Օրվա լրահոսը
«Աղքատի հոգեբանությունը հասել է մինչեւ օրենսդրություն»
Այս պարագայում խոսքը «Մաքսատուրքի մասին» օրենքին է վերաբերում, իսկ ցիտատը բերված է ԱԺ պատգամավորուհի Հերմինե Նաղդալյանի խոսքից։ ԱԺ-ում երեկ՝ ի թիվս այլ հարցերի, քննարկվեց «Մաքսատուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Քանի որ այս խնդիրն առանձնապես հուզում է գործարարներին եւ մեջտեղներում «ժողովրդի քրտինք» չկա, ուստի դահլիճում առհասարակ չերեւաց Լեոնիդ Հակոբյանը, իսկ Արշակ Սադոյանը
ՉԵՄ ԲԱԺԱՆՎԻ ԿՈՄԵՐԻՏՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՈՒ ՀԱՎԵՐԺ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՄՆԱՄ
Ի նշանավորումն կոմերիտմիության 80-րդ տարեդարձի՝ երեկ կոմունիստներից, կոմերիտականներից ու 14 պիոներներից բաղկացած մի խումբ ծաղկեզամբյուղներ դրեց Մյասնիկյանի եւ Շահումյանի արձաններին։ Ծաղիկներ դրեցին նաեւ երբեմնի թիվ 1 «պոստի» վրա, որտեղ անմար կրակի իմիտացիա էին փորձել ապահովել բրգաձեւ շարված չոր սպիրտի հաբերով։ Այս խիստ խորհրդանշական արարողությունից հետո էլ հանդիսավոր նիստ անցկացրին։ Սակայն մինչեւ Հայֆիլհարմոնիայի (հավաքվածների համար) փոքր
ԼՂՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՌԱՎՈՏԸ
Ժաննա Կիրկորովան ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար: Կառավարության մամլո խոսնակն ուսանողուհի է։ Փոփոխություններ նաեւ հեռուստատեսությունում։ Օրերս լուծարվել էր ԼՂՀ տեղեկատվության եւ մամուլի վարչությունը։ Մեր ունեցած տեղեկություններով, սա այդ վարչության ղեկավար Ժաննա Կիրկորովայի եւ վարչապետի տարաձայնությունների հետեւանքն էր։ Սակայն ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության գլխավոր մասնագետ Միքայել Հաջյանը պարզաբանեց. «Սկզբունքային տարաձայնություններ չեն եղել» եւ որպես հիմնավորում մեջբերեց կառավարության
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԱՔԵԼ ԲՅՈՒՋԵՆ
Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված հայտարարությունների ժամը շատ տեղին օգտագործեցին հատկապես «Օրինաց երկիր» կուսակցության եւ «Հայրենիք» պատգամավորական խմբի անդամները։ Ու եթե երկրորդ դեպքում բարձրացվեցին հանրապետության ներքաղաքական ու տնտեսական զարգացումներին առնչվող խնդիրներ, ապա «Օրինաց երկրի» ներկայացուցիչներն այս էլ որերորդ անգամ հերթական «քարը դրեցին» իրենց նախընտրական «պատին»։ Ե՛վ Սերգո Երիցյանը, ե՛ւ Վախթանգ Լալայանը, եւ թե Ստեփան
ՎԱՏ ՆԱԽԱԴԵՊ ԵՎՐԱԽՈՐՀՐԴՈՒՄ
Վարշավայում տեղի ունեցած՝ խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների ժողովից վերադարձել է Հովհաննես Իգիթյանը։ Նա «Առավոտին» ծանուցեց, որ Լեհաստանի մայրաքաղաքում հանդիպում է ունեցել Եվրախորհրդի քաղաքական հանձնաժողովի նախագահ պրն Բարսոնիի հետ։ Խոսվել է Լեռնային Ղարաբաղի հարցով լսումներ անցկացնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ ընդհանուր տեսակետ է արտահայտվել, որ անթույլատրելի է Եվրախորհրդի հետ վերջնագրերի լեզվով եւ ուժի դիրքից խոսելու
ԴՈՒ ՆՐԱ՛ ՀԵՏ ԸՆԿԵՐԱՑԻՐ…
Ինչպե՜ս են սխալվել «Օրագրի» մեր գործընկերները, երբ երեկ նշել են, թե թիվ 40 ընտրատարածքում Հրանուշ Խառատյանի չընտրվելը «Քոչարյանի աշխատակազմի պարտությունն է» եւ որ դատավարությամբ նրա յուրօրինակ գովազդը աշխատակազմի ղեկավարի հնարած մեխանիզմն էր։ Այս ընտրատարածքից պատգամավոր ընտրված 27-ամյա Արա Մուրադյանը բացի այն, որ կարատեի չեմպիոն եւ սպորտդպրոցի տնօրեն է՝ նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի ընկերն
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, ահա այդժամ, ի նշանաւորումն Կօնեակի գօրծարանի բացառիկ եւ դարակազմիկ գօրծարքի, հայոց մայրաքաղաքում կազմակէրպուեց Ջազի* ազգամիջեան փառատօնը, որին յուրեանց մասնակցութիւնը բերեցին ամէրիկացիներ Տաթեւիկ Յօվհաննիսեանն ու Դաւիթ Ազարեանը, ռուսներ Գէորգի Գարանեանն ու Պօղօս Պօղօսեանը, հայեր Լեւօն Մալխասեանն ու
Ջազը՝ հայ ազգի բաղկացուցիչ մաս
Միջազգային ջազ փառատոնի ոգեւորությունն ու տպավորություններն այնքան ուժեղ էին, որ դեռ փառատոնը չավարտված, մարդիկ մտածում էին՝ ինչ են անելու, ուր են գնալու փառատոնը վերջանալուց հետո։ Այս փառատոնը մի քանի օրում կարողացավ մարդկանց մեջ նոր չափանիշներ արթնացնել եւ ճիշտ գնահատականներ տալ… Թերեւս վերջին տարիներին օպերային թատրոնի դահլիճն այդքան հանդիսատես չէր ունեցել, որքան փառատոնի օրերին, որին ներկա
ՏԱՂԱՆԴԸ ՄԻՇՏ ԷԼ ԱԶԳԱՅԻՆ Է
Ինչ որ լավ է՝ լավ է: Նրանք, ովքեր կարողացել են կազմակերպել Միջազգային ջազ փառատոնը Երեւանում, լավ գործ են արել, իսկական տոն պարգեւելով հասարակության այն մասին, որն ունի /կամ պահպանել է/ մտավոր եւ մշակութային զարգացման որոշակի մակարդակ: Նրանք, ում տարիքը 30-ից բարձր է, զգացին կարոտախտի նման մի բան՝ կարոտախտ խաղաղ եւ բնականոն այն ժամանակների նկատմամբ, երբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՏԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԾԱՎԱԼԵԼ
«Մարդու իրավունքներ 96-98» հասարակական կազմակերպությունը դատական քաշքշուկներից հետո վերջապես գրանցվեց արդարադատության նախարարությունում։ Կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանի գնահատմամբ՝ արդարադատության նախարարությունը գրանցման հարցերին «ջոկովի» է մոտենում, առաջնորդվում իր ցանկությամբ եւ ոչ թե՝ օրենքով։ Այս դեպքում անհասկանալի է ԱՆ նման «կոշտ» կեցվածքը հատկապես տեղական կազմակերպությունների նկատմամբ ու ոչ, ասենք, միջազգային հասարակական կազմակերպությունների նկատմամբ, որոնք իր աչքի առաջ գործում
ՄՈՌԱՆԱԼ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ ԵՎ ԳՏՆԵԼ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Կառավարությունը սկսեց 1999 թ. բյուջեի քննարկումները։ Գործող օրենսդրությունը պարտավորեցնում է երկրի եկող տարվա պետական բյուջեի «կառավարական» տարբերակը մինչեւ նոյեմբերի 1-ը ներկայացնել խորհրդարան։ Շաբաթ օրը կառավարությունում քննարկված 1999 թ. բյուջեի նախագիծը անցնող տարվա ցուցանիշների հետ համեմատած մոտ 30 տոկոս աճ է ենթադրում։ Աճ ասածն, իհարկե, չի ներառում իր մեջ ո՛չ արժեզրկումը, ո՛չ էլ գների աճը։ Քննարկման
«Չորս ամսվա համար չարժեր ժողովրդին հանել ոտքի»
ԱԺ թափուր տեղերի համար պայքարը Երեւանի թիվ 40 ընտրատարածքում երեկ ավարտվեց՝ հօգուտ… Այս մասին վերջում։ Մինչ այդ՝ այն մասին, թե ինչպես էին ընտրողները մասնակցում (կամ որ ավելի ճիշտ կլիներ, չմասնակցում) այդ ընտրություններին։ Թիվ 40 ընտրատարածքի յոթ տեղամասերն ընդգրկում են Նորքի 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածները։ Այստեղ ընտրողների ընդհանուր թիվը 16000 է։ Օրվա երկրորդ կեսին նույնիսկ ընտրական
ԹԱՂԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Յուրաքանչյուր ընտրությունից առաջ քաղաքական ուժերը հուսավառված նետվում են ընտրարշավ՝ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու եւ իրենց թեկնածուի հաղթանակը ապահովելու համար։ Նրանք մանրամասն ուսումնասիրում են նախորդ ընտրությունների «դառը փորձը» եւ դրա վրա կառուցում իրենց ընտրարշավը։ Եվ հայտնաբերում, որ այս անգամ իրագործվեցին ընտրությունները կեղծելու նոր մեխանիզմներ, որոնց իրենք նախորդ անգամ չէին հանդիպել։ Հոկտեմբերի 25-ին Գյումրիի թիվ 54
«Երկրապահը» զարգացման բյուջե է պարտադրում
Տպավորություն կար, թե խորհրդարանական արտահերթ նիստերի վերջին ամսվա հոգնեցուցիչ ընթացքից հետո գործընթացներն որոշակի տեղատվություն կունենան, բայց պարզվում է, որ ամենեւին էլ այդպես չէ։ Համենայնդեպս, «Երկրապահ» պատգամավորական խմբի մտայնությունները, որի նախագահ Սմբատ Այվազյանին այսօր զրույցի ենք հրավիրել, հանդարտ ընթացքների մասին դատելու հիմք չեն տալիս. «Երկրապահ» պատգամավորական խումբը որպես մեծամասնություն Ազգային ժողովում, իր առջեւ լուրջ խնդիրներ է
ԿԻԶԱԿԵՏՈՒՄ ՆՈՐԻՑ ԴԵՄԻՐՃՅԱՆՆ Է
Վերջապես։ Տեղի ունեցավ երկար սպասված մի իրադարձություն։ Նորից ասպարեզ ելավ ու իր քաղաքական ծրագրերի մասին խոսեց Կարեն Դեմիրճյանը՝ հոկտեմբերի 25-ին մայրաքաղաքի Կինոյի տանը աշխատանքային հանդիպում ունենալով սեփական կազմակերպությանը՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությանն անդամագրված ակտիվի հետ։ Բնականաբար, զարմանալի չպիտի հնչի, եթե նախեւառաջ փաստենք, որ դահլիճը լեփ-լեցուն էր։ Իսկ օրվա բանախոսը կուսակցության առաջնորդն էր, որն իր խոսքը բաժանեց
ՆԱԽԱԳԱՀԸ ԿՐԿԻՆ ՀԻՇԵՑ «ԷՆ ԲԱՆԸ»
«Հիմա որ ասեմ, լրագրողներն էլի գրելու են, բայց գործ անելու համար էն բանն է հարկավոր՝ տղամարդկություն»։ Շաբաթ օրը այցելելով Դավթաշենի կամուրջ եւ ամերիկահայ գործարար Վահագ Հովնանյանի կառուցելիք (պայմանական անունը) կանաչ քաղաք, նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի շարք շաբաթօրյա բացախոսությունների հեղինակ դարձավ։ Նախագահի տունը Վերջից սկսելով ասենք, որ Հովնանյանի կառուցելիք թաղամասի առաջին տան պայմանագիրն արդեն ստորագրված է։
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը երեկ ասուլիսում ներկայացրեց քաղաքական առաջին հայտարարությունը, որտեղ մասնավորապես կոչ է արվում ներկա իշխանություններին՝ արտաքին եւ հատկապես տարածաշրջանային քաղաքականության հստակ հայեցակարգ մշակել։ Ասուլիսում առավել մանրամասն ներկայացվեցին հայտարարության դրույթները։ Առյուծի բաժինը կազմեց Բաքվի հայտարարագիրն առանց վերապահումների ստորագրած վարչապետ Արմեն Դարբինյանի քայլի մեկնաբանությունը։ «Իշխանությունների չփաստարկված ու մերկապարանոց բացատրությունները
ՈՒԺԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ
Խոսելով «Երկրապահ» պատգամավորական խմբի ներկայացրած ընտրական օրենսգրքի՝ հանձնաժողովների կազմավորման կարգի մասին, ըստ որի, 5 հոգի նշանակվում է կառավարության կողմից, իսկ մյուսները՝ այն կուսակցությունների ներկայացուցիչներն են, որոնք ավելի շատ ստորագրություն են հավաքել, «Հայրենիք» պատգամավորական խմբի նախագահ Էդվարդ Եգորյանն ասաց. «Ավելի շատ ստորագրություն հավաքող կուսակցությունները կլինեն նրանք, որոնց համար կաշխատեն ՆԳ եւ ԱԱՆ, ինչպես նաեւ հարկային տեսչության
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԱՓԱՆԵՑ
Ըստ էության, խափանվեց նոյեմբերի 3-ին Ստրասբուրգում տեղի ունենալիք Հայաստան-Ադրբեջան-Ղարաբաղ հանդիպումը Եվրոպայի խորհրդի հովանու ներքո, ինչը հետաձգվել է մի հարմար պահի՝ մինչեւ ընթացիկ տարվա վերջը։ Դրա վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել ԼՂՀ արտգործնախարարությունը՝ արձանագրելով, որ Ադրբեջանի իշխանությունները դրսեւորել են ստանձնած պարտավորություններին հավատարիմ մնալու անկարողություն։ Հայտարարությունն ամբողջությամբ կարդացեք 9-րդ էջում։ «ԵՐԿՐԱՊԱՀԻ» ԴԻՏԱՐԿՄԱՄԲ «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ
Ջազի տեղը ակումբն է…
Ջազ-փառատոնը երեւանյան մթնոլորտը շիկացրել ու սիրով է լցրել։ Լավ է ու երեւույթը կայացած է, եթե համերգը լսելու համար հանդիսատեսը մտածում է՝ միայն թե համերգասրահ ընկնեմ։ Մեր օրերի համար չափազանց լավ նշան է (նույնիսկ հին օրերի հիշողություններ է արթնացնում), եթե մարդիկ չեն էլ մտածում՝ որտեղ են նստած՝ աստիճանների վրա, հատակին, թե՞ աթոռին… Հայ հանդիսատեսը կարոտ է
ՇՌՆԴԱԼԻՑ…
Տիգրան Լեւոնյանի՝ ազգային օպերային թատրոն ստեղծելու առաջին քայլը եղավ Ալեքսանդր Սպենդիարյանի անունը թատրոնի անվանումից հանելը։ Մշակույթի մի շարք գործիչներ (հատկապես երաժիշտներ) բողոքեցին դրա դեմ, թե ինչո՞վ էր Սպենդիարյանի անունը խանգարում իրեն, մի մասն էլ մտածեց՝ որոշել է հետագայում իր անունով կոչել։ Վերջին ժամանակներս այդ փաստի դեմ ընդվզողները՝ տեսնելով թատրոնում տիրող իրավիճակը եւ տխուր ներկայացումները, սկսեցին
ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Սույն՝ գերիրապաշտական (սյուրռեալիստական) թատերգության համար գրական հիմք է ծառայել «Արձանագրություն N 123-129 ՀՀ վարչապետ Ա. Դարբինյանի մոտ կայացած խորհրդակցության» անունը կրող փաստաթուղթը։ Գործողությունը տեղի է ունեցել 17 հոկտեմբերի 1998 թ., Երեւանում։ Գործող անձեր ՀՀ կառավարության անդամներ – Գ. Ստամբոլցյան, Դ. Հարությունյան, Գ. Մարտիրոսյան, Ռ. Շառոյան, Լ. Մկրտչյան, Պ. Ղալթախչյան, Ս. Շահազիզյան, Գ. Եգանյան, Ֆ. Փիրումյան,
ԴԵՌ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ ՉԷ
Հոկտեմբերի 25-ին տեղի կունենան ընտրություններ ԱԺ թափուր տեղերի համար։ Մայրաքաղաքի թիվ 40 ընտրատարածքում նույնպես ընտրություններ են նախատեսվում, ուր թեկնածուներից հիմնական պայքարի են նախապատրաստվում ԱԺՄ-ական Վովա Հախվերդյանը եւ ԵՊՀ ազգագրության ամբիոնի վարիչ Հրանուշ Խառատյանը։ -Տիկին Խառատյան, դուք քաղաքացիական նախաձեռնությամբ եք առաջադրվել։ Սակայն ձեր անձը կապվում է Աշոտ Մանուչարյանի հետ։ Այն կարծիքը կա, որ նա է ձեզ
Դիտարկման դիտարկում
Շարունակում եք «Phare»-ի եւ «Tacis»-ի փողերով անձնական հաշիվնե՞ր մաքրել։ Օրերս հանրությանը ներկայացվեցին հայկական առաջատար լրատվամիջոցների՝ Երեւանի մամուլի ակումբի երկամսյա ուսումնասիրության արդյունքները։ Այս առիթով հրավիրված մամուլի ասուլիսի մասին պատմող տեսանյութը ներկայացնելուց առաջ «Ար» հեռուստաընկերության «Սուրհանդակ»-ավարը նշեց, թե այս դիտարկումը եւս մեկ ապացույց դարձավ, որ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը հետեւողական է իր համակրանքների եւ հակակրանքների միջեւ։ Այս
ՔԽ-Ը ՔՈՉԱՐՅԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲՆ Է
Թերթերն արդեն հրապարակել են ՀՀՇ վարչության հայտարարությունը Ջավախքում ստեղծված իրավիճակի մասին, սակայն նախորդ օրը գումարված ՀՀՇ վարչության նիստը միայն այդ հայտարարությամբ չի սահմանափակվել։ Կուսակցության առաջնորդ Վանո Սիրադեղյանից տեղեկացանք, որ իրենք Ջավախքի խնդրի կողքին, ՀՀՇ հանրապետական խորհրդի հանձնարարությամբ, քննարկել են նաեւ ընտրական օրենսգրքին ու Քաղաքական խորհրդում իրենց հետագա ներկայության նպատակահարմարությանն առնչվող հարցեր։ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, ասենք,
«Ավանգարդն» ընդդեմ ԱԺՄ-ի
Երեւանի թիվ 40 ընտրատարածքում Հրանուշ Խառատյանին պատգամավորության թեկնածու գրանցելու առնչությամբ հրավիրված դատական նիստում ԿԸՀ ներկայացուցիչ, ԱԺՄ վարչության անդամ Ֆիլարետ Բերիկյանը սպառնացել էր, թե բոլորի համար դեռ պիտի բացահայտի «Ավանգարդ» հումանիտար հետազոտությունների կենտրոնի դեմքը։ «Կենտրոնի նպատակը, ես գիտեմ, գրանտ պոկելն է»,- ասել էր նա։ Հիշեցնենք, որ «Ավանգարդ» կենտրոնի նախագահ Էդվարդ Մամիկոնյանը դատարանում Հրանուշ Խառատյանի շահերի ներկայացուցիչն
ՔԽ-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ՓՈՓՈԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ՝ ԿՌՎԱԽՆՁՈՐ
Քաղաքական խորհրդում Ինքնորոշում միավորման ներկայացուցիչ Ռուբեն Վարդանյանը ստորեւ պարզաբանում է երեկվա իր այն հայտարարությունը, թե առաջիկա օրերին ԻՄ-ը կվերանայի դիրքորոշումը ՔԽ-ի նկատմամբ։ Դեռ Ազգային համաձայնության դաշինքում ԱԻՄ-ի եւ ՍԻՄ-ի «ջրերը մի առվով չէին գնում»։ Ըստ ամենայնի, այժմ էլ այդ անհաշտ հակասությունները ՔԽ են տեղափոխվել։ Սակայն պրն Վարդանյանը հերքեց մեր այս ենթադրությունը. «Անձնական փոխհարաբերությունները քաղաքական հարցերում
ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՍՊԵՏՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ
Այսօր կառավարությունն ընդլայնված նիստում կքննարկի 1999 թ. պետական բյուջեի նախագիծը։ Բոլոր տարբերակների թվում ամենահեղինակավորը, հարկավ, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տարբերակն է։ Այս նախագծով կապիտալ շինարարության համար գումար չեն ստանա արդյունաբերության, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունները, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզպետարանները։ Այս նախագծի մասին ավելի մանրամասն՝ թերթի հաջորդ համարում։ «ԵՐԿՐԱՊԱՀՆ» ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է «Երկրապահ» պատգամավորական խումբն ակտիվացնում
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է
1998 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում որոշվել է բարձրացնել բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը։ Եկող տարվանից հոսանքը թանկանալու է 12,5 տոկոսով։ Նախարարություններն ու էներգետիկայի հանձնաժողովն արդեն ստացել են համապատասխան հանձնարարականները։ Մանրամասները տե՛ս էջ 6։ 3 ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՍԻՆ «Անդրնավթգազշին-Պրոմեթեւս» ձեռնարկության եւ կառավարության կառույցների միջեւ կնքված պայմանագրի համաձայն, նշյալ ձեռնարկության տնօրինությանն է հանձնվում միանգամից
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՒ ՄԱՔՍԱՏԱՆ ՀԱՐՑԵՐ
Պիտի պատնեշվի՞ մեր թանգարանների միջազգային ճանաչման ուղին Օրերս Համբուրգի արվեստի թանգարանում բացվեց «Շագալ, Կանդինսկի, Մալեւիչ եւ ռուսական ավանգարդ» ծավալուն ցուցահանդեսը։ Մշակութային այդ նշանակալից միջոցառմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի Ազգային պատկերասրահից ուղարկված Վ. Կանդինսկու «Արեւելյան սյուիտ» նկարը։ Ցուցահանդեսի բացմանը հրավիրվել էին ռուսական ութ թանգարանների տնօրեններ։ Հրավիրյալների թվում էր նաեւ մեր Պատկերասրահի տնօրեն, արվեստաբան Շահեն Խաչատրյանը։ Ստորեւ՝