Օրվա լրահոսը
Չարդարացվող ինքնամերժում
Խորհրդային հայրենիքը, ճիշտ է, անթերի- անմատույց բանտ էր, բայց մեկ- մեկ պետք էր լինում աշխարհին ապացուցել, որ բանտախցերում էլ է արվեստ ծնվում։ Ապացույցի տարածված ձեւերից մեկը արտասահմանյան հյուրախաղեր կազմակերպելն էր։ Հայաստանն այդ առումով լավ ցուցանմուշ էր. նախ՝ զուրկ չէր մշակութային ներկայանալի արժեքներից, երկրորդ՝ սփյուռքահայության հայրենածարավությունը հիանալի օգտագործում էր՝ համերգային հրավառություններով միջազգային հանրությանը շլացնելու համար: Այնուամենայնիվ,
Առանց ընտրախավի
Սկիզբը 4.Բոհե՞մ, թե՞ էլիտա 1988-ից՝ Շարժման, 1990-ից իշխանության ու ընդդիմության վերին ոլորտներում այնքան շատ երբեմնի բոհեմականներ հայտնվեցին, որ այսօր կարող ենք խոսել «լճացման» տարիների բոհեմի ու այժմյան քաղաքական էլիտայի զգալի նույնության մասին։ Ավելին, այն տարիների պաշտոնական ընտրախավից էլ իրենց հասարակական կշիռը պահպանեցին միայն նրանք, ովքեր հավասարապես ընդունված էին եղել նաեւ բոհեմի կողմից։ Ինչո՞վ բացատրել բոհեմի
«Դրո»-ի գործ. Այժմը ե՞րբ է գալու»
Երեկ «Դրո»-ի դատավարությունում վերջապես ավարտվեց ամբաստանյալ Գեղամ Մանուկյանի ցուցմունքների քննարկումը։ Վերջնագծում Գ. Մանուկյանի դատապաշտպան Ժորա Մանուկյանը հանդես եկավ հայտարարությամբ։ Պնդելով, թե իր պաշտպանյալի տանը եւ աշխատավայրում կատարված խուզարկությունները, ինչպես նաեւ ձերբակալությունը կատարված էին օրենքի խախտումներով, նա խնդրեց կոլեգիային քննության չառնել նախաքննության տվյալները, որոնք վերաբերում են Մանուկյանին։ Հաջորդ ելույթ ունեցող ամբաստանյալը պետք է լիներ Արմենակ Մնջոյանը,
Անտոկոս վարկեր եւ չմուծվող անդամավճարներ
Երեկ ԱԺ Արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային, բյուջետային, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին ՀՀ արտաքին պարտքի սպասարկման, արտգործնախարարության ֆինանսավորման, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների եւ բյուջեում մարդասիրական օգնությունից ստացված եկամուտների արտացոլման հարցերը։ Ֆինանսների փոխնախարար Ա.Մարտիրոսյանը ներկայացրեց մեր արտաքին պարտքի կառուցվածքային պատկերը՝ վճարման ենթակա տոկոսադրույքներով։ Պատգամավորների մտահոգության կենտրոնում երեք հարցեր էին՝ ա)Հայաստանի արտաքին պարտքի տոկոսային աճի
Պառակտման հիվանդությունը վարակիչ է
Սկզբունքորեն պառակտումն Հայաստանի կոմկուսում վաղուց էր հասունացել, եւ նրա այսօրվա դրսեւորումները, փաստորեն, հին վեճի շարունակությունն են։ Եթե հիշում եք, նախկին ԳԽ-ի կոմունիստական խմբակցությունը լուրջ հակասությունների մեջ էր մտել հարազատ կուսակցության կենտկոմի հետ։ Այսօրվա «աղանդավորները» ներկայացված չէին նաեւ ԱԺ-ի ընտրություններին ներկայացված կուսակցական ցուցակում։ Որքան կարելի է դատել, Կոմկուսի ներկայիս ներքին ընդդիմությունը ձեւավորվել է քաղաքապետի նախկին տեղակալ
Դաշնակցությունը կանգնած է ընտրության առջեւ
Ինչպես հայտնի է, այսօր պետք է սկսվի Հայ Հեղափոխական Դաշնակցության ընդհանուր ժողովը։ Հաշվի առնելով այն խոր ճգնաժամը, որ տիրում է կուսակցության շարքերում, սպասվում է, որ այս անգամ ընդունվելու են բավականին արմատական որոշումներ։ Դա է վկայում նաեւ այն սուր բանավեճը, որը ընթանում է կուսակցության ներսում տարբեր հոսանքների միջեւ։ Իսկ Մարուխյանի հիվանդությունը ազդակ հանդիսացավ այդ պայքարի էլ
Արթնացող խիղճը՝ հրեշակերպ
Պոլսի «Մարմարան» վերջերս հաղորդել է, որ թուրքական մամուլում սկսված հերթական իրարանցումը փոխադրվել է Ազգային մեծ ժողով։ Առիթը Վանա լճի մակարդակի անշեղ աճն է, որը ցամաքից 75 կմ (երեւի 75 քկմ) տարածք է խլել։ Կասպից ծովի նման՝ Վանա Լիճն էլ ամեն տարի բարձրացնում է ջրերը՝ դրանցով ողողելով առափնյա բնակավայրերի տանիքները։ Ադրբեջանցի պատգամավորներն ու գիտնականները լավ են
Առանց ընտրախավի
1. Մոլեռանդության հակառակ երեսը Սովետական երկրի դիցարանը ստեղծվեց արագ, էժան ու որակով։ Նախկին հասարակության սերուցքը ոչնչացված էր, քարոզչությունը՝ բոլշեւիկյան մենաշնորհ, իսկ ասպարեզում մնացած արվեստագետները խանդավառված էին իսկապես։ Ամենից հաջող ստացվել էր Մարքս-Էնգելս-Լենին «սուրբ երրորդությունը»։ Աթեիստ ընթերցողն անմիջապես կնույնացնի Մարքսին Հայր Աստծո՝ Եհովայի, իսկ Լենինին՝ Քրիստոսի հետ։ Դժվար էր Էնգելսին պատկերացնել Սուրբ Հոգու դերում, մեկ էլ
Շապիկ հագնելու ժամանակը
Եթե հին խորհրդարանը, ոմանց պնդմամբ, չափից դուրս գաղափարականացված էր եւ քաղաքականացված, այսինքն նեղ անձնական եւ խմբակային շահերը միջնորդավորված էին գաղափարախոսական եւ քաղաքական դիրքորոշումներով, ապա նոր խորհրդարանում տիրում է տրամագծորեն հակադիր մթնոլորտ։ Բոլորս ենք հիշում բազմիցս հնչող բողոքն այն մասին, որ քաղաքական վեճերը խանգարում են խորհրդարանական աշխատանքին, իսկ այսօր խորհրդարանը աշխատում է գերարտադրողականությամբ։ Երեւի, արդեն պետք
«Փարոսը» եւ քաղաքացիական «ըմբռնումը»
Երբ սկսվեց «Փարոս» ծրագիրը՝ այսքան խորհրդանշական անունով, հույս ծագեց, թե սոցիալապես անապահով խավերին իրոք պաշտպանվածության երաշխիքներ կընձեռվեն։ Հայաստան ամենատարբեր ուղիներով ներհոսող մարդասիրական օգնության բաշխման ոչ միայն ձեւերի, այլեւ հասցեատերերի հարցը մշտապես մեղադրանքների թիրախ էր, բայց որովհետեւ բաշխողները բազում ենթակայությունների ներքո էին, հստակ պատասխաններ երբեք չէին լինում։ «Անապահով» եւ «սոցիալապես անպաշտպան» հասկացությունները զուրկ էին հստակ բնութագծերից՝
Անանձնական նամականի. Նահանջ… հարձակումներո՞վ
ՀՀ էներգետիկայի նախարար պարոն Գագիկ Մարտիրոսյանին Միայն Ձեզ ու մենակ ես պիտի չհիշեցնեմ մեր անցկացրած նորագույն ժամանակները, երբ էներգետիկ ճգնաժամում հայտնված ժողովրդի օրինապաշտ, ազնվաբարո եւ պարկեշտ զանգվածները գիտակցաբար զերծ մնացին էլեկտրական «ձախ գծեր» անցկացնելու, բնական եւ ձեռատունկ անտառ-պուրակներն անխղճորեն հատելու մոլագարությունից եւ պարզապես «բավարարվեցին» լուսնի շողերով, աստղացոլքով ու Լուսավորչի կանթեղով։ Այնուհանդերձ նրանք մութին ու ցրտին
Կուսակցական գործունեությունը սեփական պետության ներսում. Հեղափոխակա՞ն, թե՞ խորհրդարանական
Հարցազրույց Մեխակ Գաբրիելյանի հետ – Պրն Գաբրիելյան, ձեր անցած քաղաքական ուղին բավական բազմաշերտ է՝ ԱՄԿ, ԱԻՄ, ՀԱԿ-ՀԱԱԿ, ՀՅԴ, ՔԴՄ, ինչո՞վ էին կանխորոշվում այս անցումները – Այո՛, ես մի քանի քաղաքական կազմակերպություն եմ փոխել, թեեւ «փոխել» բառն այստեղ գեղեցիկ չի հնչում, կարելի է ասել՝ «մասնակցել ստեղծմանը»։ Եթե չհաշվենք Ազգային միացյալ կուսակցությունը, որի ստեղծմանը գործուն մասնակցություն չեմ
Արջի ծառայություն
Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունը գրանցել, որ նույնն է՝ գործելու իրավունք է տվել տասնյակ կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների: Այդ շարքում է նաեւ իր «փառավոր անցյալի» ստվերներին կառչած կոմունիստական կուսակցությունը և այս գնահատականս ընդամենը մեկն է այն հազարավորներից, որոնց վերջերս տեղին թե անտեղի արժանանում է սույն կուսակցությունը։ Արդեն նկատեցիք՝ միակ գնահատականս էլ խիստ աչառու է։ Դա դեռ
Գրադարաններն ու ակումբները՝ մոռացված
ԱԺ-ն արդեն որոշել է ՀՀ 1996թ. պետբյուջեի քննարկումների ժամանակացույցը, երեկ օրակարգում կարեւորագույն հարցեր էին՝ իշխանության պետական մարմինների ֆինանսավորում, բյուջետային ծախսերի տարածքային բաժանում եւ տեղական բյուջեների ձեւավորում։ Պետաիրավական եւ ֆինանսավարկային, բյուջետային ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստում շահագրգիռ քննարկում ծավալեցին մեր սուղ բյուջեի շուրջ։ Առաջին զեկուցողը ֆինանսների փոխնախարար Ս. Մարտիրոսյանն էր, որն առարկայացրեց պետական մարմինների
«Վազգենին չգիտե՞ս». Մեկ օր պաշտպանության նախարարի առօրյայից
Մեր բանակի մասին քիչ ենք գրում՝ առիթից առիթ կցկտուր տեղեկություններ հասցնելով զորակոչի, երդման արարողության, զորանոցային կյանքի վերաբերյալ։ Տպավորություն է ստեղծվում, թե տարածաշրջանում իրավ ամենամարտունակ Հայոց բանակը ի վերուստ տրված պարգեւ է եւ ոչ թե ամենօրյա ծանր աշխատանքի արդյունք: Նորագույն մեր պատմության գնահատականը, իրադարձությունների տրամաբանական վերլուծությունը թերի է մնում այն պարզ պատճառով, որ հազար ու մի
«Դրո»-ի գործ. Ինչու Մանուկյանը հրաժարվեց Նորիկից
Երեկ «Դրո»-ի դատավարության նիստում շարունակվում էր ամբաստանյալ Գեղամ Մանուկյանի ցուցմունքների քննարկումը: Պատասխանելով դատախազի հարցին ապահովական խորհրդի վերաբերյալ, Մանուկյանը հայտնեց, որ ինքն այդ խորհրդի անդամը չէր, եւ բոլոր տեղեկությունները նրա գործունեության մասին ստացել է Արծրունուց։ Վերջինիս խոսքերից նա իմացավ, որ այդ խորհրդի անդամներն էին Արամ Մանուչարյանը, Արմեն Լալայանը, Ռուբեն Հակոբյանը, Մուշեղ Միքայելյանը եւ ինքը՝ Արծրունին: Իսկ
Իսկապե՞ս խաղաղություն են ուզում
Աշխարհն այդպես էլ չի գտնում հակամարտությունների կարգավորման ճանապարհը։ Անլուծելիության հիմնական պատճառն այն է, որ այդ հակամարտությունները գլոբալ հակասությունների տեղական արտահայտություններն են։ Ցավոք, այսօր գլոբալ հավասարակշռությունն անգամ որպես հեռանկար չի նշմարվում։ Ավելին, հակառակ պրոցեսը գնալով դառնում է ավելի բացահայտ։ Ռուս-ամերիկյան լուրջ հակասությունների մասին այսօր արդեն խոսում են բարձրաձայն։ Ռուսաստանի վարչապետ Վ. Չեռնոմիրդինը ընտրություններից առաջ չի ցանկանում
Տարածքային կառավարման կնճիռը
Հաստատաբար, դա հանգամանքների պատահական զուգադիպություն էր, սակայն հենց նոյեմբերի 7-ին, սոցիալիստական մեծ վերափոխման փառապանծ տարեդարձին, Հայաստանի խորհրդարանը վերջապես թոթափեց անցյալի փոշին՝ որոշում ընդունելով անկախ հանրապետության վերաձեւման մասին։ Բնական է, որ վարչատարածքային նոր բաժանման հարցում համաձայնության ձեռք բերումը բավականին ցավոտ բնույթ էր կրում։ Բավական է նշել, որ կառավարության առաջարկած նախագիծը ընդունվել էր ընդամենը 1 ձայն առավելությամբ։
Ծիծաղ պարգեւող մարդը…
Նոյեմբերի 22-ին լրանում է անվանի երգիծաբան Լեռ Կամսարի մահվան 30-ամյակը։ Այդ առիթով մեր աշխատակից Սարո Գյոդակյանը «Առավոտի» խմբագրատուն հրավիրեց երգիծաբանի թոռնուհուն՝ Վանուհի Կամսարին եւ խնդրեց վերհիշել հետաքրքրաշարժ դրվագներ Լեռ Կամսարի տառապալից կյանքից։ Խառնակ ու ամոթալի ժամանակներ էին։ Լեռ Կամսարը նոր էր վերադարձել աքսորից։ Քաղաքականապես դեռեւս բարեհույս չէր։ Անընդհատ հսկողության տակ էր «ժողովրդի եւ երկրի անվտանգության
Պատասխանի փոխարեն
«Մի ժողովրդի պատմություն» վերնագրով իմ հոդվածը, որ տպագրվեց հոկտեմբերի 6-ին ու 7-ին «Առավոտ» օրաթերթում, իրարամերժ արձագանքներ առաջացրեց։ Ի տարբերություն «Հայ գրականության աննկատելի մահը» հոդվածիս, որին պատասխանեցին ավելի շատ, բայց՝ միահամուռ ժխտմամբ։ Ինչո՞ւ էին անդրադարձերն այս անգամ սակավ ու տարամետ։ Պատճառներն, իմ կարծիքով, հետեւյալն են։ Նախ, պատմությունը բոլորինն է, իսկ գրականությունը՝ «գրողներինը», իսկ ինչը որ բոլորինն
Աշակերտը չէ ուսուցչի ուսուցիչը
Հայրերի ու որդիների հարաբերություններում ամրագրված են հողեղեն նույնիմաստ կանոններ, որոնք աշխարհագրական տարածքներ, ազգային հատկանիշներ, «զարգացած» ու «զարգացող» մակդիրներ հաշվի չեն առնում դաստիարակում են հայրերը, ենթարկվում- դաստիարակվում են որդիները: Քիմիայում տնօրինող դիսոցման երեւույթը այս հարաբերություններում անընդունելի է եւ դիտվում է իբրեւ որդիների ըմբոստություն, որ է՝ ախտածին շեղում։ Երբ խոսվում է որեւէ մեկին դաստիարակելու մասին, ամեն ինչից
«Մեր գրաքննիչը մեր խիղճն է»
Մենք՝ հայերս, հակված ենք կարծելու, թե աշխարհում մեր մասին շատ բան գիտեն կամ պետք է իմանան։ Բայց ինչո՞ւ եւ ինչպես, երբ օտար մամուլը ոչ այդքան հաճախ է անդրադառնում Հայաստանի իրադարձություններին։ Իսկ երբեմն էլ իրավիճակը ներկայացնում է ծուռ հայելու մեջ։ Թվում է, թե չկա ոչ մի պատուհան դեպի աշխարհը։ Բայց դա միայն առերեւույթ, քանի որ դեռեւս
«Դասական» կոնֆլիկտների լուծման ճանապարհը
Յուրաքանչյուր պետության քաղաքական կյանքը իրենից ներկայացնում է տարբեր շահերի (տնտեսական ֆինանսական, գաղափարական) բախում։ Գոյություն ունի կոնֆլիկտների շարժման երկու եղանակ։ Այնտեղ, որտեղ կա ճկուն քաղաքական կառուցվածք, ձեւավորված հասարակություն եւ հասարակական «ակտիվ կարծիք», պետական ավանդույթներ, կոնֆլիկտները լուծվում են համապատասխան խաղի կանոնների շրջանակում: Կոմպրոմիսները կամ որեւէ կողմի հաղթանակը դա այն օբյեկտիվ արդյունքն է, որը թույլ է տալիս հասարակությանը
«Դրո»-ի գործ. Դատապաշտպաններն ու դատախազը համամիտ են
Երեկ ամբաստանյալ Գեղամ Մանուկյանը վերջապես ավարտեց իր ելույթը «Դրո» դատավարության նիստերում։ Հիշեցնենք, որ նա հակասության մեջ մտնելով բոլոր մնացյալ ամբաստանյալների հետ, խոստովանեց «Դրո» կառույցի գոյությունը եւ նրա անդամների կողմից առնվազն մեկ հանցավոր օպերացիայի անցկացումը՝ Աշոտ Ներսիսյանի եւ նրա կնոջ սպանությունը։ Սակայն ավազակախմբի ստեղծողն ու ղեկավարը հայտարարվեց ոչ թե ՀՅԴ-ն, այլ միայն ու միայն Արսեն Արծրունին։
Վարկ վերցնես՝ կսնանկանաս
Այսօր Հայաստանում գործող ցանկացած կոմերցիոն բանկի գլխավոր խնդիրն է դրամի տեղադրումը: Որպես օրենք մեր գործարար մարդիկ գերադասում են գործ չունենալ բանկային վարկերի հետ, աշխատելով գումարներ հայթայթել ավելի էժան միջոցներով։ Հարցն այն է, որ Հայաստանի կոմերցիոն բանկերը վարկեր են տալիս ամսական 8-12 տոկոսով՝ ազգային փոխարժեքի դեպքում։ Իմ ծանոթ բիզնեսմեններից մեկը մեծապես տուժեց Արդշին բանկում 1000 դոլարի
Հրապարակ, թե Սահմանադրական դատարան
Երեկ ԱԺ եզրափակիչ նիստը բացվեց «Սահմանադրական դատարանի» օրենքի նախագծի վերաբերյալ խմբակցությունների ելույթներով։ «Հանրապետություն» միավորման կողմից Խ. Բեզիրջյանը, միջազգային փորձի վկայակոչումով, հիմնավորեց ներկայացված փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունը: Հատկապես մեծ տարակարծություններ առաջացրած 6-րդ գլուխը (այստեղ նշվում են այն մարմինները, որոնք իրավասու են դիմելու դատարանին՝ Հանրապետության նախագահ, նախագահի եւ պատգամավորության թեկնածուներ, կառավարություն, Ազգային ժողով՝ որոշակի հարցերի դեպքում) Խ. Բեզիրջյանը
Մարդիկ «բարի գիշեր» ասել չեն ուզում
Այսօր Երեւանը երեկոյան ժամերին հիշեցնում է պաշտպանական նպատակներով մթնեցված մերձռազմաճակատային քաղաք, թեեւ գտնվում է ճակատից բավականին հեռու, իսկ «լուսաքողարկումը» պայմանավորված է այլ պատճառներով։ Երեկոյան ժամը 18-ից արդեն մթնում է ու մարդիկ շտապում են իրենց տները, ուշ ժամերին սովորաբար հանդիպում են միայն պատահական անցորդներ։ Մութը իջնելուն պես, միլիոնանոց քաղաքը քնում է։ Փողոցում լապտերներ չեն վառվում, շենքերում
Հայաստանում շարժումները սկսվում են բնապահպանությունից
Երեկ խորհրդարանը անկասելի մոտենում էր իր աշխատանքային վաղաժամկետ ավարտին։ Մեծ ընդմիջումից առաջ օրակարգում բաց էր մնացել միայն «ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծը։ «ՀՀ պաշտպանության մասին» օրենքի նախագիծն արդեն հավակնում է «բազմաչարչար» մակդիրին՝ կառավարությունը համառորեն զլանում է իր համաձայնությունը տալուց։ Ս. Գեւորգյանը դա համարեց ոչ թե հեռահար միտումի, այլ տարրական անկազմակերպության արդյունք։ Պատգամավորների գործնական արագաշարժությունը
Եկեք գրագետ վիճենք
Չնայած իր պատանի հասակին, «Առավոտ» թերթը հասցրել է նվաճել լուրջ եւ ինտելեկտուալ պարբերականի վարկ։ Եվ, ընդհանուր առմամբ, ընթերցողի այս գնահատականը արդարացի է։ Այդ հանգամանքը հաշվի առնելով, առավել ցավալի է հանդիպել այդ թերթի էջերում, մեղմ ասած, ոչ այնքան խելամիտ հրապարակումներ։ Այսպես, Գ. Մարտիրոսյանի «Չբաժանված սեր» հոդվածում նշվում է, թե պաշտոնական թերթերը (խոսքը «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա
«Դրո»-ի գործ. «112-ը» շարունակում է քննադատել Արծրունուն
«Դրո»-ի դատավարության նիստերում այդպես էլ չավարտվեցին Գեղամ Մանուկյանի ցուցմունքները։ Նրա ելույթը տեւում է արդեն երեք նիստ։ Ամբաստանյալը շարունակում էր ապացուցել «Դրո»-Դաշնակցություն կապի անհիմն եւ մտացածին լինելը, ինչպես նաեւ մանրամասն կանգ առավ իրեն ներկայացված մեղադրանքի վրա: Ոչ «Դրո» կառույցի, ոչ էլ նույնիսկ ապահովվական խորհրդի գոյությունը նա կասկածի տակ չէր դնում, սակայն բացառում էր նրանց մեջ գոյություն