slide 4 to 5 of 5

Օրվա լրահոսը

Հայերի անհավանական արկածները

Հայերը Լեհաստանն օգտագործում են կամ որպես տրամպլին՝ այլ երկրներ փախչելու համար, կամ՝ որպես առեւտրական բիզնեսով զբաղվելու տարածք։ Լեհաստանի եւ Հայաստանի միջեւ չկա որեւէ պետական փաստաթուղթ, որով կկարգավորվի երկու երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Հազարավոր հայեր Լեհաստանում են գտնվում անլեգալ պայմաններում։ Նրանց ժամանակ առ ժամանակ նեղում է լեհական «պոլիցայը», բայց հայերի ձեռքին ո՞վ կհամարձակվի օրինապահպան մնալ։ Լեհ

ՊԻԵՌ ՌԻՇԱՐԸ ՓՈԽՈՒՄ Է ԻՐ ԻՄԻՋԸ

Պիեռ Ռիշարի մամլո ասուլիսը ասված ժամանակից բավականաչափ ուշացավ. ֆրանսիացի անվանի դերասանն իր ուշացումը բացատրեց Մոսկվայի ճանապարհների ծանրաբեռնվածությամբ։ Մինչ ասուլիսը, կինոփառատոնի մամուլի կենտրոնը լրատվամիջոցների ներկայացուցիչներին բաժանեց հուլիսի 21-ին լույս տեսած «Вестник кинофестиваля» խորագիրը կրող ամսագրերի երկու համարները։ Առաջինում ներկայացված էր Պիեռ Ռիշարը (ամսագրի առաջին էջում վերջինիս մեծ լուսանկարն էր), հարցազրույց դերասանի հետ, կենսագրությունն ու ստեղծագործական գործունեության

Ակամա ընդդիմախոս…

Զարմանալի է, բայց փաստ. Քանաքեռ-Զեյթուն համայնքի ՀԺԿ-ի կազմակերպության մի ստվար խումբ՝ թվով 300 անդամներ, ընտրություններից հետո ակամա հայտնվեցին ընդդիմադիր կարգավիճակում։ Շատերը չհասցրին անգամ ընկալել կատարվածը։ Հիմա արդեն պարզ է նախընտրական էտապում տարված «սահուն» պառակտողական քաղաքականությունը՝ կազմակերպությունը ընտրողաբար բաժանել «աջերի» եւ «ձախերի»։ Մինչ այդ էլ՝ համայնքի ՀԺԿ կազմակերպության նախագահ Մ. Անդրեասյանը չէր փայլում սկզբունքայնությամբ եւ կազմակերպչական

ՏԵՖԱԼԸ ԹՈՂ ՄԵՐ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԻ

Նախընտրական շրջանում ՔԴՄ նախագահ Իդա Մարտիրոսյանը հանդես եկավ բավական հետաքրքիր եւ յուրօրինակ նախաձեռնությամբ։ Նա պահանջեց, որ յուրաքանչյուր պատգամավոր իր աշխատավարձից վճարի 5 հազար դրամ, մինչեւ չընդունվի օրենք, որով կենսաթոշակները կբարձրացվեն գոնե 5 հազար։ Նախատեսվում էր, որ այդ 5 հազարը կբաժանվի հենց նույն թոշակառուներին։ Իդա Մարտիրոսյանի եւ մեր անբախտ թոշակառուների բախտից 190 հոգիանոց պառլամենտը փոխարինվեց 130

«Ընտրացուցակներից դուրս մնացած քաղաքացիների թիվը չի գերազանցել 0,7%-ը»

Այսպիսին է նախագահի վերահսկողական ծառայության վերջնական եզրակացությունը Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ նախագահի վերահսկողական ծառայությունն ուսումնասիրում էր ԱԺ պատգամավորների մայիսի 30-ի ընտրությունների ժամանակ ընտրացուցակներից քաղաքացիների դուրս մնալու փաստերը։ Ծառայության ղեկավարի տեղակալ Ղեւոնդ Իսպիրյանն իր հունիսի 17-ի մամուլի ասուլիսում տեղեկացրել էր ուսումնասիրությունների նախնական արդյունքների մասին։ Ըստ այդմ, տեղի ունեցած խառնաշփոթի մեղավորը համակարգչային ծրագիրն էր, որի

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՉՑԱՆԿԱՑԱՆ ՄԻ ՄԱՐԴՈՒ ՊԱՇՏՊԱՆԵԼ

Հուլիսի 20-ին նախագահին առընթեր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի լուծարման փաստը ստվերեց մի ոչ պակաս հետաքրքրական իրադարձություն՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը չցանկացավ քննարկել Աշոտ Բլեյանի խափանման միջոցի վերաբերյալ հայտարարությունը։ Օրակարգում այս հարցը ներառելու նախաձեռնությունը հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանինն էր, որը խնդիրն ավելի լայն ընդգրկմամբ էր ծրագրել քննարկման ներկայացնել. փոքր-ինչ տեսական հարցադրմամբ՝ «Խափանման միջոց հասկացության մասին»։ Բայց

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈՒԼ ԱՌ ՓՈՒԼ

Նախագահին կից գործող սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի աշխատանքը դադարեցվել է։ Հայտնի չէ, թե իրականության մեջ ինչ նկատառումներով է առաջնորդվել Ռոբերտ Քոչարյանը։ Նկատի՞ է առել Պարույր Հայրիկյանի զրոյական վարկը հասարակության մեջ եւ դրա հետեւանքները՝ վերջինիս ղեկավարած հանձնաժողովի առաջարկների նկատմամբ, թե մի այլ բան, սակայն տեղի ունենալիքն արդեն տեղի է ունեցել, ինչը մեկնաբանում է իրավաբանության դոկտոր Վլադիմիր

ՖՐԱՆՍԻԱՆ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ԿՈՎԿԱՍԻՆ

Ֆրանսիայի Սենատի նախագահ պարոն Քրիստիան Պոնսլեի վերջին օրերի այցը Հայաստան ոչ մի կերպ «հերթապահ շրջագայությունների» շարքին չի դասվում։ Պատճառներն առավել քան հիմնավոր են, որպեսզի տեղի ունեցածն արդյունքներ տա։ Սկսենք քաղաքականության, մշակույթի մեջ ամենեւին էլ ոչ երկրորդական նշանակության մի հանգամանքից՝ ականատեսների վկայությամբ բարեկամության հիմքեր են գցվել Կարեն Դեմիրճյանի եւ Քրիստիան Պոնսլեի հարաբերություններում, որոնք, եթե Շեւարդնաձե-Շուլց նախադեպը

ԼԱՎ ԼՈՒՐ

Պարզվում է, որ ԱԺ ֆինանսավարկային, տնտեսական եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը ազգանուն ունի։ Երբ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի օգնական Կարինե Դումիկյանը նրան ասել է՝ Վարդան, կարող եք ներս մտնել, վերջինս ծանուցել է, որ իր ազգանունը Խաչատրյան է։ Լավ է, որ երկրապահամետ քրիստոնյա դեմոկրատը, թեեւ ոչ այնքան հազվագյուտ, բայց ազգանուն ունի։ ՎԱՏ ԼՈՒՐ Եվ երեկ

«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈՆ» ԸՆԴԴԵՄ ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ

Եվ հակառա՞կը «Գրանդ Տոբակոյի» խոշոր բաժնետերերից Հրանտ Վարդանյանը հեռուստատեսությամբ հայտարարել էր, թե Արմեն Դարբինյանն ինքնակամ եւ առանց կառավարության նախնական քննարկման էր որոշում ընդունել մինչեւ հուլիսի 1-ը երկարացնել հունիսի 1-ի համար նախապես սահմանված այն ժամկետը, երբ ծխախոտների վրա հայերեն զգուշացում պիտի լիներ ծխելու վտանգավորության վերաբերյալ։ Նշենք, որ որպես վարչապետ Արմեն Դարբինյանի պաշտոնավարման նախավերջին օրն ընդունված այս

ՆՇԱՆԱԿՈՒՄ

Առաջին նշանակումն է կատարվել ՀՀ պետական եկամուտների նախարարությունում։ Մաքսային ծառայության ղեկավար է նշանակվել Գրիգոր Մելքումյանը, որը Հայաստանում մաքսային գործի հիմնադիրներից է։ Հինգուկես տարի նա աշխատել է մաքսային վարչության պետի տեղակալ։ ՆՈՐ ԺԱՄԿԵՏ ԱՌԱՅԺՄ ՉԻ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Մերժվել է Վանո Սիրադեղյանի դատապաշտպանների միջնորդությունը՝ գործի նյութերին ծանոթանալու համար լրացուցիչ ժամկետ տրամադրելու վերաբերյալ։ Փաստաբաններն այժմ պատրաստվում են այս որոշումը

«Ես Եվրոպայի հետ համաձայն չեմ»

«Կակ զարանիե, օտ ռոժդենիյա, վ գենախ չելովեկա պրեդօպրեդելենի սվոյստվա ֆիզիչեսկոյ եվո սուշչնոստի՝ ռազմեր ռոստա, ցվետ գլազ, վիսատա լբա, ֆորմա նոսա»։ «Взгляд из Арцаха».Մուրադ Պետրոսյան Սկիզբը՝ նախորդ համարում – Լավ, ինչո՞ւ ծնվեց ամսագիրը։ – Ամսագիրը ծնվելը ըսենց ա. ոնց որ գայի այդ մտքին, բայց ավելի լավ Նժդեհն է եկել. մամուլը ոնց որ պռոժեկտոր ա, պիտի լուսավորի

Ծեծկռտուք՝ հարկադիր կատարման բաժնում

Դատական կատարածուները սուրբ են, բոլորս գիտենք։ Վերջերս ստացանք դրա վառ ապացույցը, երբ «Օրագիր» թերթի խմբագրությունում վերջիններս իրենց բացառիկ լկտի էին պահում եւ դրա համար ստացան «կազյոլ» որակումը, չորս կետով քրեական մեղադրանք առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հասկանալի է, մարդկանց սրբությունն է կասկածի տակ դրվել։ Սրբության մի նոր ապացույց էլ ստացանք օրերս։ Հունիսի 19-ին, ժամը 16-ին Ավան-Նոր

ՑՈՒՅՑ ՏՎԵՔ ՈՒՍՈՒՑՉԻՆ

Նախարար թե քաղաքացի, տնօրեն թե ուսուցիչ, մեղադրյալ թե մեղավոր՝ ես պարտավոր եմ օգտակար լինել երեխային։ Դպրոցի կենտրոնում երեխան է, ընդհանուրի կրթությունը, դպրոցը բոլորի համար է։ Դպրոցը նախեւառաջ ուսուցիչն է։ Կրթությունը միջավայր է։ Դպրոցում ցույց տվեք հասարակության առաջընթացի անշրջելիության համար պատասխանատու, հասարակական առաջադիմության մշտական սպասարկու ուսուցչին ու այդպիսի կրթական միջավայր։ Ուսուցչի այսօրվա անելիքը հասարակական նոր համակեցության

Եկամուտների հավաքագրումը բավարար է

Բայց աշխատավարձերն ու թոշակներն ուշանում են Վանաձորի քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանի՝ օրերս կայացած մամուլի ասուլիսը տարբերվում էր մինչ այդ կայացած նրա հազվադեպ ասուլիսներից նրանով, որ կոնկրետ «խորագիր» չուներ եւ ո՛չ խմելու ջրին էր նվիրված, ո՛չ ջրմուղ-կոյուղուն կամ աղբահանությանը, ո՛չ էլ ջրաչափերին կամ կոմունալ ծառայության վարձավճարների գանձմանը։ Եվ նույնիսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին էլ չէր նվիրված։ Պարզապես քաղաքին

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԽՈՍԵԼԸ ՍԱՐՍԱՓ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ»

Հայ իշխանավորները խոսում են պետության «կարգավորիչ դերի» մասին, բայց մինչեւ այսօր դեռ ոչ ոք չի հստակեցրել թե ո՞րն է այդ դերը՝ ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ է պատրաստվում պետությունը վերցնել իր վրա։ Եթե նրանք հերթական անգամ պատրաստվում են ներմուծել որեւէ երկրի մոդելը, ապա այն հերթական անգամ չի աշխատելու, որովհետեւ յուրաքանչյուր երկիր, կախված իր քաղաքական ու տնտեսական

ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ XXI ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Առաջին օրերի խրոնիկա Մոսկվայի կենտրոնական հատվածները ողողված են մոսկովյան միջազգային XXI կինոփառատոնի հսկայական աֆիշներով ու պլակատներով։ Մեկ ամիս շարունակ ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցներով խոսվում եւ գովազդվում էր կինոփառատոնը… Հուլիսի 19-ին ժամը 19-ին «Պուշկինյան» կինոթատրոնում տեղի ունեցավ բացման պաշտոնական արարողությունը։ Ներկայացվեցին ժյուրիի անդամները՝ արգենտինացի հայտնի կինոռեժիսոր Ֆերնանդո Սոլանասը (ժյուրիի նախագահ), իտալացի ռեժիսոր Ֆլորեստանո Վանչինին, Ֆրանսիացի դերասանուհի

Պաշտպանիր եւ անպայման պաշտպանված կլինես

«Օրագիր» օրաթերթի տպագրության դադարեցումը, գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործերը գրեթե անարձագանք մնացին լրագրողական եւ քաղաքական շրջանակներում։ Այդ բացը լրացնելու համար Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի նախաձեռնությամբ երեկ Ժուռնալիստի տանը փաստաբան Տիգրան Ջանոյանը ներկայացրեց այս գործի մի շարք մանրամասներ։ Ըստ Տիգրան Ջանոյանի, այս գործի չորս էպիզոդներն էլ սարքված են, եւ դրանց վերջնական

ԱՂԸ ԼԻՆՈՒՄ Է ՉԱՓԱԶԱՆՑ ԱՂԻ ԿԱՄ ԴԱՌԸ

Հարցազրույց Արեգ Ղուկասյանի հետ «Ավանի աղի կոմբինատ» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հարազատ եղբայրն է։ Նա Հայաստան է եկել ոչ թե Արկադի Ղուկասյանի՝ ԼՂՀ նախագահ դառնալուց հետո, այլ՝ մոտ 28 տարի առաջ։ Սակայն նրա տնօրեն նշանակվելը, ժամանակի իմաստով, մոտավորապես համընկնում է եղբոր նախագահ դառնալու հետ։ Տնօրեն դառնալով, պրն Արեգ Ղուկասյանը ենթականերին

ՏՂԵՔ, ԵԿԵՔ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ԳՐԵՆՔ

Ազգային ժողովի հանձնաժողովների նորընտիր նախագահների մամուլի ասուլիսների շքերթը երեկ ընդունեց կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը։ Նախորդ խորհրդարանի կողմից ընդունած կրթության մասին ՀՀ օրենքը պարոն Քոչարյանը մեծ քայլ համարեց դեպի առաջ, «չնայած բնական է, այնտեղ կան թերություններ, բնական է, պետք է եւ չսահմանափակվել միայն այդ օրենքով, դա կարելի է համարել մայր

Բարձրաստիճանների եկամուտները եւ ծախսերը կբացահայտվե՞ն

Կառավարության հունիսի 24-ի նիստի ընթացքում ի շարս կառավարության գործունեության ծրագրի իրականացմանն ուղղված այլեւայլ միջոցառումների՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը հանձնարարել էր եռամսյա ժամկետում առաջարկներ ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման համակարգի վերաբերյալ։ Պիտի նախ նշենք, որ անցած տարվա դեկտեմբերի 28-ին ընդունված օրենքը, որով բարձրաստիճանների պաշտոնային դրույքաչափերը 2-2,5 անգամ բարձրացրին՝ արդեն իսկ նախատեսում էր, որ 1999-ի հոկտեմբերին նրանք պիտի

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԱՍԻՐԵՑ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

Իսկ Պարույր Հայրիկյանը էս շոգին չհանվեց ՀՀ նախագահին կից Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով արտահերթ նիստ էր հրավիրել։ Նիստի նպատակը Ռոբերտ Քոչարյանի՝ հանձնաժողովին շնորհակալություն հայտնելու ցանկությունն էր։ Մինչ կժամաներ նախագահը, հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը մի քիչ զբաղեցրեց ներկաներին, ասելով, որ թեպետ հանձնաժողովն աշխատել է նախագահին կից, բայց քննարկել է բոլոր տեսակետները։ Պրն

Վարչապետի պսակվելու հարցը Մոսկվայում չի քննարկվել

Հուլիսի 19-ից պաշտոնական այցով Մոսկվա է ժամանել ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Նրա առաջին պաշտոնական ուղեւորությունը բավական աշխույժ է ընթանում։ Երեկ ՌԴ կառավարության շենքում Վ. Սարգսյանը հանդիպեց ՌԴ վարչապետ Ս. Վ. Ստեպաշինի հետ։ Բանակցությունների շրջանակը լայն էր՝ հայկական ատոմակայանի անվտանգ շահագործման խնդիրներ, նոր ատոմակայանի կառուցման հնարավորություն, ՀՀ-ի արտաքին պարտքը ՌԴ-ին, ռուսաստանյան բանկերում սառեցված հայկական 26,7 մլն

ՀԱՅԱՍՏԱՆ-ՖՐԱՆՍԻԱ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ, ՖՈՒՏԲՈԼԸ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Այնպիսի ընդունելության, որին հուլիսի 20-ին արժանացավ Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեն ՀՀ նախագահի աշխատակազմում, եւ, մանավանդ՝ ՀՀ Ազգային ժողովում, ոչ ոք ՀՀ անկախության օրվանից ի վեր չէր տեսել։ Նախ, սովորաբար, նախագահը հազվադեպ է դուրս գալիս նստավայրից եւ դրսից ճանապարհում որեւէ մեկին՝ ընդ որում, մի քանի րոպե կատակելուց հետո։ Սակայն դա պատահեց։ Պատահեց եւս մեկ կարեւոր

Բայց մենք դմբո ենք, մեր լեռների պես

Երբ անցած տարվա աշնանը մեր վարչապետը եւ կառավարությունը պնդում էին, թե ռուսաստանյան ճգնաժամը որեւէ ձեւով չի ազդի մեր տնտեսության վրա, դիլետանտներից շատերը, այդ թվում մեր թերթը, զարմանում էր՝ ինչպե՞ս է դա հնարավոր, ինչպե՞ս կարող է պատահել, որ մեր ռազմավարական գործընկերը, մեր ապրանքների հիմնական շուկան սնանկանա 10 անգամ, եւ դա մեր տնտեսության վրա որեւէ ձեւով չազդի:

ՄԵԾ ԱՇԽԱՐՀԻ ՄԵՐ ԱՆԿՅՈՒՆԸ

Լեհաստանում Հայաստանի դեսպանատունն առաջինն է, որ բացվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում։ Լեհաստանում ՀՀ դեսպանատան հյուպատոսական ծառայության ընդունելության օրերն են երկուշաբթին, չորեքշաբթին եւ ուրբաթը։ Լեհաստանում ապաստանած հայերն ամենատարբեր առիթներով են դիմում դեսպանատուն, հիմնականում՝ մի բան պոկելու մտադրությամբ։ Հայկական ազգային տարազը՝ մարզական արտահագուստը (հիմնականում՝ «Adidas»), Լեհաստանի հայերի սիրած հագուստն է, իսկ մի քիչ խմած

ԼԱՎ ԼՈՒՐ

Ինգուշեթիայի նախագահ Ռուսլան Աուշեւի որոշմամբ, կովկասյան այս հանրապետությունում տղամարդկանց թույլատրվում է ունենալ մինչեւ չորս կին։ Նախագահի հրամանագրում ասված է, որ արական սեռի քաղաքացիները կարող են ամուսնություն կնքել չորս կնոջ հետ, եթե վերջիններս ամուսնացած չեն։ Աուշեւը հանձնարարել է ԶԱԳՍ-ի բոլոր բաժիններին գրանցել նման ամուսնությունները։ Հրամանագրի մեջ ասված է, որ այդ որոշումն ընդունվում է հանրապետությունում ստեղծվող ժողովրդագրական

ՆՈՐ ԺԱՄԿԵՏ

Երեկ լրացավ «Վանո Սիրադեղյան, Վահան Հարությունյան եւ մյուսների» գործին փաստաբանների ծանոթանալու համար դատախազության սահմանած ժամկետը։ Սակայն ինչպես «Առավոտին» հայտնեց Վանո Սիրադեղյանի դատապաշտպան Ռուբեն Ռշտունին, իրենք մտադիր են միջնորդել լրացուցիչ ժամկետ տրամադրելու համար։ ՄԱՍՆԱԿԻ ԻՆՔՆԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ Ղարաբաղից հակասական տեղեկատվության հոսքը չի դադարում։ Անգամ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հարցազրույցներում են փոխհակասող դրույթներ սպրդում։ Ասենք, երեկ որոշ օրաթերթեր հրապարակեցին

ՄՈՌԱՑՎԱԾ ԵՐԳԵՐ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ վարչապետն անակնկալ խոսեց Հայաստանի շրջափակման մասին։ Ինչ-որ ակնարկներ կան աբխազական երկաթգծի վերաբացման մասին։ Խոսվում է նաեւ այդ խնդրում Հայաստանի ակտիվ միջամտության ու դերի մասին։ Մանրամասները՝ «Առավոտի» առաջիկա համարներում։ Վարչապետի այցի մասին՝ 3-րդ էջում։ ՕԴԱՓՈԽԻՉՆԵՐ՝ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ «Ավելի ճիշտ կլիներ ինձ մի երկու անգամ հրավիրեիք ամառվա շոգին, որ այս հանձնաժողովի նորմալ աշխատանքը

ԿԱՆԱՑԻ ԶՐՈՒՅՑՆԵՐ

Մեր հանդե՜րը, մեր բնության գիր՜կը Կանացի այս զրույցները գուցե առաջին հայացքից լուրջ չընդունեն տղամարդիկ ու հատկապես նրանց պետական այրերի հատվածը։ Բայց լավ կլիներ պետական այրերը հիշեին, որ ընտանիքի, գյուղի, պետության հոգսերն ու խնդիրները նախեւառաջ ծանրացած են հենց կանանց փխրուն ուսերին։ Այս կանանց հանդիպեցի Սյունիքի մարզի սահմանամերձ Կոռնիձոր գյուղում, ավելի ստույգ՝ գյուղի մանկապարտեզում։ Արեւից այրված, գյուղի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30