Օրվա լրահոսը
ՈՒՐԵՄՆ ՄԻՇՏ ԱՅՍՊԻՍԻ՞Ն Է ԵՂԵԼ
«Մամուլում շատ է գրվում այն մասին, որ պաշտոնը փչացրեց Ձեզ. Դուք մեծամտացաք ու ինքնասիրահարված դարձաք»,- «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանի այս դիտողությանը վարչապետ Արմեն Դարբինյանն առաջարկով պատասխանեց. «Հարցրեք իմ ընկերներից։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել»։ «Այնուամենայնիվ, կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ Դուք վարակվել եք աստեղային հիվանդությամբ»,- հարցին ի պատասխան էլ ասաց. «Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։
ԹԱՐԽՈՒՆԻՑ «ՈՍԿԵ ՊԱՏԱՌԱՔԱՂ» ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
Պռոշյան փողոցում վերջերս կառուցված խորովածանոց-ռեստորանը ոչ միայն իր անվանումով է յուրօրինակ՝ «Ոսկե պատառաքաղ», այլեւ ներքին հարդարանքի ու գների ճոխությամբ։ Խորովածասեր հասարակայնությունը վաղուց գիտի, որ «օբյեկտի» անվանումը հիմնականում որեւէ ուղղակի կապ չի ունենում բուն «օբյեկտի» հետ։ Ասենք, «Իսրայել Օրի» խորովածանոցը բոլորովին էլ Իսրայել Օրիինը չէ, եւ ոչ էլ, թող ներվի անպատկառ զուգահեռը՝ «Իսրայել Օրին» «ֆիրմային» խորոված
«Դու ցար ես, ժողովրդի հայր»
Պատմական դեպքերն ու դեմքերը կրկնվում են։ Այսօրվա միջազգային իրադրությունը մի շարք գծերով հիշեցնում է Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակը՝ 1914 թ. հունիս-հուլիսը։ Այն ժամանակ եւս միջազգային ոչ կառավարական ազդեցիկ ուժերը ի մի գալով՝ Բալկաններում եւ եվրոպական մայրաքաղաքներում ու արքունիքներում եռանդուն գործունեություն էին ծավալում՝ համաշխարհային կոնֆլիկտ հրահրելու ուղղությամբ։ Նպատակները մի քանիսն էին՝ խորտակել եվրոպական մի շարք հզոր
Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ
Հարավսլավիայի ռմբակոծումները մի հետաքրքիր հետեւանք ունեցան. սկսվեց կանխագուշակումների մի յուրօրինակ մրցակցություն, թե էթնիկական «լոկալ» խնդիրներ ունեցող երկրներից որ մեկն է լինելու ՆԱՏՕ-ի հաջորդ թիրախը։ Այդպիսի մտավախություն հայտնողներ եղան մեր հարեւան Վրաստանում ու Ադրբեջանում, արաբական երկրներում ու Հեռավոր Արեւելքում, նույնիսկ Ռուսաստանում ու ՆԱՏՕ-ի հավատարիմ զինակից Թուրքիայում։ Հայաստանը եւս անմասն չմնաց։ Մեզ մոտ էլ գտնվեցին որոշ քաղաքական
ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՉԿԱՏԱՐՎԵԼ
Եվ ոչ ոք պատասխան չտա՞ Վարազդատ Ավագյանի անձնական փոխհարաբերությունները, մասնավոր ձեռնարկները դժվար թե մեզ գրավեին, առավել եւս, դրվեին հանրության ուշադրության կենտրոնում։ Սակայն հետաքրքրեց այն պարզ պատճառով, որ դատարաններից մեկի հերթական վճիռը չի կատարվում 1998 թ. օգոստոսից։ Եվ ստացվում է այսպես. դատարանը վճիռ է կայացնում, եւ չի կատարվում։ Մինչեւ օրս վճիռ չկատարելու հանգամանքը «միամտաբար» կապում էի
«ԿԱՆԱՉՈՒ» ՆՈՐ ՇՈՒԿԱՆ
Դիմում եմ Երեւանի այն բնակիչներին, ովքեր ցանկանում են գնել էժան կանաչեղեն։ Խնդրե՛մ, համեցեք Երեւանի կենտրոն, Գրիբոյեդովի արձանի մոտ, որտեղ ծաղիկների փոխարեն կտեսնեք կանաչեղեն վաճառողներին։ Որպես «իսկական» կանաչեղեն, այն վաճառվում է կոշիկի, ափսեների եւ տանը մնացած մյուս հնամենի իրերի եւ, իհարկե, փքաբլիթների հետ։ Դե, կանաչի վաճառողները հո քաղցած չե՞ն մնա։ Այս ամենը վաճառվում է ամենապատվավոր տեղում՝
«ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ» ՑՈՒՑԱԿՆԵՐԸ «ԲԻՍՏՐՈ» ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ
Աշխարհի բազմաթիվ երկրներ վերջին տասը տարիների ընթացքում իրենց դեսպանատները կառուցեցին մեր մայրաքաղաքում։ Ցավոք, ճարտարապետական ինքնատիպ կոթողներով հարուստ Երեւանի դեմքը օր-օրի աղավաղվում է առանձին մարդկանց ինքնագործունեության, պետական այրերի անտարբերության ու թողտվության պատճառով։ Բարձիթողի վիճակն այն աստիճանի է հասել, որ ոչ ոք չի բռնում Երեւանն աղավաղողների ձեռքը։ Ամենուր, նույնիսկ քաղաքի կենտրոնի շենքերի պատերին հաճախ կարելի է տեսնել
ՀԱՐԱԶԱՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԸ
1998 թ. ապրիլի 20-ին ձեւավորվեց Հայաստանի ներկայիս կառավարությունը։ Նշանակված 21 նախարարներից չորսը՝ արդյունաբերության եւ առեւտրի, առողջապահության, բնապահպանության եւ օպերատիվ հարցերի, պաշտոնազրկվել են, իսկ էներգետիկայի նախարարը, կարելի է ասել, առաջ է քաշվել։ Վարչապետ Ա. Դարբինյանը արդյունքների հասնելու համար խոստացավ 9 ամիս (որպես կենսաբանորեն ճշգրիտ ժամկետ), խոստովանելով, որ պայմանավորվածությունները կառավարության բոլոր անդամների հետ մեկ տարի ժամկետով է։
Գլոր -գլոր -գլորվիր, Քվեների մեջ մոլորվիր
Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը կարելի էր անվանել (այնտեղ անվանեցին էլ) Վահե Վարսանյանի բենեֆիսը. օրակարգի յոթ հարցերից չորսի զեկուցողը նա էր։ Մինչեւ «գլխավոր դերակատարի» մուտքը քննարկվեց եւ քվեարկվեց «Առաջադրման պաշտոնաթերթիկներում ստորագրությունների ընտրանքային ստուգման համար վիճակահանության եւ ստուգման կարգը»։ «Կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիների քվեարկության նախապատրաստման, կազմակերպման եւ անցկացման կարգի
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼ
Լրացավ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահական երդման մեկ տարին։ Իրականում Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր դեռեւս երդումից երկու ամիս առաջ։ Իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները գնահատեցին նախորդներին՝ ցույց տվեցին նրանց մահացու մեղքերը եւ խոստացան, որ այսուհետ այսպես չի լինելու։ Այժմ ներկա իշխանությունների գործունեությունը գնահատելու հնարավորություն ունեն նախորդ իշխանությունների ներկայացուցիչները։ Առաջինը մենք դա խնդրեցինք անել Հայաստանի Հանրապետության ամենաերկար վարչապետ
ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԽԱՆԳԱՐԵՑ «ԱՐՄԵՆՏԵԼԸ»
Նաեւ մեծամասնական ընտրահամակարգով առաջադրվելու համար Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար, ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանն «Առավոտին» այսպես ներկայացրեց մեծամասնական ընտրահամակարգով պատգամավոր՝ իր չառաջադրվելու դրդապատճառները։ «ԱԺՄ վարչությունում այս հարցը քննարկվել էր եւ միայն Վազգեն Մանուկյանն էր ազատվել մեծամասնականով առաջադրվելուց։ Իմ ցանկությունն էր՝ առաջադրվելու դեպքում ուժերս փորձել կամ Աջափնյակում կամ Շիլաչիում, քանի որ հորս տունն այնտեղ է։
Լինում է, չի լինում, մի վարչապետ է լինում
Որն ասում էր, թե հացադուլը լավ բան չի Էս վարչապետը մի օր առանց դերվիշի շոր հագնելու, իր վարչապետական «կոստյում-շալվարով», փողկապ-վերնաշապիկով եւ վարչապետական կեցվածքով, ՀԱՄԽ-ում տեղի ունեցած մի միջոցառումից դուրս գալով, վարչապետական արքունիքը (ՀՀ կառավարության շենք) մտնելիս իր աչքով տեսավ եւ ականջով լսեց, որ շենքի մոտ բազմություն է հավաքվել։ Իր ուղեկիցների շվաքի ներքո վարչապետ Արմեն Դարբինյանն
Опять двойка?
(Վերնագիրը բուն նյութի հետ անմիջական առնչություն չունի) Ըստ լուրերի՝ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը հեռուստատեսությամբ պետք է ելույթով հանդես գար։ Թեման՝ Արծրուն Մարգարյանի սպանության գործով կալանված Արմեն եւ Արսեն Խաչատրյանների խափանման միջոցի երկարաձգումն էր 2 ամսով։ Սակայն, ինչպես ճշտեցի ՆԳ եւ ԱԱ հասարակության հետ կապի վարչության պետ Միքայել Գրիգորյանից, ինքը այս մասին չգիտի
ԼԱՎ ԼՈՒՐ
Կյանքը ցույց է տվել, որ գոյություն ունի ընտրության 3 տարբերակ. կամովի, ստիպովի, ձայն առնովի։ Առաջինը դուրս է եկել գործածությունից։ Երկրորդը՝ գլխացավանք է, ուստի ամենաանցավն ու հուսալին ձայն առնովին է։ Հենց այդպես էլ անում էին գրեթե բոլոր «ազնիվ» թեկնածուները մինչեւ Արշակ Սադոյանի ելույթը, ուր նա առաջարկում էր ժողովրդին վերցնել, ինչ տալիս են, բայց հետո քվեարկել ըստ
ԵՐԿՈՒ ԿԵՏԵՐԸ ՄԻԱՑՆՈՂ ՈՒՂԻՂԸ
Դավիթաշենի կամուրջը դեռեւս պատրաստ չէ։ Անցած տարվա վերջին կամրջի շինարարությունն այնքան թափով էր առաջ գնում, որ դավթաշենցիները սկսեցին մտածել՝ կարո՞ղ է ավելի շուտ պատրաստ լինի։ Բայց արդեն երկար ժամանակ է՝ կամրջի շինարարությունը փակուղի է մտել, առաջվա աշխույժ եռուզեռը չկա, տեխնիկան կանգնած է, բանվորներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել։ Փող տվեք, որ կամուրջը լինի Անցած տարվա
Ա՜Յ ՔԵԶ ԹՌՉՈՒՆԻՉ
«Շատ լավ էր, որ Կարապետ Ռուբինյանը թողեց ԱԺ փոխխոսնակի պարտականությունը եւ էս օրենքի նախագիծը մտցրեց։ Ու հույս ունեմ՝ շատ նախագծեր կմտցնի։ Բայց նույնը չեմ ցանկանում ներկայիս մեր նախագահին ու տեղակալներին, որ գնալուց հետո մտցնեն։ Այլ կցանկանայի՝ էս պաշտոնում մտցնեին նման օրենքի նախագծեր, որ էս ժողովրդի համար մի քիչ դուրեկան լինի»,- կոմունիստ Խորեն Սարգսյանի երեկվա ելույթից
ԸՆԴՈՒՆՎԵ՞Ց, ԹԵ՞ ՉԸՆԴՈՒՆՎԵՑ՝ ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ
Խոսրով Հարությունյանը հայտարարեց, թե էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին օրինագիծը չի ընդունվել։ Քվեարկության արդյունքներն էին՝ 88 «կողմ», 4 «դեմ», 5 «ձեռնպահ»։ ԱԺ նախագահը պնդում էր, թե 96 ձայնով պիտի ընդունվեր, քանզի բյուջեի եկամուտներն է նվազեցնում։ Մինչդեռ կառավարությունը երկրորդ ընթերցումից առաջ բյուջեում փոփոխությունների օրենքով պահանջվող նախագիծը չէր ներկայացրել։ Եվ Էդվարդ Եգորյանը պնդում էր, որ օրենքն ընդունվել է։
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱ՞Ջ, ԹԵ՞ ՀԵՏՈ
Այս էր գերխնդիրը Մաս 1 Փաստ է այն, որ Հայաստանի բոլոր ստեղծագործական միությունները կոմունիստական մնացուկներ են։ Ու բոլոր այդ միությունները ռեֆորմի, էական փոփոխությունների, գործունեության նոր մեխանիզմների մշակման կարիք են զգում։ Հայաստանի կինոգործիչների միության անդամների ստվար մի զանգված (ինչպես նաեւ կինոգործիչներ ու կինոգետներ, որոնք միության անդամ չեն) համախմբվել են միությունը մնացուկային վիճակից հանելու, կինոյի ոլորտի բարեփոխման
Եթե բոլորը մեկի դեմ են, ապա այդ մեկը կա՛մ հիմար է, կա՛մ Աստված
Լրջանալու հերթական պահը Հայ պահպանողականները պաշտպանեցին Իրաքի արաբներին, հայ դաշնակցականները՝ Թուրքիայի քրդերին, հայ կոմունիստները՝ Հարավսլավիայի սերբերին, թեեւ նրանք հայերիս զորակցող հայտարարությունների կարիքը թերեւս չունեին։ Պահպանողականներս դեմ արտահայտվեցինք երկակի ստանդարտների կիրառմանը, դաշնակներն արտահայտեցին իրենց ատելությունը թուրքերի հանդեպ, իսկ կոմունիստները՝ հավատարմությունը Խորհրդային Միության հավերժ հիշատակին։ Մեծ հաշվով վերջին երկու մեծաթիվ կուսակցությունների առնվազն այդ քայլերում քաղաքականության փոխարեն նացիոնալ-ռոմանտիզմն
ՄԹՆՈԼՈՐՏԸ ԼԻՑՔԱԹԱՓՎԵՑ
Նշումներ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության մեկ տարվա առթիվ Համոզված եմ. ով էլ լինի երկրի նախագահը, նրա մասին պետք է խոսել կամ գրել հարգանքով: Եթե ես Հայաստանի առաջին կամ երկրորդ նախագահի հանդեպ կիրառում եմ «Հրապարակ» հաղորդաշարի լյումպենի բառապաշարը, նշանակում է, ես չեմ հարգում ոչ թե այդ անձանց, այլ իմ պետությունը եւ ինքս ինձ՝ որպես այդ պետության քաղաքացի:
Մեղավոր է գազատա՞րը
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ա. Իշխանյանը, փաստաբաններ Ա. Կիվիրյանը եւ Լ. Սահակյանը երեկ ցանկություն էին հայտնել հանդիպել լրագրողների հետ, կապված 1998 թ. դեկտեմբերի 3-ին Ջերմուկում մոր եւ մանկան առողջարանում գազի կուտակման հետեւանքով տեղի ունեցած պայթյունի, դրան հաջորդած դատաքննության ընթացքի հետ։ Ա. Իշխանյանի գնահատմամբ «անօրինականություն է կատարվել կոնկրետ անձի՝ Կարապետ Եղոյանի նկատմամբ»։ Ի դեպ, իրենք փաստարկներ եւ
ՀԱՄԱՏԵՂԻ ՀԱՄԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ
Օտարերկրյա ներդրումները եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը շատ հիմնավոր պատճառաբանություն ունեին. դրանք ոչ միայն պիտի մեղմեին սոցիալական լարվածությունը, այլեւ անշեղորեն բարձրացնեին ժողովրդի կենսամակարդակը։ Բայց ստացվեց՝ հակառակն այն խոսքը չէ։ Իրենց բողոքը մոտավորապես այսպես ձեւակերպեցին «Ֆըրսթ Դայնսթի Մայնզ-Արմենիա» հայ-կանադական (տվյալ դեպքում թերեւս ավելի ճիշտ կլիներ ասել՝ կանադա-հայկական) համատեղ ձեռնարկության Սոտքի մասնաճյուղի աշխատակիցները (բնականաբար՝ հայ)։ Ձեռնարկության երկար-բարակ անունից
Մուրճ ու զնդանի արանքում
Հարցազրույց ՀՀ տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանի հետ -Պարոն Զախարյան, օդանավակայանային ծառայություններից՝ ավիասնունդ, վերգետնյա սպասարկում, որոնք գործում էին «Հայկական ավիաուղիներ» (ՀԱՈՒ) ՊՓԲԸ կազմում, առանձնացվեցին։ Ո՞րն էր նպատակը, եթե այսօր ակներեւ է դրանց վերամիացման անհրաժեշտությունը։ – Նշեմ, որ «Ավիասնունդ» ձեռնարկությունը խորհրդային ժամանակներից ի վեր գործել է առանձին։ Այն ՀԱՈՒ-ի կազմում էր առժամանակ։ Վերգետնյա սպասարկման համար կատարվում են
ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՀՈՍՔԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ Է
Վերջին շրջանում ակտիվ խոսակցություններ են սկսվել Ալավերդու պղնձաձուլարանի հնարավոր սառեցման մասին։ Հարցն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Գործարանի փակմամբ անգործության է մատնվում քաղաքի բնակչությունը: Վերջին շրջանում ինվեստորներ հրավիրելու կոչերի հետ մեկտեղ եկած ինվեստորը հերթական անգամ հրաժարվում է Հայաստանում աշխատելուց։ «Առավոտն» այս հարցին անդրադարձել է եւ նշել, որ հարցը ոչ թե առաջացել է օբյեկտիվ պատճառների հետեւանքով, այլ
1000 ստորագրություն՝ 5 ժամում
Սովորաբար բոլորից տարբեր բնավորություն է դրսեւորում լրագրող Աղվան Վարդանյանը։ Իբրեւ պատգամավորության թեկնածու, նա էլի տարբեր էր բոլորից։ Եթե մյուսները մի քանի օր շարունակ հավաքում են իրենց անհրաժեշտ 500 ստորագրությունը ու այդպես էլ չեն հավաքում, ապա այդ հարցը Աղվան Վարդանյանը լուծեց հաշված ժամերի ընթացքում։ Նրա թիմը գործունեություն սկսեց ծավալել շաբաթ օրը՝ հավաքվելով կեսօրին մոտ։ Բաժանելով ընտրատարածքն
«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ» ՇՏԱԲԸ ԳՈՐԾՈՒՄ Է
Նախընթաց օրերին մի քանի նիստ է գումարել Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի ստեղծած «Միասնություն» դաշինքը եւ կազմավորել նախընտրական շտաբ։ Այն ղեկավարվելու է հավասարությամբ՝ Ժողովրդական եւ Հանրապետական կուսակցությունների համարժեք ներկայությամբ։ Կենտրոնական շտաբն, ասենք, բաղկացած է 16 անդամից, որում ընդգրկված են ութական հանրապետական եւ ժողովրդական։ Շտաբի աշխատանքներն էլ կազմակերպվելու են համանախագահությամբ՝ ՀԺԿ-ից վարչության քարտուղար Արմեն Խաչատրյանի եւ
«Միասնություն» դաշինքի ճակատագիրը
Ըստ աստղագուշակ Զառա Մալոյանի ՀՀԿ-ՀԺԿ միավորումն ու «Միասնություն» դաշինքի ծնունդը այն դեպքն է, որը քննարկվում է քաղաքական բոլոր շրջանակներում։ Կանխատեսումներ էլ են արվում՝ դաշինքը երկար չի դիմանա, կլուծարվի։ Կամ՝ ասենք, հայ ժողովրդի միակ փրկությունը սույն դաշինքն է։ Իմանալով բոլորի տեսակետը, հետաքրքիր են նաեւ աստղագուշակ- մասնագետի պրպտումները երկնքում եւ ըստ այդմ՝ նրա եզրակացությունները։ Դաշինքի մասին հրապարակման
ՀԱՐՑԵՐ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Խնդրվում է Ձեր թերթի միջոցով պարզաբանել հետեւյալ հարցերը պրն Վահան Հովհաննիսյանի միջոցով. 1. Որտեղ է գտնվում Հայաստանի այն փողերը, որոնք Հայ դաշնակցության կողմից տարան Հայաստանից, պայմանով, որ Հայաստանը երբ անկախանա այն ժամանակ նոր հետ բերեն եւ կօգտագործեն անկախ Հայաստանի բարգավաճման համար։ Արդեն քանի տարի է Հայաստանը անկախ եւ թշվառ վիճակում է ինչու չեն բերում եւ
ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՇԱՀԵԼ «ԵՐԿՐԱՊԱՀԻ» ՀԱՄԱԿՐԱՆՔԸ
Ակնհայտորեն՝ դարձյալ ապարդյուն «Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվելուց առաջ վարչապետ Արմեն Դարբինյանի ստորագրությամբ մի տեղեկանք բաժանվեց պատգամավորներին, որտեղ նշված էր. «ՀՀ կառավարությունը էներգակիրների ծախսի հետ կապված բնակչության սոցիալական վիճակի մեղմացման գլխավոր ճանապարհը համարում է արդյունաբերական մի շարք ձեռնարկությունների վերագործարկումը, գյուղատնտեսական մթերքների կազմակերպված գնումների իրականացումը (…), լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը»։ Թերեւս միայն «էներգակիրների ծախս»
Նա եկավ որպես խորհրդական
Քարոզարշավին մնացել են հաշված օրեր Ապագա բժիշկներին քաղաքականությունն այնքան է հետաքրքրում, որքան կույր աղիքի վիրահատության տեխնիկան՝ քաղաքական գործիչներին։ Բժշկական համալսարանում երեկ ուսանողներին հանդիպեց ՀՀ նախագահի խորհրդական (արտաքին հարաբերությունների գծով), Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը։ Առաջին տպավորությունն այն էր, որ ուսանողներին դահլիճ էին բերել «զոռով», քանի որ ժամը 15-ին (հանդիպման նախօրոք նշանակված ժամին) դահլիճը լրիվ դատարկ էր։