Օրվա լրահոսը
Բազմահազարանոց «քեֆ»՝ մարզադաշտում…
Շաբաթ օր էր, եւ հենց այդ պատճառով էլ որոշեցի այցելել «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի շրջակայքում «ծվարած» հանրահայտ տոնավաճառը։ Գնացի, բայց, այ քեզ բան… ժողովուրդը սովորականից ավելի շատ էր, իսկ աջ ու ձախ թափթփված փալաս-փուլուսները ինչ-որ գոյություն չունեին։ Պարզվեց, որ մարդիկ գնում էին «Ոսկե աշուն -95» բացօթյա շոու համերգին։ Որոշեցի մտնել… բայց ինչպե՞ս, եթե տոմս չունեի (իսկ մուտքի
Հանուն եւ շնորհիվ աշխատանքի
Տնտեսական համակարգի անցումը կենտրոնացված կառավարումից՝ շուկայականի, դրական արդյունքից բացի, անշուշտ, ունի նաեւ իր բացասական կողմերը։ Դրանցից ամենակարեւորը, թերեւս գործազրկության խնդիրն է: Եթե նախկինում չաշխատելու համար դատում էին, հիմա այս երեւույթը շատ տարածված է: Մասնավոր ձեռնարկություններին, ֆիրմաներին անհրաժեշտ չէ աշխատատեղերի ուռճացում եւ նրանք ձգտում են հրաժարվել ավելորդ հաստիքներից։ Պետական հիմնարկները այս քայլին դիմում են ֆինանսավորման կրճատումների
Համաշխարհային ուղեծրում
Ուրանն սկսեց տրոհվել։ Բնագիտությանը պատկանող այս ձեւակերպումն այլեւս մեր առօրյայի բաղադրիչն է։ Գիտության բարձունքներից այն վայրէջք կատարեց մեր կենսակերպի հարթակին, ջնջելով նաեւ քաղաքականության անբարո հետքերը։ Ֆիզիկայի օրենքն այսուհետեւ մեզ համար նշանակելու է միս ու արյան միացություն՝ ակնթարթի բոլոր մտածումներով, բոլոր քայլերով։ Ուրանի միջուկի տրոհումը ցնծագին տոնախմբությամբ չվավերացվեց, չնայած մեր 5-ամյա հակասական սպասումների կիզակետն էր։ Ամաչում
Աշոտ Բլեյանը հրաժարական է տվել
Երեկ, ժամը 15.00-ին գիտության եւ կրթության (արդեն նախկին) փոխնախարար Աշոտ Բլեյանը խորհրդակցություն է հրավիրել եւ աշխատակազմի համար բոլորովին անսպասելիորեն հրաժարական է տվել։ Թեեւ պրն Բլեյանը ոչ մի կերպ չի մեկնաբանել իր հրաժարականը, կարելի է ենթադրել, որ նախորդ վարչակարգի լավագույն ավանդույթներով, նրան կազատեն աշխատանքից՝ «իր դիմումի համաձայն»: Բնականաբար, որոշ տեսակետից շահեկան կլիներ հայտարարել, թե, ահա, վերջապես,
Սա է իրականությունը
Նախագահ Տեր-Պետրոսյանի 4 տարին Չորս տարի առաջ ընտրվեց անկախ Հայաստանի առաջին նախագահը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը չունի փառաբանելու, ոչ էլ նույնիսկ քարոզչական ապահովում կազմակերպելու կարիքը։ Նրա թիվ մեկ քաղաքական գործիչ լինելը այս չորս տարվա ընթացքում ապացուցվել է ամեն օր եւ ամեն ժամ։ Եթե ոմանք կարծում են, որ շարքային քաղաքացին դա չի հասկանում, ապա չարաչար սխալվում են։
De facto եւ de jure
Քաղաքական լուրջ հանգուցալուծումները կայանում են պետական-պաշտոնական ատյաններում, սակայն ազգային բախումներն ունեն մի յուրօրինակ տրամաբանություն. նրանք, ծագելով որոշակի կետից, տարածվում են հակամարտող կողմերի հասարակական բոլոր շերտերում, ուստի կարգավորումն անհնար է առանց անհրաժեշտ հասարակական կարծիքի, համապատասխան դիրքորոշումների ձեւավորման, բարոյահոգեբանական արգելքների հաղթահարման։ Այս տեսանկյունից պատահական չէր Պրահայի Լրատվական հետազոտությունների բաց ինստիտուտի նախագահ Ջեկ Մարեսկայի՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կարդացված
Մոխիրը կրակի շիջումից է շատանում
Դժվար է միանշանակ ասել, թե ինչ դիտավորությամբ, այնուամենայնիվ, հայկական հեռուստատեսության առաջնակարգ նախկին պաշտոնյաներից մեկը՝ լրագրող Վահրամ Մարտիրոսյանն ակնհայտորեն չարացած է։ «Քաղաքական փասիանսը»՝ առաջին ապացույց։ Ժամանակակից հայ գրականության հիմքերին ուղղված «ուժեղ զարկը» («Առավոտ», օգոստոսի 11-12)՝ երկրորդ։ Երրորդն ու առավել ցցունը «Մի ժողովրդի պատմություն» հրապարակումն է («Առավոտ, հոկտեմբերի 6-7), ուր նա անզիջում կրքոտությամբ «վերանայում» ու ճգնում է
Ոչ քնարական ուղերձ
Սի պահ մոռանանք, թե ներքաղաքային տրանսպորտով մեր ամենօրյա երթեւեկը ինչ ավերմունք է պատճառում ընտանեկան դրամապանակին եւ վավերացնենք միայն հիմնահարցի օրախնդիր շերտը: Երեւանի հասարակական փոխադրամիջոցների երթուղիները երբեք այսքան կանոնավոր չեն գործել։ Երբ մայրաքաղաքի Հարավ-արեւմտյան թաղամասում հայտնվեցին 62 համարը կրող դյուրընթաց ավտոբուսները, բնակիչները միահամուռ ենթադրեցին, որ նրանց աշխատանքը միտված է ուսանողությանը ծառայելուն։ Փոքր անց պարզվեց. որ այդ
Խմբագիրները ուսանողների հյուրն են…
Հոկտեմբերի 12-ին ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում տեղի ունեցավ ուսանողների արդեն հերթական հանդիպումը Հայաստանի հայտնի լրագրողների հետ։ Այս անգամ հանդիպման հերոսն էր «Լրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյանը, որը լսարան մտնելու առաջին իսկ պահերից հայտնվեց հարցերի խաչաձեւ կրակի տակ։ Եվ, որքան էլ որ զարմանալի չի թվում, երիտասարդ լրագրողներին ինչպես եւ նախորդ անգամ (հանդիպման հյուրն էր
Ըմբշամարտ ցեխերում
Հայաստանը վերջերս դարձել է կասկածահարույց արվեստների ուխտավայր. մերձավոր եւ հեռակա արտասահմաններից գալիս են ու գալիս տարաբնույթ պարային-սպորտային համույթներ, առանձին երգիչ-երգչուհիներ՝ խոստանալով «սիրո անհատնելի հմայք» եւ թողնելով լոկ «դառը կսկիծ»։ Դառը կսկիծ, որովհետեւ աշխարհում մեծ ճանաչում եւ բարի համբավ ունեցող արվեստագետները, կարծես, շրջանցում են մեզ. մեկուսանում ենք գեղեցիկի մայրուղուց, իսկ մարտնչող անճաշակությունը կպչուն հյուրի պես ներթափանցում
Որքան շատ, այնքան լա՞վ
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 28-ին ավարտվելու է 55 միջին եւ խոշոր ձեռնարկությունների մնացյալ բաժնետոմսերի բաժանորդագրության ժամկետը։ Այդ ձեռնարկությունները սեփականաշնորհվելու են բաց բաժնետիրական ընկերությունների վերածվելու միջոցով։ Ապապետականացման գործընթացը, որն սկսվել էր 1994 թ. սեփականաշնորհման ծրագրով եւ փոխադրվել էր 1995թ., ընթանում է թեեւ դանդաղ տեմպերով, բայց, դատելով խուճապային պահանջարկից՝ բավականին բարեհաջող։ Առայժմ բոլոր սեփականաշնորհվող օբյեկտներից չի կայացել
Ով է տերը կամ ո՞ւմ տրված փողն է մութ տեղը լույս տալիս
Ես, Հայաստանի հանրապետության շարքային քաղաքացիս, շուրջ երեք ամիս է՝ առավոտից մինչեւ ուշ երեկո փառք եմ տալիս հայրենի կառավարությանը, որ ամեն տեսակ անտոկոս վարկ, ատոմակայան, հէկ ու պշէկ մեջ գցելով, վերջապես հաջողացրեց առավոտից մինչեւ ուշ գիշեր լույս տալու գործը՝ չհաշված ցերեկվա մի քանի ժամը։ Բայց դե էդ հեչ, կարեւորն այն է, որ մեր տառապած ժողովուրդը կրկին
…Միայն իրեղեն ապացույցներից հետո
Երեկ «Դրո»-ի դատավարության նիստը կարճատեւ էր։ Փաստաբան Ռշտունին, կոլեգիային ներկայացնելով անաշխատունակության թերթիկ, խնդրեց ընդմիջումից հետո հետաձգել նիստը մինչեւ երեքշաբթի։ Խոսք չկա, դատապաշտպանների աշխատանքը նյարդային է, եւ պատահական չէ, որ ամենապատասխանատու պահերին սրտային հիվանդությունները հիշեցնում են իրենց մասին։ Նման պահը հասունացել էր արդեն նախորդ նիստի ժամանակ, երբ ցուցմունք տալու հերթը հասավ ամբաստանյալ Արմենակ Զաքարյանին։ Նրան առաջարկված
ԱԺ-ի 100 օրը
Այսօր լրանում է Ազգային ժողովի 100-րդ օրը։ Իր առաջին հոբելյանը նորաստեղծ օրենսդիր մարմինը դիմավորում է բավականաչափ պատկառելի տեսքով՝ համալրված են պատգամավորական բոլոր թափուր տեղերը եւ գործնականում ստեղծված են նրա կառուցվածքները։ Իրականություն են դառնում միակուսակցական եւ հակասություններից զուրկ խորհրդարանի մասին կանխատեսումները։ Սրընթաց տեմպը, որով ԱԺ-ն ընդունել է բոլոր օրենքները, թույլ է տալիս ենթադրել, որ ԱԺ-ն իր
Պատժի անխուսափելիությունը եւ ապաքաղաքականացումը
Հարցազրույց ՔՊՀԱՀ խորհրդի համակարգող Արմեն Հովհաննիսյանի հետ – Պրն Հովհաննիսյան, նորաստեղծ Քաղբանտարկյալների պաշտպանության Հայաստանի ազգային-հասարակական խորհուրդը ճշտե՞լ է արդեն իր կարգավիճակը պետական ատյաններում։ – Օրերս ես եւ մեր խորհրդի մյուս համանախագահը՝ Հովհ. Ասրյանը, որը բարձր որակավորման իրավաբան է, եղանք Արդարադատության նախարարությունում եւ փոխադարձ սիրալիրություններ փոխանակեցինք։ Մեզ խոստացան հնարավորին չափ արագ պատասխան տալ։ Եթե հիշում եք,
Մերոնք ուրիշ են
Միջազգային գիտաժողովներն օրեցօր ընդարձակում են իրենց բովանդակային տեսականին։ Դրանք մերթ վերաբերում են տնտեսությանը, մերթ՝ գիտությանը, մերթ՝ քաղաքականությանը, մերթ՝ միջսեռային հարաբերություններին, մերթ՝ կենդանիների պաշտպանությանը: Չին նախաձեռնողները վերջերս մի հետաքրքիր թեմա են գտել՝ կաշառաշորթությունը: 90 երկրների 800 պաշտոնյաներ հավաքվել են Պեկինում այդ արատավոր երեւույթի դեմ պայքարի համատեղ ծրագրեր մշակելու համար։ Որեւէ տեղեկություն չունեմ, թե 90 նախանձախնդիրների մեջ
Չկայացած հրատապ հարց
Երեկ Ազգային ժողովի աշխատանքային օրվա վերջնագծին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը դիմեց նախագահող Արա Սահակյանին՝ հրատապ հարց մտցնելու առաջարկով: Սակայն նախագահողը, ինչպես եւ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը փաստեցին, որ նորահաստատ Սահմանադրությամբ «հրատապ հարց» հասկացությունը այլեւս կիրառելի չէ։ Առայժմ, ԱԺ կանոնակարգ չունի, բայց դա բնավ չի նշանակում, թե խորհրդարանը աշխատում է ԳԽ կանոնակարգով. «Մենք աշխատում ենք ավանդույթներով»: Որպես
Շատ զրոյական տարբերակ
ԱԺ եզրափակիչ եռօրյայի սկզբում միջազգային պայմանագրերի սրընթաց ներկայացում-վավերացումների խաղաղ ընթացքը ընդմիջվեց «ՀՀ եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ նախկին ԽՍՀՄ արտաքին պետական պարտքի եւ ակտիվների նկատմամբ իրավահաջորդության հարցերի կարգավորման մասին» 1993թ. սեպտեմբերի 7-ին Մոսկվայում կնքված պայմանագրի բուռն եւ շահագրգիռ քննարկմամբ։ Պ. Բեզիրջյանի ծանոթագրական խոսքին հետեւեցին ՀԿԿ խմբակցության նախագահ Ս. Բադալյանի հարց- ելույթները, որոնք էլ պայմանավորեցին նիստի հագեցվածությունը։
Չբացահայտված «սփյուռքահայը» եւ ճնշող քննիչները
Երեկ «Դրո»-ի դատավարության նիստում շարունակվում էր ամբաստանյալ Թաթուլ Գաբրիելյանի ցուցմունքների քննարկումը: Ամբաստանյալը, ընդունված կարգի համաձայն, մերժում էր իր բոլոր նախորդ ցուցմունքները: Այնուամենայնիվ, այդ ցուցմունքների որոշ մանրամասներ հետաքրքիր են: Օրինակ, հունվարի 4-ի հարցաքննության ժամանակ Գաբրիելյանը ստեղծում է ինչ-որ մի սփյուռքահայի «բառային դիմանկար», որին հետեւում էր, ենթադրելով, որ դա Գագիկ Սահակյանն է։ Սակայն նրա նկարագրած մարդն ամենեւին
Լուրեր Արցախից
Հոկտեմբերի 11-ին ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պետհամալսարանի ռեկտոր է նշանակվել կենսաբանական գիտությունների դոկտոր Լեւոն Միքայելի Եպիսկոպոսյանը։ Եպիսկոպոսյանը ծնվել է 1951թ. Կիրովաբադում, 1974-ին ավարտել է Մոսկվայի պետհամալսարանը, 91-ից մինչեւ նոր նշանակումը Երեւանի «Մարդաբանական ինստիտուտ» գիտահետազոտական հաստատության տնօրենն էր։ Նա 60 գիտական աշխատությունների հեղինակ է։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանը նոր ռեկտորին ներկայացրել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին։ Հոկտեմբերի
ԱԺ-ն շարունակում է աշխատել ստախանովյան տեմպերով
Երեկ Ազգային ժողովը ձեռնամուխ եղավ ՀՀ «Պաշտպանության մասին» օրենքի քննությանը։ Պաշտպանության եւ ազգային անվտանգության, ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Սամվել Գեւորգյանը ներկայացրեց այս կարեւորագույն օրենքի նախագիծը, որը, սակայն, կրում էր հապճեպության կնիք՝ թե իրավական ձեւակերպումների, թե սահմանադրական դրույթների թերասացության տեսանկյունից։ Որոշ շտկումներ կատարվեցին հընթացս, ինչպես՝ «ժողովուրդ», «թշնամի» գեղարվեստական բառերի փոխարինումը իրավական եզրույթներով, իսկ «դոկտրինա» օտարահունչ բառին
Ինչպես չգողանալ երեխաներից
Այս ուսումնական տարվա սկզբին վերջապես իրականացավ այն, ինչի վրա, պարզվում է, երկու տարի գլուխ էին ջարդում առեւտրի եւ կրթության ու գիտության նախարարությունները։ Ճիշտ է, դպրոցական էժան նախաճաշերի դափնիները ի վերջո հասան նորաստեղծ առեւտրի, սպասարկումների եւ տուրիզմի նախարարությանը։ Իսկ գաղափարը, իսկապես, փայլուն էր, հաշվի առնելով, որ մեր կյանքում այսօր գերիշխում է նյութական շահը եւ հակապոպուլիստական տնտեսական
Ինչպե՞ս մեծացնել սեփականաշնորհման արդյունավետությունը
Մեր թերթի սեպտեմբերի 19-ի համարում հրապարակվել էր լրագրող Գ. Մարտիրոսյանի քննադատական հոդվածը, որն առնչվում էր սեփականաշնորհման խնդիրներին։ Երկու օր հետո ստացանք կառավարության կրքոտ, բոցաշունչ արձագանքը, որը տպագրելով, մենք բանավեճի հրավիրեցինք բոլոր շահագրգռված կողմերին։ Այսօր ներկայացնում ենք մասնագետի կարծիքը՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի միջռեգիոնալ ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Թավադյանի հոդվածը։ Սեփականաշնորհման բուռն գործընթացը, ընդհանուր առմամբ նպաստելով անցմանը
Կյանքը, որը անպայման վերջանում է
ի ու մահվան առեղծվածը ծագել է առաջին կենդանի միավորի ձեւավորվելու պահից, եւ անկախ այն բանից, թե զարգացման ինչ մակարդակի վրա էր այն գտնվում: Միաբջիջ բույսի ու բարձր զարգացած գլխուղեղով մարդու կենսական ցիկլը գրեթե նույնն է: Նրանցից յուրաքանչյուրը յուրովի անցնում է ծնվելու պահից մինչեւ մահը ընկած ճանապարհը, որը եւ համարվում է կյանք։ Ի՞նչ կա նրանից առաջ
Կարծիք հայտնելու խորհրդարան
Երեկ ՀՀ Քաղաքացիության օրենքի ընդունման նիստից հետո ԱԺՄ խմբակցության անդամ Դավիթ Վարդանյանը մեզ ներկայացրեց ԱԺՄ-ի դիրքորոշումը այս օրենքի կապակցությամբ։ – Դա մեր ազգի հիմնարար պրոբլեմներից է. Հայաստանում ապրում է հայ ազգի փոքր մասը, մեծագույնը սփռված է աշխարհով։ Հայությունը պետք է դիտել որպես հավաքականություն եւ ոչ թե առանձնացնել նրա մի փոքր մասը՝ պետության անվան տակ, դրան
Ուզում էր Ղարաբաղ մեկնել
«Դրո»-ի դատավարության երեկվա նիստը նվիրված էր ամբաստանյալ Թաթուլ Գաբրիելյանի ցուցմունքների քննարկմանը։ Նրան ներկայացվող մեղադրանքը հետեւյալն է. «Դրո» կառույցի անդամը լինելով, նա իր հրամանատար Հովհաննես Մկրտչյանի առաջադրանքով հետեւում էր մի սփյուռքահայի, ինչպես նաեւ Ֆրիկ մականունով մի մարդու։ Նախորդ օրը Գաբրիելյանը հայտարարեց, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, իսկ նախնական քննության ժամանակ ցուցմունքները տվել է ճնշման տակ։
Քաղաքացիություն. Բերել, թե պահել
ԱԺ երեքշաբթի օրվա նիստը սկսվեց 14 ձեռնարկությունների մասնակի, անհատույց սեփականաշնորհման ժամկետի երկարաձգման պարզաբանմամբ (մինչեւ 31.12.1995թ.): Արմեն Եղիազարյանի մեկնաբանող խոսքից հետո այս նախագիծը արագ ընդունվեց։ Խորհրդարանը միջամուխ եղավ «Արդարադատության խորհրդի մասին» օրենքի քննությանը, որը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Գ. Ջհանգիրյանը։ Նախորդ օրը բաժանված փաստաթղթում ամրագրված էին ինչպես խորհրդի կազմավորումը, գործունեության կարգը եւ լիազորությունները, այնպես էլ նրա ժամանակավոր
Լուրեր Արցախից
Ինչպես հաղորդեցին ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հարաբերական անդորրը պահպանվում է: Ինչպես հաղորդեցին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 10-ին Ռոբերտ Քոչարյանը ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Զոլտան Մատյուշին, որը երկարատեւ աշխատանքի համար ժամանել է Ստեփանակերտ։ Հունգար դիվանագետը ԼՂՀ ղեկավարին տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղ իր առաքելության խնդիրների մասին։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական
Մենք չենք փոխվել
Սպասում ենք, որ աշխարհը փոխվի Անկեղծ ասած, «Առավոտ» թերթում տպագրված Վահրամ Մարտիրոսյանի՝ «Մի ժողովրդի պատմություն» հոդվածը առանձնանում է իր նոր պաթոսով, որը, ցավոք, քիչ է հայկական մամուլում։ Անշուշտ, ես նրա ոչ բոլոր դրույթներին եմ համաձայն, մասնավորապես, Մեսրոպ Մաշտոցի ու Ավարայրի ճակատամարտի գնահատման վերաբերյալ։ Անշուշտ, բավականին կոշտ, իսկ երբեմն էլ նույնիսկ կոպիտ են հոդվածագրի ձեւակերպումները։ Սակայն
Բարեհաջող վերադարձ
Երբ պետանվտանգության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը լքում էր իր բարձր դիրքը, պաշտոնական վարկածը հետեւյալն էր. ուզում է ԱԺ պատգամավոր դառնալ, սակայն ուժային կարեւորագույն ղեկավարի կարգավիճակը թույլ չի տալիս։ Բայց, նշենք նաեւ, որ հուլիսի 5-ի «հիմնական ընտրություններում» պրն Շահնազարյանը չդրեց իր թեկնածությունը։ Հավանաբար, այդ է պատճառը, որ ոչ պաշտոնական վարկածները պնդում էին, թե Շահնազարյանի հրաժարականի պատճառը