Օրվա լրահոսը
ՆՈՐ «ՄՈԱԲԻՏՅԱՆ ՏԵՏՐԵՐԻՑ»
Առաքելություն ըստ Շեւարդնաձեի Նախկին ԽՍՀՄ արտգործ- նախարարի պաշտոնում Շեւարդնաձեի գործունեությանը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել: ԽՍՀՄ բարեփոխման եւ «վերակառուցման» ընթացքում, պարոն Շեւարդնաձեն մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի այլասերվի երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունը, Ռուսաստանը կորցնի իր ինքնուրույնությունը միջազգային ասպարեզում եւ բոլոր առանցքային հարցերում հանդես գա Ամերիկայի Միացյալ Նահանգների հնազանդ արբանյակի դերում: Համաշխարհային քաղաքական անցուդարձի գաղտնիքներին քաջատեղյակ, Գերմանիայի
Աքորու անդեմ «գյուղափետը» եւ գյուղի գլխավոր «գյուղափետուհին»
Եթե անցնելու լինես Ալավերդի քաղաքով եւ եթե կանգ առնես քաղաքային հիվանդանոցի կողքին, կթվա, թե բարձունքին թառած մի քանի շենքերից այն կողմ աշխարհ չի՛ք: Տասը կլոր տարում մի կերպ պոլիտեխնիկն ավարտած Արարատ Պետրոսյանն ու իր միջնակարգ կրթությամբ ամենազոր քարտուղար Սիլվա Ասլանյանը (տեղերը պաշտոնի առումով կարող եք փոխել։ Դրանից միայն ճշմարտությունը կշահի) իսկական քաղցկեղ են աքորեցու համար։
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆՆ ԱՐԴԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑ Է
Ինչպես Սանտա-Բարբարայում՝ ամեն ինչ դեռ նոր է սկսվում Հիշեցնենք, թե ինչպես էր արձագանքել Ռոբերտ Քոչարյանը ՔԽ-ի առաջին եզրակացությանը՝ էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելու վերաբերյալ. «Մտնել կառավարության ոլորտ, ինչ-որ գնահատականներ տալ սակագների մասին, վաղն էլ ոռոգման ջրի եւ այլն, անթույլատրելի է որեւէ քաղաքական մարմնի համար։ Կա կառավարություն, կա գործադիր իշխանություն, կա էներգետիկայի հանձնաժողով, որը մասնագիտորեն այդ հաշվարկները պետք
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ 5.
Յուրաքանչյուր հեղափոխության գլխավոր շարժիչը Բանն է, այսինքն՝ Խոսքը։ Եվ քանզի մնացած բոլոր գործողությունները հաջորդում են Խոսքին, ուստիեւ պարտադիր ու հարկավոր է, որ Խոսքը լինի համոզիչ, հարուստ, արտիստիկ, անմիջական, ազդեցիկ, գրավիչ, զգացմունքային, խրոխտ եւ այլն։ Մի խոսքով՝ հեղափոխությունը ժանրային առումով շատ մոտ է թատրոնին ընդհանրապես եւ հնագույն թատրոնին առանձնապես, քանզի ամեն ինչ տեղի է ունենում հանդիսատեսի
ՍՐԻԿԱՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԱՊԱՍՏԱՐԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ Է
Մեր հայրենասիրությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հակաթուրքիզմ, եւ ամենահայրենասեր հայը ամենահակաթուրքն է։ Ընդհանրապես՝ հակաթուրքությունը եւ հայրենասիրությունը հայի համար ուղիղ համեմատական են։ Մեր ողջ սովետահայ գրականությունը, արվեստը, ողջ մշակույթը կրում է հակաթուրքիզմի կնիքը, լցված է մասիսների, սիփանների, ղարսերի, էրզրումների եւ չգիտես էլ ինչերի ողբալից, արցունքաբեր, տառապալից պահանջով, եւ մեր բազմադարյա, հաղթական, շռնդալից անցյալի ներկայացմամբ։
ԳՈՐԾԱԼԻՔՆԵՐՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ «ՀՀ» ԱՐՀԿՈՄԻՆ
«Հայաստանի հանրապետութիւն» թերթի անցուդարձով հետաքրքրվողներին արդեն հայտնի է հոկտեմբերի 14-ին կայացրած՝ ԱԺ-ի համապատասխան որոշումները՝ թերթի գլխավոր խմբագրին փոխելու մասին։ Ի դեպ լրագրողների շրջանում հետաքրքրվողները կարծես քչացել են. երեկ «ՀՀ» արհմիության հրավիրած նիստին ներկա էր միայն «Առավոտի» թղթակիցը (թեպետ չեն բացառվում թյուրիմացությունները), սակայն չհապաղենք ասել, որ նիստ, որպես այդպիսին, ըստ էության չկայացավ։ Արհմիության նախագահ Պետրոս Սարուխանյանը
ՉՃՇՏՎԱԾ ԺԱՆՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՕՐԱԳԻՐՈՒՄ»
Թեեւ «Օրագրին» հյուր» ակումբի առաջին հյուր Վանո Սիրադեղյանն ասաց, որ «ասուլիսի առիթ չկա» եւ «ճակատագրական ոչ մի բան տեղի չի ունեցել», բայց դրանից լրագրողների՝ այս հանդիպման նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը չէր պակասել։ Պատճառը գուցե այն էր, որ ՀՀՇ նախագահը «շատ վաղուց պրես-կոնֆերանսների չի մասնացել»։ Իսկ երեկվա իր ներկայությունը «Օրագիր» օրաթերթի նախաձեռնած ամենշաբաթյա հանդիպումներից առաջինին պրն Սիրադեղյանը
10 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀՇ-ածին եւ կոմունիստածին կուսակցությունների ներկայացուցիչները խստորեն դատապարտեցին երկրապահներին՝ սեփական իշխանությունը երկարաձգելուն միտված ընտրական օրենսգիրքը ԱԺ-ի քննարկմանն առաջարկելու համար: Եվ նրանք միանգամայն իրավացի են, որովհետեւ գործող ընտրական օրենսդրությունը Ժամանակին Գերագույն խորհրդում անց էր կացվել այլմոլորակայիննեերի կողմից եւ միտված էր ՀՀՇ-ի իշխանությունը սահմանափակելուն եւ էականորեն նպաստեց ժողովրդի կամքի ազատ արտահայտմանը: Մասնավորապես, 1995 թվականին ՀՀՇ-ն արեց ամեն ինչ,
«ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՄԵԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՆՈ՛Ր Է ՍԿՍՎԵԼ»
Արդեն 81-ամյա այդ հեղափոխության տարելիցին նվիրված հանդիսավոր նիստին երեկ հրավիրելով՝ այսպես վախեցրին հայ կոմունիստները ու դեռ պատգամեցին էլ, որ «մենք հեղափոխության մեջ ենք ու պարտավոր ենք զգալ այդ հեղափոխականի հոգին ու բարոյականությունը»։ Վայ թե բարձրաստիճան հրավիրյալներն էն գլխից էին վախեցած, քանի որ ոչ ոք իր ներկայությամբ չէր պատվել այդ փառահեղ միջոցառումը, բացառությամբ Իրանի Իսլամական Հանրապետության
ՋԵՐՄ ԵՎ ՓՈԽՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Տնտեսական ազդեցիկ լծակներ ունեցող մի պատգամավոր մեր թղթակցին տեղեկացրեց, որ «Շամիրամ»-ՀՀ վարչապետ նոյեմբերի 5-ի հանդիպման ընթացքում վերջինս (վարչապետը) խոստացել է պայքարել քաղաքական բոլոր այն գործիչների դեմ, որոնք կհամարձակվեն ՀՀ նախագահին կասկածել լեգիտիմության մեջ։ Վարչապետը բյուջեի նկատմամբ վերաբերմունքը համեմատել է ՀՀ նկատմամբ վերաբերմունքի հետ, նշելով, թե բյուջեի հանդեպ անվստահությունը նույնն է, ինչ նախագահի հանդեպ անվստահությունը։ «Շամիրամի»
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԱՐՀԱՄԱՐՀԵՑԻ՞Ն
Նոյեմբերի 3-ին արդարատության նախարար Դավիթ Հարությունյանը խորհրդակցություն էր հրավիրել, որի ընթացքում որոշում ընդունվեց դեկտեմբերին անցկացնել դատավորների ատեստավորման քննություններ՝ նախապես հրապարակված հարցաթերթիկների հիման վրա։ Հիշեցնենք, որ դատավորների ատեստավորման այս կարգը չարժանացավ Ազգային ժողովի հավանությանը։ ՆԵԳՐԵՐԻ ՔԽ-Ի ՓՈՐՁԸ ՉԻ ՓՈԽԱՆԱԿՎԻ Լավ պրծանք «Հնարավո՞ր է, որ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության փորձը երկրորդելով, ՔԽ-ն էլ 3 հազար էջանոց եզրակացություն ներկայացնի նախորդ
… «Գաղտնաթախիծ» ասուլիս
Օպերայի թատրոնում երեկ ասուլիս էր կազմակերպվել, որի առիթը նոյեմբերի 7-ին ներկայացվելիք Ժ. Բիզեի եւ Ռ. Շչեդրինի «Կարմեն» բալետի պրեմիերան էր։ Տիգրան Լեւոնյանն էր վարում ասուլիսը։ Նա շատ չոր եւ հակիրճ ներկայացրեց հավաքվելու նպատակը եւ «Կարմենի» ստեղծագործական խմբին։ Ըստ Լեւոնյանի, պրեմիերայի հովանավորը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն է։ Ասուլիսն ընթանում էր շատ դանդաղ ու տխուր ոճով, թեեւ հակառակը
Հայերն ուր էլ լինեն, հաջողության հասնում են
Սա պետական ամենաբարձր պարգեւներից է եւ կարող է համեմատվել դեռեւս մեկ տասնամյակ առաջ շնորհվող Լենինի շքանշանի հետ։ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի մարտի 4-ի հրամանագրով միլիցիայի փոխգնդապետ Յուրիկ Վարդգեսի Յարմալոյանը պարգեւատրվեց «Հայրենիքի առջեւ ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով։ «Հայրենիքի առջեւ ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով վերջին տարիներին պարգեւատրվել են այնպիսի հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Մոսկվայի քաղաքագլուխ
ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԸ՝ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆ
Հարցազրույց հոգեբան Էլդա Գրինի հետ Բանակ եւ ինքնասպանություն Է. Գ. – Հատկապես նրանք, ովքեր հոգեպես ավելի թույլ են կամ չեն դիմանում ֆիզիկական բռնություններին, խստությանը՝ դիմում են ինքնասպանության։ Սեփական անհաջողությունները եւ այլոց բռնությունները՝ ստորացում, վիրավորանք, մղում են թույլ անհատին խիստ դատավճիռ կայացնել սեփական անձի նկատմամբ։ Անհատի բարոյական չափանիշներն ու պահանջները հակասում են որոշակի միջավայրին, ինչն էլ
ԿԻՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ
Հոկտեմբերի 25-31-ը Մինսկում անցկացվեց միջազգային սեմինար՝ «Կնոջ դերը ժամանակակից հասարակության մեջ» թեմայով։ Սեմինարը «Միջազգային քաղաքացիական ծառայության» հետ միասին կազմակերպել էր Բելառուսի «Նոր խումբ» երիտասարդական-հասարակական կազմակերպությունը։ Վերջինս ACI կազմակերպության պաշտոնական գործընկերն է հանդիսանում Բելառուսում եւ կազմակերպելով միջազգային կամավորական աշխատանքային ճամբարներ, սեմինարներ, ուսուցողական այցելություններ, հնարավորություններ է ստեղծում տարբեր ազգերի եւ տարիքի սոցիալական, մշակութային մակարդակի մարդկանց համար հարաբերակցվել,
ՎԵՏԵՐԱՆԻ «ԶԱՊԸ» ՄՆԱՑ ԱՌԱՆՑ ԲԵՆԶԻՆԻ
Վաղուց արդեն ապացուցման կարիք չի զգում այն բանաձեւը, ըստ որի՝ թղթի վրա գրված օրենքի հոդվածն այլ բան է, իրական կյանքը՝ բոլորովին այլ։ ՀՀ համապատասխան օրենքի 29 հոդվածը՝ «Հաշմանդամներին տեխնիկական կամ այլ միջոցների տրամադրությունը» հռչակում է. «Տեխնիկական կամ այլ միջոցները հաշմանդամին տրամադրվում են վերականգնման անհատական ծրագրին համապատասխան, ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով։ Հաշմանդամին ըստ վերականգնման անհատական
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԸ
Բազմաթիվ երկրներում պետության առաջին պաշտոնը տարիքային սահմանափակում ունի։ Շատ երկրներում օրենսդրությամբ ամրագրված է նաեւ խորհրդարանականների տարիքային ցենզ։ Որոշակի տարիքից ցածր (կամ երիտասարդ) մարդն իրավունք չունի առաջադրվելու եւ ընտրվելու այդ պաշտոններում։ Մենք մեր մենթալիտետով գոնե այս հարցում բավականաչափ ասիացի ենք։ Հայերը միշտ էլ հարգել են տարիքավոր մարդուն։ Ավանդական հայկական գերդաստաններում մինչեւ այսօր էլ սկզբունքային բոլոր հարցերում
Ա. ԱԴԻԲԵԿՅԱՆ. «Նախագահը, այսպես ասած, իր տեղը չի գտել»
«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը նոյեմբերի 5-ին Ժուռնալիստի տանը ներկայացրեց «Նախագահի 200 օրերը» փորձագիտական հարցման ամփոփագիրը։ Կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ հարցման նպատակն է եղել հետաքննել ՀՀ նախագահի գործունեության ծավալման արտացոլումը հասարակության գիտակցության մեջ։ Իսկ ինչու հատկապես այս պահին է որոշվել դա անել՝ պարոն Ադիբեկյանը տեղեկացրեց. քանի որ ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ» ՃԻՇՏ Է. «ԱԿՈՒՄԲ ՈՒՆԵՆՔ՝ ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ»
Խիստ տհաճ է գիտակցել, որ ակամա ներքաշվում ենք Երեւանի մամուլի ակումբի ինքնագովազդարշավի մեջ եւ առիթ ընձեռում, որ այս խմբակի բուռն գործունեության պատրանք ստեղծվի գրանտատու կազմակերպությունների համար։ «Սրբապիղծ զրպարտություն եւ ճղճիմ ստորություններ» որակումները, կարծում ենք, լավագույն վկայությունն են, որ ԵՄԱ դիտարկող խումբը փաստերի սովի պատճառով ստիպված է հայհոյել։ Ուստի, միայն հավելյալ նշենք, թե որքանով է արդարացի
Հարգելի Արամ Աբրահամյան
«Մոլորակ» թերթը փակվելուց հետո, կարդում եմ նաեւ ձեր խմբագրած թերթը, որպեսզի ծանոթ լինեմ մեզանում տիրող կարծիքների բազմազանությանը։ Սակայն, անկեղծ ասած, մինչ այժմ չեմ հասկացել, որն է ձեր դավանանքը, ինչ եք ուզում ասել։ Որովհետեւ կարդալով թերթը, ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, թե դուք նպատակ եք դրել փնովել բոլորին եւ ամեն ինչ։ Միանգամից գրեմ, որ թերթի
Մոսկվայի դեսպանատունը կարող է խայտառակել Հայաստանը
Որ դիվանագիտությունը պետության դեմքն է մի այլ պետությունում, կարծում եմ, հանրահայտ է: Որ այն կարեւորագույն օղակ է արտաքին քաղաքականություն իրականացնելիս՝ նույնպես: Հետեւաբար, չեմ ցանկանում այսքանից ավելի ծավալվել նյութի շուրջ: Ավելի ճիշտ կլինի առարկայական խոսակցությունը: Մոսկվայում գործող Հայաստանի դեսպանատունը խիստ յուրահատուկ, կարելի է ասել, բացառիկ դեր ունի մեր երկրի քաղաքականության մեջ, եւ դրանով իսկ առանձնանում է
«ՆՐԱՆՔ ԳՆԱՑԻՆ ԽՈՒՃՈՒՃ ՏԱՐԲԵՐԱԿԻ՝ ԻՐԵՆՑ ՎՐԱ ՁԵՎԵԼՈՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ»
«Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանը այսպես անվանեց Եգորյանի տարբերակը երեկ հրավիրած իր ճեպազրույցում՝ ընտրական օրենսգրքին առնչվող քննարկումների եւ ներկայացված նախագծերի վերաբերյալ «Երկրապահի» դիրքորոշումը ներկայացնելով։ Քննարկումները փաստորեն սկսվել են 97-ի դեկտեմբերից եւ երկրորդ փուլով շարունակվել նախագահական ընտրություններից հետո, երբ ներկայացվեց երեք տարբերակ՝ Կոմկուսի, Եգորյանի եւ Վիգեն Խաչատրյանի։ Վերջինը, հիշեցնենք, Խորհրդարանում «հենց ոտքի վրա փոխվեց». եթե
Մասնակի ինքնագնահատական
Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որ նախորդ իշխանությունների օրոք «Հանրապետություն» միավորման անդամ էր եւ դրա շնորհիվ պատգամավորական տեղեր ստացավ խորհրդարանում, այժմ նախագահին առընթեր Քաղաքական խորհրդին է ներկայացրել հետեւյալ նախագիծը. ՀՀ նախորդ իշխանությունների քաղաքական ուղեգծի գնահատականը Մեր պատմության հետխորհրդային ժամանակահատվածի՝ 1991-1997 թվականներն ընդգրկող շրջանի առաջին կեսի արդյունքներն հուսադրող էին ու աննախադեպ։ Վերականգնվեց պետականությունը, դրվեցին տնտեսական բարեփոխումների հիմքերը, ստեղծվեց
Հինգշաբթի
Ակնհայտ էր, որ մեծ դժվարությամբ հավաքվեցին ՀՀ նախագահին կից ստեղծված Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի անդամները երեկվա իրենց աշխատանքային նիստին։ Բացակայում էին Շավարշ Քոչարյանը, Արթուր Բաղդասարյանը, Աիդա Թոփուզյանը, Էդվարդ Եգորյանը, Ֆրունզե Խառատյանը։ Վերջին երկուսի հարցում նույնիսկ գրավոր նամակ էր ուղարկվել, որ «իրենք դուրս գրվեն հանձնաժողովի կազմից»։ Այս մասին տեղեկացնելով՝ Միքայել Գրիգորյանը, Պարույր Հայրիկյանից «ստանալով» նախագահողի «կարգավիճակ»,
ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ ՎԱՎԵՐԱՑՎԵՑ
Երեկ երեկոյան ԱԳՆ շենքում տեղի ունեցավ արարողություն, որի ժամանակ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ ՌԴ նորընծա փոխարտգործնախարար Վ. Սրետինը փոխանակեցին մի փաստաթուղթ, որը կոչվում է «Հրովարտակ Հայ- Ռուսական պայմանագիրը վավերացնելու մասին»: Ստորագրումից հետո կողմերը բաժակ բարձրացրին եւ շնորհավորեցին միմյանց, ինչը ներկաների կողմից ընդունվեց ծափահարություններով: Արարողությանը ներկա էր՝ Հայաստանում իր առաքելությունն ավարտած Անդրեյ Ուռնովը: Մի քանի
«ՄԵՆՔ ՍՈՎՈՐ ԵՆՔ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՇԽԱՏԵԼ»
Խոստովանեց ՔԽ-ի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանը։ Այս դեպքում ռումբերն ինքնաշեն են։ Նախագահին առընթեր Քաղաքական խորհուրդը թերեւս ստիպված է լինելու հայտնագործել այն վաղեմի ճշմարտությունը, թե խորհուրդների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ոչ ոք դրանց չի հետեւում։ Եվ, որ Ռոբերտ Քոչարյանն էլ բացառություն չէ՝ ապացույցը էլեկտրաէներգիայի սակագների իջեցման վերաբերյալ ՔԽ-ի առաջին եզրակացության նկատմամբ նրա վերաբերմունքն է։
ԽՈՒԼ ՈՒ ՀԱՄՐԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Ամբողջ «Ջերմուկ» ՔԽ-ը խմել՝ մեզ ոչինչ չի թողել»,- «Առավոտի» ծարավ թղթակցի այս տրտունջին ի պատասխան ՔԽ-ի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանն ասաց. «Ես ենթատեքստը հասկանում եմ։ Դուք հարցնում եք, թե պատահակա՞ն է արդյոք, որ ՔԽ-ի նիստերը դռանն ավելի մոտ են անցկացվում եւ ավելի անպատրաստ։ Չէ, որեւէ բան չկա։ Ուղղակի այսօր ե՛ւ Հայրիկյանը, ե՛ւ Հովհաննիսյանը իրենց հանձնաժողովների
ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ԱՅԼ ՄԱՍՆԱՎՈ՞Ր
Հոկտեմբերի 31-ին «Օրագիրը» մի բավական հետաքրքրական փաստաթուղթ էր հրապարակել, որտեղ շարադրված էին Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզչության «բովանդակությունը, ուղղությունները եւ գործելադաշտերը», որի իսկության վերաբերյալ «Առավոտի» հարցին նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանը պատասխանեց, թե Քոչարյանի կենտրոնական նախընտրական շտաբը նման փաստաթուղթ չի տարածել, պաշտոնյաներին չի պարտադրել այն կատարել։ Սակայն հնարավոր համարեց, թե դա որեւէ տեղական ընտրական շտաբի անհատական նախաձեռնությունն
«ԱՆՀԱՅՏ ԵՎ ՀԱՅՏՆԻ ՄԻՆԱՍԸ»
Մինաս Ավետիսյանի կնոջ՝ տիկին Գայանեի հետ հանդիպեցի նոյեմբերի 6-ին, Պատկերասրահում բացվելիք անհատական ցուցահանդեսից առաջ։ Կներկայացվեն Մինասից նաեւ այնպիսի ստեղծագործություններ, որոնք ցուցադրվելու են առաջին անգամ։ «Անհայտ եւ հայտնի Մինասը» խորագրի հեղինակային իրավունքն էլ կազմակերպիչներինն է։ – Տիկին Գայանե, ես կուզեի, որ մենք այսօր ավելի շատ խոսեինք ապրող Մինասի մասին։ Ձեր առաջին հանդիպումը նրա հետ ինչպե՞ս եղավ,
«Ինչպես ուռին ու բարդին…»՝ «հարկայինն» էլ իր դարդին
Լոռու մարզի, իսկ առավելապես Վանաձորի արդյունաբերական ձեռնարկությունների տնօրեններին մարզպետարանում հավաքելու նպատակն այդ անգամ նրանց հարկային ահռելի պարտքերն էին։ Մարզպետի կողմից անցկացվող խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ «հարկայինի» ներկայացուցիչը, որը «սեւ ցուցակից» անուն առ անուն կարդում էր, թե որ գործարանը ինչքան է պարտք, որից հետո տնօրենները կանգնում եւ փորձում էին պարզաբանել, թե «ինչո՞ւ», իսկ «ինչու»-ների պատճառը հիմնականում