Օրվա լրահոսը
ԲԱ ԵՂԱ՞Վ…
ՀՀ բնապահպանության նախարար Գեւորգ Վարդանյանը «չարություն» է արել. կավիճով խփել է դպրոցի տնօրենին։ Թե ինչու, ինչպես ու նաեւ այլ հայտնի դեմքերի «հերոսությունների» մասին կարդացեք 8-րդ էջում։ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ «Առավոտը» դիմեց նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակին՝ ստանալու համար Վանո Սիրադեղյանի վերջին հայտարարությունների մեկնաբանությունները եւ ստացավ հետեւյալ պատասխանը. «Ինչպես եւ այլ գործիչների նմանատիպ հայտարարությունների դեպքում, Լեւոն
ԳՐԻԳՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԻԶԵՑ ՍԵՆԱՅԻ ՄԵՋ
Պոմպիդուի անվան կենտրոնում (Բոբուռ) դեկտեմբերի 7-15-ը կայացած մշակութային ֆիլմերին նվիրված փառատոնին մասնակցում էր նկարիչ Գրիգոր Խաչատրյանը («Անուն բարձր ու վսեմ»)։ Նա ներկայացել է իր երեք ֆիլմերով՝ «Տարողություն» (նկարիչներ Արեւիկ Արեւշատյանի եւ Ռուբեն Գրիգորյանի նախագծի մասին պատմող), «Օպուսէտսետերա» («Ստեղծագործություն եւ այլն», ներկայացնում է Կիլիկյան նավատորմի ցուցահանդեսը) եւ «Վարուժան Վարդանյան, մենախոսություն»։ Փառատոնը մրցակցության խնդիր չէր ենթադրում, այլ
ԵՐԲ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ
Մինչ այսօր դեռեւս ոչ մի ոլորտում չհանդիպեցինք մի բարեփոխման, որ ծառայեր իր բուն իմաստին։ Ընդհակառակը, ամեն մեկն սկսեց իր ձեւով բառին հատկանիշներ գտնել ու դա օգտագործել։ …Ու մնաց միայն բառի թարգմանությունը, այն էլ՝ աննպատակ, օդում կախված: ՀՀ Սահմանադրությունն ամրագրեց նոր դատական համակարգ։ Այս ոլորտի «բարեփոխումներին» այս տարի վերջին անգամ փորձեցինք անդրադառնալ՝ զրուցելով փաստաբանների կոլեգիայի նախագահի
ՍՏՈՒԳՈՂՆԵՐԻՑ ԱՀԱԲԵԿՎԱԾ
Դեռեւս խորհրդային շրջանից հայտնի էր, որ ստուգումները մի նպատակ ունեն՝ դրամ կորզել ստուգվողից, քանի որ ստուգողի մոտ միշտ էլ ստուգվողն է մեղավոր։Այս հրաշալի ավանդույթը փոխանցվել է մեր ժամանակներ։ Իսկ որովհետեւ արդյունաբերությունը չի աշխատում, եւ աճում է գործազրկությունը, մեր ազգային իշխանությունները նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով ստեղծում են նոր ստուգող մարմիններ եւ նրանց տալիս անսահմանափակ հնարավորություններ։ Այսպիսով,
ԱՄԱՆՈՐԻ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐ ՄԵՐ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ՝ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎՆԵՐԻՑ
Սովորաբար նոր տարվա նախօրեին հանրապետության նախագահը բարեմաղթանքներով ու բազմաթիվ խոստումներով շնորհավորում է մեր բազմաչարչար ու ամենահամբերատար ժողովրդին, փոխանակ ձմեռ պապի նման ամենքիս մի համեստ նվեր տա։ Դա նրա համար եմ ասում, որ ամեն անգամ հույսուհավատով սպասում ենք այդ նոր տարիներին, բայց, չգիտես ինչու, նախագահի բարեմաղթանքներն ու ցանկությունները երբեք տեղ չեն հասնում, իսկ խոստումներն էլ չեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՓՈՂԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ
Արդարադատության նախարարությունում պաշտոնաապես գրանցված են 83 օտարերկրյա եւ միջազգային կազմակերպություններ եւ հիմնադրամներ։ Միշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե նրանք մեզ մոտ ինչով են զբաղված, ինչքանով են մեզ օգտակար, ինչ փողեր են ծախսում եւ ինչի վրա։ Այս եւ նմանատիպ այլ հարցերի պատասխանները փնտրելով՝ առաջինը այցելեցի Բաց հասարակության ինստիտուտ, Սորասի հիմնադրամ։ Ի՞նչ է սա Սորասի հիմնադրամների ցանցը
ՄՈՑԱՐՏԻ ՆԱՄԱԿԸ ՍԱԼԻԵՐԻԻՆ
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր պարոն Արամ Աբրահամյանին Պարոն խմբագիր, բարբաջանքներին պատասխանելու սովորություն ընդհանրապես չունեմ, սակայն քանի որ Ձեր խմբագրած թերթը մեկ տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է փորձում վարկաբեկել նվաստիս անձը, ստիպված եմ պատասխանել։ Եվ պատասխանս էլ ոչ թե Ձեր թղթակցին է ուղղված (դա նրա համար մեծագույն պատիվ կլիներ), այլ Ձեզ։ Լրագրողի խորհուրդ տամ Ձեզ.
Կալանավայրերում տոնածառ չի դրվում
Ինչպե՞ս է ապրում մարդը կալանավայրում, ինչպիսի՞ սովորույթներ եւ ավանդույթներ են պահպանվել զուգահեռ հասարակության ներսում, կալանավայրը ո՞ր տոների առաջ է «խոնարհվում», լինո՞ւմ են արտոնություններ համամարդկային այնպիսի տոների ժամանակ, ինչպիսին Ծննդյան տոներն են։ Չեմ թաքցնում նաեւ փոքր-ինչ սենտիմենտալ թվացող հարցս. տոնածառ դրվո՞ւմ է կալանավայրում։ Իմ զրուցակիցները ընտանիքներ են, որոնք իրենց հարազատ-կալանավորի համար այս տարվա վերջին տեսակցությունն են
ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԲԵՐԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ
Նախատոնական զրույց քաղաքագետների միության նախագահ, Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Հմայակ Հովհաննիսյանի հետ։ -Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ սպասելիքներ ունեիք 1998 թվականից եւ որքանո՞վ դրանք արդարացան։ – Շատ հետաքրքիր է, որ 1997 թ. Ամանորյա մի միջոցառում էր կազմակերպված Փանջունու ակումբում, որին մասնակցում էին նաեւ Վազգեն Մանուկյանը՝ տիկնոջ հետ, Շավարշ Քոչարյանը, Դավիթ Վարդանյանը, Սամվել Շահինյանը, ՍԻՄ-ի տղաները։ Մենք
Ինչո՞ւ եք այդքան անհավատ, պրն Սիրադեղյան
Այս փոքրիկ հոդվածը չէր գրվի, եթե չլիներ պրն Վանո Սիրադեղյանի «լավ մոնտաժված» հեռուստաելույթը։ Եվ հետո, «Առավոտում» իմ կարիերան չեմ ուզում ավարտել «գյուղատնտեսական» թեմատիկայով։ Պրն Սիրադեղյանը լավ հիշողություն ունի եւ հավանաբար կհիշի, որ ես իր արձակի երկրպագուն եմ։ Զիլ էր հեռուստաելույթում հնչած այն միտքը, թե «պրոլետարական տափաստանի» բնակիչ, տաղանդավոր ու «դուխով» երիտասարդը կարող է ցանկ կազմել,
«ԱՄԵՆԱՇԱՀԱԾԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ»
Շատ ավելի ուշ իմացա, որ նախագահը հրահանգել էր Սերժ Սարգսյանին, որ նա գնա եւ ջարդի Ներքին գործերի նախարարությունը։ Ջարդվեց մի կառույց, վաղը կջարդվի բանակը՝ դա բացառված չէ, որովհետեւ ես պատերազմը չեմ բացառում։
Բավիղ
Նոյեմբերի 17-ին «Слабо?» հրապարակման մեջ մեջբերել էինք դատախազության մամլո խոսնակ Գուրգեն Ամբարյանին։ Նա «Առավոտի» հարցին ի պատասխան, թե արդյոք դատախազությունը չի՞ պատրաստվում քրեական գործեր հարուցել կամ բացատրագրեր պահանջել Դաշնակցության հանրահավաքում հնչած հայտարարությունների առնչությամբ, պատասխանել էր, թե դատախազությունն առանց այն էլ այդ անձանցից ոմանց վերաբերյալ քրեական գործեր է քննում։ Նշել էր Էդվարդ Եգորյանի, Վահագն Խաչատրյանի, Աշոտ
«ՎԱՌ, ՇԱՏ ՎԱՌ ԵՎ ԵՎ ՀԱՄԱՐՅԱ ԽԱՄՐՈՂ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ»
Նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը երեկ ճեպազրույցում մանրամասն ներկայացրեց նույն օրը Ռոբերտ Քոչարյանի ստորագրած երկու հրամանագրերը։ Սակայն լրագրողներին առավել հետաքրքրողը շաբաթվա աղմկահարույց երկու հայտարարություններին նախագահի արձագանքն էր։ 1999-ին՝ սփյուռք Նախագահի ստորագրած առաջին հրամանագիրը 1999-ի սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների հիմնահարցերին նվիրված համահայկական համաժողով հրավիրելու մասին է։ Նույն հրամանագրով ստեղծվել է այդ համաժողովը նախապատրաստող կառավարական հանձնաժողով, որի համանախագահները
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏԵՑԻՆ ՍՏՈՒԳՈՂՆԵՐԻՆ
«Առավոտն» արդեն առիթ ունեցել է անդրադառնալու, որ հանրապետությունում գոյություն ունեն մեկ տասնյակից ավելի ստուգող կազմակերպություններ, որոնց գործողությունները անհասկանալի մի վիճակ են առաջացրել։ Հենց այս հիմքով էլ դեկտեմբերի 24-ին Ազգային ժողովում տեղի ունեցան լսումներ՝ նվիրված ստուգումների թեմային։ Շրջանառության մեջ է երեք օրինագիծ, որոնք ներկայացրել են պետաիրավական հանձնաժողովը, «Հայրենիք» եւ «Երկրապահ» պատգամավորական խմբերը։ Լսումները որոշակիորեն կրքեր լարեցին
ՃՆՇՎՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Ստուգումներ անցկացնելու կապակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ պատգամավոր Հովհաննես Դուրգարյանը հայտարարեց, թե գիտե պատգամավորի, որը ճնշումների է ենթարկվում սեփական հայացքների համար։ Պատգամավորը տվեց իր անունը եւ ասաց, որ կոնյակի գործարանի սեփականաշնորհման հարցով տեղի ունեցած քվեարկությունից հետո չի եղել մի օր, որ իր գլխավորած հիմնարկությունում ստուգումներ չանցկացվեն։ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՎԱՐՉԱՊԵ՞Տ Ըստ որոշ աղբյուրների, Լեոնարդ Պետրոսյանը պաշտպանության
ՆՈՒՅՆՆ Է ՏԱՇՏԱԿԸ ԿՈՏՐԱԾ
Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր նիստում քննարկելով ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի համագործակցության հարցը տարածաշրջանային բախումների կարգավորման գործում՝ առանձնացրել է հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Քննարկման արդյունքում մի որոշում է ընդունվել, որում պարունակվում է Ադրբեջանի ուղղումը։ Ըստ այդմ, միջազգային հանրությունը եւս մեկ անգամ հաստատեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Լեռնային Ղարաբաղը եւս մեկ անգամ ճանաչեց որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս։ Մեր
ԿԱՐՈՒՍԵԼ՝ ՄԵՐԿ ԱՂՋԻԿՆԵՐՈՎ
Անկախ այն հանգամանքից, որ մինչեւ օրս ձյուն չի տեղացել, անկախ այն փաստից, որ ԱԺ-ն մինչեւ օրս բյուջեն չի ընդունել, միեւնույն է, մի քանի օրից Նոր տարի է գալիս։ Ու մթերքներով ծանրաբեռնված սեղաններից բացի՝ երեխաների համար Նոր տարին պատկերանում է տոնածառի հանդեսներով ու նվերներով։ Որ տոնածառի հանդեսները թատրոնների համար փող աշխատելու դեռեւս միակ ու արդարացված միջոցն
«ՄԵՆՔ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՉԵՆՔ, ՄԵՆՔ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԵՆՔ»
Հայոց բանակի կազմավորման առաջին օրերից անհրաժեշտություն զգացվեց ստեղծել նրա կարեւորագույն օղակներից մեկը՝ ռազմական ոստիկանությունը, որը ոչ միայն պայքարում էր բանակից խուսափողների, դասալիքների, «թիկունքի ֆիդայիների» ու զինված անօրինական խմբավորումների դեմ, այլեւ նպաստում էր բանակում կարգուկանոնի, օրինականության հաստատմանը։ Փառավոր ուղի է անցել ռազմական ոստիկանությունը, որի մեջ իր ուրույն ավանդն է ունեցել նաեւ օրերս չարագործի գնդակից զոհված պաշտպանության
Պետք է վերացնել ազգադավ հանձնաժողովը
ԱԺ-ում եւ հեռուստատեսությամբ պաշտոնատար անձանց կողմից հաճախ լսում ենք բյուջեում միջոցներ չլինելու պատճառով հնարավոր չէ այս կամ այն դպրոցը, մանկապարտեզը վերանորոգելու, աղետի գոտու վերակառուցումը ավարտելու, սողքի հետեւանքով քանդված բնակարանների տերերին օգնություն ցույց տալու եւ այլ հարցերի մասին։ Իսկ միջոցներ որտեղի՞ց պետք է լինի, երբ որոշ իշխանավորների կողմից եղածն էլ քամուն է տրվում։ Խոսքս էներգետիկայի հանձնաժողովի
ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ «ՀՀ 1999 Թ. ԲՅՈՒՋԵԻ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1994-96թթ. վարած կոշտ դրամավարկային, ֆիսկալ քաղաքականությունը եւ կառուցվածքային բարեփոխումները ՀՆԱ 60% անկման պայմաններում հանգեցրին ինֆլյացիայի զսպման եւ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կայունացման։ Դա ուղեկցվեց նաեւ մինչեւ 6% տնտեսական աճով։ Աճը հիմնականում պայմանավորված էր տնտեսության ազատականացմամբ։ Վարվող տնտեսական քաղաքականությունը չուներ առաջարկային բնույթ եւ ակնհայտ էր, որ աճը երկարատեւ եւ կայուն բնույթ չէր ունենալու։ Դա արտահայտվեց 1997 թ.
ՆՎԵՐՆԵՐ ՏԱՆՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
1998 թ. դեկտեմբերի 23-ին, «Արմենպրեսի» մամուլի սրահում տեղի ունեցավ Երեւանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը։ Ամենամյա այս մրցանակը սահմանելու մասին որոշումն ընդունվել էր ԵՄԱ վարչության նիստում, 1998 թ. հուլիսի 23-ին։ Նույն որոշմամբ մրցույթի պայմաններն ու չափանիշները մշակելու հարցը վստահվել էր ժյուրիին՝ հետեւյալ կազմով. Վալերի Այդինյան – «Հայացք Երեւանից» ամսագրի գլխավոր խմբագիր Աստղիկ Գեւորգյան –
ՆՈՐ ՏԱՐՈՒՄ «ՆՈՐ ՈՒՂՈՒ» ԴԵՄ ՆՈՐ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵ՞Ն
«Բայղուշ չեմ, բայց Հայաստանի համար դժվար օրերն առջեւում են»,- ասաց «Նոր ուղի» կազմակերպության նախագահ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։ Սա յուրօրինակ արձագանք էր մեր դիտողությանը, թե որոշ նախկին իշխանավորներ կարծես «բայղուշների» են վերածվել՝ խոսում են միայն վատ բաների մասին, կանխատեսում են առնվազն միջազգային մեկուսացում ու պատերազմ։ Սակայն զրույցի առիթն այլ էր։ – «Առավոտն» արդեն
Փայլուն գնահատական
ՀՀ նախագահին կից Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը երեկ շարունակեց 111-րդ հոդվածի քննարկումը թե չէ, պարզվեց իզուր են այս էլ որերորդ նիստը տրամադրում այդ հոդվածին։ Նախ՝ հանձնաժողովի նախագահ Պ. Հայրիկյանը հանեց անցյալ անգամ ներկայացրած իր առաջարկը (որից, ի դեպ, բոլորը թեթեւացած շունչ քաշեցին), իսկ ավելի ուշ (ուշացած) հայտնեց, որ հանրապետության նախագահը եւս, իր խորհրդականին խորհուրդ տալով,
«Ամենամեծ տպավորությունը Հայաստանից մարդկային ռեսուրսներն
Իր առաջին ասուլիսում այս միտքը երեք անգամ կրկնեց ՀԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը։ Պրն Սաադաթը հետաքրքիր աշխատաոճ է որդեգրել։ Նա չափազանց բարեհամբույր է, համբերատար եւ ի նշան իր հրավիրած ասուլիսին մասնակցելու շնորհակալության, հերթով սեղմում է բոլոր լրագրողների ձեռքերը։ «Առավոտն» արդեն հայտնել էր, որ ՀԲ-ն պատրաստվում է 65 մլն դոլարի վարկ տրամադրել Հայաստանին՝ կառուցողական բարեփոխումների
«ՊԱՏԺԵԼՈՒ, ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՄԵԹՈԴՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՉԵՆ»
Գեւորգ Վարդանյանը մեկուկես ամիս ՀՀ բնապահպանության նախարար աշխատելուց հետո ցանկություն է հայտնել ծանոթանալու լրագրողների հետ, քանի որ, ըստ նրա, «առանց հասարակության հետ կապերի այս բնագավառում անհնար է որեւէ գործ անել»։ Սա «առաջին ամենակարեւոր խնդիրն էր»։ Իսկ «երկրորդ ամենակարեւոր խնդիրը» նոր նախարարի՝ հնից ստացած ժառանգությունն է։ Պրն Վարդանյանն այն ուզում է ճշտել, որ հետո հնարավոր լինի
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ. ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՅՆՊԵՍ ՉԷ
Դեկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի ստորագրությամբ տարածվել է մի փաստաթուղթ, ուր տառացիորեն գրված է հետեւյալը. «Ազգային ժողովի գերծանրաբեռնվածության, արտահերթ նստաշրջանների օրակարգերում ընդգրկված, երկրի ապագայի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի քննարկմանը լիարժեք նախապատրաստվելու եւ մասնակցելու նպատակով, ինչպես նաեւ այդ կապակցությամբ առաջացած տեխնիկական պատճառներով Հայաստանի Հանրապետական կուսակցության հինգերորդ համագումարը (նախատեսված դեկտեմբեր 25-26-ին) կկայանա 1999
ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ Է
Ըստ որոշ տեղեկությունների, տրանսպորտի նախարարության կոլեգիայի նիստը քաղաքացիական ավիացիայի պետի խորհրդականի պաշտոնից ազատել է Տիգրան Աչոյանին, ու հիմա դատախազությունն ուսումնասիրում է «Հայկական ավիաուղիներում» նրա աշխատած ժամանակահատվածի փաստաթղթերը։ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԱՅՑ Հունվարի 3-5-ը կնոջ եւ Մոսկվայից ժամանելիք դստեր հետ Վրաստանում կանցկացնի ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը, որը Թբիլիսի է ճանապարհվելու ոչ պաշտոնական այցով։ Նա կմեկնի Վրաստանի
ԿԱԽԱԿԱՅՈՒՄ
Դեկտեմբերի 17-ին Աշոտ Բլեյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով պատասխանատվության կանչել իր հասցեին զրպարտություն տարածած դաշնակցական գործիչներին։ Դատախազությունը եռօրյա ժամկետում պիտի քննարկեր այդ դիմումը եւ կամ մերժեր, կամ էլ գործ հարուցեր։ «Ես տեղյակ չեմ, թե որ տարբերակն են ընտրել, բայց ենթադրում եմ, որ գործ է հարուցված, քանզի մերժելու հիմքեր չեմ տեսնում»,- ասաց Աշոտ Բլեյանը։
ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎՈՒՄ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հարցազրույց աշխատանքի եւ զբաղվածության հանրապետական ծառայության պետ Գագիկ Բլեյանի հետ – Պարոն Բլեյան, զբաղվածության խնդիրը հանրապետության թիվ մեկ խնդիրներից է։ Առանց վիճակագրության էլ ակնհայտ է, որ զբաղվածության հարցերը չեն լուծված եւ չեն լուծվում։ Սակայն դուք զբաղվում եք հանրապետության զբաղվածության խնդիրներով, ի՞նչ վիճակում է այս հարցը ըստ ձեր ծառայության։ – 1998 թվականի ընթացքում հաշվառումից դուրս են
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ՎՐԱՍՏԱՆ
Հայաստանում ընթացող տնտեսական պրոցեսները որպես առաջընթաց ներկայացնելիս պետական այրերը հաճախ են օգտագործում համեմատության մեթոդը։ Հատկապես սիրում են մեզ համեմատել ԱՊՀ երկրների հետ։ Բայց, փոխարենը տանել չեն կարողանում, երբ ուրիշն է կատարում նույն այդ համեմատությունը։ Սեփականաշնորհումը զուտ հայկական երեւույթ չէ։ Պետական ունեցվածքի ապապետականացման պրոցես ընթանում է նախկին միութենական բոլոր հանրապետություններում։ Վրաստանում այդ աշխատանքները կոորդինացվում են պետական