Օրվա լրահոսը

ՊԱՏՎԵՐՈՎ ՀԱՄԵՐԳ ԱԺ-ՈՒՄ

Խաղատներն անձեռնմխելի մնացին Խորհրդարանը երեկ տապալեց «Հաստատագրված վճարների մասին» օրինագծի ընդունումը։ Նախորդ օրը դրա քվեարկությունը չէր կայացել եւ հակառակ բազմաթիվ նախադեպերի, երբ նման դեպքերում վերաքվեարկման որոշում էր ընդունվում՝ այս անգամ բազմաթիվ պատգամավորներ ընդդիմացան նույն առաջարկին՝ իբր կանոնակարգը պաշտպանելու ազնիվ նկատառումով։ Այսպիսով շրջանառությունից հանվեց այն օրինագիծը, որի շնորհիվ շուրջ 25 տոկոսով բարձրանալու էին առեւտրի եւ սննդի

Եվս մի «սավպադենի»

Բայց՝ զռռացող տարբերություններով Հունիսի 25-ի «Առավոտում» լույս տեսավ «Գուցե սրա՞նց մասին են ասում՝ «խորհրդարանական ճահիճ» հրապարակումը, որն անուն առ անուն ներկայացնում էր ԱԺ այն պատգամավորներին, որոնք «այս նստաշրջանի ընթացքում գրեթե ոչ մի անգամ խոսափողին չմոտեցան…»։ Ընդամենը մի քանի օր անց՝ հուլիսի 1-ին «Ազգ»-ում լույս տեսավ «Ուրբաթախոս պատգամավորների ժամանակը» հրապարակումը, որը դարձյալ անուն առ անուն ներկայացնում

ԱԺ-Ի ԵՎ «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՅԱՆԱ

Հարցազրույց ԱԺ նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ – Ինչպե՞ս եք մեկնաբանում այն փաստը, որ դատախազությունն ընթացք չի տալիս Ձեր դիմումին՝ ԱԺ-ն անվանարկելու համար պատասխանատվության ենթարկել «Իրավունք» շաբաթաթերթի խմբագրին։ – Ես ստացել եմ դատախազության պատասխանը, որ այսօր գործող օրենսգիրքն այնպիսի հոդված չունի, որով պետությանը վիրավորող, հեղինակազրկող կամ արժանապատվությանը հարվածող արարքը որպես զանցանք որակվի։ Այս նկատառումից ելնելով, դատախազությունը

ԿԱՐԵՎՈՐԸ՝ ԱՉՔԸ ԴՈՒՐՍ ՉԼԻՆԻ

Շարունակելով սեռական կյանքին վերաբերող թեման՝ Սեքսապոթոլոգիայի վերականգնողական կենտրոնի սեքսապոթոլոգ Գ. Վարդանյանն այս անգամ անդրադառնում է կանանց արտաամուսնական կապերի խնդրին։ Արտաամուսնական կապերը կարող են կրել դրվագային կամ կանոնավոր բնույթ։ Բացատրությունները տարբեր են՝ ամուսնու երկարատեւ բացակայություն, սեռական չբավարարված ցանկություն, բնավորության առանձնահատկություններ, ինչ-ինչ շահերի հետապնդում, ամուսնուց վրեժ լուծելու ցանկություն, ընտանիքում չգտած հոգեկան բավարարվածություն։ Սակայն բոլոր ժամանակներում հասարակության վերաբերմունքը

ԻՆՉՊԵՍ ԳՐՈՂՆԵՐԻՆ ԿՏՐԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Եթե հայ աղջիկների 70 տոկոսին դիտենք իբրեւ տղամարդու, ոչինչ չի փոխվի։ Մեր աղջիկների դեմքերն այնպիսին են, որ նույն հաջողությամբ կարող են լինել տղամարդու դեմք։ Եւ բնավ ոչ այն պատճառով, որ հայ աղջիկները կանացի չեն։ Հնարավոր է, շատ ավելի կանացի են, քան պետք է, բայց կանացի դեմք չունեն։Այդպես էլ Ռուսաստանում՝ ռուս տղամարդկանց 70 տոկոսի դեմքը նույն

ԿՐԿԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

 «Բազմիցս դիմել եմ ԱԱ եւ ՆԳ նախարարություն, բայց, արդյունքի չհասնելով, ստիպված եմ ձեզ դիմել»,- այսպես է սկսում իր բողոքը Էվելինա Բայբուրթյանը։ Շարունակելով՝ Է. Բայբուրթյանը հայտնեց, որ վերջին ժամանակներս նրանց ընտանիքում լուրջ անախորժություններ են տեղի ունեցել՝ ընդհուպ մինչեւ ամուսնու ծնողների ամուսնալուծությունը։ «Ես մտահոգված եմ, որ ՆԳ աշխատակից Արմեն Բաղդագուլյանը՝ ամուսնուս հորաքրոջ տղան, մեր ընտանիքի խաղաղությունը վերականգնելու

Որտե՞ղ են բառաչում կովերն ու մայում ոչխարները

Օրերս զրուցում էի մի հայտնի գործարարի հետ, եւ նա՝ ի թիվս իրեն վայել «ատրիբուտների» (տուն, մեքենա, սիրուհի)՝ նշեց նաեւ ամառանոցը։ «Էնպես՝ ոչի՜նչ» ամառանոց Ու եթե մեքենայի արտասահմանյան մակնիշովն է լավը, տան՝ քաղաքի կենտրոնինը, սիրուհու՝ երկարասրունքը, ապա ժամանակակից գործարարի ամառանոցը պետք է լինի մի քանի հարկանի, ավտոտնակ(ներ)ով, լողավազանով, որի մեջ իր «ուրույն» տեղը պետք է ունենա

ՄԱՔՍԱՅԻՆ ՆՈԹԵՐ

Հուլիսի 3-4-ը խորհրդարանում անցկացվելու են մաքսային վարչության գործունեության շուրջ հրապարակային լսումներ։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի այս ձեռնարկումը չի կարելի պայմանավորել սուբյեկտիվ մոտեցումներով, կապել ՄՎ պետի անձի հետ։ Այն միտված է բացահայտելու այս առանձնահատուկ պետական կառույցի շուրջ կուտակված հասարակական դժգոհության պատճառները, նպաստելու մաքսային գործի բարեփոխմանը։ Ստորեւ ներկայացվող համայնապատկերը, կարծում եմ, կօգնի ընդհանուր

ԾԽԱԽՈՏԸ ՄԱՀԱՑՈ՞Ի ԶԵՆՔ Է

Ասում են, եթե հանկարծ Հայաստանում մարդիկ մի օր որոշեն չծխել, հանրապետության բյուջեն կխորտակվի։ Ասում են նաեւ, թե իբր արհեստավարժ կառավարության ցանկում Հրանուշ Հակոբյանի բացակայությունը կապված էր առաջին հերթին նրա՝ ծխելու դեմ չափազանց ակտիվորեն պայքարելու վճռականությամբ։ Այնտեղ, որտեղ ոտնահարվում են պետական շահերը՝ առողջապահությունը գործ չունի։ Իհարկե, ՀՀ մաքսային վարչությունը Հայաստան մտնող բոլոր ճանապարհները վերահսկում է այնպես,

«Հայկական ավիաուղիներում» գներն էլ են թռչում

«Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը փորձում է հոգ տանել իր աշխատակիցների եւ նրանց ընտանիքների հանգստի կազմակերպման համար։ Այդ ազնիվ նպատակի համար ընկերությունը Ծաղկաձորում ունի հանգստյան տուն, մանկական ճամբար, իսկ դրանցից բացի վարձակալել է Սեւանի մոթելի մի ամբողջ հարկ։ Ստեղծված պայմաններից ու սպասարկումից մինչ օրս դեռ ոչ ոք չի դժգոհել, եւ նախորդ տարիների պես այս

Թեժ հեռանկարների սպասում Շենգավիթում

Հետաքրքիր զարգացումներ են սպասվում Երեւանի Շենգավիթ թաղապետարանում։ Հուլիսի 6-ին կամ 7-ին համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ, ուր մեր տվյալներով, մամուլի համար բավականին հետաքրքիր, հասարակության եւ գործող անձանց համար բավականին սկանդալային բացահայտումներ են արվելու։ Թե դրանք ինչ բնույթ կունենան, առայժմ դժվար է նույնիսկ կանխատեսել, բայց որ որոշակիորեն կառնչվեն թաղապետարանի ֆինանսական գործունեությանը՝ առավել քան ակնհայտ է։ Այս

ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐՋ, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՍԿԻԶԲ

ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐՋ, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՍԿԻԶԲ Թեպետ ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի բրիֆինգի մասին տեղեկացվել էր բավականին շուտ, սակայն այն, ինչպես հետագայում պարզվեց, հրավիրվել էր հրատապ թեմայով։ Ըստ էության, խորհրդարանում տեղի ունեցած վերջին քվեարկություններն էին այն ենթահողը, որ հրապարակավ հայտարարություններ անելու հիմք էին տվել։ Ավարտվել են դատաիրավական համակարգի բարեփոխումները Հայաստանում։ Համենայնդեպս, օրենսդրական մասով այդպես է,

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ կայսրութիւնը փլուզուեց, եւ արդէն ժօղովուրդների միջեւ տէղի էր ունենում ընդունում-յանձնում արարողութիւնը, ահա այդժամ Հայաստանը բալանսից բալանս Ազէրպայճանի տնօրինութեանը յանձնեց Զէյնաբ Խանլարօվային։ Եւ երբ հայերը հէտ վէրցրին Ղարաբաղը, ազէրիներն ի լուր աշխարհի աղաղակեցին, թէ հայերը, լօբու մէծամէծ պաշարներ ստանալով Ամէրիկայից, ամբօղջ ժամանակ զբաղուած են լօբբինգով։ Սակայն բօլօրին անհայտ էր՝

ՊԱՏՎԵՐՈՎ ՀԱՄԵՐԳ ԱԺ-ՈՒՄ

Խաղատներն անձեռնմխելի մնացին Խորհրդարանը երեկ տապալեց «Հաստատագրված վճարների մասին» օրինագծի ընդունումը։ Նախորդ օրը դրա քվեարկությունը չէր կայացել եւ հակառակ բազմաթիվ նախադեպերի, երբ նման դեպքերում վերաքվեարկման որոշում էր ընդունվում՝ այս անգամ բազմաթիվ պատգամավորներ ընդդիմացան նույն առաջարկին՝ իբր կանոնակարգը պաշտպանելու ազնիվ նկատառումով։ Այսպիսով շրջանառությունից հանվեց այն օրինագիծը, որի շնորհիվ շուրջ 25 տոկոսով բարձրանալու էին առեւտրի եւ սննդի

Եվս մի «սավպադենի»

Եվս մի «սավպադենի» բայց՝ զռռացող տարբերություններով Հունիսի 25-ի «Առավոտում» լույս տեսավ «Գուցե սրա՞նց մասին են ասում՝ «խորհրդարանական ճահիճ» հրապարակումը, որն անուն առ անուն ներկայացնում էր ԱԺ այն պատգամավորներին, որոնք «այս նստաշրջանի ընթացքում գրեթե ոչ մի անգամ խոսափողին չմոտեցան…»։ Ընդամենը մի քանի օր անց՝ հուլիսի 1-ին «Ազգ»-ում լույս տեսավ «Ուրբաթախոս պատգամավորների ժամանակը» հրապարակումը, որը դարձյալ անուն

ԱԺ-Ի ԵՎ «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՅԱՆԱ

Հարցազրույց ԱԺ նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ – Ինչպե՞ս եք մեկնաբանում այն փաստը, որ դատախազությունն ընթացք չի տալիս Ձեր դիմումին՝ ԱԺ-ն անվանարկելու համար պատասխանատվության ենթարկել «Իրավունք» շաբաթաթերթի խմբագրին։ – Ես ստացել եմ դատախազության պատասխանը, որ այսօր գործող օրենսգիրքն այնպիսի հոդված չունի, որով պետությանը վիրավորող, հեղինակազրկող կամ արժանապատվությանը հարվածող արարքը որպես զանցանք որակվի։ Այս նկատառումից ելնելով, դատախազությունը

ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍՄԲԱՏԻՉԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է

«Հայտարարությունը հայտարարություն է մնում,- պատասխանեց պրն Սիրադեղյանը,- կարող եմ ասել, որ իրավապահ մարմիններում նրան եւ նրա տիպի գործ տվողներին չեն գնահատի եւ չեն վճարի. պիտի որոշակի ասվի, որ օբյեկտը, ինչ, ում…»։

ՄԱՐԶՊԵՏԱԿԱՆ

ՄԱՐԶՊԵՏԱԿԱՆ Հակառակ այն պնդումների, թե Կոտայքի մարզպետ պիտի նշանակվի Շահեն Մեղրյանի եղբայր Պետրոսը, մարզպետի պաշտոնում հաստատվել է նախկին փոխմարզպետը։ Սամվել Ստեփանյանը մորաքրոջ որդին է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի կնոջ։ Արագածոտնի մարզպետի պաշտոնի հավակնորդներից է ներկայիս փոխմարզպետը՝ Ռաֆայել Մկրտչյանը։ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ է։ Տեղի համար պայքարում են նաեւ մեկ դաշնակցական եւ Ձորափի Արամը։ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՍԱԴՈՅԱՆԻ

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՎԱՆԻԿ ՍՄԲԱՏԻՉԻ ԵՎ ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ԴԵՄ

«Ազատություն» կուսակցության մամուլի ծառայության 1998 թվականի հունիսի 30-ի հայտարարությունը Վերջին ժամանակներս որոշ քաղաքական գործիչների կողմից կեղծ լուրեր են տարածվում Հրանտ Բագրատյանի հասցեին։ Ամեն ինչ սկսվեց «Իրավունք» եւ «Երկիր» թերթերում պրն Բագրատյանին ինչ-որ մտքեր վերագրելուց։ «Երկիր»-ը հղում էր կատարում «Իրավունքին», վերջինս «Armenian mirror»-ին, այս վերջինս՝ ինչ-որ հայկական թերթի եւ այլն։ Տպագրվածը, մեղմ ասած, կեղծիք էր։ Եթե

ՀԺՆ-ն կակտիվանա օրերս

Նախագահական արտահերթ ընտրություններից ի վեր «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» հայկական ժողովրդական նախաձեռնությունը կարծես թե մնացել է ստվերում։ Այս ամիսների ընթացքում չի եղել որեւէ միջոցառում, հրապարակային նախաձեռնություն՝ կամ հայտարարություն։ Պատճառներն հասկանալն այնքան էլ դժվար չէ։ Բացատրությունների հիմքում ՀԺՆ-ի ներկայացուցիչ Աղասի Արշակյանի հավաստումն է, թե իրենք չեն փոշմանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանելու համար։ Թեեւ դեռեւս տեղաշարժեր չկան, սակայն ՀԺՆ-ականները հույս

ԱԽ, ԱՅԴ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

«Ինձ այս երկրում այլ բան չի մնում, քան մամուլին դիմել»,- հայտարարեց ԱԺ պատգամավոր Արամազդ Զաքարյանը։ Ի դեպ, նա առաջարկում էր իր ճեպազրույցը վերնագրել. «Դատախազը հովանավորում է քրեական հանցանք կատարած ԱԺ պատգամավորներին»։ Սակայն լրագրողները, որոնք նախանձախնդիր են վերնագրեր ինքնակամ որոշելու իրենց իրավունքի նկատմամբ, տեղում նրան հակադարձեցին, թե ԱԺ պատգամավորներն էլ են հովանավորում քրեական հանցանք կատարածներին։ Ինչեւէ։

ՄԵԿՕՐՅԱ ԲԱԶՄԱՍԵՐԻԱԼ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

Արգենտինայի նախագահ Կառլոս Սաուլ Մենեմը երեկ այցելեց Հայաստան եւ իր այցով պատմական քայլ կատարեց։ Պարոն Մենեմի այցը արեւմուտքի նախագահներից առաջինի այցն է Հայաստան։ Ժողովուրդը կասեր՝ ոտքը թեթեւ լինի, եւ նոր նախագահներ գան ու գնան։ «Զվարթնոց» օդակայան տանող ճանապարհը ոստիկաններով եւ այլ կարգ պահպանողներով, խիստ պատկառելի տեսք ուներ։ Ասեմ, որ լրագրողներին էլ էին լավ վերաբերվում, եթե

ԼԾՎԵՆՔ ԱԶԳԱՆՊԱՍՏ ԳՈՐԾԻՆ

Հայկական «Новое время» թերթում ս.թ. հունիսի 24-ի հրապարակման (որը թերթի պնդմամբ «В новом свете» լոս-անջելեսյան շաբաթաթերթից վերատպում է), ինչպես նաեւ այդ հրապարակմանը «Голос Армении» եւ «Իրավունք» թերթերի արձագանքների կապակցությամբ խնդրում ենք Մարինա Վարդանյանին եւ վերոհիշյալ ԶԼՄ-ներին ներկայացնել Տեր-Պետրոսյանների «կլանին» պատկանող անշարժ գույքի օբյեկտների եւ բանկային հաշիվների կոնկրետ հասցեները: Մենք նաեւ դիմում ենք նախագահ Ռոբերտ Քոչարյանին,

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ կայսրութիւնը փլուզուեց, եւ հայոց աշխարհում ազատութիւն եւ անկախութիւն էր, պէտութիւնը սկսեց խստորեն հաշուի առնել ոչ միայն մարդկանց, այլեւ կէնդանիների իրավունքներն ու անվտանգութիւնը։ Այդ նպատակով իշխանութիւնները նօրօգեցին Խօսրօվի արգէլոցի դարպասները, որոնք արմատախիլ արուեցին 1996-ի սէպտեմբերի 25-ին, զի խռօվարարները բօղօքեին, որ կէնդանիներն աւէլի լաւ վէրաբէրմունքի են արժանանում, քան՝ մարդիկ։ Միով

ԴԵ՛, ՍՊԱՍԵՔ, ՖՐԱՆՍԻԱ ԵՎ ՀՅԴ

Մոտավորապես այսպես կարելի է փոխանցել այն վճռական տրամադրվածությունը, որ ունեին այս երկուսի նկատմամբ կոնյակի գործարանը սեփականաշնորհման ցանկից հանելու նախանձախնդիր պատգամավորները։ Ավելի ստույգ, Արշակ Սադոյանն էր այդ կարգի արտահայտություններ անում, իսկ իր գործընկերները լռում էին, որն, ինչպես հայտնի է, համաձայնության նշան է։ Սակայն նախ հայտարարություն կատարեց Էդվարդ Եգորյանը եւ իրավական առումով ոչ ճիշտ որակեց նախագահ Քոչարյանի

ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

«Լրաբերի» թղթակիցը ճեպազրույցում վարչապետի տեսակետը մեջբերեց, թե կոնյակի գործարանը ֆրանսիացիներին վաճառելը կխթանի խաղողագործության զարգացումը։ Սադոյանը չհամաձայնեց։ «Ուրեմն, վարչապետը սո՞ւտ է ասում»,- թղթակցի աչքերն ուղղակի չռվել էին։ «Բա ուրեմն ե՞ս եմ սուտ ասում,- բորբոքվեց Արշակ Սադոյանը։- Վարչապետի լեզվի տակ ոսկոր չկա։ Նա ոչ միայն սուտ է խոսում, այլ նաեւ սխալներ է անում»։

ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Պնդելով, թե մտավորականության հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանն անբարոյական էր անվանել այն պատգամավորներին, որոնք փորձում են իրենց աշխատավարձերը բարձրացնել՝ այդ նախաձեռնության հեղինակ Սոս Գիմիշյանն ԱԺ-ում ունեցած իր ելույթում անբարոյականություն անվանեց 100 դոլարին համարժեք դրամ աշխատավարձ ստանալով 100 հազարավոր դոլարներով ապրելը. «Կամ 100 հազարանոց նվեր՝ զբոսանավ ստանալը,- ավելացրեց պրն Գիմիշյանը։- Թե՞ բարոյականը նա է, ով որ

ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ 

Շուտով կլրանա 100 օրը, ինչ պաշտոնավարում է հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս առնչությամբ երեկ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն իր՝ բոլորովին այլ թեմայի նվիրված ելույթում հայտարարեց. «Ռոբերտ Քոչարյանը հույսերի նախագահ է, որը գործում է ցայտնոտային պայմաններում, բարդ իրավիճակում։ Եվ եթե տնտեսական քաղաքականության մեջ կտրուկ եւ արագ փոփոխություններ չկատարվեն՝ նա կդառնա հուսախաբությունների նախագահ»։  

ՆՈՐ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԱՎԻԱՑԻԱՅՈՒՄ

Թեեւ «Հայկական ավիաուղիների» գինը «պահպանվում է պետության կողմից», ամեն դեպքում «Առավոտին» հաջողվեց ճշտել, որ այն գնվելու է, ամենայն հավանականությամբ, 17 մլն դոլարով։ Մեկ այլ աղբյուր՝ ՀԺՆ-ի ներկայացուցիչ Աղասի Արշակյանն «Առավոտին» հայտնեց, որ հայկական քաղաքացիական ավիացիայում նոր գործարք է նախատեսվում։ 350 հազար դոլարով, ԻԼ-86 ինքնաթիռներից մեկը գրավ է դրվելու «Հայներարտբանկում», իսկ ստացված գումարը ծախսվելու է ինքնաթիռի

ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԱՂՄԿՈՒՄ ԱԶԱՏԸ

Վերջին շրջանում ՔԴՄ նախագահ Ազատ Արշակյանը հրաժարվել է ակտիվ քաղաքականությունից։ «Առավոտի» հարցին, թե ինչո՞վ է դա պայմանավորված, վերջինս պատասխանեց. «Ես ժամանակին կանխատեսել էի, որ վատ է լինելու։ Ցավոք, իմ բոլոր վատ կանխատեսումներն իրականանում են։ Հենց որ լավ կամ չկանխատեսված վատ բան լինի՝ կխոսեմ»։  

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930