Օրվա լրահոսը
Հարց ու պատասխանի երեկո ԱԺ-ում
Երեկ ԱԺ-ն իր անդրանիկ հարցերն ուղղեց ՀՀ կառավարությանը։ Դատելով հարցուպատասխանի ողջ ընթացքից՝ կարելի է եզրակացնել, որ այն դառնում է Ազգային ժողովի աշխատանքային ամենահետաքրքաշարժ էջը՝ ի հակադրություն ակնհայտորեն թերբեռնված օրակարգերի։ 18 պատգամավորների ձեւակերպած հարցերը որոշ պայմանականությամբ կարելի է բաժանել 3 խմբի. ա)գաղափարական–քաղաքական, բ)տնտեսական-սոցիալական եւ գ)զուտ հռետորական, այսինքն՝ պատասխան չակնկալող։ Թեեւ պետք է ասել, որ առաջին երկու
Որտեղ են փչում քամիները
Կառավարության հերթական վաղաժամ վախճանի մասին լուրերը, որոնք մեծ ջանասիրությամբ շրջանառության մեջ էին դրվել աշնան սկզբին, փոքր-ինչ չափազանցված դուրս եկան։ Ըստ ամենայնի, Բագրատյանի թիմը, որն արդեն երկարակեցության տեղական ռեկորդ է սահմանել, պահպանում է իր դիրքերը եւ, հավանական է, ունի ոչ վատ հեռանկարներ։ Պարզ է, որ կառավարության շուտափույթ հրաժարականի մասին վարկածները պատահաբար չեն հայտնվել, դրանք ինչ-որ չափով
«Եղծ աղանդոցը» նոր հնչեղությամբ
Արարատյան հայրապետական թեմի «Այրարատ» հրատարակչությունը լույս է ընծայել Սարգիս Մայիլյանի «Եղծ աղանդոց» գրքույկը։ Եզնիկ Կողբացու նշանավոր գրքի վերնագրով հեղինակը ոչ միայն ցանկացել է շեշտել կապվածությունը հայոց միջնադարի հոգեւոր ավանդներին, այլեւ առաջնորդվել է եղծի՝ հերքման որոշակի սկզբունքների կիրառմամբ։ Ներկայացվող կրոնական կազմակերպություններից յուրաքանչյուրին առանձին մեկ գլուխ է նվիրված, որում Ծագումը խորագրի ներքո տեղեկություններ են տրվում ստեղծման հանգամանքների
Վարդգես Պետրոսյան. «Ուր էլ որ եղել է՝ միշտ «պոռացել է Հայաստան»…
Անվանի արձակագիր եւ հրապարակախոս Վարդգես Պետրոսյանը տարիների բարեկամություն է ունեցել աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի հետ։ Հուշի այս պատառիկը, որ ձեզ է ներկայացնում մեր աշխատակից Սարո Գյոդակյանը, Վարդգես Պետրոսյանը թղթին է հանձնել 81-ի մայիսյան այն օրերին, երբ մեր ժողովուրդը Անմահություն էր ճանապարհում տարագիր իր զավակին… Տպագրելով այն, միաժամանակ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում հայազգի այդ երկու
Մեռավ մեծ Պանը
Կարդալով վերնագիր դարձած այս թեւավոր խոսքը եւ տեղեկանալով, որ այն վերաբերում է Հայաստանի բնակչության արտահոսքի նվազմանը, բոլոր թերահավատները կըմբոստանան։ Որպեսզի նրանց վերջնականապես զայրացնեմ, միանգամից ամրագրեմ նաեւ մտահանգումս, ոչ միայն արտահոսքն է նվազել, այլեւ ներհոսք է նկատվում։ Քանի որ այս հայտարարությամբ իմ ու ընթերցողների շրջանակը զտվեց, այսինքն զայրացածները դադարեցրին ընթերցումը, ամենահետաքրքրասերների համար մեկնեմ ինձ հանդիպած տվյալներն ու
Հայաստանում քաղաքական աշխուժացում չկա
Հարցազրույց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ -Ետխորհրդարանական քաղաքական ժամանակահատվածը Ձեզ համար նշանավորվեց դեպի Արեւմուտք եւ ԱՄՆ այցերով, ո՞րն է նրանց գործնական նպատակադրումը։ – Չէի ասի միայն Արեւմուտք, որովհետեւ հասցրեցի լինել նաեւ Պարսկաստանում, բազմիցս եղել եմ Ռուսաստանում: Իսկ նպատակները 3-ն էին. ուսումնասիրել այդ երկրներում ապրող սփյուռքահայության կառույցները,նրանց հոգսերը եւ հնարավորությունները, ծանոթանալ այդ պետություններում տիրող վիճակին, քաղաքականությանը
Ջեռուցվե՛ք, թե չէ վատ կլինի
Առաջին ցրտերը մեր քաղաքացիներն ընդունում են ավանդական տագնապով՝ տաքանալու հոգսերն առանձնապես դրական հույզեր չեն առաջացնում։ Մանավանդ այն մարդկանց մեջ, որոնք բախտ (կամ էլ դժբախտություն) ունեն ապրելու կենտրոնական ջեռուցման ենթակա շրջաններում։ Անցած տարվա փորձը հաստատեց, որ նման ակցիայի կազմակերպիչները որոշակի ռիսկի են դիմում՝ ջեռուցման համար վարձի միայն 67 տոկոսն էր համալրել պետական գանձարանը։ Ընդ որում, իրական
«Հարկավոր է դեմոկրատիայի պրոցեսը ճիշտ ընկալել…»
Հարցազրույց Հայաստանում ԱՄՆ-ի «Հայ ավետարանչական» եւ «Հույս Հայաստանի համար» բարեգործական ընկերակցությունների ներկայացուցիչ Վեր. Ռընե Ներսես Լեւոնյանի հետ – Պրն Լեւոնյան, ինչո՞վ են զբաղվում այս երկու ընկերակցությունները։ – ԱՄՆ-ի «Հայ Ավետարանչական» բարեգործական ընկերակցությունը ստեղծվել է 1918թ. եւ գործում է ավելի քան 20 երկրներում, իսկ երկրաշարժից անմիջապես հետո կազմվեց «Հույս Հայաստանի համար» ընկերակցությունը։ Գրեթե մեկ տարի է, որ
Ցնորական գաղափարներն անմահ են
50 տարի առաջ գերմանական Նյուրնբերգ քաղաքում սկսվեց մի աննախադեպ դատավարություն՝ մարդկությունը դատապարտեց իր դեմ կատարած հանցագործությունները: Կախաղան հանվեցին նրանք, ովքեր երազում էին Մեծ Գերմանիայի մասին, ի վերջո կործանելով սեփական երկիրը: Անշուշտ, ֆաշիստները «գաղափարի մարտիկներ» են։ Եթե մարդը պատրաստ է «հանուն գաղափարի» ոչնչացնել մեկ մարդու, նա կոչնչացնի հազարներ եւ միլիոններ։ Խանգարո՞ւմ են սլավոնները կամ հրեաները իրականացնել
Օրենսդրական նախաձեռնումների կիսադատարկ պայուսակը
Երեկ ԱԺ եռօրյան բացվեց, ըստ ընդունված կանոնակարգի, 14.30-ին, եւ օրակարգի ընթերցումից ակնհայտ դարձավ, որ մեկ աշխատանքային օրվա կեսն էլ բավական է այն սպառելու համար: Վիճակն առավել դյուրացրեց Ռաֆայել Պապայանը, որն իր հանձնաժողովի անունից առաջարկեց «Հեղինակային իրավունքի մասին» օրենքի նախագծի վերջնական ընդունումը հետաձգել. պատճառաբանությունը, իրոք, պատկառելի էր՝ չլուսաբանված հարցերի անսպասելի առատություն, որը պահանջում է զօրուգիշեր լարված
Այլընտրանք իսկապե՞ս չկա
Կառավարության տնտեսական քաղաքականության քննադատության ի՞նչ տարբերակներ կարելի է հանդիպել այսօր ընդդիմադիր մամուլում։ Խոսվում է տնտեսության այս կամ այս ոլորտում տիրող աղետալի վիճակի, ստվերային տնտեսության եւ անօրինականությունների, ինչպես նաեւ բարեփոխիչների բարոյական կերպարի մասին։ Բնականաբար մամուլը նման քննադատության իրավունք ունի։ Այլ է քաղաքական ուժերի հարցը, որոնք ոչ միայն պետք է քննադատեն, այլ՝ առաջարկեն այլընտրանք։ Երբեմն կարելի է
Ինչու պարտվեց Լեհ Վալենսան
Եվ այսպես, նոյեմբերի 19-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձայների չնչին տարբերությամբ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, հանրահայտ «Սոլիդարնոստի» ղեկավար Լեհ Վալենսան պարտվեց «ձախ ուժերի» ներկայացուցիչ 41-ամյա Ալեքսանդր Կվասնեւսկուց։ Դրանով Լեհաստանում ավարտվեց մի դարաշրջան, որը սկսվեց 1989թ., երբ երկիրը ազատագրվեց Խորհրդային կայսրությունից։ Առաջին հայացքից ձախերի այս աննախադեպ հաղթանակը կարող է պարադոքսալ թվալ մի երկրում, որտեղ ընդամենը 15 տարի
Ո՞րն է նախընտրելին
Պետականը, թե ոչ պետականը «Առավոտի» հարցերին պատասխանում է գիտության եւ կրթության նախարարության գիտամեթոդական կենտրոնի լիցենզավորման, ատեստավորման եւ հավատարմագրման բաժնի պետ Վաղարշակ Խաչատրյանը: – Ի՞ նչը հիմք հանդիսացավ մասնավոր բուհերի ստեղծման համար։ – Մասնավոր կամ ոչ պետական բուհերը ստեղծվեցին սովորելու ցանկություն ունեցողների պահանջով, քանի որ պետական բուհերը իրենց սահմանափակ տեղերով ի վիճակի չէին բավարարելու մրցույթից դուրս
Մամլո տունը պաշարած… կկվիկները…
«Գլաձոր» կառավարման համալսարանը լրագրության բաժինն ընտրած ուսանողներից ապագայի լիարժեք լրագրողներ է պատրաստում՝ առանց ստիպելու այդ ուսանողներին ամեն կիսամյակ տպագրված նյութեր ներկայացնել (ինչպես, օրինակ, մայր բուհում են պահանջում): «Գլաձորում» մասնագիտական (ժուռնալիստիկա) դասընթացների ժամանակ ապագա լրագրողները սովորում են վիճել, քննարկել եւ գնահատել հայ մամուլն ու տարբեր թերթերում ու ամսագրերում զետեղված նյութերը։ Նրանք որոշում են, թե ո՞ր նյութն
Լռության ուխտի ցավը
Վերլուծաբանները չխոնջացող ավյունով չափում-կշռում են հայաստանյան ներկայի եղած ու չեղած խորությունները, մակերեսներն ու միջնորմները։ Իրենց տքնաջան աշխատանքի արդյունքում նրանք բացահայտում են, որ կուսակցությունները ստեղծվում ու պառակտվում են, պատգամավորները՝ ընտրվում ու մոռացվում, նախարարները՝ նշանակվում ու վերանշանակվում, հանձնաժողովները՝ միանում ու բաժանվում, վարկերը՝ ավելանում, պարտքերը՝ նույնպես, տնտեսությունը կենդանանում է, սեփականաշնորհումը՝ մոլեգնում, միջազգային ճանաչումը՝ շողում ու շողշողում։ Եթե չարամտության
Շեղշե լա ֆամ
Ֆեմինիզմի կողմնակիցները Եվրոպայում տագնապի նշաններ են տալիս։ Քաղաքակիրթ աշխարհը նորից սկսել է նեղացնել փափկասուն կանանց, որոնք փորձեր են անում առաջ անցնել տղամարդկանցից բարձր քաղաքականության ասպարեզում։ Անարդար չլինելու համար պետք է նշել, որ դա երբեմն ստացվում էր, եւ, հավանաբար, դա է պատճառը, որ կանայք զրկվել են արական սեռի ասպետական վերաբերմունքից, որի դեմ, ճիշտ է, ինքներն էին մեծ խանդավառությամբ
Դրամի եւ վարկի ապահարզանը
Լարված աշխատանքային շաբաթվա վերջին օրը ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ ի պաշտոնե հրավիրված նախարարների հետ մեկտեղ, ձեռնամուխ եղավ «ՀՀ 1996թ. Պետբյուջեի մասին» օրենքի նախագծում պետական ինվեստիցիոն ծրագրերի ֆինանսավորման եւ ձեռնարկությունների բյուջետային վարկավորման հարցերի քննությանը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սամվել Կոտոլիկյանը բավական ընդհանրական փորձեց ներկայացնել պետական ներդրումների ծավալը եւ ուղղությունները։ Այսինքն՝ պատգամավորները հերթական անգամ բախվեցին
Կողմ, թե դեմ՝ առանց կողմնորոշվելու
Միակուսակցական համակարգի մերժումից հետո քաղաքական, հասարակական եւ այլ որակի կազմակերպությունների հայտնվելը հասարակության կյանքում սովորական երեւույթ դարձավ։ Այս վիճակը տրամաբանական էր, որովհետեւ հասարակությունը միաշերտ չէ, երբեք միակարծիք լինել չի կարող, ու նրա տարբեր հատվածների դիրքորոշումը արտահայտվում է որոշակի կառույցների միջոցով։ Բազմակուսակցական ընտրություններն ընձեռում են նպաստավոր պայմաններ՝ իրականությանը համապատասխան հարաբերակցությամբ օրենսդիր մարմին ձեւավորելու համար: Ընդ որում` պետք
Պատիվ ունեմ
Հայ սպան պետք է ոչ միայն լավ իմանա ռազմական մասնագիտությունը, այլեւ ազատ տիրապետի առնվազն երեք լեզուների։ Կարողանա երգել, պարել, լավ հասկանալ գեղարվեստական գրականությունը, խաղալ թենիս եւ վստահորեն ձիավարել։ Ընդ որում, նրա բոյը պետք է լինի ոչ պակաս, քան 170 սմ։ Այդպես է կարծում Հայաստանում առաջին բարձրագույն ռազմական բազմապրոֆիլ ուսումնարանի ռեկտոր, գեներալ-մայոր Սերգեյ Մարտիրոսյանը։ -Պրն Մարտիրոսյան,
Մեր դերը խաղաղություն սերմանելն է…
Հարցազրույց Հայաստանում ԱՄՆ-ի «Խաղաղության կորպուսի» տնօրեն Սիլվա Էթյանի հետ – Տիկին Էթյան, ո՞րն է «Խաղաղության կորպուսի» դերն ու նպատակը։ – Դեռեւս 1961 թվականից, Ջորջ Քենեդու կոչով հիմնադրվեց «Խաղաղության կորպուսը»։ Իսկ 1992թ. դեկտեմբերին Հայաստանի կառավարության խնդրագիր-պահանջարկով 39 հոգուց բաղկացած կամավորների 1-ին խումբը եկավ Հայաստան։ Իսկ անցյալ տարվա հունիսից այստեղ է գտնվում կամավորների 47 հոգուց բաղկացած երրորդ
Վիկտոր Համբարձումյանը հաջողություն է նախանշում
Տարիներ առաջ, Բյուրականի աստղադիտարանում լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ Հայաստանի գիտությունների ակադեմիայի այն ժամանակվա նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը հանգամանորեն պատմեց իր հիմնադրած աստղադիտարանի, Հայաստանում գիտության զարգացման հեռանկարների մասին։ Աստղաֆիզիկական հիշյալ դիտարանում եւ ուրիշ գիտական կայաններում աշխատելով է Վիկտոր Համբարձումյանը հայտնագործել անկայուն եւ քայքայվող աստղերի համակարգեր՝ դրանք անվանելով աստղասփյուռներ։ Այստեղ է նա գիտական հետազոտությունների միջոցով ապացուցել,
Ձուկը ջրում. Բազառը շարունակվում է
Հավանաբար, հաջորդ տարի մենք ապրելու ենք հաստատված բյուջեով, եւ դրանով 96 թվականը շահեկանորեն կտարբերվի նախորդ տարիներից։ Խորհրդարանը, որի հանձնաժողովներում այժմ քննարկվում է բյուջեն, տարվա վերջին, ըստ երեւույթին, կընդունի դրական որոշում։ Լիագումար նիստում քննարկման ժամանակ պատգամավորները կկենտրոնանան ավելի շուտ բյուջետային ծախսերի բաշխման վրա, առավել եւս, որ նրա լրացման միջոցներն արդեն բավականին մեծ վեճեր էին առաջացրել ակցիզային
Բիզնեսմենը կարիքավոր, ուսուցիչը՝ ապահո՞վ
Երեկ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովների բյուջետային կիզակետում հասարակությանը հուզող օրախնդիր ոլորտներն էին՝ քննարկումների սոցիալական ապահովություն, նպաստներ, բյուջետային ոլորտների աշխատողների վարձատրություն, առողջապահության եւ բնապաշտպանության բյուջեների ֆինանսավորում, բյուջեի եւ «կենսաթոշակային ապահովության ու զբաղվածության ֆոնդի հարաբերակցում: Ֆինանսների փոխնախարար Նարեկ Մարտիրոսյանը պատգամավորներին ներկայացրեց կառավարության նոր սոցիալական քաղաքականությունը՝ խարսխված միջազգային
Շունը այլեւս մեր բարեկամը չէ
Թափառող շները սպառնում են շուտով բացարձակ մեծամասնություն կազմել երեւանյան փողոցներում, եթե քաղաքի բնակչությունը նման տեմպերով շարունակի արտագաղթը դեպի «տաք երկրներ», եւ կամ լուրջ միջոցներ չձեռնարկվեն այս ուղղությամբ։ Չեմ պնդում, որ մեր բոլոր չորքոտանի «բարեկամները» վտանգավոր են, բայց, ճիշտն ասած, այդքան էլ հաճելի չէ զբոսանքը գիշերային Երեւանով, երբ շուրջբոլորը լսվում են մեր քաղցած «կրտսեր եղբայրների» հաչոցն
Փոքր գումարներով մեծ նախաձեռնումներ
ԱԺ-ն աստիճանաբար բյուջեի նյութական ոլորտներից անցում է կատարում դեպի հոգեւորը։ Երեկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ ֆինանսավարկային, բյուջետային, տնտեսական հարցերի հանձնաժողովները համատեղ նիստում քննարկեցին «1996թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծում գիտության, կրթության, մշակույթի, տեղեկատվության ու սպորտի ֆինանսավորման խնդիրները։ Ֆինանսների փոխնախարար Արմեն Մարտիրոսյանը շահագրգիռ պատգամավորների դատին հանձնեց գումարային տվյալները։ Ըստ այդմ՝ 100 մլրդ կազմող մեր
Վճարե՛ք, թե չէ…
Ի հեճուկս չկամեցող մարդկանց չարախինդ խոսակցությունների, մեր կառավարությունը շատ է հարգում իր ժողովրդին։ Նույնիսկ երես է տալիս՝ ուղղակիորեն դիմելով նրան։ Ավելին, այդ դիմումի մեջ ոչ միայն գովաբանում է իր սեփական իմաստուն քաղաքականությունը, այլեւ արժանին հատուցում ժողովրդի «համբերությանն ու կենսահաստատ բնավորությանը», որի շնորհիվ նա կարողանում է «լավատեսությամբ նայել վաղվա օրվան»։ Նման ջերմ վերաբերմունք-դիմումին մեր համաքաղաքացիներից ո՞ր
Անցումային հնարավորություն եւ ապագայի հեռանկար
Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ Մասիս Բաղդասարյանի հետ – Այսօր արդեն ոչ միայն դրսի, այլեւ բուն դաշնակցական շրջանակներում շատ են խոսում ժամանակակից կուսակցությունների գործելակերպում հեղափոխականության սկզբունքի ճշգրտման մասին։ Դուք ի՞նչ կերպ կբնորոշեք «հեղափոխական» մակդիրը ՀՅԴ հապավման մեջ։ – Այս հասկացությունը վերջին տարիներին շատ մեծ շահարկումների տեղիք է տալիս։ Մարդիկ կատաղի պայքար են մղում որոշ հասկացողությունների դեմ,
Չարդարացվող ինքնամերժում
Խորհրդային հայրենիքը, ճիշտ է, անթերի- անմատույց բանտ էր, բայց մեկ- մեկ պետք էր լինում աշխարհին ապացուցել, որ բանտախցերում էլ է արվեստ ծնվում։ Ապացույցի տարածված ձեւերից մեկը արտասահմանյան հյուրախաղեր կազմակերպելն էր։ Հայաստանն այդ առումով լավ ցուցանմուշ էր. նախ՝ զուրկ չէր մշակութային ներկայանալի արժեքներից, երկրորդ՝ սփյուռքահայության հայրենածարավությունը հիանալի օգտագործում էր՝ համերգային հրավառություններով միջազգային հանրությանը շլացնելու համար: Այնուամենայնիվ,
Առանց ընտրախավի
Սկիզբը 4.Բոհե՞մ, թե՞ էլիտա 1988-ից՝ Շարժման, 1990-ից իշխանության ու ընդդիմության վերին ոլորտներում այնքան շատ երբեմնի բոհեմականներ հայտնվեցին, որ այսօր կարող ենք խոսել «լճացման» տարիների բոհեմի ու այժմյան քաղաքական էլիտայի զգալի նույնության մասին։ Ավելին, այն տարիների պաշտոնական ընտրախավից էլ իրենց հասարակական կշիռը պահպանեցին միայն նրանք, ովքեր հավասարապես ընդունված էին եղել նաեւ բոհեմի կողմից։ Ինչո՞վ բացատրել բոհեմի