգորյանի հայրը՝ Գարեգին Գրիգորյանը եւ հուզված ասաց հետեւյալը. «Ես ձեզ զանգ եմ տալիս փողոցի հեռախոսից։ Ինքս չգիտեմ՝ որքան եմ զայրացած։ Բառեր չեմ գտնում։ Եթե այդ պահին տղայիս իմ ձեռքը տային՝ կսպանեի։ Բայց ես նրան այնպես էի դաստիարակել, որ նա չէր կարող մարդ սպանել։

Թող լույս իջնի շիրմիդ

Օպերային թատրոնի շենքից մեր ժամանակների մեծագույն գործչի՝ Կարեն Դեմիրճյանի դին ժողովուրդն իր ձեռքերի վրա հասցրեց Կոմիտասի անվան պանթեոն, ուր անթեղված են ազգի ընտիր մեռելների աճյունները։ Ու թեպետ Աբովյան-Թումանյան խաչմերուկում սպասող ավտոբուսները չկարողացան հուղարկավորությանը մասնակցել ցանկացող բոլոր մարդկանց տեղավորել, սակայն նրանցում գտնվողներն էլ քաղաքապետարանի մոտակայքում իջան ավտոբուսներից եւ շարունակեցին գնալ բազմահազարանոց սգո թափորի հետ։ Մարդիկ անիծում

ՀԱՅՐԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հայ ժողովրդի հերոսական անցյալը գերհագեցած է ուրացությամբ ու դավաճանությամբ, մատնությամբ ու վրեժխնդրությամբ, պանդխտությամբ ու ողբով։ Մեր ճակատամարտերից՝ ստույգ պարտության ելքով, ընդամենը «բարոյական» հաղթանակներ ենք քամել եւ մի կերպ հավասարակշռվելու համար դրանք անվանել Գոյամարտ։ Պառակտումների դեմն առել ենք միաբանվելու դատարկ կոչերով, կորուստները փոխհատուցել ենք տեսլականներով։ Հիրավի՝ բացառիկ ազգ ենք։ Բացառիկ ենք իմացյալ մահը պաշտելու եւ իմացյալ

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ-1

Սպանվածների հուղարկավորման արարողություններից հետո, կեսգիշերին նախագահին են այցելել «Միասնության» եւ «Կայունության» ներկայացուցիչները եւ պահանջել ԱԱ նախարարի հրաժարականը։ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը մոտավորապես այս է եղել, թե Սերժ Սարգսյանն իր ընկերն է, միակը, որին վստահում է, եթե հանի նրան՝ ինքն էլ կհեռանա եւ այլն։ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ-2 Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն իր նախաձեռնությամբ պաշտպանության նախարարություն է

ՀԱՎԵԼՅԱԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Իսկ այս մի մանրամասնը ձայնագրության միջոցով չեմ վերապատմելու, քանի որ շատ ավելի ուշ է եղել, երբ Նաիրի Հունանյանի խմբի եւ պատանդների փոխհարաբերությունները բավական հարթ էին եւ հնարավոր էր՝ անգամ ավտոմատը կողքը դնեին, նոր խոսեին։ Ահա նման մի պահի, երբ Շահեն Կարամանուկյանը թղթերը հանում, սկսում է գրել՝ Նաիրի Հունանյանը հետաքրքրվում է, թե ինչ է գրում։ «Քո գնդակահարության հրամանը»՝ հետեւում է պատասխանը։

ԼԱՎ ԼՈՒՐ

«Իրավունք» թերթում ՆԳ նախկին աշխատակից Գագիկ Կոստանդյանը վկայություն է տալիս ԱԺ դահլիճում կատարվածի մասին, իր խոսքի սկզբում մասնավորապես ասելով. «… Առաջին պահին ինձ թվաց, թե թուրքեր են, ադրբեջանցիներ, որովհետեւ մեկին նմանեցրի ադրբեջանցու։ Ինձ մոտ եղած զենքը բերեցի մարտական վիճակի եւ մտածում էի, որ մեռնելուց առաջ գոնե մեկ-երկու հոգու հետս կտանեմ։ Բայց երբ տեսա հայեր են,

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԱՎԵՐԺ ՀԱՎԱԿՆՈՐԴ

Ըստ որոշ տեղեկությունների, զինված ուժերի հրամանատարական կազմը դեռեւս հրաժարական չտված գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնը հարմար է գտնում նրա տեղակալի՝ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի համար։ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊՐԻՄԱԿՈՎԻՑ Կարեն Դեմիրճյանի հարազատներին ցավակցական հեռագիր է հղել նաեւ ՌԴ նախկին վարչապետ, ակադեմիկոս Եվգենի Պրիմակովը. «Ցնցված եմ իմ ընկերոջ՝ Կարեն Դեմիրճյանի, մահվամբ։ Բառերը չեն բավարարում ցավակցությունս հայտնելու Կարեն Սերոբիչի

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

«Սրանի՞ց էիք վախենում,- պատգամավորներին հարցնում է Նաիրի Հունանյանի հանցակիցներից մեկը եւ ձայնագրության մեջ հարվածի ձայն է լսվում։ Ականատեսների վկայությամբ, այդ պահին նա ավտոմատի խզակոթով հարվածել էր արդեն մոտ 20 րոպե առաջ անշնչացած Վազգեն Սարգսյանի գլխին։- Սրանի՞ց էիք վախենում։ Մի հատ չափալախ տայիք՝ փախներ։ Ամոթ ա, վերջին հաշվով՝ ազգ ենք»։ Կարդացեք էջ 2։ ԴԵՌ ԴԻԱԿՆԵՐԸ ՉՍԱՌԱԾ…

Ուժն է ծնում իրավունք

Դեպքերի հաջորդ օրը կատեգորիկ հայտարարություն է անում պաշտպանության նախարարությունը՝ պահանջելով ԱԱ եւ ՆԳ նախարարների, գլխավոր դատախազի հրաժարականները։

ԴԱՐՁՅԱԼ ԱՍՎՈԻՄ է՝ ՄԻ ՕՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՊԱՐԶՎԻ

Իսկ այդ օրը կարծես գալու միտք չունի Երեկ առավոտյան խորհրդարանական խմբերի եւ խմբակցությունների ղեկավարները խորհրդարանի շենքում հանդիպեցին հանրապետության նախագահի հետ։ Լրագրողները դարձյալ մնացին ցանկապատից այս կողմ։ Մնում էր որսալ դուրս եկողներին եւ փորձել հարցուպատասխանի միջոցով ճշտել, թե ինչի մասին են խոսել, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ այլն։ «Կան մարդիկ, որոնք կրակում են» Խորհրդարանի տարածքն

ՍԴ ԱՆՈՒՆՈՎ

ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին իրենց ցավակցական խոսքն են ուղարկել ՌԴ-ից՝ Մարատ Բակլայը, Լատվիայից՝ Այվարս Էնձինչը, Վրաստանից՝ Ավթանդիլ Դեմիտրաշվիլին, նրա տեղակալ Օթարի Բենիձեն, ՈՒկրաինայից՝ Վիկտոր Սկոմորոխը, Ռումինիայից՝ Մինայը։ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐԸ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հոկտեմբերի 27-ի ողբերգության գիշերը հանրապետության նախագահի հետ Ազգային ժողովում էր գտնվում։ Եվ ահավասիկ նրա այդ

ԱՆՀԱՆԳԻՍՏ Է ՆԱԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունում «Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտի թղթակցին հայտնել են, թե խստացվել է նախագահի նստավայր եւ կառավարություն ելումուտի ռեժիմը։ Թղթակիցը մեջբերել է Արկադի Ղուկասյանի հունիսի 29-ի հրապարակային ելույթից. «Մեր նոր հայերը, նոր ղարաբաղցիները, բուրժույները մարդ են սպանում՝ գործը կարճում են, դատարան չի հասնում։ Իրենց համար դատարան չկա։ Կա մի կլան, որի համար ոչ մի բան

Արցախը դատապարտում է

Արցախի ողջ ժողովուրդը, հանրապետության իշխանությունները, ինչպես նաեւ կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները դատապարտում են ՀՀ ԱԺ-ի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչությունը, ցավակցում անմեղ զոհերի հարազատներին ու միաժամանակ կոչ անում Հայաստանի բնակչությանը՝ ցուցաբերել ողջախոհություն ու պահպանել ներքին կայունություն։ Արցախի արմենակյան կուսակցության հանրապետական վարչությունը «Առավոտին» է տրամադրել իր հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «Ցնցված ենք ՀՀ խորհրդարանի դահլիճում կատարված

«ԷՔՍՑԵՆՏՐԻԿ ԷՐ ԵՎ ԲԱՐՁՐ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՐ ԻՐ ՄԱՍԻՆ»

ԵրՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի դեկան Վազգեն Գաբրիելյանն ասաց, որ հիշում է Նաիրի Հունանյանին. «Հետը բազմաթիվ անգամ շփումներ են եղել բնականաբար, մեր ուսանողն է եղել։ Ի՞նչ կարող եմ ասել, նա թողնում է իր մասին շատ մեծ կարծիք ունեցող, էքսցենտրիկ, ոչ այնքան սովորական բնավորություն ունեցող մարդու տպավորություն։ Ամբողջ հարցն այն է, որ նա ոչ այդքան խելոք էր, ոչ

ԵՐԿՈՒ ՃՇՏՈՒՄ Հ1-Ի ՇՈՒՐՋ

«Հայկական ժամանակ»-ում երեկ նշվեց, թե ՀՀ ԱԱ, ՆԳ նախարարների եւ ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականները պահանջելու մասին ՊՆ հրամանատարների փակ խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաեւ Ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանի հրաժարականի հարցը։ ՊՆ լրատվական ծառայությունից այդ մասին մեզ հայտնեցին, թե խորհրդակցությունը փակ է անցկացվել, եւ այդ մասին իրենք տեղյակ չեն։ Դիմեցինք խորհրդակցությանը ներկա հրամանատարներից մեկին,

«ԱՄԵՐԻԿԱՆ ՑՆՑՎԱԾ ԵՎ ՎՇՏԱՑԱԾ Է»

Հավատացնում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոուբ Թելբոթը հոկտեմբերի 27-ին (արյունոտ չորեքշաբթի) գտնվում էր Հայաստանում եւ առավոտից մինչեւ օրվա երկրորդ կեսը հանդիպում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հայտնի էր միայն, որ հանդիպման թեման ԼՂՀ հիմնահարցի կարգավորմանն էր առնչվում։ Հանդիպման մասին հատուկ լրատվություն այլեւս չտարածվեց։ Սթրոուբ Թելբոթի մեկնումից մոտ 2 ժամ անց խորհրդարանում

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԱԵՎ ՎԱՐՉԱՊԵՏ Է

Թեեւ հոկտեմբերի 27-ի մեղավորների քննությունը չի ավարտվել, սակայն ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Այս ահաբեկչությունը կապված չէ ո՛չ ԼՂՀ հակամարտության կարգավորման, ո՛չ դրան զուգահեռ ընթացող բանակցային գործընթացի հետ։ Կապված չէ երկրի ղեկավարության կամ նրանցից որեւէ մեկի հետ, ոչ էլ երկրի կողմնորոշման (ռուսամետ, արեւմտամետ- Լ. Ա.) հետ։ Այն քաղաքականությունը,

Արտաքին ուժերը

Պաշտոնական որոշ աղբյուրներ պնդում են, որ հոկտեմբերի 27-ին խորհրդարան ներխուժած զինված խմբին որեւէ քաղաքական ուժ չի սատարել։ Ամեն դեպքում, տարբեր լրատվամիջոցներով արդեն հնչել են կարծիքներ ու վարկածներ։ Մասնավորապես, որ Հայաստանում ռուսամետ թեւի՝ վարչապետի եւ ԱԺ նախագահի վերացումով արեւմտյան քաղաքականության կողմնակիցներն արդեն անարգել կարող են իրականացնել Արեւմուտքից ՀՀ նախագահին պարտադրվող քաղաքականությունը։ Մասնավորապես՝ ԼՂՀ խնդրի կարգավորման իրենց

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԴԵՌ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ

ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանն «Առավոտին» հայտնեց, որ հանրապետության նախագահը դեռ իր հրաժարականը չի ընդունել։ «Արդյո՞ք իր հրաժարականը պայմանավորված է պաշտպանության նախարարության հայտարարության պահանջով» հարցին, Սուրեն Աբրահամյանը պատասխանեց՝ ոչ։ «Անբարոյական կլիներ անմիջապես հրաժարական տալը, քանի դեռ ներսում կային պատանդներ։ Սակայն ես որոշեցի նրանց ազատ արձակվելուն պես ներկայացնել հրաժարական»։ ԲԱԴԱԼՅԱՆԸ ՊՆ-ՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ Հայկոմկուսի առաջին քարտուղար Սերգեյ

ԿԱՍԿԱԾՈ՞ՒՄ ԷՐ ԱՐԴՅՈՔ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅԴ-ԻՆ

Նաիրի Հունանյանը երեք անգամ էր զանգել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանին եւ անընդհատ խորհրդարան հրավիրել. վերջում՝ միջնորդելու համար. «Ռոբերտ Քոչարյանն ինձ առաջարկեց, որ օգտվեմ իմ այդ հնարավորությունից, բայց սեփական պատասխանատվությամբ։ Ես ասացի, որ եթե նա վճռի՝ պատրաստ եմ ենթարկվել երկրի նախագահի որոշմանը, այլապես եթե իմ պատասխանատվությամբ է՝ կհրաժարվեմ»։ Սակայն Քոչարյանը չէր վճռել լիազորել Հրանտ

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՄԱԽՄԲՎԵԼ

Կիսելով տեղի ունեցած ողբերգության առթիվ մեր ժողովրդի ապրած խոր ցավն ու արդարացի վրդովմունքը, ես կուզեի բայցեւայնպես շեշտել ներկա իրավիճակի վերահսկելիության կարեւորությունը։ Չեմ կասկածում, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ հանրապետությունում լիակատար կարգուկանոն եւ հասարակական անդորր ապահովելու ուղղությամբ։ Չեմ կասկածում նաեւ, որ հասարակության բոլոր շերտերը, մտավորականությունը, քաղաքական գործիչներն ու լրագրողները գիտակցում են, որ այսօր պահը

Վազգեն Մանուկյան. «Կարծում եմ՝ դատ կլինի»

Հանրապետության նախագահի նստավայր երեկ, ժամը 17-ի մատույցներում, իրար ետեւից ներս էին մտնում Վլադիմիր Մովսիսյանը, Շահեն Կարամանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Հայկ Նիկողոսյանը, Լեւոն Բարխուդարյանը, ՆԳ փոխնախարար Հունանյանը, ԱԺ պատգամավորներ Վարդան Խաչատրյանը, Արթուր Բաղդասարյանը, Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը, Շավարշ Խաչատրյանը, Վահան Հովհաննիսյանը, Սերգեյ Բադալյանը։ Կառավարության անդամները թաղման ծիսակատարության հետ կապված խնդիրները քննարկելու էին եկել, իսկ ԱԺ խմբերի եւ

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԱՆԿԱՅՈՒՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Հոկտեմբերի 28-ի առավոտյան, ահաբեկիչներին խորհրդարանի շենքից դուրս տանելուց հետո, պատգամավորներն առանձին-առանձին դուրս էին գալիս Դեմիրճյան փողոցի դարպասներից։ Նրանցից ոմանք կարճ հարցուպատասխան էին տալիս լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ժամը 11.30-ի սահմաններում դարպասներից դուրս եկավ նաեւ Վազգեն Մանուկյանը։ Լրագրողների հարցերին ի պատասխան վերջինս ասաց. «Բնականաբար հուզված եմ. մարդիկ են սպանված եւ Հայաստանը հայտնվել է անկայուն իրադրության մեջ։ Ինձ թվում

Լրահոս

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30