Օրվա լրահոսը
ՄԻՊ-ն այցելել է «Արմավիր» ՔԿՀ
Անահիտ Մանասյանն այց է իրականացրել ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ Մանրամասները՝ տեսանյութում ՄԻՊ գրասենյակ
Կարեն Խաչանովն ի վիճակի է վերադառնալ ATP 10
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 2024 թվականի վերջին հաղթել է Ալմաթիի մրցաշարում, Վիեննայում հասել է եզրափակիչ, իսկ Փարիզի «Masters»-ում՝ կիսաեզրափակիչ: Նա կարող է վերադառնալ TOP 10: Այս համոզման է աշխարհի նախկին 9-րդ ռակետ Անդրեյ Չեսնոկովը, որն այդ մասին խոսել է Խաչանովի հետ, երբ վերջինը Մոսկվայում էր գտնվել: «Ես նրան ասել եմ. մրցաշրջանի մի հատվածում ձախողվեցիր,
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։ Հանդիպման ընթացքում Էդուարդ Հակոբյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում առկա փոխգործակցությունը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի՝ «Հարկը հանուն կայուն զարգացման նպատակների» նախաձեռնության շրջանակում Պետական եկամուտների կոմիտեում Թվային
Էլինա Ավանեսյանը չի հաղթահարել Հոբարտի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը
Հայաստանի լավագույն թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, Ավստրալիայում ընթացող Hobart International մրցաշարում ԱՄՆ-ն ներկայացնող Ամանդա Անիսիմովայի հրաժարվելու պատճառով, քառորդ եզրափակչի փուլը անցնելուց հետո կիսաեզրափակչում 6:4, 3:6, 4:6 հաշվով պարտվել է մեկ այլ ամերիկուհու՝ Մաքքարթնի Քեսլերին ու զրկվել է հաղթողին որոշելու համար մենամարտին մասնակցելու իրավունքից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ապօրինի զենքի կասկածով ձերբակալելը դարձել է մարդկանց ազատությունից զրկելու անխափան գործիք իշխող քաղաքական ուժի ձեռքերում»․ Ռուբեն Մելիքյան
Ռուբեն Մելիքյանի վստահեցմամբ՝ անձին թեկուզ 10, 20 րոպեով ազատությունից զրկած ոստիկանության ծառայողները պատասխանատվության պետք է ենթարկվեն։
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին, ինչպես նաև համագործակցության օրակարգի հետագա ընդլայնմանն ու խորացմանը: Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման
Սուրեն Սուրենյանց. «Փաշինյանը թող Բայդենին, Թրամփին կամ Մակրոնին ասի, որ կանգնած ենք արտաքին ներխուժման վտանգի առաջ, եւ ռազմական միջամտություն է մեզ պետք: Տեսնենք կգա՞ն»
Հայաստանի իշխանության երկրորդ ոչ ադեկվատ քայլը: Հենց երեկ վերցնում՝ Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը հավանության են արժանացնում կառավարությունում, որը շուտով կգնա ԱԺ: Այսինքն, փոխանակ փորձեին հայ-ռուսական հարաբերություններում տոքսիկ բաղադրիչը վերացնել, ընդհանրապես մի այնպիսի բան են անում, որ Ռուսաստանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները երեկվանից սկսում են մեզ արձագանքել:
Արսեն Բաբայանին ազատ արձակեցին
Արդեն տեղեկացրել ենք, որ փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանին այսօր Քրեական ոստիկանությունը ձերբակալել էր՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով: Քիչ առաջ նա իր ՖԲ գրառմամբ հայտնեց, որ ազատ է արձակվել: «Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չոն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,- գրել է փաստաբանը:
«Հոկտեմբերյանցի Նովո»-ի տղան ոստիկանների կողմից իրեն «զախվատ» անելու մտադրության մասին իմացել էր «Լիմուզին» մականվամբ հայտնի՝ օդանավակայանի բաժնի պետից. Shamshyan.com
Shamshyan.com. Երեկ՝ հունվարի 9-ին, ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակվել Կոտայքի մարզում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ ջոկատայինների կողմից իրականացված հատուկ օպերացիայի՝ «զախվատ»-ի մասին: Տեղեկացրել էին, որ քրեական ոստիկանները բերման էին ենթարկել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի որդուն ու ևս մի քանի հոգու: Երեկ կեսգիշերն անց նշված անձինք
Իոաննիսյան. Առաջարկել ենք այդ պաշտոնին նշանակել ավագ դատախազ Գևորգ Քոչարյանին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի հաստիքի համար այժմ մրցույթ է ընթանում (Սրբուհի Գալյանի՝ այլ պաշտոնի անցնելու արդյունքում): Արթուր Սաքունցի հետ միասին Գլխավոր դատախազին ռեկոմենդացիոն նամակ ենք հղել, որում առաջարկել ենք այդ պաշտոնին նշանակել նույն
ՀՀ բազմաթիվ տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ
Եռաբլուրում շիրմաքարերից ծաղիկներ գողանալու գործով երեք անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Եռաբլուրում շիրմաքարերի վրայից ծաղիկներ գողանալու գործով երեք անձի կալանավորման միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՔԿ-ից։ Հիշեցնենք, որ հունվարի 4-ին համացանցում տեսանյութ էր տարածվում, թե ինչպես են գողանում Եռաբլուր զինվորական պանթեոնում ամփոփված զինծառայողի շիրմաքարերի ծաղիկները: ՊՆ-ից հայտնել էին, որ տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են: Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն
Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում. Արսեն Բաբայան
Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք սնվելու, ճանապարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները: Մեզ տանում են Քրեական ոստիկանություն: Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, որը ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով:
«Տունս այրվել է, բայց, համենայնդեպս, այլևս չունեմ այդ ձանձրալի սանտեխնիկական խնդիրները». ամերիկյան աստղեր, որոնք կորցրել են ունեցվածը հրդեհների հետևանքով
«Թեև կորուստը ցավալի է, ես երախտապարտ եմ, որ իմ ընտանիքն ու կենդանիները ապահով են»
«Տեսնես Վազգենին հանձնարարե՞լ է՝ այլեւս շինծու մեղադրանքներով քաղբանտարկյալներ չսարքել ժողովրդավարության բաստիոնում»
Դեռ աշխատում է ՀՔԾ-ում, երեւակայել կարելի է միայն, թե ինչ գործեր է քննում հիմա, ում վրա է կեղծ մեղադրանքներ շարում, ում է ղրկում դատարան կալանքի: Հարցրեք ինքներդ ձեզ, եթե որեւէ մեկն ասի՝ Վազգեն ջան, դու ուշիմ մարդ ես, ընդունակ ես, մի հատ գործ սարքիր էսինչի վրա, կանի՞, թե՞ չի անի: Կարող է՞ ասի, այլեւս երբեք, մենք արդեն նոր Հայաստանում ենք ապրում, ՀՔԾ աշխատողին վայել չէ նման բաներ անելը … Չխնդաք: Նույնիսկ չքմծիծաղեք: Ուշադրություն դարձրեք. խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալը գործ էր սարքում կեղծ ապացույցներով
Ովքե՞ր են ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածուները
Aravot.am-ի հետ զրույցում Հովսեփ Սիմոնյանն ասաց, որ ՀՅԴ-ն մասնակցելու որոշում կայացրել է, սակայն հայտնի չէ՝ ինչ ձևաչափով՝ միայնա՞կ, թե՞ դաշինքով, հետևաբար և այս պահին ցուցակի առաջին համարից խոսելն անհնար է։
Լանջիկ-Մարալիկ ճանապարհին բախվել են բեռնատարը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան. կան տուժածներ
Հունվարի 10-ին, ժամը 09:44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Howo» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Խ. Խ., ծնված 1956 թ․)
Կառուցապատման թույլտվություն ստանալու գործընթացն էլեկտրոնային եղանակով կիրականացվի
2025 թվականից կառուցապատման թույլտվություններ ստանալուն առնչվող ողջ գործընթացը ՀՀ բոլոր մարզերում և Երևանում պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով: Առցանց տարբերակով փաստաթղթերը մուտք անելու համար կարող եք այցելել հետևյալ հասցեով՝ https://urban.e-gov.am/hy: Երևանի քաղաքապետարան
Առաջարկվում է ԱՀԾ ծառայողներին ու աշխատողներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրել
2022 թվականի դեկտեմբերի 23-ին ԱԺ կողմից ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով 2023 թվականի հոկտեմբերին ստեղծվել է Արտաքին հետախուզության ծառայությունը, որն իր գործունեության բնույթով պայմանավորված` եւս առնչվելու է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին: ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը հունվարի 10-ին Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ««Պետական գաղտնիքի մասին»
Ֆիդան. «Հարավային Կովկասը ծայրահեղ կարևորություն ունի մեզ համար»
Ֆիդանը կարևորել է ստեղծված իրավիճակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրական ուղերձները:
«Վավերացնելով այս երկու կոնվենցիաները` ՀՀ-ն դառնում է մշտական արբիտրաժային պալատի անդամ»
«Եվս մեկ գործիք՝ խաղաղ եղանակներով միջազգային վեճերը լուծելու»
Եվրախորհրդարանի պատգամավորը ողջունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցով մշտական զեկուցող, պատգամավոր Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու ՀՀ կառավարության որոշումը։ «Ես անկեղծորեն ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ։ Նրանք, ովքեր կատարում են անհրաժեշտ պայմանները և կիսում են մեր արժեքները, միշտ պետք է ողջունվեն», – X-ի իր միկրոբլոգում նշել է ԵԽ պատգամավորը: Հայաստանի
«Բողոքարկելու ենք». դատարանը որոշում է կայացրել ընդդեմ «Օրրան» բարեգործական կազմակերպության. News.am
Բազմիցս ահազանգել ենք, որ «Օրրանի» հարևանությամբ իրականացվող ապօրինի շինարարությունը խախտում է հրդեհային անվտանգության նորմերը և խոչընդոտում շենքի բնական լուսավորությունը
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ հակաբակտերիային դեղերի կիրառումը
Դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով
Բայկոնուրից տիեզերք է ուղարկվել աշխարհի 35 լեզուներով թարգմանված և Չարենց ընտանիքի կողմից հրատարակված «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման 60 և բացման 50-ամյա հոբելյանները նշանավորվում են նաև տիեզերքում։ Ի նշանավորումն թանգարանի հիմնադրման 60 և բացման 50-ամյա հոբելյանի՝ պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի միջնորդությամբ Ղազախստանի Բայկոնուր քաղաքի տիեզերակայանից տիեզերք է ուղարկվել աշխարհի 35 լեզուներով թարգմանված և Չարենց ընտանիքի կողմից հրատարակված «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը։ Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մահացել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում «Նիսան» մակնիշի մեքենան կողաշրջվել է, և արգելափակված անձինք քաղաքացիների շնորհիվ դուրս են բերվել: Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10:45-ին «Նիսան» մակնիշի մեքենան Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին ինքնավթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ուղևորը՝ 68-ամյա
Ռուբեն Ռուբինյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 10-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: ԱԺ
ԱՄՆ նախկին նախագահներից շատերն են լավ հարաբերություններ պահպանել միմյանց հետ, օրինակ Քլինթոնը դիմել է Նիքսոնին, Թրումենը խորհուրդ է խնդրել Հուվերից
«Դա աշխարհի ամենամիայնակ գործն է, ուստի սովորաբար նրանք ձեռք են մեկնում և հույսը դնում միմյանց վրա»
Արարատ Միրզոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել գործընկերության ընդլայնման հեռանկարների շուրջ, ընդգծել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նախորդ տարվա ընթացքում արձանագրված հաջողություններին, գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ քննարկումների ընթացքին և առաջիկա ծրագրերին: Անդրադառնալով «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի
Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. ԴԱՀԿ
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Տեղեկացնում ենք, որ «Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքի, որն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի որոշմամբ պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման, Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող անձի ելքի իրավունքի սահմանափակումը։ Այն է՝ 1.Հայաստանի