Օրվա լրահոսը
«Ջահանգիր աղայի հերոսական մարտական ուղին հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության կարևորագույն էջերից է». Ժաննա Անդրեասյան
Քննարկվում է եզդիերենի ուսուցման ամբիոնի բացման հարցը։
«Առաջարկում ենք արցախցիների հարցով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 17՝ հաշվի առնելով աշխատանքի մեծ ծավալը»․ Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց նպատակն է այս հարցը չտեղափոխել իշխանություն-ընդդիմություն առճակատումների դաշտ, այլ պետք է փորձել հասնել Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման լավագույն լուծումներին։
Թվային գործընթացները պետք է լինեն գործնական, արդիական և օգտակար մարդկանց և բիզնեսի համար: Եթե սա տեղի չի ունենում, ուրեմն սա թվայնացում չէ, այլ թվայնացման իմիտացիա, ինչն անիմաստ է. Փաշինյան
Մենք տեսնում ենք ապագա, որտեղ թվայնացումը զգալիորեն կընդլայնի մարդկանց տեղաշարժի ազատությունը և քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրացումը. վարչապետ
«Մենք համոզված ենք, որ Սանահին գյուղն առանձնացնելով՝ որպես պատմամշակութային ինքնուրույն բնակավայր, այն ավելի արագ եւ արդյունավետ զարգացում կապրի». Վաչե Տերտերյան
Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են հերթական նիստերի օրակարգը, որից հետո սկսել նախագծերի քննարկումը: Ալավերդի համայնքի ավագանու կողմից ներկայացված նախաձեռնությամբ Կառավարությանն առաջարկվել է Սանահին թաղամասը, որ 1967 թվականին ներառված է եղել Ալավերդի քաղաքային, ավանային տիրույթում, իսկ 1996 թվականից՝ որպես Ալավերդի համայնքի թաղամաս, առանձնացնել եւ որպես առանձին գյուղ, ընդգրկել Ալավերդի
Անազատության մեջ գտնվող Կարեն Հակոբյանի առնչությունը իրեն վերագրվող ենթադրյալ արարքին չի հաստատվում որևէ տվյալով. փաստաբանական թիմ
Ուշագրավ է, որ մինչ օրս, արդեն կարելի է արձանագրել 7 օր անց՝ առկա չէ ներկայացված վերաքննիչ բողոքի պատշաճ ընթացքը:
Ղրղըզստանի վարչապետն առաջարկում է ԵԱՏՄ-ում միասնական հարթակ ստեղծել՝ բուժվկայության ճանաչման համար
Բելառուսի վարչապետը դժգոհ է ԵԱՏՄ-ում ինտեգրման տեմպից
Հայաստանը երեքական ներկայացուցիչ ունի ՖԻԴԵ-ի լավագույն հարյուրյակներում
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է կանանց եւ տղամարդկանց համաշխարհային դասակարգման հոկտեմբեր ամսվա վարկանիշային ցուցակները
«Արդարադատության նախարարի պաշտոնում գտնվող մարդը պետք է քաղաքական թիմից լինի»․ Արփի Դավոյան
Հարցին, թե կարելի՞ է եզրակացնել, որ Գրիգոր Մինասյանի հրաժարականի պատճառները հանրությունից թաքցվում են, Դավոյանը պատասխանեց՝ ոչ։
Իրականում բանակցային գործընթացն ընթանում է Հայաստանի և թյուրքական դաշինքի միջև, որը գետնի վրա ձգտում է հասնել իր առավել նախընտրելի և «վերջնական լուծումներին». Արմեն Գևորգյան
Եկեք մոլորության մեջ չընկնենք. թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում, հատկապես՝ Կովկասում։
«ԵԱՏՄ-ն բոլոր հնարավորություններն ունի դառնալու ձեւավորվող բազմաբեւեռ աշխարհի բեւեռներից մեկը»․ Միխայիլ Միշուստին
ԵԱՏՄ-ն կայացել է եւ հաջող աշխատում է․ ՌԴ վարչապետ
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք աչքի են ընկնում միմյանց համերաշխություն և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ: Կցանկանայի գոհունակությամբ նշել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր
«Գրիգոր Մինասյանն ազատվել է իր դիմումի համաձայն, ՔՊ ստորագրահավաքը իմպիչմենտ չէր ենթադրում»․ Լուսինե Բադալյան
Լրագրողները հարցրին՝ ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կպահանջի՞՝ հաշվի առնելով, որ նա 2021 թվականին իշխանությունը ստանձնեց անվտանգային խոստումներով, բայց տապալեց։
Շուրջ 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել․ 8 անձի մեղադրանք է ներկայացվել, որոնցից 5-ը կալանավորվել է
ԻԻՀ քաղաքացին Սիսիանի բնակչին առաջարկել է գումարի դիմաց թմրամիջոցների խմբաքանակ տեղափոխել Հայաստան
Երկրորդ կյանք ստացավ այլևս անբեմադրելի համարվող իսկապես որ անկրկնելի ներկայացումը
Բանն այն է, որ արդեն իսկ տեսական մեծ համարձակություն է, իսկ իրականում ուղղակի ստեղծագործական հանդգնություն է, փորձել Կոմիտասին բեմում ներկայացնել պարային և այն էլ բալետային ակադեմիական բեմաձևի մեջ: Կարելին, իհարկե կարելի է, բայց դա պիտի կատարյալ անթերի լինի` ընդունելի լինելու համար: Անգամ ամենաբարձրակարգ մասնագետների համար դա անդունդի վրա մազե կամրջով անցնելու խնդրի է նման, որի տապալման հավանականությունը 99%-ից ավելի է, իսկ հաջողելու հնարավորությունը 1%-ից էլ շատ ավելի պակաս:
Իսրայելը ցամաքային ռազմական գործողություն է սկսել հարավային Լիբանանում
Զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ սիրիական հեռուստատեսության լրագրող Սաֆաա Ահմադը, ևս 9 մարդ տուժել է:
Երևանում մեկնարկել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը
Սեպտեմբերի 30-ին Երևանում մեկնարկել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագիրը` տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական կարևորագույն միջոցառումներից մեկը։ Միջոցառմանը մասնակցել են Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրներից ավելի քան 40 բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, բիզնեսի, քաղաքացիական հասարակության և ակադեմիայի ներկայացուցիչներ։ Պաշտոնական բացման արարողությունը մեկնարկել է Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար
Սոս Հակոբյան. Ի՞նչ բարեփոխման մասով է իրենից գոհ Գրիգոր Մինասյանը
«Հայրենիք» կուսակցություն մամուլի քարտուղար Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Անկեղծ՝ չեմ հասկանում ինչ բարեփոխման մասով է իրենից գոհ Գրիգոր Մինասյանը. տրաքած էլ. դատավարության, շատ մեծ ուշացումներով և խնդիրներով աշխատող հարկադիր ծառայության (հենց օրինակներ ուզեք ասեք, կասեմ), մի 4 ամիս չաշխատող դատական ակտերի պաշտոնական տեղեկագրի, իր փոխանցումներով (նախաձեռնությամբ) և ԲԴԽ որոշումներով հերձված դատական համակարգի, պետական ծառայությունների շարունակվող
«Պարեկները բարձրագույն կրթություն չունեն՝ ապօրինի տուգանում են, պատասխանատվություն կրելո՞ւ են»
Արփինե Սարգսյանն ասաց, որ պարեկների մասով ոչ թե կա կրթության բացակայություն, այլ կա հնգամսյա կուրսի կատարելագործման կարիք։
Տեղեկություն է ստացվել, որ աշակերտներից մեկը գազի նմանվող նյութ է փչել, ինչը աշակերտների շրջանում հազ է առաջացրել. հանգամանքները պարզվում են
Անչափահասը ներկայացվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին
Կ. Պոլսի Հայոց Պատրաիրքը Մայր Տաճարում Սուրբ Պատարագ մատուցեց
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին` ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս առիթով սեպտեմբերի 30-ին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Սրբազան արարողությանը ներկա
«Միգուցե ճիշտ կլիներ այն 1 մլրդ-ը, որը «պադավատների» վրա եք մսխել, ուղղեիք Գյումրիում ծրագրերի իրականացմա՞նը»
ԱԺ հերթական նստաշրջանում քննարկվեց Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի հետ ՀՀ գործող վարկային համաձայնագրով Գյումրիի վերակառուցմանը լրացուցիչ գումար հատկացնելու հարցը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նկատեց, որ կառավարությունը փաստորեն նոր պարտք է ներգրավում։ «Կառավարությունն ընդամենը 1 մլրդ պարտք է վերցնում, գովելով, որ մենք շատ փող ունենք, 1 մլրդ պոչիկով պարտք է վերցնում։ Եթե չկա, իհարկե,
OVIO-ն գործարկեց նոր «All in» փաթեթը 3 ամիս 50% զեղչով՝ 4950 դրամով
OVIO-ն հայտարարեց նոր «All in» ամենը մեկում փաթեթի մեկնարկի մասին, որին միանալու դեպքում բաժանորդները ծառայությունները կստանան 3 ամիս 50% զեղչով՝ 4950 դրամով*: Փաթեթը ներառում է՝ Մինչև 300 Մբ/վ արագությամբ տան ինտերնետ 182 հեռուստաալիք 25,000 ֆիլմեր և սերիալներ Wink TV հարթակում Wi-Fi 6 գերհզոր սարք ֆիքսված հեռախոսակապի 700 րոպե խոսելաժամանակ Նոր «All in» փաթեթի շրջանակում թվային
Խաչքարի բացում՝ կապիտան Արայիկ Մաթևոսյանի հիշատակին
Օրերս Աբովյան քաղաքում բացվել է խաչքար՝ Արցախյան վերջին պատերազմում անմահացած հերոս, կապիտան Արայիկ Մաթևոսյանի հիշատակին։ Միջոցառմանը ներկա են եղել Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, հերոսի հարազատները, մարտական ու ծառայակից ընկերները, զինվորներ, հերոսածին մայրեր և հյուրեր։ Օրհնության կարգը կատարել է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ արքեպիսկոպոս Քարամյանը։ Կապիտան Արայիկ Մաթևոսյանը
Թուրքիան 30 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Լիբանան
Ermenihaber. Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակումների ֆոնին մի շարք երկրներ հայտարարել են Լիբանան հումանիտար օգնություն ուղարկելու մասին: Այդ երկրների թվում է նաև Թուրքիան, որն ընդհանուր առմամբ 30 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել է Բեյրութ: «Սննդի համաշխարհային ծրագրի» կողմից տարածված հայտարարության համաձայն՝ բացի Թուրքիայի նմանատիպ քայլի գնալու են մի շարք երկրներ, այդ թվում՝ Սաուդիան Արաբիան, Արաբական Միացյալ
Ֆասթ Բանկը՝ WCIT 2024-ի բանկային գործընկեր
Ֆասթ Բանկի աջակցությամբ հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում կկայանա 2024 թվականի WCIT 2024/DigiTec՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։ Այս տարի համաժողովը կանցկացվի «Մտքի ուժը․ Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո և տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հյուրընկալվելու են մի քանի տասնյակ երկրների, ընկերությունների և կորպորացիաների ներկայացուցիչներ։ Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրեն Արթուր
Գրիգոր Մինասյան. «Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը»
Մարդիկ արդարադատության նախարարներից միշտ սպասել են արդարության արագ և անմիջական վերականգնում: Դա նախարարի գործառույթ չէ: Դա վերապահված է իրավապահներին ու դատարաններին:
«Ճիշտ է ասում Անդրեասյանը, վերափոխված է, դրա համար ո՛չ Դատալեքսն է աշխատում, ո՛չ իրենց էլեկտրոնային համակարգն է աշխատում, ո՛չ դատական ակտեր են տեղադրվում». Զարուհի Նախշքարյան. «Հրապարակ»
Նախօրեին մենք հրապարակում էինք արել այն մասին, որ Բարձրագույն դատական խորհրդի մեկ դահլիճի վերանորոգման եւ կահավորման համար 24 միլիոն է ծախսվել, եւ դահլիճի դիզայնի հեղինակը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն է։ ԲԴԽ նախագահն անդրադարձել է մեր հրապարակմանը, փորձել է համոզել, որ այդ կլորիկ գումարի հատկացումն անտեղի չէ:։ Անդրեասյանը նաեւ նշել է, թե 2024-ին, բացի այս դահլիճից,
«Այս որոշմամբ ՍԴ-ն հայտարարում է, որ Անկախության հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, եթե որևէ կերպ չեն ամրագրվել Սահմանադրության տեքստում, այլևս գոյություն չունեն». Վարդան Պողոսյան. «Ազատություն»
«Ազատություն». Անկախության հռչակագիրը «ծնողին խժռող զավակի» կվերածվի, եթե Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի, հայ – ադրբեջանական սահմանազատման կանոնակարգին վերաբերող որոշման մեջ գրել են Սահմանադրական դատարանի դատավորներն ու անմիջապես հավելել՝ «սահմանադրական երկիշխանության նպատակ երբեք այդ փաստաթուղթը չի ունեցել»։ Բարձր դատարանն օրերս քննել ու որոշել է, որ սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը։ 33-էջանոց որոշման գերակշիռ հատվածը, սակայն,
«Երբ եկեղեցուց պահանջում են քաղաքական քայլեր, նշանակում է, որ այն կառույցներն ու կուսակցությունները, որոնք պարտավոր են դա կատարել, չեն կարողանում եւ իրենց արդարացման համար փորձում են մեղքը բարդել եկեղեցու վրա». Ստեփան Դանիելյան. «Հրապարակ»
Իրենք հայտնել են իրենց դիրքորոշումն ավելի շատ, քան եկեղեցին կարող է
Ադրբեջանում Արցախի նախկին ղեկավարների գործերով նախաքննությունն ավարտվել է. նյութերը դատարան դեռ չեն ուղարկվել
«Ազատություն». Բաքվում Արցախի նախկին ղեկավարների գործերով նախաքննությունն ավարտվել է, սակայն, նյութերը դատարան դեռ չեն ուղարկվել, հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը։ Նա նշել է, որ այժմ քրեական գործերի նյութերին ծանոթանալու փուլն է, որը, նրա խոսքով, բավական երկար ժամանակ է պահանջում: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: