Օրվա լրահոսը
Առաջ անցնենք հրեաներից
Բանաստեղծի ասած՝ «Կա մի թուլություն, որ ինձնից վանել չեմ կարողանում»։ Իմ թուլությունը համեմատական ազգաբանությունն է։ Ավելի ճիշտ՝ ճակատագրով ու կարելիություններով իրար այնքան մոտ հայերիս ու հրեաների՝ «միմյանց վանող այդ նույնատիպ լիցքերի» բաղդատումը, որով, իհարկե, միայն ես չեմ զբաղվում։ Մեղքս ինչ թաքցնեմ։ Կար ժամանակ, երբ ես խոր խոցված էի նկատում մեր ազգի արժանապատվությունը եւ ճնշված էի
Ընդհատված խոյաթռիչք
«Առավոտը» հյուրընկալեց Ֆրանսիայում ցմահ բանտարկության դատապարտված Վարուժան Կարապետյանի մորը՝ Արշալույս Կարապետյանին։ – Տիկին Արշալույս, ձեր որդու ցմահ բանտարկության հանգամանքները Հայաստանում լավ հայտնի չեն։ Խնդրում եմ մոր անկողմնակալությամբ վերհիշեք 1983-ի իրադարձությունները։ – 1983-ին Ֆրանսաի Օռլի օդակայանին թրքական բաժնի գրասենեակին առաջ, պայթումի պատճառով, ձերբակալվեցան 60-է աւելի մարդիկ, որոնցմէ 40-ը թրքահպատակ եւ պարսկահպատակներ էին, անոնց մէջ կային նաեւ
Գերադասելի են կրծքերի բնական չափերը
Երեկ Ազգային ժողովի 252 սրահում կայացավ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդրանիկ ինքնուրույն ասուլիսը, որը վարում էին Հայաստանի եւ ներքին սփյուռքի հնչակների առաջնորդ Եղիա Նաջարյանը եւ քաղաքական դիվանի անդամ Էռնեստ Սողոմոնյանը: Ասուլիսի հրավիրման առիթը, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին կայանալիք ՍԴՀԿ համահնչակյան 16-րդ համագումարն էր։ Եղիա Նաջարյանը ներածական խոսքում անդրադարձավ իր լրագրական հախուռն լեզվական ոճի թյուրըմբռնմանը, որը տեղիք
Զուտ գաղափարական դրդապատճառներով
Երեկ «Դրո»-ի դատավարության նիստում շարունակվեց Արմեն Գրիգորյանի նախնական քննության ժամանակ տված ցուցմունքների հրապարակումը։ Գրիգորյանի առաջին հարցաքննության տեսագրության բուռն քննարկումից եւ այդ տեսագրության սղագրության ճշգրտման վրա ծախսված մի ամբողջ օրից հետո, փաստաբանների խանդավառությունը զգալիորեն նվազեց, եւ նիստն անցնում էր չափազանց հանգիստ մթնոլորտում։ Միակ սուր պահը՝ գործի նյութերում փաստաթղթերի բացակայությունն էր, որոնք կապված էին Գրիգորյանի ձերբակալման եւ
Հացի մաֆիան անմահ է
Թվում էր, որ հացի գների արձակման եւ չարաբաստիկ կտրոնների վերացմանը զուգահեռ, հացամթերքների դեֆիցիտն ամբողջությամբ կվերանա թեկուզ այն պատճառով, որ հաց թխելը եկամտաբեր գործ պետք է դառնա ոչ միայն մասնավոր, այլեւ պետական հացթուխների համար։ Բացի այդ, նման քայլը պետք է որ կրճատեր, այսպես կոչված, հացի մաֆիայի ազդեցության ոլորտը, քանի որ վերջինս գումարներ էր «շփում» ալյուրի բարձր
Ինչպես բաժանել Հայաստանը
Պատգամավոր Գրիգոր Ավագյանի կարծիքը Երեկ, բացառյալ առավոտյան սրընթաց ընդունված ՀՀ ԱԺ կանոնակարգը, նիստերի ողջ ժամանակը նվիրված էր Հայաստանի վարչատարածքային բաժանման նախագծի դռնփակ քննարկմանը։ Այս քննարկումը, կարծես, կարծիքների մեծ տարասփռում է առաջացրել, եւ ինչպես փաստեց պատգամավոր Գրիգոր Ավագյանը, ոչ միայն շրջանային գործադիր խորհուրդների նախագահների կամ այդ պաշտոնին հավակնողների շրջանակում։ Նա հայտնեց իր մտահոգությունները այս նախագծի վերաբերմամբ.
Ապրողների պարտքը
Հայաստանի զոհված ազատամարտիկների ընտանիքների միության պատվիրակության 11 անդամները մեկնել էին Մարտակերտ՝ իմանալու, ինչու չէ, նաեւ որպես յուրահատուկ «հանձնաժողով» ստուգելու, թե ինչպես են վերաբնակեցվում, նոր կյանք առնում այն գյուղերը, որոնց պաշտպանության եւ ազատագրման համար կռվեցին ու զոհվեցին իրենց որդիներն ու ամուսինները։ «Կալեր» կոչվող թաղամասով մտնում ենք Մարտակերտ: Ճանապարհի երկու կողմերում ծառերը ծանրաբեռնված են՝ կարմիր նուռ, սեւ
Հիշողությունը մահվան պատճա՞ռ
Տնտեսապես զարգացած երկրներում բնակչության մեջ մահացության 1 տոկոսը բաժին է ընկնում ինքնասպանություններին։ Սա վկայում է, որ ամեն տարի հազարավոր մարդիկ ինքնակամ հրաժարվում են ապրելուց։ Տարեցտարի նման մարդկանց թիվն ավելանում է։ Ինքնասպանությունը որպես մահվան պատճառ գրավում է երկրորդ տեղը, մինչեւ 35 տարեկան անձանց մոտ՝ այսինքն մահանում են մարդիկ, որոնց ապագան դեռ առջեւում է եւ ունեն բավարար
Քարեղեն վերադարձ
Ո՛չ, ո՛չ անմեկնելի չէ այն քարեղեն խորհուրդը, որ այլեւս Վարդան Բախշյան է կոչվում։ Ե՛վ թիկունքն է Արարատին տվել, ե՛վ կրծքով Մասիսն է պաշտպանում։ Հայացքը հորիզոններ է զավթել, սպասումն է ծովացել աչքերում։ Ե՛վ խստադեմ է, ե՛ւ խրոխտ, ինչպես իմացյալ մահվամբ նահատակվածին է վայել։ Այսպես է նրան տեսել վարպետը, այսպես է նրան կերտել վարպետը, քարի մեջ մարդկային
Հարկավոր է հարգել ընթերցողին եւ գործընկերներին
Բաց նամակ երիտասարդ գործընկերոջս՝ Արա Թադեւոսյանին Սիրելի Արիկ։ Այս նամակը լույս աշխարհ չէր գա, եթե շաբաթ օրվա «Առավոտում» չընթերցեի քո ստորագրությամբ «Mass-media-ն նախկին ԽՍՀՄ-ում. Բելառուս» վերնագրով նյութը։ Եվ այս նամակն այդ նյութի առաջացրած զայրույթի ու ցասման արդյունք է։ Գիտեմ, թե ինչ ցավոտ ես ընդունում քեզ ու քո գրածին հասցեագրած ցանկացած քննադատություն, սակայն այս անգամ չեմ
«Մեր հարսը» գալիս է
Կիսաբարձր հասարակության լրատվության «ամենանշանակալի երեւույթը» անցած շաբաթ եղավ երեւանցիների բնակարաններում… կիսալուսավորվածության- կիսախավարի իրավիճակի պահպանումը, քանի որ էլեկտրաէներգիա բնակիչներին մատակարարվում է հիմնականում գիշերը։ Այսպիսով, հայերը ստիպված են ընդօրինակել հավատացյալ մուսուլմանների փորձը։ Այսինքն՝ ցերեկը հանգստանա, իսկ աշխուժանալ եւ սնունդ պատրաստել՝ գիշերը։ Եվ եթե վերջիններս «գիշերային գրաֆիկի» են անցնում տարեկան միայն մեկ ամիս՝ «Ռամազանի» ժամանակ, ապա Հայաստանի քաղաքացիները՝
Քաղաքացիությունը բաց, բաժանումը՝ փակ
ԱԺ երկուշաբթի օրվա նիստը հույժ գործնական ընթացք ունեցավ, նախորդ օրակարգից ժառանգած երեք հիմնային օրենքներից երկուսը ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ, այսինքն՝ վերջնականորեն։ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքն արդեն կառուցիկ եւ գործնական տեսք ուներ, բարենորոգված տարբերակը հարստացված էր ՀՀ նախագահին առընթեր քաղաքացիության հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող հոդվածներով։ Վերջինիս կազմավորումը եւ կանոնադրության հաստատումը հանրապետության նախագահի տիրույթում են։ Ճշգրտված քաղաքական եւ իրավաբանական
Բենզինը պերճանքի առարկա
Այդպես է կարծում Ազգային ժողովը Հոկտեմբերի 23-ի նիստը բուռն քննարկումների եւ կարծիքների բախման առումով խորհրդարանական պայքարի օրինակ էր։ Կիզակետում «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու» նախագիծն էր։ Առաջարկվող վերասրբագրումները խիստ լուրջ բնույթի էին։ Ակցիզային հարկի ենթակա ապրանքների շարքում՝ որպես պերճանքի հայտնի առարկաներ կամ ուտեստներ՝ ոգելից խմիչքներ, խավիար, ծխախոտ, մորթեղեն, բյուրեղապակի եւ ճենապակի…, հայտնվել էին
Վասն ալան-թալանի
Որ աշխարհում եղել ու կմնա մի Ռոքուէլ Քենտ, դա փաստ է։ Որ եղել է, դա փաստ է, որ կմնա, դա դեռ փաստ չէ։ Բայց փաստ է, որ նա եղել է Հայաստանում ու մեր աչքերով նայած՝ չտեսի նման հիացել է մեր աշխարհով։ Նրա խոսքը տարածված է Հայաստանում, իհարկե, հայերեն։ Մեծ նկարիչն ասել է «Հայաստանը թանգարան է
Մոտիկ ու անծանոթ Պարսկաստանը
Երեւանում հաջողությամբ շարունակվում են Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի օրերը։ Հարյուրավոր երեւանցիներ են այցելում կամերային երաժշտության տուն, որտեղ գործում է ցուցահանդես-վաճառքը եւ որտեղ պարբերաբար կայանում են Իրանից ժամանած երաժիշտների համերգները։ Շատերն այս օրերին հնարավորություն ստացան հաղորդակցվելու աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի մշակույթին։ Տասնամյակների ընթացքում ստեղծված արհեստական օտարացման պատնեշը թույլ չէր տալիս հաղորդակից լինելու, մոտիկից շփվելու միմյանց։ Այնինչ մենք
Ձեր գործն էլ գործ չէ, աղջիկներ
Ամբողջ օրը ցեխերի մեջ Դուք գիտե՞ք, թե ինչ է մադրեսլինգը կամ, ավելի պարզ ասած, կանանց ըմբշամարտը ցեխերում: Ո՛չ, դուք չգիտեք, թե ինչ է դա: Եվ շատ լավ է, որ չգիտեք: Նախաբան Նստած ենք մարզահամերգային համալիրի հսկայական դահլիճում, ցեխի հսկայական ամբարի մոտ եւ սպասում ենք մրցամարտին։ Մի քանի տեղացի լրագրողներ եւ չգիտես որտեղից հայտնված «Նյու
Մշակույթի գործիչների կռիվը հավերժական է
Ռամկավար– ազատական կուսակցության թնջուկը, որը սկզբնական շրջանում ծայր առավ վարչության մակարդակով, բնականաբար, որոշակի ցնցումներ առաջացրեց ինչպես զուտ կուսակցական, այնպես էլ մերձկուսակցական կառույցներում։ Մասնավորապես, «Թեքեյան» մշակութային ընկերությունը, որն 1990 թվականիս գործում էր ՀՌԱԿ-ի հովանու տակ, այժմ ապրում է նույն կրքերով, որոնք առիթ դարձան հայրենի ռամկավար–ազատականների պառակտման։ Այստեղ, սակայն, գործընթացը գնում է, պայմանականորեն ասած, հակառակ ուղղությամբ։ Սեպտեմբերի
Առճակատումից դեպի երկխոսություն
Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ռոմանտիկ փուլն ավարտվեց։ Ժամանակն է գիտակցելու, որ պրոբլեմն իրականում ավելի բարդ է։ Ինչպես եւ մյուս ազգային հարցերում, այս դեպքում էլ փրկարար օղակը ռացիոնալիզմն ու իրատեսությունն են։ Իսկ իրատեսությունը պարտադրում է առնվազն արձանագրել այն փաստը, որ Սփյուռքը կա՝ կա որպես ազդեցիկ գործոն։ Սփյուռքում էլ պետք է հասկանան, որ իրենց ավանդական ռոմանտիկ պատկերացումները Հայաստանի մասին
Դժվարություններ օգնության ճանապարհին
Եվրոպական ու ամերիկյան փրկարարական ծառայությունների մակարդակին հասնելու համար, Հայաստանի համապատասխան ծառայություններին երկար ժամանակ կպահանջվի։ Այս հարցում մասնագիտական որակներից բացի, անհրաժեշտ են տնտեսական պայմաններ, առանց որի, բոլոր մտահղացումները կկրեն տեսական բնույթ եւ չեն իրագործվի կյանքում։ Ինչ վիճակում են այսօր շտապօգնության կայանները։ Նրանց գործունեությունը ուղղակիորեն կապված է մարդկանց կյանքի հետ, իսկ նրանց հանդեպ բնակչության դժգոհությունը մեծ է։
Հարգանքի ու անարգանքի խաչմերուկ
Վարդգես Պետրոսյանի այրին՝ Սոնա Տիգրանյանը պատասխանում է մեր թերթի հարցերին – Վարդգես Պետրոսյանի սպանությանը հաջորդած ընտանեկան տարաձայնությունները վաղուց հանրային սեփականություն են դարձել, հասել մինչեւ դատարան։ Ընդհանուր կարծիքն այն է, որ դուք ցանկանում եք գրողի ավագ դստերը զրկել ժառանգությունից: Միաժամանակ հայտնի է, որ ձեր հարաբերությունները բարյացակամ են եղել: Ի՞նչ է պատահել։ Հիմա դուք գտնում եք, որ
1996-ին կթողարկվե՞ն նոր վաուչերներ
Դատելով վերջին տվյալներից, վաուչերի գինը տատանվում է 7000 դրամի սահմաններում։ Թեեւ այն առաջվա նման պահանջարկ ունի սեւ շուկայում, որոշ «չենջեր» ժամանակավորապես դադարեցրել են նրա գնումը, ինչը, հավանաբար, շուկայի հագեցում է նշանակում։ Այսօր վարկածներ են առաջ քաշվում, թե վաուչերների մեծ մասն արդեն կենտրոնացել է ֆիսանսաարդյունաբերական խմբավորումների ձեռքում, որոնք եւ մտադիր են հետագայում մասնակցել նախկին պետական ունեցվածքի
Կուսակցությունները լուսավորչական տեղապտույտում
ԱՄՆ Լրատվական ծառայությունը՝ ՍՏI հայաստանյան 6 քաղաքական կազմակերպություններին հերթական անգամ հրավիրել էր՝ ուսումնասիրելու ամերիկյան քաղաքական համակարգը՝ ներառյալ կուսակցական պայքարը եւ համապատասխան կառույցներն՝ համապետականից մինչեւ նահանգային մակարդակ։ Այս ծրագիրը ընդհանուր է նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, այսինքն՝ լուսավորչական քայլարշավ առաջադիմության բավիղ ոտք դրած հետխորհրդային մարդկանց համար։ Մենք հանդիպեցինք պատվիրակության անդամ Սուրեն Զոլյանի հետ (ԳիԱրՔՄի), որի դիտարկումները ներկայացնում
Ներքին գործոնը Հայաստանում
Փոքր երկրներում քաղաքացիական հասարակության ձեւավորումն ունի իր յուրահատկությունները։ Նման երկրներում շատ մեծ է բոլոր տերությունների ազդեցությունը։ Ուստի տնտեսական շահերի, քաղաքական ու գաղափարական հայացքների տարբերակումն որոշ չափով ընթանում է հզոր շահերի ազդեցության տակ։ Թույլ են ներքին գործոնները, որոնք կարող են ձեւավորել կայուն տնտեսական շահեր եւ համապատասխան քաղաքական եւ գաղափարական վեկտորներ։ Ծայրահեղ իրադրություններում, երբ վտանգվում է ազգի
Միաքաղաքացիությունը լավ է
Ոչմիքաղաքացիությունը՝ ավելի լավ Լույս ունենալու պատճառով վերջին երեքից հինգ ամիսներին պարբերաբար դիտելով «Ժամանակաչափ» ծրագիրը՝ հանգեցի այն տխուր եզրակացությանը, որ հաղորդավարը կորցրել է իրականության զգացողությունը եւ առաջվա պես կարծելով, թե միայն հանրապետության ղեկավարությունն է դիտում իր հաղորդումները (ի դեպ, միմիայն լույս ունենալու պատճառով), շարունակում է թողարկումները պատրաստել հատկապես նրանց համար։ Օրինակ, մի դրվագ պատմեմ «Ժամանակաչափի» վերջին թողարկումից, որն
Մի բուռ հայ չե՞նք
ԱԺ-ի առաջին նիստի երկու խաղաղ աշխատանքային օրերից հետո բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեր հարցին, թե արդյո՞ք խորհրդարանում միակ ընդդիմությունը 4-րդ իշխանությունը չի լինելու, վճռականորեն պատասխանեց. «Եթե չթողնեք հանգիստ ղեկավարել՝ իշխելու ենք ձեզ»: Ընդդիմադիր մամուլին «իշխելու» հաջող փորձից բավականին ժամանակ է անցել, ուրեմն պաշտոնյայի խոսքն, ըստ երեւույթին, դեռ «չիշխված» կամ իշխանամետ մամուլին է վերաբերում։ Հայաստանի լրատվական մթնոլորտում
Կովկասի գերին
Լինում է չի լինում, Ստեփանավանում մի գործարար մարդ է լինում։ Ոչ թե ինչ-որ «սուպերբիզնեսմեն», այլ ետխորհրդային շրջանի սովորական առեւտրական։ Իր վրացի գործընկերների հետ նա «բենզինի գործ» էր անում։ Եվ ահա, օրերից մի օր հերթական հաշվառման ժամանակ պարզվեց, որ նա իր ընկերներին պարտք մնաց 2000 դոլար։ Դա մեծ ողբերգություն չէր։ Գործընկերներն իրար լիովին վստահում էին։ Այդ
Պաշտպանության նոր հարձակումը
Երեկ «Դրո»-ի դատավարության ամբողջ նիստը նվիրված էր միայն մեկ հարցաքննության քննարկմանը։ Ամբաստանյալ Արմեն Գրիգորյանի դեկտեմբերի 29-ին կատարած հարցաքննության տեսագրությունը ծանր տպավորություն էր թողնում։ Այն ժամանակ, դեռեւս կասկածյալ Արմեն Գրիգորյանը մանրամասնորեն պատմեց, թե ինչպես են սպանվել Ներսիսյան ամուսինները եւ Գագիկ Սահակյանը։ Նա խոսում էր նաեւ այդ հանցագործություններում իր կատարած դերի, ինչպես նաեւ, ընդհանրապես, «Դրո» կառույցի մասին։
Առանց պարտքերի առաջ չես գնա
Երեկ, մամուլի ասուլիսում, ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը լրագրողներին ծանոթագրեց Հայաստանի կառավարական պատվիրակության Վաշինգթոն կատարած այցելության արդյունքներին։ Մեր պատվիրակությունը մասնակցում էր Միջազգային արժութային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի տարեկան ժողովին։ Պրն Բարխուդարյանի խոսքերով, Միջազգային զարգացման ասոցիացիան (որը եւ տրամադրում է արտոնյալ երկարաժամկետ վարկեր) թեեւ որոշել էր կրճատել իր միջոցները, այդ հանգամանքը էապես չի ազդի Հայաստանի վրա։ Միջազգային
Բարեփոխման ձգտումը
Դաշնակցության գաղափարական եւ կազմակերպական կառույցի խնդիրը վաղուց արդեն ներկուսակցական սահմաններից դուրս է եկել եւ դարձել ընդհանուր հասարակական քննարկումների նյութ։ Պատահական չէ, որ ՀՅԴ-ն պատմական թանգարանում մեծ շուքով տեղավորվելու տրամադրություններին զուգընթաց պարբերաբար ստեղծվում են «Դաշնակցություն» անվամբ միավորումներ եւ ամենաթարմ նախաձեռնումը՝ Դաշնակցության վերականգնման կամ արվեստաբանական եզրույթով ասած՝ վերածնունդ-ռենեսանսի շարժում, որի ջատագովմանը ականատես դարձանք մի քանի հեռուստաերեկո շարունակ։
«Դերասան» ամեն օր «աշխատանքի» են գալիս կյանք մսխողները
«Դերասան» խանութի հարեւանությամբ սրճարանում մի գավաթ սուրճն առայժմ պահպանում է «աստվածային» արժեքը՝ 50 դրամ։ Եվ այդտեղ միշտ մարդաշատ է։ Սակայն մշտական հաճախորդներին գրավողը թարմացնող ըմպելիքը չէ, այլ թանկարժեք «եղբայրակիցների» գինովցած զույգերը։ «Ի բարօրություն», նրանք սրճարանում ներկայանում են ըստ ամենայնի։ Իսկ նրանց երկրպագուները՝ առավել եւս։ 30-40 մարդ այստեղի այցելուների ողնաշարն է կազմում։ «Ակտիվն» ունի իր ինտելեկտուալները՝