Օրվա լրահոսը
Հոգեբանական օգնություն Արցախին
Արցախցիների հոգեվիճակին փոքրիշատե ծանոթ մասնագետները գտնում են, որ այսօր մեզ անհրաժեշտ է որակյալ հոգեբանական օգնություն։ Առաջին անգամ չէ, որ հոգեբանների խմբեր են ժամանում Երեւանից, Մոսկվայից եւ Սփյուռքից։ Մասնագիտական լուրջ օգնություն ցույց տալով, այդ խմբերն իրարից անկախ եկել են այն եզրակացության, որ «սեզոնային» աշխատանքն այնքան էլ արդյունավետ չէ, եւ կարեւորել են տեղում հոգեբանական ծառայության կենտրոնի ստեղծման
Չորս կյանքերի դիմաց՝ մահապատիժ
Երեկ ՀՀ Գերագույն դատարանում հրապարակվեց ադրբեջանցի զինվորական Էլչին Ջաֆարովի դատավճիռը։ Մինչ այդ, նա, չհրաժարվելով հանդերձ վերջին խոսքից, որեւէ բան չունեցավ ասելու եւ ամեն ինչ թողեց դատարանի հայեցողությանը։ Նշելով, որ գործով անցնող նյութերով հաստատված է Էլչին Ջաֆարովի կողմից Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում չորս հայ կանանց սպանություն իրականացնելու փաստը, ինչպես նաեւ գնահատելով հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության
Ռե-ֆորմ
Դպրոցներում հերթական անգամ հնչեց առաջին զանգը՝ ազդարարելով ոչ միայն նոր ուսումնական տարվա սկիզբը, այլեւ կրթական համակարգում սրընթացորեն իրականացվող ռեֆորմների ավարտը։ «Բլեյանական» ռեֆորմի առաջին քայլերին հուզախառն արձագանքած մամուլն ու լրատվական միջոցները, փաստելով, որ մեր իրականության մեջ գործի բովանդակային, խորքային ուսումնասիրության փոխարեն իսկապես «գրանցվել» է միայն խոսակցություններ վարելու բարի ավանդույթը։ Իսկ խոսակցությունների, ելույթների, խոսքերի եւ բաժակաճառերի մեջ,
ՄԱԿ-ը ակտիվանում է Անդրկովկասում
Աշխատանքային այցով, ինչպես արդեն հաղորդվել է մամուլում, Բաքու էր ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիի ներկայացուցիչ Ալդո Այելոն։ Անցած օրը նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին, իսկ մինչ այդ առանձնազրույց է ունեցել նաեւ արտգործնախարար Հասան Հասանովի հետ։ Ըստ նախնական տեղեկատվության, Ալդո Այելոն պետք է այցելի նաեւ Հայաստան ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ իր այցելության
Արկադի Ղուկասյան. «Փակուղու մասին խոսելը վաղաժամ է»
Սեպտեմբերի 15-ին Ստեփանակերտում կայացավ ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված ԵԱՀԿ Մինսկի խմբի մոսկովյան բանակցությունների արդյունքներին: Արտգործնախարարը բանակցությունները կարեւորեց մի շարք առումներով, նաեւ այն հանգամանքով, որ դրանց մասնակցում էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչները: Նշելով, որ Մոսկվայում երբեք այդքան լավ պայմաններ չէին ստեղծվել բանակցությունների հաջող ընթացքի համար, նա ափսոսանքով ավելացրեց,
Հայաստանը աշխարհաքաղաքական խաչմերուկում
Հայաստանի խորհրդարանում սեպտեմբերի 12-ին բոսնիացի սերբերին համերաշխություն հայտնելու անհաջող փորձը կրկին արդիական է դարձնում Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցը։ Առաջին հայացքից մեր եւ սերբերի շահերի ընդհանրությունն ակնհայտ է. նույն մուսուլմանական թշնամին, որի թիկունքում կանգնած են Արեւմուտքը, Թուրքիան եւ իսլամական աշխարհը։ Միակ հզոր դաշնակիցը Ռուսաստանն է: Ավանդական կրոնամշակութային ընդհանրությունը՝ Հայաստան–Ղարաբաղ եւ Սերբիա-Կրաինա մոդելներն էլ գնալով ավելի նմանվում
Արծրունին նորից փոշմանում է
Երկօրյա ընդմիջումից հետո, երեկ վերսկսվեց «Դրո»-ի դատավարությունը։ Հիշեցնենք, որ նախորդ նիստը ավարտվեց Արծրունու խոստովանությամբ, որը իր էությամբ սենսացիոն էր եւ կարող էր փոխել դատավարության ողջ ընթացքը։ Այն օրը, սակայն, Արծրունին չհասցրեց արտահայտվել, իսկ վերադառնալով քննչական մեկուսարան, նա նստեց, մտածեց եւ… որոշեց հրաժարվել խոստովանությունից, ինչի մասին հաջորդ օրը՝ սեպտեմբերի 13-ին գրավոր տեղեկացրեց կոլեգիայի նախագահ Է. Մանուկյանին։
Երվանդ Պետրոսյան. «Արժանի լինենք մեզ վրա բացվող առավոտներին…»
– Որտե՞ղ կարելի է փնտրել Ձեր պոեզիայի արմատները։ – Արագածի լանջին թառած իմ ծննդավայրում (Հնաբերդ), նրան շրջապատող սար ու ձորերում, մեր ավանդույթներում եւ գրականության մեջ։ – Հավատո՞ւմ եք ոգու սովին: – Չեմ հավատում։ Մարդկությունը միշտ էլ ուժ ու հնար կգտնի իր մեջ իրեն սպառնացող նաեւ այդ մահվան դեմն առնելու։ – Ո՞րն է Աստվածային ստեղծագործությունը: –
Սկսված է 100 հուշարձանների վերականգնումը
Վռամշապուհի փողոցում հայացքս ընկավ երեւանյան մի հին շենքի վրա, որի կամարակապ շքամուտքի անկյունաքարերը պարզապես հոշոտված էին: Հոշոտված ոչ թե ժամանակի, այլ ինչ-որ մի սրիկայի միտումնավոր ձեռքով: Ակամայից ցանկացա իմանալ՝ արդյո՞ք այս եւ նման շենքերը որեւէ արժեք չունեն։ Հարցերս ուղղեցի Հուշարձանների պահպանության եւ վերականգնման վարչության պետ Կորյուն Ղաֆադարյանին: – Ո՞ր արժեքն է հուշարձան կոչվում։ – Հուշարձանը
Ցանկացած ժողովուրդ արժանի է իր խաբեբաներին
Գերագույն դատարանում շարունակում է լսվել հանրահայտ Աշոտ Աբրահամյանի եւ նրա 18 գործընկերների գործը։ Սույն պարոնը ճարպկորեն խաբեց ինչպես հանրապետությունում հարգված մարդկանց, այնպես էլ քաղաքական գործիչներին եւ ըստ արժանվույն գնահատվում է որպես թիվ մեկ արկածախնդիր, որն իր հետեւում է թողել անհայտ ու սովորական մարդկանց խաբած JMZ–ը, «Նորինվեստը» եւ մյուսներին։ Անշուշտ, այդ բարձր կոչմանը նա կարող է
Արեգ Լուսինյան. «Նախընտրում եմ գեղեցիկ երաժշտությունը…»
– Ի՞նչ է երաժշտությունը Ձեզ համար։ – Կյանքիս իմաստը։ – Ո՞րն է երաժշտության բանալին։ – Ոգին, զգացմունքը եւ բովանդակությունը։ – Երգի մեջ ո՞րն է առաջնայինը՝ խո՞սքը, թե՞ երաժշտությունը։ – Առաջնայինը… երգն է։ – Երաժշտության ո՞ր ժանրն եք նախընտրում։ – Նախընտրում եմ գեղեցիկ երաժշտությունը՝ լինի դասական, թե էստրադային։ – Ժողովրդական մեղեդին հավերժակա՞ն է: – Այո։ Ինձ
Ազատ մամուլի ժամանակը
Հարցազրույց «Օրեր» թերթի գլխավոր խմբագիր Միքայել Հայրապետյանի հետ։ – Մենք տեղյակ ենք, որ ազատել եք «Երեւան» հյուրանոցում «Օրեր» թերթի վարձակալած տարածքը, ինչո՞ւ: – Մեզ ասացին, որ սենյակները տալու են մեկ այլ կազմակերպության, թեեւ պայմանագիրը, որի ոչ մի կետ չենք խախտել, կնքված էր մինչեւ տարեվերջ։ – Երկու համար լույս ընծայվելուց հետո «Օրերը» լռեց, պատճառն արդյո՞ք այն
ՀՌԱԿ-ը շարունակում է ճյուղավորվել
Ամենայն հավանականությամբ, ՀՌԱԿ-ում առաջացած վերջին կոնֆլիկտը, որը կգերազանցի նախորդները՝ կուսակցությունից առաջացած ճյուղավորումների առատությամբ, ունի ավելի խորը արմատներ, քան այն պատճառները, որոնց մասին խոսում են կոնֆլիկտի մասնակիցները։ ՀՌԱԿ-ի նորահայտ դիսիդենտները՝ Ռաֆիկ Պետրոսյանը, Մելս Սահակյանը եւ Լեւոն Բաբայանը դժվար թե հույս ունեին ստանալ կենտրոնական վարչությունում ձայների մեծամասնություն։ Ակնհայտ է, որ «անջատողական խումբը», որն իրեն վարչություն է անվանում,
Ազգային հպարտության ստեղծարար ուժը
Ո՞վ ենք մենք Պատմական, քաղաքական, սոցիալական մի շարք գործոններ մեզ շեղել են մեր բուն նախասկզբից։ Դատապարտվածության զգացումը (աշխարհաքաղաքական դիրքի շահարկումով), կոտորակվածությունը, պետականության երկարատեւ կորուստը եւ, վերջապես, հայի ծանր կյանքը ցավագնորեն աղճատել են մեր պատկերը։ Իսկ կրթության պատմամշակութային գործոնի թերագնահատումը հանգեցրել է ազգային թերարժեքության գիտակցության, ազգային սնապարծության ձեւավորմանը։ Եթե առաջինը փորձում ենք հաղթահարել գոնե արցախյան հողում,
Գեւորգ Աբաջյան. «Ազգային թատրոնը ժողովրդի դեմքն է…»
– Շուրջ երկու տասնյակի հասնող թատերական մենագրությունների ու գրքերի, ինչպես նաեւ անթիվ հոդվածների, ռադիո եւ հեռուստատեսային սցենարների հեղինակ եք: Ո՞րն է լինելու հաջորդը: – «Կանգ առ, ակնթարթ»։ Պատրաստ է արդեն տպագրության, որի հովանավորը դեռեւս չի հայտնվել։ – Իսկ ի՞նչ եք մտադրվել գրելու։ – Մտադրվել եմ գրել պայմանական վերնագրով «Թատերական նվագներ» նովելաշարը, ուր տեղ կգտնեն մեր
Քաղաքական շոուի ճգնաժամը
Երկու օր առաջ ռուսաստանյան հեռուստատեսությամբ ցուցադրվում էր հետաքրքրաշարժ տեսահոլովակ Պետական դումայում տեղի ունեցող ծեծկռտուքի մասին: Միջադեպը հետաքրքիր էր նախեւառաջ նրանով, որ բռնցքամարտի տուժածների թվում էր պատգամավորական կազմի քնքուշ կեսի ներկայացուցիչը: Փառք Աստծո, կովկասյան տղամարդիկ միշտ աչքի են ընկել ջենտլմենական վարքով, ուստի, հուսով եմ, որ «Շամիրամին» նման վտանգ չի սպառնում։ Եվ ընդհանրապես հայոց խորհրդարանում, նույնիսկ նրա
Արծրունին սկսում է ապաշխարել
«Դրո»-ի դատավարության երեկվա նիստը գերազանցեց անկանխատեսելիության բոլոր ռեկորդները։ Օրվա առաջին կեսն ամբողջությամբ անցնում էր սովորական հունով։ Դատավոր Մանուկյանը կարդաց Արծրունու հարցաքննության հերթական արձանագրությունը (11 հունվարի, 95թ): Վերջինս, սովորության համաձայն, հրաժարվեց իր նախնական ցուցմունքներից եւ հստակորեն պահպանում էր իր գիծը, պատասխանելով դատապաշտպանների հարցերին։ Իսկ երբ հարցեր էին տափս դատավորն ու մեղադրողները, պատասխանը մեկն էր. «Ձեր հարցերին
Հարութ Փամբուկչյան. «Տարինե՜րս անցան…»
– Սիրելի Հարութ, «Առավոտն» իր ընթերցողների անունից բարի գալուստ է մաղթում Ձեզ։ – Շնորհակալություն։ – Այս՝ թվով 3-րդ այցելության ժամանակ, ինչպիսի՞ ն տեսաք Ձեր մանկության քաղաքը։ – Ժպիտ նկատեցի Երեւանի դեմքին։ – 20 տարի առաջ, երբ ընդամենը 25 տարեկան էիք, մեկնեցիք Ամերիկա: Ինչո՞վ նշանավորվեց Ձեր մուտքը օվկիանոսի այն ափին։ – Թողարկեցի իմ առաջին ձայնագրությունը՝ Արթուր
Պաշտոնաթերթը կարո՞ղ է դեմոկրատական լինել
Իսկ նեգրը՝ սպիտակ Պաշտոնաթերթերը, որպես վաղ դեմոկրատիայի օրինական զավակներ, որոնք ծնունդ առան հայրենական առաջին ազատ խորհրդարանից, մի տեսակ որբացան այն ժամանակվանից, երբ նրանց ծնողը բավականին արագ կորցրեց իր ներքին ներդաշնակությունը եւ սկսեց խոսել տարբեր լեզուներով։ Սկզբնական մտահղացումը վատը չէր. «Հայաստանի Հանրապետութիւնը», նրա ռուսական կրկնօրինակ «Ռեսպուբլիկա Արմենիին» (սկզբից, կարծես թե, նախատեսվում էր նաեւ անգլիական տարբերակը, որին
Այդպես են վարվում ոչ բոլոր կանայք
Չգիտես ինչու, բոլոր դասական պատմությունները սկսվում են հետեւյալ նախադասությամբ. «Ամուսինը վերադառնում է գործուղումից…»։ Կյանքում, սակայն, պատահում է ճիշտ հակառակ պատկերը։ Ահա թե ինչ ցնցող պատմություն է պատմել ինձ իմ լավ ընկերներից մեկը: Նրա բարեկամի կինը գնացել էր հարեւան քաղաք՝ հիվանդ մորը այցելելու: Բայց վերադարձել էր մի օր շուտ։ Մինչդեռ նրա անհավատարիմ եւ թեթեւաբարո ամուսինը օգտվել
Բոլորս դեպի համակարգչային գրագիտություն
Երեկ «Դրո»-ի դատավարությունում շարունակվում էր Արսեն Արծրունու նախնական քննության ժամանակ տված ցուցմունքների հրապարակումը։ Մթնոլորտը աշխատանքային էր։ Դատավոր Է. Մանուկյանը կարդում էր արձանագրությունը, հարցնում էր ամբաստանյալին, թե համաձա՞յն է նա, արդյոք, դրա բովանդակությանը, որից հետո Արծրունին պատասխանում էր հարցերին։ Աշխատելով այդ ոգով, դատարանը զգալի տեղաշարժ կատարեց ժամանակի մեջ՝ 94-ի դեկտեմբերից հասնելով մինչեւ 95-ի հունվարը։ Իմաստային առումով,
Ովքեր են ռամկավարները
Եվ ինչպես են նրանք պայքարում ռամկավարության համար Հարցազրույց ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի հետ – Ընտրությունների ընթացքում ՀՌԱԿ անհաջողության հիմնապատճառ այսօր համարվում է ազդեցիկ առաջնորդների բացակայությունը եւ ժամանակավրեպ գործելակերպը, այսինքն՝ կուսակցությունը պարփակվեց տասնամյակներ առաջ մշակված ծրագրերի շրջանակում: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը: – Նախեւառաջ ես համամիտ չեմ այս հարցադրման մեջ առկա մոտեցումներին։ ՀՌԱԿ-ն ընտրությունների չի գնացել
Խոսակցությունը դարձյալ կարճ եղավ
Հայաստանի Գրողների միությունն անցած տարվա հոկտեմբերին ստեղծագործական բնույթի հիմնահարցերի քննարկումն իր արտակարգ՝ 15-րդ համագումարից փոխանցելով մեկ ամիս հետո կայանալիք ընդհանուր ժողովին՝ չհասավ առաջադրված նպատակին։ Բարձրացված հարցերը խլացան ելույթներին ուղեկցող աղմկահույզ արձագանքներով։ Այնպես որ՝ միանգամայն տրամաբանական էր, թե ինչո՛ւ նույն հարցը վերստին օրակարգ մտավ երկու օր առաջ Հայաստանի ԳՄ վարչության լիագումար նիստում: Ավաղ, չնայած բավականին հանգամանալից
Կառավարողները դժգոհ են, կառավարվողները՝ եւս
Պետական կառույցի նոր սկզբունքների տեսական հաստատումն ավարտին է մոտենում, իսկ դրա գործնական վավերացումն ի կատար կածի սեպտեմբերի 11-ին մեկնարկող Ազգային ժողովը։ Փոփոխությունների հիմքում աչքի զարնող առաջին միտումը կրճատումն է, որը վերաբերում է ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր իշխանության համակարգերին՝ խորհրդարանական 6 մշտական հանձնաժողովներ, 27 նախարարություններ, 8 մարզեր, գերզարգացած աստիճանակարգությունները՝ նախագահ-փոխնախագահ-տեղակալներ-քարտուղարներ, պետնախարար-փոխնախարար… Սահմանադրությամբ պարզեցվում են։ Թվում է՝
Ինչպես է բացվում «Առավոտը» Արցախում
Արդեն բավականին ժամանակ է, ինչ Արցախի մամուլի ամենօրյա արշալույսի մեջ «Առավոտ»-յան երանգներ են հայտնվել. «Առավոտ» թերթը սկսել է պարբերաբար հայտնվել մայրաքաղաքի կրպակներում՝ գտնելով իր մշտական ընթերցողներին։ Վերջիններս այնքան էլ շատ չեն՝ կես հարյուրյակի չափ։ Բայց այս համեստ թիվը տարակուսանքի առիթ չի տա, եթե հիշեցնենք, որ նախ՝ միշտ չէ հնարավոր թարմ համար գտնել։ Ընդամենը այդքան օրինակ
Լեւոն Լաճիկյան. «Յուրաքանչյուր հոդվածս խնկարկում է գեղարվեստի մարդուն…»
– Լեւոն, «Առավոտը» շնորհավորում է Ձեր ծննդյան 40-ամյակը։ – Շնորհակալություն։ – Հավատո՞ւմ եք, որ… 40 եք արդեն։ – Բնավ ո՛չ։ Թեեւ հին հույներն այդ տարիքը անվանել են «ակմե», դրա մեջ տեսնելով մարդուս կյանքի բարձրակետը եւ ֆիզիկական ու մտավոր կարողությունների ծաղկյալ շրջանը։ – 40-ը երկու հատ քսա՞ն է: – Ինձ համար մեկ քսան, եթե ընդհանուր հաշվարկից
Փոխադարձ ձգտումներ
Թուրքիայի կողմից՝ ավելի ուժեղ Անդրկովկասի, Միջին Ասիայի եւ Բալկանների համար Ռուսաստանի ու Թուրքիայի պայքարը շարունակվում է։ Իհարկե, Թուրքիայից բացի կան այլ՝ ավելի հզոր մրցող կողմեր, բայց նրանք երբեմն ձգտում են հանդես գալ Թուրքիայի թիկունքում, հատկապես Անդրկովկասում եւ Միջին Ասիայում։ Սակայն Թուրքիան միայն մեծ տերությունների կամակատարը չէ այս պայքարում եւ հետապնդում է իր շահերը, ձգտելով ռեգիոնալ
Կատարյալ ներդաշնակություն չկա
«Դրո»-ի դատավարության երեկվա առավոտը ոչ մի լավ բան չէր խոստանում։ Այն սկսվեց փաստաբանների մամուլի ասուլիսից, որի ընթացքում նրանք նկարագրեցին դատավարությունում ստեղծված իրավիճակը ամենասեւ գույներով։ Խոսվում էր անօրինականությունից, դատապաշտպանների անպաշտպանվածությունից, վիճակի անելանելիությունից։ Միաժամանակ, վճռականություն հայտնվեց պայքարել մինչեւ վերջ։ «Ես խնդրում եմ չորրորդ իշխանությանը՝ օգնեք մեզ, օգնեք պայքարելու դատական իշխանությունների ապօրինության դեմ», կոչ արեց փաստաբան Սահակյանը։ Սակայն երեկվա դատավարության ժամանակ
Պարսկական մոտիվներ
Երեւանում առաջին հատուկենտ պարսկական բեռնատարների հայտնվելով սկսվեց տնտեսության՝ դեպի Իրան կողմնորոշվելու փուլը։ Աստիճանաբար բեռնափոխադրումների ծավալը հարեւան պետությունների միջեւ մեծացավ, կնքվեցին դրանք եւ այլ բազմաթիվ հարցեր կարգավորող պայմանագրեր, եղան պաշտոնական պատվիրակությունների այցելություններ, հավաստիացումներ փոխադարձ վստահության մասին։ Հետո հայտնվեցին պարսկական խանութները, ու մեր ականջներին անսովոր պարսկերենը կարելի էր լսել ամեն քայլափոխի։ Այսպիսին էր սկիզբը մի երեւույթի, որի
Աթոռի խարդավանքները
«ԳՐԵԹԵ» բառը գրեթե բառ է։ ՄԱԿԱՅՈՆՈԿ ԳՐԵԹԵ օրինաչափություն է. բարեհաճում է գրիչ վերցնել ու մեր իրականության արատավոր երեւույթների շուրջ իր նկատառումներն արտահայտել այն պաշտոնյան, ում աթոռը կամ երերում է սույն անձի «ծանրությունից», կամ պարզապես գնում է մի այլ պաշտոնյայի ծանրության «հաճույքը» վայելելու։ Երերուն աթոռի տիրոջ խիստ քննադատական սլաքները միջին օղակների աստիճանասանդղակից վեր չեն բարձրանում