slide 4 to 5 of 5

Օրվա լրահոսը

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Սկաուտական համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Ժակ Մորելոնը նամակով դիմել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նամակում պրն Մորելոնը նշում է, որ մտադրություն չունի խառնվելու Հայաստանի ներքին գործերին, սակայն իր կազմակերպությունը լիովին վստահ է, որ «հոկտեմբերի 27-ի» գործով ձերբակալված Հարություն Հարությունյանն անմեղ է։ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ ՊԱՏՄԱԲԱՆ ԲԱՐԵԿԱՄԻՍ «Շուշաններ աղքատ բարեկամիս» ծրագրի օրիգինալ անվանումը սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի ստեղծագործական երեւակայության

ՄԻ ԳՐՊԱՆԻՑ ՄՅՈ՞ՒՍԸ

«Այսօր» հեռուստածրագրի հեղինակ եւ վարող Հակոբ Ռուբինյանը փաստաթղթեր ներկայացրեց Հայաստանի ազգային հեռուստատեսության ֆինանսական մի կասկածելի գործարքի վերաբերյալ։ «Կայմ» հեռուստաընկերության «Անմեղության կանխավարկածի» յուրաքանչյուր հեռարձակված հաղորդման համար ՀԱՀ-ը, ըստ պայմանագրի, 600 դոլարին համարժեք դրամ է վճարում։ Մինչդեռ «Այսօր» ծրագրի ամեն հաղորդման դիմաց, պայմանագրի համաձայն, ՀԱՀ-ը 12 դոլարին համարժեք դրամ պիտի վճարեր։ Հակոբ Ռուբինյանը որպես այս տարբերության բացատրություն

Ավագ եղբոր գործերը քննում է կրտսերը

ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար, այժմ նաեւ առաջին քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Դարբինյանը ՌԴ վերջին իրադարձությունների վերաբերյալ ներկայացրեց հայ կոմունիստների տեսակետը։ Դարբինյանի կարծիքով, Ելցինի հրաժարականը բոլորովին էլ կամավոր չէր. «Երկրի քաղաքական առողջ ուժերը մշտապես պնդել են, որ Ելցինը պետք է հեռանա քաղաքական ասպարեզից։ Ռուսաստանում սոցիալ-տնտեսական ճգնաժամը գնալով խորանում էր, Չեչնիայի խնդիրը արյունաքամ է անում, Ռուսաստանի պարտքերը արտասահմանին

«ՈՒԶՈՒՄ ԵՆ ՀԱՄ ԿՈՒՅՍ ՄՆԱՆ, ՀԱՄ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՆԱՆ»

Խոսում է առանց կակազելու, առանց ընդհատումների, շատ նորմալ, լսելի, հայերեն, հնչեղ, ռեալիստական, բարակ ձայնով։

ՇԱԼՈ՛Մ, ՅԱՀՈՒԴ, ՄԱՐՀԱԲԱՆ, ՅԱՍԵՐ

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հրավերով հունվարի 17-ից 20-ը Իսրայել կայցելի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ վարչապետ Արամ Սարգսյանի ուղեկցությամբ։ Այցի նպատակը Քրիստոսի ծննդյան 2000-ամյակը նշելն է։ Նախագահը կայցելի Երուսաղեմ, Բեթղեհեմ, կայցելի հայկական եկեղեցի։ Սա նախագահի առաջին այցն է Իսրայել (այնտեղ պաշտոնական այցով եղել է միայն արտգործնախարար Օսկանյանը)։ Ռոբերտ Քոչարյանը Իսրայելում կհանդիպի վարչապետ Յահուդ Բարաքի, կնեսետի նախագահի, ինչպես

«Ո՞Վ Է ՊԱՐՏԱԿԵԼ. Ե՞Ս, ԹԵ՞ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿՎԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ»

Վահան Հարությունյանը հարցնում է Դատական նիստը երեկ սկսվեց ուշացումով՝ կապված մեղադրողների պատճառաբանության «տեխնիկական խնդիրների» հետ։ Նիստից բացակայում էր նաեւ ամբաստանյալ Վահան Հարությունյանի պաշտպանը, իսկ թիվ 5 քննչական մեկուսարանից տեղեկացրել էին, որ ամբաստանյալ Գագիկ Պետրոսյանը չի կարող ներկայանալ դատական նիստին։ Մինչեւ ցուցմունքներ տալը, Վահան Հարությունյանը հայտարարեց, թե «իրեն բազում անգամ զգուշացրել են, որ գնդակահարելու են։ Որպեսզի

ԼԱՎ ԼՈՒՐ

Երեկ «Առավոտի» խմբագրություն զանգահարեց մի քաղաքացի եւ զարմանք հայտնեց, թե ինչու թերթը չի արձագանքել նախորդ գիշեր «Աստաֆյան» խաղատանը տեղի ունեցած միջադեպին. Աշոտ Աղաբաբյանը ատրճանակով կրակել է աղջիկներից մեկի ոտքին, դատախազություն է տարվել խաղատան տնօրեն Գուրգեն Գեւորգյանը։ Սուր զգացողությունների սիրահար զանգահարող քաղաքացուն ստիպված ենք հանգստացնել. խաղատան տնօրեն պրն Գեւորգյանը հավաստիացրեց, որ նման միջադեպ չի գրանցվել։ ՎԱՏ

ՄՈՍԿԱՆԵՐ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐ

ՄՈՍԿԱՆԵՐ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐ «Ինչ վերաբերում է նախագահ Քոչարյանի հրաժարականի մասին հնչող կոչերին, ապա նախեւառաջ պետք է ուշադրություն դարձնել, թե ովքեր են հրապարակ նետում այդ կոչերը. արդյո՞ք դրանք լուրջ քաղաքական ուժեր են, արդյո՞ք դրանց տակ կա ինչ-որ հիմնավորվածություն, թե՞ դրանք պարզապես մարդիկ են, որոնք ցանկանում են ժամանակ առ ժամանակ հիշեցնել իրենց մասին։ Կարծում եմ՝ դրա տարբերակումից

ԱՍԱՑ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒ ՉԱՍԱՑ ՈՉԻՆՉ

ԱՍԱՑ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒ ՉԱՍԱՑ ՈՉԻՆՉ Եթե անցած դեկտեմբերի սկզբին իր ասուլիսում զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասել էր, որ հոկտեմբերի 27-ի գործով տասնյակից ավելի քննչական վարկածներ են քննարկվում, երեկ նա հայտնեց, թե մի քանիսն արդեն հերքվել են։ Սակայն կտրականապես մերժեց լրագրողների բոլոր փորձերը՝ փոքր-ինչ բարձրացնել նախաքննության գաղտնիության քողը եւ տեղեկանալ, թե գոնե ինչ է հերքվել։ Եվ

Գրաքննություն սիրե

Դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավոր, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդգես Բաղրյանն ու պատգամավոր Կարեն Բաբուրյանը առաջարկել էին ԼՂՀ-ում գրաքննություն մտցնել։ Առաջարկն ԱԺ-ն մերժել էր։ Ելնելով այն հանգամանքից, որ գրաքննության ջատագով պատգամավորները ԼՂՀ նախագահի աշխատակազմից են, որ քրեական գործ է հարուցված ԼՂՀ անկախ միակ լրատվամիջոցի՝ «10-րդ նահանգ» թերթի աշխատակազմի դեմ՝ ԼՂՀ նախագահին

«ԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԷԻ, ՈՐ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ»

Խնդրեցին բացահայտել «Արմենպրեսի» հնարավոր տնօրենի անունը եւ Տիգրան Հակոբյանն այս պաշտոնի համար անհրաժեշտ չափանիշների շարքը (ոլորտին քաջատեղյակություն, մասնագետ, լավ կազմակերպիչ) ի վերջո այսպես ամփոփեց՝ «Ե՛վ սիրուն, ե՛ւ չբեր»։

ՄԱՀԱՊԱՏԻԺ ԻՄԱՑԵԱԼ՝ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից պատերազմի ընթացքում եւ հետո գերված, գերիների փոխանակման հետեւանքով հայրենիք վերադարձած հայ ռազմագերիների վկայությամբ՝ Բաքվից քիչ հեռու գտնվող Գոբուստանի ռազմագերիների ճամբարում հայերի հետ գերության օրեր են անցկացնում նաեւ Հայաստանից Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցի ռազմագերիները։ Գերությունից մայր Ադրբեջան վերադարձածներն այդ ճակատագրին են արժանանում նախեւառաջ այն պատճառով, որ լավ պահպանված են եւ չեն տառապում, ասենք,

ԵՐԿՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՕՐԵՆՔԸ՝ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

Սահմանադրությունը հնարավոր փոփոխությունների է նախապատրաստվում։ Ազգային ժողովի «Միասնություն» եւ «Կայունություն» պատգամավորական խմբակցությունների հանձնարարությամբ խորհրդարանի իրավագիտական խորհրդատու Վլադիմիր Նազարյանը աշխատանքային խմբի հետ նախապատրաստում է հնարավոր փոփոխությունները։ Ակնհայտ է, որ նորությունները քաղաքական որոշ ուժերի եւ պաշտոնատար անձանց սրտով չեն լինի։ Առավել մանրամասն՝ մեր վաղվա համարում։ ՍԵՄԻՆԱՐ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ Այսօր Ավստրիայի մայրաքաղաքում սկսվելու է սեմինար՝ նվիրված այդ երկրի ԵԱՀԿ

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ Է, ԻՍԿ ՈՄԱՆՑ ՄՈՏ՝ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՃԳՆԱԺԱՄ»

Չի կարելի իրարանցում ստեղծել քննության շուրջը։ Ես անկեղծությամբ եմ ասում, Գագիկի տեղը լինեի, կտանեի կդնեի հանրապետության նախագահի դեմը (պրն Նազարյանը նկատի ունի հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությունը- Մ. Ե.), կասեի՝ բարեւ ձեզ, ես գնացի։ Բայց նա այդ ընտանիքի հետ է կապված (պրն Նազարյանը նկատի ունի, որ Վազգեն Սարգսյանի ընտանիքը, Գագիկ Ջհանգիրյանի ընտանիքը հարեւաններ են եղել- Մ. Ե.), ես գիտեմ նրա թասիբը, նա ուզում է գործը բացել, հիմա ի՞նչ եք ուզում այդ մարդուց։

ԼԱՎ ԼՈՒՐ

Լրատվամիջոցների աշխատակիցներն էլ են սկսել դատարան դիմել իրենց իրավունքների ոտնահարման փաստերի դեմ բողոքելով։ Այսպես, «Այգ» հեռուստաընկերության ծրագրերի նախկին տնօրեն Ջուլիետա Ներսիսյանը Կենտրոն համայնքի առաջին ատյանի դատարան է դիմել՝ նշելով, թե 1999-ի հոկտեմբերի 1-ին իրեն բանավոր հրամանով ազատել են աշխատանքից եւ ոչ նախորդ 4 ամսվա աշխատավարձն են վճարել, ոչ էլ աշխատանքից ազատվելու գրավոր հրաման տրամադրել։ Ջուլիետա

ԿԱՍԿԱԾՅԱԼԸ

Ըստ հավաստի աղբյուրների՝ Ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենի տեղակալ Հարություն Հարությունյանին դեռեւս 94 թվականի դեկտեմբերի 2-ին հարուցված «Դրո» գործով «Դրո» կառույցին անդամակցելու մեղադրանք է ներկայացվել։ Որպես կասկածյալ պրն Հարությունյանին ձերբակալել են, սակայն 10-օրյա ժամկետը լրանալուց հետո ապացույցների անբավարարության պատճառով նրան ազատ են արձակել։ Գործի մեջ ներգրավվելով որպես վկա՝ պրն Հարությունյանը ստվար ցուցմունքներ է տվել։ ՈՒՐԵՄՆ ԿԱՇԱՌԱԿԵ՞Ր

ԼՐԱԳՐՈՂԸ ԽԱԽՏՈՒՄ Է ԷԹԻԿԱՅԻ ՏԱՐՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ

Երբ Տիգրան Հակոբյանն ասաց, թե երբեք ցուցում չի տվել վարկաբեկիչ քարոզարշավ կազմակերպել որեւէ քաղաքական ուժի կամ գործչի դեմ, «Իրավունքի» թղթակից Հովհաննես Գալաջյանը հետաքրքրվեց, թե արդյոք այդ կեղտոտ գործն իր տեղակալնե՞րն էին կատարում։ Հարցին բավական զուսպ պատասխանելուց հետո Տիգրան Հակոբյանը հավելեց. «Կեղտոտ աշխատանքը ձեր թերթն է անում։ Լեւոն Զուրաբյանը վաղուց ԱՄՆ-ում է՝ դուք գրում եք, որ

ՎԵՐՆԱՇԱՊԻԿԻ, ԱՄԵՆԱՊԱՅԾԱՌ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ, ՊՐԱԿԼԱԴԿԱՆԵՐԻ ՈՒ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՎ

Դեպի 21-րդ դար Գրական պետական «Ոսկե եղեգն» մրցանակաբաշխության արդյունքները արդեն հայտնի են բոլորին, այնպես որ նորից թվելու հարկ չկա։ Կրկնենք միայն, որ «Ոսկե եղեգն» մեծ մրցանակին արժանացավ արձակագիր Լեւոն Խեչոյանի «Սեւ գիրք, ծանր բզեզ» գիրքը։ Բացի այս մրցանակից, մնացածները տարբեր տարաձայնությունների տեղիք տվեցին։ Մրցանակաբաշխության արարողությունը նշվեց Գրողների միության Ծաղկաձորի հանգստյան տանը։ Ամենահետաքրքիր մասը արարողության, իհարկե,

Դատաքննությունը եզրափակիչ փուլում է

Դատաքննությունը եզրափակիչ փուլում է Երեկ վերաքննիչ դատարանն ավարտեց Նիկոլ Փաշինյանի գործով վկաների հարցաքննությունը։ Վերջին վկան, որ հարցաքննվում էր պաշտպանական կողմի միջնորդությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի աշխատակից Հայկ Գեւորգյանն էր։ Նա ներկայացրեց 1999-ի հունիսի 1-ին դատական ակտերի հարկադիր ծառայության աշխատակիցների խմբագրություն այցելության մանրամասները։ Պնդեց, թե նրանք ընդհանրապես չէին ներկայացել, գոռգոռում էին, հարձակվել էին թերթի տնօրենի վրա, հետո

ՀՆՉՈՒՄ ԷՐ ՆԱԵՎ ԱՐԾՐՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ

Վահան Հարությունյանի, Վանո Սիրադեղյանի եւ ՆԳ 10 աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը շարունակվեց երեկ ժամը 12։25-ին։ Նկատենք, որ այս գործով տուժող ճանաչված 24 քաղաքացիներից դատական նիստին ներկա էր միայն մեկը՝ ԳԽ նախկին պատգամավոր Կիմ Բալայանը։ Չկար եւ ոչ մի տուժողի ներկայացուցիչ։ Նիստը սկսվեց Արթուր Շահբազյանի պաշտպանի միջնորդությամբ։ Նա պահանջում էր քննչական վարչությունում առկա քրեական

ԵՐԿՐՈՐԴ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԱՌԱՋԻՆ ԱՍՈՒԼԻՍԸ

Հայաստանում 2000 թվականի առաջին ասուլիսը հունվարի 8-ին անցկացրեց Հայաստանի ազգային սկաուտական շարժում կազմակերպության (ՀԱՍԿ) ատենապետ Բագրատ Եսայանը։ Սա այս կազմակերպության առաջին հրապարակային ելույթն էր, որի առիթը ՀԱՍԿ-ի նախկին ատենապետ, համաշխարհային սկաուտական շարժման Եվրասիա տարածաշրջանի կոմիտեի նախագահ Հարություն Հարությունյանի կալանավորումն էր։ Բագրատ Եսայանը հրապարակեց ՀԱՍԿ-ի կենտրոնական վարչության հայտարարությունը, որում վստահություն էր արտահայտված, որ Հարություն Հարությունյանը չէր

«ՇԱՄԻՐԱՄ»-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի ազգային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրի առաջնային լուրն է դարձել ոմն Հարություն Հարությունյանի՝ հասարակությանը անհայտ մեկի պաշտպանության քարոզարշավը։ Երբեւէ լրագրող չեղած այս անձին ի պաշտպանություն ձայն են բարձրացրել հենց այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք առանց որեւէ հիմնավորման եւ փաստարկի աննախադեպ ոճրագործության հենց առաջին օրը հայտարարեցին, թե տեռորիստների ետեւում որեւէ

ԱԿԱՆԱՊԱՏՎԱԾ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՌՈՒՄԲԵՐԸ

«Բոլոր նորմալ երկրներում այսպիսի դեպքեր որ լինում են (նկատի ունի հոկտեմբերի 27-ը- Մ. Ե.), նախագահը հրաժարական է տալիս եւ հիմնականում հրաժարական է տալիս նրա համար, որ ոչ ոք չկասկածի, թե դա նրա արածն է։ Քոչարյանը հրաժարական չտվեց եւ, ինձ համար, կարծում եմ՝ նաեւ ամբողջ հասարակության համար, կասկածելի դարձավ»։

ԼԱՎ ԼՈՒՐ

Նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ալեքսան Հարությունյանը ԱԱՆ մեկուսարանում դիմավորեց իր երկրորդ որդու՝ Դավիթի ծնունդը։ Անկախ ամեն ինչից՝ շնորհավորում ենք նորածնի ծնողներին ու հարազատներին։ ՎԱՏ ԼՈՒՐ Երեկ «Առավոտի» խմբագրություն զանգահարեց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը եւ հերքեց ՀԱՍԿ-ի ատենապետ Բագրատ Եսայանի ասուլիսում արած հայտարարությունը, թե հոկտեմբերի 27-ին ինքն ու Հարություն Հարությունյանը խորհրդարան էին այցելել Անդրանիկ Մանուկյանի

ՊԱՏՎԻՐՎԱԾ ՈՃԻՐԻ ՊԱՏԻԺԸ

Երեկ վերաքննիչ դատարանը որոշեց մեկական տարով նվազեցնել «Հայծխախոտ» ԲԲԸ-ի նախկին գործադիր տնօրեն Լիդիա Սարգսյանի որդու՝ Աշոտ Սարգսյանի եւ ԵԿՄ անդամ Ավետիս Խաչատրյանի պատժաժամկետը։ Այսու, Ավանի նախկին համայնքապետ Ռուբեն Հայրապետյանի մահափորձը պատվիրելու համար Աշոտ Սարգսյանն այժմ 9 տարի է անցկացնելու ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում, իսկ Ավետիս Խաչատրյանն՝ այդ մահափորձն իրականացնելու համար՝ 8 տարի 6 ամիս։

ՀՐԱՀԱՆԳՎԱԾ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

«Պրոմեթեւս» հեռուստաընկերության տնօրենների խորհուրդը դադարեցրել է Հակոբ Ռուբինյանի «Այսօր» եւ Արմեն Բաղդասարյանի լրատվական-վերլուծական «Տեսադաշտ» հաղորդումների հեռարձակումը։ Քաղաքական այս հաղորդումների փակման պատճառը, հավաստի տվյալներով, նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրից «Պրոմեթեւսի» հիմնադիր Սենիկ Գեւորգյանի հետ որոշակի «զրույցների» հետեւանքն է։ ԴԱՐԴ ՄԻ ԱՐԵՔ՝ ՍԵՐ Է Տարվա վերջին «Ոսկե եղեգն» մրցանակաբաշխության ամփոփման ժամանակ բանաստեղծուհի Մետաքսեն ցանկություն հայտնեց դառնալ նախագահ Ռոբերտ

ՆՇՎԵՑ ՌԱԶՄԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ 50-ԱՄՅԱԿԸ

«… Նրան խորթ է իր լեգենդար կյանքն առուծախի նյութ դարձնելու, նրանով բեմ եւ շահավետ ցուցանակ զարդարելու այսօրվա գայթակղությունը»։ Տիգրան Մանսուրյանի գնահատականը Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ), նախկին քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանի առումով երեւի ամենատիպիկն է, ամենաբնութագրականը։ Նրանք, ովքեր երեկ հավաքվել էին նշելու Ռազմիկի 50-ամյակը, գրեթե նույնն էին շեշտում. անուրանալի մաքրությունը, ազնվությունը, ինքն իրեն «չմատուցելու» «հայտը»։ Ռաֆայել Ղազարյանի

Ինչպես էր ատամանը «գրավում» հեռուստատեսությունը

«Անորսալի վրիժառուները» ֆիլմաշարը դիտելու անուղղակի ներազդեցությունը «Հրազդան» տոնավաճառի տեր ու տնօրեն Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) հոկտեմբերի 28-ի հայտնի ՊՆ խորհրդակցության ղեկավարների՞, թե՞ գեներալների կողմից Ազգային հեռուստատեսությունը գրավելու հատուկ հանձնարարություն է ունեցել»,- գրեց «Հայոց աշխարհը» նոյեմբերի 19-ին եւ քանի որ որեւէ հերքում չհետեւեց, նույն թերթը նույն պնդումը որպես անսակարկելի ճշմարտություն կրկնեց նաեւ դեկտեմբերի 11-ին։ Սեփական նախաձեռնությամբ փորձեցինք,

ՄՇԱԿՈՒԹԱԲԱՐՈ «ՉԵ՞ՆՋ»

Հայաստանի ազգային պատկերասրահում անվերջ ձգձգվող ուսումնասիրությունների արդյունքների մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն այդպես էլ չտեսանք ու չլսեցինք։ Միայն հայտնի է մի բան, որ Պատկերասրահի վիճակը վատ է, եւ արվեստի տասնյակ գործերի անհետացման փաստեր կան։ 1999 թ. տարեսկզբին Ազգային պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանը ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարություն է հղել մի նամակ, որում նախարար Շառոյանին

ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԽԱԽՏ ԷՐ

Ավարտվեց ՀՀ պետական հիմնարկների եւ հասարակական սպասարկման աշխատողների արհմիության հանրապետական խորհրդի հարուցած հայցով քաղաքական գործի դատավարությունն ընդդեմ «Արմենիա» հ/հ ՓԲԸ տնօրինության։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժեց արհմիության խորհրդի հայցն ամբողջությամբ. հայցվորը պահանջում էր «կոլեկտիվ պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման արդյունքում բարոյական եւ նյութական վնասը՝ 1.024.000 դրամի չափով, գանձել հյուրանոցի տնօրինությունից»։ Դատարանը, լսելով

Լրահոս

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30